Օրվա լրահոսը

Hurriyet. «Ուրարտյան թագավորների տապանաքարերը՝ 3D նմուշներով»

Թագավորների տապանաքարերը ուրարտական ժամանակաշրջանի ամենակարևոր հուշարձաններից են, դրանց 3D նմուշները կպատրաստվեն Վան քաղաքի և Վանի ամրոցի հնագիտական աշխատանքների շրջանակներում:

Թեժ բանավեճ. Շանթ Հարությունյան եւ Աղասի Արշակյան (Տեսանյութ)

Ի՞նչ է սպասվում Պուտինի Բաքու այցից հետո։ Կարծիքները հակասական են ու անընդունելի մեկը մյուսի համար։ Շանթ Հարությունյանի եւ Աղասի Արշակյանի թեժ բանավեճի ամենահետաքրքիր դրվագները՝ տեսանյութում։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Ազատամարտիկներ. «Արդյոք Վարդան Հովհաննիսյանը մեր այն նույն մարտական ընկե՞րն է, այն ազնիվ երիտասարդ տղան, որին բոլորս հարգում էինք»

Վարդան Հովհաննիսյանը գրել է, թե պաշտպանության նախարարը մենակ է մնացել և նա շրջապատված է մարդկանցով, որոնք չեն թողնում նրան ազատ գործել: Եվ մի պաշտպանության նախարարով ոչինչ չես փոխի. մեկ նախարար` հազար պրոբլեմ: Ըստ նրա` նախարարը ոչնչից տեղյակ չէ, անգամ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում իր ընդունարանում:

Երևանյան հովերով` Գյումրիում թանկացրեցին տաքսու գները

Մոտ 10 օր է` Aravot.am-ը բազմաթիվ դժգոհություններ է լսում գյումրեցիներից այն մասին, որ Գյումրու տաքսու անհատ վարորդները, երևանյան տրանսպորտի թանկացման հովերով, փորձում են արհեստականորեն բարձրացնել նաև իրենց գները: Բնակիչներից մեկը բողոքեց, որ Գյումրու ավտոկայանից մինչև Անի թաղամաս, որը 8 կիլոմետր է , մշտապես տեղափոխել են 700-1000 դրամով, այժմ տաքսու վարորդները, համառորեն, բնակիչների հետ կռվի մեջ

«Երևանյան ամառ»-ը՝ սահմանափակ կարողություններով երեխաների համար

Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախաձեռնությամբ` «Երևանյան ամառ» ծրագրում ներառված քառօրյա ճամբար է մեկնարկել սահմանափակ կարողություններով երեխաների համար։ Ճամբարային առաջին օրը երեխաներն անցկացրել են Մանկական երկաթուղում։ Ճամբարի օրակարգն սկսվել է հատուկ մարմնամարզությամբ, ապա խմբավարների օգնությամբ երեխաները ձեռագործ աշխատանքներ են պատրաստել, նկարել են։ Ընդմիջումից հետո նրանք զբոսնել են գնացքով, անվճար օգտվել այգու կարուսելներից և

Հայ-ադրբեջանական շփման գծում նոր լարվածությո՞ւն է հասունանում

Վերջին օրերին Տավուշի մարզի հատվածում՝ հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը լարված է: Օգոստոսի առաջին տասնօրյակում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 4 հայ զինծառայող վիրավորվել էր, զոհեր կան ադրբեջանական կողմից: Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանից հետաքրքրվեց՝ շփման գծում միջադեպերը արդյոք խոսո՞ւմ են նոր լարվածության հասունացման մասին: Պարոն Խուրշուդյանը պատասխանեց. «Չի կարելի բացառել, որ այդ

Աշխարհի առաջնությունում առաջին կորուստն էլ ունեցանք

Սոֆիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականն առաջին կորուստն ունեցավ: 50 կգ քաշային Մելիք Ոսկանյանը, որ 1/16 եզրափակչում վիճակահանությամբ ազատ էր, մեկնարկային գոտեմարտը տանուլ տվեց Ռումինիայի ներկայացուցիչ Ալեքսանդրու Բոտեզին եւ զրկվեց նաեւ բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից, քանի որ հաջորդ իսկ փուլում ուկրաինացի Ալեքսանդր Տրիֆոնովը տուշեով (մաքուր հաղթանակ) պարտության մատնեց Մելիքին «նեղացնողին»;  Աշոտ

Բերման ենթարկված ակտիվիստին կասկածում են հանցագործություն կատարելու մեջ. Վալերի Օսիպյան

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Aravot.am-ին ասաց, որ ժամեր առաջ քաղաքապետարանի առջեւից ոստիկանություն բերման ենթարկված ակտիվիստ Միհրան Մելքոնյանը կասկածվում է հանցագործություն կատարելու մեջ: «Նա կասկածվում է հանցագործություն կատարելու մեջ, թե կոնկրետ ինչ հանցագործություն արդեն չեմ կարող ասել»,- ասաց պարոն Օսիպյանը: Նա ասաց` չգիտի, թե այս պահին ոստիկանության որ բաժանմունքում է ակտիվիստը, որովհետեւ. «Օպերատիվ հետախուզության աշխատակիցներն են

Լեւոն Շիրինյան. «Ադրբեջանը բարդացնում է իր հարաբերությունները Արեւմուտքի հետ»

Այսօր «Հայելի» ակումբում քաղաքագետ Լեւոն Շիրինյանն անդրադարձավ տարածաշրջանային զարգացումներին, Վլադիմիր Պուտինի Բաքու այցին: «Ոչ միայն Հայաստանում տագնապ կա, այլեւ Թուրքմենստանում եւ Պարսկաստանում, որովհետեւ այս պետությունները Ադրբեջանի հետ խնդիրներ ունեն: Տարածաշրջանային խնդիր է, ենթադրում ենք, որ բալանսը այսուհետ չի խախտվի, բայց միեւնույն ժամանակ այդ բալանսը դժվար է որոշել: Կարծում եմ՝ մեզ նման զայրացած են նաեւ լեզգիները, որովհետեւ

Ակտիվիստին բերման են ենթարկել իր քրեական անցյալի համար. պատմում են ականատեսները (Տեսանյութ)

«Գնում է երեխեն կոմայգի ջուր խմելու, հետեւից են ընկնում ոստիկանները, թեւերը ոլորում, բռնում, տանում են »,- պատմեց Ռուբեն Մկրտչյանը, որն ականատես է եղել, թե ինչպես են այսօր ոստիկանները քաղաքապետարանի առջեւից բերման ենթարկել նստացույցի մասնակիցներին աջակցող ակտիվիստ Միհրան Մելքոնյանին: Նրա պատմելով, ոստիկանները Միհրանին օրեր շարունակ հետեւել են. «Էդ երեխուն նախօրոք հետեւել են, երեկ պարոն Օսիպյանն ասում

Ազատության հրապարակում 3D նկար է լինելու

Ազատության հրապարակը շուտով կհամալրվի 3D նկարով: Այս մասին «Առավոտ երիտասարդականը» զրուցեց նկարիչներից մեկի՝ Էլիսոնի հետ, ով առաջին անգամ էր 3D նկարում. «Քաղաքապետարանի կողմից հրավիրված է Նիկոլայը, ով պետք է 3D նկար աներ, մենք էլ սկսնակ նկարիչներ ենք, եկել ու փորձում ենք մեր ուժերը այս ձևաչափում», – ասաց նա: Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի

Արմեն Աշոտյան. «Ուսման վարձերի թանկացմանը ես ըմբռնումով եմ մոտենում»

Բուհեր կան, որոնք այսօր շատ ծանր ֆինանսական վիճակում են:

Դավիթ Ջամալյան. «Եթե հայկական կողմը չդիմի կտրուկ քայլերի, ադրբեջանական կողմը ուղղակի կլկտիանա»

Նախընտրական շրջանում Ադրբեջանը չի գնա արկածախնդրության եւ չի պատերազմի Հայաստանի դեմ

ՀՀՇ վերագրանցումից դեռ որեւէ նորություն չկա

Մեզ հետ զրույցում Ալեքսանդր Արզումանյանը մեկ անգամ եւս նկատեց, որ ՀՀՇ կուսակցության գրանցման որեւէ խոչընդոտ իրենք չեն տեսնում:

Աղասի Ենոքյան. «Ռուսաստանը փորձում է դրսի գործիքները օգտագործել Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար»

Քաղաքագետ Աղասի Ենոքյանն այսօր «Հայելի» ակումբում խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին՝ անդրադարձավ Ադրբեջանում սպասվող ընտրություններին, նշելով դրա կարեւորությունը: Ենոքյանը նշեց, որ Ադրբեջանը հիմա չի գնում ասոցացման համաձայնագրի ստորագրման: Խոսելով ղարաբաղյան խնդրի մասին՝ Աղասի Ենոքյանը նշեց, որ Ղարաբաղի խնդրում Ռուսաստանը հստակ օրակարգ ունի՝ Ռուսաստանում զորքի տեղադրումն է, եւ դա կարող է արտահայտվել տարբեր ձեւերով, սակայն ըստ նրա`

Կարապետ Չալյանը երրորդ հաղթանակը տարավ՝ միավորների բացահայտ առավելությամբ

Հայաստանցի 74 կգ քաշային ըմբիշ, Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Կարապետ Չալյանը Սոֆիայում այսօր մեկնարկած այդ տարիքային խմբի աշխարհի առաջնությունում երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Կարապետը գլորում հնարքներով միավորների 11:3 բացահայտ առավելությամբ ժամանակից շուտ հաղթեց մոլդավացի Պետրու Սեվցիուսին: Հայաստանցի ըմբիշը հաջորդ փուլում հանդիպելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Բեքհան Օզդոյեւի հետ, որն իր հերթին նույնպես բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք Ֆուրկան

Արմեն Աշոտյանը հանդիպեց ուսանողների հետ. Ուսանողները հաթաթա տվեցին եւ գնացին (Տեսանյութ)

«Հարություն, շանտաժի լեզվով մի՛ խոսիր, այնտեղ, որտեղ դու սովորում ես, ես դասավանդում եմ»

EMPYRAY-ի մենակատարը դեմ է հուզական մեկնաբանություններին

EMPYRAY ռոք խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը քիչ առաջ Aravot.am-ին փոխանցեց , որ ԱՄՆ է մեկնել զուտ անձնական ու աշխատանքային հարցերով: «Ուզում եմ, որ լրատվամիջոցները իմ բացակայության շուրջ ավելորդ հուզականություն պարունակող բառակապակցություններից զերծ մնան՝ «ընդմիշտ հեռացել է երկրից» և այլն…»,- ասաց նա՝ խոստանալով առաջիկայում նոր մանրամասներ հայտնել: Երեկ EMPYRAY ռոք խմբի անդամներից Գիսանե Պալյանը Aravot.am-ի հետ

Կարեն Ասլանյանը ետ չի մնում Կարապետ Չալյանից

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, 60 կգ քաշային Կարեն Ասլանյանը Բուլղարիայի մայրաքաղաքում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ետ չի մնում իր թիմակցից: Կարենն այսօր նույնպես արդեն անցկացրել է երեք գոտեմարտ եւ երեքում էլ առավելության հասել մրցակիցների նկատմամբ: Քիչ առաջ նա համառ պայքարում հաղթեց ամերիկացի Հայդեն Դենիել Թումային եւ հիմա նրա մրցակիցը լինելու է ադրբեջանցի Էլման

Սերժ Սարգսյանի «լրջանալու պահը»

Մոսկվայում բնակվող անկախ իրավապաշտպան, մեր հայրենակից Արբակ Խաչատրյանը համոզված է, որ որոշ ուժերի ձեռնտու է Հայաստանի ներկայիս թույլ ու տկար վիճակը, ուստի խրախուսում են «ոչ մաքուր, օրենքով չապրելու, ճիշտ ու աշխարհում հզոր չլինելու» իրավիճակը: Բայց ՀՀ նախագահը, ըստ նրա, ժամանակն է, որ քայլ անի:

Հարավային Կովկասում ազդեցությունն ամրապնդելու Մոսկվայի խաղադրույքը Ադրբեջանի վրա է

Պուտինը Բաքու է ժամանում մարտական նավով՝ ընդգծելով ՌԴ-ի հզորությունը Կովկասյան տարածաշրջանում

98-ամյա կինն իր ավանդն է ուզում, որ վիրահատի ջարդված ոտքը

Եվգենիա Եղիյանը չի կարողանում ընդգրկվել ավանդների հերթացուցակում. պատճառաբանում են՝ հիմա չենք հերթագրում

Կինոգործիչները՝ կինոյի անմխիթար ժամանակների մասին

Կինեմատոգրաֆիայի համար ծանր ժամանակներ են

ՀՀ Գլխավոր դատախազին. Կատարվել է թերի, սուբյեկտիվ, մակերեսային եւ միակողմանի քննություն

Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի  համակարգող, փաստաբան` Ա. Խալափյանի նամակը  ՀՀ Գլխավոր դատախազ  Աղվան Հովսեփյանին Բողոք Հարգելի պարոն Հովսեփյան, Հայտնում եմ Ձեզ այն մասին, որ ՀՀ Սյունիքի մարզում հանքային արդյունաբերություն իրականացնող «Դինո Գոլդ մայինինգ Քամփընի» ՓԲ ընկերության օգտագործման ներքո գտնվող պոչամբարը սպասարկող խողովակաշարը` Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի քաղաքամերձ հատվածում նոյեմբերի 30-ին լույս դեկտեմբերի 1-ի գիշերը վնասվել է, որի հետևանքով

Գետնանցումը փուլ է գալիս (ֆոտոշարք)

Սա Մաշտոց-Պարոնյան անկյունի գետնանցումն է: Բավական չէ, այն երեկոները ծառայում է իբրեւ միզարան, իսկ ցերեկները համապատասխան բույր արձակում, այժմ էլ իսպառ քարուքանդ է: «Առաստաղն» ուղղակի փուլ է գալիս մարդկանց գլխին, վերեւից ցցված մետաղի կտորները քիչ է մնում՝ անցորդների աչքը խրվեն: Իմ աչքի առաջ կիրակի օրը մի կին գլորվեց քանդված աստիճաններով իջնելիս: Ճիշտ է, քիչ այն կողմ շինարարական աշխատանքներ են

Ռետրո. Հրաժեշտի սիմֆոնիա

90 թվականին ընտրված խորհրդարանի սիմֆոնիան մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Արդեն հնչեցին հիմնական թեմաները իրենց զանազան երանգավորումներով, մենակատարները բազմիցս ցույց տվեցին իրենց շնորհքը երկարուձիգ սոլոներով, մինչդեռ ոմանց համար նախատեսված էր հինգ տարի տեւողությամբ պաուզա։ Հնչում է ֆինալը՝ վերջին մասը, բայց դեռեւս պարզ չէ, թե ինչպես է ավարտվելու ստեղծագործությունը՝ խրոխտ մաժորային ակորդներո՞վ (Սահմանադրության նախագծի լուրջ քննարկմամբ),

Կարեն Ասլանյանը Սոֆիայում երկրորդ հաղթանակը տարավ

Հայաստանցի 60 կգ քաշային Կարեն Ասլանյանը Սոֆիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մեկնարկային օրը, ինչպեսեւ իր թիմակից Կարապետ Չալյանը, երկրորդ հաղթանակը տարավ ու նույնպես մտավ քառորդ եզրափակիչ: Կարենը մեկնարկային գոտեմարտում պարտության մատնեց ռուս Արթուր Սուլեյմանովին, այնուհետեւ պայքարից դուրս թողեց ռումինացի Ռադու Միհուտին եւ քառորդ եզրափակչում հանդիպելու է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դենիել Թումայի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ուսանողները մերժեցին Աշոտյանի հրավերը՝ հանդիպելու. «Իջեք ներքեւ»

Այսօր ԿԳ նախարարության դիմաց «Մենք էշ չենք» ցուցապաստառներով ուսման վարձերի թանկացման դեմ ուսանողները բողոքի ակցիա էին անում: Նրանք ցանկանում էին հանդիպել նախարար Արմեն Աշոտյանի հետ:  Սակայն քիչ առաջ նախարարության ներկայացուցիչը՝ Սասուն Մելիքյանը երբ իջավ եւ նախարարի անունից հրավիրեց երիտասարդներին նախարարություն՝ ուսանողները մերժեցին: Ակցիայի կազմակերպիչը՝ Հարություն Մկրտչյանը պնդեց, որ նախարարը իջնի եւ ներքեւում իրենց հետ հանդիպի.

Եվրոպայի չեմպիոն Կարապետ Չալյանը Սոֆիայում արդեն երկու հաղթանակ է տոնել

Սոֆիայում այսօր մեկնարկեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականի անդամ, 74 կգ քաշային Կարապետ Չալյանը (նկարում կարմիր տրիկոյով՝ հնարք կատարելիս) 1/16 եզրափակչում առավելության հասնելով ալժիրցի մրցակցի նկատմամբ, քիչ առաջ 1/8 եզրափակչում միավորների 3:1 առավելությամբ հաղթեց նաեւ սերբ Վիկտոր Նեմեսին ու մտավ քառորդ եզրափակիչ: Այս փուլում Կարապետն ուժերը չափելու է մոլդովացի Պետրիու Սեվսիուսի հետ:  

ԱՄՆ դատարան․Նյու Յորքի ոստիկանությունը խախտում է մարդու իրավունքները

«Կանգնեցրու և խուզարկիր» գործողությունների ընթացքում ոստիկանները զենք կամ թմրամիջոցներ պահելու կասկածանքով կանգնեցնում են քաղաքացիներին և խուզարկում:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031