Օրվա լրահոսը

«Ադրբեջանը կդիմի միջազգային իրավական մարմիններին, եթե Ռուսաստանը փորձի լռեցնել գործը և չհրապարակի հետաքննության արդյունքները»

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «Հիմա հարց է՝ ի՞նչ է լինելու հետո ադրբեջանա-ռուսական հարաբերությունների հետ։ Ինչպես մեզ հայտնեցին հավաստի աղբյուրները, եթե Ռուսաստանը փորձի լռեցնել գործը և չհրապարակի հետաքննության արդյունքները, Ադրբեջանը կդիմի միջազգային իրավական մարմիններին։ Ավելին, ադրբեջանա-ռուսական հարաբերություններում բեկումնային կետ կդառնա պատասխանատվություն ընդունելուց հրաժարվելը՝ դրանից

Պապիկյանը և դեսպան Էրիկ դե Մույնքը քննարկել են Հայաստանի և Բելգիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր

Հունվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մարկ Լեֆեբվրեին (նստավայրը՝ ք. Մոսկվա): Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է գնդապետ Լեֆեբվրեին՝ Հայաստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ իր առաքելության ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև

Հատված ադրբեջանական դասագրքից. «Հերոսներն այն անհատներն են, որոնք վտանգում են իրենց կյանքը և կատարում են անվերապահ զոհաբերություն՝ հանուն վեհ նպատակների»

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «Ո՞ւմ կարող ենք իրականում հերոս անվանել: Հերոսներն այն անհատներն են, ովքեր վտանգում են իրենց կյանքը և կատարում են անվերապահ զոհաբերություն՝ հանուն վեհ նպատակների: Ոչ ոք հերոս չի ծնվում։ Այդ կոչմանը կարող են հասնել միայն նրանք, ում սրտերն ու մտքերը

Հետամուտ ենք լինելու իշխանափոխությունից հետո հակազգային բոլոր օրենքների չեղարկմանը. ՀայաՔվե

Հունվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն` բացառիկ նշանակություն ունեցող մշակութային կազմակերպությունների «ազգային» կարգավիճակը չեղարկվում է: Կառավարությանը լիազորություն է վերապահվում գործող և նոր ստեղծվող մշակութային կազմակերպություններին շնորհելու «համապետական», «տարածքային» կամ «տեղային» կարգավիճակ, «ազգային» բառը հանված է մշակութային կազմակերպությունների կարգավիճակներին վերաբերող

Հատուկ սրահում՝ հատուկ հուշամեդալներ թատրոնի 92-ամյա տարելիցի կապակցությամբ

Այսուհետ այս պատվավոր հուշամեդալներով կարող են պարգևատրվել թե՛ թատրոնի պատվավոր հյուրերն ու գործընկերները, և թե՛ թատրոնի երախտավորները, որոնք իրենց մասնագիտական կարողություններով, անմնացորդ նվիրումով ու վաստակով անջնջելի հետք են թողել Մայր թատրոնի պատմության մեջ։

Փաշինյանը և շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշը քննարկել են նրա կողմից Հայաստանում իրականացվող տնտեսական ծրագրերի ընթացքը

Հատուկ ուշադրություն է դարձվել Գյումրիում Շվեյցարական Լոզանի հյուրընկալության դպրոցի մասնաճյուղի հիմնման նախաձեռնությանը։

«Դա հայկական պետականության խայտառակությունն է և նսեմացումն է»․ Միքայել Սրբազանը՝  Բաքվում տեղի ունեցող դատավարությունների մասին

Ո՞նց կարելի է․․․ Այդ մարդիկ գերության մեջ, նեղության, պատկերացնում եք ադրբեջանական գերություն, այդ մարդիկ ադրբեջանական գերության մեջ, որևիցե մի հայի լեզու պտտվում է՝ նրանց դատապարտե՞ն։

Հայաստանը կունենա ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հաշվառման առաջին թվայնացված միասնական համակարգը

Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հաշվառման առաջին թվայնացված միասնական համակարգն այսօր ներկայացվել է շահագրգիռ կողմերին։ Այն կպարունակի համապարփակ տեղեկություններ՝ ընտանեկան և կենցաղային բռնության յուրաքանչյուր դեպքի, դրա ընթացքի, բռնության ենթարկված անձին մատուցված ծառայությունների վերաբերյալ, նաև կօգնի պետությանը կանխարգելման, արձագանքման և ուղղորդման գործողությունները դարձնել առավել արագ, համակարգված և թիրախային։ Համակարգը մշակվել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի

Շատ բան ինձ համար էլ է անհասկանալի․ վկան այն մասին՝ ինչու են այրվել զինվորների մահճակալները, բայց դրանց միջանկյալ հատվածը՝ ոչ

Վկան պատմեց․ «Փորձ ենք արել 500գ բենզինի կեսն էինք լցրել, մեծ ծավալի հրդեհ բռնկվեց, ենթադրում եմ՝ 5 լիտրով ինչ մեծ հրդեհ պետք է բռնկվեր»։

Ինչպես պետք է ներկայացնել եկամուտների հայտարարագիր. քայլերի հաջորդականությունը

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության  քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիրը պետք է ներկայացնեն ՊԵԿ ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, որը գործում է վեբ և Self Portal բջջային հավելվածի տարբերակներով։ Այն քաղաքացիները, որոնք արդեն իրականացրել են անձի նույնականացում և ձեռք են բերել էլեկտրոնային ստորագրություն, կարող են

«Թուրքիան ԵՄ-ի համար ռազմավարական գործընկեր է, և համագործակցությունը խորացնելու լավ հնարավորություններ կան». Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ

Թուրքիայում է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։ Նա հայտարարել է, որ «Թուրքիան ԵՄ-ի համար ռազմավարական գործընկեր է, և առկա համագործակցությունը խորացնելու համար լավ հնարավորություններ կան»։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք

«Սա ունի գին՝ ռուսական գազը թանկանալու է, ցորենը թանկանալու է․ եվրոպացի ու ամերիկացի գործընկերների հետ պետք է այլընտրանք գտնենք»

ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը դրական եզրակացություն ստացավ ու ներառվեց ԱԺ հաջորդ քառօրյա նիստերի օրակարգ։

Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է. երիտասարդները հայտնաբերվել և ձերբակալվել են

Հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում դիակ կա: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված հասցեում հայտնաբերել է Ալավերդի քաղաքում հաշվառված 39-ամյա տղամարդու դիակը՝ արնաշաղախ և մարմնի տարբեր մասերի վնասվածքներով: Շենգավիթի քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր, Երևան քաղաքի և

Ռուբեն Սաֆրաստյան․ Փորձ է արվում քրդական հարցը խաղաղ ճանապարհով լուծել․ Ermenihaber.am

Թուրքիայի իշխող կուսակցության հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP, Գորշ գայլերի քաղաքական թևը) առաջնորդ Դևլեթ Բահչելին 2024-ի հոկտեմբերին խորհրդարանի ամբիոնից խոսել էր այդ երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի համաներման մասին։ Վերջինս 1999-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման Մարմարա ծովի Իմրալը կղզում։ Բահչելիի ելույթը բուռն քննարկումների առիթ և նոր երկխոսության

«Հայաստան ենք եկել պատմական ժամանակահատվածում, քանի որ ձեր ժողովուրդն ընտրել է Եվրամիություն տանող ճանապարհը»

Խորհրդարանում հյուրընկալվել են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների անդամները հունվարի 24-ին հանդիպել են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունների հետ: «Հայաստան ենք եկել պատմական ժամանակահատվածում, քանի որ ձեր ժողովուրդն ընտրել է Եվրամիություն

Լեզուն կը պահպանուի միայն այն ժամանակ, երբ մարդիկ կը շարունակեն խօսիլ այդ․ Արհեստական բանականութիւնը կրնա՞յ փրկել վտանգուած լեզուներ․ «Ազդակ»

Ճիշդ ըսած չէ՞ Խ. Աբովեան. «Լեզուն եթէ չըլլար, մարդ ի՞նչ բանի պիտի նմանէր»: Այժմ լեզուներ սկսած են անհետանալ, ուրեմն մարդ ի՞նչ բանի պիտի նմանի: Լեզուաբաններ եւ մասնագէտներ այժմ կ՛ուսումնասիրեն վտանգուած լեզուները արհեստական բանականութեան միջոցով փրկելու կարելիութիւնը: Կը ներկայացնենք ոմանց կարծիքները: Ճեքսըն Հայցի մէջ կէսօրէ ետք մը ժամանակ անցընելը կը նշանակէ ամբողջ աշխարհի շրջագայութիւնը ընել: Նիւ

Դիմակավորված անձը մուրճը ձեռքին բարձրացել է Աթաթուրքի արձանի վրա և փորձել է վնասել այն․ Ermenihaber.am

Ermenihaber.am – Հունվարի 24-ին Թուրքիայի ներկայիս հանրապետության հիմնադիր և առաջին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի նկատմամբ ոտնձգության փորձ է կատարվել: Մասնավորապես դիմակավորված անձը մուրճը ձեռքին բարձրացել է Ստամբուլի Սարայբուրնու այգում տեղադրված Աթաթուրքի արձանի վրա և, ականատեսների վկայությամբ, փորձել է վնասել այն: Սկզբում անցորդներն են փորձել մահակներով վնասազերծել նրան, բայց ապարդյուն։ Հետո ոստիկանական ուժեր են եկել դեպքի

Ռաս ալ-Խայմայում կայացել է Ortak x B.F.T.H. Arena Awards 3.0-ն

2024 թվականի դեկտեմբերի 12-13-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս ալ-Խայմա քաղաքում 600-ից ավելի ՏՏ, գեյմինգ և կրիպտո ոլորտի առաջատար ներկայացուցիչներ մասնակցել են տարվա ամենանշանավոր միջոցառումներից մեկին՝ Ortak x B.F.T.H. Arena Awards 3-ին։ 400 000 բնակչություն ունեցող Ռաս ալ-Խայման դարձել է արագ զարգացող կրիպտո և գեյմինգ տեխնոլոգիական կենտրոն և իր մեծությամբ 6-րդ քաղաքն է Արաբական Միացյալ Էմիրություններում:

Տարածաշրջանի ամենափոքր մայրաքաղաքը ամենաթանկ տրանսպորտով. Սամվել Հակոբյան

«Ազգային ճակատ». Երևանի Ավագանու անդամ Սամվել Հակոբյան. «Քաղաքի չափն ու ճանապարհների երկարությունը ուղիղ ազդեցություն ունեն հասարակական տրանսպորտի տոմսերի գների վրա։ Ավելի մեծ քաղաքներում՝ ավելի լայն ճանապարհային համակարգով, սովորաբար պահանջվում են ավելի շատ ռեսուրսներ ենթակառուցվածքների, պահպանման և շահագործման համար, ինչը բերում է ավելի բարձր ծախսերի։ Այս ծախսերը հաճախ արտացոլվում են տոմսերի գներում՝ համակարգի կայուն ֆինանսավորումն ապահովելու

Ահազանգ իրավապահներին. հաշվապահի որդուն Հացիկի դպրոցում պահակ են ձեւակերպել, աշխատավարձ դուրս գրել

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով դպրոցի մի քանի աշխատակիցներ ներկայացվել են ՔՈԳՎ Արմավիրի մարզային վարչություն, եւ նրանց մասնակցությամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ:

Գագիկ Ծառուկյանի որդու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

Դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և բացահայտ հափշտակության մասնակիցներ՝ Ն.Ծ.-ի անվտանգության աշխատակիցներ Մ.Ս.-ի, Գ.Դ.-ի և Դ.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Դատախազը Ն.Ծ.-ի անվտանգության աշխատակիցների նկատմամբ 2025 թվականի հունվարի 13-ին հարուցել է հանրային քրեական հետապնդումներ՝

Գագիկ Ծառուկյանի պաշտպանությունը ՀԿԴ-ում հարցադրումներ է անում՝ պարզելու դատախազության հայցի հիմքերը

Հարց ու պատասխանը շարունակվեց շուրջ երեք ժամ, որից հետո դատական նիստը հետաձգվեց:

ԵՄ-ի հետ համագործակցությամբ իրականացված ծրագրերն էականորեն օգնել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների և, առհասարակ, հումանիտար աջակցության տրամաբանության համատեքստում. Նարեկ Մկրտչյան

«ԵՄ և Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ իրականացվում է e-քարտերի տրամադրման ծրագիրը, որն անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման գործում կարող է պիտանի գործիք լինել»

Մտնում են «հերոս», հարկատուի ոչ միայն արտաքին գրպանները, այլեւ ծոցագրպանները. Արմենուհի Կյուրեղյան

Այս իշխանությունը վարկերը վերցրել է եւ դրանք ավելի շատ ուղղել սեփական կարիքները բավարարելուն

ԵՄ-ում մեզ որեւէ կարգավիճակով չեն սպասում։ Չեք հավատո՞ւմ, հարցրեք Զելենսկիին. Գեղամ Նազարյան

 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը Մտել են մարդկանց տները, ասել են` ուզո՞ւմ եք առանց վիզա Եվրոպա մեկնել, ասել են՝ այո։ Այո՞, այդ դեպքում ստորագրեք։ Հիմա ասում են՝ հիսուն հազար մարդ ուզում է ԵՄ, խորհրդարանն էլ քննարկում է։ Ամենավատը, կառավարությունը փոխանակ ասի՝ ընկերներ, մենք ԵԱՏՄ անդամ ենք եւ լինելով այս կառույցում, նման նախաձեռնության

ԻԻՀ ԱԳՆ Եվրասիայի վարչության պետը Ադրբեջանի դեսպանին բողոք է հայտնել Իրանի նկատմամբ «որոշ անձանց» բացասական գործողությունների և անհարգալից հայտարարությունների կապակցությամբ

«Իրանն այսօր». Իրանի ԱԳՆ Եվրասիայի վարչության պետը հանդիպել է Թեհրանում Բաքվի դեսպանի հետ և բողոք հայտնել Իրանի ու իրանցիների նկատմամբ «Ադրբեջանի որոշ շրջանակների ու անձանց» բացասական գործողությունների և անհարգալից հայտարարությունների կապակցությամբ:

«ՀԱՊԿ-ը, չնայած ՀՀ արտաքին հետախուզության ծառայության հայտարարության, Հայաստանին դաշնակից է համարում»․ ՏԱՍՍ

«Ազատություն». ՀԱՊԿ-ը, չնայած ՀՀ արտաքին հետախուզության ծառայության հայտարարության, Հայաստանին դաշնակից է համարում, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կազմակերպության աղբյուրին։ «Այո՛, կազմակերպության քարտուղարությունը ծանոթ է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը։ Սակայն, մենք, ինչպես նախկինում, Հայաստանին համարում ենք դաշնակից և աշխատանքային ռեժիմով շարունակում ենք աշխատել Երևանի հետ», – նշել է գործակալության զրուցակիցը։ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը նախօրեին

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031