Օրվա լրահոսը
Գուրգեն Եղիազարյան. «Սահակաշվիլին մեկ գնդակով երեք նապաստակ է խփում»
Հարեւան Վրաստան է ժամանել Հունգարիայի սկանդալային վարչապետը, որը վերջերս հերթական սկանդալի կենտրոնում հայտնվեց՝ մարդասպան Ռամիլ Սաֆարովին՝ Ադրբեջանին արտահանձնելու պատմության հետ կապված: Հունգարիայի վարչապետի՝ Վրաստան կատարած այցը եւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու՝ նրան մատուցած մեծարանքները զարմացրել-զայրացրել են ՀՀ ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպա, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանին: Հայտնի իրադարձությունների արդյունքում Հուգարիա-Հայաստան սառեցված հարաբերությունների պարագայում Հունգարիայի վարչապետի
Ջավախահայերի բողոքի ակցիա՝ Մոսկվայում (Տեսանյութ)
Առաջին Համայնքային Համացանցային Հեռուստատեսությունը (www.1aitv.ru) հաղորդում է, որ Մոսկվայում ջավախահայերի կազմակերպված բողոքի ակցիան անցկացվեց Վրաստանի շահերը ներկայացնող վարչության մոտ, որը տեղակայված է Շվեցարիայի դեսպանատան շենքում: Վրաստանի գործադիր իշխանությունները պատրաստվում են առաջիկա ընտրություններին, իսկ ընտրություններն ինչպես հայտնի է՝ հարմար առիթ ու նաև հույս են, որ ժողովրդական բողոքի ձայները կարող են և հասնել վերևներին, չնայած այս պարագայում
Կենտրոնից բացի՝ այլ համայնքներում էլ ծաղիկներ, գորտեր ու թիթեռներ կլինեն, բայց ոչ այս տարի
Aravot.am-ի խմբագրություն են դիմում մայրաքաղաքի ծայրամասային վարչական շրջանների բնակիչներ` խնդրելով պարզաբանել, թե ինչո՞ւ Երեւանի քաղաքապետարանը ծայրամասի համայնքներին, Կենտրոն վարչական շրջանի պես, բավարար ուշադրություն չի դարձնում: Խոսքը մասնավորապես` կանաչապատման, գեղարվեստական հետաքրքիր լուծումների մասին է, որոնք վերջին շրջանում կատարվում են հատկապես Կենտրոն համայնքում: Մեր հարցին, թե ինչո՞ւ է ուշադրության կենտրոնում միայն Կենտրոնը եւ կա՞ քաղաքապետարանի այնպիսի
Հիվանդանոցի զուգարանը նկարահանվո՞ւմ է
Երեւանի Քանաքեռ-Զեյթուն հիվանդանոցի (8-րդ հիվանդանոց) զուգարանում քաղաքացիներին հորդորում են չաղտոտել տարածքը: Եվ դա անում են յուրահատուկ գրությամբ: Իսկ ահա այդ ամբողջ ընթցաքը նկարահանվում է տեսախցիկով: Արթուր Հարությունյան՝ (mynews.am) P.S Ես տեսախցիկ չգտա)
Քլինթոնի խզբզոցից մինչև սպիդով հիվանդ աֆրիկացիներ, կամ ի՞նչ է կատարվում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան իր տարեկան ժողովի ընթացքում շարունակում է քննարկումները: Չնայած որոշ միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դրանք երբեմն այնքան ձանձրալի են թվում, որ անգամ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է քննարկումների ժամանակ սկսում թղթի վրա գրիչով խզբզել, կամ դեմքի ծամածռություններ անել, այնուամենայնիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան անդրադառնում է նաև անդամ երկրների համար հրատապություն ներկայացնող թեմաների: Այս օրերին Գլխավոր
Գողության մեջ կասկածված Վանաձորի ավագանու ԲՀԿ-ական անդամը մտադիր է դիմել ՀՀ Վերաքննիչ դատարան
Վանաձոր համայնքի ավագանու անդամ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արմեն Այվազյանը երկու օր առաջ իր բնակարանում ոստիկանների կատարած խուզարկությունը անհիմն ու անհեթեթ է համարում: Նա պնդում է, որ ոստիկանները նմանօրինակ քայլով փորձել են արատավորել իր բարի համբավն ու ստվեր գցել իր հեղինակության վրա: Սեպտեմբերի 25-ին ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցները խուզարկել են Արմեն Այվազյանի բնակարանը`նրան կասկածելով Վանաձոր համայնքի
NorthShoreTimes. «Ավստրալիայում սգում են հայ հոգևորականի մահը»
«Նորթ շոր թայմս» թերթը հայտնում է, որ Վիլոբիի հայ համայնքը սգում է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աղան Արքեպիսկոպոս Պալիոզյանի մահը: Նա մահացել է սեպտեմբերի 22-ին, 66 տարեկան հասակում, սրտի կաթվածից: Հաջորդ շաբաթ Չեսթվուդում տեղի կունենա սգո արարողություն, որին կմասնակցեն արքեպիսկոպոսներ Երուսաղեմից, Հնդկաստանից և Հայաստանից: Վիլոբիում արքեպիսկոպոսի հիշատակի համար տրված մեկ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի համատեղ ասուլիսի սղագրությունը
Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլե – Շատ կարևոր և բովանդակալից քննարկումներ ունեցանք: Կարծում եմ` ամենակարևորն այն է, որ բանակցող թիմի և որևէ մեկի մոտ որևէ կասկած չթողեցինք, որ մենք պատրաստակամ ենք օժանդակելու Հայաստանի եվրոպական ընթացքին` ի շահ Հայաստանի քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության: Մենք լուրջ հիմքի վրա ենք կանգնում
Մարզերում բնակվող անգործ սիրիահայերի բնակվարձերը կվճարի Հայկական բարեգործական ընդհանուր միությունը
Հայաստանի մարզերում օթեւան գտած սիրիահայ փախստականների բնակարանների բնակվարձերը կտա Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)` հաշվի առնելով, որ այսօր մեր երկիր ժամանած շատ սիրիահայեր աշխատանք չունեն: Ըստ Հայոց եկեղեցու Դամասկոսի թեմի քաղաքական մարմնի ատենապետ Վազգեն Յակուբյանի, այն սիրիահայերը, որոնք նախընտրում են Երեւանում վարձով բնակվել, քիչ թե շատ ապահովված են եւ իրենց հետ որոշ կարողություններ բերել են.
Հանուն «ֆեյսբուքի». ջհանդամ թե Երևանը սիրուն չի լինի
Բոլորն էլ կհամաձայնեն, որ մեր քաղաքը գեղեցկացնելու լուրջ քայլեր են կատարվում, սակայն ինչպես են մարդիկ վերաբերում այդ փոփոխություններին ու ձեռքբերումներին: Մի մասը հիանում է և գնահատում, ձգտում պահպանել ու նորը ավելացնել, իսկ ի՞նչ են անում մյուսները: Սոցցանցերում նոր նկար ունենալու ձգտումն այնքան մեծ է, որ թքած ունեն, թե Ֆրունզիկի մատը կպոկվի, կոկորդիլոսի կանաչը կփչանա, թե
Գործարար կին. «Կառավարություն գոյություն չունի» (Տեսանյութ)
Գործարար Արմենուհի Հարությունյանն այսօր կառավարության շենքի առջեւ դժգոհում էր, որ արդեն 6 ամիս է՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ տեսակցություն է փնտրում ու իրեն այդպես էլ չի հաջողվում: «Իսկական թատրոն է, ինչքան կարող են դեր կատարել, որ կարող են 6 ամիս ընդունելություն չունենալ, ինչ-որ մեկին նստեցնել, որը միայն համոզում, խաբում, ճանապարհում է: Անձամբ ինքը երբեք չի
Հայտարարություն. Միացեք քաղբանտարկյալների ազատությունը պահանջող բոլոր միջոցառումներին
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12:00–ին ՀՀ Վերաքննիչ դատարանի դիմաց, որտեղ կմեկնարկի այս տարվա հուլիսի 20–ին Առաջին ատյանի դատարանի կողմից մինչև վեց տարվա ազատազրկման դատապարտված ՀԱԿ չորս երիտասարդների Վերաքննիչ ներկայացրած բողոքի քննությունը, «Ազատում ենք Կոնգրեսի երիտասարդներին» նախաձեռնության անդամները կազմակերպում են պիկետ` Հայաստանում քաղբանտարկյալների առկայության անթույլատրելիության վերաբերյալ: Հիշեցնենք, որ որպես ընդդիմադիր երիտասարդներին ազատազրկման դատապարտելու հիմքեր հանդիսացել են ոչ
Սոխը խելացի է դարձնում
Սնունդ ընդունելիս աշխատեք հնարավորինս շատ սուխ ուտել. խորհուրդ են տալիս բրիտանացիները, նշելով, որ սոխը նպաստում է ուղեղի զարգացմանն ու կանխում սկլերոզը: Սոխի մեջ եղած վիտամիններն անմիջապես ներթափանցում են ուղեղի արյունատար անոթներ, լավացնելով նրա աշխատանքը: Փորձը ցույց է տվել, որ սննդամթերքում շատ սոխ օգտագործող մարդիկ ավելի շուտ են կողմնորոշվում եւ իրենց ճկուն ուղեղի շնորհիվ ինտելեկտուալ խնդիրների
«Սզնին»՝ ընդդեմ «Նատալի ֆարմի»
«Նատալի Ֆարմ» ընկերությունն օրեցօր ծաղկում է ապրում, արդյունքում սնանկանում են բազմաթիվ դեղատներ և դեղորայք ներկրող կազմակերպություններ: Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում նման հայտարարություն արեց «Սզնի» ընկերության սեփականատեր Գառնիկ Սահակյանը: Հիշեցնենք, որ «Նատալի ֆարմ» ընկերության սեփականատերը Սամվել Ալեքսանյանն է: Ըստ գործարարի` երբ դեռ չկար ՀՀ պետգնումների գործակալությունը, և չէր «բարեփոխվել» գնումների մասին օրենքը, մրցակցային դաշտ գոյություն
405 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Սեպտեմբերի 27-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405 դրամ:
Ադրբեջանի «օդային» հիստերիան
Անկասկած, վերջին երկու տարիներին Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների, փորձագետների և զլմ-ների կողմից քննարկվող հիմնական թեմաներից մեկը Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման հարցն է: Այդ ընթացքում պաշտոնական Բաքուն Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման վերաբերյալ աշխարհով մեկ աղմուկ բարձրացնելու հետ միաժամանակ հասցրել է հայկական կողմին մի շարք սպառնալիքներ ներկայացնել` ընդհուպ մինչև օդանավակայանի կողմից սպասարկվելիք ինքնաթիռների ոչնչացումը: Եվ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների`
Ալեքսանդր Արզումանյանի «Վոլգան» եւ Էդվարդ Նալբանդյանի՝ 100-300 հազար եվրոյանոց մեքենան՝ նվեր ստացած անհայտ գերմանացուց (Տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում արտգործնախարարության բյուջեի կատարողականը ներկայացնելիս ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց՝ «Արտգործնախարարը վարում է երրորդ հանրապետության պատմության արտգործնախարարին սպասարկող ամենաթանկարժեք ավտոմեքենան, ճոխություններ է թույլ տալիս իրեն: Չե՞ք կարծում, որ նախարարը պետք է մի փոքր ավելի զուսպ լինի»: Շավարշ Քոչարյանը պարզաբանեց՝ «Արտգործնախարարի մեքենան նվիրատվություն է: Նվիրատվությունը եղել է Գերմանիայից, այլ ոչ թե բյուջեի
Գագիկ Բեգլարյանի մամուլի խոսնակի պարզաբանումը
Այսօր մամուլի ասուլիսում «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը հայտարարել է, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մի շարք բուժհաստատությունների համար դեղորայքի գնման համար անցկացված մրցույթների մասին տեղեկատվություն ստանալու համար իրենք 2009 թվականին դիմել էին Գնումների գործակալություն եւ Երեւանի քաղաքապետարանին, սակայն այդպես էլ պատասխաններ չեն ստացել: Ասուլիսում Սաֆարյանը խոսել էր նաեւ Արյունաբանական ինստիտուտի ոդիսականի մասին:
Պաշտոնական. պահպանեք զգոնություն, ձեռք չբերեք և չօգտագործեք հետեւյալ ապրանքները
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ձվի շուկայում իրականացված ուսումնասիրության շրջանակներում կատարվել է նմուշառում «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի սեպտեմբերի 15-ի արտադրության օրվա մակնշմամբ խմբաքանակից: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նշված խմբաքանակի ձվերը կարող են նաև մանրէաբանական ցուցանիշներով շեղումների (ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, ախտ.ա/թ սալմոնել) պատճառ դառնալ: Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին՝ պահպանել զգոնություն, ձեռք չբերել և չօգտագործել
Այսօր Զբոսաշրջության միջազգային օրն է
Այսօր Զբոսաշրջության համաշխարհային օրն Է, որն անցկացվում է «Զբոսաշրջություն եւ կայուն էներգիա. կայուն զարգացմանը նպաստելով» թեմայով: Ինչպես տեղեկանում ենք armlur.am-ից սեպտեմբերի 27-ին Իսպանիայում՝ Մասպալոմաս քաղաքում, տեղի կունենան պաշտոնական միջոցառումներ։ Այս տարվա թեման նպատակ ունի ուրվագծելու զբոսաշրջության դերն ավելի պայծառ էներգիայի ապագայի համար, ապագա, որում աշխարհի ամբողջ բնակչությունը մոդեմին միանալու և օգտակար ու մատչելի էներգիայի ծառայություննրեից
Տեր Եսայի քահանա Արթենյան. Չեմ հասկանում իրավաբանների վայնասունը (Տեսանյութ)
Ինչպես հաղորդել էինք, Սբ. Երրորդություն եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Եսայի քահանա Արթենյանն այսօր ներկայացրեց Վարագա սուրբ Խաչի տոնի խորհուրդը: Անդրադառնալով ներկայիս դավանաբանական հարցերին՝ ասաց, որ դրանք քննելը նուրբ մոտեցում է պահանջում. «Այլադավանությունից խոսելու պարագայում ոչ մեկ չի կարող փաստել, թե Հայ առաքելական եկեղեցին կոչ է անում «բնաջնջել» այլադավան մարդկանց: Դա եկեղեցու հասցեին արված ամենասխալ, տարածված
Երգչուհի Անի Քրիստին վթարի է ենթարկվել
Ֆեյսբուքում, և մասնավորապես երգչուհի Անի Քրիստիի ֆեյսբուքյան ընկերների շրջանում խուճապ էր սկսվել. ԱՄՆ – ում բնակվող երգչուհին տեղադրել էր վթարի ենթարկված իր մեքենայի լուսանկարը: Երկար ժամանակ Անի Քրիստին չի պատասխանել ընկերների մեկնաբանություններին, ինչպես նաև հեռախոսազանգերին, սակայն ավելի ուշ արձագանքել է, հայտնելով, որ իր հետ ամեն ինչ նորմալ է: Երգչուհին նաև շնորհակալություն է հայտնել Աստծուն՝
Շավարշ Քոչարյան. «Անկեղծ ասեմ՝ չէի ուզենա նախարարի տեղը լինել, մարդը չի հասցնում քնել»
Այսօր ԱԺ-ում արտգործնախարարության բյուջեի 2011-ի բյուջեի կատարողականը ներկայացնելու էր եկել Շավարշ Քոչարյանը: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դժգոհեց, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ելույթը Էդվարդ Նալբանդյանը կարող էր ուրիշ օր նշանակեր ու այսօր գար ԱԺ, որովհետեւ նրան հարցեր կային տալու: Շավարշ Քոչարյանի փոխարեն պատասխանեց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը. «ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ելույթի օրը
Երևանի քաղաքապետը շնորհավորել է «Արծիվ մահապարտների» հատուկ նշանակության գումարտակի մարտիկներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտների» հատուկ նշանակության գումարտակի մարտիկների հետ: Շնորհավորելով «Արծիվ մահապարտների» հատուկ նշանակության գումարտակի ստեղծման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Արցախյան ազատամարտի հաղթանակում նրանց ունեցած անուրանալի ավանդի համար. «Հայրենապաշտ մահապարտը մեր սերնդի հպարտությունն է: Մենք խոնարհվում ենք բոլոր այն տղաների հիշատակի
Վարչապետն ընդունել է Շտեֆան Ֆյուլեին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը: «Համոզված ենք, որ Ձեր այցը Հայաստան նոր թափ կհաղորդի մեր երկկողմ համագործակցությանը: Անցյալ ժամանակահատվածում բավականին մեծ ծավալի աշխատանք ենք կատարել: Մեր կողմից ստանձնած պարտավորություններն ամբողջ ծավալով և ժամանակին իրականացվել են»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը նշել է,
Կրակոցներ Կիեւի առեւտրի կենտրոնում. երեք մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Ուկրաինական ոստիկանությունը հայտնում է, որ Կիեւի մերձակայքում գտնվող «Կարավան» առեւտրի կենտրոնում, երբ կենտրոնի անվտանգության աշխատակիցները փորձել են բերման ենթարկել գողության մեջ կասկածվող մեկին, տվյալ անձը հանել է իր մոտ եղած ատրճանակն ու կրակել նրանց ուղղությամբ, ապա փախուստի դիմել։ Անվտանգության աշխատակիցներից երեքը զոհվել են, մեկը` վիրավորվել: Ոստիկանությունը հայտարարել է, որ պարզել է կասկածյալի ինքնությունը` կիեւցի 26-ամյա
ԵՄ ներկայացուցիչ. Սաֆարովի արտահանձնումը վնաս էր խաղաղության գործընթացին
«Ամբողջովին հարգում եմ հայերի այս հարցում վերաբերմունքը, դիրքորոշումը, զայրույթը արտահայտելու իրավունքը եւ օգտագործելով առիթը՝ ուզում եմ իմ խորը մտահոգությունն ու ափսոսանքը հայտնել պատճառված վնասի կապակցությամբ: Վնաս, որը պատճառվել է խաղաղության գործընթացին` Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելով ու ոմանց կողմից նրա կատարած հանցանքը փառաբանելով»,- այսօր կառավարությունում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը Ադրբեջանին,
MTI. «Հունգարիան Հայաստանին առաջարկելու բան չունի այլևս»
«Հունգարիային գրեթե ոչ մի հնարավորություն չի մնացել Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար» , – «ԷՄ ԹԻ ԱՅ» լրատվական գործակալությանը չորեքշաբթի հաղորդել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Գաբոր Քալեթան: Հունգարիայի արտգործնախարար Մարտոնի Յանուշը նամակ էր գրել իր հայ գործընկերոջը, որ առանց նախապայմանների վերջ տան դիվանագիտական հարաբերությունների կասեցմանը, սակայն Հայաստանը պատասխանել էր, որ իր որոշումը
Գլխավոր ինտրիգը՝ ԲՀԿ-ի որոշումն է
«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում խոսելով նախագահական ընտրությունների մասին, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանն ասաց, որ իշխանության թեկնածուի մասին վաղուց գիտեինք, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրվելու մտադրությունը հստակություն մտցրեց դաշտում: Ըստ նրա, գլխավոր ինտրիգը դեռևս շարունակում է մնալ ԲՀԿ-ի որոշումը, թե ում կառաջադրի, կամ ում կսատարի: Ստեփան Սաֆարյանը քիչ հավանական է համարում Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախագահական ընտրություններում
Կոմիտասագետը կոմիտասյան համալիրի տարածքի մասին. Այնտեղ աղբանոց է եւ ծառեր չկան
Կոմիտասի այգում կառուցվելիք կոմիտասյան համալիրի վերաբերյալ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց կոմիտասագետ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Մհեր Նավոյանից, որը մասնակցել է այդ գաղափարի վերաբերյալ քննարկումներին: Նրան խնդրեցինք մեկնաբանել նաեւ այդ թեմայով օրերս կայացած ասուլիսում հնչած հայտարարությունները, մասնավորապես՝ Կարինե Հակոբյանի այն արտահայտությունը, թե գիտության զարգացումը շենքի հետ չի կապված, եւ վերջին տարիներին մի շարք


















































