Օրվա լրահոսը

Մի Թեղուտի փոխարեն ներկայացրել են այլ Թեղուտի տվյալները. քրեական գործի հո՞տ է գալիս

«Հանքավայրի շահագործման իրավունքը ձեռք բերելու և բնապահպանական տեսակետից կասկած հարուցող իրավիճակները ծածկելու համար ACP ընկերությունը բնապահպանական փորձաքննության է ներկայացրել կեղծ փաստաթղթեր»,- «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցին ասաց Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության փաստաբան Հայկ Ալումյանը: Հայաստանում Թեղուտ անունով երկու անտառային գոտիներ կան: Դրանցից մեկը գտնվում է Լոռու մարզում և հայտնի է ոչ միայն իր էնդեմիկ բուսատեսակներով, այլև

Սփյուռքի նախարարությունը դիմում է սիրիահայերին

ՀՀ սփյուռքի նախարարությունն իրականացնում է  սիրիահայ երեխաների հաշվառում Սիրելի սիրիահայեր, եթե որոշել եք ժամանակավոր կամ մշտական բնակություն հաստատել Հայաստանում, և ձեր երեխաները պետք է հաճախեն դպրոց, խնդրում ենք գնալ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություն`հասցեն` Արգիշտի 1: Խնդրում ենք գրանցվել, անկախ այն հանգամանքից` արդեն ընդունել եք ձեր երեխաներին որևէ դպրոց, թե` ոչ: ՀՀ սփյուռքի նախարարություն  

Մինասի որմնանկարի փրկությունը վտանգված է` Գյումրու քաղաքապետարանի պատճառով

 Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ստացել է «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանի նամակի պատճենը ուղղված Շիրակի մարզպետի տեղակալ Ս.Պետրոսյանին, այն մասին, որ Գյումրու քաղաքապետարանը չի կատարում Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» մեծածավալ որմնանկարի վերականգնման համար հիմնադրամի հետ կնքված պայմանագրային պարտավորությունների մի մասը, եւ այդ պատճառով այդ որմնանկարի փրկությունը վտանգված է: Նամակում ասվում է, որ քաղաքապետարանը բացի

ԲՀԿ-ականը՝ Հ. Հովհաննիսյանի խնդրի առիթով. «ԲՀԿ-ն ոչ ոքի չի քցել»

Հմայակ Հովհաննիսյան-ԲՀԿ բանավեճը շարունակվում է: Aravot.am-ն իր հրապարակումներից մեկում  Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանից հետաքրքրվել էր, թե ի վերջո ի՞նչ նկատի ունի` «բիլակների գործադրում» ասելով` ծեծե՞լ են իրեն, ինչպե՞ս են բիլակները գործադրել, առյուծի նկա՞ր են ցույց տվել, ի՞նչ են արել: Վերջինիս պատասխանից հետո  ԲՀԿ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ Հ. Հովհաննիսյանին «քաղաքական լարախաղաց» էին անվանում, նշում,

Կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է` առաջին դասարանցիներին համակարգիչներ չեն տալու

Զանգվածային լրատվության որոշ միջոցների կողմից անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախատեսված առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովելու ծրագրին: Այս առնչությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հարկ է համարում տեղեկացնել, որ առաջին  դասարանցիներին համակարգիչներ տրամադրելու  ծրագիրը Հայաստանի հանրապետական կուսակցության  նախընտրական ծրագրի կրթության ոլորտի դրույթներից է, որը որպես խիստ կարևոր և նորարարական առաջարկ, ներառվել է ՀՀ կառավարության

Դիլիջանում թեժ մրցակցություն է սպասվում

Ներկայումս Իջեւան քաղաքում, Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում  քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերն է ներկայացնում Ժորա Սահաբալյանը: Նա առաջադրվում  է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշումով: 66-ամյա  Ժորա Սահաբալյանը Դիլիջանի քաղաքապետ է  եղել 2002-2005 թվականներին, դրանից հետո որոշ ժամանակ ղեկավարել է բնապահպանական պետական տեսչության Տավուշի մարզային բաժինը,ներկայումս չի աշխատում: Առայժմ Դիլիջանի քաղաքապետի թեկնածուներն  3-ն

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊՈԵԶԻԱ

  Շուտով նորից կելնենք ոտի Եվ կկանգնենք նորից համառ, Երբ որ բացվեն դռներն հուսո, Եվ մեր երկրեն փախ տա ամառ։

Նաիրա Զոհրաբյան. «Հումորով հարցազրույցներ տալ արտագաղթի վերաբերյալ, ինչպես որոշներն են դա արել, ես, իհարկե, չեմ հասկանում»

Հատված ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հարցազրույցից: – Տիկին Զոհրաբյան, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ սահմանահատումների հաշվառման տվյալների համաձայն՝ 2012թ. հունվար–հուլիս ամիսներին Հայաստան ժամանածների եւ ՀՀ–ից մեկնածների թիվը համապատասխանաբար եղել է 1 մլն 68 հազար 159 եւ 1 մլն 151 հազար 919: Հեռացողների թիվը հասել է 83 հազար 760-ի։ Ինչի՞ հետեւանք է սա։   –

Մանկական պոռնոգրաֆիայի սիրահարի ձերբակալության մանրամասները

Օգոստոսի 22-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության ԿՀԴՊԳՎ 3-րդ և Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողությունների փորձ կատարելու և համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի տվյալներ պահելու կասկածանքով Տիգրան Մեծի պողոտայից բերման ենթարկեցին Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի  17/1 շենքի բնակիչ, 28-ամյա Դավիթ Փահլևանյանին, որը խոստովանական բացատրություն է

ԲՀԿ-ական. «ՀՀ իշխանություններին դեմ և կողմ լինելու խնդիր չկա»

Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ԲՀԿ երիտասարդական թևի ղեկավար Վահե Էնֆիաջյանն ու ԲՀԿ-ի եվրասիական գործընկերները ներկայացրին Ծաղկաձորում օգոստոսի 22-ին մեկնարկած 1-ին եվրասիական երիտասարդական հավաքը: Հավաքի փակումը տեղի կունենա օգոստոսի 27-ին: Կազմակերպիչները տեղեկացրին, որ հավաքի հիմնական նպատակն է փորձի փոխանակումը, մշակութային եզրեր գտնելը և այլն: Հավաքին մասնակցում են 14 երկրներից շուրջ 700 մասնակիցներ:

Ուղիղ միացում. Սուրեն Զոլյանը եւ Հայկ Դեմոյանը՝ «Դեմ առ դեմ»

Դիտեք  «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 31-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը եւ Հանրային խորհրդի անդամ, քաղաքագետ Սուրեն Զոլյանը: Քննարկման թեման` հայ-թուրքական հարաբերությունները արձանագրությունների հրապարակումից երեք տարի անց: Watch live streaming video from aravot at livestream.com Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի» ֆինանսական օժանդակությամբ:

«Պաուզայի» ընթացքում Հմայակ Հովհաննիսյանն ահագին բան էր մտածել, թե ինչպես պետք է ներկայացնի ինքնաբացարկի պատճառները

Վերհիշենք, թե անցած երեք ամիսներին Հմայակ Հովհաննիսյանը ինչպես էր ներկայացնում իր ինքնաբացարկ հայտնելու պատմությունը: Ճիշտ է, առաջին օրը լրատվամիջոցներին մի բան էր ասում, հաջորդ օրը հայտարարում, թե «հումորով է ասել», կամ լրագրողներն իրեն ճիշտ չեն հասկացել: Մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրություններից հետո նա նախ վստահաբար հայտարարեց, թե «ի՞նչ է, Գագիկ Ծառուկյանը Աստվա՞ծ է, որ ինձ

ՀԱԿ ներկայացուցիչը կոչ է արել քվեարկել հանրապետական թեկնածուի օգտին

Կապանում սեպտեմբերի 9-ն կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՀԱԿ-ը տեղամասային ընտրական հանձնաժողովի իր տեղերը տվել է ՀՀԿ ներկայացուցիչներին։ Երեկ քաղաքապետի թեկնածու ՀՀԿ-ակաև Աշոտ Հայրապետյանի նախընտրական հոլովակում ՀԱԿ ներկայացուցիչ Ռաֆիկ Ասրյանը կոչ է արել քվեարկել հանրապետական թեկնածուի օգտին։ Ստացվում է, որ Սյունիքում ՀՀԿ-ՀԱԿ կոալիցիա են կազմել։ «Ժողովուրդ»-ի  հետ զրույցում ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը զարմացավ տեղեկությունից։ «Առաջին անգամ եմ

Թվայնացումից հետո հեռուստաալիքների թիվը չի ավելանա

ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, որը համակարգում է հեռոատաեթերի թվայնացման գործընթացը, երեկ մեր թղթակցի հետ զրույցում սենսացիոն հայտարարություն է արել: Նա ասել է, որ թվայնացման գործընթացը կազմակերպելիս՝ հեռուստատեսության ալիքների թիվը ավելացնելու խնդիր իրենց առջեւ դրված չէ։ Մեր թղթակցի այն հարցին, թե հեռուստաեթերի թվայնացումից հետո ալիքները քանիսն են լինելու, հնարավորություններն ինչպիսին են, Ալեքսանյանը պատասխանել

ՀՀԿ-ԲՀԿ հրաշալի փոխըմբռնման մթնոլորտ է ձեւավորվել

Լրատվամիջոցները ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ԲՀԿ պատերազմից են խոսում։ Այս օրերին ոնց որ Հայաստանում Հանրապետակաև-«Բարգավաճ»  կռիվն սկսված լինի։ Տեղ-տեղ կողմերն իրար չեն ջոկում ու յուրայիններին են խփում։ Այս ամենը ժողովրդական մի ասացվածքով կարելի է հրաշալի լուսաբանել. «Ծառը գանգատ գնաց Աստծու մոտ՝ կացնից, որ իրեն կտրում ա։ Ասեց՝ կոթը քեզանից ա»։ Ի՞նչ եք իրար խառնվել՝ Գյումրիից Կիրովակաև, Կիրովականից

Այսօր կհրապարակվի Բրեյվիկի դատավճիռը

Նորվեգիայի դատարանն այսօր կհրապարակի Անդերս Բրեյվիկի դատավճիռը, ով մեղադրվում է անցյալ տարվա հուլիսի 22-ին Նորվեգիայում զանգվածային սպանություններ կատարելու մեջ: Բրեյվիկը նախ ռումբ էր պայթեցրել մայրաքաղաք Օսլոյում, ապա մեկնել էր Ուտոյա կղզի, որտեղ հրազենից կրակ էր բացել Նորվեգիայի իշխող կուսակցության երիտասարդ ակտիվիստների վրա: Նրա գործողությունների հետեւանքով 77 մարդ էր զոհվել: Դատախազը դատարանին միջնորդել է անմեղսունակ ճանաչել

Դավիթ Զադոյանը, Տիգրան Սարգսյանը, Ռաֆիկ Հայրապետյանը վարդերի բիզնես ունե՞ն

Դեռեւս մայիսին կառավարությունը հարկային արտոնություններ սահմանեց «Էկոտոմատո» ընկերության համար՝ որպես խոշոր ներդրողի։ «Էկոտոմատոն» հոլանդական վարդերի արտադրություն էր հիմնել Կոտայքի մարզի Գողթ գյուղում եւ մեկ տարում մոտ 950 հազար դրամի վարդ էր վաճառել՝ պարտավորվելով մոտ 7-8 մլն դոլար ներդնել նոր ջերմոցների ստեղծման համար։ Այս ահռելի ջերմատանը վարդերն աճեցվում են հիդրոպոնիկ եղանակով, այսինքն՝ ջրով եւ քիմիական նյութերով։

Դամասկոսում մարտերը շարունակվում են, հաղորդվում է առնվազն 200 զոհի մասին

Սիրիայում շարունակվող մարտերում հինգշաբթի օրը զոհվել է առնվազն 200 մարդ: Այս մասին տեղեկացնում է CNN-ը՝ վկայակոչելով Սիրիայի ընդդիմությունից ստացված տեղեկությունները: Սիրիայի իրավապաշտպան կազմակերպությունները հաղորդում են 100 զոհի մասին: Ընդդիմության փոխանցմամբ, Սիրիայի կառավարական զորքը տանկերով եւ թնդանոթներով շարունակում է գրոհել Դամասկոսի հարավային հատվածը: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հակամարտության երկու կողմերին մեղադրում է պատերազմական հանցագործություններ կատարելու

Ընկել է գնացքի տակ

Օգոստոսի 23-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09.20-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Այրում» կայարանում`  Այրում-Բագրատաշեն հատ­վածի 2-րդ կմ-ում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, էլեկտրաքարշի տակ է ընկել և մահացել Այրումի բնակչուհի` 1939 թ. ծնված Էմմա Սարգսյանը: «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն

Գյուղատնտեսության նախարարությունը թույլ է տվել խոտ հավաքել

Հաշվի առնելով հանրապետության առանձին վայրերում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով կերի կուտակման գործում առաջացած որոշակի դժվարությունները, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հանձարարել է «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊՈԱԿ-ին և վերջինիս կազմի մեջ մտնող բոլոր անտառտնտեսություններին, թույլատրել գյուղացիական տնտեսություններին առանց սահմանափակումների, խոչընդոտների և անվճար՝ հավաքել և անտառներից դուրս հանել այնտեղ գտնվող խոտը: Հրդեհներից խուսափելու և անտառների պահպանության ապահովման համար, խնդրում ենք բոլոր

Ցուցարարը՝ Տարոն Մարգարյանին. «Երեխես շոր ու կոշիկ չունի, ղուրբանդ ըլնեմ» (Տեսանյութ)

ՀՀԿ-ի գրասենյակի մոտ հավաքված Բուզանդի եւ Արամի փողոցների իրացման գոտու բնակիչները ՀՀԿ խորհրդի նիստից հետո այսպես ասած «բռնացրեցին» Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Վերջինս ցուցարարների հետ «լեզու գտավ»: Համենայնդեպս, հանդիպումից հետո բնակիչները գոհ ու շնորհակալ հեռացան: Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի աշխատակցին խնդրեց գրանցել բոլորի հեռախոսահամարները ու ու վստահեցրեց, որ նրանց խնդիրն անպայման լուծվելու է: Ցուցարարներից նրան մոտեցավ

«Քո վերաբերմունքն ավելի է ազդում իմ կյանքի վրա, քան իմ հաշմանդամությունը»

«Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» նշանաբանով անցկացված սեղանի թենիսի մրցման հաղթողների եւ մրցանակակիրների պարգեւատրման ժամանակ ներկաներին այս կարգախոսը հիշեցրեց «Հույսի կամուրջ» ՀԿ ղեկավար Սուսաննա Թադեւոսյանը.«Հույսի կամուրջը», լինելով Հայաստանում հաշմանդամության խնդիրներով ամենից շատ զբաղվող կազմակերպություններից մեկը, շատ է կարեւորում վերաբերմունքը: Եւ հասարակության վերաբերմունքը փոխելու համար օգտագործում է բազմաթիվ միջոցներ: Դրանցից մեկն էլ սպորտն է: Սպորտը Հայաստանում հավասար

Գալուստ Սահակյան. «ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ հակամարտություններ չկան, Հովիկ Աբրահամյանն էլ աշխատում է միայն ՀՀԿ-ի համար» (Տեսանյութ)

«ՀՀԿ խորհրդի նիստում քննարկվել են ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցեր, փոխնախարարների հարց չի քննարկվել»,- քիչ առաջ ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ վերջնական որոշե՞լ են, թե ում թեկնածությունն են դնելու Գյումրիում: Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ոչ միայն Գյումրիում, այլեւ համարյա բոլոր տեղերում էլ որոշել են իրենց թեկնածուներին:

Թեժ մարտեր` Սիրիայի մայրաքաղաքում

Սիրիայի մայրաքաղաքի որոշ շրջաններում հինգշաբթի օրը շարունակվել են թեժ մարտեր երկրի կառավարական ուժերի և ապստամբների միջև: Ակտիվիստների համաձայն, Դամասկոսի արվարձան Դարայաում կառավարական ուժերը ծանր զենք  են կիրառել: Բախումներ են եղել նաև մայրաքաղաքի Հաջար ալ-Ասվադ շրջանում: Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը հայտնել է ապստամբների ուժերի կողմից Դերաա-Դամասկոս մայրուղու վրա տեղադրված հսկիչ-անցագրային

«Դեմ առ դեմ». Սուրեն Զոլյան եւ Հայկ Դեմոյան

Օգոստոսի 24-ին ժամը 12. 00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 31-րդ թողարկումը: Նախագիծը իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի» ֆինանսական օժանդակությամբ: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը եւ Հանրային խորհրդի անդամ, քաղաքագետ Սուրեն Զոլյանը: Քննարկման թեման` հայ-թուրքական հարաբերությունները արձանագրությունների հրապարակումից երեք տարի անց:  Հաղորդման հյուրերին

Ցույց՝ ՀՀԿ գրասենյակի մոտ (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում քիչ առաջ սկսել է ՀՀԿ խորհրդի նիստը, որտեղ պետք է քննարկվի ՏԻՄ ընտրություններին առաջադրվելիք թեկնածուների հարցը: Իմանալով, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ներկա են լինելու այդ նիստին` իրացման գոտու՝ հիմնականում Արամի եւ Բուզանդի փողոցի բնակիչները գրասենյակի մոտ այս պահին բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք պահանջում են հանդիպում՝ նախագահի հետ: Ցուցարարներից մեկը Aravot.am-ի հետ

Հարթաշենի գյուղապետի գործով դատական հերթական նիստը կկայանա օգոստոսի 30-ին

Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում նշանակված էր Գորիսի տարածաշրջանի Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանի դատական նիստը, ում դեմ քրեական գործ էր հարուցվել  գյուղի դպրոցի անչափահաս 14-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ իրականացնելու մեղադրանքով:   Դատավարությունն ընթանում է դռնփակ պայմաններում, ինչպես եւ նախորդ 2 նիստերի ժամանակ, որը վարում է դատավոր Նապոլեոն Օհանյանը: Գործի ընթացքից որեւէ տեղեկատվություն

6 մեղադրյալների մասով քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Վ. Ավետյանին, Ա. Բայադյանին, Գ. Սողոմոնյանին, Է. Նիկոյանին եւ Ա. Աղաջանյանին դիտավորյալ առողջությանը մարմնական վնասվածքներ հասցնելու, որն առաջացրել է տուժողներից մեկի մահ, ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի` 6 մեղադրյալների մասով նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Հանձնարարականներ հաղորդման արդյունքում

«Երևանի քաղաքապետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է իրենց լիազորությունների սահմաններում ուժեղացնել հսկողությունը` համանման դեպքերը հնարավորինս բացառելու համար»,- ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ, այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետն ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազի` 2012թ. հուլիսի 31-ի հաղորդման: Երևանի քաղաքապետի` 2012թ. օգոստոսի 18-ի թիվ 01/7-38464-հ գրությամբ մասնավորապես ասվում է, որ Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպված նախընտրական զանգվածային

Ընդդեմ սեփական կնոջ եւ ԲՀԿ անդամի

Սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում  Տավուշի մարզի սահմանամերձ, 1708 բնակիչ  ունեցող  Վերին Կարմիրաղբյուր համայնքում գյուղապետի թեկնածու  են առաջադրվել գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, 1971թ. ծնված Կամո Չոբանյանը, վերջինիս կինը` անկուսակցական, մենատնտես, 1977թ. ծնված Լիլիթ Եղիազարյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, անհատ ձեռնարկատեր, 1957թ. ծնված Սամվել Մուսինյանը: Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք,որ  Վերին Կարմիրաղբյուր 

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031