Օրվա լրահոսը
Սեպտեմբերին կմեկնարկի սոցիալական գովազդի փառատոնը
«Գովազդի մասին» օրենքում Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի նախագահ Արզուման Հարությունյանը սոցիալական գովազդի մասով շատ թերություններ է արձանագրել: Այսօր «Ելակետ» ակումբում նա ասաց, որ սոցիալական գովազդը պետք է տարածվեր անվճար ու լիներ առաջնային, բայց այն Հայաստանում հավասարեցված է առեւտրային գովազդին. «Օրենք չի խախտվում, պարզապես սոցիալական գովազդի մասով գովազդի մասին օրենքը բավականաչափ թերի է, չկա հստակ սահմանում, չկան
Կրեդիտային համակարգը թերություն չէ
Բայց դրա ներդրումը պետք է լինի իմաստալից եւ ո՛չ ինքնանպատակ Ամեն օր փոփոխվող աշխարհում աշխատանքային շուկայի պահանջներն էլ են արագ փոփոխվում՝ կյանքի ռիթմին համընթաց: Թե ինչպիսին պետք է լինի բարձրագույն կրթությունը, ինչ մարտահրավերներ պետք է այն հաղթահարի, այս թեմայով մեզ հետ զրուցեց Կրթության միջազգային ակադեմիայի Որակի կենտրոնի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու Սիրամարգ Վարդումյանը: – Ճի՞շտ
Չայկովսկու դպրոցի մասին «դրսում» էլ են հիացմունքով խոսում
Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի համար գալիք ուսումնական տարին հոբելյանական է: 75-ամյա այս կրթօջախը, որը Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մասնագիտական գործնական դարբնոցն է, առանձնակի ներկայացնելու հարկ չկա: Չայկովսկին դպրոց է ավանդույթներով ու դափնիներով, թեեւ մեր օրերում գտնվում են առանձին անհատ երաժիշտներ, ովքեր մշտապես գովերգում են «հին» Չայկովսկու դպրոցը եւ նույնքան մշտապես քննադատում «նորը»: Մտահոգող է, որ
Պանրի տոնը՝ ավանդական տոն
Թեեւ Լոռու մարզը օտարերկրացիների շրջանում առավելապես ճանաչված է Սանահին-Հաղպատով, ապա նաեւ բնությամբ, վանաձորցի Գեւորգ Վարդանյանի կարծիքով՝ ժամանակն է զբոսաշրջության շրջանակները մեծացնելու՝ օգտվելով մարզի ընձեռած հնարավորություններից: «Lori travel club»-ի հիմնադիր նախագահը պնդում է, որ Լոռին մեծ հեռանկար ունի զարգանալու. «Մենք միակ մարզն ենք, որ այսքան մեծ թվով պատմաճարտարապետական հուշարձաններ ունենք: Այդ առումով Լոռին միտում ունի զարգանալու»:
ՍԱՍ-ի Արտակը սրտի կաթվածի՞ է հասցրել
Նա իր խաղահրապարակը, լողավազանն ու խորովածանոցը բնակիչների ճանապարհի հաշվի՞ն է կառուցել Առաջ, երբ հարցնում էին հասցես, ես հրճվանքով պատասխանում էի՝ ապրում եմ երեւանյան Արբատում, այսինքն՝ Կոզեռն թաղամասում: Սովետական «բռնապետությունը» բնակիչներին ապահովել էր մարդկության կարիքների համար բոլոր միջոցները՝ ընտանիքներն ունեին առանձին բացօթյա զուգարաններ, երկու 8-10 մետր լայնությամբ փողոց-ճանապարհներ, մեկը՝ Դեմիրճյան, մյուսը՝ Պռոշյան փողոցից: Այսինքն՝ շտապօգնության, հրդեհի,
ՀՀ ոստիկանության պարզաբանումը «Օտարերկրացիների մասին» օրենքի վերաբերյալ
«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն նշված օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված հրավերի հիման վրա: ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի թիվ
«Եթե իմանային, կկանխեին»
Մի քանի օր է՝ Գյումրու տարբեր թաղերում բառի իսկական իմաստով զինված ապստամբություններ են տեղի ունենում, որոնք ուղեկցվում են կրակոցներով, թունդ հայհոյանքներով, մարդկանց դիվահար անելով: Բանն այն է, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, ըմբոստանալով իշխանություններին ու չհանդուրժելով իր հոր մոտալուտ գահընկեց լինելը, պատերազմ է հայտարարել քաղաքապետի իշխանական թեկնածու Սամվել Բալասանյանի թիմակիցների դեմ. հավաքելով իր շրջապատին՝
«Չկան ցմահ քաղաքապետեր, ցմահ պառլամենտականներ»
ՀՀԿ փոխնախագահի կարծիքով՝ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ չլինելը կորուստ չէ ոչ իր, ոչ էլ գյումրեցիների համար: Նախընտրական Գյումրիում փոխանակ խոսեն քաղաքապետի կամ ավագանու անդամի այս կամ այն թեկնածուի մասին, այսօր քննարկման միակ թեման Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակն է: Նրա շուրջ ծավալվող պատմություններն այնքան արագ են զարգանում, որ նույնիսկ լրագրողներն են հազիվ հասցնում արձանագրել: Իսկ սա նշանակում
Իշխանության ամենաքաղցր մասը
Իշխանությունն, այնուամենայնիվ, քաղցր բան է՝ թե՛ նրա համար, ով «ազնվորեն ծառայում էր ժողովրդին», թե՛ նրա, ով «գռփում եւ թալանում էր»: Այդ երկու բնութագրերը վերցնում եմ չակերտի մեջ, որովհետեւ սովորաբար իշխանություն կրողն իրեն վերագրում է առաջին տարբերակը, իսկ մնացած քաղաքացիները վստահ են, որ իրականում երկրորդ տարբերակն էր գործում: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, օրինակ, կարծում է, որ
Նազիկ Ավդալյան. Պատրաստ եմ իմ բոլոր գիտելիքներն ու եռանդը դնել նոր չեմպիոնների պատրաստման հարցում
«Լոնդոն 2012» ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի ոչ այնքան հաջող ելույթն ու համեստ վաստակը պարզաբանելու խնդրանքով ԲՀԿ լրատվության վարչության օգնությամբ դիմեցինք ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանին: «Օլիմպիական կոմիտեի նախագահի երեկվա հարցազրույցին ողջ մարզաշխարհը տեղյակ է: Ցավոք, ես վնասվածքի պատճառով չկարողացա մասնակցել օլիմպիական խաղերին, սակայն, ամեն վայրկյան ես մեր թիմի հետ էի: Վստահ կարող եմ ասել, մեր
Առաջին տուրում պարտված շախմատիստներն այսօր հանգստանում են
Այսօր Ստամբուլում շախմատի տղամարդկանց 40-րդ եւ կանանց 25-րդ համաշխարհային օլիմպիադայում երկրորդ տուրի օրն է: Երեկ տղաների եւ աղջիկների թիմերում գրանցված մեկական անակնկալ պարտություններից հետո մարզիչներ Արշակ Պետրոսյանն ու Արթուր Չիբուխչյանը որոշել են Սերգեյ Մովսիսյանին եւ Լիլիթ Գալոյանին հանգստանալու եւ մարտական տրամադրությունը վերականգնելու հնարավորություն տալ: Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը 2-րդ տուրում հանդիպում է Բանգլադեշի թիմի հետ:
Կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, օգոստոսի 31-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Երզնկյան, Օրբելի փողոցների, Կիևյան փ. 18, 20, 30, 32, Սունդուկյան փ. 1-24, Բաղրամյան պ. 85, 89, Ա.Ավետիսյան փ. 1 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ
Ըստ Սուրեն Զոլյանի՝ իրեն ստիպում են հեռանալ Հայաստանից
Այսօր Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում լրագրողերի հետ հանդիպմանը հայտարարեց. «Վաղը, դատական նիստի ընթացքում պարզ կդառնա, Արմեն Աշոտյանը պետական այր է, թե սովորական խաբեբա»: Պարոն Զոլյանը տեղեկացրեց, որ ինքը դատավարությունը չի դադարեցրել, այլ պարզապես ընդմիջում է տվել: Ս. Զոլյանը բորբոքված, վրդովված է այն բանից, որ ԿԳ
Էկոլոգիական հասարակական դաշինքն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել «GeoProMining Gold» ընկերության նկատմամբ
Էկոլոգիական հասարակական դաշինքը նամակ է ուղարկել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին`«GeoProMining Gold» ՍՊԸ- -ի «Սոթքի ոսկու բացահանք» նախագծի ՇՄԱԳ-ում տեղ գտած ջարդիչ- տեսակավորման տեղամասի վերաբերյալ: Նամակում ասված է. «Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին Հասարակական կազմակերպությունների մեկնաբանությունները եւ առաջարկությունները «Սոթքի ոսկու բացահանք» նախագծի ՇՄԱԳ-ի վերաբերյալ, որը հուլիսի 30-ին Սոթք գյուղում տեղի ունեցած հասարակական լսումների ժամանակ ներկայացրել է
Ձերբակալվել է Վարդան Ղուկասյանի թիկնազորի անդամը
Գյումրիում ծեծի ու կրակոցների գործով երեկ ձերբակալվել է կասկածյալ, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անվտանգությունն ապահովող անձանցից մեկը՝ Հարություն Համբարյանը: «Փաստինֆո» գործակալությանը հայտնի դարձավ հավաստի աղբյուրից: Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրիի Սայաթ-Նովայի և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող սրճարանի դիմաց մի խումբ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության
Մովսես Մանուկյան. «Զարմանալ կարելի է, թե հանգստյան գոտիներում ինչպես է էներգետիկայի նախարարության կողմից հանքարդյունաբերության լիցենզիաներ հատկացվում»
Հատված Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան տնօրեն, «Առողջ Հրազդան» բնապահպանական խմբի անդամ ՄՈՎՍԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ հարցազրույցից -Կոտայքի մարզը հնուց ի վեր հայտնի է իր հանգստավայրերով` Ծաղկաձոր, Հանքավան, Աղվերան, Աղավնաձոր, Մեղրաձոր, ուր սիրով հանգստանում են ե՛ւ հայաստանցիները, ե՛ւ օտարները: Բայց վերջին շրջանում այս առողջարանային եւ հանգստյան վայրերի համար սովորական դարձած հողերի նշանակության փոփոխությանը եւ տարերային կառուցապատմանը
«Ընդդիմությունը միասնական է միայն միասնական թեկնածուով հանդես գալու անհնարինության հարցում»
Հերքում-1 Ընդդիմությանը մոտ կանգնած աղբյուրները պաշտոնապես հերքում են այն տեղեկությունները, թե իբր ընդդիմությունը միասնական է միայն միասնական թեկնածուով հանդես գալու անհնարինության հարցում: Հերքում-2 ՀՀ նախագահի աշխատակազմը պաշտոնապես հերքում է այն տեղեկությունները, թե իբ Լեռնային Ղարաբաղում մեկնարկած «Արի տուն» ծրագիրն ընկալվում է որպես ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտելու փորձ: «Չորրորդ ինքնիշխանություն»
Սուրեն Սուրենյանց. «Կարծում եմ, Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի այս ընտրություններում»
Հատված քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ հետ հարցազրույցից: -Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ ձեզ, կառաջադրի՞ իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում։ -Լեւոն Տեր-Պետրոսյանը պրագմատիկ գործիչ է, կարողանում է գնահատել իր հնարավորությունները, հասկանում է, որ չունի այլեւս այն զանգվածային աջակցությունը, որ ուներ 2008թ., եւ, կարծում եմ, չի առաջադրվի այս ընտրություններում։ -Կարելի՞ է ասել, որ ավելի շուտ ԲՀԿ-ն կսատարի գործող նախագահին,
ԵՄ-ն ֆինանսներ է հատկացնում, որ բարեփոխվի ՀՀ իրավական համակարգը
Երեկ Եվրոպական հանձնաժողովը Արեւելյան գործընկերության շրջանակներում հաստատել է տարեկան ծրագիրը, որը պետք է արագացնի Հայաստանում արդարադատության համակարգի բարեփոխումները եւ հող նախապատրաստի երկկողմ հարաբերությունների ծավալների մեծացման, քաղաքական ասոցացման եւ ԵՄ-ի հետ տնտեսական ինտեգրացման համար։ Նախատեսվամ է, որ նոր ֆինանսական օգնությունը՝ 60 մլն եվրոն, պետք է ներառի նոր հնարավորություններ՝ ազգային առանցքային հաստատությունների կրթության համար, ինչպես նաեւ այն
Բողոք «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնիի» կողմից Թաթայի համերգը կազմակերպելու առնչությամբ
Կապանում սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրվել են երկու կապանցի` ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը և ՀՀԿ անդամ Աշոտ Հայրապետյանը: Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները անհանգստացնում են Կապանի քաղաքացիներին և հատկապես մեր քաղաքացիական նախաձեռնության անդամներին: Խնդիրն այն չէ, թե թեկնածուները և իրենց թիմերը իրար նկատմամբ ինչ կասեն և որտեղ կասեն, դա իրենք թող որոշեն, դա մեր
Շարմազանով. «ՀԱԿ-ը, իրենց գնահատականներով, «բյուրեղանում» է՝ կորցնելով իր բոլոր երեւելի ու ազդեցիկ դեմքերին»
Հատված Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ հարցազրույցից: -Նվազագույն շեմը հազիվ հաղթահարած ընդդիմադիր ուժերը, թվում էր, խորհրդարան մուտք գործելուց հետո պետք է ակտիվանան նախագահական ընտրություններից առաջ սեփական վարկանիշը գոնե մի փոքր բարձրացնելու համար, բայց ամենապասիվ գործելաձեւը որդեգրեցին: Ինչի ՞ մասին է սա վկայում։ -Իրոք, ընդդիմության պասիվությունը չի կարելի պայմանավորել ամառային հանգստով,
Փոխոստիկանապետի սպանության գործն է՞լ այսպիսի խայտառակ մակարդակով քննեն
Փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործի քննության որոշ մանրամասների ծանոթանալուց հետո արդեն բնավ էլ զարմանալի չէ, թե ՀՀ հատուկ քննչական ծառայությունը եւ ոստիկանությունը՝ նախկին պետ Ալիկ Սարգսյանի պաշտոնավարության օրոք, ինչու չբացահայտեցին այդ սպանությունը։ Ոստիկանությունն իր ներկայիս ղեկավարի՝ Վլադիմիր Գասպարյանի ղեկավարությամբ կբացահայտի՞ Մհերյանի սպանությունը, հարց է, որին դեռ հնարավոր չէ միանշանակ այո կամ ոչ ասել։ Եթե նույնիսկ
Թուրքիայի նախագահը ինտենսիվ բուժում է ստանում
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի առողջության վատթարացման մասին լուրերը առաջին անգամ հաղորդվեցին անցած հինգշաբթի, երբ նա ընդհատեց Ղրղըզստան իր այցելությունը, որտեղ անցկացվում էր թուրքալեզու երկրների գագաթնաժողովը, եւ շուտ վերադարձավ Թուրքիա: Օգոստոսի 23-ին վերադառնալով Թուրքիա` նա անմիջապես տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ մինչեւ հիմա 62-ամյա Գյուլը ինտենսիվ բուժում է ստանում: Գյուլը երկու ականջներում ցավ է զգում: 2006 թվականին, երբ
«Բանակն իրականում» միջոցառումներին որտե՞ղ էր իրավապաշտպան Միքայել Դանիելյանը (Ձայնագրություն)
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ի պատասխան Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի վրդովմունքին, թե իրենց ասոցիացիայի անդամ Արման Վեզիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությանը ոչ մի իրավապաշտպան չներկայացավ ու չսատարեց, Դանիելյանին հարց ուղղեց. «Միքայել Դանիելյանին կասեի «Բանակն իրականում» միջոցառումներին ինքը որտե՞ղ էր: Բայց չեմ գնահատի, որ ինքը չի զբաղվում այդ հարցով, անձնական կոռեկտության մասին է խոսքը»: Պարոն
Դերասաններն անհամբեր սպասում են կրկեսի բացմանը
2013-ի ավարտին Երեւանը կունենա նոր, միջազգային չափանիշներին համապատասխան կրկես։ Դեռեւս 2011-ի օգոստոսի 1-ից «Տաշիր» ընկերության նախաձեռնությամբ շինարարական աշխատանքներ սկսվեցին Երեւանի պետական կրկեսի շենքում, որը շուրջ 50 տարի անմխիթար վիճակում էր, գմբեթն էլ՝ վթարային։ Նոր նախագծով նախատեսվում է կրկեսի շենքի բարձրությունը հասցնել մինչեւ 22 մետրի, իսկ նստատեղերը ավելացնել 4 հարյուրով՝ հասցնելով 2 հազարի։ Ամենավերին հարկում բարձրակարգ
Մահացու պատահար Ջերմուկում
Օգոստոսի 28-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղում բախվել է ծառի. վարորդը` 1950 թ. ծնված Միսակ Խաչատրյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը՝ մեղադրողին. «Դուք,պարոն Հարությունյան, հանցագործ եք»
Արտակ Նազարյանի մահվան գործով օգոստոսի 28-ի դատական նիստի վերջում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հերթական անգամ նախաքննական մարմնին մեղադրեց քրեական գործի փաստերը խեղաթյուրելու մեջ: Մեղադրող Հարություն Հարությունյանը հակադարձեց, որ իրավապաշտպանն է գործի նյութերը սխալ ընկալում: Սա հունից հանեց Ռուբեն Մարտիրոսյանին, ով գոչեց. «Հիմա նորից ձեզ հայտարարում եմ՝ դուք, պարոն Հարությունյան, հանցագործ եք, եւ պետք
Պաշտպանը հակասահմանադրական է համարում վարչական իրավախախտման համար ձերբակալման ներկայիս հոդվածի դրույթները
Այսօր Հայաստանում վարչական իրավախախտում կատարելու դեպքում քաղաքացին դատախազի սանկցիայով կարող է ձերբակալվել և պահվել ընդհուպ մինչև 10 օր։ Այսպես է ամրագրված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 262-րդ հոդվածում, որն, ըստ Պաշտպանի, հակասում էՍահմանադրության 16-րդ հոդվածին, որտեղ ասվում է, որ եթե ձերբակալված անձը ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չիկալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման: Բացի այդ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է, որ ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ իրավունք ունի այդ մասին անհապաղ տեղեկացնելու իրկողմից ընտրված անձին, մինչդեռ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 260-րդ հոդվածում նշվում է, որ «վարչական իրավախախտումկատարելու համար ձերբակալված անձի խնդրանքով նրա գտնվելու վայրի մասին տեղյակ են պահվում հարազատները, աշխատանքի կամ ուսման վայրիադմինիստրացիան», ինչից պարզ է դառնում, որ ըստ ՀՀ օրենսգրքի նշված հոդվածի հարազատներին տեղեկացնելը չի կրում պարտադիր
Հետեւո՞ւմ են արդյոք պատգամավորները ՏԻՄ ընտրություններին
ՀԱՐՑ. Դուք հետեւո՞ւմ եք ՏԻՄ ընտրություններին։ Ի՞նչ կարծիք ունեք անցկացված եւ անցկացվելիք ընտրությունների մասին եւ անձամբ ի՞նչ հետաքրքրվածություն ունեք։ ՊԱՏԱՍԽԱՆ. ՏԻՄ ընտրություններով բացարձակապես չեմ հետաքրքրվում, քանի որ դա իմ գործը չէ։ ՀԱԿ-ում կա աշխատանքի բաժանում, եւ կան մարդիկ, որոնք զբաղվում են ՏԻՄ ընտրություններով։ Զուտ իմ հետաքրքրվածության առումով նայում եմ, թե, ենթադրենք, որ քաղաքապետն ինչ խոսեց


















































