Օրվա լրահոսը

Վարպետներն առայժմ գերազանցում են գրոսմայստերներին

 Գորիսում ընթացող շախմատի Հայաստանի 73-րդ առաջնության 1-ին լիգայում անցկացված ինը տուրերում  վարպետներն առայժմ գրոսմայստերներից հաջող են հանդես գալիս: Մրցաշարային աղյուսակը 6,0 միավորով գլխավորում է միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը: 5,5 միավորով երկրորդ տեղում է ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը: Նույնքան միավորով առաջատարների եռյակը եզրափակում է գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, որին հաջորդում են եւս երեք գրոսմայստերներ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների (ֆոտոշարք)

  Այսօր Վերաքննիչ դատարանի առաջ կոնգրեսականները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների, որոնց դատական նիստը քիչ անց պետք է սկսի: «Սերժ գումարած նախագահական հավասար է աղետ, կործանում», «Ազատություն Տիգրան Առաքելյանին», «Ազատությունը ես եմ» ցուցապաստառներով բազմաթիվ քաղաքացիներ իրենց աջակցությունն էին հայտնում քաղաքական դրդապատճառներով Քրեական օրենսգրքով 6-8 տարի դատապարտված ակտիվիստներին: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

ՀՀ վարչապետը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Յալթայում մասնակցել է  Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի  հերթական նիստին, որում ընդգրկված էին ավելի քան երկու տասնյակ հարցեր: Կառավարության ղեկավարներն ընդունել են ԱՊՀ երկրների շրջանակներում տեղեկատվական հասարակության ստեղծման և զարգացման համար  մինչև 2015 թվականը գործողությունների ծրագիրը: Նիստում անդրադարձ է եղել կապի բնագավառում ԱՊՀ երկրների հետ հնարավոր համագործակցության

Ֆոտոծառայության պետ. «Հին ֆոտոնորությունը եւ լուրը ոչ մեկին անհրաժեշտ չէ»

Այսօր մեկնարկեց «Արմենպրես» հայկական լրատվական եւ բրիտանական հեղինակավոր «Ռոյթերս» գործակալությունների համատեղ հայ ֆոտոլրագրողների վարպետության դասընթաց-սեմինարը: «Արմենպրես» -ի տնօրեն Արամ Անանյանի խոսքով՝ նախաձեռնությունը հետաքրքիր է. «Առաջիկա 2 օրերի ընթացքում Հայաստանում աշխատող ժուռնալիստ-լուսանկարիչները հաղորդակցվելու են միջազգային փորձի հետ, քննարկվելու են այն նորույթները, որ կա լրագրության դաշտում, հասկանալու ենք, թե ինչպես են շարժվում աշխարհին համընթաց, ինչ միտումներ ենք

«Ժառանգության» տեսակետները ներկայացվեցին ԵՄ հանձնակատարին

28 սեպտեմբերի, 2012թ., Երեւան: Երեկ երեկոյան «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը եւ ԱԺ խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հանդիպեցին Հայաստան ժամանած ԵՄ Ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Ողջունելով Ասոցացման, Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերի շուրջ ընթացող Հայաստան-ԵՄ բանակցությունները, «Ժառանգության» ներկայացուցիչները ուշադրություն հրավիրեցին Հայաստանում քաղաքական ու տնտեսական կյանքի իրական ժողովրդավարացման,

Բացվեց հիմնանորոգված մարզադահլիճը

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մասնակցեց «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության հիմնանորոգված մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը: Հայաստանի «Դինամո» մարզահամալիրի ֆիզկուլտուրայի տունը` բռնցքամարտի և ըմբշամարտի դահլիճներով, շահագործվում էր 1965 թվականից, իսկ խաղադահլիճը` 1977-ից, և այդ ընթացքում մասնագիտացված մարզադահլիճները հիմնավոր նորոգման չէին ենթարկվել: 2011 թ. դեկտեմբերի 28-ից, «Դինամո» ՄՀԿ նախագահի առաջին տեղակալ Գառնիկ Հայրապետյանի նախաձեռնությամբ և

Մանրամասներ Անի Քրիստիի՝ ավտովթարի ենթարկվելու դեպքից

Երեկ հայտնել էինք, որ երգչուհի Անի Քրիստին ԱՄՆ-ում ավտովթարի է ենթարկվել. արդեն պարզ են դարձել վթարի մանրամասները: Երգչուհին լրատվամիջողներին ասել է, որ իր վարած «Range Rover Evoqueժ» 2012 թվականի արտադրության ավտոմեքենայով շտապելիս է եղել ընկերուհու մոտ, ում բալիկն անզգույշ խաղալու հետեւանքով վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Անի Քրիստին նշել է նաև, որ զուգահեռ ընթացող ավտոմեքենան ուժեղ հարվածել

Երևանի գեղարվեստի թեքումով դպրոցների սաները երեկ մասնակցել են «Էրեբունի» արգելոց-թանգարանում անցկացվող թեմատիկ սեմինարներին

    Երեկ, 2012թ. սեպտեմբերի 27-ին, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հյուրընկալեց Երևանի Ղ. Սարյանի անվ.  արվեստի թիվ 1, Բ.Կանաչյանի  անվ. արվեստի թիվ 17  և Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի պետական քոլեջի թվով 15 աշակերտների` «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագծի շրջանակում: Որպես նախագծի մասնակցային գործընկեր` արգելոց-թանգարանը արդեն ամիսներ շարունակ ընդունում  է  վերոնշյալ դպրոցների ստեղծագործող սաներին`10- 15

Փոքրիկը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է

Ութամյա Մարի Մովսիսյանը ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ երեկ Թբիլիսիից տեղափոխվեց Երևան։ Ուշ երեկոյան աղջնակն արդեն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում էր։ Ռեանիմոբիլում նրան ուղեկցող ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Կոնստանտին Քրմոյանը տեղեկացրեց, որ օգոստոսի 18-ին Վրաստանի տարածքում արձանագրված ավտովթարից հետո ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է Քոբուլեթիի, ապա Թբիլիսիի հիվանդանոցներ։ Երկու անգամ վիրահատվելուց և բուժում ստանալուց հետո

ՄԽ համանախագահները մտահոգ են վերջին ամիսներին ԼՂ բանակցություններում շոշափելի արդյունքի բացակայությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ: ԵԱՀԿ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) , Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը սեպտեմբերի 26-ին հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի, իսկ սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի նախագահ

Ռոբերտ Մելքոնյանի հետ «շփումներից» հետո տասնյակ ցուցարարներ կապտուկներ են ստացել

Ոստիկանական համակարգին հրաժեշտ տալու առթիվ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ինքը համակարգի հազարավոր աշխատակիցներից առանձնացել է նաեւ նրանով, որ անմիջականորեն շփվել է ժողովրդի հետ։ «ՉԻ» – Թե ինչ է նկատի ունեցել պրն Մելքոնյանը (նույն ինքը՝ Բազազը) «ժողովրդի հետ անմիջական շփում» ասելով՝ դժվարանում ենք ասել, բայց այդ «շփումներից» հետո տասնյակ ցուցարարներ

Տիգրան Կարապետյանը, Արամ Կարապետյանը, Դավիթ Հակոբյանը ընդամենը գովազդային «տրյուկ» են անում

Հատված ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանի հետ հարցազրույցից: – Իրենց թեկնածությունն են ուզում առաջադրել նաեւ Տիգրան Կարապետյանը, Արամ Կարապետյանը, Դավիթ Հակոբյանը։   – Առաջին հերթին հենց իրենք են հասկանում, որ ընդամենը գովազդային «տրյուկ» են անում, որի համար պատրաստ են այդքան մեծ ընտրագրավ մուծելու։ Հնարավոր է՝ իրենց համար գովազդն ավելի կարեւոր է, քան այդ գումարը։ Ոչ

Կդադարեցվի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» նկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. սեպտեմբերի 30-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 1-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Փափազյան փ. 1-15, Վաղարշյան փ. 1-17, Բաղրամյան պող. 5-61, Բաբայան փ. 18-40, Հր.Քոչար փ. 1-10, Ն.Դուման փ. 1-23 շենքերի և Սարյան փ. 2-26 զույգ համարների, Արաբկիրի 17-39 փողոցների,  Աղբյուր Սերոբ,

Մարմնավաճառներն ու հուղարկավորողները կաշխատեն ֆուտբոլի համար

Ֆինանսատնտեսական ճգնաժամը Հունաստանի ֆուտբոլային ակումբներին հարկադրել են սնանկանալուց մի կերպ փրկվելու համար ոչ ստանդարտ քայլերի դիմել: «Բուցեֆալ» սիրողական ակումբը պայմանագիր է կնքել իրենց ստադիոնի հարեւանությամբ գործող հասարակաց տան հետ եւ այժմ ֆուտբոլիստների կուրծքը զարդարում է նոր հովանավորի գեղեցիկ անունով գովազդը: Ճիշտ է, առայժմ պարզ չէ, թե ակումբը դրա դիմաց ինչ փոխհատուցում է ստանում մարմնավաճառներից: «Պալիոպիրգոս»

Աղվան Վարդանյանը եւս քաղաքական դրդապատճառ է տեսնում

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ԱԺ է ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին: Yerkir.am-ն այսօր փորձելու է պարզել հարցի վերաբերյալ մեր խորհրդարանական խմբակցությունների դիրքորոշումը, եւ թե ինչպես են նրանք քվեարկելու: Մեր թղթակցի հետ զրույցում

Քրիստինե Պեպելյան. «Ինքս էլ չեմ կարողանում տոմս գտնել»

Սեպտեմբերի 28-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Քրիստինե Պեպելյանի մենահամերգը։ Երգչուհին այն անվանել է «Շնորհակալ եմ», իսկ թե ինչու եւ ո՞ւմ է շնորհակալ, եւ թե ինչեր են սպասվում հանդիսատեսին, պարզեցինք անձամբ Քրիստինեից: – Համերգն անվանել եք «Շնորհակալ եմ», վստահ եմ՝ շատերի մոտ է հարց ծագում, թե ում եւ ինչի համար եք շնորհակալ։ –

ՖԻՖԱ-ն հաստատեց աշխարհի առաջնության հանդիպումների ժամերը

ՖԻՖԱ-ի գործկոմը Ցյուրիխում անցկացրած նիստում հաստատել է 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումների ժամերը: Մեկնարկային հանդիպումը կկայանա Սան-Պաուլոյում, տեղական ժամանակով ժամը 17.00-ին: Խմբային մրցաշարի խաղերի ժամերն են 13.00, 16.00, 17.00, 18.00, 19.00, 21.00-ն, փլեյ-օֆֆինը՝ 13.00-ն եւ 17.00-ն: Կիսաեզրափակիչներն ու երրորդ տեղի համար հանդիպումը՝ 17.00-ն: Եզրափակիչ խաղը նշանակված է Ռիո-դե-Ժանեյրոյում, տեղական ժամանակով ժամը 16.00-ին:

Ալեքսանդր Արզումանյան. «Ի տարբերություն ձեզ՝ լրագրողներիդ, մենք նախագահական նստավայրում ոչ աղբյուր ունենք, ոչ ծանոթ ունենք»

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, մեր հարցին՝ իրենք մաս կկազմե՞ն ազգային համաձայնության կառավարությանը, պատասխանեց. «Ես դա այս պահի համար լուրջ չեմ համարում, բայց որ ընդհանրապես որոշակի ստվերային սցենարներ կան, հասկանալի է։ Կարծում եմ, ուղղակի տրամադրություն շոշափելու համար նման թեմաներ են գցում մամուլ, չեմ դիտում, որ այս պահին դա քննարկելի հարց

Մեր աշակերտների օլիմպիական հաջողությունները շարունակվում են

Սեպտեմբերի 23-ից Իտալիայի Միլան քաղաքում  մեկնարկել է Ինֆորմատիկայի միջազգային 24-րդ օլիմպիադան, որին  մասնակցել են 81 երկրի 304 աշակերտ: Մեր աշակերտներն արժանացել են երկու բրոնզե մեդալների: Բրոնզե մեդալների են արժանացել Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի սան Տիգրան Մամիկոնյանը և Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի սան Հրայր Հարությունյանը: Այսպիսով, 2012թվականին մեր հավաքականը  միջազգային օլիմպիադաներում արդեն նվաճել են  12

Նախագահական ընտրությունների հարթակը մնացել է իշխող ուժին եւ մյուս դոմինանտ ԲՀԿ-ին

Անդրադառնանք, որ սեպտեմբերը վերջանում է, սակայն նախագահի մյուս թեկնածուների առումով դեռեւս ակտիվություն չկա: Նկատենք, որ եթե նախագահական ընտրությունները փետրվարին են, ու դրանից հանենք մեկ ամիս` դեկտեմբերի 15-ից մինչեւ հունվարի 15-ի նոր տարվա շրջանը, ապա նախագահական ընտրություններին մնացել է ուղիղ երեք ամիս, այդ իմաստով` իսկապես որ զարմանալի է հստակեցումների պակասը: Ոմանք սպասում էին սեպտեմբերի 21-ին, քանի

«ԱրմենՏել»-ը ճանաչվեց Հայաստանի էկոլոգիապես ամենապատասխանատու ընկերություն

28 սեպտեմբերի, 2012, Երևան. «ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) ճանաչվեց Հայաստանի էկոլոգիապես ամենապատասխանատու ընկերություն ծառայությունների մատուցման ոլորտում` Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության կողմից կազմակերպված մրցույթի արդյունքներով: ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Արհմիությունների համադաշնության և Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության ներկայացուցիչներից կազմված ժյուրին, գնհատելով ընկերությունների կողմից իրականացվող նախագծերը, «Կանաչ տնտեսություն և կանաչ աշխատատեղեր» մրցույթի առաջին

ԴՈՒՄԱՆՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Լավ ընկերոջ տղին անգամ Պաշտոն կտա Արտաշատցին:

«Շերիֆը» պատրա՞ստ է պատասխան տալ

2008 թվականի Մարտի 1-ի օպերացիան իրականացնողներից մեկը` ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ) ԲՀԿ ցուցակով պատգամավոր ընտրվեց և այժմ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի փոխնախագահն է: Հիշեցնենք, որ ԱԺ Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողովի նիստում նա ասել էր, որ իր հրամանատարությամբ ներքին զորքերի զինվորները մասնակցել են Մարտի 1-ի օպերացիային

ԱՄՆ-ում ձերբակալվել է հակաիսլամական ֆիլմի ռեժիսորը

ԱՄՆ-ի իշխանությունները որոշում են կայացրել Լիբիայի մայրաքաղաքում գտնվող դեսպանատնից դուրս բերել ավելի մեծ թվով աշխատողներ ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են աշխարհի մահմեդականների շրջանում մի քանի շաբաթ շարունակ չդադարող զայրույթն առաջացրած կինոնկարի նկարահանման հետևում կանգնած անձին: Լոս Անջելեսում Միացյալ Նահանգների դատախազության ներկայացուցիչ Թոմ Մրոզեքը հինգշաբթի օրը հայտնել է, որ Նաքուլա Բասելեյ Նաքուլան ձերբակալվել է և անմիջապես կկանգնի

Հայաստանի արտգործնախարարի երկկողմ հանդիպումները Նյու-Յորքում

Սեպտեմբերի 27-ին կայացավ Էդվարդ Նալբանդյանի և Իռլանդիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էեմոն Գիլմորի հանդիպումը, որին մասնակցում էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: Զրույցի ընթացքում քննարկվեց ադրբեջանահունգարական գործարքի հետևանքով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին հասցված վնասը: ԵԱՀԿ գործող նախագահը բարձր գնահատեց բանակցությունների ճանապարհով խնդրի հանգուցալուծմանը հասնելու Հայաստանի հանձնառությունը: Նախարարներ Նալբանդյանն ու Գիլմորը անդրադարձան նաև ԵԱՀԿ

Մանվել Գրիգորյանը մարտի 1-ից հետո առաջին անգամ մութ էջեր է բացում. Ո՞ւմ ակնկալիքները չարդարացրեց եւ ինչո՞ւ հրաժարական տվեց

2008թ-ի մարտի 1-ից առաջ եղել են գործիչներ, որ ակնկալել են, թե «Երկրապահը» կարող է օգտագործվել ընդդիմադիր հայացքներ ունեցող մեր հայրենակիցների դեմ զենք վերցնելու համար: Սակայն Մանվել Գրիգորյանը նրանց ակնկալիքները չի արդարացրել, չի գնացել այդ քայլին` գերադասելով հրաժարվել պաշտպանության փոխնախարարի պաշտոնից: Ընդդիմությունը եւս ակնկալիքներ է ունեցել նրանից, որոնք եւս չի արդարացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում

Շարմազանովը ՝ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության մասին (Տեսանյութ)

«Ցանկացած քաղաքական գործիչ՝ լինի թե ԲՀԿ-ական, ՕԵԿ-ական, թե ՀՀԿ-ական՝ պետք է լինի օրենքի դաշտում: Մենք էլ, որպես քաղաքական ուժ, պետք է դաշտ ստեղծենք, որ մեր երկրում ամեն ինչ լինի թափանցիկ ու օրինական»,- այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ գլխավոր դատախազի ԱԺ ներկայացրած միջնորդությանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ

Գագիկ Բեգլարյան. «Իմ եղբոր ղեկավարած կառույցը 2010 թվականից գնումների հետ ընդհանրապես կապ չունի» (Տեսանյութ)

Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր անդրադառնալով «Գնումների աջակցման կենտրոնի» պետի պաշտոնից իր եղբորն ազատելու վարչապետի որոշմանն՝ ասաց. «Իմ եղբոր ղեկավարած կառույցը 2010 թվականից գնումների հետ ընդհանրապես կապ չունի»:  Հարցին, այսինքն գտնում եք, որ ձեր եղբորը աշխատանքից անիմա՞ստ են ազատել, նա չպատասխանեց: ` Ավելի ուշ պարոն Բեգլարյանը հավելեց. «Կառավարության աշխատանքը գնահատում ենք  դրական: Նույնիսկ

Վարդան Օսկանյան. «Մի՞թե Սիվիլիթասն ու Օսկանյանն են այսօր Հայաստանի անարդարության և կաշառակերության դրսևորումը» (Տեսանյութ)

Գլխավոր դատախազը ԱԺ-ին միջնորդագիր է ներկայացրել Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ ԱԱԾ-ի կողմից «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում որպեղ մեղադրյալ ներգրավելու համար: Այս թեմայով ՍիվիլՆեթը զրուցել է Վարդան Օսկանյանի հետ: -Պարոն Օսկանյան, երբ «փողերի լվացման» հատկանիշներով ԱԱԾ-ն քրեական գործ հարուցեց, Դուք հայտարարեցիք, որ դա քաղաքական պատվեր է: Դուք հիմա՞ էլ շարունակեում եք պնդել,

Շարմազանով. «Մի տեղ էլ թող Բարգավաճը հաղթի, աշխարհը շուռ չի գա»

Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ընթացքում ամփոփվել են սեպտեմբերի 23-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները: Այս մասին նիստի ավարտից հետո ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Հիմնականում պատկերը շատ բարվոք է, դա ցույց է տալիս, որ Հանրապետական կուսակցության անդամ համայնքապետերի թիվն ավելացել է, եւ վստահությունը, բնականաբար, նույնպես ավելացել է: Նախագահական ընտրություններից առաջ արձանագրում ենք , որ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031