Օրվա լրահոսը
Բարսեղ Թումանյանի սանը օպերայում տեղ չունի
«Մարգարեն իր հայրենիքում տեղ չունի». այս հին ճշմարտությանը բախվեցինք, երբ ծանոթացանք օպերային տենոր Գեւորգ Հաճյանի հետ, որը հասցրել է հանդես գալ եվրոպաներում ու ամերիկաներում՝ իր վրա բեւեռելով երաժշտական աշխարհի հետաքրքրությունը։ Բայց արի ու տես, որ Երեւանի օպերային թատրոնում, որտեղ լավագույն տենորների կարիք միշտ էլ զգացվում է, Հաճյանը, կարծես թե, տեղ չունի։ Գուցե պատճառներից մեկն այն
«Հարսնաքարի» գործով տուժող կողմի միջնորդությունը մերժվեց
Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էինք «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո տուժող կողմը ներկայացրել էր համապատասխան միջնորդություններ: Ուստի Aravot.am-ը Վահե Ավետյանի իրավահաջորդի (հոր) և մյուս տուժողների ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ գործի քննությունը միջնորդության ներկայացումից հետո ի՞նչ ընթացք ստացավ: Լ. Հակոբյանը տեղեկացրեց. «Երեկ երեկոյան մենք հեռախոսով տեղեկացվել ենք, որ
«Էրեբունի» դպրոցը SOS է հնչեցնում
Բոստոնի «Էրեբունի» հայկական շաբաթօրյա դպրոցը մյուս տարի կտոնի հիմնադրման 25 տարին: 2008-ից կրթօջախը ղեկավարում է Արմինե Մանուկյան-Մեձօրյանը: Սա տարածքի միակ դպրոցն է, որտեղ դասերն արեւելահայերենով են, եւ տնօրենի խոսքով, «Էրեբունին»անգամ մրցակցում է Բոստոնի ամենօրյա հայկական 2 դպրոցների հետ, որոնցից մեկում այնքան հին նյութերով են անցնում, որոնցով ժամանակին իր ամուսինն է սովորել: «Էրեբունին» հիմնադրել են մի
Արաբկիր շրջանի որոշ փողոցներում ջուր չի լինի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, օգոստոսի 23-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Բարբյուս, Սեպուհ, Կալենց, Քեռու, Սևաստոպոլյան, Բակունց փողոցների, Կիևյան նրբանցքի, Կոմիտաս պող. 1, Խաչատրյան փ. 1-6, Հակոբյան փ. 8-12, Հ. Էմին փ.1-23, Գյուլբենկյան փ. 35-46 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների
Բացառություն սիրիահայերի համար
Հայաստանի կառավարությունը մտադիր է սիրիահայերի համար բացառություն սահմանել վարորդական իրավունքի վկայականների փոխանակման կարգից: Մասնավորապես, նախատեսվում է Սիրիայի ազգությամբ հայ քաղաքացիների` 1968 թ. նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող ազգային վարորդական վկայականները փոխանակել առանց որակավորման քննություններ հանձնելու: ՀՀ կառավարության օգոստոսի 23-ի նիստի օրակարգում ընդգրկված «Սիրիայի
Առողջապահության փոխնախարարը՝ Դիանա Սիրունյանի մասին. «Բացասական դինամիկա կա»
Հանկարծամահ եղած Սուրեն Սիրունյանի դստեր՝ Դիանա Սիրունյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Aravot.am-ի հետ զրույցում աղջկա առողջական վիճակի մասին նոր մանրամասներ հայտնեց առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը: Նրա խոսքերով. «Վատն այն է, որ բացասական դինամիկա կա: Լավագույն մասնագետները նայեցին ու իրենց նշանակումներն արեցին, հիմա մնում է, որ, եթե վիճակը կայունանա՝ վիրահատեն: Մասնագետները միմյանց
ԲՀԿ-ական թեկնածուին ի սրտե պաշտպանում են միայն ՀՀԿ-ականնե՞րը
Գյումրեցի լրագրողների պնդմամբ՝ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի՝ քաղաքապետի թեկնածու առաջադրվելը միանշանակ չի ընդունվել իր կուսակիցների կողմից. ԲՀԿ Շիրակի մարզային ու քաղաքային կառույցի որոշ ներկայացուցիչներ այնպես են նեղվել Գագիկ Ծառուկյանի ընտրությունից, որ մտադրվել են չխառնվել պարոն Բալասանյանի գործերին: Ճի՞շտ է արդյոք այս տեղեկությունը, եւ մի՞թե նման վերաբերմունքը պատճառ կդառնա, որ Սամվել Բալասանյանը քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո ԲՀԿ-ից
Ռումբ` Գյումրու կենտրոնո՞ւմ
Մոտ մոտ ժամ է` խուճապ է ստեղծվել Գյումրու կենտրոնական Կիրով փողոցում: Բանն այն է, որ անհայտ անձը ահազանգ է հնչեցրել այն մասին, որ «Դելմար» սրճարանի մոտակայքում պայթուցիկ ռումբ է տեղադրված: Այս պահին ոստիկանությունը շրջափակել է փողոցը` դադարեցնելով երթևեկությունը: Մեզ փոխանցեցին, որ կես ժամից պարզ կդառանա, թե սա ինչ-որ մեկի չար կատա՞կն է` քարոզարշավի նախաշեմին խուճապ
Սամվել Բալասանյանը` իր քաղաքապետ դառնալու, կաշառքով տրվող տեղեկանքների, ռեվիզոր հրավիրելու և «Առավոտ» օրաթերթի հրապարակման մասին
Երկու օր առաջ Գյումրու քաղաքապետի իշխանական թեկնածուն` Սամվել Բալասանյանը, հանդիպեց Գյումրու մի շարք հ/կ ներկայացուցիչների հետ` նրանց հետ քննարկելով տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին քաղաքի գործազրկությանը, բարոյահոգեբանական կեղտոտ մթնոլորտին, անճաշակ քաղաքաշինական լուծումներին, քաղաքապետարանում առկա կոռուպցիային, մասնավորապես տեղեկանքների համար պահանջվող խելահեղ գումարներին, ներդրումներ չլինելուն և այլն: Թվում էր, թե պարոն Բալասանյանը խոսում է իր հետագա անելիքներից,
Ինչպես չդառնալ աղանդ
Երեկ «Առավոտի» թղթակցի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը տվեց երկու շատ տրամաբանական պատասխան. եթե Սմբատ Այվազյանը ցանկանում է զբացվել զուտ հասարակական գործունեությամբ, դրա մեջ ոչ մի արտառոց բան չկա, եթե իր`Արամ Սարգսյանի երբայրը` Արմենը, համակրում է Սերժ Սարգսյանին, ապա դա էլ է նորմալ. պարտադիր չէ, որ ամբողջ հայությունը բոլոր հարցերի շուրջ միեւնույն տեսակետն
Սերգեյ Դանիելյան. Անասունների համար բան չեմ ասում, ով խելոք ա՝ կհասկանա
Ճանաչված դերասան Սերգեյ Դանիելյանի (Յոժ) Facebook-յան էջում արված գրառումը բուռն կրքեր է բորբոքել: Դերասանը գրել էր. «Երկրաշարժի և պատերազմի տարիներին սփյուրքը կանգնեց մեր մեջքին: Հիմա երբ սիրիահաերը ճարահատյալ փաղչում են Հայաստան, մենք թակգացրել ենք բնակարանաին վարձերը: Ել մի բողոքեք որ պետական այրերը վատն են, մենք ազգովի դիշովկեկենք: Օլիգառխից մինչև հասարակ երևանցի: Ես հրաժարվում եմ երևանցի
«Հարսնաքարի» գործով հարցաշարի պատասխանները որևէ նոր բան չեն բացահայտել
Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան հաշվեհարդարի հետևանքով ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանի սպանության կապակցությամբ ՀՀ ԱԺ «Ժառանգություն», ՀԱԿ և Հ.Յ. Դաշնակցություն խմբակցությունները կազմեցին 9 կետից բաղկացած հարցաշար և հուլիսի 23-ին ուղարկեցին ՀՀ դատախազություն ու ՀՀ կառավարություն: Հարցաշարում մասնավորապես հարցեր էին բարձրացվում այն մասին, թե արդյոք հայտնի՞ են «Հարսնաքար»-ում տեղի
«Դուք Վանոյի գալուց ինչ-որ մի սենց մե~ծ սպասելիքներ ունե՞ք, դուք ընդհանրապես Վանո Սիրադեղյանին ճանաչո՞ւմ եք»
Այսօր «Հայացք» ակումբում անդրադառնալով նախկին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձի շուրջ բարձրացված աղմուկին ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը նշեց. «Ես Վանոյին շատ լավ ճանաչում եմ դեռ սովետական տարիներից: Ես ոչ թե դա համարում եմ ամենաքննարկվելիք հարցը: Ուզում է` թող վերադառնա, ես պիտի նստեմ լաց լինեմ, որ Վանոն չի՞ ուզում գա: Դուք իրա գալուց ինչ-որ մի
Ավելի քիչ մարդիկ են հավատում Թուրքիայի եվրոպական ապագային
Թուրքիան ի վերջո կանդամակցի Եվրամիությանը, թե` ոչ. այս հարցին դրական պատասխանողների եւ Թուրքիայի եվրոպական ապագային հավատացողների թիվը նախորդ տարվա համեմատ զգալի կրճատվել է, փաստում է վերջերս անցկացված հարցումը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ հարցումն անցկացրել է Թուրք-գերմանական գիտակրթական ուսումնասիրությունների հիմնադրամը հունիսի վերջին Ստամբուլում, Անթալիայում, Տրապիզոնում, Իզմիրում, Կեսարիայում` հարցեր ուղղելով 1100 մարդու: Թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուզը» տեղեկացնում է,
Հանուն Կենտրոնական բանկի անգամ 2 ծառը չեն հատել, շենքն են տեղափոխել
Այս պահին Դիլիջան քաղաքի 30-ից ավելի հանգստյան տներում եւ առողջարաններում որեւէ ազատ սենյակ չկա: Այս մասին այսօր «Ազդակ» մամուլի ակումբում լրագրողներին ասաց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Քաղաքն այս տարի ունեցել է զբոսաշրջիկների մեծ հոսք, նույնիսկ փողոցներում խցանումներ են եղել: Եթե նախորդ տարի 12 ամիսների ընթացքում է քաղաքն ընդունել 15 հազար գրանցված հանգստացող, ապա այս տարի
30 000 եվրո պետության գրպանից՝ «Եհովայի վկաներին» . օրենքը չի՞ համապատասխանում չափանիշներին
Հայաստանի տարածքում գործող «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամներն արդեն երեք դատ են շահել ընդդեմ ՀՀ-ի ու երկիրը պարտավոր է կատարել «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի», «Բուխարատյանն ընդդեմ Հայաստանի» եւ «Ծատուրյանն ընդդեմ Հայաստանի» կայացված վճիռների պահանջը եւ նրանց վճարել 30 000 եվրո տուգանք: Այլընտրանքային ծառայության հնարավորություն ընձեռող «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը չի կիրառվում ու պարտադիր զինվորական ծառայությունից իրենց
Գիտակցության չգալով մահացել է
Օգոստոսի 20-ին, ժամը 09.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Աթոյան անցուղու թիվ 5 շենքի մոտից մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 71-ամյա Սերգեյ Շախմուրադյանը, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Ըստ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ պարզվել է, որ նա վայր է ընկել նշված շենքի 3-րդ հարկից: Նույն օրը, ժամը 12.30-ին, Սերգեյ Շախմուրադյանը, գիտակցության
Հայաստանը զենք է գնում, մինչդեռ Ադրբեջանը…
Ադրբեջանական մամուլը վերջերս այնպիսի աղմուկ բարձրացրեց առ այն, թե իբր Ուկրաինան Հայաստանին գաղտնի զենք է վաճառում, որ քիչ էր մնում միջպետական սկանդալ հասունանար: Տվյալ լուրն արագորեն և պաշտոնապես հերքվեց, թե՛ Հայաստանի, թե՛ Ուկրաինայի կողմից, բայց թերևս, ոչ մի լուրջ վերլուծաբան և փորձագետ չհավատաց նման հայ-ուկրաինական «դիվանագիտական ռևերանսին»` հիշելով ոչ վաղ անցյալում աղմկահարույց հայ-մոլդովական փորձը: Ինչևէ,
Մարտեր են ընթացել Սահակյան ազգային վարժարանին հարող տարածքում
«Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը հեռախոսազրույց է տվել եւ Հալեպում տիրող իրավիճակը ներկայացրել Բերիո թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռաիսյանը։ «Անցող մի քանի օրերի ընթացքում Սիրիայում բախումներն ուղղակիորեն մոտեցել են հայկական շրջաններին՝ ոչ միայն Հալեպում, այլեւ հայաբնակ այլ շրջաններում։ Օրինակ, շաբաթ օրը շուրջ 200 կգ կշռող ռումբ է պայթել Ղամշլի Սեւան փողոցում եւ հսկայական փոս է առաջացրել։ Բարեբախտաբար,
VITAMIN Ա
– Մեր պատգամավորներն էնքան վատն են, որ հիմնականում Անթալիայում են հանգստանում: – Մեր պատգամավորներն էնքան վատն են, որ փոխանակ Անթալիայում անհանգստանան, Անթալիայում հանգստանում են:
«Հարսնաքար»-ի գործով մեղադրական եզրակացությունն ուղարկվեց դատախազություն
Կազմվել ու ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում հունիսի 17-ի բռնարարքի գործով ներգրավված 6 մեղադրյալների մասով մեղադրական եզրակացությունը: ՀՀ գլխավոր դատախազությունում մեղադրական եզրակացության հաստատումից հետո գործը կուղարկվի դատարան: Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդի ու մյուս տուժողների ներկայացուցիչների միջնորդությունների մի մասը
Սուրեն Աբրահամյան. «Թող Ռուբեն Թորոսյանը զգուշացնի, որ հանկարծ չվատանամ»
Aravot.am-ը «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի Երեւանի ավագանու անդամ Ռուբեն Թորոսյանի այսօրվա հայտարարությունը, թե ավագանու առաջիկա նիստում պատրաստվում է նախաձեռնություն ներկայացնել` դադարեցնելու «ՀԱԿ» կուսակցությունների դաշինքից ավագանու անդամներ ընտրված 8 անձի լիազորությունները, որոնց թվում նշված է նաեւ Սուրեն Աբրահամյանի անունը: Պարոն Աբրահամյանը Ռուբեն Թորոսյանին խնդրեց դա միանգամից չանել. «Թող գոնե մտերիմների, ծանոթների միջոցով
«Հայաստանում եղած բոլոր ծրագրերի մեջ «Բազեն» տարբերվում է մյուսներից»
«Բազե 2012»-ն ավարտված է: Այսօր «Ելակետ» ակումբում կազմակերպիչները խոսեցին արդյունքների եւ տպավորությունների մասին: «Բազե» հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանի կարծիքով՝ «Բազե» երիտասարդական հավաքը անցել է շատ հաջող: Ընթացքում կազմակերպվել է ազգային պարերի ուսուցում եւ մի շարք մրցույթներ: Մասնակցում էր 400 երիտասարդ, նրանցից 10 հոգին գնացել են Կեչառիս, որտեղ էլ մկրտվել են: Պաշտոնական այրերը նույնպես հետաքրքրված էին
ՀՔԾ ղեկավարի տեղակալին կնշանակի ՀՔԾ ղեկավարը
Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, ով մինչև նշանակումը վերջին չորս տարին զբաղեցրել է հատուկ քննչական ծառայության գլխավոր խմբի կամ վերջին հինգ տարին առաջատար խմբի պաշտոն կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 8 տարվա ստաժ: Ի պատասխան «Փաստինֆո» գործակալության թղթակցի հարցման, ՀՀ ՀՔԾ-ից հայտնեցին, որ հիշյալ պահանջներն ամրագրված են «ՀՀ հատուկ
Արամ Սարգսյան. «Վանոն գրպանից հանում էր 10 հազար դոլարը, ասում էր առ գնա, Տիգրան Մանսուրյան, գնա էս քո հարցը լուծի»
ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը այսօր «Հայացք» ակումբում հայտարարեց, որ Սերժ Սարգսյանին այսօր նախագահական ընտրություններում խանգարող չկա: Հարցին՝ եթե ընդդիմությունը միավորվի եւ հանդես գա միասնական թեկնածուով, լուրջ մրցակցություն կլինի՞՝ նա պատասխանեց. «Այդ նույն ուժերը արհեստական հարցադրում են էլի անում: Ընդդիմության միասնական թեկնածու ժամանակին եղել է, մենք հանդես ենք եկել Ստեփան Դեմիրճյանով, «Արդարություն» դաշինքը պաշտպանել է
Սերժ Սարգսյանն այցելել է Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղու կառուցման շինհրապարակ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղու կառուցման շինհրապարակ, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: Քաղաքապետը Հանրապետության նախագահին զեկուցել է վերոնշյալ և Երևան քաղաքում 2012թ. իրականացվող ճանապարհաշինարարական այլ ծրագրերի ընթացքի վերաբերյալ՝ ներկայացնելով նաև մայրաքաղաքի ճանապարհաշինարարական հեռանկարային ծրագրերը: Նշվել է, որ Երևան քաղաքի 2005-2020թթ. գլխավոր հատակագծով
Հայաստանից հարուստ երկրներ կան, որոնք պարալիմպիկ խաղերին մասնակցում են մեկ կամ երկու հոգով
«Պոստ սկրպտում» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողները հետաքրքրվեցին, թե Հայաստանը պարալիմպիկ խաղերին ինչո՞ւ է ընդամենը երկու հոգով մասնակցում եւ հանրապետությունում չկա՞ն այլ մարզիկներ, որոնք նույնպես կարող էին վարկանիշ ձեռք բերել: «Այդպիսի մարզիկներ էլի կան, հատկապես, ծանրամարտում: Բայց գաղտնիք չէ, որ վարկանիշային ուղեգրեր նվաճելը կապված է համապատասխան մրցումների մասնակցելու հետ: Իսկ դրանք լուրջ գումարներ են, որ
Դատարանում կհարցաքննվի միայն քննիչ Լեւոն Պետրոսյանը
Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության նախորդ` օգոստոսի 15-ի նիստում տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը եւ նրա ներկայացուցիչները` իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը, փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատարանին միջնորդություն էին ներկայացրել քրեական գործում առկա հակասությունների, դատաքննության ընթացքում այդպես էլ չպարզաբանված հարցերի վերաբերյալ պատասխաններ ստանալու համար դատարան որպես վկա հրավիրել եւ հարցաքննել նախաքննությունն իրականացրած քննիչներ Սարգիս Մադաթյանին, Հայկ Մարգարյանին եւ Լեւոն
«Նուբարաշենի գողական թափթփուկներին հանգիստ կարելի է բերել դարձնել դատախազ եւ ոստիկան, դրանից ոչինչ չի փոխվի» (Տեսանյութ)
Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիի դեմ քրգործի դատավարության ընթացքում պարզվեց, որ ոստիկանությունը գրություն էր ուղարկել դատարան ու հավաստիացրել, որ դեպքի օրը` 2011-ի հոկտեմբերի 20-ին կառավարության շենքի առջեւ կատարվածի տեսագրությունը չի պահպանվել, քանի որ ժապավենի վրա այլ ձայնագրություն են արել, իսկ էլեկտրոնային տարբերակով էլ տեսանյութը պահում են 6
Պարալիմպիկ խաղերում Հայաստանի դրոշակակիրը ծանրորդ Գրետա Վարդանյանն է
Aravot.am-ի հարցին, թե Հայաստանի պատվիրակությունը ե՞րբ է մեկնելու Լոնդոն եւ բացման շքերթում ո՞վ է լինելու Հայաստանի դրոշակակիրը, «Փյունիկ» հաշմանդամների միության նախագահ, ՀՀ պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը պատասխանեց. «Մեր պատվիրակությունը Լոնդոն մեկնում է օգոստոսի 24-ին եւ բացման հանդիսավոր շքերթում Հայոց Եռագույնը տանելու պատիվը վստահել ենք գյումրեցի ծանրորդ Գրետա Վարդանյանին»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































