Օրվա լրահոսը

Սամվել Հովհաննիսյանի 2-ամսյա կալանքի որոշումը մնաց անփոփոխ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը օգոստոսի 24-ին անփոփոխ է թողել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի նկատմամբ 2-ամսյա կալանք ընտրելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օգոստոսի 8-ի որոշումը: Գործը դատարանում քննվում էր պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքի հիման վրա: Հիշեցնենք, որ Ս.Հովհաննիսյանը մեղադրվում է դատապարտյալների միջոցով մեկ այլ դատապարտյալի

Դատարանը որոշում է կայացրել «Apple»-ի և «Samsung»-ի վեճի գործով

Հարավային Կորեայի դատարանի կողմից կայացված որոշման համաձայն, բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող «Apple» և «Samsung» ընկերությունները խախտել են շարժական սարքերի միմյանց արտոնագրերը: Սեուլի դատարանի կողմից ուրբաթ օրը կայացված որոշման համաձայն, «Apple»-ը խախտել է «Samsung» ընկերության անլար կապին վերաբերող երկու արտոնագիրը, իսկ «Samsung»-ը խախտել է «Apple»-ի դիզայնի արտոնագրերից մեկը: Դատարանը որոշման համաձայն, երկու կողմերը չնչին վնաս են

Ըստ Վահե Ավետյանի հոր ներկայացուցչի՝ դատախազությունը խախտել է ՔԴՕ-ն՝ «Հարսնաքարի» գործը դատարան ուղարկելով

Օրեր առաջ Aravot.am-ի հետ զրույցում Վահե Ավետյանի իրավահաջորդի (հոր) և մյուս տուժողների ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը տեղեկացրել էր, որ իրենց ներկայացրած միջնորդությունը բանավոր մերժվել է: Այսօր նրա հետ զրույցում հետաքրքրվեցինք՝ գրավոր մերժում ստացե՞լ են և ի՞նչ հիմքով է միջնորդությունը մերժվել: Լ. Հակոբյանը պատասխանեց. «Բավական հիմնազուրկ փաստաթուղթ է,միջնորդությունը անհիմն է մերժված»: Նա մանրամասնեց. «Հիմքեր չկան, մերժումն անհիմն

«Ֆրանս Պրես». Երիտասարդները հսկում են Հալեպի հայկական թաղամասերը

Հալեպի քրիստոնեական թաղամասերը շարունակում են մնալ կառավարական ուժերի հսկողության ներքո: Միջազգային գործակալությունների եւ սիրիական պաշտոնական աղբյուրների այս տեղեկությունը հաստատում են նաեւ Հալեպի հայերը: Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր նշեց. – «Կրակոցների ձայներ լսվում են, սակայն հայաբնակ թաղամասերում այդքան խնդիրներ չկան: Քրիստոնյաներով բնակեցված թաղամասերը շարունակում են մնալ բանակի հսկողության տակ: Իհարկե,

«ՀԱԿ-ը մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին համայնքային ղեկավարների եւ ավագանու անդամների մակարդակով»

Այսօր Aravot.am-ը ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված ՏԻՄ ընտրություններին ՀԱԿ-ի պասիվությունը, մարդկային ռեսուրսնե՞ր չկան, թե՞ ֆինանսները չեն բավարարում: Նա պատասխանեց. «Ես դա պասիվություն չեմ համարի: Ուղղակի արել ենք այնքան, ինչքան անհրաժեշտ է եղել: Տարբեր պատճառներ կան, որոնց չեմ ուզում անդրադառնալ: Ամեն դեպքում կարծում եմ, ՀԱԿ-ն արել է այն ամենը, ինչը ճիշտ

Ռումինիայում անցկացվելու է ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկան տղաների եւ աղջիկների առաջնությունը,

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը Ռումինիայում անցկացվելու է ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկան տղաների եւ աղջիկների առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է լինելու ինը ներկայացուցչով (7 տղա եւ 2 աղջիկ): Կոնստանտա քաղաքի մրցահարթակում տղաների պայքարից մեջ մտնելու են գյումրեցիներ Գեւորգ Սարիբեկյանը` 56 կգ քաշային կարգ, Ժորժ Եղիկյանը` 62, Վարդան Միլիտոսյանը` 69, Ռուբիկ Կարապետյանը` 85,  սամաղարցիներ Անդրանիկ Կարապետյանը`

ՀԱԿ-ի ակտիվիստների բողոքը կքննվի դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանի վերաքննիչ բողոքը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում կքննվի դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ: Դեռևս դատաքննություն նշանակելու որոշում չի կայացվել: Այդ մասին «Փաստինֆո» գործակալության թղթակիցն այսօր տեղեկացավ դատարանի գրասենյակում: Հիշեցնենք, որ Ստեփան Ոսկանյանը վերաքննիչ բողոքում միջնորդում է բեկանել Երևանի Կենտրոն և

Դավիթ Մուրադյան. Կինոն վերմակ չէ, որ ամեն մեկն իր վրա քաշի

ՀՀ Կառավարության որոշմամբ ստեղծվել է «Հայ արտ սինեմա» հիմնադրամը: Հիմնադիրներն են՝ «Պարադիզը», «Ոսկե ծիրանը», Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորումը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Հայաստանի ազգային կինոակադեմիան, Ուկրաինայի քաղաքացի, անվանի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ռոման Բալայանը եւ Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս ՀՀ մշակույթի նախարարության։ Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էլ Հովհաննես Ավագյանն է։

ՀԿԵ-ն կրկին հորդորում է քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոնները

Երեկ Այրում-Բագրատաշեն վազուրդիում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն կրկին հորդորում է քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոնները և հատել երկաթուղային գծերը հատուկ նշված տեղերում: ՀԿԵ-ն հիշեցնեում է, որ գծերի վրա առկա են ավտոտրանսպորտի և հետիոտների համար հատուկ նախատեսված գծանցներն ու անցումները: Ընկերությունը կոչ է անում բնակչությանը լինել ավելի ուշադիր նաև երկաթուղու կայարաններում, գծերի վրա:

Կրիշտիանու Ռոնալդուն Իրինա Շեյկին դավաճանել է իր մանկության ընկերուհու հետ

Ամենաճանաչված աստղային զույգերից մեկի` ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի եւ ռուս մոդել Իրինա Շեյկի հարաբերությունները հայտնվել են խզման վտանգի առջեւ: Պապարացիները ֆուտբոլիստին Պորտուգալիայի հարավային քաղաքներից մեկի ակումբում բռնացրել են վաղեմի ընկերուհու` դերասանուհի եւ հեռուստահաղորդավար Ռիտա Պարեյրայի հետ: Ընդ որում, նրանք միմյանց սեղմված այնքան են տարված եղել, որ բացարձակ ուշադրություն չեն

Բրեյվիկը դատապարտվել է 21 տարվա ազատազրկման

Օսլոյի դատարանը 33-ամյա մարդասպան Անդերս Բերինգ Բրեյվիկին մեղսունակ է ճանաչել եւ դատապարտել է Նորվեգիայի Քրեական օրենսգրքով նախատեսված առավելագույն պատժաչափին` 21 տարվա ազատազրկման։ Դատավճիռն ընթերցել է նախագահող դատավոր Վենչե Էլիզաբեթ Արնցենը։ «Վճիռը կայացվել է միաձայն` Անդերս Բերինգ Բրեյվիկը, ծնված 1979 թվականի փետրվարի 13-ին, մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 147 եւ 148 հոդվածներով, եւ դատապարտվում է 21

Կոնգրեսականները դատախազության մոտ պիկետ են անում ու սպասում Վերաքննիչի պատասխանին (ֆոտոշարք)

Այսօր գլխավոր դատախազության շենքի մոտ «Սերժ Սարգսյան+ԱԺ=կործանում», «Ազատությունը Դավիթն է», «Ազատությունը Սարգիսն է», «Բռնապետի տեղը բանտն է» եւ նմանատիպ այլ ցուցապաստառներով կոնգրեսականները կրկին ակցիա էին կազմակերպել` 2-6 տարով դատապարտված ՀԱԿ ակտիվիստների ազատության պահանջով: Նրանք նաեւ լուսանկարներ էին ցուցադրում, թե ինչպես է Տիգրան Առաքելյանը ենթարկվում բռնությունների` ոստիկանների կողմից: Այսօր ակցիան անցավ լուռ, առանց վանկարկումների: Պիկետին մասնակցելու

Գյուղացինե՞րն են իրավիճակը ծայրահեղացնում

Այսօր «Նովոստի Արմենիա» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ հանրապետության գյուղոլորտում այս տարվա անցած ամիսներին նկատելի են դրական տեղաշարժեր: Նախարարն ասաց, որ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` ընթացիկ տարվա հունվար-հուլիսին գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 290.5 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 10.2 %-ով. «Ընթացիկ

«Արեւմտամետներին խորհուրդ եմ տալիս համեմատել Ռուսաստանի ու Արեւմուտքի կողմից սպանված անմեղ մարդկանց քանակները վերջին 20 տարում»

Հարցազրույց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանի հետ: -Մոտ երկու տարի առաջ «Առավոտին» տված Ձեր հարցազրույցներից մեկում կանխատեսել էիք, թե ՀԱԿ-ն ի վերջո ձախակենտրոն ուժ է դառնալու, որտեղ գերիշխող է լինելու սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությունը: Ձեր կանխատեսումն արժանացավ ոչ միանշանակ արձագանքների ու գնահատականների։ Մասնավորապես` որոշ վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ սկսեցին պնդել, որ ՀԱԿ-ն

Գագիկ Բեգլարյան. «Իմ մեկնաբանությունը ոչ ոք չի լսել, ու ֆանտազիայով խոսում են»

«Մինչեւ այսօր այդ հայտնի դեպքի հետ կապված որեւիցե մեկնաբանություն ես չեմ տվել: Մնացած բոլորը, ով ինչ գրում է, կարող եմ ասել՝ իլյուզիաներ են: Երբ որ իմ բերանից մեկնաբանություն կլսեն՝ այդ ժամանակ կարող են պնդել: Իմ մեկնաբանությունը ոչ ոք չի լսել ու ֆանտազիայով խոսում են»,- երեկ ՀՀԿ խորհրդի նիստից հետո «Առավոտի» հետ զրույցում այսպես պատասխանեց տրանսպորտի

ԽԵ՜ՂՃ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ Գլուխ քսանչորսերորդ ԽԵ՜ՂՃ ԺՈՂՈՎՈՒՐԴ Եվ բուֆետապանուհին նայեց ինձ, հետո Աշոտին   հարցրեց՝ «Շեկոյանն ինքն ա՞», եւ Աշոտը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ բուֆետապանուհին մի քիչ մտածեց ու Աշոտին հարցրեց՝ «ասում ես՝ ինչ ա գրելո՞ւ», եւ Աշոտը փռթկացնելով ասաց՝ «մեր մասին» եւ փռթկացնելով ավելացրեց՝ «հիմի արդեն քո մասին էլ կգրի», եւ բուֆետապանուհին զարմացած

Քննարկվել են Հայաստանի անկախության 21-ամյակին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր

Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 21 ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, հանձնաժողովի նախագահի տեղակալ-տոնական միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը նշել է, որ անկախության տոնին նվիրված միջոցառումների կազմակերպման աշխատանքներն ընթացքի մեջ են՝ ըստ սահմանված ժամանակացույցի: Մասնավորապես, սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում

«Չի բացառվում, որ ԲՀԿ-ին կսատարի Սերժ Սարգսյանին». քաղաքագետ

Այսօր «Զարկերակ» ակումբում քաղաքագետ Արմեն Մինասյանը, խոսելով ՏԻՄ նախընտրական շրջանից, ասաց, որ թեկնածուների կողմից առաջադրումներն ու ինքնաբացարկները կրում են տեխնիկական բնույթ. «Եթե առաջադրվում է մեկ թեկնածու, ընտրությունները համարվում են չկայացած: Գրանցվեց դեպք,  երբ միաժամանակ առաջադրվեցին հայրը և աղջիկը, սակայն հետագայում նրանք նույնպես ինքնաբացարկ կտան»: Ինչ վերաբերում է ընդդիմության քիչ թվով ներկայացուցիչների առաջադրմանը,  քաղաքագետը պատճառը տեսնում

Նրանք մեր եղբայրներն են

Սիրիայի Հալեպ քաղաքի հայկական թաղամասից հակասական տեղեկություններ են գալիս` շատ հնարավոր է, որ այդ շրջանն իսկապես ձեռքից ձեռք է անցնում եւ երեկվա դրությամբ, որքան հասկացա, գտնվում է իշխանության վերահսկողության տակ: Մի բան պարզ է` այդ քաղաքում ապրելը,  աշխատելը, երեխաներին դպրոց, մանկապարտեզ ուղարկելը անվտանգ չէ, եւ բնական է, որ մեր հայրենակիցները, տունն ու աշխատանքը սրտի կսկիծով

Հասմիկ Պողոսյան.«Մշակույթը միշտ հարաբերությունների ճանապարհ հարթող է»

1994 թվականի դեկտեմբերի 19-ին Երուսաղեմում ստորագրվել է «Իսրայելի պետության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ մշակույթի, կրթության եւ գիտության ոլորտներում» համագործակցության մասին համաձայնագիրը: Դրա հիման վրա այսօր`օգոստոսի 24-ին, մշակույթի նախարարությունում ստորագրվեց «ՀՀ կառավարության եւ Իսրայելի պետության կառավարության միջեւ 2012-2014 թթ. համար կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին» փաստաթուղթը, ինչպես  նաեւ ՀՀ մշակույթի

Բաբուխանյան. «Ես գտնում եմ, որ Վարդան Ղուկասյանը որպես քաղաքական գործիչ երբեք էլ չի կայացել»

Լրագրողներն այսօր «Փաստարկ» ակումբում ՍԻՄ նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞վ է բացատրում Վարդան Ղուկասյանի չառաջադրվելը եւ այն, որ ՀՀԿ-ն ԲՀԿ թեկնածուին է սատարում Գյումրիում: Նա պատասխանեց. «Կար կուսակցական դիսցիպլինա, կային որոշումներ, եւ ելնելով դրանից՝ դա նորմալ է: Սամվել Բալասանյանը եթե ընտրվի, նոր լիցք կհաղորդի այդ քաղաքին: Գյումրիում առաջին հերթին պետք է մթնոլորտը

«Հավաքվում են «բոմժեր», տաքսու վարորդներ, գիշեր-ցերեկ աղմուկ աղաղակ է»

Կոմիտաս 3 շենքի 6-րդ մուտքի բնակիչ Ռաֆիկ Վիրաբյանն արդեն 3 տարի է, ինչ պայքարում է շենքի դիմացի մայթը «բուտիկներից» ազատագրելու համար: 2009 թ.-ից սկսած նա գրավոր բողոք է ներկայացնում քաղաքային իշխանություններին, դժգոհելով, որ իր ննջասենյակի պատուհանից  ընդամենը 2-3 մետր հեռավորության վրա երկու մամուլի կրպակ է տեղադրված, մեջտեղում կարկանդակների ու զովացուցիչ ջրերի կրպակներ, իսկ ամռան ամիսներին

«ՀԱԿ-ը բամբասկոտ կնկա նման պետք է փորձի բացատրել իր անկարողությունը ՏԻՄ ընտրություններում»

Այսօր «Փաստարկ» ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նշեց, որ ՀՀԿ-ն առաջատար ուժն է այս ՏԻՄ ընտրություններում` թեկնածուների քանակով: Ըստ նրա` թեկնածուների ընտրությունը կատարվում է ոչ թե կուսակցական սկզբունքով, այլ ընտրվում են մարդիկ, ովքեր իսկապես վայելում են տվյալ համայնքում ժողովրդի սերն ու վստահությունը. «Մենք բոլորս տեսանք, որ ՀՀԿ համամասնական ցուցակը որակապես տարբերվում է նախորդ

2002-2011թ.թ.-ին բռնի սեռական շահագործման է ենթարկվել 4,5 մլն մարդ

Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով, աշխարհում հարկադիր աշխատանքի զոհերի 55 %-ը և սեռական շահագործման զոհերի 98 % -ը կանայք և աղջիկներն են: 2002-2011թ.թ. բռնի սեռական շահագործման է ենթարկվել 4,5 մլն մարդ: Այդ մասին նշված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունի` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի նախապատրաստման շրջանակներում հրապարակած «Կանանց և աղջիկների առևտուրը» զեկույցում: Այս չարիքին

Բաբուխանյան. «Հոկտեմբերի 27-ը չբացահայտվեց ինչ-որ տեղ Գագիկ Ջհանգիրյանի մեղքով»

Aravot.am-ը այսօր «Փաստարկ» ակումբում Հայկ Բաբուխանյանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ է, որ Դուք Հոկտեմբերի 27-ի գործով ներգրավված եք եղել որպես կասկածյալ: Նա պատասխանեց՝ «Կասկածյալ չեմ եղել, եղել եմ վկա, հետո՝ տուժող: Իմ կարգավիճակը Հոտեմբերի 27-ի գործով տուժող է»: Հայկ Բաբուխանյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը մի շարք սխալներ է թույլ տվել: Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե` Հոկտեմբերի 27-ը նրա

Յուրացման գործով բողոքի քննությունը հետաձգվեց

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում սեպտեմբերի 19-ին կշարունակվի անշարժ գույք գնելու նպատակ ունեցող քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու վերաբերյալ ամբաստանյալ Սիմոն Աղազարյանի պաշտպան Հովիկ Արսենյանի բողոքի քննությունը: Պաշտպանական կողմը միջնորդում է ամբաստանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ կամ նրան դատապարտել պայմանական ազատազրկման: Դատարանում հրապարակվեցին գործի հանգամանքները: Ըստ այդմ, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավճռով

Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում կբարեկարգվի Գլխավոր պողոտայի Նալբանդյան և Հանրապետության փողոցների միջև ընկած հատվածը

Մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում մասնավոր հատվածի հետ համագործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանի ու «ՎՏԲ Հայաստան» բանկի մանրամեծածախ դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանի հետ հանդիպման ընթացքում: Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր  հատվածի  հետ

Բաբուխանյան. «Եթե վերադառնա Վանո Սիրադեղյանը, կփախնի Լեւոն Տեր-Պետրոսյանը»

Հայկ Բաբուխանյանը Վանո Սիրադեղյանի վերադարձի հետ կապված այսօր «Փաստարկ» ակումբում հայտարարեց. «Ես կողմ եմ, որ նա կանգնի արդարադատության առաջ, դատարանի առաջ: Այն ծանրագույն մեղադրանքները, որ նրա դեմ հարուցված են, պետք է հասցի նրան, որ մեղավորները պետք է կրեն պատասխանատվություն, Վանո Սիարդեղյանը պետք է կրի իր պատասխանատվությունը: Բայց ես կարծում եմ, որ եթե վերադառնա Վանո Սիրադեղյանը,

Հավակնում են չեմպիոնի կոչման եւ մեդալների

Պրահայում ընթացող շախմատի 8-18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայաստանցի չորս շախմատիստներ պայքարում են չեմպիոնի կոչման, կամ առնվազն մրցանակային տեղերի համար: Չեխիայում պարզապես փայլում է 12 տարեկանների խմբում հանդես եկող ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը, որը կայացած յոթ տուրերում միայն հաղթանակներ է տարել եւ 100%-անոց արդյունքով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մեկ միավոր գերազանցելով մոտակա մրցակցին: Վերջին մի

Պետը, մասնագետ-տեսուչն ու գլխավոր մասնագետը միասին փող են աշխատել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քննվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի պետական ծառայության պաշտոնյաների կողմից կաշառք ու ապօրինի վարձատրություն ստանալու գործը: «Փաստինֆո»-ին հայտնի են դարձել գործի որոշ մանրամասներ: Ըստ մեղադրանքի, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի պետական ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արթուր Վարժապետյանը «Գոհար-20» ՍՊԸ տնօրեն Ա. Համբարձումյանի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031