Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյան. Հետազոտությունները ապացուցել են, որ ընտրությունների ժամանակ իրավիճակը սրվում է

«2-րդ եռամսյակը ներառում էր խորհրդարանական ընտրությունները, իսկ 3-րդը՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:  Մեր հետազոտությունների համաձայն, ընտրությունների ժամանակաշրջանում ճնշումները սաստկանում են լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ: Ցավոք սրտի այս ընտրություններն էլ բացառություն չդարձան եւ սեպտեմբերի 9-ին եւ 21-ին քարոզարշավի ժամանակ  արձանագրվեց  5 դեպք, որից մեկը ֆիզիկական բռնություն է,մնացած  4-ը տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտում»,- լրագրողների հետ

«Հարսնաքարի» գործով ամբաստանյալները «միասնական դիտավորությամբ» իրենց մեղավոր չեն ճանաչում

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր սկսվեց «Հարսնաքարի» գործով մեղադրվող Գարիկ Մարգարյանի, Արթուր Բաբլոյանի, Արման Բաղդասարյանի, Նորայր Հայրապետյանի, Դավիթ Ադամյանի եւ Արման Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նախ դատարանը մերժեց պաշտպան Խաչատրյանի միջնորդությունը՝ դատակոչել վկաներ Դավիթ Հայիրյանին, Գեւորգ Միքայելյանին, Մանուկ Մնացականյանին եւ Դիաննա Նավոյանին: Պաշտպանական կողմը գտնում

Ռ. Հակոբյան. Արզումանյանը զոհ գնաց Քոքոբելյանին

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ բացի պատգամավորական մանդատը վայր դնելու պայմանավորվածությունից, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը մի շարք այլ պայմանավորվածություններ եւս խախտել է: Մանրամասներին անդրադառնալ պարոն Հակոբյանն առայժմ չցանկացավ: Միայն նշեց, որ այս հարցերը կուտակվել են խորհրդարանական ընտրություններից հետո. «Քոքոբելյանն ըստ էության իրեն դուրս է դրել խմբակցությունից:

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2012թ. աշնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը: Զորակոչի ընթացքում քաղաքացիների ընդունելության կազմակերպման, դիմումների և բողոքների ընդունման համար հանձնաժողովի

Վրաստանի նոր խորհրդարանը գլխավորեց Դավիթ Ուսուպաշվիլին

Վրաստանի նոր խորհրդարանը երեկ գլխավորել է հոկտեմբերի 1-ի ընտրություններում հաղթած «Վրացական դաշինք» կոալիցիայի ներկայացուցիչ, Հանրապետական կուսակցության 44-ամյա առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլին։ «Նովոստի – Գրուզիա» լրատվական գործակալության փոխանցմամբ`երկրի օրենսդիր բարձրագույն օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնում Ուսուպաշվիլիի ընտրությանը կողմ են քվեարկել խորհրդարանի 150 պատգամավորներից 88-ը։ Նախկին իշխանական «Միավորված ազգային շարժում» կուսակցության խմբակցությունը, որը ներկայումս խորհրդարանական փոքրամասնություն է, հայտարարել է

Independent. «Հայոց Ցեղասպանության զոհերի ետևում կանգնած են գերմանացի սպաներ»

«Ինդիփենդենթ» թերթը գրում է, որ նախկինում երբեք չհրապարակված մի լուսանկարում, որը հավանաբար արվել է 1915թ. ամռանը, երևում են թուրքերի կողմից սպանված հայերի գանգեր, որոնք գետնին շաղ են տված: Գանգերի ետևում կանգնած է երեք թուրք և Գերմանիայի կայսերական բանակի երկու սպա: Թերթը գրում է, որ նկարը հայտնաբերել է ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ըստ երևույթին լուսանկարն

Չլսող երեխաների իմպլանտն արժե 20 հազար եվրո, պետությունը տալիս է ընդամենը 5 միլիոն 400 հազար դրամը

«Ես հասկանում եմ, որ ես գնում եմ ընդունելության Սանտա Կլաուսի մոտ, բայց ամեն դեպքում մենք հույս ունենք, որ լավ արդյունքներ կլինեն»,-առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց THE SOUND WORLD հիմնադրամի հիմնադիր նախագահ Ռոզա Ալպերտը: Տիկին Ալպերտը հույս ուներ, որ առողջապահության ոլորտի մասնագետները չլսող մարդկանց համար ականջի խխունջային իմպլանտ ձեռք բերելու

ՀՀԿ պատգամավոր. «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» պառակտումը թուլացրեց 2-ին էլ

«Ընդդիմադիր խմբակցությունում ուժերը փոշիացան, ինչը իրենց համար լավ չէ»,- Aravot.am-ին ասաց ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը՝ անդրադառնալով քիչ առաջ «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հայտարարությանը, թե իրենք ֆորմալ առումով մնալու են «Ժառանգություն» խմբակցությունում, բայց ներկայացնելու են «Ազատ դեմոկրատներին»: Պարոն Բադեյանը դաշինքի պառակտման պատճառները չգիտի, բայց պառակտումը սպասելի էր. «Ես անգամ իրենց միավորվելու հիմքը չեմ պատկերացնում: Եթե

Հյուրանոցային ծառայություններ նաև կենդանիների համար

Յուրատեսակ հյուրանոցային ծառայություններ   Այսօր արդեն աչքի են ընկնում ոչ միայն յուրօրինակ հյուրանոցները, այլև հյուրանոցային ծառայությունները: Ի ուրախություն ընտանի կենդանիների սիրահարների` այժմ հյուրանոցներում ստեղծված են հարմարավետ պայմաններ նաև կենդանիների համար, նույնիսկ` շատ հարմարավետ: Ըստ արտասահմանյան աղբյուրների` բոլոր նրանք, ովքեր մշտապես ճանապարհորդում են իրենց տնային կենդանիների հետ, կարող են հյուրընկալվել Բոստոնի Nine Zero հյուրանոցում (https://www.inlobby.com/r/Nine-Zero.html), քանի

ԲՀԿ-ն առաջարկում է, որ Սամվել Բալասանյանին փոխարինի Մարտուն Գրիգորյանը

Այսօր ԱԺ նիստում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ առաջարկում են գյուղատնտեսության հանձնաժողովում Սամվել Բալասանյանին փոխարինի Մարտուն Գրիգորյանը: Նա էլ վստահեցրեց, որ հանձնաժողովում ամեն ինչ կլինի բաց եւ թափանցիկ: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նրանից հետաքրքրվեց. «Մեզ քիչ առաջ բաժանվեց ձեր կենսագրությունը, որտեղից իմացանք, որ 2001-2003-ին եղել եք «Տրանս ակնթարթ» ՍՊԸ աշխատակազմի ղեկավար, դա ի՞նչ

Ստեփան Ռոստոմյան. Թագավորական նվագախմբի համերգը մշակութային շոկ է

«Տեսակետ» ակումբի այսօրվա հյուրերն էին «Երևանյան հեռանկարներ» 13֊-րդ միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը և փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը: Փառատոնը ներկայացնում է երբեւէ տեղի ունեցած ամենամեծ իրադարձությունը հայկական երաժշտարվեստում` Royal Concertgebouw Orchestra (Թագավորական Կոնցերտգեբաու նվագախումբը` 120 հոգանոց կազմով) Նիդերլանդներից` լեգենդար դիրիժոր Լորին Մաազելի գլխավորությամբ: Նվագախումբը ելույթ կունենա Արամ Խաչատրյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը պատմում է, թե ինչու են իրեն նաև որպես «Սև հովազ» ճանաչում

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը իր դեմ կատարված աղմկահարույց մահփորձից հետո էլ առաջ էլ թիկնապահների ծառայությունից չի օգտվում, քանի որ համոզված է, որ եթե մեկին որոշեցին խփել, ոչ թիկնապահը կօգնի, ոչ էլ մեկ ուրիշը: Ավելին` խնդրել է, որ իր մահափորձի մասնակիցներին մեղմ պատիժ տան: Այս մասին Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, Արցախի

Սամվել Կարապետյան. «Մենք նպաստել ենք Անիի կործանմանը» (Տեսանյութ)

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը իր տեսաբլոգում պատմել է 2000 թվականին Անի կատարած ուխտագնացության մասին: Թանգարանի կարգավիճակ ունեցող Անիի հսկիչները, իմանալով, որ խումբը Հայաստանից է, շրջապատել են ուխտագնացության մասնակիցներին և խնդրել Հայաստան վերադառնալիս մի հնարով դադարեցնել Ախուրյանի հանդիպակաց ափին շահագործվող քարհանքի պայթեցումները:

Հայաստանում քիմիաթերապիան կաղում է

Կրծքագեղձերը ստուգելու համար 25 տարեկանից հետո կինը 6 ամիսը մեկ պետք է դիմի բժշկի , 40 տարեկանից հետո պետք է անպայման ուլտրաձայնային հետազոտություն անցնի։ «Շատ հաճախ ժամանակին բացահայտված քաղցկեղը հնարավոր է լինում կանխել և անցկացնել լիարժեք բուժման կուրս»,- հայ կանանց խորհուրդ է տալիս Հայդելբերգի համալսարանական կլինիկայի կանանց առողջության կենտրոնի ղեկավար դոկտոր-պրոֆեսոր Քրիստոֆ Զունը։ Հայ-ամերիկյան առողջության

Ահարոն Ադիբեկյանը քաղաքապետի մասին. Վոլոչկովայի հետ նկարվել է, գուցե վաղն էլ գեյերին թույլ տա

Բալետի սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովայի հանդիպումը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ վերջին օրերին ոչ միայն սոցիալական ցանցերի քննարկումների , այլեւ ռուսական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է: Պատճառներից մեկը Վոլոչկովայի «անկեղծ» հանդերձանքն էր՝ հայաստանցիների ընկալմամբ` համեստ ու զուսպ անձնավորություն համարվող Տարոն Մարգարյանի շփոթված դեմքի «ֆոնին»: Aravot.am-ի հետ զրույցում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ այդ ամենի մեջ սարսափելի

Փրկարարները վերականգնել են երթևեկությունը

Հոկտեմբերի 21-ին, ժամը 10.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Նոր Հաճն ավտոճանա­պար­հի 14-րդ կմ-ում ծառի ճյուղը կոտրվել է և խոչընդոտում է երթևեկությանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները կտրել և հեռացրել են ծառի ճյուղը: Երթևեկությունը վերականգնվել է: ԱԻՆ

Հրդեհ Սասունիկ գյուղում

Հոկտեմբերի 22-ին, ժամը 05.29-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.41-ին, մարվել՝ 07.06-ին: Մ. Խաչատրյանին պատկանող տան բակում այրվել է թոնրատան տանիքը` մոտ 30 քմ մակերեսով, իսկ ներսում` 20 մեղվի փեթակ: ԱԻՆ

Փրկարարները վնասազերծել են կատաղած շանը

Հոկտեմբերի 20-ին, ժամը 12.11-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում` Աբովյանի 4-րդ միկրոշրջանի 13 շենքի 1-ին մուտք կատաղած շուն է մտել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները վնասազերծել են շանը և տեղափոխել անվտանգ տարածք: Տուժածներ չկան: ԱԻՆ

Հայկական դրոշը բարձրացվեց Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում

Այսօր Խոհարարների Հայկական Ասոցիացիայի նախագահ Արմեն Մանդալյանը եւ Խոհարարների Հայկական Ասոցիացիայի ավագ մասնագետ, օլիմպիական չեմպիոն` Վերա Հովհաննիսյանը լրագրողներին ներկայացան հոկտեմբերի 5-10-ը Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում կայացած խոհարարական օլիպիադայում հաղթած ոսկե մեդալով: Ռուսաստանաբնակ Վերա Հովհաննիսյանը մասնակցելով օլիմպիադային՝ առաջին տեղն է գրավել անհատական աշխատանք նոմինացիայում, հավաքելով 100 բալ, որն առավելագույնն է, եւ արժանացել է ոսկե մեդալի: Հովհաննիսյանի խոսքով.

Խաչատուր Քոքոբելյան. «Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու հարցն այլեւս ավելորդ է» (Տեսանյութ)

«Ես առաջարկեցի, որ Ռուբեն Հակոբյանը չներկայացնի «Ժառանգություն» խմբակցությունը, որովհետեւ միակ ժառանգականը մեր խմբակցությունում, այդպես ստացվեց, Զարուհի Փոստանջյանն է: Ես առաջարկեցի, դա օրակարգ չմտավ, որովհետեւ մեծամասնությունը դրան դեմ եղավ»,- այսօր «Ժառանգություն» խմբակցության նիստից դուրս գալով՝ հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը: Հարցին՝ իսկ ինչո՞ւ եք նման բան առաջարկել՝ Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Իրավիճակից ելնելով: Որովհետեւ ես

«Ժառանգություն» խմբակցությունը «դե յուրե» կա, «դե ֆակտո»՝ կազմալուծվեց

Քիչ առաջ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ԱԺ-ում հայտարարեց, որ Խաչատուր Քոքոբելյանը այլեւս չի ներկայացնելու «Ժառանգություն» խմբակցությունը: Իր հերթին պրն Քոքոբելյանն էլ հայտարարեց, թե ինքն ու Ալեքսանդր Արզումանյանը «ֆորմալ» առումով մնալով «Ժառանգություն» խմբակցության անդամ՝ այսուհետ ներկայացնելու են միայն «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը: Նա նաեւ պարզաբանեց, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի համար առաջարկել էր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը: Մանրամասները՝

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այսուհետ կկիրառի բացառապես արտոնագրված ծրագրային փաթեթներ

  ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ կառավարության գերատեսչություններից առաջիններից է, որ կկիրառի բացառապես արտոնագրված ծրագրային փաթեթներ: Այդ ուղղությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ս.թ. սեպտեմբերի 30-ին պայմանագիր է կնքել «Մայքրոսոֆթ» ընկերության հետ: Կողմերը, գոհունակություն հայտնելով կայացած գործարքի կապակցությամբ, նշել են, որ այն կարող է հերթական հաջողված քայլը հանդիսանալ՝  ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» կորպորացիայի միջև 2007թ. ստորագրված պայմանագրի իրագործման

«Հանրապետության» անդամները ակտիվություն են ուզում

«Հանրապետություն» կուսակցությունը հանդիպում է անցկացրել Մարալիկում: Այն կազմակերպել էր տեղի կառույցը՝ Սեւակ Սաղաթելյանի գլխավորությամբ: Մարալիկի մշակույթի տան դահլիճում էին «Հանրապետություն» կուսակցության ակտիվն ու համակիրները: Նրանց ողջունեցին «Հանրապետության» քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, խորհրդի անդամներ Սուրեն Աբրահամյանը, Ռաֆիկ Մկրտչյանը, Խաչիկ Սիմոնյանը եւ կուսակցության Գյումրիի կառույցի ղեկավար Աշոտ Զաքարյանը: Հանդիպման մասնակիցներին հետաքրքրել են հիմնականում ներքաղաքական իրավիճակին, «Հանրապետության» հետագա

Փախցրած ավտոմեքենան հայտնաբերվել է

Հոկտեմբերի 19-ին, ժամը 17.35-ին,  ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալից գրություն է ստացվել, որ  համայնքին պատկանող «ԳԱԶ-13» ավտոմեքենան, որը գտնվել է Կարեն Դեմիրճյանի փողոցի թիվ 9 հասցեում, նախկին «Բնակտնտեսություն» ընկերության ավտոտնակում, հոկտեմբերի 19-ին, ժամը 09.10-ին, Գյումրիի քաղաքապետարանի կողմից կնքվել  և ի պահ է հանձնվել  նշված ընկերության  պահակին մինչև հետագա տնօրինման հարցի լուծումը, սակայն նույն

«Միցուբիշի Պաջերո»-ն բախվել է ավտոբուսի

Հոկտեմբերի 21-ին, ժամը 06.00-ին, Աթոյան փողոցի թիվ 115 տան դիմաց «Միցուբիշի Պաջերո»   մակնիշի ավտոմեքենա է բախվել  մայթեզրին  կայանված «Բոգդան» ավտոբուսին: «Միցուբիշի Պաջերո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Ոստիկանությունը քրգործ է հարուցել Ղուկասյանի փախցրած «Չայկայի» վերաբերյալ

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի համաձայն՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 17.35-ին,  ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալից գրություն է ստացվել, որ  համայնքին պատկանող «ԳԱԶ-13» ավտոմեքենան, որը գտնվել է Կարեն Դեմիրճյանի փողոցի թիվ 9 հասցեում, նախկին «Բնակտնտեսություն» ընկերության ավտոտնակում, հոկտեմբերի 19-ին, ժամը 09.10-ին, Գյումրիի քաղաքապետարանի կողմից կնքվել  և ի պահ է հանձնվել  նշված ընկերության  պահակին մինչև հետագա

Քոքոբելյանը առաջարկում է «Ժառանգությունից» հեռացնել Ռուբեն Հակոբյանին

Դեռ շարունակվում է «Ժառանգություն» խմբակցության նիստը: Քիչ առաջ խորհրդակցության սենյակից դուրս եկան Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը: Խ. Քոքոբելյանը հայտարարեց, որ նիստում ինքն առաջարկել է Ռուբեն Հակոբյանին հեռացնել «Ժառանգությունից», սակայն հարցը չի մտել օրակարգ, քանի որ մեծամասնությունը դեմ է եղել: Ալեքսանդր Արզումանյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը առանձնացան քննարկելու, թե շարունակելո՞ւ են այսուհետեւ ներկայացնել «Ժառանգություն» խմբակցությունը, թե

Ավտոմեքենան վթարից հետո ամբողջովին այրվել է, իսկ վարորդը` տեղում մահացել

Այսօր` հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:40-ի սահմաններում «Օպել» մակնիշի 33 ՏD 754 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և 20 մետր գլորվելով` գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մոտ 10 մետր ավտոմեքենայից դուրս

Բերդն անեսթեզիոլոգ չունի, որովհետև անեսթեզիոլոգը բերդում էր

«Տավուշի մարզի Բերդ քաղաքի բուժհաստատություններում անեսթեզիոլոգ չկա: Նախկին անեսթեզիոլոգը  նոր է վերադարձել ազատազրկման վայրից և երկու տարի զրկված է մասնագիտությամբ զբաղվելու իրավունքից»,- Աղվերանում լրագրողների համար կազմակերպված ճանաչողական սեմինարի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Այդ հիմնախնդիրը լուծելու միակ  տարբերակն առ այսօր լուծվում է առիթի դեպքում նման մասնագետներին Երևանից Տավուշ գործուղելու ճանապարհով: Ընդհանրապես, նշեց նախարարը,

«Պարոն կապիտա´ն, մենք էլ ենք ուզում «վայիվատ» անենք»,- գյումրեցի ազատամարտիկ Վարդան Վարդանյանին բողոքում էին զինվորները

  Հայկական բանակի հրթիռահրետանային զորքերը հոկտեմբերի 19-ին նշում էին իրենց կազմավորման 20-ամյակը: Հանդիսավոր պայմաններում, երկրի ռազմական ղեկավարության ներկայությամբ, ներկայիս ու նախկին հերտանավորները շնորհավորում էին միմյանց ու հիշեցնում՝ մարտի դաշտում պատերազմի աստվածը հրետանին է: Օրվա հերոսներից Վարդան Վարդանյանը պահեստազորի մայոր է, Արցախյան պատերազմի մասնակից: 1992 թվականից անցել է ծառայության Գյումրու հրթիռահրետանային զորքերում: Եղել է դասակի հրամանատար,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031