Օրվա լրահոսը

Տիգրան Լ. Պետրոսյանը եզրափակում է լավագույն տասնյակը

Բուլղարիայում ընթացող շախմատի «2nd Grand Europe Open» միջազգային մրցաշարի 5-րդ տուրից հետո հայաստանցի շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Տիգրան Լ. Պետրոսյանը 4,0 միավորով եզրափակում է լավագույն տասնյակը: Նա մեկ միավոր է ետ մնում առաջատարներ Զբինեկ Հրաչեկից (Չեխիա) եւ Վլադիսլավ Նեվեդնիչիից (Ռումինիա): Մեր երկրորդ մասնակիցը՝ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը (նկարում), 3,5 միավորով 29-րդ տեղում է:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Աղջիկը հատել է Թուրքիայի սահմանը առանց անձնագրի

9-ամյա բրիտանուհի Էմիլի Հարիսը հատել է Թուրքիայի սահմանը իր փափուկ խաղալիքի անձնագրով: Սահմանի աշխատակիցը չի նկատել, որ անձնագիրն իրական չէ, դա է կնքել, որն իրականում իրավունք չի տալիս մեկնել այլ երկիր: Էմիլիի ընտանիքը մեկ շաբաթով Անթալիա է եկել Հարավային Ուելսից: Աղջկա մայրը անձնագրային վերահսկողության բաժնին մոտենալիս պատահաբար է աղջկան տվել խաղալիքի անձնագիրը, իսկ սխալմունքը հայտնաբերել է

«Մասրուբյանը պապերի արած վաղեմի պատկերներն է ցուցադրում Թուրքիայում»

Ստամբուլում վերջերս բացվել էր Փիլիսոփայության պրոֆեսոր Արմեն Մասրուբյանի ընտանիքի լուսանկարչական հավաքածուի ցուցահանդեսը: Գրում է Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի կայքի լրատվական բաժինը: «Հայ ընտանիքի կորուսյալ պատմությունը՝ անցած Դիլդիլյան եղբայրների ոսպնյակներով» ցուցահանդեսը բացվել էր ապրիլի 25-ին, որպեսզի համահունչ լինի ապրիլի 24-ին, եւ փակվել հունիսի 8-ին: Մասրուբյանի պապն ու պապի եղբայրը՝ Ցոլակ եւ Արամ Դիլդիլյան լուսանկարիչներ էին, որոնք սովորել

«Չէր կարելի տոննա ու կես ոսկի մսխող վարչապետին նորից վերականգնել այդ պաշտոնում». Գուրգեն Եղիազարյան

Երեկ ԱԺ-ում երբ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց 2012–ի տարեկան հաշվետվությունը եւ հատկապես գնումների, շինարարության ոլորտում հսկայական խախտումները, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցույց տվեց, թե ինչքան է ապշել ու զարմացել ինքը, որ գործ ունի թալանչիների, բյուջեն լափողների հետ: Այսօր Aravot.am-ը ՍԴՀԿ համակարգող Գուրգեն Եղիազարյանից հետաքրքրվեց` իր կարծիքով դա շոո՞ւ էր, թե՞ իսկապես Հովիկ Աբրահամյանը

Արամ Սարգսյան. «Կարո՞ղ է այսօր էս երկրի նախագահը Վազգեն Սարգսյանն է»

Արամ Սարգսյանը Վազգեն Մանուկյանին հեգնում է, որ եթե ինքը գոյություն չի ունեցել, ուրեմն այո, Սուրեն Խաչատրյանին պաշտպանել է Վազգեն Սարգսյանը Օրերս Վազգեն Մանուկյանը մեզ հետ զրույցում Գորիսի քաղաքապետարանի վրա Սուրեն Խաչատրյանի զինված հարձակման միջադեպի հետ կապված պարզաբանումներ տալիս վստահեցրեց, որ Վազգեն Սարգսյանն այսպես ասած թեւերը փռել է Սուրեն Խաչատրյանի վրա, երբ ինքը պաշտպանության նախարար էր.

Orange-ը ներկայացրեց մինչև 42 Մբ/վ արագություն ապահովող ցանցը Էջմիածնում

Այսօր Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը, ով այցելել էր Էջմիածին, քաղաքապետ Կարեն Գրիգորյանին ներկայացրեց Orange-ի՝ մինչև 42 Մբ/վ ներբեռնման արագության հնարավորությամբ ցանցի բարձր արագության հնարավորությունները: Էջմիածինը չորրորդ քաղաքն է Երևանից, Գյումրիից և Վանաձորից հետո, որտեղ Orange-ը կառուցել է մինչև 42Մբ/վ արագության հնարավորությամբ HSPA ցանց: Մյուս քաղաքներում և գյուղերում` Հայաստանի բնակչության ավելի քան 95%-ին, Orange-ն

Աշխատանքային այց Արցախի Հանրապետություն

ՀՀ դատական դեպարտամետնի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ  Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 16-ին կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի և Գերագույն դատարանի նախագահի հետ: Կարևորելով դատաիրավական ոլորտում երկու երկրների դատական համակարգերի միջև առկա համագործակցության դրական փորձն ու

УРА-Информ. «ՀՀ քաղաքացիները կեղծ փաստաթղթերով փորձել են մտնել Ուկրաինա»

Ուկրաինայի Դոնեցկ երկրամասի սահմանային անցակետում իրավապահները Հայաստանի երկու քաղաքցի են հայտնաբերել, որոնք փորձել են երկրի սահմանն անցնել կեղծ փաստաթղթերով: Հայտնում է «Ուռա-ինֆորմ» լրատվականը՝ վկայակոչելով Դոնեցկի սահմանապահների մամուլի ծառայությանը: Հունիսի 13-ին անձնագրային ստուգման ժամանակ սահմանապահը հայտնաբերել է, որ քաղաքացիների Հայաստան վերադառնալու մասին վկայագիրը կեղծ է: 32-ամյա Հայաստանի քաղաքացին, որն իգական սեռի է, իրավապահներին պատմել է, որ

Ավարտվել է Գյումրու տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների դրվագով նախաքննությունը

ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ, կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է Գյումրու տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների դրվագով նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ միաժամանակ դատարան ներկայացրել հայցադիմում` պետությանը պատճառված վնասը վերականգնելու վերաբերյալ: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Գյումրու տարածքային

Քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի դեմ քրեական գո՞րծ

Aravot.am-ի տեղեկություններով արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության գծով պետի տեղակալ Դավիթ Մուրադյանի դեմ հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն: Ըստ մեր տեղեկությունների, կա երկու վարկած. նա դատապարտյալին ազատելու խոստում է տվել, նրանից ստացել տասնչորս հազար ԱՄՆ դոլար գումար: Եւ երկրորդ վարկածն այն է, որ նա պարտք է վերցրել դատապարտյալից, մինչ բռնվելը նրան վերադարձնելով

Լեւոն Թոքմաջյան. Հանրապետության հրապարակի վերաբերյալ մրցույթը զուտ ձեւական է

Քանդակում պետք է դեմքից բացի նաեւ միտք տեսնել, վստահ է մեր զրուցակիցը

Մարդն է թանգարանին պետք, թե թանգարանը մարդուն

«Հայաստանի թանգարանների համար» նախաձեռնության հեղինակները վիրավորված են

Սուրեն Խաչատրյանը զենքերն օգտագործել է հաճույքների՞ համար. Գորիսի քաղաքապետ

Հունիսի 2-ի կեսգիշերին Գորիսում հնչած կրակոցներին և դրան հաջորդած զարգացումներից հետո մթնոլորտը կտրուկ փոխվել է: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը: Նա հերքել է տեղեկություններն այն մասին, թե Սյունիքում տիրում է վախի մթնոլորտ: «Այդպիսի բան գոյություն չունի, Գորիսն իրա խաղաղ կյանքով է ապրում: Անշուշտ ամեն ինչ հանդարտվել է»,- ասել է

Վրացական ափերից Թուրքիա եւ ավելի հեռու. ինչո՞ւ են հայերը նախընտրում երկրից դուրս հանգիստը

Չնայած վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը զբոսաշրջությունը գերակա ուղղություն է հռչակել, սակայն ամառային արձակուրդի մոտենալուն պես հայաստանցիները սկսում են արտերկրում հանգստանալու մասին մտածել: Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 22,9%-ով՝ կազմելով 128.237 մարդ: Չնայած օտարերկրյա զբոսաշրջիկների թվի աճին` Հայաստանի բնակչության մեծ մասի համար երկրի ներսում հանգստանալը

Արամ Սարգսյանը վստահեցնում է, որ Սերժ Սարգսյանին նվեր չի մատուցել

Ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանից հետո Սերժ Սարգսյանը կարող էր Սուրեն Խաչատրյանին փոխել, եւ նրանք երկուսով են մեղավոր այսօրվա իրավիճակի համար:

ԼՂՀ ԱԳ նախարար․ «Ադրբեջանը պետք է փոխի իր դիրքորոշումը»

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը հարցազրույց է տվել France-24 հեռուստաընկերությանը

Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

ՀՀ կրթության  և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք կրթական հարցեր: Մասնավորապես, անդրադառնալով ՀՊՃՀ-ում ԱՄՆ զարգացման գործակալության աջակցությամբ հիմնադրվող Ազգային ճարտարագիտական լաբորատորիաների գործունեությանը` նախարարն այդ համատեքստում կարևորել է կրթություն-աշխատաշուկա կապի, անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման խնդիրը: Երկրորդ

Ավարտական խնջույքերը Հայաստանում և ոչ միայն

Համալսարանն ավարտելն ու դիպլոմ ստանալը իսկապես ուրախանալու մեծ առիթ է: Այն տարբեր երկրներում տարբեր կերպ են նշում: Գերմանիայում, օրինակ, այն նշվում է դահլիճում՝ դիպլոմների հանձնման արարողությամբ: Իտալիայում ևս ավարտական խնջույք որպես այդպիսին չի լինում կամ էլ ավարտականները որոշում են  ուղղակի խմել ու լիցքաթափվել: Իսկ այ Հայաստանում միայն խմիչքը քիչ է՝ լիարժեք խնջույք կազմակերպելու համար, իսկ

Տեղի է ունեցել ՀԱԿ հանրապետական խորհրդի նիստ

Հունիսի 14-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի հանրապետական խորհրդի նիստ, որը վարել է Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նիստում հաստատվել են կուսակցության անդամավճարի չափը, անդամագրման և անդամների հաշվառման կարգերը: Քննարկվել են նաև ընթացիկ քաղաքական իրավիճակը և Կոնգրեսի հետագա անելիքները: Նիստում ելույթ է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանը:   Հայ Ազգային Կոնգրես

Կայացել է Գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նախ քննարկել է կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված նախագծերի մրցույթի արդյունքներին: Տեղեկացվել է, որ մրցույթին ներկայացված նախագծերից հավանության են արժանացել 10-ը: Տարբեր գերատեսչություններից առաջարկություններ են ստացվել դրանցից 4-ը կիրառել կոնկրետ ոլորտներում: Վարչապետը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ քննարկել հավանության արժանացած

Քննարկում «21-րդ դարի քաղաքները» թեմայով

Երևանի քաղաքապետարանի և Ժողովրդական դիվանագիտության առաքելության հետ անցկացվող  «Բոլորը գնում են Երևան»  ծրագրի շրջանակում Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի է ունեցել «21-րդ դարի քաղաքները» կլոր սեղան-քննարկում: Միջոցառման գլխավոր նպատակն էր հետխորհրդային երկրների մայրաքաղաքների և քաղաքների միջև զբոսաշրջային կապերի ամրապնդումն ու այդ ուղղությամբ զարգացման հեռանկաների բացահայտումը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի  վարչության տուրիզմի

Բնապահապանական պետական տեսչության բացահատումները

ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից նախորդ օրերին կազմակերպվել էր ստուգայցեր Երևան- Սևան- Իջևան ավտոճանապարհի և տարանցիկ ճանապարհների վրա: Ստուգայցերի արդյունքում հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել թվով ինը տարբեր բեռնատարողության բեռնատարներ: Ապօրինի ձեռքբերված փայտանյութի տեղափոխման համար կազմվել են արձանագրություններ: Բռնագրավված մեքենաների թափքերում հայտնաբերվել է հատված հաճարենի, կաղնի, բոխի ծառատեսակներ: Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից

Էթիկայի հանձնաժողովը մերժել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի դիմումը

Նախորդ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը մերժել է պատգամավորների կողմից իրենց օգնական(ներ)ի հաստիքը ազգականներով համալրելու օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի՝ էթիկայի նորմերի շրջանակում լինելու վերաբերյալ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի դիմումի քննությունը՝ դիմումում առաջադրված հարցերը Հանձնաժողովին ենթակա չլինելու պատճառաբանությամբ: Հիշեցնենք, որ ԹԻ ՀԿ-ն, հիմք ընդունելով «Հետք» ինտերնետային լրատվամիջոցի 2013թ. ապրիլի 17-ի համարում հրապարակված

Դեսպան Մանուկյանը հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազի հետ

Հունիսի   14-ին Վրաստանում  ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը  հանդիպեց Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլիի հետ: Դեսպան Մանուկյանն, ի նկատի ունենալով իր առաջին պաշտոնական հանդիպումը գլխավոր դատախազ Կբիլաշվիլիի հետ, շնորհավորեց նրան դատաիրավական համակարգում ստանձնած հույժ պատասխանատու պաշտոնի կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ երկու երկրների գործընկերային հարաբերությունները, այդ թվում նաեւ իրավապահ մարմինների համագործակցության ոլորտում, հետայսու եւս կպահպանեն 

Շիրակի թեմի առաջնորդ. «Վերեւից մինչեւ ներքեւ տառապում ենք հայրենիքի նկատմամբ սիրո պակասից»

Այսօր տեղի ունեցավ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի մագիստրատուրայի 180 շրջանավարտների երդման արարողությունը, որին մասնակցում էր նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Այս հանդիսավոր միջացառումը եւս, ինչպես եւ Շիրակի մարզում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, սկսվեց սրբազանի հեղինակավոր խոսքով: Մինչ այդ հնչում էր՝ «Ես սիրում եմ իմ երկիրը երգը»: Այս երգի ազդեցության տակ սրբազանն ասաց. «Քիչ

Հայաստանի Հանրապետությունը ներկա չէր, իսկ «Միլանոն» պարտվեց

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը հրապարակեց  «Միլանո» ընկերության («Օլիմպ») հայցով դատական ակտը: «Միլանոն» դիմել էր  ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ պատասխանողներից պահանջել է պարտավորեցնել  Աբովյան 4 հասցեում գտնվող շենքի 2-րդ, 3-րդ հարկերի եւ նկուղի  փոխհատուցման պայմանագիր կնքել: Հայցը մերժվեց ամբողջությամբ: Վճռի հրապարակման պահին ներկա չէր ոչ միայն  պատասխանող Հայաստանի Հանրապետությունը,

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց էստոնացի խորհրդարանականների հետ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 14-ին ընդունեց Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորներ Իգոր Գրյազինին, Սիմ Կաբրիթսին, Մարետ Մարիպուին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-էստոնական միջխորհրդարանական, տնտեսական ու մշակութային կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Երկուստեք արձանագրեցին, որ հատկապես տնտեսական համագործակցության ներկա վիճակը բավարար չի կարելի համարել այն դեպքում, երբ առկա են համատեղ ծրագրեր իրականացնելու մեծ հնարավորություններ: Քննարկվեցին այդ բացը

«Արմավիայի» նախկին աշխատակիցներին էլի «ցրեցին» (Տեսանյութ)

«Արմավիայի» տնօրենը պնդում է` ամեն օր աշխատավարձ տալիս ենք, իսկ աշխատակիցներն էլ հակառակն են ասում Այսօր «Արմավիա» ավիաընկերության գրասենյակի մոտ կրկին հավաքվել էին նախկին աշխատակիցները` ինժեներատեխնիկական անձնակազմն ու օդաչուները, որոնք պահանջում էին վճարել իրենց աշխատավարձերը, ինչպես որ խոստացել էին ընկերության ղեկավարները: Եւ չնայած խոստումներին, այս անձնակազմից ոչ ոք այդպես էլ աշխատավարձ չստացավ: Aravot.am-ի հետ զրույցում

Հայաստանում էլ են Իրանի նախագահ ընտրում

Հայաստանում ապրող իրանցիները և իրանահայերը այսօր նախագահ են ընտրում:Իրանի Իսլամական Հանրապետություն նախագահի ընտրություններին նրանք մասնակցում են իրենց երկրի հայաստանյան դեսպանատանն այսօր բացված ընտրական տեղամասում: Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ Ջաֆար Զամանին դժվարացավ ասել, թե այսօր մինչև օրվա ավարտը քանի հայաստանաբանակ Իրանի քաղաքացի կմասնակացի ընտրությանը: Նրանք նաեւ ընտրողների ցուցակ չունեն; «Նրանք, ովքեր իրանական անձնագիր

Թուրքիայի վարչապետը համաձայնվել է հետաձգել այգու կառուցապատումը

Վարչապետը խոստացել է հետաձգել Ստամբուլի զբոսայգու կառուցապատումը մինչև դատարանի կողմից կառուցապատման նախագծի վերաբերյալ որոշման ընդունումը: Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը»՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հինգշաբթի ուշ երեկոյան հանդիպած հակակառավարական բողոքի մասնակիցների համաձայն, վարչապետը խոստացել է հետաձգել Ստամբուլի զբոսայգու կառուցապատումը մինչև դատարանի կողմից կառուցապատման նախագծի վերաբերյալ որոշման ընդունումը: Էրդողանի հետ հանդիպած ընդդիմության պատվիրակության կազմում

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930