Օրվա լրահոսը

«Տարոն, ե՞րբ է լինելու». Բյուզանդի հասցեի բնակիչների բողոքը լսելուց հետո ՀՀ նախագահը դիմեց քաղաքապետին (Տեսանյութ)

Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ մոտեցավ Բյուզանդի հասցեի կիսակառույց շենքի բնակիչներին: Նրանք բողոքում  էին, որ արդեն 9 տարի է՝ վարձով են բնակվում  ու ոչ մի փոխհատուցում չեն ստացել: «Մեր հարցին լուծում տվեք»,- ՀՀ նախագահին դիմեցին բնակիչները ու իրենց բողոքը գրավոր

Վարդան Օսկանյանի հայտարարությունը

Երևան, 27-ը սեպտեմբերի, 2012 թ. Պատգամավորական անձեռնմխելիությունից ինձ զրկելու գլխավոր դատախազի՝ Ազգային ժողով ներկայացրած միջնորդագիրը միանշանակորեն համարում եմ քաղաքական պատվեր: Առաջին օրվանից, երբ Ազգային անվտանգության ծառայությունը հարուցեց քրեական գործը, ինձ համար պարզ էր, որ սա քաղաքական պատվեր է, քանի որ հարուցված գործը զուրկ էր որևէ իրավաբանական բովանդակությունից: Ես պաշտոնապես դեռ չեմ ստացել անձեռնմխելիությունից ինձ զրկելու

Կովալենկո Շահգալդյանը լրագրողներին հայհոյում է, եթե ինքնասիրությանն են դիպչում

Հետաքննող լրագրող Սառա Պետրոսյանը Aravot.am-ին  պատմել էր, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը Չարենցավանում բնակվող մի լրագրողի կանչել է իր մոտ եւ մի լավ հայհոյել այն բանի համար, որ նա մի քանի սենսացիոն տեղեկություններ է հրապարակել մարզպետի` աշխատանքի ընթացքում տեղի ունեցած մութ գործերից: Սպառնալիքների արդյունքում՝ լրագրողը ստիպված է եղել թողել աշխատանքը: Aravot.am-ն այս առնչությամբ մարզպետից հետաքրքրվեց,

ԱԺ նախագահը՝ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության մասին (Տեսանյութ)

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀԿ նիստից հետո  անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու՝  գլխավոր դատախազի ԱԺ ներկայացրած միջնորդությանն՝ ասաց, որ ըստ կանոնակարգ օրենքի կքննարկեն խորհրդարանում: Նրա խոսքերով, պետք է լսեն  դատախազի զեկույցը, հետո որոշում կընդունեն: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ պատգամավորների  մեծամասնությունը դեռ տեղյակ չէ միջնորդությունից. «Այսօր երեկոյան ենք ստացել միջնորդագիրը եւ երկուշաբթի

«Բեսպրեդել». Օսկանյանի փաստաբանը` դատախազի նախաձեռնության մասին (Տեսանյութ)

Վարդան Օսկանյանի  փաստաբան Տիգրան Աթանեսյանը «բեսպրեդել» է համարում Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու նախաձեռնությունը: «Եթե քրեական գործի նյութերում առկա են այն տեղեկությունները, որոնք հայտնի են նաև ինձ և պարոն Օսկանյանին, ապա քրեական հետապնդումը Վարդան Օսկանյանի նկատմամբ ոչ այլ ինչ է, եթե ոչ «բեսպրեդել»: Գործում է ստալինյան սկզբունք՝ մարդ լինի, հոդված կգտնենք»,- ասաց նա: Այսօր ՀՀ

ՀՀ Առաջին նախագահը հանդիպել է Շտեֆան Ֆյուլեի հետ

Սեպտեմբերի 27-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրամիության` ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Եվրամիություն հարաբերությունների անցյալը և ապագայի հեռանկարները։ Անդրադարձ է եղել նաև ԱԺ 2012թ. ընտրություններից հետո Հայաստանում ձևավորված ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրներին։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան

Տեր Հակոբ քահանա Խաչատրյան. «Այս ֆիլմով եւ տեսահոլովակներով ցանկացանք մեր հոգեւոր զգացումները փոխանցել ժողովրդին»

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Նորից այնտեղ` մեր տուն» ֆիլմի և Արարատ երգչախմբի «Սուրբ Սուրբ», «Ով Զարմանալի», «Ով է Որպես» հոգևոր երգերի տեսահոլովակների պրեմիերան: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արարատյան Հայրապետական Թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» հոգևոր միության նախաձեռնությամբ վերջերս մոտ 100 ուխտավոր մեկնել էր Երուսաղեմ: Շնորհանդեսին ելույթով հանդես եկած «Արարատ» միության  հոգեւոր հովիվ Տեր

ՕԵԿ քաղխորհուրդը ամփոփեց ՏԻՄ ընտրությունների արդյունքները

 Այսօր տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը` կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: ՕԵԿ քաղխորհուրդը ամփոփեց 2012թ. սեպտեմբերի 9-ին և 23-ին ՀՀ-ում անցկացված Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության արձանագրած արդյունքները: Մասնավորապես, վերջին ՏԻՄ ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության անդամ համայնքի ղեկավարներ են ընտրվել և վերընտրվել Հայաստանի Հանրապետության 17 համայնքներում: Քաղխորհուրդը քննարկեց և հաստատեց ՕԵԿ

ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը` ԱԺ-ում

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 27-ին հանդիպեցին ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին` Արտակ Զաքարյանը նշեց, որ  ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը բավականին հագեցած է, եւ Հայաստանի խորհրդարանը եւս իր գործառույթների շրջանակում ակտիվորեն մասնակցում է

«Դեմ առ դեմ». Սեդա Սաֆարյան եւ Վարդան Հարությունյան

Սեպտեմբերի 28-ին, ժամը 13.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 42-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու Մարտի 1-ի գործով  լուծարված փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը եւ «Իրավունքի եւ ազատության կենտրոնի» նախագահ Վարդան Հարությունյանը: Քննարկման թեման` Մարտի 1-ի գործով ԱԺ նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի  նախագիծը: Հաղորդման հյուրերին կարող

Դատեցին ոչխարագողությունը կոծկած Անիի ոստիկանապետին

Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի գյուղերի  խանութներից ու գոմերից կատարված  մի շարք  գողություններ կոծկելու պատճառով դեռեւս  ԱԺ ընտրություններից մեկ շաբաթ առաջ պաշտոնազրկեցին  այդ տարածաշրջանի ոստիկանապետ  Համբարձում Տոնոյանին:  Վերջինս, ըստ բնակիչների, բացարձակապես անարձագանք էր թողնում գողությունների մասին իրենց ներկայացրած հայտարարությունները, ավելին` խուլ ու համր էր ձևանում: Օրինակ` Ձիթհանքով գյուղի «կոմիսիոններից» մեկից մոտ 400-500 հազար դրամի գողություն էր  կատարվել,

Սերժ Սարգսյանն ընդունել է Շտեֆան Ֆյուլեին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Հանրապետության ղեկավարը ողջունել է հյուրին և գոհունակություն հայտնել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում արձանագրված դինամիկայի կապակցությամբ, որն արտահայտվում է նաև բարձրաստիճան փոխայցելությունների հաճախակիությամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այցը նոր խթան կհանդիսանա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում: ԵՄ

Քաղաքապետի թեկնածուն շնորհավորել է վերընտրված քաղաքապետին

  Սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Դիլիջանում առաջադրված էին քաղաքապետի 3 թեկնածու: Գործող քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը ձայների մեծ առավելությամբ վերընտրվեց: Թեկնածուներից անկուսակցական փաստաբան Գուրգեն Հարությունյանը ֆեյսբուքի «Ազատ Տավուշ»  էջում գրառել է. «Հիշյալ ընտրություններն էլ չառանձնացան Հայաստանում տեղի ունեցած այլ ընտրություններից, և հայ ժողովուրդը դեռևս զրկված է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու սահմանադրությամբ ամրագրված իրավունքից

Մովսես Դերմիշյան. հայաստանցի 104-ամյա կենսուրախ վետերանը

Ռուսաստանի Առաջին ալիքը հաղորդում է պատրաստել Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Հայաստանի Բաղրամյան գյուղից 104- ամյա Մովսես Դերմիշյանի մասին, որը հպարտանում է, որ երբեք հիվանդանոց չի ընկել ու շտապ օգնություն իր համար չի կանչել: «Ես երբեք չեմ մտածում, թե քանի տարի է ինձ մնացել կամ արդոք վաղը կզարթնե՞մ: Ամբողջ կյանքս աշխատել եմ, կռվել եմ Հայրենական մեծ

Գյումրեցի մարմնավաճառուհիների տրապիզոնյան արկածները

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Թուրքիայի Տրապիզոն քաղաքում թրաֆիքինգի զոհ դարձած Հրանուշ Մ.-ի բողոքի հիման վրա գյումրեցի մարմնավաճառուհի Նարինե Մ.-ի և երևանցի առևտրական Սուսսաննա Մ.ի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Այս երկու կանայք մեղադրվում են կավատությամբ զբաղվելու. Հրանուշին մարմնավաճառության մեջ ներքաշելու մեջ: Նրանցից մեկը` Նարինեն տարիքով երիտասարդ է, ունի անչափահաս երեխաներ, նա աշխատել

Թուրքիայում դպրոցները վերածվում են կրոնական ուսումնական հաստատությունների

Բարեփոխումների դեմ են հադես գալիս ծնողներն ու ուսուցիչները, սակայն կառավարությունը չի նախատեսում հետ կանգնել կրթական համակարգում փոփոխությունների ծրագրերից Թուրքիայի բազմաթիվ դպրոցականների ծնողների համար այս տարի անակնկալ է դարձել այն հանգամանքը, որ իրենց երեխաների դպրոցներն նոր ուսումնական տարվանից վերածվել են «իմամ-հաթիբների»՝ կրոնական ուսումնական հաստատությունների: Նման փոփոխությունները մաս են կազմում այս երկրում ուսումնական համակարգի անցկացվող բարեփոխումների, որոնք

Կանզաս նահանգի ազգային գվարդիայի այցը Հայաստան

       Հայաստան-Կանզաս նահանգային համագործակցության ծրագրի շրջանակներում ս.թ. սեպտեմբերի 24-ից 28-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար-ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում Կանզասի պատվիրակությունը այցելեց ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական» կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության համակարգմամբ ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ինժեներական գումարտակի ականազերծման հրահանգիչների

Կապանում ջրի կորուստը կազմում է ավելի քան 80 տոկոս

Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կազմակերպված այսօրվա քննարկման օրակարգում կրկին Կապանի խմելու ջրի հարցն էր, խմելու ջրի անբավարար որակի, ջրային պաշարների կորուստների, բնակչության կողմից շարունակվող դժգոհությունների, եւ ամենակարեւորը` «ԲԱՄՕ Մետալ» ՍՊ ընկերության գործունեության արդյունքում մարզկենտրոնի խմելու ջրին սպառնացող վտանգների եւ դրանց կանխարգելման ուղղությամբ կատարվելիք գործողությունների մասին: Աշխատանքային այցով Կապան ժամանած «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը քաղաքապետարանում

Գալուստ Սահակյանը՝ միջազգային դիտորդների գնահատականներին. «Կարեւորը առաջընթաց ունենք՝ սրանով բավարարվեք»

Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելությունը ՏԻՄ ընտրությունների հետ կապված գնահատականներ տալիս ընդգծեց, որ Հայաստանում մարդիկ լուրջ տեսողական խնդիրներ ունեն եւ անհրաժեշտ է այստեղ ակնաբուժարան բացել, որովհետեւ ընտրացուցակներում մարդիկ իրենց անունները արագ գտնում են, բայց քվեախցում մեծ դժվարությամբ են «պտիչկան» դնում: Aravot.am-ը այս առնչությամբ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է մեկնաբանում միջազգային դիտորդների այդ

Ամենամեծ նվերն աշխարհում

Ազատության արձանը մարդկության պատմության մեջ ամենամեծ նվերն է, որը 1881 թվականին ֆրանսիացիները նվիրել են ամերիկացիներին։ Հուշակոթողը Ֆրանսիայի նվերն է ամերիկյան հեղափոխության հարյուրամյակին: Արձանը կառուցված է գլխավորապես Ֆրանսիայում, պատվանդանը` ԱՄՆ-ում անցկացված բարեգործական դրամահավաքների միջոցներով: Արձանը տեղակայված է Լիբերթի Այլենդի վրա` Նյու Յորքի թաղամաս Մանհեթնից 3կմ դեպի հարավարևմուտք: Ավստրալիայում ապրում է 23 միլիոն վայրի խոզ: Նրանք կես միլիոնով ավել

Օսկանյանը տեղյակ չէր միջնորդագրից

ԲՀԿ պատգամավոր, նախկին ԱԳՆ նախարար Վարդան Օսկանյանը տեղյակ չէր, որ գլխավոր դատախազությունը իրեն որպես մեղադրյալ է ցանկանում ներգրավել ԱԱԾ Քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով։ «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, թե տեղյակ չէ, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նման միջնորդագիր է ներկայացրել ԱԺ-ի նախագահին : Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Յուրա Մովսիսյանին պահելու համար ջանքեր են պետք

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Կրասնոդարի ակումբի հարձկվող Յուրա Մովսիսյանի գործակալ Փաթրիք ՄքՔեյբը «Գոլ» ֆուտբոլային լրատվականի հետ զրույցում ասել է, որ Կրանոդար ակումբը տրամադրված չէ Մովսիսյանին վաճառել և որ նրանք ունեն ռեսուրսներ Մովսիսյանին պահելու համար. «Հարցն այն է՝ արդյո՞ք Մովսիսյանը պատրաստվում է մնալ Ռուսաստանում: Հիմա դժվար է այդ հարցին պատասխան տալ, որովհետև Ռուսաստանից դուրս վարձավճարը շատ

ԲՀԿ-ն Օսկանյանին մեղադրյալ ներգրավելու մասին տեսակետ կհայտնի վաղը

Aravot.am-ը ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանին խնդրեց գնահատել այն փաստը, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին: Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Վաղը հավանաբար կլինի խորհրդակցություն: Մեր որոշման մասին ձեզ տեղյակ կպահենք»: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Մենք չկարողացանք այնպիսի պայմաններ ստեղծել, որ պարսիկն այստեղ իրեն լավ զգա»

Հայաստանում զբոսաշրջության մեջ սերվիսի մշակույթի բացակայության պատճառով ոլորտը չի զարգանում, թեեւ ունի դրա բոլոր հնարավորությունները: Այսօր «Հենարան» ակումբում նման կարծիք հայտնեց ԵՊՀ սոցիալ-տնտեսական, աշխարհագրության ամբիոնի վարիչ Արամայիս Ավագյանը: Նրա խոսքերով` բազմաթիվ երկրներ զբոսաշրջությունից միլիարդներ են ստանում, բայց Հայաստանում տարեցտարի զբոսաշրջիկների թիվը նվազում է: Ըստ Արամայիս Ավագյանի, եկող եւ այս տարի պարսիկ զբոսաշրջիկների թիվը «Նովրուզ Բայրամին»

Արթուր Բաղդասարյանն ընդունել է Շտեֆան Ֆյուլեին. «Հայաստան- ԵՄ համագործակցությունն ընթանում է բարձր մակարդակով»

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության առկա վիճակը և հետագա զարգացման հեռանկարները: Երկուստեք դրական է գնահատվել համագործակցության մակարդակը և հարաբերությունների արագ զարգացումը: Արթուր Բաղդասարյանը անդրադարձել է Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքին` առանձնացնելով մարդու իրավունքների,

«Ծառայություն գրեթե չկա, հյուրերը դժգոհ են». Հայաստանի «դինամիկ» զարգացող զբոսաշրջության ոլորտը

Չնայած ամառային տապերն արդեն զիջել են իրենց դիրքերը սեպտեմբերյան թավշյա եղանակին, սակայն բազմաթիվ հայ հովեկներ, ովքեր հնարավորություն չեն ունեցել հանգստանալու ֆինանսական սղության պատճառով, հենց սեպտեմբերն են ընտրում լավ ժամանակ անցկացնելու համար, երբ, օրինակ` հարևան Վրաստանում առաջարկվող փաթեթների գները գրեթե կիսով չափ նվազում են: «Մատչելիի և որակյալի» հնարավորինս հարմար համադրությունն էլ Հայաստանում թելադրում է պայմանները. հեռուստատեսությամբ,

ԱԺ-ն կքննարկի Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդագիրը

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին: Մեր այս տեղեկությունը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը՝ նշելով, որ միջնորդագիրն ուղարկվել է այսօր և որ խոսքը գնում է

ՏԻՄ ընտրություններում քարոզչական ծախսերի առավելագույն չափի խախտումներ չեն արձանագրվել

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել է վերահսկիչ-վերստուգիչ ծառայության` 2012թ. սեպտեմբերի 23-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում 10 000 և ավելի ընտրող ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուների նախընտրական հիմնադրամների կատարած մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ վերջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը` 29.08.2012թ.-23.09.2012թ. ժամանակահատվածի համար: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանի խոսքերով, Հայաստանի ընտրական օրենսգրքով սահմանված ապրանքները և

Արագընթաց գնացք` «կրիայի» արագությամբ

Մինչ աշխարհում արագընթաց գնացքները ռեկորդներ են սահմանում, հարավային Կովկասում գնացքները ընթանում են նախանցյալ դարի արագություններով: Երեւան –Բաթում գնացքը Հայաստանի սահման հանդիսացող Այրում կայարանից մինչեւ Վրաստանի ծովափնյա Քոբուլեթի քաղաք, 450 կմ հեռավորությունը հաղթահարում է 9 ժամում: Գնացքի ուղեկցորդին հարցրեցինք, թե ինչո՞ւ է ուղերթը կոչվում արագընթաց, եթե գնացքի արագությունը մեծ չէ: Ուղեկցորդն ասաց, որ գնացքն արագընթաց է,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031