Օրվա լրահոսը
Դերասաններն անհամբեր սպասում են կրկեսի բացմանը
2013-ի ավարտին Երեւանը կունենա նոր, միջազգային չափանիշներին համապատասխան կրկես։ Դեռեւս 2011-ի օգոստոսի 1-ից «Տաշիր» ընկերության նախաձեռնությամբ շինարարական աշխատանքներ սկսվեցին Երեւանի պետական կրկեսի շենքում, որը շուրջ 50 տարի անմխիթար վիճակում էր, գմբեթն էլ՝ վթարային։ Նոր նախագծով նախատեսվում է կրկեսի շենքի բարձրությունը հասցնել մինչեւ 22 մետրի, իսկ նստատեղերը ավելացնել 4 հարյուրով՝ հասցնելով 2 հազարի։ Ամենավերին հարկում բարձրակարգ
Մահացու պատահար Ջերմուկում
Օգոստոսի 28-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղում բախվել է ծառի. վարորդը` 1950 թ. ծնված Միսակ Խաչատրյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը՝ մեղադրողին. «Դուք,պարոն Հարությունյան, հանցագործ եք»
Արտակ Նազարյանի մահվան գործով օգոստոսի 28-ի դատական նիստի վերջում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հերթական անգամ նախաքննական մարմնին մեղադրեց քրեական գործի փաստերը խեղաթյուրելու մեջ: Մեղադրող Հարություն Հարությունյանը հակադարձեց, որ իրավապաշտպանն է գործի նյութերը սխալ ընկալում: Սա հունից հանեց Ռուբեն Մարտիրոսյանին, ով գոչեց. «Հիմա նորից ձեզ հայտարարում եմ՝ դուք, պարոն Հարությունյան, հանցագործ եք, եւ պետք
Պաշտպանը հակասահմանադրական է համարում վարչական իրավախախտման համար ձերբակալման ներկայիս հոդվածի դրույթները
Այսօր Հայաստանում վարչական իրավախախտում կատարելու դեպքում քաղաքացին դատախազի սանկցիայով կարող է ձերբակալվել և պահվել ընդհուպ մինչև 10 օր։ Այսպես է ամրագրված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 262-րդ հոդվածում, որն, ըստ Պաշտպանի, հակասում էՍահմանադրության 16-րդ հոդվածին, որտեղ ասվում է, որ եթե ձերբակալված անձը ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չիկալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման: Բացի այդ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է, որ ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ իրավունք ունի այդ մասին անհապաղ տեղեկացնելու իրկողմից ընտրված անձին, մինչդեռ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 260-րդ հոդվածում նշվում է, որ «վարչական իրավախախտումկատարելու համար ձերբակալված անձի խնդրանքով նրա գտնվելու վայրի մասին տեղյակ են պահվում հարազատները, աշխատանքի կամ ուսման վայրիադմինիստրացիան», ինչից պարզ է դառնում, որ ըստ ՀՀ օրենսգրքի նշված հոդվածի հարազատներին տեղեկացնելը չի կրում պարտադիր
Հետեւո՞ւմ են արդյոք պատգամավորները ՏԻՄ ընտրություններին
ՀԱՐՑ. Դուք հետեւո՞ւմ եք ՏԻՄ ընտրություններին։ Ի՞նչ կարծիք ունեք անցկացված եւ անցկացվելիք ընտրությունների մասին եւ անձամբ ի՞նչ հետաքրքրվածություն ունեք։ ՊԱՏԱՍԽԱՆ. ՏԻՄ ընտրություններով բացարձակապես չեմ հետաքրքրվում, քանի որ դա իմ գործը չէ։ ՀԱԿ-ում կա աշխատանքի բաժանում, եւ կան մարդիկ, որոնք զբաղվում են ՏԻՄ ընտրություններով։ Զուտ իմ հետաքրքրվածության առումով նայում եմ, թե, ենթադրենք, որ քաղաքապետն ինչ խոսեց
Սիրիահայերի թեման՝ մեր մամուլի աղացում
Իրեն կարեւորող ամեն մի լրատվամիջոց այս օրերին զբաղվում է սիրիահայերի վիճակով, զբաղվում այնպեսՙ ինչպես կարող ենք զբաղվել հայերս, այսինքն, ինչպես Շ. Շահնուրն էր ասում. «Աստված գիտե թե ինչպես»: Անլուրջ, անհոգի, անտեղյակ: Ամեն մեկը իր սեփական տան կտուրից: Ոմանց համար դա առիթ է Սփյուռքի նախարարությանը հերթական անգամ փնովելու, ուրիշների համարՙ ողջ կառավարությանը «անգործության» մեջ մեղադրելու, այլոց
ՋՊՄԿ տնօրեն Մաքսիմ Հակոբյանի արձագանքը՝ Ողջի գետի աղտոտմանը. այդ վթարը «ստից բան է»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 20-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատար մետաղյա խողովակաշարի վթարի արդյունքում թունավոր թափոնները լցվել էին Կապան քաղաքի միջով հոսող Ողջի գետը, որը ստացել էր պոչերին բնորոշ տարօրինակ գույն եւ կապանցիներից ոմանց մոտ առաջացրել սրտխառնուք եւ գլխացավ։ Առանց երկմտելու կարելի է պնդել, որ եթե չլիներ լրագրողների եւ տեղի բնապահպանների բարձրացրած աղմուկը, ո՛չ ԶՊՄԿ-ն,
«Գագիկ Խաչատրյանի ղեկավարած պետեկամուտների կոմիտեն այս տեռորը շարունակելու է»
Տնտեսվարողները ահազանգում են, որ գրեթե մեկ շաբաթ է, ինչ հարկային մարմիններն իսկական տեռոր են սկսել իրենց դեմ։ Նախկինում՝ ամեն ամսվա 20-ից հետո, երբ տնտեսվարողներն իրենց հարկային հաշվետվությունները ներկայացնում էին հարկային մարմնին, վերջինս եւս մի 10 օր տալիս էր առաջացած հարկային պարտավորությունները մինչեւ վերջ կատարելու համար։ Այս ամիս, սակայն, տնտեսվարողներին ժամանակ չի տրվել, եւ անմիջապես հարկայինը
Շները Հանրապետության հրապարակում հարձակվել են տարեց կնոջ վրա
Երեկ առավոտյան Երեւանի Հանրապետության հրապարակում, առավոտյան ժամը 6.30-ի սահմաններում շները հարձակվել են անցորդների վրա։ Hraparak.am-ի հետ զրույցում տարեց կինը՝ Մ. Փայտյանն ասաց, որ մոտ 6 շուն պառկած են եղել գազոնների մեջ, երբ ինքը ՀՀ արտգործնախարարության մոտից փողոցն անցնելիս է եղել դեպի շատրվաններ, փողոցային շներից մեկը հարձակվել է իր վրա, պատռել շորը, բարեբախտաբար, չի հասցրել կծել։
Երկրում անասնակերի դեֆիցիտ է, իսկ խոտը արտահանվում է
Մրգերի և բանջար-բոստանային մշակաբույսերի արտադրության առումով այս տարին բարենպաստ էր, սակայն այլ է վիճակը հացահատիկի և անասնակերի առումով: Չնայած գյուղացիները վաղուց արդեն հնձել, հավաքել, տեղափոխել և պահեստավորել են իրենց համայնքներին պատկանող հողային տարածքների խոտը, սակայն երկրում առկա է անասնակերի մեծ դեֆիցիտ` այն չի բավականացնում: Գյուղացիները ստիպված համապատասխան գյուղտեխնիկան տեղափոխել են լեռնային և նախալեռնային տարածքներ և
Աշխատանքից ազատված Մուշեղ Օհանյանը կցանկանար ՏԻՄ ընտրությունները ավարտին հասցնել
Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի եղբայր Մուշեղ Օհանյանը, ով Արմավիրի մարզի ոստիկանության Մեծամորի բաժնի պետն էր, կցանկանար ՏԻՄ ընտրությունները ավարտին հասցնել, նոր հրաժարականի դիմում ներկայացնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախօրեին ազատված Մուշեղ Օհանյանը: «Բայց ոչինչ իմ իրավահաջորդները կշարունակեն: Հիմքը այնքան լավ է դրված, որ իրենք կարող են շարունակել»,- ավելացրեց Մուշեղ Օհանյանը: Նրա
Անի Ամիրաղյանը հաղթեց ֆավորիտին
Իտալիայի Բագնատիկա քաղաքում ընթացող թենիսի կանանց միջազգային մրցաշարում Հայաստանի թիվ մեկ ռակետ Անի Ամիրաղյանը, որը WTA-ի այս շաբաթվա վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 512-րդ հորիզոնականը, 6:4, 6:0 հաշվով պարտության մատնեց հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկին՝ աշխարհի 302-րդ ռակետ Աննա Ռեմոնդինային: Այս մրցաշարը $ 10 հազարանոց մրցանակային ֆոնդ ունեցող մյուս մրցաշարերից առանձնանում է նրանով, որ այստեղ խաղարկվում է
Տիմոշենկոյի գործը քննելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն Մարդու իրավունքների եվրոպական դատարան է բողոքարկել պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքներով իրեն ներկայացված ազատազրկման դատավճիռը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից գործի լսումներից մեկ օր անց Ուկրաինայի գերագույն դատարանը քննելու է այս նույն դատավճիռը, որով Տիմոշենկոն դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման: «Ամերիկայի ձայնը» հիշեցնում է, որ օգոստոսի կեսին կրկին հետաձգվել է հարկերից
«Խոզյաինների խոզյաինի» որոշումը ֆանտաստիկ շոկ էր Վարդան Ղուկասյանի համար
168.am-ին տված հարցազրույցում ասաց Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրիի ավագանու թեկնածու Լևոն Բարսեղյանը – Ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը Գյումրիի ավագանու անդամ դառնալու համար: – «Մենք հոգնել ենք մանրաքանդակ պաղ խոսքերից, Լավ է լինել հմուտ դարբին, քան ոսկերիչ»: Պարույր Սևակն էր ասում: Մենք տարիներ շարունակ Տեղական ինքնակառավարման որակն ու քաղաքացիների կյանքը բարելավելու զանազան գործողություններ
Որպես վկա կհարցաքննվեն զորամասի հրամանատարը, 3 զինվորներ եւ դատական բժիշկը
Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության օգոստոսի 28-ի նիստում, օրվա երկրորդ կեսին դատավոր Սամվել Մարդանյանը որոշեց մերժել վկա Արման Մնացականյանի հարցաքննության տեսաերիզը դատատեսաձայնագրային փորձաքննության ենթարկելու վերաբերյալ Հակոբ Մանուկյանի պաշտպաններ Հրանտ Գեւորգյանի եւ Արմինե Ղասաբողլյանի միջնորդությունը: Այնուհետեւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը դատարանում հրապարակեց ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից մայիս ամսին դատարան ուղարկած տեղեկանքն այն մասին, որ
Հորդանան փախուստի դիմող սիրիացիների թիվը կրկնապատկվել է
Միավորված ազգերի կազմակերպության համաձայն, Հորդանան փախուստի դիմող սիրիացիների թիվը վերջին մի քանի օրվա ընթացքում կրկնապատկվել է, և միայն անցյալ շաբաթ Հորդանան փախուստի է դիմել 10200 մարդ: Փախստականներից շատերի համաձայն, Սիրիայի իշխանությունները խոչընդոտներ են ստեղծում երկրից հեռանալ ցանկացող մարդկանց համար: ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի խոսնակ Մելիսա Ֆլեմինգի համաձայն, Հորդանանի հյուսիսում գտնվող Զաաթարի փախստականների ճամբար
Արմեն Աշոտյան. կրթական ոլորտը կոռուպցիոն ռիսկերի դրսևորման եւ ապօրինի բարեկեցություն ապահովելու վայր չէ
«Ակնկալիքներս այս ուսումնական տարվանից մեծ են: Կրթական համակարգի բոլոր աշխատակիցների հետ պետք է աշխատենք լուծել առկա խնդիրները, իսկ չլուծվող հարցերը չդարձնենք վատ աշխատանքի պատճառ: Խնդիրները չպետք է խոչընդոտեն կրթական գործընթացի կազմակերպմանը եւ կրթության որակի ապահովմանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` Գեղարքունիքում կայացած օգոստոսյան խորհրդակցության շրջանակում: Խոսելով կրթական ոլորտին հատկացվող պետական աջակցությունից`
Կապանում քարոզչության փոխարեն հակաքարոզչությո՞ւն է իրականացվում
Կապանում սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ լարվածությունը գնալով ավելի է մեծանում: Մարզկենտրոնում լուրեր են սկսել շրջանառվել, թե Կապանի գործող քաղաքապետը համայնքապետարանի ենթակայությամբ գործող կառույցների աշխատողների հետ ունեցած հանդիպումների ժամանակ իբրեւ ընտրակաշառք խոստացել է 10 հազար դրամով բարձրացնել աշխատավարձերը: Փորձեցինք Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանից ճշտել, թո որքանով Է հավաստի այս տեղեկությունը եւ պարզաբանում ստանալ հարցի
Մեր շախմատիստները Ստամբուլում մեկնարկեցին հաղթանակներով
Ստամբուլում այսօր մեկնարկած շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականներն առաջին տուրում միեւնույն 3:1 հաշվով հաղթեցին, համապատասխանաբար, Բոլիվիայի եւ Հորդանանի ընտրանիներին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ոստիկանությունը խուզարկություններ է սկսել Գյումրու քաղաքապետին պատկանող «Օազիս» և «Ալեքսանդրապոլ» «օբյեկտներում»
Այսօր` օգոստոսի 28-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի հատուկ պահպանման տարածք են տեղափոխել «Կիա» մակնիշի 30 ԼԼ 244 և «ԲԲՄՎ Իքս 6» մակնիշի 99 VՏ 999 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես Գյումրիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենաները պատկանում են Գյումրու քաղաքապետ Վարդան
Շարմազանովը դեմ է հակաքրիստոնեական արարքներին
Առաջիկայում ԱԺ Էթիկայի հանձնաժողովը կքննարկի ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովի դեմ բողոք- դիմումը: «Զարմանում եմ, որ իմ արտահայտած նորմալ կարծիքը կարող է նման աժիոտաժ առաջացնել: Ասել եմ եւ էլի ասում եմ. ես քրիստոնեական արժեքներ դավանող հայ մարդ եմ: Ինձ համար բռնությունները եւ բռնության քարոզը անընդունելի է, բայց նույնքան անընդունելի է նաեւ նմանատիպ հակաքրիստոնեական արարքների
Իզաբելա Յայլյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը
Երեւանցի 53 կգ ծանրորդ Իզաբելա Յայլյանը Ռումինիայում անցկացվող Եվրոպայի պատանիների առաջնությունում րոպեներ առաջ նվաճեց չեմպիոնի կոչումը: Հայաստանցի մարզուհին երկամարտի 177 (80+97) կգ-ով ոչ մի շանս չթողեց մոտակա մրցակիցներին` ութ կիլոգրամով գերազանցելով արծաթե մեդալ նվաճած ռումինացի Լաուրա Լոնելա Պրիկոպին: Երրորդ տեղը զբաղեցրած Էլվինա Խանովան (Ռուսաստան) ցույց տվեց 161 կիլոգրամ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Իզաբելա Յայլյանն 9 կգ-ով հաղթում է մրցակիցներին
Այս պահին Ռումինիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում պայքարում են մինչեւ 53 կգ քաշային աղջիկները, որտեղ Հայաստանը ներկայացնում է Իզաբելա Յայլյանը: Պոկում վարժությունն արդեն ավարտվել է եւ երեւանցին երեք հաջող մոտեցումներով (73, 76, 80 կգ) վստահ գլխավորում է պայքարը` ամբողջ 9 կգ գերազանցելով երկրորդ տեղում ընթացող ռումինացի Լաուրա Լոնելա Պրիկոպին եւ տասը կգ-ով Որկրաինայի ներկայացուցիչ
Գյումրիում հնչած կրակոցների պատճառով կա արդեն մեկ ձերբակալված (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, ուրբաթ օրվանից նախընտրական Գյումրիում ծայրահեղ լարված իրավիճակ է. անընդմեջ պատմություններ են շրջանառվում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի գլխավորած ռազբորկաների մասին: Վերջինս իր թիմակիցների հետ ապստամբում է քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի թիմակիցների դեմ` մեկ նրանց ահաբեկելով, մեկ էլ թեկնածու հետ հանդիպման գնացած կայարանի թաղի բնակիչների վրա կռիվ գնալով: Բանը հասել է
Իրավապաշտպանն ի պատասխան չի հայհոյի Միքայել Դանիելյանին
«Ցանկացած քրեական գործին իրավապաշտպանների աջակցությունը եւ մասնակցությունը կարող է եւ անպայման օգտակար կլինի: Տարիներ առաջ նույն այս կազմակերպության կալանավորված մեկ այլ անդամի՝ վաղամեռիկ Արշալույս Հակոբյանին, ես պաշտպանելու փորձ արեցի: Ի թիվս այլ իրավապաշտպանների դիմեցի դատախազություն նրա խափանման միջոցը փոխելու առաջարկով: Սակայն այսօր իրավապաշտպանների մասնակցությունն ակնկալող Դանիելյանը այն ժամանակ հայտարարություն տարածեց, որ իրենց կազմակերպության անդամներին իրենք
ՀՀԿ -ում մինչեւ նոյեմբեր նիստ չի լինի
Հանրապետական կուսակցության կենտրոնական շենքում շինարարական աշխատանքներ են ընթանում։ Բոլոր հարկերում տարատեսակ շինանյութ է, շինարարական աղբ եւ փոշի։ Փոխվում էին նաեւ շենքի հոսանքալարերը։ Այստեղ բացի շինարարներից, կուսակցության որեւէ անդամ չկար։ Միջանցքում մեզ հանդիպած միջին տարիքի տղամարդը տեղեկացրեց, որ շինարարական աշխատանքները նախատեսում են ավարտել նոյեմբեր ամսին։ Իսկ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն «Ա1+»-ին հայտնեց, որ դա չի
Մ. Դանիելյան. «Թքած ունեմ այն իրավապաշտպանների վրա, որոնք իրավապաշտպան Արման Վեզիրյանի դատին չեն ներկայացել»
Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանն այսօր վստահեցրեց, որ ապրիլի 30-ին՝ ԱԺ նախընտրական շրջանում քարոզչանյութեր բաժանելու պատճառով ասոցիացիայի անդամ Արման Վեզիրյանի դատարան ուղղված դիմումը հետ վերցնելու համար իշխանական բարձր օղակներից խնդրանքով իրեն են դիմել: «Եթե մեղավոր չլինեին, չէին դիմի մեզ տարբեր ձեւերով՝ վարչապետախառը: Վարչապետի շրջանակներից ինձ մոտ մարդ է եղել՝ խնդրանքով, որ հետ վերցնենք Արման Վեզիրյանի
Գեւորգ Սարիբեկյանը` Եվրոպայի փոխչեմպիոն
Բուլղարիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների 10-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Սարիբեկյանը 56 կգ քաշային կարգում նվաճեց փոխչեմպիոնի կոչումը: Պոկում վարժությունում 103 կգ արդյունքով առաջին տեղը գրավելուց հետո հայ մարզիկը երկրորդ մրցաձեւում ցույց տվեց չորրորդ արդյունքը` 115 կիլոգրամ: Սակայն երկամարտի 218 կիլոգրամով նա ճանաչվեց այս տարիքային խմբի Եվրոպայի փոխչեմպիոն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































