Օրվա լրահոսը

Ընտրակաշառք բաժանած ԲՀԿ անդամին միջնորդեցին 3 տարի պայմանական ազատազրկում

«Խնդրում եմ մեղմ վերաբերվեք»,- այսօր իր պաշտպանական ճառում Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արթուր Մկրտչյանին այսպիսի խնդրանքով դիմեց ընտրակաշառք բաժանած ԲՀԿ անդամ Արմեն Մաթեւոսյանը՝ ընդունելով իր մեղքը: Ինչպես ներկայացրեց մեղադրող կողմը, ԲՀԿ անդամը ընտրություններից առաջ 10 հազար դրամ կաշառք է տվել Երեւանի բնակիչ Ծովինար Կոստանյանին, 35 հազար դրամ կաշառք է

Այսօր Եվրոպայի նոր չեմպիոններ կունենա՞նք

Ռումինիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկան տղաների եւ աղջիկների 10-րդ առաջնությունում մինչեւ այսօր Հայաստանից մրցահարթակ մտած երեք ծանրորդները՝ Գեւորգ Սարիբեկյանը, Իզաբելա Յայլյանը եւ Ժորժ Եղիկյանը, ընդհանուր առմամբ նվաճել են ութ մեդալ, այդ թվում՝ 2 մեծ ոսկե, 1 մեծ արծաթե, 3 փոքր ոսկե եւ 2 փոքր արծաթե: Ակնկալվում է, որ այսօր մեդալների թիվը կավելանա: Ցերեկը

Դատախազության պատասխանը Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչներին

«Դատախազությունն իր հերթին, անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված նորմի պահանջը, որի համաձայն մենք ունենք երկօրյա ժամկետում այդ որոշումը դատախազին բողոքարկելու իրավունք, դրսեւորելով սույն գործի շահերից չբխող անհասկանալի փութաջանություն, գործը ստանալուց հետո երեք օր անց` օգոստոսի 23-ին, ուղարկել է դատարան` չսպասելով նույնիսկ մեր բողոքին: Որոշումը մեզ հանձնվել է օգոստոսի 23-ին, եւ մեկ օր

Մինչդեռ Գյումրիի քաղաքապետարանից հերքում էին, որ Սպարտակ Ղուկասյանը կատարվածի հետ որեւէ կապ ունի

Երեկ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ այնուամենայնիվ հետախուզում է հայտարարվել: «ՉԻ»- Հեչ սիրուն բան չստացվեց, որովհետեւ նախօրեին Գյումրիի քաղաքապետարանից հերքում էին, որ Սպարտակ Ղուկասյանն այդ ամենի հետ որեւէ կապ ունի, Վարդան Ղուկասյանն էլ ասում էր, որ կրակոցների մասին լրատվամիջոցներից է իմացել, իսկ իր որդին ընդհանրապես քաղաքում

Քաղաքապետը դուրս է եկել ՄԱԿ-ից

 Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը կրկին իր թեկնածությունն է առաջադրել սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում։ Մարտիրոսյանն այս անգամ առաջադրվել է որպես անկուսակցական։ … Գ. Մարտիրոսյանն առաջին անգամ Գավառի քաղաքապետ է ընտրվել 2005թ., եւ սա արդեն նրա երրորդ առաջադրումն է։ Նախորդ ընտրություններին Մարտիրոսյանը մրցակից չուներ, նրա մեկնաբանմամբ՝ պատճառն այն էր, որ Գավառում բոլորն իրեն ճանաչում են եւ միայն

Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերն ընդհարում են ունեցել Խաչիկ Ասրյանի հետ (Տեսանյութ)

Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերը այսօր ընդհարում են ունեցել «Հայոց արծիվներ» հ/կ ղեկավար Խաչիկ Ասրյանի հետ: Տիգրան Օհանջանյանի մայրը Aravot.am-ին պատմեց, որ Ասրյանը անցնում էր կառավարության շենքի մոտով, ու ինքը նրան օգնության համար նրան դիմեց. «Ամբողջ օրն ասում եք հայոց արծիվներ, հայոց արծիվներ , ինչո՞ւ մի անգամ էլ չեք հետաքրքրվում, թե սեւազգեստ մայրերը, որ

Բախվել են մոտորանավակներ

Օգոստոսի 29-ին, ժամը 13.40-ի սահմաններում Սևանա լճի «Ծովինար» լողափի մոտ բախվել են «Բոմբորդիր» մակնիշի մոտորանավակներ: Պատահարի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով Սևանի բժշկական կենտրոն են տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ` 1988 թ. ծնված Վահիդ Վադուդ Ասադուլան, 1987 թ. ծնված Ամիո Ալեխանի Դովուդին և վերջինիս ուղևոր Սահիդ Մասհուռ Ասքարը: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է: ԱԻՆ

Ստեփան Սաֆարյան. «Լրատվական-վերլուծական ինչ-որ ֆորմատ կստեղծեմ»

 Հատված «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանի հարցազրույցից:  – ԱԴԿ–ն խորհրդարան մուտք գործեց «Ժառանգության» վարկանիշի շնորհիվ, սակայն այսօր «Ժառանգություն»-ը հայտնվել է ստվերում։ Չե՞ք կարծում, որ այդ ամենում նաեւ ԱԴԿ–ի «մեղքը» կա։ – Այն, ինչ ստեղծել է «Ժառանգություն»-ը, իրենն է մնալու առաջիկա տարիների ընթացքում եւ ընդհանրապես, կուսակցության ողջ կենսագրության ընթացքում։ Այն, ինչ կստեղծեն «Ազատ դեմոկրատներ»-ը՝ որպես

Բժշկական սխալ չի արձանագրվել , բայց եղել է կալանավորում

2008-2012թթ. Հայաստանում գրանցվել է մայրական մահացության 40 դեպք: Այդ մասին «Փաստինֆո» գործակալությունը տեղեկացրել էր օրեր առաջ: Արդյոք առողջապահության նախարարությունը վերլուծե՞լ է մայրական մահվան բոլոր դեպքերը, եթե այո, ապա եղե՞լ է բժշկական սխալ, որը պատճառ է դարձել մայրական մահվան։ Ի պատասխան առողջապահության նախարարությունից «Pastinfo.am»-ին տեղեկացրին, որ նախարարի ղեկավարությամբ նախարարությունում Մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդ է գործում: Մայրական

Գողություն թռիչքից առաջ

Օգոստոսի 29-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի մի ուղևորից գողություն է կատարվել: Պարզվել է, որ նույն   չվերթի ուղևորուհիներից մեկը օդանավակայանում, իրերի զննման կետից գողացել է մեկ այլ ուղևորուհու ժամացույցը` պատճառելով 410.000 դրամի նյութական վնաս: Հանցագործություն կատարած կինը բերման է ենթարկվել գծային բաժին: Գողոնն առգրավված է: Կատարվում է

Մեկնարկեց Վենետիկի 69-րդ կինոփառատոնը

Հնդիկ ռեժիսոր Միրա Նաիրի «Արմատականը` սեփական կամքին հակառակ» ֆիլմով չորեքշաբթի երեկոյան բացվեց Վենետիկի 69-րդ կինոփառատոնը: Պակիստանցի արձակագիր Մոհսին Համիդի համանուն գրքի հիման վրա նկարահանված այս ֆիլմը պատմում է Նյու Յորքում բնակվող պակիստանյան ծագմամբ բարեկեցիկ մի երիտասարդի մասին, որի կյանքն անդառնալիորեն փոխվում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո: Այս տարի Վենետիկի փառատոնի կազմակերպիչները մրցութային ծրագրում համեմատաբար

Դատախազությունը մերժել է ՀԱԿ ակտիվիստների վերաբերյալ քրգործի կարճման հիմքերի դեմ բողոքը

Դատախազությունը մերժել է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ երեք ակտիվիստների վերաբերյալ քրեական գործի կարճման հիմքերի դեմ փաստաբան Հովիկ Արսենյանի բողոքը։ Օգոստոսի 4-ին ակտիվիստներ Արեգ Գեւորգյանը, Վահագն Գեւորգյանը եւ Սահակ Մուրադյանը Հատուկ քննչական ծառայությունից որոշում էին ստացել, համաձայն որի՝ կարճվել է իրենց նկատմամբ հարուցված քրեական գործը՝ ապացույցների բացակայության հիմքով։ Կարճման որոշումը ստանալուց հետո երիտասարդների փաստաբան Հովիկ Արսենյանը

Ժամանակավոր հանձնաժողով՝ Վերահսկիչի արձանագրած խախտումների համար

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 7-ի նիստում կքննարկի խորհրդարանի սեպտեմբերի 10-ից մեկնարկելիք աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող մի շարք նախագծերի վերաբերյալ ԱԺ-ին եզրակացություն ներկայացնելու հարցը: Դրանց թվում է ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության անդամների հեղինակած «Կոռուպցիոն դրսևորումների և փաստերի վերաբերյալ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը: ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը

Փուչիկների գործով մեղադրվող Բոզոյանը չէր ներկայացել դատարան (ֆոտոշարք)

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սերոբ Բոզոյանի դեմ հարուցված դատական գործով դատավարությունը հետաձգվեց՝ նրա բացակայության պատճառով: Դատարանում նշվեց, որ նրան ըստ պատշաճի ծանուցվել է, բայց ծանուցագիրը հետ էր նշումով, որ ամբաստանյալը չի բնակվում այդ հասցեում: Դատարան էին ներկայացել  79 տուժող, 3 վկա, իսկ 118 տուժող չէր ներկայացել՝ տարբեր պատճառաբանություններով. ոմանք դիմումներ էին

Գրպանահատը հայտնաբերվեց

Օգոստոսի 29-ին, ժամը 20.40-ին,  ոստիկանության ծառայողները Արմավիրի մարզի Արևշատ գյուղից, գրպանահատություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1963 թ. ծնված Սամվել Մ.-ին: Նա խոստովանել է, որ  օգոստոսի 14-ի երեկոյան Երևանի Մաշտոցի պողոտայում, թիվ 38 երթուղու միկրոավտոբուսում, մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 100 եվրո, 50  դոլար, 43.000 դրամ և   բանկային քարտ: Ոստիկանները

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

– Լսե՞լ ես. ասում են՝ Երեւանը դառել ա  գրքի համաշխարհային մայրաքաղաք: – Ըսենց որ գնա, մի օր էլ կլսենք, որ Երեւանը դառել ա արդար ընտրությունների համաշխարհային մայրաքաղաք:

Արթուր Գրիգորյանն ընդդեմ Բագրատյանի գործը եւս ավարտվում է

Փաստաբան Արթուր Գրիգորյանն ընդդեմ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործը եւս մոտենում է հանգուցալուծման։ Սեպտեմբերի 12-ին դատարանը կհրապարակի գործով վճիռը։ Հիշեցնենք, որ Արթուր Գրիգորյանը հայց է ներկայացրել Բագրատյանի դեմ՝ իրեն վիրավորելու եւ զրպարտելու հիմքով։ Բագրատյանը մեր թերթին տված հարցազրույցում դժգոհել էր Արթուր Գրիգորյանի մատուցած ծառայություններից։ Նախնական դատական նիստերի ժամանակ Արթուր Գրիգորյանը Բագրատյանի պաշտպան, փաստաբան Վահե

Լոնդոնում մեկնարկեցին պարալիմպիկ խաղերը

  Խաղերի բացումը պաշտոնապես հայտարարել է Անգլիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին: Պարալիմպիկ խաղերը տեւելու էն 11 օր, որի ընթացքում պայքարի մեջ են մտնելու 165 երկրների ավելի քան 4 հազար հաշմանդամ մարզիկներ: Հայաստանը պարալիմպիկ խաղերում ներկայացնում են երկու հոգի՝ ծանրորդ Գրետա Վարդանյանը եւ լողորդ Մարգարիտա Հովակիմյանը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արամ Սարգսյան. «Մինչեւ հիմա ԲՀԿ-ի ու նրա ղեկավարի բերանից որեւէ մեկը լսե՞լ է որեւէ քննադատություն ՀՀԿ-ի հասցեին»

Հատված «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ հարցազրույցից:  – Իշխանությունը հասարակությանը նոր այլընտրանք է առաջարկում՝ ի դեմս ԲՀԿ–ի. «եթե դեմ եք ՀՀԿ–ին, քվեարկեք ԲՀԿ–ի օգտին» տարբերակով։ Այդ սցենարը փորձարկվեց եւ լավ քննություն բռնեց 2007 եւ 2012 թթ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ հնարավոր է փորձարկվի նաեւ 2013-ին։ Դուք տեսնո՞ւմ եք նման հնարավորություն։   – Գիտեք, ես

ՌԴ վոլեյբոլի հավաքականի գլխավոր մարզիչը կախվել է

 Ռուսաստանի վոլեյբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Օվչիննիկովը Խորվաթիայում, որտեղ Մոսկվայի «Դինամոյի» հետ հետ գտնվում էր ուսումնամարզական հավաքում, հյուրանոցի իր համարում կախվել է: Նա առավոտյան թիմի հետ չի իջել նախաճաշի եւ երբ ակումբի աշխատակիցները բարձրացել են, նրան համարում հայտնաբերել են կախված: Խորվաթիայի ոստիկանությունը հայտարարել է, թե հետաքննում է մահվան պատճառները: Սերգեյ Օվչիննիկովը վերջին շրջանում հաճախ բողոքել

Հայ տղաները հաղթեցին չոր հաշվով

  Ստամբուլում մեկնարկած շախմատի համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը 4:0 չոր հաշվով պարտության մատնեց Բանգլադեշի թիմին, իսկ մեր աղջիկների ընտրանին 3:1 հաշվով թիմային հաղթանակ տարավ Շվեյցարիայի նկատմամբ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժորժ Եղիկյանը 2-րդ ոսկին բերեց Հայաստանին

Ռումինիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում այսօր մրցահարթակ մտած 62 կգ քաշային Ժորժ Եղիկյանը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Հայաստանի համար: Գյումրեցի մարզիկը, որ նախնական հայտով երկամարտում պատվիրել էր երկրորդ արդյունքը (250 կգ)՝ հինգով պակաս վրացի Իրակլի Գաբրիշիձեից, այդուհանդերձ ոչ միայն հաղթեց գլխավոր մրցակցին, այլեւ մեկ կիլոգրամով գերազանցեց իր հայտը: Ժորժ Եղիկյանը պոկում վարժությունում

Ճարտարապետ.«Փակ շուկան իբր թե վերականգնվում է»

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը  Փակ շուկայի վերականգնման աշխատանքները համարում է կիսատ հաջողություն: «Տեսականորեն կարելի է ասել, որ շենքը  փրկվեց, բայց էլի կիսատ քայլերով, վստահ չլինելով, որ 100 տոկոսանոց արդյունք կլինի, կիսատ հաջողություններ են, որովհետեւ  պետական այն պաշտոնյաները , որոնք քաղաքը տասը  տարի է այս վիճակին են հասցրել,  դեռեւս ազատ կերպով գործունեություն են ծավալում թե՛ քաղաքապետարանում,  թե՛

Երաժշտական դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից, սակայն կնիքը չի հանձնում

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, հիմք ընդունելով «Իջեւանի միջնակարգ երաժշտական դպրոց» ՓԲԸ տնօրենների խորհրդի  օգոստոսի 28-ի որոշումը, որոշել է Սվետլանա Բեգլարյանի` որպես Իջեւանի երաժշտական դպրոցի տնօրենի լիազորությունները համարել դադարեցված, նրա հետ աշխատանքային պայմանագիրը`  լուծված եւ օգոստոսի 29-ից  աշխատանքային պայմանագիր կնքել Գոհար Բարսեղյանի հետ: Վերջինս նույն երաժշտական դպրոցի ուսուցչուհի է, այդ ընկերության տնօրենների խորհրդի անդամ, Գ. Բարսեղյանը 

Սյունիքում հանքարդյունաբերությունից բացի հնարավոր է զարգացնել այլ ոլորտներ եւս

Այսօր Հայաստանի գործատուների հանրապետական միությունը Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում «Սոցիալական երկխոսությունը եւ  տարածքային զարգացման հիմնախնդիրները Սյունիքի մարզում» թեմայով կոնֆերանս էր կազմակերպել, որին մասնակցում էին մարզի տարբեր տարածաշրջանների արհմիության ներկայացուցիչներ, գործատուներ, բուհերի, քոլեջների ներկայացուցիչներ եւ այլն: Ըստ միության նախագահ Գագիկ Մակարյանի` արդեն երեք տարի է Հայաստանում զարգանում է սոցիալական գործընկերության ինստիտուտը` կառավարությունը, գործատուների միությունը եւ արհմիությունների

Քաղաքապետի թեկնածուն եկել է ու տեսել` մեքենան վթարված է

Այսօր՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ Արցախ պուրակի տարածքում, Լոռիի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Շարմազանյանը, վարելով «Մերսեդես Բենս» մակնիշի 26 ՏՕ 197 համարանիշի ավտոմեքենան, բախվել է նշված հասցեում կայանված «Ֆոլ քսվագեն Պոլո» մակնիշի 33 SD 429 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող

«Ազատ Դեմոկրատների» փոխնախագահը վտանգ է տեսնում «Ժառանգության» նախաձեռնության մեջ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն այն կարծիքին է, որ  «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությունը՝  18 տարին լրացած ու արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին  էլ թույլատրել համապետական ընտրություններին մասնակցել,  ռիսկային է: Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խմբակցության անունից գրավոր դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին` ՀՀ ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանադրականությունը ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկելու առաջարկով:

Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանը կգնահատեն Սամվել Ալեքսանյանի ու Վարդգես Գասպարիի միջադեպը

ԱԺ մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցում պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եւ նրան ուղեկցողի հետ կատարված միջադեպի առնչությամբ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին դիմել է ոչ միայն ԱԺ էթիկայի հանձնաժողով, այլ նաեւ՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Վարդգես Գասպարին նշեց, որ հանձնաժողովին կոնկրետ հարց է ուղղել, թե ինչքանո՞վ են հավանություն տալիս

Դադարեցվել են Վարդան Ղուկասյանի թիկնազորի լիազորությունները

Այսօր Aravot.am-ը տեղեկություններ ստացավ այն մասին, որ Գյումրիում հնչած կրակոցների պատճառով  Վարդան Ղուկասյանի թիկնապահներից մեկի` Հարություն Համբարյանի  ձերբակալումից հետո  ոստիկանությունը դադարեցրել է Գյումրու քաղաքապետի թիկնազորի լիազորությունները: Այլ կերպ ասած` քաղաքապետին այլևս արգելել են ման գալ թիկնապահներով: Նրանց զինաթափել են  ու Վարդան Ղուկասյանին առաջարկել`  եթե քո անվտանգության մասին ես մտածում, ապա անհրաժեշտության դեպքում դիմիր մեզ` քեզ

Հանրաքվեի կապանյան տարբերակը

Կապանցին առաջիկա ՏԻՄ ընտրությունը ցանկության դեպքում կարող է դարձնել յուրօրինակ հանրաքվե: Ասել է թե` դեմ քվեարկել հանրապետական թեկնածուին`դրանով իսկ հանրապետության նախագահին հասկացնելով, որ իր համբերությունը անսպառ չէ և սա յուրօրինակ ազատության ճիչ է: Ցավոք  Սահմանադրության երաշխավոր նախագահը այսօր  անպատժելիության հերթական երաշխիքն է տվել Լիսկային ու ԶՊՄԿ գործադիր տնօրենին` խնդիր դնելով, ամեն գնով փոխել մարզկենտրոնի քաղաքապետին:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031