Օրվա լրահոսը

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի փոխնախագահ

ԱԺ ՔՊ խմբակցության անդամ, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի արհեստական բանականության ենթահանձնաժողովի փոխնախագահ, այս մասին հայտնել է նա՝ ֆեյսբուքյան էջում։

Փետրվարի 1-ից շարունակում ենք բոյկոտը. Հայկ Մարության

Փետրվարի 1-ից շարունակում ենք բոյկոտը. Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը պնդում է, որ Երևանի հասարակական տրանսպորտում 1 ուղևորության արժեքը պետք է լինի 100 դրամ։  

Ավինյանը հիմա պատրաստվում է կրկին թանկացնել տրանսպորտի ուղեվարձը՝ այս անգամ 50%-ով

Տրանսպորտի ուղեվարձը 100 դրամի փոխարեն 300 դրամ բարձրացրած Ավինյանը հիմա պատրաստվում է կրկին թանկացնել գինը՝ այս անգամ 50%-ով: Տևական հասարակական դժգոհություններից հետո Երևանի քաղաքապետարանը վերանայել է նախկին առաջարկները՝ հրաժարվելով մեկանգամյա 300 դրամի վճարից: Փոխարենը ներկայումս քննարկվում է ուղեվարձը սահմանել 150 դրամ և շարունակել անսահմանափակ փաթեթների գործարկումը։ Սակայն բազմաթիվ հարցեր մնում են չլուծված։ Երբ են վերջապես

Ինչ կապ ունի «Հարստացիր և հարստացրու»-ն համընդհանուր հայտարարագրման հետ․ Նիկոլ Փաշինյանի պարզաբանումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում «Ինչ կապ ունի «Հարստացիր և հարստացրու»-ն համընդհանուր հայտարարագրման հետ» թեմայով տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հետ կապված որոշ հնարավորությունների։ «Այն քաղաքացիները, որ չունեն մանկապարտեզի, դպրոցի կամ բուհի տարիքի զավակներ, իրենք այդ սոցիալական կրեդիտը կարող են ետ ստանալ իրենք իրենց կրթության վրա ծախսվող գումարներից։ Սա այս բարեփոխման

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

«Ազատություն». Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հանդիպման ընթացքում նշվել է, որ «ապատեղեկատվական նյութերի հրապարակումը և Ադրբեջանի դեմ ուղղված ռեպորտաժների հեռարձակումը ռուսական մամուլում», ինչպես նաև Ռուսաստանի որոշ պաշտոնական շրջանակների կողմից տարակուսանք է առաջացնում: Ընդգծվել է, որ նման գործողությունները հակասում են երկու երկրների միջև դաշնակցային փոխգործակցության մասին

ՔՊ-ականները քննարկել են իրականացվող ռեֆորմների ընթացքը

Հունվարի 28-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել է իրականացվող ռեֆորմների ընթացքը։

Վահե Գրիգորյանն ընտրվել է ՄԻԵԴ-ի դատավոր

Այսօր ԵԽԽՎ-ն ընտրել է ՄԻԵԴ դատավորների Հայաստանից, Անդորրայից և Սլովենիայից: Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։ Երկրները ներպետական մրցույթի արդյունքների հիման վրա Եվրոպայի խորհրդին էին ներկայացրել երեքական թեկնածուի: Քվեարկության արդյունքում ամեն երկրից ընտրվել է մեկ դատավոր: Հայաստանը առաջադրել էր Վահե Գրիգորյանի, Նորա Կարապետյանի և Աննա Մարգարյանի թեկնածությունները: Ձայների մեծամասնությունը ստացել է Վահե Գրիգորյանը: Նա ՄԻԵԴ-ում

«Դուք վերցրել եք մեր՝ Բաքու այցի մասին մամուլի հաղորդագրությունից մի կարճ հատված»․ ԵԽ գլխավոր քարտուղարը՝ Արմեն Գևորգյանի՝ Ադրբեջանի մասին գնահատականների առիթով դիտարկման մասին

Արմեն Գևորգյանը, մեջբերելով մամուլի հաղորդագրությունում նշված ԵԽ գլխավոր քարտուղարի այն դիտարկումը, թե «Ադրբեջանը կարևոր ներդրում ունի միջկրոնական և միջմշակութային երկխոսության հարցում», նշեց․ «Եթե սա Ձեր անկեղծ գնահատականն է, այն կարող է ընկալվել՝ որպես Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքին ուղղված քաջալերանք»։

«Ամեն մարդ չպիտի ունենա ընտրության իրավունք․ անգիտակից մասսան, որ 4 գիրք չի կարդացել, նրան ընտրության թողնելը ո՞րն է»․ Միքայել Սրբազան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել  արքեպիսկոպոս Աջապահյանն Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դեմոկրատիան չարիք է Հայաստանի նման երկրի համար։ «Պիտի լինի ոչ թե դեմոկրատական իշխանություն, այլ մերիտոկրատական իշխանություն, ոչ թե մի խաժամուժ պիտի գա, ձայների մեծամասնությամբ կազմի կառավարություն, այլ կառավարությունը պիտի լինի՝ ըստ արժանիքի։ Եվ այս կուսակցականացումը պիտի վերացվի այս երկրից, այսինքն կուսակցություններ կարող են

150 դրամ՝ մեկ ուղևորության համար և անսահմանափակ փաթեթների երկարացում. Տիգրան Ավինյան

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսաուղերձ է հրապարակել, նշելով`  150 դրամ՝ մեկ ուղևորության համար և անսահմանափակ փաթեթների երկարացում։ Նա նշել է, որ փետրվարի 1-ից գործող այդ նոր ուղևորատոմսը կգործի ողջ 2025 թվականի ընթացքում։ «Առաջարկվող մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամը հնարավոր է ենթարկվի փոփոխության յուրաքանչյուր տարվա համար առավելագույնը 10 դրամով՝ միմիայն շարունակական բարեփոխումների արդյունքում», ասել է

71-ամյա հարեւանը դանակով հարձակվել է 35-ամյա հարեւանի վրա

Հարեւաններն հայհոյել են միմյանց, հետո իրար պատճառել մարմնական վնասվածքներ

Վճիռ՝ հօգուտ Սուքիասյանների․ «Սիլ պլազայի» գործով Դատախազությունն առաջին ատյանում պարտվեց. «Հետք»

Հակակոռուպցիոն դատարանի վճռով Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի տարածքը պետությանը չի վերադարձվի։ Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի նորանշանակ դատավոր Ռուդոլֆ Ավագյանը՝ մերժելով գլխավոր դատախազության ներկայացրած հայցը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի զբաղեցրած տարածքի կասկածելի սեփականաշնորհման պատմությունը սկսվել է 1995 թ․-ից։ Այդ ժամանակ Երևանի քաղաքապետ,

Մեզ փորձել են պոկել հազարամյակների այն արմատներից, որոնք կենսական են սեփական հողում ամուր կանգնելու և ժամանակների հոսանքներին դիմակայելու համար. Վիգեն Սարգսյանը հիշեցրել է 2018թ.-ի իր ելույթը

«Մեզ երկար ժամանակ ներշնչել են, որ տառապյալների, հայրենազրկվածների, կոտորածներից մազապուրծ եղածների ժառանգներ ենք՝ մոռացության տալով մեր փառավոր հաղթանակների պատմությունը»

Վահան Կոստանյանը և ԱՄԷ պետնախարարը անդրադարձել են համատեղ ծրագրերի իրականացմանը

Հունվարի 28-ին Աբու Դաբիում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի պետնախարար Ահմեդ Սայեղին: Զրուցակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ վերականգվող էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, հաղորդակցության և քաղաքաշինության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը: Քննարկվել են երկկողմ հարաբերությունների մակարդակի բարձրացման հնարավորությունները: Այս համատեքստում կարևորվել է ՀՀ և ԱՄԷ միջև բարձրաստիճան փոխայցելությունների նշանակությունը,

Պետք է հստակ հայտարարենք` որդեգրում ենք հայրենասիրության այն մոդելը, որը մեր բանակին, զինվորին առաջարկում է կոնկրետ խնդիր՝ պահպանել և պաշտպանել միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների անվտանգությունը. Փաշինյան

«Եվ մենք զինվորի և բանակի ուսերին հաճախ դնում ենք անտանելի բեռներ, և այդ բեռները ձևավորվում են բոլորիս՝ ամեն տեղ և ամենուր հայրենասեր լինելու մղումներից»

Հրդեհ է բռնկվել Արին Բերդի փողոցում գտնվող կահույքի արտադրամասի պահեստային հատվածում

Հունվարի 28-ին, ժամը 15:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող կահույքի արտադրամասի պահեստային հատվածում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարարական ուժերի

Ալիևը կրկին «զանգեզուրյան միջանցքի» հարցն է բարձրացրել, Հայաստանից պահանջել կատարել իր «պարտավորությունները»

«Հայաստանը պետք է անխափան անցում ապահովի Ադրբեջանից դեպի Ադրբեջան». Ալիև

«Մեզ համար Արցախը մեր հայրենիքի մի հատվածն է, որեւէ գնով վաճառքի ենթակա չէ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Լուկաշենկոյի հայտարարության մասին

«Ես համաձայն չեմ այն տեսակետների հետ, որ ամեն ինչ ավարտված է, բանակի ռեսուրսն ու պոտենցիալը փոշիացված է։ Իմ կոչն է, որ մեր հասարակությունը որեւէ պայմաններում չհիասթափվի, չհանձնվի»։

Արցախի քաղաքական իշխանության ներկայացուցիչները «Եռաբլուր» են այցելել

«Ապառաժ». Հայոց բանակի 33-րդ տարեդարձին «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել եւ անմահ հերոսների շիրիմներին ծաղիկներ խոնարհել Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, նախագահ Սամվել Շահրամանյանն ու Արցախի քաղաքական իշխանության ներկայացուցիչները։

Փաշինյանը հասկացել է՝ ինչպես կարելի է  կոտրել մեր ժողովրդի պայքարը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Դա նրան, հնարավոր է, հասկացրել են նրանք, որոնք կարողացել են մեկ անգամ անել 1915-ին. Մելիք-Շահնազարյան

Ուկրաինայի պաշտպանության նախարարի դեմ քրեական գործ է հարուցվել

«Ազատություն». Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի դեմ քրեական գործ է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով, մեղքը հաստատվելու դեպքում նրան 3-6 տարվա ազատազրկում է սպառնում: Այս մասին հայտնում է «Ազատության» ուկրաինական ծառայությունը։ Աղբյուրի համաձայն՝ քրեական գործի հիմքում նախարարի որոշումն է, որով նա մերժել է մեկ տարով երկարաձգել պաշտպանական գնումների գործակալության տնօրեն Մարինա Բեզրուկովայի պայմանագիրը՝ նրան մեղադրելով

ՀՀ բանակի կազմավորման 33-ամյակին նվիրված հանդիսավոր շարանցում՝ ՊՆ-ում

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան գրառումը Հունվարի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ բանակի կազմավորման 33-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների զինծառայողների շարանցմամբ՝ ռազմանվագախմբի ուղեկցությամբ, որին հաջորդել է պատվոպահակային վաշտի զինծառայողների ցուցադրական դեֆիլեն։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Մեր պարտությունը, Արցախի հանձնումը քաղաքական որոշման արդյունք էր. Բագրատ սրբազան

Մեր պարտությունների շարքը տեղի է  ունեցել ու տեղի է ունենում գլխավոր հրամանատարության բացակայության պատճառով. Բագրատ սրբազան

Զանգում են իբր բջջային օպերատորից, առաջարկում հղումով անցնել. փորձագետը զգուշացնում է

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը Զգուշացում։ Զանգում են ձեզ բջջային օպերատորից (էս պահին ռուսերեն ա, բայց հաստատ հայ օպերատոր էլ կգտնեն հետո), առաջարկում են հղումով անցնել, իբր գրանցվել 5G: Զանգում են հայկական համարից (համարի տերը տեղյակ էլ չի, կեղծվում է զանգը)։ Կարճ ասած, նման դեպքերում հիշում եք. եթե ձեզ ինչ-որ բան են առաջարկում

ԱԺԲ. Առանց ազգային իշխանության և ինքնիշխան պետության ապարդյուն և անարդյունավետ են մեր բանակի ամենանվիրական ջանքերն ու զոհողությունները

Արտաքին քայքայիչ ազդեցություններից զերծ Հայկական բանակի շնորհիվ է, որ ունենալու ենք անկախ, միացյալ ու ինքնիշխան Հայաստան։

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանն անցնում է առանց Ադրբեջանի պատվիրակության

Ֆրանկ Շվաբե. «Ադրբեջանն ընդունում է, որ չի կարող պատվիրակություն ունենալ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում՝ Եվրոպայի խորհրդի արժեքների և կանոնների հիմնարար անտեսման պատճառով, և պատվիրակություն չի ուղարկում Ստրասբուրգ՝ հավատարմագրման համար»։

«Իշխանություններն այսօր գնում են ռեֆորմների այլ ճանապարհով»

Ազգային ժողովի օրենսդրական բարեփոխումները նոր որակի բանակ ունենալու համատեքստում Նոր որակի ու ժամանակին համահունչ բանակ ունենալու համար ձեռնարկվել են լայնածավալ օրենսդրական բարեփոխումներ: Իշխանություններն այսօր գնում են ռեֆորմների այլ ճանապարհով: Մանրամասները` տեսանյութում: ԱԺ

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031