Օրվա լրահոսը
Երեք ընտանիքի հատկացրել են մեկ սենյակ
46 ամյա Գայանե Զաքարյանը պատրաստ է դիմել անգամ ամենածայրահեղ քայլերի, ընդհուպ ինքնասպանության, եթե չհասնի արդարության: Նա իր բազմանդամ ընտանիքի հետ երկար տարիներ բնակվել է Սիսակյան 22 վթարային շենքում,որը քանդելուց հետո հայտնվել է փողոցում: 7 հոգուց բաղկացած ընտանիքին հատկացվել է ընդամենը 48 քմ մակերեսով մեկ սենյականոց բնակարան: Նա իր բազմանդամ ընտանիքի հետ երկար տարիներ բնակվել է
ՀՀԿ-ի տանիքը կրկին վառվում է (ֆոտոշարք)
Այսօր, 11.27 – ին ահազանգ է ստագվել, որ այրվում է Երեւանի Մելիք Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ-ի շենքի տանիքը: Հրդեհի բարդության “Բիս 1” կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի շենքում հրդեհ էր բռնկվել նաեւ մայիսի 22-ին: ԱԻՆ
Զենք-զինամթերքը թողել էր այգում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի և Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 21-ին, ժամը 12.50-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող Նանսենի անվան այգում զենք- զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակում, հայտնաբերել է 2 ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի
Արտգործնախարարը կայցելի Միացյալ Նահանգներ
Սեպտեմբերի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցելությամբ կժամանի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նույն օրը նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարարի ելույթը Լոս Անջելեսում գտնվող հեղինակավոր «Համաշխարհային հիմնախնդիրների խորհուրդ» քաղաքագիտական կենտրոնում:Լոս Անջելեսում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի նաև համայնքային կառույցների ղեկավարների հետ: Լոս-Անջելեսից նախարար Նալբանդյանը կմեկնի Նյու–Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով, հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախատեսված է նաև Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը Հայաստան Համահայկական հիմնադրամի 20-ամյակին նվիրված միջոցառմանը:
Մահացու վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է
Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 22.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Էջմիածին ճանապարհի 5-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել 1975 թ. ծնված Արմեն Չախլազյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց և գիտակցության չգալով՝ մահացել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ վրաերթը կատարվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից: Նշված ավտոմեքենան՝ առջևի հատվածում վնասվածքներով, ճանապարհային ոստիկանության
Նռնակը վնասազերծվել է
Սեպտեմբերի 21-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայի թիվ 34 հասցեում տեղակայված ՍՊԸ-ներից մեկի տարածքում «Ֆ-1» տիպի նռնակ է հայտնաբերվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված վայրում ՍՊԸ աշխատակիցները հայտնաբերել են կոռոզիայի ենթարկված «Ֆ-1» տիպի նռնակ, որը հրավիրված սակրավորների կողմից վնասազերծվել է: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն
Պատահար Մարգարյան փողոցում. վարորդը բերման է ենթարկվել
Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 00.30-ին, 1990 թ. ծնված Շահեն Հ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Մարգարյան փողոցի թիվ 12 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1990 թ. ծնված Դավիթ Հ.-ին՝ պատճառելով վնասվածքներ, այնուհետև բախվել «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի: Դավիթ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ վրաերթ կատարած վարորդը
Ի Տեր հանգչեց Տ. Աղան Արքեպիսկոպոս Պալիոզյանը
Խոր ցավով տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 22-ի առավոտյան Սիդնեյում սրտի կաթվածից 66 տարեկան հասակում վախճանվել է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աղան Արքեպիսկոպոս Պալիոզյանը: Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու վաստակաշատ հոգեւորականի անժամանակ եւ անակնկալ վախճանը մեծ ցավ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր դասի եւ մեր ժողովրդի զավակների համար: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ
Անկախության օրը երկու հայ թենիսիստուհիներ տարբեր մրցաշարերում մտան եզրափակիչ
Հայաստանի լավագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը, որը WTA վարկանիշային ցուցակում 490-րդն է, Բաթումում ընթացող $ 15 հազար մրցանակային ֆոնդ ունեցող միջազգային մրցաշարում չորս անընդմեջ հաղթանակ տանելուց հետո կիսաեզրափակչում երեք սեթում 7:5, 0:6, 6:3 հաշվով պարտության մատնեց նաեւ միցաշարի թիվ 1 ռակետ ռուսաստանցի Յուլյա Կալաբկինային եւ այսօր վճռորոշ խաղում ուժերն է չափելու Ուկրաինայի ներկայացուցիչ Աննա Սկուդունինի հետ:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունեցավ Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում
Սեպտեմբերի 21-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունեցավ Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում` «Արդյո՞ք ներկայացուցչական ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ է. մարտահրավերներ ազգային խորհրդարաններին » թեմայով: Նշենք, որ համաժողովին մասնակցում են Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրների խորհրդարանական պատվիրակություններ` խորհրդարանների ղեկավարների գլխավորությամբ: Դիմելով համաժողովի մասնակիցներին` ՀՀ ԱԺ նախագահն ասաց. «Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Իմ ելույթը ուզում
«Գառնիի Սուրիկի» որդուն սեպտեմբերի 28-ին ազատ կարձակեն
«Գառնիի Սուրիկի Լավաշ» ապրանքանիշով հաց արտադրող ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանի որդուն` 42-ամյա Անդրանիկ Հակոբյանին սեպտեմբերի 28-ին ազատ են արձակելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրիկ Հակոբյանը եւ կասկածներ հայտնեց, որ շատ հնարավոր է խոչընդոտներ ստեղծեն եւ ազատ չարձակեն: Անդրանիկ Հակոբյանի հայրը պատմեց, որ որդուն բերման են ենթարկել բանդայի գործի շրջանակներում, սակայն հետագայում նրան մեղադրանք
Աջ քաշի՝ կայնի
Կառավարության խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի տոնայնությունն ու դրանում հնչած արտահայտությունները, վարչապետին ու նախարարներին դիմելու ձևն ակտիվորեն քննարկվեցին հասարակության շրջանում: Ոմանք գտնում են, որ շատ էլ ճիշտ է արել Ս. Սարգսյանը, դրանց բոլորին «հասնում էր», և այլն: Մարդկանց ավելի բանական ու ռացիոնալ մասը, որը, բնականաբար, չի ենթարկվել այդ խորհրդակցության քարոզչական ազդեցությանը, իրավացիորեն գտնում է,
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Ստրասբուրգում
Սեպտեմբերի 21-ին Ստրասբուրգում Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ Ֆինլանդիայի Հանրապետության Էդուսկունտայի նախագահ Էէրո Հեյնյալուոմայի, Ավստրիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիի հետ: Ֆինլանդիայի Հանրապետության Էդուսկունտայի նախագահի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին միջխորհրդարանական համագործակցությանը, տարածաշրջանային զարգացումներին, միջազգային կառույցներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ
Լեւոն Տեր-Պետրոսյանի տպավորությամբ` Սերժ Սարգսյանը ծաղրել է ժողովրդին (Տեսանյութ)
Հայաստանի անկախության 21- ամյակի առիթով ՀԱԿ-ի կազմակերպած այսօրվա տոնական հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ըստ նրա` Հայաստանը նորմալ, արժանապատիվ պետություն դարձնելը անլուծելի խնդիր չէ, դա անելու համար 5 խնդիր է պետք լուծել. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, Ղարաբաղի հացի լուծումը եւ շրջափակումների վերացումը միայն մեզնից կախված չէ: Մեր իշխանությունները ինչպիսի քաղաքականություն էլ վարեն,
Լեւոն Զուրաբյան. «Եկել է անկախության մեջ բովանդակություն լցնելու ժամանակը, այլապես դա անիմաստ արժեք է» (Տեսանյութ)
Հայասատանի անկախության 21 ամյակի առիթով այսօր Սարյանի արձանի մոտ ՀԱԿ-ի տոնական հանդիպմանը ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց, որ Հայաստանը անկախությունը ձեռք է բերել մեծ դժվարությամբ՝ պայքարի գնով: Նրա խոսքերով, երբ Հայաստանի ղեկավարությունը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, հայտարարեց անկախության հանրաքվեն, ընդդիմությունը Տեր-Պետրոսյանին համոզում էր հրաժարվել հանրաքվեից եւ լեզու գտնել Մոսկվայի, հետ եւ ազատվել Կրեմլի ճնշումներից:
«Իշխանական կաբինետներում նստածները նման են գալուստուկավոր բոշաների». ՀԱԿ-ի հանդիպումը (Տեսանյութ)
Հայաատանի անկախության 21- ամյակի կապակցությամբ այսօր ՀԱԿ-ը տոնական հանդիպում էր կազմակերպել Սարյանի արձանի մոտ: Հավաքվածներին առաջինը շնորհավորեց ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը. «Այս տոնը երազել են մեծ, փոքր բոլոր հայերը, որոնք իրենց զարգացումը տեսել են անկախ Հայաստանում… Հայաստանը քեֆով, ուրախությամբ, ազգովի կերտեց իր ճակատագիրը՝ անկախ Հայաստանը: Այսուհետեւ Հայաստանի բնակիչների մեծ մասն այստեղ չէ, նրանց մեծ
Աշխարհի չեմպիոն եւ երկու ռեկորդ՝ Անկախության օրը
Սլովակիայի Կոշիցե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում այսօր՝ Հայաստանի Անկախության 21-րդ տարեդարձի օրը, 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը բարձրացավ պատվանդանի հաղթողի աստիճանին: Հայ ծանրորդը, ինչպես մոտ մեկ ամիս առաջ այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունում, մեկ գլխով բարձր էր մրցակիցներից: Պոկում վարժությունում Անդրանիկը երրորդ մոտեցումով բարձրացրեց 155 կգ եւ ամբողջ 12 կիլոգրամով առաջ անցավ
Սարյանի արձանի մոտ ՀԱԿ-ը նշեց Անկախության օրը (տեսաշար)
Սարյանի արձանի մոտ ՀԱԿ հավաքի վերջում ելույթ ունեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նա նշեց,ո ր չի սիրում պաշտոնական ընդունելությունները, այլ նման հավաքները, երբ մարդկանց հարկադրաբար չեն բերում։ « Իհարկե, մարդիկ գոհ չեն պետականության այսօրվա վիճակից, այսօր էլ դառն խոսքեր ասվեցին, բայց անլուծելի խնդիր չէ մեր պետությունը դարձնել նորմալ պետություն».- հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ըստ նրա՝ հինգ խնդիր կա
Կդիտարկեն մեր ընտրությունները
Սեպտեմբերի 20-24-ը Եվրախորհրդի տեղական եւ իշխանությունների Կոնգրեսի պատվիրակությունը, որի կազմում կլինեն նաեւ Եվրամիության ռեգիոնների հանձնաժողովի անդամները` Հենրի Ֆեռալի գլխավորությամբ, դիտորդական առաքելությամբ կգտնվի Հայաստանում` դիտարկելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Եվրախորհրդի դիտորդական առաքելությունը իր դիտարկումները կանցկացնի ՀՀ հինգ մարզերում` Վայոց ձոր, Տավուշ, Արագածոտն, Կոտայք, Գեղարքունիք: Նրանք հանդիպել են ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, ԵԽ գլխավոր քարտուղարի
Խոստանում են նկարահանել ու Գյումրու «դավաճաններին» խայտառակել
Տառասխալներ անող մի քանի երիտասարդների հետ Գյումրու ավագանու անդամ է ընտրվել նաև հայտնի լրագրող, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, ով կարծես թե գտել է ավագանու անդամներից յուրաքանչյուրի դեմքը իր ընտրազանգվածին ցուցադրելու ձևը: Լրագրողը խոստանում է ապահովել ավագանու նիստերի թափանցիկությունն ու հրապարակայնությունը . ուղիղ հեռարձակում ապահովել տեղի հեռուստատեսություններով ու ինտերնետով: Այս նորամուծությունը «Քաղաքը մերն
«Իրավական ու ժողովրդավարական կլինենք այն դեպքում, եթե դրանք արտասանենք առանց իրոնիայի»
Այսօր մամուլի ասուլիս հրավիրած Գյումրու մտավորականներից մեկը` Սախարովի անվան մարդու իրավունքների պաշպանության գրասենյակի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը, շնորհավորելով հայ ժողովրդին անկախության տոնի առիթով, ասաց. «Շնորհավորում ու միաժամանակ ցանկանում եմ, որ մեզանից ամեն մեկը լիարժեքորեն կարողանա այս տոնական ու նաև մյուս ոչ տոնական օրերին ասել, որ մենք ապրում ենք ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական, սոցիալական երկրում
Հայուհու պատրաստած համով ուտելիքները ԱՄՆ-ում
«Նորմա Ասադուրյանը մեծ քանակությամբ հայկական ուտեստներ է պատրաստում, որպեսզի վաճառի այն Լինքոլն Փլեյսի ժառանգություն ամենամյա փառատոնի շրջանակներում», – գրում է «Բի Էն Դի» թերթը թոշակառու ամերիկահայ, պատմության ուսուցչուհու մասին: Նրա բաղադրատոմսերը, այնպիսի ուտեստների համար ինչպիսիք են խաչապուրին, լցոնած կաղամբը, հարիսան, գառան քաբաբը, Նորմային անցել են իր տատու և պապու` Անսեն և Փառանձեմ Հարոյանների կողմից, ովքեր
Վարչապետը խաչակնքվել է եւ մոռացել
Տարբեր տարիներին իրենց մասնագիտական պարտքը կատարելիս հաշմանդամ դարձած օդաչուները 2006թ.-ի սեպտեմբերի 1-ից չեն ստանում օրենքով սահմանված փոխհատուցումը: Պատճառն այն է, որ «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը սնանկ է ճանաչվել: Նախկին օդաչուներն այսօր Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ էին: «Այսօր մենք Սերժ Սարգսյանից խնդրում ենք պաշտպանել մեր սահմանադրական իրավունքները: Եթե մեր իրավունքները պաշտպանվեն, մենք անպայման կստանանք մեր փոխհատուցումը»,- ասաց
Ինչպե՞ս են նշում անկախության տոնը երիտասարդները և ի՞նչն է պակասում մեր անկախ երկրին (Ֆոտոշարք)
Ուղիղ 21 տարի առաջ, Հայաստանը վերջապես ձեռք բերեց երանելի ազատությունն ու դարձավ ազատ ու անկախ երկիր: Մենք հպարտ ենք, որ հայ ենք, Հայաստանը հենց մենք ենք: Չնայած քաղաքում տոնական տրամադրությունն այնքան էլ չի նկատվում, բայց մարդկանց սրտերում հաստատ տոն է. դա էին վկայում երիտասարդների ձեռքերի եռագույնները, երեսներին նկարված դրոշը, փուչիկները… 112 դպրոցի 11-ի 4 դասարանի
Սերժ Սարգսյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել է ընդունելություն: Հանրապետության ղեկավարը ընդունելության ժամանակ շնորհավորական խոսք է հղել Անկախության տոնի առթիվ: Նա ասել է. Վեհափա՛ռ Տեր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ պաշտոնաթող նախագահ, Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգարժա՛ն հյուրեր, Շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ: Հայաստանի
Ոչ տառաճանաչության ռեկորդ են սահմանում ոչ միայն Գյումրու ավագանու նորաթուխ անդամները,այլեւ ԱԺ պատգամավորները
Գյումրու մտավորականներից բաղկացած «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության անդամները այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել` վերլուծելով Գյումրիում անցկացված ՏԻՄ ընտրություններն ու խոսելով առաջիկա ծրագրերի մասին: Aravot.am-ը բանախոսներից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են պատկերացնում իրենց միակ ներկայացուցչի` Գյումրու ավագանու անդամ ընտրված Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի դերը լավ «պապաներ» ունեցող, ոչ տառաճանաչ ջահելների կողքին, որոնք «նախագահ» բառի
Աշոտ Մանուչարյանը կարոտում է 1991 թիվը
Եթե 21 տարի առաջ անկախության տոն չունեինք, ապա հիմա տոն ունենք, բայց անկախ չենք. կարծում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա կարոտով թվարկեց 21 տարի առաջ նոր-նոր անկախացած Հայաստանի առավելությունները: Նա հավաստիացրեց, որ այն ժամանակ երկրում հանցագործությունն ընդհանրապես բացակայում էր: «Բոլորը գործում էին այնպես, ապրում էին այնպես, որ իրենցից
ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո՛ պարոն Նախագահ, Հայաստանի ազգային տոնի կապակցությամբ ուրախ եմ հղել Ձեզ և ողջ հայ ժողովրդին իմ բարեմաղթանքները՝ ցանկանալով երջանկություն, բարգավաճում և հաջողություն: Հայաստանը կարող է հպարտ լինել անկախությունից ի վեր իր անցած ճանապարհով: Ձեր երկրին հաջողվել է առաջ ընթանալ ժողովրդավարության և բարգավաճման ուղով` միևնույն ժամանակ իր դիրքերն ամրապնդելով միջազգային ասպարեզում: Ֆրանսիայի
Կանզասցի զինվորականները օգնում են իրենց հայ գործընկերներին
«Դվիդսհաբ» թերթը հաղորդում է, որ Կանզասի ազգային գվարդիայի չորս զինվորական է աշխատում Հայաստանի խաղապահ ինժեներական ջոկատների հետ միջազգային մարդասիրական ականազերծման գործողությունների չափորոշիչներին ծանոթացնելու համար: «Այս պահին Հայաստանը չունի ականազերծման գործընթացի ազգային չափորոշիչներ: Մենք նրանց տալիս ենք մեր գիտելիքները, որպեսզի նրանք իրենց ծրագրերում կիրառեն այն», – դասընթացավար Մարտին Դումոնդի խոսքերն է փոխանցում թերթը: Մեկ այլ կանզասցի
ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո՛ պարոն Նախագահ Իմ ջերմագին բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և հայ ժողովրդին Սեպտեմբերի 21-ի ազգային տոնի առթիվ: Հայաստանը թևակոխում է իր անկախության 22-րդ տարին, ինչը նշանավորվում է մեր երկու երկրների ու ժողովուրդների միջև ամուր ու տևական կապերով: Միացյալ Նահանգները հաստատակամորեն պատրաստ է աջակցել Հայաստանի շարունակական տնտեսական զարգացմանն ու ժողովրդավարացմանը և լիահույս


















































