Օրվա լրահոսը
Քրիստոնեական միասնության պապական խորհրդի նախագահը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Սեպտեմբերի 22-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Քրիստոնեական Միասնության պապական խորհրդի նախագահ Նորին Սրբազնություն կարդինալ Կուրտ Կոխը: Կարդինալին ուղեկցող պատվիրակության կազմում են Անդրկովկասում պապական նվիրակ Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկին, Քրիստոնեության Միասնության Աջակցության պապական խորհրդի քարտուղար Հայր Գաբրիել Քուիկը և պապական նվիրակի օգնական Հայր Մանա Ժոզեֆ Մարամերեդդին:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի խոշոր գործարարներից բաղկացած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հեռահաղորդակցության ոլորտում հայտնի ֆրանսահայ գործարար Սերժ Չուրուկին և նրա հետ Հայաստան ժամանած ֆրանսիացի խոշոր գործարարներից բաղկացած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են ամենատարբեր՝ հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, շինարարական աշխատանքների և արտադրանքի, արդյունաբերության, առևտրային խոշոր կենտրոնների կառուցման ու շահագործման և մի շարք այլ ոլորտներ ներկայացնող հեղինակավոր գործարարներ, ովքեր Ֆրանսիայի տնտեսական և քաղաքական
Հերթական ահազանգը` սողանքային երեւույթների ակտիվացման մասին
Այսօր ժամը 16:08 րոպեին Սյունիքի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Կապանի տարածաշրջանի Շահումյան գյուղի մոտակայքում` «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության հարակից տարածքում, կրկին սողանքային երեւույթներ են ակտիվացել, որտեղ մեկնել է մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հիշեցնենք, որ նույն տարածքում սողանքային երեւույթների ակտիվացման վերաբերյալ ահազանգ ստացվել էր նաեւ 2 օր առաջ` սեպտեմբերի 20-ի
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված խմբավորումները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ գոտու ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 300 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են: Հայկական կողմը կորուստներ և վիրավորներ
«Հարսնաքար»-ում բռնկված հրդեհի պատճառը հայտնի կդառնա նվազագույնը 15 օր անց. Նիկոլայ Գրիգորյան
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում երեկ բռնկված հրդեհի առաջացման պատճառն առայժմ հայտնի չէ: ԱԻ համապատասխան մասնագետները հրդեհի առաջացման պատճառի մասին կարող են խոսել միայն փորձաքննության ավարտից հետո: Այս մասին այսօր Henaran.am-ին ասել է ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը : Նրա փոխանցմամբ, հրդեհի բռնկման պատճառը հայտնի կդառնա նվազագույնը 10-15 օր անց: Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 21-ին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին
Ինչի՞ կվերածվի ադամանդը, եթե այրենք այն
Դեռևս 1694 թվականին, երբ իտալացի գիտնականներ Ավերանին և Թարջոնին փորձեցին մի քանի մանր ադամանդներ ձուլել և ստանալ մեկ խոշոր ադամանդ, ապացուցվեց, որ ադամանդը ընդունակ է այրվելու: Բարձր ջերմաստիճանի ներքո (850-1000о C) չափազանց ամուր հանքաքարը վերածվում է մաքուր ածխաթթու գազի` չթողնելով այլ նյութեր։ Սուրճ աշխարհում տարեկան օգտագործվում է 12 000 տոննա: Գլխավոր անվանակարգերում «Օսկար»-ի դափնեկիրներ դառնում են
« Երիտասարդների մակարդակը գնալով բարձրանում է». Հետտոնական տրամադրություններ
«Երեկ իսկապես տոն էր ինձ համար: Վերջապես ապրում ենք ազատ, անկախ երկրում: Ոչ մի օր այնքան հպարտություն ու անկախություն չես զգում, որքան այդ օրը: Տոնին նախապատրաստվում եմ նախօրոք: Երեկ ինձ հետ վերցրել էի մեր եռագույնը, հագել գերբի պատկերով վերնաշապիկ հայրենասիրական երգեր երգելով ոտքով քայլել դեպի Հանարպետության հրապարակ»,- ասում է 22-ամյա Անի Սարգսյանը: ՀՀ մշակույթի նախարարության
«Երբ Մոնտենեգրոյի հետ խաղում մրցավարի սուլիչը վերջում հնչեց, ողբերգություն էր մեզ համար».Հովհաննես Հովհաննիսյան
Ֆուտբոլը կյանք է, ոչ միայն մասնագիտություն Երևանի «Փյունիկի» և Հայաստանի երիտասարդական հավաքականի 18-ամյա հարձակվող Հովհաննես Հովհաննիսյանը մինչ ֆուտբոլ խաղալը հաճախել է ըմբշամարտի: 2 ամիս ըմբշամարտով զբաղվելուց հետո որոշել է թողնել ադ սպորտաձևը ու հետևել եղբորը` Կամո Հովհաննիսյանին և սկսել զբաղվել ֆուտբոլով: Այժմ 2 եղբայրներն էլ խաղում են նույն ակումբում. «Սկզբում «Շենգավիթի» մանկապատանեկական թիմում էինք, հետո
Հայերը պետք է գնան Հորդանան
Հորդանանում գտնվող Հայաստանի կառավարության պատվիրակության անդամներն ասել են, որ մեծ հաճույքով կրկին կվերադառնան Հորդանան, բայց այս անգամ իրենց ընտանիքների հետ՝ մասնավոր այցով, հաղորդում է «Պետրա» լրատվականը: Պատվիրակության անդամներն ընդգծել են, որ իրենք կնպաստեն, որպեսզի հայ երիտասրդությունն այցելի Հորդանան՝ աստվածաշնչյան երկիր, որ ավելի շատ բան սովորեն քրիստոնեության մասին՝ «Սա իմ երկրորդ այցն է Հորդանան, բայց առաջին
Մհեր Մկրտչյանի մատը սոսնձեցին
Երկու օր առաջ Ազնավուրի անվան հրապարակում տեղադրված Մհեր Մկրտչյանի արձանն արդեն վնասվել է: Քաղաքապետարանի աշխատողները այսօր արձանի պոկված բութ մատը սոսնձեցին: Արձանի վնասվելու լուրը լսելով «դեպքի» վայր էր շտապել քանդակագործ Սուրեն Մելքոնյանը: Քանդակագործը որևէ դիտավորություն չի տեսնում պատահածի մեջ: Չի բացառում, որ պատահական է եղել: Քանդակագործի համոզմամբ` խնդիրը մեր վերաբերմունքի, ազգային դիմագծի մեջ է: «
ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ
Հանրապետության նախագահին տոնի առթիվ շնորհավորել են Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Ուկրաինայի Հանրապետության նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Կատարի Պետության նախագահ էմիր Շեյխ Համադ բին Խալիֆա ալ-Թանին:
Նինա Աղավելյան. «Ասում են, որ իմ աշխատանքները կապված են տիեզերքի հետ»
Այսօր Հայաստանի նկարիչների միությունում բացվեց նկարչուհի Նինա Աղավելյանի անհատական ցուցահանդեսը: Aravot.am-ի հետ զրույցում նկարչուհին նշեց, որ նկարչությամբ զբաղվում է 1984 թվականից: 28 տարիների ընթացքում նա ունեցել է մի շարք ցուցահանդեսներ, իսկ նկարիչների միությունում` երկրորդ անգամն է: Իր խոսքով, նա ոչ մի իզմերի չի ենթարկվում եւ փորձում է ազատ ստեղծագործել. «Իզմերից խուսափելը տանում է նրան, որ
Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Լիբանանում
Սեպտեմբերի 20-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունը Բեյրութի «Ինտերկոնտինենտալ ֆինիսիա» հյուրանոցում կազմակերպել էր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետությանանկախության 21-րդ տարեդարձին: Միջոցառման սկզբում հնչել են Լիբանանի և Հայաստանի ազգային օրհներգերը, ապա ելույթով հանդես է եկել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: ՀՀ դեսպանն անդրադարձել է անկախության տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումներին ու հաջողություններին, ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները և առկա մարտահրավերները: Դեսպան Քոչարյանը բարձր
Ներկայացվել է Հայաստանում սպասարկման ոլորտում իրականացվելիք ՀՕՖ-ի ներդրումային ծրագիրը
«Մենք մեծապես կարևորում և բարձր ենք գնահատում ՀՕՖ-ի գործունեությունը, որը Հայաստանում իրականացրել է բազմաթիվ մարդասիրական և բարեգործական աշխատանքներ»,- ՀՀ կառավարությունում ողջունելով Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ, Հայ օգնության ֆոնդի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորած պատվիրակությանը` ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Խաժակ արքեպիսկոպոս
Business Insider. «Սքոթիա բանկի վերլուծաբանը բացահայտում է հանքաարդյունաբերական հնարավորությունները անսովոր վայրերում»
«Բիզնես ինսայդեր» լրատվականը հարացզրույց է անցկացրել Սքոթիա բանկի վերլուծաբան Լեյլի Օմումիի հետ, որն անդրադարձել է նաև Հայաստանին. «Ես եղել եմ Հայաստանում: Հայաստանը Նեվադա չէ, բայց այն շատ պատշաճ վայր է հանքաարդունաբերական կազմակերպությունների համար: Օրինակ, այնտեղ գործում է «Դանդի Փրիշըս Մեթալ» ընկերությունը, ինչպես նաև եվրոպական և մասնավոր այլ հանքահանողներ ևս կան այնտեղ: Երկիրն ունի օրենքի ժամանակակից
Վարչապետն ընդունել է Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորած պատվիրակությանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ, Հայ օգնության ֆոնդի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին կառավարությունում վարչապետը նշել է. «Մենք մեծապես կարևորում և բարձր ենք գնահատում ՀՕՖ-ի գործունեությունը, որը Հայաստանում իրականացրել է բազմաթիվ մարդասիրական և բարեգործական աշխատանքներ»: Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նախ շնորհավորել է վարչապետին Հայաստանի անկախության
Հայաստան կգա եզդիների Միրը
Մի քանի օրից պատմական այցով Հայաստանում կլինի եզդիների առաջնորդ Միր Թահսին Բեգը:Այցը նշանավորվում է նրանով, որ Հայաստանում օծվելու է աշխարհում եզդիական կրոնի եզակի տաճարներից մեկը: Թահսին Բեգի Հայաստան կատարվելիք այցը եզդիական համայնքում տարաբնույթ խոսակցությունների առիթ է հանդիսացել: Հատկապես բազմաթիվ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ Թահսին Բեգը Իրաքում քրդերի վարած հակաեզդիական քաղաքականության հանդեպ անտարբեր է
Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն Լոս Անջելեսում
ԱՄՆ Արևմտյան ափի հայ համայնքը հանդիսավորությամբ նշել է Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձը: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, Հայաստանի ներկայացուցչությունում են հավաքվել մոտ հազար ամերիկահայեր` համայնքի հասարակական, քաղաքական, մշակութային ոլորտների ներկայացուցիչներ: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, շնորհավորելով համայնքին, ընդգծել է անկախության 21 տարիների ընթացքում ամերիկահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում: «Մեր երկրի անկախության 21 տարիները
Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն Դանիայում
Սեպտեմբերի 20-ին Դանիայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 21-րդ տարեդարձին: Շուրջ 500 հյուրերի թվում էին Դանիայի Խորհրդարանի և արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ, Կոպենհագենում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, Դանիայի պետական, քաղաքական, հասարակական, մշակութային կազմակերպությունների, Դանիայի ազգային եկեղեցու ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ համայնքի անդամներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա
Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Պրահայում
Սեպտեմբերի 21-ին Չեխիայում ՀՀ դեսպանությունը Պրահայի համանուն հյուրանոցում կազմակերպել էր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին: Միջոցառմանը ներկա էին Չեխիայի Պառլամենտի Սենատի և Ներկայացուցիչների պալատի մի շարք անդամներ, ՉՀ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ և այլ պաշտոնյաներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, Չեխիայի հասարակայնության, մշակութային և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ, չեխահայ համայնքի բազմաթիվ անդամներ, ինչպես նաև
Կառավարության նոր կազմը
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր հանրապետության կառավարության անդամներ նշանակելու մասին: Հրամանագրի համաձայն’ հաստատվել է կառավարության հետեւյալ կազմը. Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյան ԼՂՀ փոխվարչապետ Զոյա Մանվելի Լազարյան առողջապահության նախարար Արարատ Աշոտի Դանիելյան արդարադատության նախարար Լեւոն Ստեփանի Մնացականյան արտադրական ենթակառուցվածքների նախարար Կարեն Համբարձումի Միրզոյան արտաքին գործերի նախարար Անդրանիկ Ռոբերտի Խաչատրյան
Վիեննայում բողոքի ցույց է անցկացվել Հունգարիայի դեսպանատան առաջ
Սեպտեմբերի 20-ին ավստրիահայերը Վիեննայում՝ Հունգարիայի դեսպանատան առաջ, բողոքի ակցիա են անցկացրել: «Հայկական արյունը չի վաճառվում», «Մարդասպանը՝ որպես հերոս. սա՞ է Եվրոպան» պաստառներով և «Ամո՛թ Հունգարիային» վանկարկություններով ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն ու վրդովմունքն են արտահայտել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձման և Ադրբեջանում նրան ներում շնորհելու դեմ: Վիեննայի Հայ ուսանողական և երիտասարդական միության երիտասարդները դեսպանատան աշխատակցին են
ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոն
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Թույլ տվեք Չինաստանի կառավարության և ժողովրդի, ինչպես նաև անձամբ իմ անունից Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի առթիվ Ձեզ և ի դեմս Ձեզ՝ բարեկամ Հայաստանի ժողորվրդին հղել սրտանց շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ: Որպես Հայաստանի մեծ բարեկամ և գործընկեր, չինական կողմը ուրախ է, որ այսօր Հայաստանում տիրում է քաղաքական և հասարակական կայունություն, տնտեսությունն
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթել առողջություն, երջանկություն և հետագա արգասաբեր գործունեություն:
Հայաստանը ամենահավատացյալ երկրների շարքում
Կրոնականացվածության և աթեիզմի Գլոբալ ինդեքսի տվյալներով Հայաստանը աշխարհի ամենակրոնականացված երկրների թվում է, գրում է Շարլոտ Օբզերվեր թերթը: Ամենակրոնականացվածի երկրների շարքում են նաև Գանան, Նիգերիան, Քենյան, Բրազիլիան, Պերուն, Մակեդոնիան և Ռումինիան: Ամենաշատ աթեիստները Չինաստանում են ` 47%, այնհուտեև Ճապոնիան` 31 %, Չեխիան` 30% և Ֆրանսիան` 29%: ԱՄՆ-ում ու Սաուդյան Արաբիայում նույն քանակությամբ հավատացյալներ կան: Հարցումը անցկացրել
Կոտրել են Ֆրուզիկ Մկրտչյանի արձանի «մատը»
Երևանի Շառլ Անձնավուրի անվան հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի հարակից հրապարակը) երկու օր առաջ տեղադրված Ֆրունզիկ Մկրտչյանի բրոնզե արձանն այսօր այլևս իր նախկին տեսքը չունի: «168 ժամը» հաղորդում է, որ ինչ-որ մեկը կոտրել է Ֆրուզիկ Մկրտչյանի «մատը» (տես` լուսանկարը):
Վարձավճարները չեն թանկացել
Այս տարի որոշ բուհերում վարձավճարները թանկացել են, որոշներում ՝ չեն գրանցվել գնային փոփոխություններ: Երևանի պետական համալսարանի 19 ֆակուլտետներից և ոչ մեկում գնային փոփոխություններ չեն եղել: «Էլիտար» ֆակուլտետները գտնվում են գնային սանդղակի բարձր հորիզոնականներում` իրավագիտություն (500 000 դրամ), միջազգային հարաբերություններ (500 000 դրամ), տնտեսագիտություն (480 000), ռոմանագերմանական բանասիրություն (450 000), արևելագիտություն (450 000): «էլիտար» ֆակուլտետների վարձավճարները
Հրաչ Քեշիշյանի նոր պաշտոնից մինչև Ռոբերտ Փեթինսոնի ու Քրիստեն Ստյուարտի հաշտություն
Ըստ շրջանառվող լուրերի՝ «Արմենիա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հրաչ Քեշիշյանը հեռացվել պաշտոնից. լուրը ճշտելու համար Հրաչ Քեշիշյանի հետ զրուցել է Bravo.am-ը. «Ինձ ոչ ոք ոչ մի տեղից չի հեռացրել: Ես եմ հրաժարական տվել նոր պաշտոն ստանձնելու համար. հիմա «ՊանԱրմենիան մեդիա»-ի գլխավոր տնօրենի խորհրդականն եմ»,- ասել է «Արմենիայի» նախկին գործադիր տնօրենը: Դերասանուհի Անի Երանյանը մտադիր չէ երկար
Ընդհարում ԱԺ պատգամավորների միջեւ (լրացված)
Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, երեկ երեկոյան «Մալխաս» ջազ ակումբում ընդհարում է տեղի ունեցել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի ու նրա թիկնապահների միջեւ: Ընդհարման դրդապատճառը եւ այլ մանրամասները փորձեցինք ճշտել կողմերից, սակայն նրանց հեռախոսները չէին պատասխանում: Ավելի ուշ ստացանք ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի մամուլի խոսնակ Թամարա Սարգսյանի պարզաբանումը: Նա
Համայնքապետարանի ավտոմեքենան այլ նպատակներով է օգտագործվում
Սեպտեմբերի 20-ին Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի ավագանու 5 անդամներից 4-ի պահանջով ավագանու արտահերթ նիստ է կայացել: Ավագանու անդամներն իրենց բողոքն են հայտնել համայնքապետարանի ծառայողական «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան անձնական նպատակներով օգտագործելու դեմ: Ավագանու անդամները մեզ հայտնեցին, որ մտավախություն ունեն, թե ծառայողական ավտոմեքենան սեպտեմբերի 23-ին ՝ ՏԻՄ ընտրությունների օրը Ոսկեպարում կօգտագործվի ընտրողներին ընտրատեղամաս բերելու համար: Ժողովի ավարտից


















































