Օրվա լրահոսը

«Մենք էլ ենք հայ, բայց այստեղ մեզ օտար ենք զգում». երիտասարդ լիբանանահայերը մեկուսացած «գաղութ» են հայրենքիում

Լիբանանահայ Ջո Գուրնյանն արդեն մեկ տարի է, ինչ կնոջ հետ ապրում է Հայաստանում եւ աշխատում է երեւանյան փաբերից մեկում՝ որպես մատուցող: Բեյրութում ծնված եւ մեծացած 30-ամյա Ջոն, Լիբանանում թողնելով իր հարզատներին, դեռեւս 2006-ին ընկերների հետ, հույսերով ու նոր սպասումներով լի տեղափոխվում է Հայաստան եւ բախվում մի շարք խնդիրների: «Ընկերներով 2 տարի ապրեցինք Հայաստանում: Բայց ամենասկզբից

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ.

– Պարոն Ծառուկյան, Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ ժողովրդի մոտ առկա էին իրարամերժ տրամադրություններ` հուսահատությունից մինչև հպարտություն: Ի՞նչ օրեր եք ապրել Դուք: Եվ ընդհանրապես, ինչպե՞ս կգնահատեք մեր հավաքականի արդյունքները այս օլիմպիադայում: – Գնահատելու համար պետք է համեմատենք նախորդ Օլիմպիադայի արդյունքների հետ. 2008-ի համեմատությամբ Հայաստանը բոլոր մասնակից պետությունների թիմային աղյուսակում 18 նիշով բարձրացել է վեր։ Պեկինում մեր

Վարչական տույժեր՝ Ղուրանի այրման և թալիբների դիակների վրա միզելու համար

Միջադեպերի կապակցությամբ քրեական որևէ մեղադրանք չի առաջադրվել Միացյալ Նահանգների զինված ուժերը հայտնել են Աֆղանստանում Ղուրանի այրման և սպանված թալիբների դիակների վրա միզելու մեջ ներառված զինծառայողներին կարգապահական պատժի ենթարկելու մասին: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե վարչական տույժերի են ենթարկվել բանակի վեց և ծովային հետևակի՝ երեք զինծառայող: Պատժի մանրամասները չեն բացահայտվում, սակայն միջադեպերի կապակցությամբ քրեական որևէ

410 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Օգոստոսի 28-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինըկազմել է 410 դրամ:

Սուրեն Խաչատրյան. «Ես Հովիկ Աբրահամյանի հետ այդ թեմայով չեմ հանդիպել, չեմ զրուցել»

Այսօր Aravot.am-ը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված Սիսիանում ստեղծված լարվածությունը եւ ինչո՞ւ ՀՀԿ-ն Սիսիանում ոչ մի թեկնածու չառաջադրեց: Նա վստահեցրեց, որ ոչ մի լարվածություն էլ չկա: Մեր դիտարկմանը, որ լարվածությունը ստեղծվել է, քանի որ ՀՀԿ-ն որոշել է աջակցել ԲՀԿ թեկնածուին` գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին` Սուրեն Խաչատրյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն ոչ մեկին էլ

Եվրադատարան. Տիմոշենկոն ընդդեմ Ուկրաինայի

Տիմոշենկոն ընդդեմ Ուկրաինայի. այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսում է քննել Ուկրաինայի նախկին վարչապետ, այժմ անազատության մեջ գտնվող Յուլիա Տիմոշենկոյի ներկայացրած բողոքը։ Սկզբում Եվրադատարանը հրապարակային քննարկում կանցկացնի լրագրողների ներկայությամբ, ապա աշխատանքը կշարունակի փակ դռների հետեւում, իսկ որոշումը սպասվում է ավելի ուշ։ Ստրասբուրգի դատարան Տիմոշենկոն դիմել է` բողոքելով, որ Ուկրաինայի իշխանությունները խախտել են իր իրավունքները,  որ

Ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՔԾ

Կոմիտասի պողոտայի 30 շենքի թիվ 6 բնակարանում Լուսինե Ղազարյանի սպանության օրը հարևանների ահազանգերին պատշաճ և ժամանակին չարձագանքելու վերաբերյալ տեղեկությունները ստուգելու համար ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից նշանակված ծառայողական քննության արդյունքներով կազմված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Հիշեցնենք, որ Կոմիտասի պողոտայի

Օշականի դպրոցի տնօրեն. Փակ շրջանի առաջ ենք կանգնած

Օրերս Արագածոտնի մարզում կայացած օգոստոսյան խորհրդակցության ժամանակ մանկավարժները կարեւոր խնդիրներ են բարձրացրել, որոնք առայժմ առկախ են: Aravot.am-ը կապվեց Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի տնօրեն Նաիրա Մկրտչյանի հետ, ում եւ բազմաթիվ այլ տնօրենների մտահոգում է դպրոցական սննդի կազմակերպման հարցը: Մեզ հետ զրույցում նա փաստեց, որ այսօր դպրոցական բուֆետները կամ չեն գործում, կամ եթե գործում են, ապա

ԲՀԿ-ն չի կողմնորոշվել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռ չի կողմնորոշվել` երեկ Գյումրիում տեղի ունեցած կրակոցները կապված են Գյումրիի քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Սամվել Բալասանյանի հետ, թե ոչ: Բոլոր դեպքերում կուսակցությունը դատապարտում է տեղի ունեցած հանցագործությունը: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: «Որևէ հանցագործություն, օրենքի խախտում պիտի պատժվի սևով սպիտակի վրա գրված քրեական օրենսգրքի դրույթների համապատասխան,

Լեւոն Արոնյանն ու Էլինա Դանիելյանը 1-ին տուրին չեն մասնակցում

Երեւանի ժամանակով 16:00-ին Ստամբուլում գործի կդրվեն շախմատի համաշխարհային օլիմպիադայի ժամացույցները: Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների մարզիչները որոշել են մեկնարկային տուրում առաջատարներին` Լեւոն Արոնյանին եւ Էլինա Դանիելյանին հանգիստ թողնել: Այսօրվա զույգերը կազմել են.   Տղամարդիկ, Բոլիվիա-Հայաստան Օսվալդո Զամբրանա-Սերգեյ Մովսիսյան Ժոզե Դանիել Գեմի-Վլադիմիր Հակոբյան Ջոնի Քուետո-Գաբրիել Սարգսյան Բորիս Ֆերուֆինո-Տիգրան Լ. Պետրոսյան   Կանայք, Հորդանան-Հայաստան Ռազան Ալ Շաեբի-Լիլիթ

Լարվածություն` Սիսիանում. ՀՀԿ վերնախավը ՀՀԿ-ական թեկնածուներին չի սատարել` օգնելով ԲՀԿ թեկնածուին

Սիսիան քաղաքում ՏԻՄ ընտրությունների հետ կապված այս օրերին լուրջ լարվածություններ են առաջացել ՀՀԿ-ականների միջեւ: Սեպտեմբերի 9-ին այնտեղ սպասվում են քաղաքապետի ընտրությունները եւ առաջադրված 5 թեկնածուներից ոչ մեկը ՀՀԿ-ական չէ: Սա էլ հենց դարձել է լարվածության պատճառը: Քաղաքապետի ընտրությունների համար պայքարում են գործող քաղաքապետ, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանը, դաշնակցական Տիգրան Պողոսյանը եւ անկուսակցականներ Մհեր Ազոյանը, Գեւորգ Բագյանն

«Կարմիրգրքային» մուֆլոնին որսում են արտասահմանյան ընկերությունները

Հայաստանում կան որսատեսակներ, որոնք ուրիշ ոչ մի տեղ չկան, օրինակ` կճղակավոր կենդանիները կամ վայրի ոչխարի տեսակներից հայկական մուֆլոնը, որն ամբողջ աշխարհի մուֆլոններից տարբերվում է: Այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Օրինավոր որսի ակումբ» հասարակական նախաձեռնության ղեկավար Էդուարդ Սարիբեկյանը. «Իսկ ի՞նչ ենք անում մենք մեր մուֆլոնը, այսօր ինտերնետում փնտրում ենք «Որսորդությունը

Կենտրոնի մի մասում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 30-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան, Զաքյան, Վ.Սարգսյան, Դեղատան, Մայիսյան փողոցների, Մաշտոցի պ. 5-20, Խորենացու փ. 1-29, Բուզանդի փ. 1-72, Ե.Կողբացու փ. 42, 67, 83, Թումանյան փ. 25, 27, Պուշկինի փ. 40, Հին Երևանցու փ. 47/1 համարների

Վարդան Ղուկասյանի որդին մենամարտել է Սամվել Բալասանյանի թիմակիցների հետ եվ իր շրջապատով դիմել փախուստի

Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն՝ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, իր ընկերական շրջապատի հետ ուրբաթ օրվանից թունդ ռազբորկաներ է սկսել Սամվել Բալասանյանի թիմակիցների հետ: Բանն այն է, որ ուրբաթ երեկոյան Սամվել Բալասանյանը հանդիպել է երկաթգծի հետեվի թաղամասի բնակիչների հետ, ինչն էլ անչափ զայրացրել է Սպարտակին: Վերջինս,ժամը 22.30-ի սահմաններում , հավաքելով իր ընկերներին, կռիվ է գնացել այդ թաղամասի

Եկամտային հարկի մասին օրենքը գործատուի համար լրացուցիչ պարտավորություններ չի ավելացնի

Եկող տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու եկամտային հարկի մասին օրենքը, որը կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում է առաջացել: Այս օրենքով միավորվել են եկամտահարկը եւ պարտադիր սոցիալական հարկի վճարը` դառնալով մեկ եկամտային հարկ: Այսօր կառավարության մամուլի ակումբում Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրին այդ հարկատեսակի առավելությունը: Ըստ պարոն Ասատրյանի,

Արցախի Պատարա գյուղը պատրաստ է ընդունել սիրիահայերի

Սիրիայում կատարվող իրադարձությունները, սիրիահայության գլխին կախված մարտահրավերները մտածելու և վճռական գործելու առիթ են տալիս ամբողջ հայությանը և հատկապես հայկական զույգ հանրապետություններին: Ողջունելով Արցախի իշխանությունների սիրիահայությանը ընդունելու պատրաստակամությունը` ուրախ եմ հայտնելու, որ բազմաթիվ արցախցիներ պատրաստ են իրենց պատկանող տները երկարաժամկետ, առանց վարձի հատկացնել դրա կարիքն ունեցող մեր հայրենակիցներին: Կարծում եմ` սա լավ առաջարկ է բոլոր այն

Դավիթ Նալբանդյանը մեկնարկում է վաղը

Թենիսի «Մեծ սաղավարտի» վերջին մրցաշարում՝ «US Open»-ում, որն անցկացվում է Նյու Յորքում, արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը մեկնարկային հանդիպումն անցկացնելու է իր հայրենակից Խուան Մարտին Դել Պորտոյի հետ: Նրանց դիմակայությունը լինելու է վաղը: Առաջին արգելքն անցնելու դեպքում Դավիթը երկրորդ շրջանում կհանդիպի Բենջամին Բեկքեր (Գերմանիա)-Ռայան Հարիսոն (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Վերանորոգվում է Եղվարդի ջրագիծը

 Օգոստոսի 28-ին ժամը 10.00-22.00, ջրագծի վերանորոգման աշխատանքների հետ կապված, դադարեցվել է Եղվարդի Շիրակի փողոցի, Երևանյան և Նատի թաղամասերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:  Ինչպես տեղեկացրեց ընկերության «Արևմուտք» շահագործման տնօրինության  «Գյուղեր» տեղամասի գլխավոր ճարտարագետ Աշոտ Ղազարյանը, վթարվել է Նոր Գեղիի պոմպակայանից դեպի Եղվարդ եկող 300մմ տրամագծով ջրագիծը: Ընդ որում, բավականին անհարմար վայրում, խնձորի այգիների մեջ, ինչը խիստ

Գագիկ Մինասյան. «Արտաքին պարտքը պետության պարտքը չէ»

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այսօր «Փաստարկ» ակումբում խոսեց տնտեսական որոշ կնճռոտ հարցերից և ցուցանիշներից` գյուղատնտեսությունից, արտահանմանը միտված քաղաքականությունից, շինարարության ոլորտում գոյություն ունեցող խնդիրներից: Գյուղատնտեսության ոլորտի մասին  նա ասաց. «Գյուղատնտեսության ոլորտում տպավորիչ տարի է, հատկապես բուսաբուծության առումով տարին բարենպաստ էր, եղանակային բարենպաստ պայմանների առումով»: Անցնելով շինարարության խնդիրներին՝ Գ. Մինասյանը նշեց.

Հայ մայորը արքայազն Հարիի հետ սովորել է նույն բուհում

Հայաստանի Հանրապետության եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ռազմական համագործակցության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետ համատեղ, իրականացնում է մի շարք կրթական ծրագրեր, որոնք ֆինանսավորվում են Մեծ Բրիտանիայի ՊՆ-ի կողմից: «Առավոտի» հետ զրույցում Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական բաժնի պատասխանատու Սերգեյ Միրզոյանն ասաց, որ Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ռազմական համագործակցությունն իրականանում է մի

Բրիտանացին ու ռուսը հետաքրքրված են Սայաթ-Նովայով

Իսկ Հայաստանում անգամ նրա ծննդյան 300-ամյակի առիթով պետական  մակարդակով միջոցառումներ դեռ չեն իրականացվել: «Առավոտը» ժամանակին անդրադարձել է կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի արվեստին՝ շեշտելով այն հանգամանքը, որ կամերային, սիմֆոնիկ, սիմֆո-պոպուլյար եւ ջազային ժանրերում հանդես եկող արվեստագետի ստեղծագործություններին ավելի ծանոթ է Արեւմուտքի հանդիսատեսը: Դեռեւս անձնական CD-ով հանդես չեկած կոմպոզիտորի որոշ ստեղծագործություններ ու մշակումներ էլ հայաստանցի երաժիշտների («Կադանս» անսամբլ,

Քննիչը դատարան չներկայացավ

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության օգոստոսի 28-ի նիստում որպես վկա պետք է հարցաքննվեր քննիչ Լեւոն Պետրոսյանը: Սակայն նա դատարան չէր ներկայացել: Ընթերցվեց հեռախոսագիր, որում քննիչը հայտնում էր, որ ինքը ծառայողական գործուղման է մեկնել  Լեռնային Ղարաբաղի հանրապետություն, որտեղից կվերադառնա օգոստոսի 31-ին: Այնուհետեւ ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպաններ Հրանտ Գեւորգյանը եւ Արմինե Ղասաբօղլյանը դատարանին միջնորդություն ներկայացրին դատատեսաձայնագրային

Տանիք ու վերելակ չկա, շաբաթով էլ ջուր չունեն

Թբիլիսյան խճուղի 3 հասցեում գտնվող 7 հարկանի շենքը, ինչպես բնակիչներն են համոզվել այս տարիների ընթացքում՝ «մոլորակից դուրս է գտնվում»: Չնայած այն հանգամանքին, որ 2006 թ.-ին շենքը շահագործման հանձնելիս հայտարարվել է, թե «էլիտար» շենք է, բայցեւայնպես այստեղ բնակվելու համար անհրաժեշտ կենսական պայմաններն անգամ բացակայում են: Շենքը խմելու ջրի, տանիքի, վերելակի խնդիրներ ունի: Բնակիչները մի կերպ են

Քարոզարշավ՝ արտերում

Աշոցքի շրջանի Ղազանչի գյուղի 5 թեկնածուներից 3-ը քարոզարշավի փոխարեն խոտ են հնձում Հոգսերի մեջ թաղված, անհրապույր ու դատարկվող այս գյուղում գյուղապետի աթոռի համար տարօրինակ մրցակցություն է ծավալվել, եթե, իհարկե, համարենք մրցակցություն: Փոքրիկ գյուղում միմյանց դեմ պայքարի են դուրս եկել 5 թեկնածուներ՝ թե ՕԵԿ-ից, թե ՀՀԿ-ից եւ թե ԲՀԿ-ից, նրանք, ովքեր էլ կուսակցական չեն, այդուհանդերձ՝ հաջողացրել

«Սերժ Սարգսյանի հորեղբոր տղայի աշխատավարձն էլ կբարձրանա»

ՀԱԿ ներկայացուցիչը մեկնաբանում է կառավարության ներկայացրած տնտեսական ցուցանիշները Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը օրերս հրավիրած ասուլիսում ներկայացրեց առաջին 7 ամիսների տնտեսական բավականին լավատեսական ցուցանիշները: «Առավոտը» խնդրեց ՀԱԿ ներկայացուցիչ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանին մեկնաբանել՝ եթե Վարդան Արամյանի հորեղբոր տղայի աշխատավարձը բարձրացել է, եւ այդքան լավ ցուցանիշներ ունենք, իսկապե՞ս կարող ենք ասել, որ կյանքը լավացել է: Նա

Արձանագրությունները սառեցված են, հիմնախնդիրները՝ ոչ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը չի բացառում, որ 2015թ. նախաշեմին Թուրքիան կարող է քարոզչական նպատակներով բացել Հայաստանի հետ սահմանը: Իսկ Հանրային խորհրդի անդամ, քաղաքագետ Սուրեն Զոլյանը նման հեռանկարը բացառում է, քանի որ, նրա գնահատմամբ՝ Թուրքիայի հասարակությունն այսօր շատ ավելի ագրեսիվ է տրամադրված, քան երեք-չորս տարի առաջ: «Առավոտ»– Հաշվի առնելով ներկայիս տարածաշրջանային իրողությունները՝ որքանո՞վ է

Նորից՝ «փաթեթով»

Մեր իրավապահները մի շատ հետաքրքիր սովորություն ունեն՝ նրանք սիրում են մարդկանց դեմ մեղադրանքներ առաջադրել, իսկ այնուհետեւ դատել նրանց, այսպես ասած, «փաթեթով»՝ մեղադրանքի միեւնույն տեքստը կիրառելով մի քանի հոգու համար: Դա նկատելի էր, օրինակ, «Մարտի 1»-ի գործերում. մեղադրյալի աթոռին նստած էին, ասենք, 7 հոգի, եւ նրանք, իբր, կազմակերպել էին զանգվածային անկարգությունները: Կարծես թե նրանք սիամական երկվորյակներ

Լեւոն Շիրինյան. «Հայաստանը պետք է Նախիջեւանի հարցը մեջտեղ բերի»

Այսօր «Հայացք» ակումբում քաղաքագետ Լևոն Շիրինյանը, խոսելով Եվրասիական նախագծի մասին, նշեց. «Հայ գիտակցության մեջ մահմեդական աշխարհը կարծես գոյություն չունի, Ռուսաստանն էլ կարծես Եվրոպական պետություն է: Ռուսաստանն էլ ուզում է ցարական Ռուսաստանի մոդելով այս երկբեւեռ աշխարհում դառնալ բեւեռերից մեկը: Սա է Եվրասիական իսկական բովանդակությունը՝ կայացնել իր բեւեռը: Հայկական կողմը պետք է  ուշադիր հետեւի զարգացումներին: Հիմա պետք

Ծննդատներում անհարկի վճարումներ չպետք է լինեն

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նախարարության աշխատակազմի մասնագետներին այսօր հանձնարարել է ուսումնասիրություններ կատարել մայրաքաղաքի ծննդատներում։ «Պետական բյուջեի միջոցներից տարեկան ավելի քան 6 միլիարդ դրամ է հատկացվում Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագրի իրականացման համար։ Հանրապետության նախագահի հանձնարարությամբ ծնելիության խրախուսմանն ուղղված կարևոր այս նախաձեռնությունը, սակայն, ստվերվում է մեր ծննդատներում սահմանված անհարկի վճարումներով»,-ասել է նախարարը։ Անդրադառնալով ծննդատներում արմատավորված վճարովի

Շրջվել է մոտոցիկլետ

Օգոստոսի 27-ին, ժամը 16.55-ին Ծովինար գյուղ հրդեհաշիջման մեկնող հրշեջ-փրկարարները գյուղի սկզբնամասում նկատել են շրջված սայլակավոր մոտոցիկլետ: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ, 1980 թ. ծնված Համլետ Բադալյանը, վարելով «Ուրալ» մակնիշի մոտոցիկլետ, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 14-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։ Պատահարի հետևանքով մոտոցիկլետի վարորդը և ուղևոր`

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031