Օրվա լրահոսը

Արդարացումների ժամանակն ավարտվել է, Փաշինյանը պետք է հեռանա. Օսկանյան

Փաշինյանի կառավարումը ռազմավարական կանխատեսման անկարողության աննախընթաց ցուցադրություն է։

ՌԴ Պետդուման ԱՄՆ Կոնգրեսից և ՄԱԿ-ից կպահանջի հետաքննել Պուտինի դեմ հնարավոր մահափորձը

ՌԴ Պետդուման որոշել է դիմել ԱՄՆ Կոնգրեսին և ՄԱԿ-ին՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ նախապատրաստելու մասին լրագրող Թաքեր Կառլսոնի հայտարարությունը հետաքննելու պահանջով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Ռուսաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։ «Պետդուման ուղերձ կհղի ԱՄՆ Կոնգրեսին և ՄԱԿ-ին՝ պահանջելով հետաքննել Թաքեր Կառլսոնի

Զբոսաշրջությունը կհայտնվի մեկ էլեկտրոնային գրանցամատյանում. ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ

 Նպատակն այն է, որ քաղաքացիները չտուժեն անբարեխիղճ տնտեսվարողներից

Team-ը`Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հովանավոր

29 հունվարի, 2025 թ․, Երևան. Ջերմուկը պատրաստվում է հյուրընկալել համահայկական ամենամասշտաբային սպորտային իրադարձության՝ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ավելի քան 1300 մարզիկներին աշխարհի 19 երկրից։ Թիմային սպորտաձևերի զարգացմանն ու հայանպաստ ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով Team Telecom Armenia-ն արդեն երկրորդ անգամ միացել է այս նախաձեռնությանը որպես հովանավոր։ «Համահայկական ձմեռային խաղերին աջակցությունը մեզ համար ավելին է, քան պարզապես

Միքայել Արզումանյանի կալանքը երկարացվել է ևս երեք ամսով

«Արմենպրես». Հակակոռուպցիոն դատարանը որոշել է երկարաձգել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը երեք ամսով։ Արզումանյանն անազատության մեջ է 2022 թվականի օգոստոսի 30-ից՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։ Ըստ Քննչական կոմիտեի՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 9-ը Արզումանյանը անփույթ վերաբերմունք

Գարեգին Չուգասզյան. «Մեր ճամարտակող դուրսպրծուկը հերթական անգամ որպես ձեռքբերում կներկայացնի…»

ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց. «Տարիներ շարունակ ԱԺԲ խորհրդի անդամների զգուշացումները զանց են առնվել՝ կապված Արցախի ապագայի հետ: Այն հնարավոր վատ սցենարները, որոնց մասին մենք խոսել ենք, որակվել են որպես ավելորդ ահազանգեր եւ մեզ մեղադրել են ալարմիզմի մեջ: Իրականում տեսանք, որ ամենավատ սցենարները իրականացան: Այսօրվա ասուլիսը ականջ ունեցող եւ լսել

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության փոխնախագահ

ԱԺ ՔՊ խմբակցության անդամ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության փոխնախագահ, այս մասին հայտնել է նա՝ ֆեյսբուքյան էջում։ Ավելի վաղ Վլադիմիր Վարդանյանը գրել էր. «Ընտրվել եմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի արհեստական բանականության ենթահանձնաժողովի փոխնախագահ»։

ՀՀ առաջնային նպատակներից մեկը 18-29 տարեկան երիտասարդների շրջանում զբաղվածության աճի ապահովումն է. նախարար Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցել է նախարարական կլոր սեղանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցել է «Նորարարական լուծումներ՝ տարբեր երկրների աշխատաշուկաներում երիտասարդների զբաղվածությունն ամրապնդելու նպատակով» թեմայով նախարարական կլոր սեղանին․ քննարկմանը մասնակցում է աշխատանքի ոլորտը համակարգող 40 նախարար։ Իր ելույթում նախարար Մկրտչյանն անդրադարձել է ՀՀ զբաղվածության ոլորտում սահմանված առաջնահերթություններին ու այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և այս համատեքստում ընդգծել ՀՀ զբաղվածության 2025-2031

«Դուք հա՞շտ եք այս իրողության հետ, այս խոսույթի հետ, որ փորձում են մեր մեջ սերմանել, որ ցեղասպանության պատասխանատվությունը հայ ժողովրդի վրա է»․ Գառնիկ Դանիելյան

Ըստ Գառնիկ Դանիելյանի՝ Նիկոլ Փաշինյանը Էրդողանին հաճոյանալու համար է անում այս հայտարարությունները. «Եթե ցեղասպանությունը չես դատապարտում, հետևանքները չես վերացնում, ապա ցեղասպանությունը կրկնվում է։ Եթե մենք մեր պատմությունից դասեր չենք քաղում ու աշխատանք չենք անում և Թուրքիային պահանջներ չենք ներկայացնում, ուրեմն մենք կանգնելու ենք նոր ցեղասպանության շեմին»։

Մոսկվան լավ առաջընթաց է արձանագրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման հարցում․ Օվերչուկ

Մոսկվան լավ առաջընթաց է արձանագրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Շատ մեծ, լավ առաջընթաց է գրանցվել։ Սահմանի մի մասը սահմանազատվել և սահմանագծվել է։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, որքանով ինձ հայտնի է, վերջերս հանդիպել են, պայմանավորվել են սահմանազատման և

Ժաննա Անդրեասյանը Երևանի Դ. Սարապյանի անվան թիվ 100 դպրոցում ծանոթացել է ներառական կրթության խելամիտ հարմարեցումներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են Երևանի Դավիթ Սարապյանի անվան թիվ 100 հիմնական դպրոց: Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսուցման պլանով սահմանված խելամիտ հարմարեցումներին: Նրանք շրջել են դպրոցում, ծանոթացել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ստեղծված խելամիտ

Վրաստանի վարչապետը կժամանի Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն: Նախ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Վանա լճում ջրի մակարդակն օր օրի իջնում է

Ermenihaber. Վանա լճում ջրի մակարդակը օրեցօր նվազում է։  Ջրի մակարդակը շարունակում է իջնել երաշտի, ջերմաստիճանի բարձրացման և տեղումների նվազման պատճառով, ինչպես նաև գոլորշիացման հետևանքով։ Ջրի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով ի հայտ են եկել հարյուրավոր միկրոբիալիտներ՝ միկրոօրգանիզմների կողմից ձևավորված նստվածքներ։ Տեղացիներից մեկը նշել է, որ իրենց անհանգստացնում է լճի չորացումը։ Նա հույս է հայտնել,

ԱԽ նիստում քննարկվել են Անվտանգության խորհրդի իրավասությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նիստի ընթացքում քննարկվել են Անվտանգության խորհրդի իրավասությանը վերաբերող հարցեր: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Թյուրքալեզու երկրները մտադիր են խորացնել համագործակցությունը

Ermenihaber. Անկարայում ընթանում է Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի արտաքին գործերի, էկոնոմիկայի, առևտրի և տրանսպորտի նախարարների 2-րդ եռակողմ հանդիպումը: Հանդիպմանը կքննարկվեն տարածաշրջանային համագործակցությանը, արտաքին քաղաքականությանը, տնտեսական հարցերին, ներդրումների ոլորտում համագործակցության աճին և տարածաշրջանային կապուղիներին առնչվող հարցեր։ Հանդիպման արդյունքներով նախատեսվում է ստորագրել հայտարարություն: Նշվում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մասնակիցների ուշադրությունը հրավիրելու է թյուրքալեզու երկրների համագործակցության

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր որոշում կկայացնեն ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության երկարաձգման վերաբերյալ

«Ազատություն». Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում կքննարկեն ու որոշում կկայացնեն Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երկարաձգման վերաբերյալ։ «Ազատության» Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակի հաղորդմամբ, եթե վերջին պահին անակնկալներ չլինեն, դեսպանները հավանություն կտան նախագծին, որով Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանում կմնա ևս երկու տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Դիտորդների կազմն ու թվաքանակը, ըստ որոշման նախագծի, կմնա անփոփոխ՝

Գասպար Կարապետյան. Ցեղասպանության ժխտման և պատմական ռևիզիոնիզմի այս տեսակի մեջ ներգրավվելը հանցավոր աստիճանի վտանգավոր է

Այս մեկնաբանությունն ուղղակիորեն համընկնում է թուրքական կառավարության կողմից քարոզվող ցեղասպանության ժխտման թեզերի և ապատեղեկատվական արշավների հետ, որոնք ակտիվորեն կիրառվում են տարբեր երկրներում ճանաչման ջանքերի դեմ

Բանակն ամենաշատն ատողն այսօր դարձել է գերագույն գլխավոր հրամանատար. Ռուբեն Հակոբյան

Աննա Հակոբյանն էլ հայտարարում է, որ  իբր 11000 դասալիքներ ունենք

«Հայաստանի արդյունքների միտումները մաթեմատիկայից բավականին բարելավված են». TIMSS 2023 հետազոտության տվյալները

«Բնագիտական առարկաները պետք է առանձնակի ուսումնասիրվեն՝ հասկանալու՝ ինչ խնդիրներ ունենք, որոնք հնարավոր է լուծել Հանրակրթության պետական չափորոշչի շրջանակում՝ հարցը դիտարկելով նաև մասնագիտական կարողությունների զարգացման տեսանկյունից»

Տասնյակ կազմակերպություններ հիմնել են «Հանուն Արցախի միավորումը»՝ միասնական նպատակների շուրջ համագործակցության համար

Արցախյան ու հայաստանյան տասնյակ հասարակական կազմակերպություններ ու հանրային գործիչներ հիմնել են «Հանուն Արցախի միավորումը», որի հիմնադիր ժողովը կայացել է հունվարի 19-ին՝ Երևանում: Միավորման հիմնադիր փաստաթղթում անդամներն ամրագրել են. «Գիտակցելով առկա ծանրագույն իրավիճակում Արցախի ժողովրդի ճակատագրի և Արցախի համար մեր բաժին պատասխանատվությունը՝ մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններն ու անձինք, ընդունում ենք ստորև ներկայացված «Հանուն Արցախի Միավորման անդամների համագործակցության

Արսեն Թորոսյանը Սուրբ գիրքը չէր, որ ինձ բան է ասել, պետք է կատարեմ. Դավիթ Սանասարյան

Ես նվիրված եմ աշխատել ու որեւէ անփութություն չեմ արել: Քենեդու սպանության մեջ էլ կարող եք մեղադրել, բայց անփութության՝ ոչ. Սանասարյան

Ադրբեջանական պետական լրատվամիջոցը ներկայացրել է իրենց ստեղծած «Զանգեզուր» կոչվող անօդաչու թռչող սարքը

Արցախի դեմ ձեռնարկված ագրեսիայի ժամանակ էլ իրենք մեր դեմ կիրառվող ԱԹՍ-ները Ալիևի մակարդակով կոչում էին “Iti qovan”, այսինքն՝ «շուն քշող»։ Ենթադրում եմ՝ հասկանում եք, թե «շուն» ասելով ում նկատի ունեն։ Հետո սկսեցին այդ անունով ԱԹՍ-ներ արտադրել։

Հայաստան են ժամանել «Ակադեմիական քաղաք» ծրագրի գործընկեր կազմակերպություններից չորսի ներկայացուցիչներ․ նախատեսվում են քննարկումներ ակադեմիական համայնքի հետ

Հունվարի 29-31-ը հերթական աշխատանքային այցով Հայաստան են ժամանել «Ակադեմիական քաղաք» ծրագրի գործընկեր կազմակերպություններից չորսի ներկայացուցիչները: Մասնավորապես՝ Երևան են այցելել ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը մշակած և ներկայում գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման համար պատասխանատու գերմանական ճարտարապետաինժեներական GMP International GmbH Architects and Engineers ընկերության, ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ձևավորման և նորարարությունների կառավարման մոդելի մշակման համար

Արմեն Դուլյանը միշտ աչքի է ընկել իր ինքնատիպ ոճով, գրագետ ու անաչառ խոսքով. Արմեն Սարգսյան

«Խոր ցավով տեղեկացա լրագրող, հեռուստա և ռադիոմեկնաբան, իմ համադասարանցի Արմեն Դուլյանի անժամանակ մահվան մասին

Yandex Armenia-ն ամփոփում է «Օգնենք միասին» բարեգործական արշավի առաջին վեց ամիսները

2024 թ․ հունիս-դեկտեմբեր  ամիսներին «Օգնենք միասին» բարեգործական նախաձեռնության մասնակից է դարձել ավելի քան 6800 մարդ, որոնց շնորհիվ հավաքվել է շուրջ 11,89 միլիոն դրամ՝ ներառյալ Yandex Go-ի ներդրումը: Միայն տարեվերջին՝ հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին, հավաքագրվել է 3,80 մլն դրամ, որին գումարվել է Yandex Go-ի նվիրատվությունը՝ դառնալով 6,36 6,36 մլն դրամ: Նվիրաբերված միջոցներն ուղղվել են չորս

Պուտինն ամեն ինչ անում է պատերազմն անվերջ դարձնելու համար. Զելենսկի

Ըստ Ուկրաինայի սահմանադրության՝ երկրի նախագահը նույնիսկ ռազմական դրության պայմաններում իրավունք չունի երկարաձգելու իր լիազորությունները. նման իրավունք ունի միայն Գերագույն ռադան

Եթե այդպիսի հնարավորություն կար, ինչո՞ւ էիք փորձում ժողովրդի վզին փաթաթել 300 դրամը. «Արդար Հայաստան»

Սա նշանակում է, որ փորձ է արվել հարյուր հազարավոր քաղաքացիների հաշվին ապահովել գերշահույթ։
Տիգրան Ավինյանը պետք է հեռացվի՝ հանրային տրանսպորտի ոլորտում բարեփոխումները ձախողելու և նախընտրական շրջանում տրված խոստումները չկատարելու համար. «Արդար Հայաստան»

Հակակոռուպցիոն դատարանը մեղավոր ճանաչեց Վանաձորի նախկին քաղաքապետին. հաշվակցելով Ասլանյանի՝ կալանքի տակ անցկացրած ժամկետը, դատարանը նրան դատապարտել է 1 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մեղավոր ճանաչվեց Հակակակոռուպցիոն դատարանի կողմից և ազատազրկվեց 4 տարի 4 ամիս ժամկետով։ Հաշվակցելով Ասլանյանի՝ կալանքի տակ անցկացրած ժամկետը, դատարանը նրան դատապարտել է 1 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման։ Նաև նշանակվել է 500 հազար դրամի տուգանք։ Ասլանյանը 3 տարի ժամկետով զրկվել է հանրային պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից։ Մամիկոն Ասլանյանը հայտնեց՝ որոշումը բողոքարկելու

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031