Օրվա լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Բրյուսել

Պաշտոնական այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել Եվրոպական Միության պաշտոնյաների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և պաշտպանության բնագավառում ԵՄ-Հայաստան համատեղ ծրագրերի և համագործակցության  իրականացման հեռանկարները:      Հոկտեմբերի 10-ին Ս.Օհանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցում է ՆԱՏՕ-ի գլխավորությամբ Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող գործողություններին մասնակցող երկրների ձևաչափով պաշտպանության նախարարների հանդիպմանը,

ՀՀԿ-ի սիրելի ԵԺԿ-ն Ադրբեջանին է պաշտպանում

 Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն (ԵԺԿ) այս ընթացքում ոչ միայն չարձագանքեց Ռամիլ Սաֆարովի արտահանձնման սկանդալին, այլեւ նախորդ շաբաթ տեղի ունեցած ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում փորձել է ամեն գնով խոչընդոտել, որ այդ հարցը քննարկման առարկա չդառնա։ ԵԺԿ-ի այս պահվածքն այնքան էլ զարմանալի չէր թվա, եթե չլիներ մեկ կարեւոր հանգամանք. ԵԺԿ անդամ են նաեւ հայկական երեք կուսակցություններ՝ իշխող ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և ԱԽ-ում տարածվել է ԼՂՀ ԱԳՆ պատասխանը

Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում տարածվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատասխանը ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի նամակներին, որը վերաբերում է 2012 թ. հուլիսի 19-ին կայացած ԼՂՀ նախագահական ընտրություններին: ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության փաստաթղթում նշվում է, որ §ազատ և թափանցիկ կամարտահայտման հիման վրա պետական կառույցների ձևավորումը դարձել է Հանրապետության քաղաքական մշակույթի անքակտելի

Ծառուկյանը մղում է Օսկանյանին

Առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառակյանի փոխարեն՝ նախօրեին «սպասված» հայտարարությամբ հանդես եկավ այդ կուսակցության երկրորդ դեմքը՝ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը։ Վերջինս, հիշեցնենք, «Սիվիլնեթին» տված հարցազրույցում ասաց, թե Բարգավաճը նախագահական ընտրություններին միանշանակորեն պետք է մասնակցի սեփական թեկնածուով։ «Բնական է, որ առաջին հերթին այդ թեկնածուն պետք է լինի կուսակցության առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանը։ Սակայն,

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի պանրիկի արտադրական գործառույթի արգելանքը հանվել է

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի ջնարակապատ պանրիկի արտադրական գործառույթի արգելանքը հանվել է: Արգելանքը հանելու համար հիմք են հանդիսացել առկա խնդիրները վերացնելուց հետո փորձնական խմբաքանակի անվտանգությունը հավաստող լաբորատոր փորձաքննության արդյունքները:   ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաց նամակ Սեյրան Օհանյանին

Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանին Տավուշի մարզի սահմանամերձ գոտում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողներից   Բաց նամակ Մեծարգո պարոն նախարար, Վերջերս խնդրանքով դիմել էին Ձեզ՝ կազմակերպելու մեր հանդիպումը մեր զավակների հետ և Դուք օժանդակեցիք: Այդ ուղևորությունը և հանդիպումը` 08.09.2012թ., կատարվեց պատշաճ կերպով և շատ բարձր մակարդակով, այդ էր վկայում Ձեր կողմից մեզ ուղեկցող զինվորական

Գյումրեցի 4 միակողմանի ծնողազուրկ երեխաների ընտանիքը չի ցանկանում տեղափոխվել նոր բնակարան (տեսանյութ)

Երկրաշարժի հետևանքով անօթևան բազմանդամ ընտանիքների համար մի իսկական գլխացավանք դարձավ ոչ միայն բնակարանների բաշխման ձգձգումը, այլ նաև ստանալիք բնակարանների պատկանելիության որոշումը: Բազմաթիվ գյումրեցի ընտանիքներում առաջացել են բավականին սուր հակասություններ: Ինչպես Գյումրիում ընթացող բնակարանային շինարարության առաջին, այնպես էլ երկրորդ փուլում կրճատվեց անօթևան ընտանիքների համար կառուցվող բնակարանների սկզբնապես նախատեսված քանակը: 2009-2010 թթ. առաջին փուլով ծրագրված 1320-ի փոխարեն

Մեքենան շրջվել է

Հոկտեմբերի 9-ին, ժամը 18.56-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապար­հի 27-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեռևս  չպարզված հանգամանքներում «Տոյոտա Կորոլա» մակնիշի 12 ՕU 007 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել։ Պատահարի հետևանքով ավտոմեքենայի վարորդ՝ 1977 թ, ծնված Գևորգ Առուս­տամ­յանը, ուղևորներ՝ 1977 թ. ծնված Աննա Գրիգորյանը և 2003 թ. ծնված Արթուր

ԿԱՐԾԻՔ

Սահակաշվիլին բարեփոխումներով էնքան գայթակղվեց, որ ձեռի հետ ընդդիմությանն էլ բարեփոխեց:

Այրվել է հացատուն

Հոկտեմբերի 10-ին, ժամը 01:51-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում՝ «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի մոտակայքում, այրվում է հացատուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.55-ին, մարվել՝ 03.48-ին: Ամբողջությամբ այրվել է 1-ին փողոցի թիվ 48 տանը կից հացատունը՝ մոտ 45 քմ մակերեսով: ԱԻՆ

Առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների հարցով Պաշտպանը առաջարկություն է ներկայացրել վարչապետին

Այսօր հայկական բանակ զորակոչված զինվորը չի կարող արդյունավետ կերպով պաշտպանել իր իրավունքները, քանի որ չունի բավարար տեղեկություն, թե բանակում ծառայության որ ձևերն են նրան թույլատրված կամ արգելված։ Այսինքն՝ «ոչ շարային» կամ «շարային սահմանափակումներով» ծառայության համար պիտանի ճանաչված զինծառայողը չգիտի իր համար վտանգավոր ծառայության տեսակները, այնինչ ՀՀ Սահմանադրության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում իրեն վերաբերող տեղեկություններին ծանոթանալու իրավունք:  Վերոնշյալ սահմանադրական իրավունքի չապահովումը բացասաբար է ազդում ոչ շարային ծառայության համար

Հարկադիր կատարողների գործն ուղարկվեց դատարան

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հարկադիր կատարողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական անփութություն դրսեւորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Շախկուլյանը, աշխատելով ՀՀ արդարադատութան նախարարության ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզային բաժնի հարկադիր կատարող, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2010թ.

Բարձր տոկոսադրույքներ եւ անհեթեթ նախապայմաններ

Ինչպես են վարկեր տրամադրում բանկերն ու վարկային կազմակերպությունները  Հե՞շտ է արդյոք Հայաստանում բանկերից եւ վարկային կազմակերպություններից վարկեր ստանալ եւ ինչպիսի՞ն են դրանց տոկոսադրույքները: Այս հարցերի պատասխանները ստանալու համար դիմեցինք տարբեր ֆինանսական հաստատություններից վարկ ստացած կամ ստանալու դիմում ներկայացրած գործարարների: Նախ ներկայացնենք պաշտոնական տվյալները, թե որքա՞ն են վարկերի տրամադրման միջին տոկոսադրույքները Հայաստանում: Կենտրոնական բանկի կայքում ներկայացված

Յուրի Մովսիսյան. «Աշխարհում ոչ մի պաշտպանություն ինձ չի կարող վախեցնել»

  Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Կրասնոդարի» հարձակվող Յուրի Մովսիսյանը հոկտեմբերի 12-ին «Հրազդան» ստադիոնում կայանալիք Իտալիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ «Armfootball»-ին ասել է, թե Իտալիայի հավաքականի պաշտպանությունն իրեն չի սարսափեցնում: «Աշխարհում ոչ մի պաշտպանություն ինձ չի կարող վախեցնել: Հայրս միշտ ինձ ասում էր. «Դու տղամարդ ես, դիմացինդ էլ է տղամարդ: Դե, ուրեմն, ելիր ու հաղթիր»:

Ցուցմունքի փոխարեն՝ նախընտրական ծրագիր

Այո, Վարդան Օսկանյանը սրընթաց է գործում, որի հետեւից չի հասնում անգամ նրա հարազատ կուսակցությունը` «Բարգավաճ Հայաստանը»: Ինչպես գիտեք, նախօրեին Օսկանյանը հայտարարեց, որ նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն պետք հանդես գա սեփական թեկնածուով: Որպես նախագահի թեկնածու նա առաջինը նշեց իր կուսակցության առաջնորդի` Գագիկ Ծառուկյանի անունը: «Սակայն եթե պարոն Ծառուկյանը չուզենա իր թեկնածությունը դնել, եւ կուսակցությունը կանգնի իմ թեկնածության

ՖԻՖԱ-ն որակազրկել է Բուլղարիայի հավաքականի պաշտպան Վեսելին Մինեւին

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հետ կռիվ սարքելու համար ֆուտբոլի Բուլղարիայի ընտրանու պաշտպան Վեսելին Մինեւին (նկարում N14 մարզաշապիկով) որակազրկել է երկու խաղով եւ տուգանել  6000 շվեյցարական ֆրանկ: Այսպիսով, Մինեւը իր երկրին չի կարողանա օգնել հոկտեմբերի 12-ին՝ Դանիայի եւ հոկտեմբերի 16-ին՝ Չեխիայի հետ կայանալիք ընտրական հանդիպումներում:    Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Վթարի է ենթարկվել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, գեներալ-մայոր Արամ Մայիչի ավտոմեքենան

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28-րդ կիլոմետրին, ՎԱԶ 2101 (Ջորի) մակնիշի 12 ԼԼ 619 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, հատելով բաժանարար գոտին, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի մաս և բախվել դեպի Արմավիր ընթացող «Տոյոտա Կառոլա» մակնիշի 010 ՈՍ 05 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար

Լեւոն Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը

Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Բիլբաոյում շարունակվող շախմատի «Մեծ սաղավարտ-վարպետներ» եզրափակիչ մրցաշարի յոթերորդ տուրում միավորը կիսեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ եւ 9,0 միավորով ընթանում է 3-րդ հորիզոնականում: Սա հայ շախմատիստի վեցերորդ անընդմեջ ոչ-ոքին է այս մրցաշարում: Մրցաշարային աղյուսակը 12 միավորով գլխավորում են Մագնուս Կարլսենն ու Ֆաբիանո Կարուանան, Անանդը 7,0 միավորով չորրորդն է,

Ձայնի արագությունը գերազանցել խանգարեց քամին

Ավստրիացի սքայվայդեր Ֆելիքս Բաումհարթները երեկ պատրաստվում էր պատմության մեջ առաջին անգամ 36,5 կմ բարձրությունից ցատկելով ստրատոստատից՝ ազատ անկումով 40 վայրկյանում զարգացնել ժամում 1110 կիլոմետր արագություն եւ գերազանցել ձայնի արագությունը: Թռիչքը նախատեսված էր Երեւանի ժամանակով ժամը 17.00-ին, սակայն ուժեղ քամու պատճառով անընդհատ հետաձգվում էր: Ի վերջո, որոշվել է պատմական թռիչքը հետաձգել մեկ այլ օր: 43-ամյա նախկին

Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյան. «Վայ- քննիչը մեզ ուզում էր համոզել, որ Հակոբ Մանուկյանի ապտակից Արտակ Նազարյանը ստացել է բազմաթիվ քերծվածքներ եւ կապտուկներ»

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հոկտեմբերի 9-ի նիստում, օրվա երկրորդ կեսին հրապարակվեցին  վկա Սմբատ Սարգսյանի նախաքննական ցուցմունքները եւ քրեական գործով գլխավոր ամբաստանյալ, կապիտան Հակոբ Մանուկյանի հետ նրա առերեսման արձանագրությունը: Վկան հերքեց  իր նախաքննական բոլոր ցուցմունքները, ասելով, որ ինքը չի գրել, քննիչը  գրել է, ինքն առանց կարդալու, դրանց տակ ստորագրել է: Վկան հերքեց նախաքննական ցուցմունքներում տեղ

Ինչպես է Ալեքսանդր Արզումանյանը խախտում օրենքը, փոխմարզպետը հեռախոսով խոսում սեղանի տակից (Տեսանյութ)

Տեսանյութում, որտեղ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քննադատում է արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի շքեղ ավտոմեքենան, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ներկայացնող Ալեքսանդր Արզումանյանը հաճույքով ծխում է ԱԺ այն սենյակում, որտեղ ծխելն արգելվում է: Ավելին՝ պատգամավորը ծխում է անմիջապես ծխելն արգելելու նշանի տակ կանգնած ու ծխի մեջ կորցնում սենյակը: Եվ սա այն դեպքում, երբ պարոն Արզումանյանը

Brescia Oggi. «Գևորգ Պետրոսյան. փախստականից մինչև չեմպիոն»

«Բրեշիա օջի» թերթը անդրադարձել է  իտալահայ, 2009 և 2010թթ. Կ-1-ի վարկածով քիքբոքսի աշխարհի չեմպիոն Գևորգ «Ջորջիո» Պետրոսյանին, որը 14 տարեկանում ընտանիքի հետ հեռացել է Հայաստանից: «Հայաստանում արդեն սկսել էի մարզվել ու երազում էի հետագայում էլ մարտարվեստով զբաղվել: Հայրս որոշեց գալ Եվրոպա, չնայած չէինք որոշել` հենց Իտալիա պետք է գանք, բայց երջանիկ եմ, որ այդպես ստացվեց»,

«Պատվիրված արդարադատության պտուղները»

Եվրադատարանն այսօր պետական կարիքների զոհերի գործով միանգամից 130 հազար եվրոյի փոխհատուցման վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Այս մասին տեղեկացրեց փաստաբան Վահե Գրիգորյանը։ ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանն այլ բան չէր էլ սպասում.«Պատվիրված, հրահանգված արդարադատության անարդար դատավճիռների պատճառով այսօր Հայաստանը կորուստներ է կրում»։ Արմեն Մկրտչյանն առաջինն էր, որի բողոքը բավարարեց Եվրադատարանը։ 10 տարի առաջ մեր դատարանները

Hurriyet Daily News. «Թուրքիայի ընդդիմության առաջնորդը Դավութօղլուին «ապուշ» է անվանել»

Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժի` Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն (լուսանկարում) խիստ քննադատել է Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը` արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուին անվանելով «ապուշ»: Այս մասին հայտնում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը:   «Ո՞վ է Թուրքիայի կողմից` Համասը, Բարզանին, Քաթարը, Սաուդյան Արաբիան: Սիրայի կողմից են Բրազիլիան, Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը: Սա «խորը ռազմավարությո՞ւն է», թե՞ ռազմավարական

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. «Մարտունիի գործով տուժողները զրկվեցին արդյունավետ իրավական պաշտպանությունից»

2010 թվականի հուլիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունի 2-րդ թիվ 56534 մարտական դիրքերում հրազենային կրակոցներից մահացած 6 զինծառայողների գործով որոշումը 2 տարի անց ուղարկվել է տուժողի իրավահաջորդներին: Ըստ պաշտոնական վարկածի` մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետևանքով ծագած միջադեպի պատճառով զոհվել էին ավագ լեյտենանտ Վարդգես Թադևոսյանը և ժամկետային զինծառայողներ Գարեգին Հովսեփյանը, Անդրանիկ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արտյոմ Մանասյանը,

Այիմդոս Բոզժիգիտով. «Այսօր քաղաքական երկխոսութունը Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ գտնվում է ամենաբարձր կետում»

Այսօր Սյունիքի մարզպետարանում Հայաստանում Ղազախստանի  դեսպանության, գոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության  վերլուծական կենտրոնի եւ Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ` Հայաստան-Ղազախստան դիվանագիտական հարբերությունների հաստատման 20-ամյակի շրջանակներում,  տեղի ունեցավ  «Աշխարհը առանց միջուկային զենքի. Ղազախստանի եւ Հայաստանի միջազգային ջանքերը», «Հայաստանի եւ Ղազախստանի միջև  20 տարվա համագործակցություն եւ  փոխըմբռնում» թեմաներով կոնֆերանս: Կազմակերպիչները կոնֆերանսի  անցկացման վայրն ընտրելիս հաշվի են առել այն փաստը, որ

Բարելավվում են հանրային ծառայությունների ոլորտի օրենսդրական կարգավորումները

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի նիստ: ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման կենտրոն պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացրել է հանրային ծառայությունների ոլորտին առնչվող առաջարկությունների փաթեթը՝ հեռահաղորդակցության և էներգետիկ բնագավառների վերաբերյալ: Առաջարկություններն ուղղված են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ)

«Վրաստանի հաջողություն»-ը կտարածվի՞ Հայաստանի վրա

«Պրոֆիլ ֆորեքս» լրատվականը անդրադարձել է Վրաստանի վերջին ընտրություններին` նշելով, որ հայտնի չէ դեռ` Վրաստանում ով իր խաղը խաղաց` Ռուսաստա՞նը, թե՞ ԱՄՆ-ն, բայց չի բացառվում, որ սա նոր միտում է, որը կտարածվի տարածաշրջանի մյուս պետությունների վրա: Որպես օրինակ հոդվածագիրը քննարկում է Հայաստանի տարբերակը` պնդելով, թե Հայաստանում արդեն հոդվածներ են հրապարակվում, որտեղ  փորձում են Իվանիշվիլիի և Հայաստանի

Կնոջ գանգը երկար ժամանակ մնացել է փորի մեջ

ԱՄՆ-ի Աիդահո նահանգի բնակչուհի Ջեմի Հիլթոնը, ընկնելով 3 մետր բարձրությունից, ենթարկվել է շատ բարդ վիրահատության: Բժիշկները ստիպած են եղել հեռացնելու կնոջ գանգի 25 տոկոսը, քանի որ հարվածի հետևանքով կնոջ գլխուղեղը խտացել էր և հարկավոր էր ազատ տեղ`ուղեղի վերականգման համար: Գանգի հեռացված հատվածը տեղադրվել է կնոջ փորի մեջ, որպեսզի այն սնվի և չկորցնի պիտանելիությունը, մինև որ

«Ամեն նամակ մի ժամանակագրություն է պարունակում իր մեջ». Այսօր փոստի համաշխարհային օրն է

  Աստղիկի եւ Արտակի երկարատեւ սիրո կամուրջը փոստային նամակագրությունն է:  Արդեն տարուց ավել է, ինչ Արտակը ծառայում է հայոց բանակում:  Աստղիկի պնդմամբ, նրանք նախօրոք էին որոշել, որ կապը պահպանելու են ոչ թե զանգով կամ հաղորդագրությամբ, այլ՝ փոստային նամակագրությամբ. «Սկզբում Արտակը դեմ էր իմ այդ ցանկությանը՝ առաջ քաշելով երկու պատճառ. առաջինը, որ չի դիմանա եւ անպայման

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031