Օրվա լրահոսը

Վարդանիկական կադրերից ազատվելը ճիշտ չէ՞

Այսօր Aravot.am-ը Գյումրու Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի   տնօրեն Արա Պապանյանին հարցրեց, թե իր կարծիքով ո՞րն է ճիշտ` ազատվե՞լ Վարդան Ղուկասյանի կադրերից, թե՞ այդուհանդերձ ընտրություն կատարել նրանց միջև: Պարոն Պապանյանը, որպես հին  ու  փորձառու պաշտոնյա, կադրային քաղաքականության հարցում  ի՞նչ խորհուրդ կտա Գյումրու առաջիկա քաղաքապետին: Հիշեցնենք, որ պարոն Պապանյանը այսօրևեթ  դիմում է ներկայացրել  թանգարանի տնօրենի պաշտոնից ազատվելու մասին:

Պ. Հայրիկյան. «Մարտի 1-ը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի օրոք, ուրեմն մեղավորը Քոչարյանն է» (Տեսանյութ)

Մի առիթով ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարել էր, որ եթե քաղաքական դաշտում լինեն ազնիվ քաղաքական ուժեր, ինքը պատրաստ է համագործակցել: Ուստի Aravot.am-ը հետաքրքրվեց՝ իր կարծիքով արդյոք ՀՀ քաղաքական ուժերն ունեն ազնիվ մղումներ: Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Բոլորն էլ ազնիվ են, բայց երբ շահն է թելադրում որոշակի նկատառումներ, աչք են փակում ճշմարտության առջև: Կան ուժեր, որոնց համար

Գործազրկության նպաստ կվճարվի այն դեպքում, եթե…

Գործազուրկ անձանց երաշխավորվում է գործազրկության նպաստի վճարում այն դեպքում, եթե քաղաքացին կատարել է առնվազն մեկ տարվա uոցիալական վճար կամ մինչև 1992թ. հունվարի 1-ը ունի առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ: Գործազրկության նպաստի վճարման կարգը և չափը uահմանում է ՀՀ կառավարությունը: «Գործազուրկ անձանց երաշխավորվում է կրթաթոշակի վճարում` մաuնագիտական ուuուցման դաuընթացներում uովորելու ընթացքում, իսկ հաշմանդամներին՝ նաև աշխատանքային ունակությունների

Համազգային թատրոնի դերասան. Լավատեսությունը գալիս է ինֆորմացիայի պակասից, իսկ հայաստանցիներս ինֆորմացիայի պակաս չունենք

Համազգային թատրոնի առաջատար դերասան Կարեն Խաչատրյանը Անկախության հռչակագրի ընդունման 22-ամյակի առիթով տոնի զգացողություն չունի: Ասում է՝ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանում եւ նրա շուրջը, «նեղացնում» ու մթագնում են անկախության զգացումը Հայաստանի քաղաքացու մոտ: «Ամեն ինչ տվեցինք օտարին, ղարաբաղյան հաղթանակներն անգամ չեն անդրադառնում մեր հոգեվիճակի, ոգեղենի ու գոյի վրա: Ասում են՝ առաջիկայում Ռուսաստանը պատրասվում

4-րդ անգամ է առաջադրվում որպես Ջուջեւանի գյուղապետի թեկնածու

Սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջեւան գյուղում առաջադրվել է համայնքի ղեկավարի 4 թեկնածու` գործող գյուղապետ, ՀՅԴ անդամ Ժորա Չիլինգարյանը, թոշակառու Արշալույս Խաչատրյանը, նախկին գյուղապետ Ջահան Իսրայելյանը եւ անհատ ձեռնարկատեր Համբարձում Պետրոսյանը: 70-ամյա Արշալույս Խաչատրյանը Նա հայտարարել է, որ նախկինում 3 անգամ իրեն խանգարել են գյուղապետ ընտրվել: 602 բնակիչ ունեցող Ջուջեւանում, որտեղ մարդիկ մեծամասամբ

«Հարսնաքար»-ի գործն ուղարկվեց դատարան

Դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է 6 մեղադրյալների մասով «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում հունիսի 17-ի բռնարարքի գործով մեղադրական եզրակացությունը: Գործն օգոստոսի 23-ին ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարան՝ ըստ էության քննելու համար: Այդ մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Հիշեցնենք, որ բռնարարքի հետևանքով մահացել էր

Տիգրան Հեքեքյան. Ուրիշի ուժեղ, սիրուն, հարուստ հայրումայրը չեմ ուզում

Aravot.am-ը ճանաչված խմբավար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանից հետըաքրքրվեց՝ ի՞նչ զգացողություն ունի Անկախության հռչակագրի ընդունման 22-ամյակի առիթով: Արվեստագետը նշեց, որ հռչակագրի ընդունման օրը Հայաստանի սահմաններից դուրս է եղել ու հիմա չի կարող նկարագրել այն հուզմունքը, որ ժամանակին ապրել է: «Զարմանում եմ, որ երբեմն մարդիկ քննարկման են դնում՝ Անկախությունը լա՞վ էր, թե վատ:

Նաիրա Զոհրաբյան. «Մակեյանը ստանձնել է ՀՀԿ-ի փաստաբանի կարգավիճակը»

ՀԱԿ ներկայացուցիչ եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «168 ժամ»-ին ասել էր, որ «Բարգավաճ Հայաստանը» այս խորհրդարանական ընտրություններին կոնկրետ իր ընտրատարածքում ավելի շատ փող է բաժանել, քան ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը: Նրա խոսքերով` «Ի՞նչ տարբերություն, եթե ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն տեղերով փոխվեն, ի՞նչը կփոխվի»: Այս առնչությամբ այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մի

Մասսայական ծառահատումներ Գորիսում

Գորիսի Գրիգոր Տաթեւացի հրապարակն անճանաչելիորեն փոխվել է: Հրապարակի ծառերից եւ ոչ մեկը չի մնացել, մոտ 2 տասնյակի հասնող ծառեր ու թփեր միանգամից հատել են եւ հրապարակը լրիվ մերկ տեսք է ստացել: Ականատեսների պատմելով` մեկ օր առաջ հենց օրը ցերեկով էին բարբարոսաբար կտրում հրապարակը գեղեցկացնող ծառերը եւ ոչնչացնում կանաչապատ հատվածը: «Առանց այն էլ կանաչ տարածքներով Գորիսն

Թուրքիայում քուրդ 16 ապստամբ է սպանվել

Թուրքիայի զինծառայողները երկրի հարավ-արևելքում ռազմական շարասյան վրա կատարված հարձակումից հետո տեղի ունեցած բախումների ընթացքում սպանել են քուրդ 16 զինյալ: Պաշտոնյաների համաձայն, Քրդստանի աշխատավոր կուսակցության ապստամբների կողմից չորեքշաբթի օրը Իրաքի և Իրանի հետ սահմանամերձ Հաքարի նահանգում ճանապարհի եզրին տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է հինգ զինծառայող, յոթը զինծառայող վնասվածքներ է ստացել: Այս հարձակմանն ի պատասխան դեպի

Վարդան Ղուկասյանը նեղո՞ւմ է իր այն աշխատակիցներին, ովքեր մասնակցում են Բալասանյանի քարոզարշավին

Երեկվանից Գյումրիում լուրեր տարածվեցին այն մասին, որ Վարդան Ղուկասյանի թիկնապահները մի լավ դաս են տվել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մշակույթի կառույցների այն աշխատակիցներին, ովքեր նախորդ օրը գնացել են Սամվել Բալասանյանի հետ հանդիպման: Ըստ այդ խոսակցությունների, թիկնապահները ծեծել են որոշ թանգարանների տնօրենների: Քանի որ «ծեծվողների» ցանկում շրջանառվում էր նաև Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանի անունը,

Սեռական հարաբերություններ է առաջարկել մանկահասակ աղջնակին

Ոստիկանությունում  հարուցվել է քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի առաջին՝  անառակաբարո գործողություններ ու 263-րդ հոդվածի երկրորդ մասով՝ պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը, հատկանիշներով,  կատարվում է նախաքննություն: Ինչպես հայտնի է դարձել «Փաստինֆո» գործակալությանը,  գործի շրջանակներում ձերբակալվել է  Երևանի բնակիչ, 28-ամյա  մի երիտասարդ, ով կասկածվում է մանկական պոռնոգրաֆիա ներկայացնող տեսանյութեր հավաքելու, պահպանելու, ինչպես նաև մանկահասակ երեխային

Ռուբեն Բաբայան. Առանց ներքին անկախության՝ հռչակագիրն ընդամենը գեղեցիկ փաստաթուղթ է

1990թ. օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի առաջին նիստում ընդունվեց Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը: Իսկ մեկ օր անց, հիմնվելով «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի վրա, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Խորհրդային Հայաստանը վերանվանել Հայաստանի Հանրապետություն: Aravot.am-ը Հովհ. Թումանյան անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանից հետըաքրքրվեց՝ ի՞նչ զգացողություն ունի Անկախության հռչակագրի ընդունման 22-ամյակի առիթով: «Անկախության զգացողությունն ամենահրաշալի զգացողությունն է, եւ

Ազգային ժողովի նախագահը գումար է փոխանցել նեյրոլեյկոզով հիվանդ երեխայի հաշվեհամարին

Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցում է փոքրիկ Նարեկի համար բացված հաշվեհամարին և մաղթում է նրան շուտափույթ ապաքինում: Այս մասին գրված էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի Facebook-ի պաշտոնական էջում: 6-ամյա Նարեկ Մարտիրոսյանը տառապում է նեյրոլեյկոզ հիվանդությամբ: Հայ բժիշները անում են ամեն  ինչ երեխայի կյանքը փրկելու համար, բայց վերջնական

«Հարսնաքարի» գործով փաստաբանները ստացել են միջնորդությունների մերժման հիմնավորումները

Հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանների համոզմամբ, նախաքննական մարմինը անհիմն կերպով է մերժել իրենց բոլոր միջնորդությունները։ Փաստաբաններն այսօր գրավոր ստացել են իրենց միջնորդությունների մերժման հիմնավորումը, որտեղ, ըստ նրանց, որեւէ հիմնավորում չկա։ Նախաքննական մարմինը, մերժելով տուժող կողմի բազմաթիվ միջնորդությունները, նշել է, թե այդ միջնորդությունները

Նաիրա Զոհրաբյան. «Եթե Հմայակ Հովհաննիսյանը շարունակի իր անպարկեշտ վարքագիծը` կհրապարակենք կոնկրետ փաստեր»

«Եթե Հմայակ Հովհաննիսյանը շարունակի իր ոչ ադեկվատ վարքագիծը, բնականաբար, բոլոր այդ փաստերը կհրապարակվեն»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսպես պատասխանեց մեր հարցին, թե ի՞նչ փաստական ապացույցներ ունեք, որ, ինչպես ասված էր ԲՀԿ նախագահի խոսնակի տարածած հայտարարության մեջ՝ Հմայակ Հովհաննիսյանը քաղաքական անպարկեշտություն է արել եւ փորձել մանեւրել դաշտում: Հիշեցնենք, որ երեկ Քաղաքագետների

Հատուկ պահպանվող տարածքների օրինագծում մանեւրել են` չնշելով, որ այդ տարածքներում անգամ փակ եղանակով չի կարելի հանք շահագործել

Հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ օրենքը փոփոխությունների ենթարկվելուց հետո էլ մի շարք թերություններ ունի: Ներկայումս նոր օրինագիծը քննարկման փուլում է եւ խորհրդարան գնալուց առաջ բնապահպանները ցանկանում են «ջրի երես» հանել այդ թերությունները: Այսօր «Արմատ» մամուլի ակումբում, Էկոլոգիական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը նկատեց, որ օրինագծում հստակ սահմանափակում դրված չէ, որ այդ տարածքներում  հանքարդյունահանությունն արգելվում է: Ըստ, ասուլիսին

Գարշահոտություն տարածող հեռուստաընկերությունները թմրանյութ են երիտասարդներրի համար. Գագիկ Գինոսյան

«Հայկական հեռուստածրագրերը չունեն համապատասխան լրջություն և ազգային ուղղվածություն: Եթերի դեմքը մենք ենք ձևավորում, իսկ գաղափար չլինելու դեպքում չկա և դրա կրողը»,- այսօր «Ելակետ» ակումբում ասաց գրող- հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: Նրա խոսքով, հեռուստաեթերը չի պարունակում հասարակությունից բխող ծրագրեր. «Մեղքը գաղափարի պակասի մեջ է: Հայ ազգը տաղանդավոր է, և չի կարելի ասել, թե նրա արգանդը չորացել է:

Փարաջանովի թանգարանը կմնա ստվերում

Ս. Փարաջանովի տուն-թանգարանի դիմաց վերսկսվել է բնակելի կիսակառույցի շինարարությունը, որը կառուցելու թույլտվությունը սեփականատերը ձեռք է բերել շինարարության մի մասն անելուց հետո միայն: Թանգարանի մոտակայքում բնակվող ինժեներներ Հարություն Հարությունյանը եւ Կարեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում պատմեցին, որ սույն կառույցի թույլտվությունը տրվել է նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք՝ անցյալ տարի ապրիլի 19-ին, մինչդեռ «Ֆինստրոյ արտ հաուզ» ՍՊԸ-ն,

Սոցիալական ոլորտը զերծ կմնա սուբյեկտիվ միջամտությունից

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստում հաստատվել է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը վարելու կարգը, որի շնորհիվ կբարձրանա կենսաթոշակառուներին մատուցվող ծառայությունների որակը, կհստակեցվի կենսաթոշակային ծրագրերի հասցեականությունը, ինչպես նաև կնվազեն կենսաթոշակի նշանակման և վճարման կապակցությամբ առկա կոռուպցիոն ռիսկերը, պատահական և միտումնավոր սխալների հնարավորությունը։ «Արդյո՞ք շտեմարանի կիրառումը

Ծնողին բացատրում են, որ բռնություն է կիրառում, բայց նա չի հասկանում

Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում, մասնավորապես՝ Լոռու մարզում, երեխայի նկատմամբ կիրառվող ֆիզիկական բռնությունը որպես կանոն ծնողների կողմից չի գիտակցվում որպես բռնություն: Բաժնի պետ Նարեկ Սարգսյանն ասում է, որ թեեւ տարեկան հոգեբանական բռնության հարյուրավոր դեպքեր են գրանցվում, այնուամենայնիվ, ֆիզիկական բռնության մասին ոչ երեխան, ոչ շրջապատի

Անցյալ շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Հունաստան

Այսօր Orange-ը հայտարարեց այն հաջողակ բաժանորդի անունը, ով ստացել էր օգոստոսի 13-ից օգոստոսի 19-ը ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Վանաձորում բնակվող Վլադիմիր Սարգսյանն է, ում զանգահարել էր Հունաստանի մայրաքաղաքում քաղաքում բնակվող իր ազգականը: Վլադիմիրը կստանա ինքնաթիռի տոմս` այս տարվա ընթացքում Աթենք այցելելու համար: «Ուրախությամբ եմ Վլադիմիրին շնորհում ինքնաթիռի տոմսը դեպի Աթենք: Հուսով ենք, որ

Կառավարությունը շարունակում է աջակցել սիրիահայերին

Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ մեկ տարի ժամկետով ուժի մեջ է թողել Սիրիայի Արաբական Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիների վարորդական իրավունքի վկայականները` 1 տարուց հետո սահմանված կարգով դրանք փոխանակելու պայմանով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առիթով նշել է, որ կառավարությունը փորձում է սիրիահայերի համար ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի նրանք հեշտությամբ հարմարվեն իրենց համար նոր

Լույս կտեսնի «Հայաստանի հրեական համայնքը» գիրքը

Հայաստանում հրեական համայնքի 20-ամյակին նվիրված մամլո ասուլիսում այսօր` հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը խոսեց հրեական համայնքի գործունեությունից և ձեռքբերումներից. «Նախորդ տարի հրատարակվել է «Հայաստանի հրեաները միջանադարում» անվանումով գիրք` նվիրված Հայաստանում հրեական համայնքի պատմությանը: Եղեգիսում հայտնաբերված են հրեական քաղաքների մնացորդներն, որոնք խոսում են այն մասին, որ հրեաները Հայաստանում ապրել են դեռևս 13-րդ դարում»: Ռիմա Վարժապետյանը հավելեց,

«Գյումրին մահացող եւ աշխարհի ամենաթանկ քաղաքն է»` պնդում են Գյումրիի ավագանու թեկնածուները

Երեկ հանրապետության երկրորդ քաղաքում եւս մեկնարկեց ՏԻՄ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը. ասել, թե այն առաջին օրվանից աչքի ընկավ իր հետաքրքիր ընթացքով, սուտ կլինի: Դասական քարոզարշավի ֆոնին թերեւս տարբերվում էին Գյումրու հայտնի հասարակական գործիչներից բաղկացած «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության անդամների ելույթները՝ Գյումրու զարգացման ծրագրի շուրջ: Հիշեցնենք, որ նրանցից 7-ը իր թեկնածությունն է առաջադրել ավագանու անդամ դառնալու

Թվային հեռուստատեսությունը կգործի 2015 թվականից

Կառավարության որոշմամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետությունում  վերգետնյա թվային հեռուստառադիոհեռարձակման համակարգի ներդրման ծառայությունների մատուցման բնութագրին ներկայացվող պահանջները։ Թվային ցանցի կառուցումը նախատեսվում է իրականացնել գործող անալոգային ցանցի հիման վրա։ Անալոգային և թվային զուգահեռ հեռարձակման շրջանը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բնակչության ընդգրկվածությունը թվային հեռուստահեռարձակմամբ չի գերազանցի անալոգային հեռարձակման ցուցանիշը։ Անալոգային հեռարձակման անջատումը հնարավոր կլինի, երբ բնակչության ոչ

«Անկախության հռչակագիրն ինչո՞ւ է մեքենայում պահում»

«ՀՀ Անկախության հռչակագրի ընդունումից հետո բավարար պայմաններ կային, որպեսզի մի շարք մեզ համար կարևոր խնդիրներ լուծվեին, օրինակ՝ ցեղասպանության հարցը, ժողովրդավարությանն ուղղված քայլեր, բայց այն ժամանակվա իշխանությունները դա չարեցին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Հայացք» ակումբում հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Նա, ավելի մանրամասն գնահատելով այդ ժամանակվա իշխանությունների գործունեությունը, նշեց. «Օտարների կողմից պարտադրված իշխանություններ էին»: Պ. Հայրիկյանը վրդովվում

Հրանտ Բագրատյանն ընդունում է Վարդան Արամյանի դեբատի հրավերը

Պայմանը սա է՝ նա պետք է թուղթ բերի, որ հանդես է գալու Տիգրան Սարգսյանի կամ նախագահի անունից Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ֆեյսբուքյան իր էջում բանավեճի էր հրավիրել ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին` տնտեսական քաղաքականության շուրջ: Այդ գրառումն արվել էր այն բանից հետո, երբ Վարդան Օսկանյանը կոշտ քնադատության էր ենթարկել վարվող տնտեսական քաղաքականությունը: Այսօր «Առավոտը» պարոն Արամյանից

Նարեկ Գալստյան. «Քիմ Կարդաշյանի մասին ավելի շատ գիտեն, քան անկախության հռչակագրի մասին»

Օգոստոսի 23-ը Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրն է: Օրվա քաղաքական և պատմական կարևորության մասին այսօր «Զարկերակ» ակումբում խոսեցին քաղաքագետ Նարեկ Գալստյանն ու պատմական գիտությունների թեկնածու, միջազգային հարաբերությունների մասնագետ Մենուա Սողոմոնյանը: Վերջինիս խոսքով` հռչակագրի միջոցով վերահաստատվել է հայ ժողովրդի զարգացման հետագա ուղին. «Այդ ուղու զարգացումը հաստատվել է 1918 թվականին: Պատահական չէ, որ Հայաստանում երբեք չեն եղել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031