Օրվա լրահոսը

Աբովյանում բախվել են 3 ավտոմեքենաներ, կողաշրջված մեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հունվարի 24-ին, ժամը 11:16-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 36 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երեք ավտոմեքենա, ավտոմեքենաներից մեկից ծուխ է նկատվում․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ

«Վերջապես պետք է մեր սահմանը կարողանանք ինքներս վերահսկենք, միշտ դա արել է երրորդ կողմը»․ Պարույր Հովհաննիսյան

«Իհարկե, իրականում իդեալական աշխարհում ամեն երկիր պետք է ի վիճակի լինի վերահսկի իր սահմանը։ Այդ աջակցությունը վերաբերում է մեր կարողությունների բարձրացմանը, համապատասխան փորձառության կիսմանը եւ այլն»։

«Արա′, եկել կանգնել, ասում ես՝ քո էրեխուն սպանողը ես եմ, պիտի աչքիս լույսը լինե՞ս դու»․ Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված զինվորի հայրը՝ կապիտանին

Դատական նիստերի դահլիճում վիճաբանություն տեղի ունեցավ գործով մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանի և զոհված զինծառայող Հայկ Կիրակոսյանի հոր՝ Գաբրիել Կիրակոսյանի միջև։

Մհեր Գրիգորյանը և Բելգիայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև թե երկկողմ, և թե բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարները

Կարևորվել է նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի սահմանազատման գործընթացի իրականացումը:

«Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային միանալու որոշումը՝ Սիրիայում ՀՀ յուրահատուկ շահերը սպասարկելու միջոց

Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային, hունվարի 14-ին հայտարարեցին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ Միացյալ Նահանգների այդ ժամանակվա պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Նշված Կոալիցիային միանալու հանգամանքը պայմանավորված է ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ նոր որակի հարաբերություններով»,-«Առավոտի» հարցին ի պատասխան՝ ասաց արեւելագետ Արմեն Պետրոսյանը։ «Իսլամական պետությունը»՝ համաշխարհային խալիֆայություն ՄԱԿ-ը «Իսլամական պետությանը» ահաբեկչական խմբավորում

Աբովյանում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. պահեստի առաստաղի հարդարանքը չի կանխարգելել բորբոսի առաջացումը, կեղտի կուտակումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան) ու պարզել, որ ընկերությանը պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես ՝ – արտադրական շինության պահեստի առաստաղի հարդարանքը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, –  սանհանգույցի դուռը բացվել

«ՀՀ-ԵՄ փոխգործակցության շրջանակը համալրվել է նոր ուղղություններով, այդ թվում՝ անվտանգային եւ պաշտպանական»․ Պարույր Հովհաննիսյան

ԱԳ փոխնախարարը հավելեց, որ առաջնային կարեւորության հարցերի շարքում գնահատելի է Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը, Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։

Անընդհատ մեր իրավունքները պահանջելը մեզ վերածում է անիրավի

Հունվարի 23-ին վկայի կարգավիճակով լրագրող Հերմինե Մկրտչյանը հրավիրվել է հարցաքննության՝ Մալաթիայի քննչականում նախաձեռնված, ինչպես ինքն է ասում՝ իրեն անհայտ գործով, քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 3 կետերով. «Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը. 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

Համաշխարհային բանկը դիտարկում ենք որպես կարևոր գործընկեր՝ աջակցելու Հայաստանին հասնել գյուղատնտեսության զարգացման իր նպատակներին. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 24-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին և ՀԲ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գյուղատնտեսության և պարենի պրակտիկայի մենեջեր Հոլգեր Քրեյին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը և տեղեկացրել, որ ՀՀ կառավարությունը հաջորդ տասնամյակի համար

Գնումների գործընթացների վերահսկողական գործառույթների արդյունքում պետական բյուջե և պետական հիմնարկների հաշիվներին է վերականգնվել շուրջ 50մլն դրամ

Հանրային (պետական) գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով Պետական վերահսկողական ծառայությունը շարունակում է դիտարկումներ իրականացնել՝ ելնելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով Ծառայությանը վերապահված լիազորություններից։ Ծառայության ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 31-ի №142-Լ հրամանով հաստատված՝ գնումների գործընթացներում ռիսկերի գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգի շրջանակներում իրականացված վերահսկողության արդյունքում 2024 թվականի ընթացքում Ծառայությունը դիտարկել է 13.680

Համագործակցության արդյունքում զարգանում են նաև Կանզասի ազգային գվարդիայի անձնակազմի կարողությունները. Մայքլ Վեներդին՝ Ցուցուլյանին

Հունվարի 22-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը ընդունել է ԱՄՆ Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությանը։ Փրկարար ծառայության տնօրենը շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ բարձր գնահատելով Փրկարար ծառայության և ԱՄՆ Կանզասի Ազգային գվարդիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Կամո Ցուցուլյանն անդրադարձել է համատեղ իրականացվող ուսումնավարժանքների արդյունավետությանը, Աղետների ռիսկի

Փոխադրող ընկերությունը դիմել էր ՍԴ

Հունվարի 3-ին ՍԴ դիմած փոխադրող՝ «Տրանսիմպեքս» ՍՊԸ-ն (փաստաբան՝ Արմինե Ավետիսյան) ներկայացնելով թիվ ԵԴ/22182/02/21 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ նշել է, որ որպես փոխադրող, ինչպես նաեւ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձ, պատասխանատվություն է կրում բեռի կամ ուղեբեռի կորստի համար, եթե չի ապացուցում, որ բեռի կամ ուղեբեռի կորուստը, պակասորդը, վնասվածքը տեղի են ունեցել այնպիսի հանգամանքներում, որոնք փոխադրողը չէր կարող

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` Հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 25-26-ի գիշերային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքի հունվարի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 13.8°C (1966թ.) Օդի նվազագույն ջերմաստիճա -25.6°C (1972թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան

Ամբողջը ծառայեցվում է 1 կուսակցության և 1 անձի շահերի` ավտորիտար պետություններին լիակատար բնորոշ պահվածքով. Արման Թաթոյան

ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական դատարանի երեկվա արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են: Ամբողջը ծառայեցվում է 1 կուսակցության և 1 անձի շահերի` ավտորիտար պետություններին լիակատար բնորոշ պահվածքով: Համոզված եմ` այս հիմքով, պետության համար ցավոք, ավելի հիմնավոր խախտումներ

«Ավելի տրամաբանական ու արդարացի չէր լինի՞ ասել, որ սկսելով ԵՄ անդամակցության պրոցես՝ պետք է դադարեցնենք անդամակցությունը ԵԱՏՄ-ում»

«Սա Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց չէ, սա որոշում է՝ այդ գործընթացը մեկնարկելու վերաբերյալ»,- ասաց Արտակ Զեյնալյանը։

Իրանական բեռնափոխադրող ընկերությունը ՀՀ-ում բիզնես գործունեություն ծավալելիս բախվել էր լուրջ իրավական խնդիրների

Իրանական բեռնափոխադրող ընկերությունը ՀՀ-ում բիզնես գործունեություն ծավալելիս բախվել էր լուրջ իրավական խնդիրների. գործընկեր հայկական ընկերությունը հրաժարվում էր կատարել վերջինիս նկատմամբ ունեցած իր ֆինանսական պարտավորությունները։ Առաջին ատյանի դատարանը ամբողջությամբ բավարարեց հայցը՝ կայացնելով վճիռ հօգուտ «AM»-ի վստահորդի։ Հայկական ընկերությունը, սակայն, փորձեց վիճարկել վճիռը՝ ներկայացնելով վերաքննիչ բողոք։ «AM»-ի փաստաբան, իրավախորհրդատու Կամելիա Մանուկյանը շարունակեց վստահորդի շահերի պաշտպանությունը Վերաքննիչ դատարանում՝

«Եթե նավթի գինն իջնի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն անմիջապես կավարտվի». Դոնալդ Թրամփ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ կարգավորման աշխատանքները մեկնարկել են․ Թրամփ

Թուրքիայի արտգործնախարարը և ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման կարևորությունը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ի թիվս այլ հարցերի՝ նրանք քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման կարևորությունը, անդրադարձել Սիրիայում տիրող իրավիճակին: «Թուրքիան այսօր» լրատվական ալիք    

ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի լիազորությունները դադարեցված դատավոր՝ դիմումատու Սուրեն Անտոնյանի գործով որոշում է հրապարակել՝ գտնելով, որ տեղի է ունեցել արդար դատաքննության իրավունքի խախտում: Մասնավորապես, ՄԻԵԴ-ը գտել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը​​ չի կարողացել փարատել դիմումատուի՝ Սուրեն Անտոնյանի հիմնավոր կասկածները՝ ԲԴԽ նախագահի անաչառության հետ կապված և որ դիմումատուին այդ առումով բավարար դատավարական

Թեև Արտաքին հետախուզական ծառայությունը ՀՀ-ի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի համարում, սակայն զեկույցում որպես սպառնալիք ներկայացված գործոնները հակառակի մասին են խոսում. Տիգրան Աբրահամյան

ԱԽ քարտուղարի խոսքից և Արտաքին հետախուզական ծառայության զեկույցից կարելի է տպավորություն ստանալ, որ թեև ՀՀ իշխանությունը հետևողականորեն իրացնում է Ադրբեջանի իջեցրած օրակարգը, սակայն ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել:

Հայաստանը Ռուսաստանի «բնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն» է. Անսպասելի հիշեցում Մոսկվայից

Միրզոյան-Լավրով բարյացակամ բանակցություններ են ընթացել` Հայաստանի իշխանությունների եւ Արեւմուտքի հետ խորը համագործակցության հիմքերի ֆոնին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ հեռախոսազրույցից օրեր անց Մոսկվա մեկնեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Երկար դադարից հետո, Ռուսաստանից Հայաստանի իշխանություններին ուղղված հորդորների ֆոնին կայացավ Միրզոյանի նշյալ այցը: Հիշեցնենք, որ Մոսկվան` Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասով նախ հայտնել էր,

Ֆասթ բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը

Ֆասթ բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի Մաշտոցի պողոտա 14/79 հասցեում գտնվող մասնաճյուղը։ Բանկի վերաբրենդավորված սրահը համալրվել է նորագույն տեխնոլոգիաներով՝ ավելի հարմարավետ դարձնելով հաճախորդների փորձառությունը։ Ֆասթ բանկի Էջմիածին մասնաճյուղի կառավարիչ Էդգար Վահրադյանը նշել է․ «Էջմիածին քաղաքում գործող մեր վերաբացված մասնաճյուղը համալրվել է նոր և ժամանակակից սարքավորումներով: Պատրաստ ենք մեր բոլոր հաճախորդներին սիրով սպասարկել: Բանկային գործարքները, նշեմ,

Շուրջ 7 ամիս է՝ Չինաստանը Հայաստանում դեսպան չունի. որոնք են նման մոտեցման պատճառները. Սուրեն Սարգսյան

Հայաստանն այն պետությունն է, որ ընդունել էր Թայվանի էկոնոմիկայի նախարարին, հանձնառություն ունենալով զերծ մնալ Թայվանի պաշտոնյաների հետ որևէ ուղիղ շփումներից: Թայվանի խնդիրը Չինաստանի համար ամենից զգայուն թեման է և այստեղ նա այլ կարծիք չի հանդուրժում, քան մեկ Չինաստան սկբունքը:

Փաշինյանի աներձագից թալանված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել: 2024 թ.-ին նա հայտարարագրել է 7 անշարժ գույք. «Փաստինֆո» 

Արդեն 2024 թվականին նա հայտարարագրել է 7 անշարժ գույք, այդ թվում՝ 2005 թվականին գնված երկու հողամաս Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում, որոնք տնօրինում է միանձնյա:

Քաղաքացին խեղճ չէ, այդ քաղաքացուն պետք է մտրակել, որ հասկանա՝ ինքը գոյութենական խնդիրներ ունի, որ անպայման չէ՝ գրպանին խփեն, նոր զարթնի. Դավիթ Անանյան. «Հրապարակ»

Բոլորը պետք է հայտարարագիր ներկայացնեն։ Սուսուփուս։ Գլոբալ առումով սա շատ առաջադեմ ու կարեւոր ռեֆորմ է տնտեսության համար, սա եւ գույքահարկը միասին պետք է դիտվեն

Ռուս-իրանական ռազմավարական դաշնագրում տեղ գտած դրույթների շուրջ ձեռք բերված որոշ պայմանավորվածություններ անմիջականորեն առնչվում են նաեւ Հայաստանին. «Ազգ»

Փաստաթուղթը նախատեսում է կողմերի փոխգործակցությունը միմյանց երկրներում ծավալվող զինված ապստամբություններն ու հեղափոխական շարժումները ճնշելու հարցում:

Հայաստանի որոշ տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

Հունվարի 24-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ

Եվրաքվեի նախագծում, պարզվում է՝ իրավական տարրական ձեւակերպումներում սխալներ են թույլ տրվել. «Հրապարակ»

Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու ջատագով արեւմտամետների խմբակը, պարզվում է՝ մի այնպիսի անգրագետ նախագիծ է ներկայացրել ԱԺ, որ ԱԺ Փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժինը բացասական եզրակացություն է տվել։ Եվրաքվեի նախագծում, պարզվում է՝ իրավական տարրական ձեւակերպումներում սխալներ են թույլ տրվել։ Հեղինակներին բացատրել են՝ ինչ ասել է իրավական ակտ, ինչ ասել է օրենք, եւ որ իրենց

Մտահոգութիւն կը պատճառէ, երբ անարդարօրէն բանտարկուած ու ամբաստանուած հայորդիներուն թիկունք չեն կանգնիր հարազատ նկատուող՝ 19 Բաղրամեան պողոտայի բազմած անձնաւորութիւնները. «Հայրենիք»

Լսուած ու տեսնուած բան չէ այն խեղկատակութիւնը, որ տեղի կ’ունենայ Պաքուի դատարաններուն մէջ։ Արցախէն բռնի ուժով ձերբակալուած, այսինքն՝ առեւանգուա՛ծ եւ Պաքու փոխադրուած հայ քաղաքական եւ զինուորական անձնաւորութիւններու, նաեւ պարզ քաղաքայիններու դատավարութիւնը կը ցուցահանուի արտառոց պայմաններու մէջ։ Միջազգային դատավարական ամենաթոյզն օրէնքներն անգամ մէկդի դրուած են, փաստօրէն, միակողմանի դատավարութեան մը բեմագրութիւնն է ներկայացուողը: Միջազգային դէ՞տ, պատշաճ օրէնքներու

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031