Օրվա լրահոսը

Քվեարկության մասնակիցների թիվը ժամը 17.00-ի դրությամբ 43.33% է

Հայաստանի Հանրապետությունում այսօր անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 17.00-ի դրությամբ 278 037 կամ 43.33% Է: Քվեարկության մասնակիցների թվին ըստ համայնքների կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում :

Բողոքի նոր ալիք՝ աշխարհի մահմեդական երկրներում

Մահմեդական աշխարհում բողոքի նոր ալիք է բարձրացել Մուհամեդ մարգարեին ծաղրի ենթարկող կինոնկարի պատճառով։ Բանգլադեշի մայրաքաղաք Դհաքայում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ սկսված բախումների արդյունքում առնվազն 1Օ մարդ ստացել է մարմնական վնասվածքներ։ Ցուցարարներն այրել են ավտոմեքենաներ, այդ թվում՝ ռազմական մի բեռնատար։ Ձերբակալվել է մի քանի ցուցարար։ Ցույցերի կազմակերպիչները կոչ են արել կիրակի օրը սկսել համընդհանուր գործադուլ։  Պակիստանում

Համացանցը այս շաբաթ նման էր տեղեկատուի

Այս շաբաթ բլոգերն ու առհասարակ համացանցը ավելի քան օգնող տեղեկատուի դերում էին: Վահագն Դիլանյանի բլոգը տեղեկացնում է, թե ինչպես ֆայլեր տեղադրել ինտերնետում և աշխատել գումար դրանց միջոցով. «Լինում են այնպիսի դեպքեր, երբ համկարգչի «D» կոշտ սկավառակի պարունակությունը չի բավարարում ֆայլեր պահելու համար: «D»-ում պահում են անձնական նկարներ, տեսանյութեր, ծրագրեր և այլն: Եթե  ցանկանում եք պահել

Մահացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Պավել Գրաչովը

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, 64 տարեկան հասակում Մոսկվայի Վիշնևսկու անվան ռազմական կլինիկական հոսպիտալում մահացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Պավել Գրաչովը, հայտնում է РИА Нововсти-ն: «Պավել Սերգեյի Գրաչովը մահացել է այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 14:40-ին», – հայտնել է բուժհաստատության ներկայացուցիչը: Գրաչովը հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 12-ին: Նրա՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին տվյալները իրարամերժ էին: թերթ.am

«Որ քիչ գլյամուր ձեւանան, մեկ-մեկ էլ կոշկակարի մոտ կգնան». Կոշկակար Մայիս պապիկ

Վերջին մի քանի տարին կոշկակարների գործը քչացել է, սրա մասին է վկայում տարեցտարի պատվերների քչանալը: Հարցման մասնակից երիտասարդների կեսից ավելին հավաստիացնում է, որ երբեւէ չի դիմել կոշկակարի օգնությանը, իսկ մյուսներն էլ պնդում են, որ հազվադեպ են դիմում. «Եղել է, երբ կոշիկս տվել եմ, որ կոշկակարը վերանորոգի, քանի որ այն նոր էի գնել եւ անզգուշաբար մի

«Պետք է ամբողջ մարզադաշտում երկրպագուներ լինեն, ոչ թե միայն յարուսում». Դժգոհ են մեր հավաքականի երկրպագուները

Սեպտեմբերի 24-ից բոլոր նրանք, ովքեր անհամբերությամբ սպասում են Հայաստան-Իտալիա հանդիպմանը, կարող են արդեն ձեռք բերել այդքան սպասված խաղի տոմսերը: Հանդիպումը կայանալու է «Հրազդան»  մարզադաշտում, սկսվելու է  20:00-ին: Տոմսերի արժեքն է 3000-10000 դրամ: Տոմսերի գներն արդեն երկրպագուների շրջանում դժգոհելու առիթ են դարձել: Նրանցից շատերն են նշում, որ այդպիսի բարձր գների դեպքում «Հրազդան» մարզադաշտը կիսադատարկ է լինելու:

ՏԻՄ ընտրություններ. Դիլիջանում ԲՀԿ-ական թեկնածուի վստահված անձին ոստիկանության բաժանմունք են տեղափոխել

Այսօր Հայաստանի մի քանի մարզերում անցկացվող ՏԻՄ ընտրությունների ընթացքի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «7օր»-ի հետ զրույցում Զոհրաբյանը հաղորդել է մեզ, որ մի քանի համայնքներում կրկին օքսիդացող դրոշմակնիքների խնդիրն իր մասին հիշեցրել  է: –Բայց դե մենք արդեն իմունիտետ ունենք այդ օքսիդացող թանաքի դեմ,– ավելացրել է Զոհրաբյանը: ԲՀԿ խմբակցության քարտուղարը հաղորդել է նաև,

Դահուկային սպորտի միջազգային սեմինար՝ Երեւանում

 Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան «Լիդերների սեմինար» ծրագրի շրջանակներում առաջին անգամ սեմինար անցկացնում է Հայաստանում: Սեմինարը, որին մասնակցում են 21 երկրների ֆեդերացիաների նախագահներ եւ գլխավոր քարտուղարներ, կրում է «Երեւանից՝ Սոչի 2014-ի ճանապարհին» խորագիրը: Օրակարգային հարցերից են օլիմպիական վարկանիշային մրցումներում վարկանիշային միավորներ վաստակելու կարգը, ինչպե՞ս են զարգացող երկրների մարզիկները ֆինանսավորվելու, որպեսզի ավելի նպատակային նախապատրաստվեն օլիմպիական խաղերին, միջազգային

Ուղևորներից մեկը մահացել է

Սեպտեմբերի 22-ին, ժամը 23.30-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ»  մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 198-րդ կմ-ին դուրս  է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել ձորը: Վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորներից մեկը` 1953 թ. ծնված  Աշոտ  Սարուխանյանը, սեպտեմբերի 23-ին, ժամը 04.20-ին, գիտակցության չգալով մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Քաղաքային զուգարանները տարբեր երկրներում (ֆոտոշարք)

Ամեն քաղաքի կարեւոր մասը զուգարաններն են, որոնցով հեշտ է դատել մարդկանց նկատմամբ վերաբերմունքի մասին: Այդպես է կարծում եվրոպական տարբեր քաղաքներում ֆոտոճանապարհորդություններ անցկացրած բլոգեր zyalt-ը: Ըստ նրա՝ Ռուսաստանում ընդհանրապես չկան հասարակական նորմալ զուգարաններ, եւ նման հաստատություն ամեն այցելություն մարդու համար վերածվում է սթրեսի. «Մղձավանջային երազներում եմ տեսնում իմ դպրոցի զուգարանները, որտեղ անգամ պատեր չկային, փոխարենն անտանելի հոտ

Քվեարկության մասնակիցների թիվը ժամը 14.00-ի դրությամբ 29.09% է

Հայաստանի Հանրապետությունում այսօր անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 14.00-ի դրությամբ 186685 կամ 29.09% է: Քվեարկության մասնակիցների թվին ըստ համայնքների կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` www.elections.am: ԿԸՀ մամուլի ծառայության հաղորդագրություն

Ախալքալաքում կայացավ ցույց ի պաշտպանություն Վահագն Չախալյանի

2012թ. սեպտմբերի 23-ին Ախալքալաքում կայացավ ցույց ի պաշտպանություն ջավախքահայ քաղաքական գործիչ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի։ Ախալքալաքի կենտրոնական` Մաշտոցի հրապարակում հավաքված հարյուրավոր ջավախքահայեր դատապարտեցին Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալների նկատմամբ խոշտանգումները և պահանջեցին ազատ արձակել Վահագն Չախալյանին։  Ցույցի նախաձեռնող` «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամները հայտարարեցին, որ իշխանություններից դրական արձագանքի բացակայության դեպքում ի պաշտպանություն Վահագն

Հրդեհ Լոռու մարզում (ֆոտոշարք)

Ահազանգ ենք ստացել մեր բնապահպաններից, որոնք գտնվում են Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղի հարակից տարածքում: Այնտեղ նրանք ականատես են դարձել խոշոր հրդեհի, որը վտանգում է նաև անտառածածկ տարածքները: Ահազանգել ենք հրշեջներին և ԱԻՆ, բայց վերջին տվյալներով մեկ հրշեջ մեքենա է եկել, ինչը շատ քիչ է: ԱԻՆ-ից մեզ տեղեկացրին, որ ուղարկել են լրացուցիչ ուժեր: «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն Լուսանկարների

Շվեդիան սուպեր երկիր է, մարդու և գեյերի իրավունքներն այստեղ շատ պաշտպանված են. Ծոմակ

1in.am-ի հարցազրույցը  DIY ակումբի նախկին տնօրեն,  «Պինցետ» պանկ խմբի մենակատար Ծոմակ Օգանեզովայի հետ։  -Ծոմակ, ճի՞շտ է, որ հիմա Շվեդիայում եք հաստատվել:  –Այո:  Ինչո՞ւ որոշեցիք մեկնել: -Շատ պարզ պատճառով. ինձ սպառնում էին և՛ Facebook-ով, և՛ DIY պատերին գրելով՝ «հեռացիր, թե չէ վերջդ կտանք» կամ «սրան վառելն էլ քիչ է», նաև սպառնում էին քրոջս: Մեկնելու որոշումը մենակ

Լրագրողների մոտ մկանունք ցուցադրելը պակաս արդյունավետ է, քան…

Ուզում եմ պատմել մեր կայքի նյութերին երկու արձագանքների մասին: Երկու դեպքում էլ արձագանքողները եկել էին «Առավոտի» խմբագրություն: Առաջին դեպքում այցելուն կին էր, որի ամուսնու վերաբերյալ հրապարակում էր եղել՝ իրենց իսկ խնդրանքով: Կինն ասում էր, որ որդին արտասահմանում դիտելով տեսանյութը՝ խիստ հուզվել է, ու բացասական արձագանքներ կան նաեւ իրենց շրջապատում: Սկզբում հակված էինք ընդառաջել նրան եւ

Մարդ-սարդը բարձրացել է աշխարհի ամենաբարձր մետաղական աշտարակը

 Ֆրանսիացի Ալան Ռոբերը, որին տվել են «Մարդ-սարդ» մականունը, նոր բարձունք է նվաճել՝ բարձրանալով Չինաստանի Խենան  նահանգի 400 մետր բարձրությամբ հեռուստաաշտարակը, որը համարվում է աշխարհի ամենաբարձր մետաղական կառույցը: Այս տարի լրացել է Ալան Ռոբերի 50-ամյակը: Նա այդ ընթացքում տարբեր երկրներում «նվաճել» է 70 երկնաքեր, որոնց մի մասն առանց տեղի իշխանությունների կամ դրանց սեփականատերերի թույլտվության: Եվ հետաքրքիրն

Ռուբեն Հակոբյան. Բարձր տոնայնությամբ խոսակցություն է եղել Աղաբաբյանի հետ

 «Առավոտի» հարցին՝ արդյոք ինքն ու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը ընդհարում ունեցե՞լ են սեպտեմբերի 21-ի երեկոյան «Մալխաս» ջազ ակումբում՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «ՉԷի ասի, թե ընդհարում է տեղի ունեցել:  Այո, եղել է նման պատահական հանդիպում: Երեւի խոսակցությունը մի քիչ բարձր տոնայնություն է ունեցել: Եվ դրանով ավարտվել է»: Մեր հիշեցմանը, թե Աշոտ Աղաբաբյանը

Ազատամուտում ուժեղացված հսկողություն է

Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում այսօր ընթացող ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածուները երկուսն են՝ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, Ժորա Մարտիրոսյանը եւ ՀՀԿ անդամ, ներկայումս չաշխատող Արտեմ Սարիբեկյանը: Վերջինս նախկինում 12 տարի եղել է գյուղապետի տեղակալ: Ընտրությունների կապակցությամբ ոստիկանության Իջեւանի բաժինը նախկին բանվորական ավանում ուժեղացված հսկողություն է իրականացնում: Բացի այդ, Ազատամուտ են բերվել ոստիկանության լրացուցիչ ուժեր՝ հատուկ

Ոչ պաշտոնական թիմային հաշվարկում Հայաստանը գրավեց 7-րդ տեղը

Սլովակիայի Կոշիցե քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին Հայաստանից մասնակցեցին վեց մարզիկներ: Աշխարհի առաջնության իսկական հերոսը դարձավ 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, որը ոչ միայն երեք ոսկե մեդալ նվաճեց, այլեւ սահմանեց պատանիների աշխարհի երկու ռեկորդ. պոկում վարժությունում՝ 155 կգ եւ երկամարտում՝ 331 կգ: Մեր թիմի հաշվարկին մեկ փոքր բրոնզ բերեց 94 կգ քաշային Սիմոն

Քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 12.43% է

Հայաստանի Հանրապետությունում այսօր անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 79 737 կամ 12.43% է: Քվեարկության մասնակիցների թվին ըստ համայնքների կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` www.elections.am: ԿԸՀ մամուլի հաղորդագրություն

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած զոհերի և վիրավորների ինքնությունը պարզվել է. կան ոստիկաններ

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արսեն Վարդանյանի կողմից քրեական գործ է հարուցվել ՀՀ քրօր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ինչպես https://shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական

ԸԸՀ նախագահը հրահանգեց այլ կառույցների տեղեկատվություն չտալ

Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի 49 համայնքների 54 ընտրական տեղամասերում կայանում են ՏԻՄ ընտրություններ: Թիվ 40 ԸԸՀ-ն (կենտրոնը՝ Նոյեմբերյան) աշխատում է լարված կերպով: Թիվ 40 ԸԸՀ նախագահ Գագիկ Աբովյանը (լուսանկարում) խիստ զայրացած էր, որ ՀՀԿ-ի տարածքային կառույցները, Տավուշի մարզպետարանը եւ ոստիկանությունը տեղամասային ընտրական հանձնաժողովներից պարբերաբար տեղեկություններ են պահանջում տվյալ ժամին քվեարկածների թվի վերաբերյալ: Նա տեղամասային ընտրական

Հայկական ձիասպորտը մտնում է միջազգային ասպարեզ

 Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը եւ մարզաձեւի միջազգային մրցաշարերի խոշորագույն կազմակերպիչ ֆրանսիական PMU կազմակերպության ղեկավար Ժան Լեննը երեկ համագործակցության հուշագիր ստորագրեցին, որի համաձայն այսուհետեւ Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում անցկացվող նժույգավազքի մրցումները կընդգրկվեն միջազգային մրցաշարերի ոլորտ եւ խաղադրույքներից գոյացող գումարի 3 տոկոսը կփոխանցվի Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիա: Հուշագիրը ստորագրելուց հետո Հայրապետ Հայրապետյանը լրագրողներին ասաց, որ

Բոլոր 539 ընտրական տեղամասերը բացվել են սահմանված կարգով

ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով այսօր` 8.00-ին, բացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար ձևավորված բոլոր 539 ընտրական տեղամասերը:  Տեղամասային ընտրական հանձնաժողովների  կազմերում ընդգրկված 4312 քաղաքացիներից այսօր՝ մինչև ժամը 8.00-ն, տեղամասային ընտրական հանձնաժողով չեն ներկայացել 68-ը: ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան` անհրաժեշտություն է առաջացել լրացնել չներկայացած 15 անդամների տեղերը տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող

Բյուրականում ավարտվեց երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցը

   Սեպտեմբերի 22-ին Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) տեղի ունեցավ երիտասարդ աստղագետների 4-րդ միջազգային ամառային դպրոցի պաշտոնական փակման արարողությունը: Դպրոցն անցկացվում էր Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Վերջին օրերին դասախոսություններից և գործնական պարապմունքներից բացի, ներկայացվեցին նաև երիտասարդ մասնակիցների  զեկուցումները: Ուսանողները և երիտասարդ աստղագետները պատմեցին իրենց  թեզերի և գիտահետազոտական աշխատանքների մասին: Մասնակիցների համար կազմակերպվեցին դիտումներ ԲԱ փոքր

Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագրեր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մելիք Մավիսակալյանին եւ ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Մելիք Մավիսակալյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ, մաղթել առողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նոր հաջողություններ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթել քաջառողջություն, երջանկություն և հետագա բեղմնավոր գործունեություն:

Նախնյաց հիշատակի տոնը Գարեգին Նժդեհի մասունքների մոտ

  Հայ արիներն ու ազգայնականները սեպտեմբերի 23-ին նշել են արդեն ավանդական դարձած Նախնյաց տոնը: Հայ Արիական Միաբանության կազմակերպած տոնակատարությանը մասնակցել են նաեւ սփյուռքահայեր ու այլազգի հյուրեր: ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմերն ու քրմի թեկնածուները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ Խուստուփ լեռան լանջին, մեծն հայորդի Գարեգին Նժդեհի մասունքների մոտ կատարել են հայ-արիական (արիադավան-հեթանոսական) ծիսական արարողություն՝

Հայաստանի մի շարք մարզերում ՏԻՄ ընտրություններ են անցկացվում

Այսօր Հայաստանի մի շարք մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Ավագանու անդամներ ու համայնքի ղեկավարներ կընտրվեն Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերի մի շարք համայնքներում: Արագածոտնի մարզում համայնքապետ կընտրեն Աշտարակում եւ Ապարանում, Գեղարքունիքի մարզում ընտրությունները կանցկացվեն Գավառում, Ճամբարակում, Մարտունիում, Սեւանում, Վարդենիսում, Կոտայքի մարզում՝ Եղվարդ, Ծաղկաձոր եւ Աբովյան քաղաքներում, Վայոց ձորի մարզից ՝ Եղեգնաձորում

«Մի քիչ հասկանալի չէ, թե 2008թ. մարտի 1-ի գլխավոր ոճրագործն ինչպե՞ս կարող է լինել Մարտի 1-ի գլխավոր զոհի նախագահական թեկնածուն»

Ասում է ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը – Ինչո ՞ւ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մինչ օրս չի հայտարարել նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին: – Գիտեք, քաղաքական ամեն շրջափուլ իր առանձնահատկություններն ունի: Կարծում եմ` Հայ ազգային կոնգրեսը տվյալ իրավիճակում գործում է ըստ ընթացիկ ժամանակաշրջանի առանձնահատկությունների: Ինչ վերաբերում է հայտարարելուն կամ չհայտարարելուն, ես մի քանի անգամ

ԱՄՆ-ի իշխանությունները որոշել են ազատ արձակել Գուանտանամոյի բանտի 55 կալանավորի

Նշված 55 անձինք կազմում են 2ՕՕ1 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո ահաբեկչության կասկածներով կալանավորված167 անձանց մոտավորոապես մեկ երրորդը։ Նրանցից շատերը Եմենի քաղաքացիներ են։ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հրահանգով կասեցվել է նրանց Եմենի իշխանություններին հանձնելու ծրագիրը, այն մտավախությամբ, որ նրանք կարող են անդամագրվել այստեղ աստիճանաբար մեծ ազդեցություն վայելող ալ Քաիդային։ Օբամայի վարչակազմի կողմից 2ՕՕ9 թվականին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031