Օրվա լրահոսը
«Հաշմանդամություն ունեցող երեխաները հասարակության լիիրավ անդամներ են» (ֆոտոշարք)
Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնի շրջանակում երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Ես ձեզանից մեկն եմ» խորագրով հաշմանդամություն ունեցող երեխաների նկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ, փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանն ասաց, որ արդեն երրորդ տարին է` փառատոնը համագործակցում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ եւ իրականացնում «Ես իրավունքներ ունեմ» ծրագիրը. «Այս տարի
Քոքոբելյանի հարցը չի քննարկվել
Երեկ տեղի ունեցած «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հարցը չի քննարկվել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ ակնկալվում էր, որ «Ժառանգության» խորհրդի նիստում պետք է որոշում կայացվի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ հետագա համագործակցության մասին: Հիշեցնենք նաեւ, որ երկու կուսակցությունների
Բոուլինգի առաջնությունում հաղթեցին «Առավոտ» օրաթերթն ու «Ազատություն» ռադիոկայանը
Երեկ «Արենա» բոուլինգի եւ բիլիարդի ակումբում առաջին անգամ կայացավ բոուլինգի առաջնություն՝ լրատվամիջոցների միջեւ: Միջոցառումը կազմակերպել էին «Առավոտ» օրաթերթն ու Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան (ՀՄԼՖ)՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հովանավորությամբ: Առաջնությանը մասնակցեցին մոտ 15 ԶԼՄ-ների շուրջ 40 աշխատակիցներ: Նախնական եւ կիսաեզրափակիչ փուլերից հետո հինգ մրցուղիներում 1-ին տեղեր զբաղեցնողները պայքարը շարունակեցին եզրափակչում՝ հաղթողին ու մրցանակակիրներին որոշելու համար: Համառ
ԵՀՄՖ. «Անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումները Վարդան Օսկանյանի՝ ինչպես նաև կոալիցիան լքած ԲՀԿ նախարարների հանդեպ»
ԲՀԿ անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին ուժային պետական կառույցների կողմից պաշտոնական մեղադրանքի առաջադրման առնչությամբ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունն այն որակում է որպես առանց իրավաբանական հիմնավորման քաղաքական հետապնդում և գալիք ՀՀ նախագահական ընտրություններին հավանական մրցակցին միտումնավոր խաղից դուրս բերելու փորձ: Արտերկրի հայության համար Վարդան Օսկանյանը դարձել է օրինակ` անձնվեր աշխատանքով հայության իղձերն իրականացնելու
Dasaran.am-ի շնորհիվ Երևանի թիվ 174 դպրոցը համալրվեց ևս մեկ համակարգչով և բազմաթիվ նվերներով
Հոկտեմբերի 19-ին «Dasaran.am» կրթական ծրագիրը հյուրընկալվեց Երևանի թիվ 174 դպրոցում: «Dasaran.am» կրթական ծրագրի հետ ակտիվ համագործակցության շնորհիվ դպրոցը պարգևատրվեց համակարգչով և բազմաթիվ այլ նվերներով, ինչը նպատակ ունի հեշտացնել Dasaran.am-ի «Էլեկտրոնային մատյան» բաժնում դպրոցի կողմից կատարվող անհրաժեշտ մուտքագրումները: Այցելության ընթացքում տեղի ունեցավ հանդիպում «Dasaran.am»-ի հիմնադիր Սուրեն Ալոյանի և 174 դպրոցի աշակերտների միջև, անցկացվեց ինտելեկտուալ հարցերից կազմված
Գյումրեցի երիտասարդ կնոջ դին Թուրքիայից տեղափոխել չեն կարողացել (տեսանյութ)
Գյումրու տնակային ավաններ մեր`«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներիս պարբերական այցելությունների, աղքատության ճիրաններում հայտնված ընտանիքների հետ շփումների ընթացքում երբեմն այնպիսի դաժան պատմությունների ենք ականատես լինում ու այնպիսի սարսափելի ճակատագրերի տեր մարդկանց ենք հանդիպում, որ ակամա չենք ուզում հավատալ, թե այդ ամենը կատարվել ու կատարվում է մեր օրերում, մեր կողքին: Նման մի ցավալի պատմության մասին է մեր այսօրվա տեսանյութը:
Հանրապետականը դեղինը նարնջագույնից չի՞ տարբերում
Սեպտեմբերի 10-ին Aravot.am-ում հրապարակված «ՀՀԿ-ի տանիքի ներքո» հոդվածում նշել էինք, որ ՀՀԿ Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության շենքի գլխին ծածանվող եռագույն դրոշի երրորդ գույնը ոչ թե նարնջագույն է, այլ՝ դեղին: Այդ հրապարակումից ավելի քան մեկ ամիս է անցել, սակայն այդ շենքի վրա ծածանվում է նույն դրոշը: Նախկինում հրապարակված «Ադրբեջանի հետ 350 կմ սահման ունեցող մարզի ղեկավարը բանակում
Ռուսաստանի անվտանգության ուժերը Հյուսիսային Կովկասում 49 զինյալ են ոչնչացրել
Ռուսաստանի իշխանություններն այլ մանրամասնություններ չեն հայտնում Հյուսիսային Կովկասում մահմեդական 49 զինյալների սպանության մասին։ Չեն հաղորդվում տվյալներ նաեւ այն մասին, թե երբ է իրականացվել ռազմական գործողությունը։ Երկրի նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության ուժերին հրահանգել է ապահովել անվտանգության այնպիսի պայմաններ, որպեսզի մահմեդական զինյալները չունենան 2Օ14 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ որեւէ հարձակում իրականացնելու հնարավորություն, քանի որ ապստամբ ուժերի գործողությունները
Տեղի է ունեցել Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման հոգաբարձուների խորհրդի նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման հոգաբարձուների խորհրդի նիստին, որում հանգամանալից քննարկվել են դպրոցի կառուցման ուղղությամբ կատարվող աշխատանքներն ու ծրագրերը: Վարչապետ Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը տարբեր ծրագրեր է իրականացնում Դիլիջանի զարգացման ուղղությամբ: «Միջազգային այս ուսումնական հաստատության կառուցումն օգնելու է մեզ տարբեր խնդիրներ լուծելու գործում: Մենք շահագրգռված ենք, որպեսզի այս ծրագիրն
5 սխալ, որ թույլ են տալիս տղաները սիրային հարաբերություններում
Նախորդ հրապարակումներից մեկում խոսել ենք այն սխալների մասին, որոնք անում են աղջիկները սիրային հարաբերություններում: Այժմ անդրադառնում ենք տղաների թույլ տված սխալներն: 1.Անուշադրութ յունը: «Աղջիկը սիրում է լինել ուշադրության կենտրոնում: Դա բացատրվում է նաև նրանով, որ նա նաև պաշտպանության կարիք ունի: Շատերին նույնիսկ դուր է գալիս, երբ տղան որոշակի արգելքներ է ներկայացնում, սակայն չափից շատ ուշադրությունը դրսևորովում
Ոստիկանությունը Վարդան Ղուկասյանի եղբոր ձեռքից առգրավեց քաղաքապետարանից թռցրած «Չայկան»
Ինչպես հայտնի է, նախորդ օրը, Գյումրու քաղաքապետարանի մամլո քարտուղար Զոհրապ Եգանյանը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ավտոտնակից անհետացել է Գյումրու համայնքի սեփականությունը հանդիսացող «Գազ 13» (Չայկա) մակնիշի ավտոմեքենան: Այն, ըստ հաղորդագրության, մոտ մեկ ամիս առաջ կամ կարելի է ասել իշխանությունը հանձնելու վերջին պահին ընդամենը 100 հազար դրամով օտարվել էր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավագ եղբորը`
Մոմավառության սրահի և կաթողիկոսական դամբարանի հողօրհնեք Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
Հոկտեմբերի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց մոմավառության սրահի և կաթողիկոսական դամբարանի հողօրհնեքի արարողություն: Մինչ արարողությունը Միածնաէջ Մայր Տաճարում ձեռամբ Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի մատուցվեց Ս. Պատարագ, որին ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 87-րդ ընդհանուր ժողովի
Հայտնաբերվել է դի
Այսօր, ժամը 12.48-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Եղիշե Թադեվոսյանի փողոցի 12/3 շենքի թիվ 10 բնակարանի բնակչուհին չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, լոգարանում հայտնաբերել են 1931թ. ծնված Է. Կոպալյանի դին: ԱԻՆ
Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Արմավիրի մարզ: Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է Երասխահուն համայնքում, որտեղ գործարկվել է խմելու ջրի ներքին ցանցը: Վերջինիս կառուցման համար Կառավարության կողմից հատկացվել էր 65 մլն, իսկ Երասխահուն համայնքի բյուջեից՝ 20 մլն դրամ: Ջրամատակարարման ցանցի շինարարական աշխատանքները մեկնարկել էին ընթացիկ տարվա հունվարից, ինչի արդյունքում համայնքում կառուցվել է 7 հազար 320
«Աշխարհի ամենալավ հայրը». (Ֆոտոշարք)
Համաձայնվեք, որ բոլորիս մոտ էլ եղել է պահ, երբ շտապել ենք ինչ որ մի տեղ, ու դա դիմացինին հասկացնելու համար ասել ենք` «վերջացրու, երեխեքս գազի վրա են»: Ում համար կատակ, ում համար իրականություն: Լուսանկարիչ Դեյվ Ինգլդոուն որոշել է ավելի պատկերավոր ներկայացնել դա ու դրա նման այլ դաժան իրավիճակները: Հերոսներից մեկը հենց ինքն է` հեղինակը, մյուսը`իր
Հայաստանի ձյուդոյիստները գրավեցին մրցանակային տեղեր
Հոկտեմբերի 17-20ը Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքական թիմը թվով 5 հոգի ֆեդերացիայի փոխնախագահ, գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանի գլխավորությամբ մասնակցեցին Իրանի Իսլամական Հանրապետության Ազադի Համալսարանի գավաթի բաց խաղարկությանը, որին մասնակցում էին Իրանի, Իրաքի, Ավղանստանի, Սիրիայի, Պակիստանի, Թուրքմենստանի և Հայաստանի թիմերը: Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած անհատական խաղարկությանը, “ՀԱՅԱՍՏԱՆ” մարզական միության սան Արթուր Երանոսյանը /66կգ/ և Սամբո Ձյուդոյի օլիմպիական
Ֆեյսբուքյան դժգոհությունների, նորությունների և Youtube-ի փոփոխության մասին
Շաբաթվա ֆեյսբուքյան անցուդարձը սկսում ենք ֆեյսբուքի մասին կարծիքներից ու մեկնաբանություններից, որոնցում զգալի թիվ են կազմում բացասականնները: Էդգար Բարսեղյանի կարծիքով՝ այժմյան ֆեյսբուքը հիմնականում ավելի ռաբիս, անգրագետ ու տհաճ է, քան одноклассники.ру-ն. «Կամ ես եմ ծերացել, ու նորություններն ավելի դժվար եմ ընկալում, կամ էդ անտեր նորությունները իրոք պակասել են։ Մի տեսակ կանխատեսելի է դարձել ամենը. հազարից մեկ
Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Մերսեդեսը» ընկել է ձորը
Հոկտեմբերի 20-ին ժամը 22.39-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 174-րդ կմ-ում (Գորհայք գյուղի հատված) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 21 ՍՕ 191 պետհամարանիշով ավտոմեքենան (պատկանում է Կարեն Աղամյանին) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել հարակից ձորը: Մեքենայի վարորդը և
Քրիստինա Ագիլերայի մարմնի էվոլյուցիան
Հայտնի է, որ մարդկանց մարմինը տարիների ընթացքում որոշակի էվոլյուցիայի է ենթարկվում՝ հիմնականում գիրանալով: Հայտնի է նաեւ, որ հատկապես աստղերը անչափ մեծ կարեւորություն են տալիս իրենց մարմնի կառուցվածքին՝ սլացիկությունը պահպանելու նպատակով չխորշելով մի քանի պլաստիկ վրահատություններից: Քրիստինա Ագիլերան, ինչպես երեւում է ներկայացվող լուսանկարներում, ամենայն հավանականությամբ նման կոմպլեքսներ չունի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Բեմադրիչ. «Իմ կողմից մեղք կլիներ, եթե չբեմադրեի Րաֆֆու «Խենթը»
Հոկտեմբերի 20-ին Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ Րաֆֆու «Խենթը» բեմադրության պրեմիերան: Այն թատերաշրջանի երկրորդ պրեմիերան էր: Թատրոնի գեղարվեստական Հակոբ Ղազանչյանը կարծում է, որ նախորդի նման, սա նույնպես կընդունվի հասարակության կողմից: Ասում է, որ թատերարվեստի մեջ արդեն ի հայտ են գալիս երիտասարդ նոր անուններ ու դրանցից մեկն էլ Դավիթ Հարությունյանն է. «Նա ներկայացման բեմադրիչն է: Վստահորեն
Դատարանը Ռիո Ֆերդինանդին հետապնդող մոդելին բանտ է նստեցրել
Նախկին մոդել Սյուզաննա Իբրուն «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդին մշտապես հետապնդելու համար դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման: Ոստիկանությունն Իբրուին ձերբակալել էր անցած ամիս այն բանի համար, որ չնայած դատարանը նրան արդեն մեկ անգամ 10 շաբաթով բանտ էր նստեցրել եւ արգելել տասը տարի մոտենալ ֆուտբոլիստի առանձնատանը, որտեղ նա ապրում է կնոջ եւ երեք փոքրիկ երեխաների հետ,
Րաֆֆի Հովհաննիսյան. «Մեր արժեքը եւ՛ պատմական է, եւ՛ արդիական»
Հոկտեմբերի 20-ին կայացավ «Հայկական զարդատառեր» գրքի շնորհանդեսը: Այն դիզայներ Արմեն Քյուրքչյանի եւ լուսանկարիչ Հրաչ Խաչերյանի համատեղ աշխատանքի արդյունքն է: «Գիրքը հայկական զարդարվեստի մասին է: Ներառված են աշխարհի տարբեր երկրների մանրանկարչության թանգարաններից, մատենադարաններից վերցված նյութերը: Դրանք եղել են հայ գրագիրների աշխատանքները: Սա մեր երկրորդ գիրքն է»,- ասում է Հրաչ Խաչերյանը: Արմեն Քյուրքչյանի խոսքով` փորձել են լայն
Քիմ Քարդաշյանն իր ծննդյան օրը ամուսնության առաջարկի է սպասում
Այսօր Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է: 32 տարեկանը բոլորած հոլիվուդյան գեղեցկուհին իր ներկայիս տղամարդուց՝ ռեփեր Քանյե Ուեսթից, որպես նվեր ամուսնության առաջարկի է սպասում: Ամերիկյան մամուլը գրում է, թե Քիմը ակնկալում է, որ Ուեսթն այսօր ծնկի կիջնի իր առջեւ, ադամանդե մատանի կնվիրի եւ ամուսնության առաջարկ կանի: Հակառակ դեպքում դա կդիտվի որպես նրանց հարաբերություններում տհաճ երեւույթ:
Սայլակով տեղաշարժվող երեխան ազդարարեց Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի բացումը (ֆոտոշարք եւ տեսանյութ)
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Մինչ մեկնարկը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում փառատոնի մասնակիցները հանդես եկան ազգային պարերով: «Այս տարի ցանկացանք փառատոնի հյուրերին դիմավորել մեր ազգային պարերով, բացի այդ` շեշտը դրվում է այն հանգամանքի վրա, որ միջազգային ֆիլմեր դիտելով հանդերձ` պետք չէ անտեսել մեր ազգայինը: Այն, ինչ մերն
Ժայռամագլցման դասընթաց Վանաձորում. երիտասարդները հաղթահարեցին 10 մետր վերելքը
Այսօր Վանաձորի ծայրամասում գտնվող «Բոլոր քար» տեղամասի ժայռոտ հատվածը մարդաշատ էր: Վանաձորցի պատանիները ժայռամագլցման դասընթացի էին մասնակցում: Թեեւ առաջին փորձն էր, սակայն, Երեւանից հրավիրված մասնագետների ցուցումներն ու փորձնական խորհուրդները իզուր չանցան. երիտասարդները հաղթահարեցին ժայռի ողջ բարձրությունը` 10 մետրը: Լոռու մարզում երիտատասարդներին ակտիվացնելը, տուրիզմի զարգացումը խթանելն ու ժայռամագլցման ակումբ ստեղծելը ANG lori travel տուրիստական գործակալության գործադիր
Բեյրութի ահաբեկչության զոհերի թվում մեկ հայ կա
Լիբանանում տեղի ունեցած վերջին զարգացումները կտրուկ սրել են այդ երկրի ներքաղաքական իրադրությունը: Երկրում բողոքի ցույցեր են սկսվել, ճանապարհներ են փակվում, որոշ քաղաքներում զինված խմբավորումներ են շրջում: Ընդդիմադիրները պահանջում են վարչապետի եւ կառավարության հրաժարականը: Ուրբաթ օրը Բեյրութի՝ հիմնականում քրիստոնյաներով բնակեցված թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երկրի հետախուզության ծառայության ղեկավար Վիսամ ալ-Հասանը եւ մեկ
«Ասացի` ճիշտն ասա, դու մի բան գիտես ու չես ասում, ինքն ասաց` պետք չի, որ ճիշտը պատմեմ»
Ասում է «փուչիկների գործով» մեղադրյալ Սերոբ Բոզոյանի կինը` Մարինե Բոզոյանը Հոկտեմբերի 17-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում ավարտվեց «փուչիկների գործով» միակ մեղադրյալ Սերոբ Բոզոյանի դատավարությունը: Վերջինս դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Երևանի Հանրապետության հրապարակում զանգվածային միջոցառման ժամանակ փուչիկների պայթյունի հետևանքով վնասվել էին շուրջ 154 երիտասարդներ: Այդ առիթով քրգործ էր հարուցվել փուչիկները
Համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման
«Բաց Խաղ» առաջնության հաղթողները պարզ կդառնան հոկտեմբերի 20-ին Վաղը` հոկտեմբերի 20-ին, Մանկական Պատկերասրահում տեղի կունենա «Բաց Խաղ» Համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման 2012թ. առաջնության եզրափակիչ փուլը, որին զուգահեռ, ինչպես անցյալ տարի, կանցկացվի խաղերի ցուցահանդես: Մինչ այժմ կայացել է առաջնության 3 նախնական փուլ: Միմյանց հետ մրցել են 33 մասնակիցներ՝ 40 նախագծերով, որոնցից եզրափակիչ փուլ
Live Kuban. «Հայաստանից Ռուսաստան ուղարկած 7 միլիոն ռուբլի արժողությամբ ձկներ են ոչնչացրել»
Ռուսաստանի Ադիգեայի հանրապետությունում գյուղատնտեսական վերասհակողության մարմնի աշխատակիցները վերացրել են Հայաստանից եկած 7 միլիոն ռուբլի արժողությամբ ձկան մեծ խմբաքանակ: Այս մասին հաղորդում է «Լայվ կուբան» լրատվականը: Ձկները առգրավվել էին օգոստոս ամսին ներկրման թույլատվություն և արտադրանքի վերաբերյալ անասնաբուժական հավաստագիր չունենալու պատճառով: Ձկների սեփականատիրոջը տեղյակ էին պահել գործի մասին ու առաջարկել էին կամ հետ վերցնել բեռը կամ թույլ
Տարոն Մարգարյանը մասնակցել է Հայ բարերարների ճեմուղու բացմանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի, բարձրաստիճան այլ հյուրերի և երևանցիների հետ մասնակցել է Հայ բարերարների ճեմուղու բացման հանդիսավոր արարողությանը: Հայրենանվեր գործունեության և հայրենիքում ներդրած մեծ ավանդի համար Օղակաձև զբոսայգում բացված ճեմուղում կանգնեցվել են քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի հայ մեծ բարերարներ Պողոս Նուպարի, Ալեքսանդր Մանթաշյանի,


















































