Օրվա լրահոսը

Բացվեցին Կարմիր Շուկա գյուղի խմելու ջրի համակարգը եւ Մարտունու հիվանդանոցը

Երեւան, մայիսի 23, 2013թ.: «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստի շրջանակներում Հիմնադրամի բարերարներից, հոգաբարձուների խորհրդի անդամներից, տեղական մարմինների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը, գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ սկսել է իր հաշվետու այցելությունները հայաստանյան ու արցախյան ծրագրեր: ԼՂՀ ծրագրեր այցելությունների ճանապարհին պատվիրակության առաջին կանգառը Գորիսի սրտաբանական կենտրոնն էր, որը կառուցվել է 2010 թվականին Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի,

Լրացավ Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հիմնադրման երկամյակը

2013 թվականի մայիսին Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նշեց հիմնադրման երկրորդ տարեդարձը: Ընդամենը երկու տարվա ընթացքում Կենտրոնը հասցրել է ճանաչվել իբրև  վայր, որտեղ հանդիպում են նորարար միտքն ու այն իրականություն դարձնելու պատրաստակամություն և կարողություն ունեցող  ՏՏ մասնագետներ, ուսանողներ, բիզնեսի, պետական համակարգի, քաղաքացիական հասարակության, դոնոր կազմակերպությունների, վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչներ: Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հիմնումը հանդիսանում է հայկական ՏՏ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ամփոփիչ ելույթն Ազգային ժողովում

Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, սիրելի քաղաքացիներ, Առաջին հերթին ուզում եմ կառավարության անունից շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ այս երեք օրվա շահագրգիռ և խիստ օգտակար քննարկումների համար: Պատահական չէր, որ այս երեք օրերի ընթացքում շատ ելույթ ունեցողներ հայացք էին գցում մեր անցած ճանապարհին, որովհետև մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առջև և նայում ենք՝ ապագա 4-5 տարիներին

«Ուղղակի նայի՛ր վերև». ալբինիզմ ունեցող Հայկը, չնայած խնդիրներին, իր կյանքը երաժշտություն է կոչում

«Ուղղակի նայի՛ր վերև, գնա՛, բացի՛ր պատուհանն ու նայի՛ր վերև, այնտեղ ընկեր կա, նա քեզ ամեն ինչ կասի, մի՛ փնթփնթա, մի՛ բողոքիր, դու այն ես, ինչ կաս, նա քեզ այդպիսին է ստեղծել, ուրեմն՝ քո լավագույն տարբերակն ես…» 18-ամյա Հայկ Ղուլյանն այսպես է մեկնաբանում իր գրած վերջին երգի՝ «Ուղղակի նայի՛ր վերև»-ի իմաստը, ասում է՝ երգը խիստ անձնական

414.56 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Մայիսի 23-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 7,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.56 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415.75 դրամ:

ԱՄՆ պետքարտուղարության փորձագետների պատվիրակությունը` ՀՀ ոստիկանությունում

Մայիսի 20-ից Երևանում է գտնվում ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության բյուրոյի վաշինգտոնյան գրասենյակի փորձագետների խումբը՝ Հայաստանում նշված ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանությանը ցուցաբերած աջակցության արդյունքների գնահատման նպատակով: Մայիսի 22-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության պատվիրակության կազմին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ-ում

«Ինչպե՞ս ես ապրեմ այստեղ». Երիտասարդները՝ արտագաղթի մասին

Տարբեր տվյալներով՝ facebook սոցիալական ցանցում գրանցված են մոտ 400 հազար հայ օգտատերեր, որոնք իրենց հուզող բոլոր թեմաների մասին բարձրաձայնում են նույն սոցցանցում՝ սեփական հայացքներն ու կարծիքները դարձնելով հասարակության սեփականություն: Եվ ահա, վերջին շրջանում տարածված քննարկման թեմաներն են՝ գազի թանկացումը, տրանսպորտի հավանական, ինչպես նաև, տրամաբանական թանկացումը և, իհարկե  արտագաթղը: Անդրադառնանք այս հարցերի մասին facebook-յան մի քանի

Գազի թանկացումը քաղաքական որոշում է

Գագիկ Մակարյանի կարծիքով, Ազգային ժողովում գազի թանկացմանը վերաբերող քննարկումը, որ փակ է անցկացվելու, նպատակաուղղված է նրան, որ լինի քաղաքական որոշում, ոչ թե տնտեսական: «Բոլոր հաշվարկներն իրականացվել էն 189 դոլար՝ հազար խորանարդ մետրով սահմանին: Նախնական գնահատականներով բնակչության սակագինը մենք հիմնավորված ենք համարում 156 դրամ`1 խորանարդ մետրի համար, ներառյալ ավելացված արժեքի հարկը:»,-այսօր «Մեդիա կենտրոնում» գազի հնարավոր թանկացման

«Այն աշակերտները, ովքեր ունեն շուրջ 200 և ավելի բացակայություն, իրավունք չեն ունենա մասնակցել քննություններին». Նարինե Հովհաննիսյան

«Վաղը՝ մայիսի 24-ին հանրապետությունում կհնչի վերջին դասի վերջին զանգը: Շուրջ 30 հազար շրջանավարտներ վաղը կավարտեն ավագ դպրոցը, որից հետո՝ հունիսի 1-ից կսկսվեն ավարտական քննությունները»,-այսօր այս մասին «Ուրբաթ ակումբում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, հույս հայտնելով, որ աշակերտներն իրենց գիտելիքները կներդնեն ի շահ մեր երկրի: Բանախոսի փոխանցմամբ` միջոցառումներ կլինեն դպրոցների

Վաղը կհնչի վերջին դասի վերջին զանգը. Ինչպե՞ս են նշելու այն շրջանավարտները

Վաղը՝ մայիսի 24-ին, կավարտվի ուսումնական տարին և շրջանավարտները կթևակոխեն կյանքի մի նոր փուլ՝ ավելի բարդ ու ավելի պատասխանատու: Որոշ դպրոցներում առանձին է նշվելու վերջին դասն ու վերջին զանգը, որոշներում էլ՝ միասին, նույն օրը: Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 ավագ դպրոցում, շրջանավարտները վերջին դասն արել են մայիսի 20-ին. «Հավաքվել էինք դասարանում ու յուրաքանչյուրս մեր 12 տարվա

Հայաստանում ցմահ դատապարտյալները շարունակում են անտեսված մնալ

 Հայաստանի հելսինկյան կոմիտեյի  հայտարարությունը ուղղված ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովին եւ ՀՀ արդարադատության նախարարությանը Հայաստանում ազատազրկվածները,  մասնավորաբար՝ ցմահ դատապարտյալները շարունակում են անտեսված մնալ. չկա ցմահ դատապարտյալների գործերի ու պատժաչափերի վերանայում, ներման ու համաներման նախադեպ: 1. Ըստ օրենքի, 20 տարի պատիժը կրելուց հետո ցմահ դատապարտյալները պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իրավունք ունեն: Պատժի 20 տարվա շեմն առաջինը հատել էր

Ի՞նչ նմանություն կա Մեծ Բրիտանիայի եւ ՀՀ խորհրդարանների ճաշարանների միջեւ

Մեծ Բրիտանիայի համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն երեկ ԵԽԽՎ համաժողովում մի պատմություն ներկայացրեց, որը մեզ ակամա համեմատության տեղիք տվեց Հայաստանի Ազգային ժողովի ճաշարանի հետ: Խոսնակն ասաց, թե իրենց խորհրդարանի շենքում կա բար, որը սուբսիդավորվում է: Եվ բրիտանացի լրագրողները պարբերաբար քննադատում են այն՝ սուբսիդավորման համար, լռելով այն մասին, որ իրենք էլ են օգտվում այդ բարից: Մանրամասն

Կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. մայիսի 24-ին ժամը 10.00 – 22.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Ղափանցյան փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  «Երևան Ջուր» ՓԲԸ

ԶԼՄ-ից բողոքող քաղաքական գործիչը նման է նավաստու, որը բողոքում է ծովից

Նման պատկերավոր համեմատության հեղինակը Մեծ Բրիտանիայի համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն էր, որը երեկ նաեւ հայտարարեց, թե չի կարծում, որ պետք է ծնկի իջնեն լրագրողների առջեւ ու թույլ տան ինչ ասես՝ անել: Մեծ Բրիտանիայի համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն (լուսանկարում) երեկ հանդես գալով Լոնդոնում ընթացող ԵԽԽՎ մշակույթի, գիտության, կրթության եւ մեդիայի հանձնաժողովի կազմակերպած «Ազգային խորհրդարանների

Պահանջն արդարացի է, լուծումը՝ ոչ

Վարչական վերաքննիչ դատարանը մերժեց եղբայրներ Կարեն եւ Կառլեն Հակոբյանների հայցը՝ փախստականի կարգավիճակը վերականգնելու մասով: Եղբայրների փախստականի կարգավիճակը դադարեցվել էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից: Շարունակելով հետամուտ լինել եղբայրների փախստականի կարգավիճակը Հայաստանում վերականգնելու «կռվախնձորին», «Առավոտը» տեղեկացրել էր, որ Կարենն ու Կառլենը փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցադիմում էին ներկայացրել վարչական դատարան: Դատական քննություններն անց էին կացվել դատավոր

Այսպես խոսեց նախկին դատապարտյալը

Ամբողջ Հայաստանը՝ ղեկավարությամբ Սերժ Սարգսյանի, թակում է Եվրոպայի դռները՝ համագործակցելու իմաստով եւ պաշտպանելու մարդու իրավունքներն ու ազատությունները: 20 տարի է՝ ապրում ենք ազատ, անկախ երկրում: Սակայն 19.12.2012թ. վարչական դատարան ներկայացրածս հայցը՝ ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության, պատասխանող կողմը ներկայացրել է իր մերժումը՝ հիմնավորելով կոմունիստական տոտալիտար ռեժիմի բռնապետական օրենքների հոդվածները: Իմ հայցի օրինական եւ ժամանակակից պահանջներին պատասխանել

5 ամենաթանկ հագուստները, որոնք վաճառվել են աճուրդներում

Մերիլին Մոնրոյի սպիտակ զգեստը ($4.600.000): Ուիլյամ Տրավիլի հեղինակած այս շորը Մոնրոն կրել է «Ցանկության յոթ տարի» ֆիլմում նկարահանվելու ժամանակ: 2012թ.-ին «Profiles In History» աճուրդում հագուստը վաճառվեց 4.600.000 դոլարով: Բեյսբոլիստ Բեյբ Ռութի համազգեստը ($4.415.658): Աշխարհահռչակ բեյսբոլիստ Բեյբ Ռութի մարզական համազգեստը 2012թ.-ին «SCP Auctions» աճուրդի ժամանակ վաճառվեց 4.415.658 դոլարով:   Մայքլ Ջեքսոնի բաճկոնը ($1.800.000): Երգչի մեծ երկրպագու

Ահարոն Ադիբեկյանն առաջարկում է ստեղծել ագրոապահովագրությամբ զբաղվող հատուկ հանձնախումբ

 «Գյուղատնտեսությունը ամբողջ երկրում ամենառիսկային ոլորտն է, ռիսկերից են երաշտը, կարկուտը, ցրտահարումները, սերմերի անորակությունը: Կան շուրջ տասը ռիսկեր, որոնք ենթակա են ագրոապահովագրության»,-այս մասին այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում ասաց  «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Բանախոսի փոխանցմամբ` պաշտոնական տվյալներով Հայաստանում կա 400 հազար գյուղատնտեսական տնտեսություն, որից գործում  է միայն 200-250 հազարը, իսկ նրանց հիմնական սպառողը

Գալուստ Սահակյանը՝ Զարուհի Փոստանջյանին. «ԱԺ-ն մայրուղի չի, որ մեքենաները չկանգնեն՝ նեղանաք»

«Գոնե եթե թույն եք օգտագործում, մաղձոտ մի եղեք, մեղվի թույն օգտագործեք: Ուզում եք ժողովրդին ցույց տալ, թե ես էնքան դուխով եմ, որ կարող եմ սա ասել, նա ասել: Չի կարելի: Ես գոհ եմ իմ գործընկերոջից` Վահան Հովհաննիսյանից, որ մեծարեց հանրապետության նախագահին, թե մենք ի՞նչ կլինեինք, եթե նախագահը չլիներ… բա դու՞ք ինչ կլինեիք»,- այսօր ԱԺ-ում կառավարության

Դոմինգոն «կկոմպենսացնի», ՀՀ նախագահի տիկինն էլ կաջակցի

Օպերային բարիտոն Գեւորգ Հակոբյանը ցանկալի է ոչ միայն հայրենիքում Քաղաքակիրթ աշխարհում արդեն հայտարարված ներկայացումը ոչ մի պատճառով չի կարող հետաձգվել կամ հանվել: Մասնավորաբար՝ օպերային արվեստում գերաստղերի մասնակցությամբ ներկայացումներին, որոնք համարվում են բացառիկ, մշտապես հրավիրվում են համապատասխան կարգի «դուբլյորներ»: Օրինակ, ժամանակին Պավարոտիին իբրեւ փոխարինող հրավիրվել է Գեղամ Գրիգորյանը, այս տարեսկզբին էլ Վալենսիայի Սոֆիա թագուհու անվան օպերային թատրոնում Վերդիի

«Արտ-Ֆեստ»-ը բացահայտեց մարզերի տաղանդավոր երիտասարդներին

Ամփոփելով փառատոնի արդյունքները՝ այսպիսի կարծիք հայտնեցին փառատոնի կազմակերպիչները  Օրերս ավարտված «Արտ-Ֆեստ» առաջին հանրապետական երիտասարդական փառատոնի մրցանակներն արդեն տրված են հաղթողներին, իսկ այսօր հերթը հասել էր փառատոնի  կազմակերպիչներին ու մասնագիտական հանձնաժողովի մի քանի անդամներին՝ կիսվելու փառատոնից ստացած իրենց տպավորություններով: «Արտ-Ֆեստ»-ի  բացումից առաջ փառատոնի գեղարվեստական ղեկավար, ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանն ասել էր, որ փառատոնի հիմնական նպատակը մայրաքաղաքի

«ԲՈՀ-ը զոռբայության օջախ է»

Արձագանք՝ հարցազրույցին «Առավոտի» մայիսի 16-ի համարում տպագրված «Կառավարությունը պետք է հրաժարվի գիտական ներուժը օտարումից» վերնագրով հարցազրույցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը իրավացիորեն նշում է, որ ԲՈՀ-ը ստանձնել է խոտան գիտական աստիճաններ եւ կոչումներ շնորհող ֆաբրիկայի դեր: Մեր կողմից ավելացնենք, որ ԲՈՀ-ը տգիտության, կոռուպցիայի եւ զոռբայության օջախ է: Եթե ԲՈՀ-ը տգիտության օջախ չլիներ, ապա ԵՊՀ Կենդանաբանության

Վարչապետը չի պատրաստվում աշխատանքից ազատել Արմեն Երիցյանին

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ ինչո՞ւ Արմեն Երիցյանը հրաժարական չտվեց՝ հակակարկտային կայանների աշխատանքի պատճառով, պատիժներ ինչո՞ւ չեղան եւ հետո էլի ուզում եք հակակարկտային կայաններ ստեղծել, երբ որ դրանք ոչ մի բանի պիտանի չեղան՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Ձեր տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ այս տասը օրվա վերլուծությունները, մասնագետների եզրակացությունները, որ ստացել ենք՝ գյուղացիները համաձայն են,

«Բարև Երևանը» պետբյուջեն կհարստացնի 200 հազար դոլարով՝ ընտրախախտումները բացահայտելով (Տեսանյութ)

«Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների վերահաշվարկի ժամանակ հաստատվեց, որ կարմիր գրիչով միայն ՀՀԿ-ի օգտին քվեարկված քվեաթերթիկներն են եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Բարև Երևան» դաշինքի՝ ԿԸՀ-ում և Վարչական դատարանում լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանը: Նա այնուհետև ասաց, թե վերահաշվարկի ինստիտուտը միակ ճանապարհն է, որով հանրությունը ընտրություններից հետո կարող էր ծանոթանալ՝ որքանով են ընտրությունների արդյունքների վրա ազդել

Մետրոպոլիտենի պահպանության բաժնի հերթապահ մաս զանգահարած քաղաքացին հայտնել է, որ աղբարկղում զինամթերք է թողնում

Մայիսի 22-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի հերթապահ մաս զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ինքը զինամթերք ունի և թողնում է «Սասունցի Դավիթ» կայարանից Սևանի փողոց տանող գետնանցման վերջում տեղադրված աղբարկղում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, 7,62 մմ տրամաչափի`

Գալուստ Սահակյանը՝ Զուրաբյանին. «Էլ խռխռալդ ո՞րն է, դուք զրո եք, առաջին նախագահին երկրորդական դարձրիր»․ (Տեսանյութ)

Գալուստ Սահակյանը ընդդիմությանը քննադատում է, որ չեն գնացել կարկուտը բռնել Այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի մասին ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացնելիս խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խոսեց ընդդիմության ելույթների մասին: Վահան Հովհաննիսյանը հեգնել էր, որ եթե դուք ամենալավն եք, էլի ինչի՞ եք ուզում մեր հետ համագործակցել: Գալուստ Սահակյանի խոսքերով՝ «Մենք ձեր կարիքը չունենք: Մենք ընդամենը ասում ենք՝ պատրաստ

Ուղիղ միացում. Արթուր Սաքունցը եւ Վոլոդյա Հովհաննիսյանը` «Դեմ առ դեմ»

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի  եւ ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ, պատմական գիտությունների թեկնածու Վոլոդյա Հովհաննիսյանի  «Դեմ առ դեմ»   բանավեճը` հայոց բանակում գրանցվող մահվան դեպքերի պատճառների շուրջ :

Կառավարությունը ձեռք է մեկնում կարկտահարությունից տուժածներին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։            Օրակարգի հարցերից չորսը վերաբերել է Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներին։ Գործադիրը որոշել է ավելացնել հակակարկտային կայանների քանակը և դրանք ներառել ընդհանուր լոկացիոն ցանց, տուժած համայնքներն ազատել հողի հարկից և ջրի վարձից, երկարաձգել վարկերի դրամայնացման և

Հարց տալու մշակույթը

«Դուք չե՞ք գտնում, որ դուք սրիկա եք ու տականք, եւ մարդկությունը պետք է հնարավորինս շուտ ազատվի ձեր նման սուբյեկտներից»: «Ինչո՞ւ ձեզ չեն ձերբակալել»: «Ինչո՞ւ ձեր դեմ քրեական գործ չի հարուցվել»: Ի՞նչ եք կարծում, սրանք հարցե՞ր են: Ձեւական, քերականական տեսակետից՝ այո: Բովանդակային տեսակետից՝ ոչ, որովհետեւ, որքան հասկանում եմ, հարցի նպատակը տեղեկատվություն ստանալն է կամ դիմացինի կարծիքը

Տիգրան Սարգսյանը՝ իր, Տարոն Մարգարյանի եւ Գագիկ Խաչատրյանի եկամուտների մասին (Տեսանյութ)

Ինչպե՞ս եք վերաբերվում բարձրաստիճան որոշ պաշտոնյաների ունեցվածքին, մասնավորապես, վերջին ժամանակներում ՊԵԿ-ի նախագահի ունեցվածքի վերաբերյալ դիմեցին էթիկայի հանձնաժողով, Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ՝ դատախազություն: Ըստ Ձեզ, նորմա՞լ է, որ  պետական պաշտոնյան այդքան մեծ ունեցվածք կարող է ունենալ, երբ աղքատության այդքան բարձր ցուցանիշ կա երկրում: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս հարցին վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Առաջին հերթին, եկեք

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930