Օրվա լրահոսը

Արարատ լեռ բարձրացած մի խումբ լեռնագնացներ արժանացել են ՀՀ վարչապետի շնորհակալագրերի

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արարատ լեռ ուխտագնացություն կատարած մի խումբ լեռնագնացների: Վերջիններս տեսանյութի միջոցով վարչապետին են ներկայացրել ուխտագնացությունից ստացած իրենց տպավորությունները: Հանդիպման նախաձեռնող գրող, հրապարակախոս Զորի Բալայանը ողջունել է լեռնագնացների այդ քայլը՝ նշելով, որ յուրաքանչյուր հայի համար Արարատը ոչ միայն սրբազան լեռ է, այլև հայրենիք: Ազգանվեր գործունեություն ծավալելու համար Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի շնորհակալա­գրով

Քաջարանցի երեխաների համար բակային ճամբար էր կազմակերպվել

Քաջարան քաղաքի երեխաները տարիներ ի վեր  ճամբարներում հանգստանալու հնարավորություն չունեն: Կապանի տարածաշրջանում մոտ 6 ճամբար կա, որոնք չեն գործում, իսկ քաջարանցի երեխաները ստիպված են լինում այլ մարզերի ճամբարներում հանգստանալ: Սակայն դրսում հանգստացող  երեխաների թիվը մեծ չէ: Այս տարի ընդամենը 5 երեխա է  մեկնել Հանքավանի ճամբարում ամառային հանգիստը կազմակերպելու, քաղաքի մնացած երեխաները ստիպված ամառային արձակուրդը  Քաջարանում

«Ժառանգության» թեկնածուները ՏԻՄ ընտրություններում

«Ժառանգություն» կուսակցությունը Սյունիք, Արարատ, Արմավիր, Շիրակ, Լոռի մարզերում սեպտեմբերի 9-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններում առաջադրել է թեկնածուներ եւ զորակցություն է հայտնել ընդդիմադիր այլ կուսակցություններ ներկայացնող  թեկնածուների:  Սիսիան քաղաքի ավագանու անդամի համար առաջադրվել է «Ժառանգության» Սիսիանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Ռադիկ Հովհաննիսյանի թեկնածությունը: Կապանում քաղաքային ավագանու անդամի համար առաջադրվել է կուսակցական Սամվել Հայրապետյանը:  Արտաշատի տարածքային ստորաբաժանումը Վերին Արտաշատ

«Ժառանգությունը» Գյումրիում կսատարի «Դաշնակցությանը»

ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Գևորգ Ալեքյանի տեղեկացմամբ, մի քանի օր առաջ ինքն ու Գյումրու քաղաքապետի ՀՅԴ-ական թեկնածու Հովսեփ Սիմոնյանը դիմել էին «Ժառանգության» տեղի կառուցի պատասխանատու Վահագն Հովհաննիսյանին`առաջարկելով քննարկել այն հարցը, թե կցանկանա՞ն արդյոք ՏԻՄ ընտրություններում պաշտպանել ՀՅԴ-ական թեկնածուներին: Նշենք, որ ՀՅԴ-ն քաղաքապետի թեկնածուից բացի՝ Գյումրիում ունի ավագանու երեք թեկնածուներ:Նրանցից մեկը Գյումրու թիվ 3 ավագ

Կենդանասերները որդեգրել են Բուտիկ անունով շանը և խուլ կատվին (ֆոտոշարք)

Երեկ Կիրովի անվան Մանկական զբոսայգում «Դինգո» կենդանասերների խումբը կազմակերպել էր կավճանկարչության միջոցառում. երեխաները նկարում էին իրենց սիրելի կենդանիներին: «Դինգո» խմբի անդամ Քրիստինա Ադումյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հերթական միջոցառման նպատակն է` Հայաստանում զարգացնել «մի գնիր, այլ որդեգրիր» գաղափարը: Խմբի անդամները վերցնում են փողոցային անօգնական կենդանիներին, հիմնականում` շներին,  իրենց ֆինանսական միջոցներով բուժում նրանց և հանձնում

Զոյա Թադեւոսյանը` ՀԱԿ-ում տարաձայնությունների մասին. «Հիասթափություն ամուսինների մեջ էլ է լինում»

«Եթե քաղաքական դաշտում արդեն երեւացող մի քաղաքական անձ լիներ, որ կարող էր հավակնել լիդերության, ես կփորձեի կիսել, հասկանալ իմ գործընկերոջը: Բայց ես չեմ տեսնում այդպիսի քաղաքական անձի, ում շուրջ մարդիկ կհավաքվեն: Որեւէ մեկը դա չի տեսնում: Չկա քաղաքական դաշտում մի հզոր քաղաքական գործիչ, ով կարող է ձեռքի մի շարժումով, մի արտահայտությամբ, մի խոսքով իր հետեիւց

16 հոգուն խաբած կնոջ դատը հետաձգվեց

Օգոստոսի 17-ին Բերդում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում  պետք է կայանար  Իջեւանի զինկոմիսարիատի ֆինանսատնտեսական բաժանմունքի նախկին պետ Հրանուշ Ներկարարյանի դատավարությունը: Հրանուշ Ներկարարյանը ներկայացել էր դատին, սակայն չէր ներկայացել գործով մեղադրող, զինվորական դատախազ Թեւոս Միրզաբեկյանը, ով ներկայումս գտնվում է  արձակուրդում: Այս գործով  դատական  հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 6-ին: Այս դատավարությանը անհամբերությամբ են սպասում բազմաթիվ իջեւանցիներ, ովքեր

Առանց Ռոման Ամոյանի, 55 կգ քաշային կարգը թերի է

«Սա միայն իմ կարծիքը չէ, այսպես արտահայտվում են աշխարհի բոլոր մասնագետները, այդ թվում` նաեւ Լոնդոնի օլիմպիական խաղերի առիթով,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը մամուլի ասուլիսում: – Ես միշտ ասել եմ. միայն խուսափենք կեղծիքներից: Բայց, ցավոք, այսօր սպորտում էլ են կեղծիքներ լինում ու այն էլ ինչպիսի՛: Ռոման Ամոյանի հետ մրցավարները դաժան վարվեցին վարկանիշային մրցումներում: Օրինակ, Բուլղարիայում նրա եւ

Արամ Զ. Սարգսյան. «Հարգում եմ Սմբատ Այվազյանի որոշումը»

Այսօր Aravot.am-ը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է կմեկնաբանի իրենց կուսակցության շուրջ վերջին լուրերը, ըստ որի «Հանրապետություն» կուսակցությունում լուրջ խնդիրներ կան, որ իր եւ Սմբատ Այվազյանը հակասությունների մեջ են, որ վերջինս պատրաստվում է խումբ հավաքել ու դուրս գալ «Հանրապետությունից» եւ որ Կոնգրեսից դուրս գալու որոշումը Արամ Սարգսյանը միանձնյա է ընդունել: Արամ

Հայ եկեղեցին հայ դպրոցին տարածք չի տալիս

Բոստոնի «Էրեբունի» հայկական շաբաթօրյա դպրոցը մյուս տարի կտոնի հիմնադրման 25 տարին: 2008-ից կրթօջախը ղեկավարում է Արմինե Մանուկյան-Մեձօրյանը: Սա տարածքի միակ դպրոցն է, որտեղ դասերն արեւելահայերենով են, եւ տնօրենի խոսքով, «Էրեբունին» անգամ մրցակցում է Բոստոնի ամենօրյա հայկական 2 դպրոցների հետ: «Էրեբունին» հիմնադրել են մի խումբ իրանահայեր, հետո այն ընդլայնվել է: Արմինե Մանուկյան-Մեձօրյանը նշում է, որ երբ

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը աշխարհի 10 ուժեղագույններից մեկն է

Այսօր մամուլի ասուլիսում Լեւոն Ջուլֆալակյանին հարցրին, թե մեր հավաքականն իր ուժով աշխարհում մոտավորապես ո՞րերորդն է: «Եթե նկատի ունեք ընդհանրապես նվաճած մեդալները, հատկապես վերջին քառամյա ցիկլում մենք բոլոր կարգի մրցումներից պարտադիր մեդալներով ենք վերադարձել` ոսկե, արծաթե եւ բրոնզե: Սա պատասխաններից մեկն է: Իսկ եթե ուզում եք իմանալ ընդհանրապես, Աշխարհի գավաթի խաղարկություններին մասնակցելու իրավունք տրվում է ըմբշամարտ

Դիանա Սիրունյանի վիճակը վատացել է

Քիչ առաջ ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը 168. am–ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ նախարարի հանձնարարականով ժամը 16:00-ին Դիանա Սիրունյանի առողջական վիճակը հետազոտելու համար տեղի է ունենալու կոնսիլիում, որին մասնակցելու են վնասվածքաբան, թոքային վիրաբույժ, ռեանիմատոլոգ, նյարդավիրաբույժ և Փարիզից ժամանած անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ  Գևորգ Աբգարյանը: Հ. Դարբինյանի փոխանցմամբ` երեկավա համեմատ Դիանայի վիճակը վատացել է, և այս պահի դրությամբ,

«Այս գործի միջոցով ԱԱԾ-ն պաշտպանում է նաև «Սիվիլիթասի» շահերը»

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 18-ին մերժեց «Սիվիլիթաս» հիմնադրամի հայցը, որով այն պահանջում էր վերացնել Ազգային անվտանգության ծառայության կողմից խոշոր չափի փողերի լվացման հատկանիշներով 25.05.2012թ. հարուցված քրեական գործը: Ուստի Aravot.am-ը գործի մանրամասներին ծանոթանալու և մեկնաբանություններ ստանալու համար զրուցեց «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի հետ: Նա նշեց. «Թերևս հայցի մերժման պատճառը հարցնեք ԱԱԾ-ի

Սուրենյանց այգու հարցով դատական քննությունը ընդհատվել է. կատարվելու է փորձաքննություն

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ալվարդ Հունանյանն այսօր կասեցրել է Սուրենյանց փողոցի բնակիչներն ընդդեմ «Մեծ Մհակ» ընկերության դատական գործի  քննությունը: Դատական գործընթացը կվերսկսվի այն բանից հետո, երբ համալիր փորձագիտական քննություն անցկացվի՝ պարզելու, թե արդյոք այգում ծառերը արմատախիլ են արվել: Այս մասին Epress.am-ին հայտնել է բնապահպան ակտիվիստ Կարեն Հարությունյանը: Դատաշինարատեխնիկական փորձաքնություն անցկացնելու

Արդարադատության նախարարությունը` Գուրգեն Եղիազարյանին

ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի`այսօր հնչեցրած մեղադրանքների հետ կապված արդարադատության նախարարությունից Aravot.am-ին պարզաբանեցին. «Արդարադատության նախարարությունը հասարակական կազմակերպություններին, ներառյալ կուսակցություններին գրանցում է, երբ ներկայացվում են օրենքով պահանջվող բոլոր փաստաթղթերը, վերջինները կազմված են օրենքի պահանջներին համապատասխան, ինչպես նաև փաստաթղթերում առկա չէ առերևույթ կեղծիք: Լրացուցիչ ստուգումներ չեն իրականացվում և եթե օրենքի պահանջը բավարարված է, ապա գրանցումը կատարվում է: Նույն

Նոր ճնշումներ վրացական ընդդիմության նկատմամբ

Խորհրդարանական ընտրություններից ընդամենը 40 օր առաջ իշխանությունները հերթական մարտահրավերն են նետում վրացական ընդդիմությանը: Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական Երազանք» դաշինքին մաս կազմող վեց կուսակցություններից չորսի բանկային հաշվեհամարները ժամանակավորապես արգելափակվել են: Պատճառը դեռ հունիս ամսին դատարանի կողմից սահմանված տուգանքն է: Ընդդիմությանը մեղադրում են քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման կարգը խախտելու մեջ: Վրաց իրավապահները պնդում են, որ ընդդիմադիր կուսակցությունները

Պետությունը գումարներ է ծախսում, բայց օգտվում են որսագողերը

«Եթե մի քանի տարի առաջ մենք նշում էինք, որ որսագողությունը վերացնելու դեպքում սիգի պաշարները 3-5 տարում ինքնիրեն կվերականգնվեն, ապա, հիմա արդեն դա հնարավոր չէ»: Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոլոգիայի եւ կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: Բանախոսի վստահեցմաբ, այն դրությունը, որում գտնվում են Սեւանի ջրային ռեսուրսները, պատմության ընթացքում երբեք չի

Արթուր Ալեքսանյան. «Օլիմպիական բրոնզը պատվաբեր է, բայց Լոնդոն մեկնել էի ոսկու ետեւից»

Aravot.am-ի հարցին, թե Լոնդոնում բրոնզե մեդալի արժանացած ըմբիշները երջանկությունից թավալ էին տալիս մրցագորգի վրա, սալտոներ անում, մարզիչներին տալիս գորգին, իսկ նրա աչքերում խորը թախիծ կար, Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 96 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը պատասխանեց կարճ. «Այնպես չէ, որ տխուր էի: Օլիմպիական բրոնզը մեծ նվաճում է: Բայց Լոնդոն մեկնել էի ոսկե մեդալի

Սուրեն Սիրունյանի դստեր ինքնասպանության փորձ կատարելու փաստով հարուցվել է քրեական գործ

ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի մահվանից հետո նրա դստեր` 16-ամյա Դիանա Սիրունյանի ինքնասպանության փորձ կատարելու փաստի առթիվ  Արաբկիրի քննչական բաժնում օգոստոսի 18-ին հարուցվել է քրեական գործ: Այս մասին  NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից: Նրանց փոխանցմամբ` քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելու փորձ): Հիշեցնենք, որ

Արմեն Երիցյանի աշխատավարձն է՞լ է ցածր

Հայաստանը 57 միլիոն դրամի հումանիտար օգնություն է ցուցաբերել օգոստոսի 11-ին Իրանում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը: Այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում  արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մեկ առ մեկ թվեց, թե ինչ ենք ուղարկել իրանցիներին. «26 հազար տուփ պահածո, վրաններ, խմելու ջուր, ծածկոցներ, քնապարկ, բացովի մահճակալ եւ այլն»: Հայկական կողմը իրանցիներին փրկարարական ծառայություն էլ է

Առանց վերլուծելու եւ հասկանալու մեղադրելը ճիշտ չէ

«Սպորտային հաջողությունը շատ կարեւոր պայման է: Ամեն ինչ էլ կարող է պատահել` հաջողություն էլ, հակառակն էլ: Առանց վերլուծելու անհաջողության համար մեղադրելը ճիշտ չէ: Պատկերացրեք` մարզիկը օլիմպիական չորս տարվա ցիկլը լրիվ անցել է, մարզվել ու լավ մարզավիճակում է: Բայց օլիմպիական խաղերից մեկ ամիս առաջ վնասվածք է ստանում ու իր իրական կարողությամբ չի կարողանում հանդես գալ: Դա

Զոյա Թադեւոսյան. «Քաղաքապետի թեկնածությունը, «դաբրոյով» է, գնանք իշխանությանն ասենք` դաբրո՞ տվեք»:

ՀԱԿ-ի` ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու հետ կապված վերջին շրջանում քննադատություններ են հնչում, որ Կոնգրեսը կամ մարդկային ռեսուրսներ չունի, որ մասնակցի, կամ այլեւս դադարել է իշխանության այլընտրանք լինել, դրա համար էլ չի մասնակցում: Այս առնչությամբ այսօր ՀԱԿ անդամ «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր Զոյա Թադեւոսյանը Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց. «Ամեն ինչ կարելի է ասել` ռեսուրս ունի,

Pussy Riot-ը Պուտինից ներում չի հայցի, դատարանի որոշումը կբողոքարկի

Երկու տարվա ազատազրկման դատապարտված Pussy Riot խմբի անդամները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ներում չեն հայցի: Փաստաբան Նիկոլայ Պոզլովը «Ֆրանս պրես»-ին ասել է` «թող գրողի ծոցը գնան իրենց ներումով»: Պոզլովը նաեւ ասել է, որ իրենք բողոքարկելու են դատարանի որոշումը: Ուրբաթ օրը մոսկովյան դատարանը փանկ ռոք խմբի անդամներին մեղավոր ճանաչեց «կրոնական ատելության հողի վրա կատարված խուլիգանության» համար:

Կարեն Ավագյան. «Պիտակավորում են հիմնականում այն մարդիկ, ովքեր համոզված են, որ Բազեում քաղաքական բան չկա»

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված 10-րդ հոբելյանական «Բազե» երիտասարդական հավաքն ավարտվեց: Օգոստոսի 13-19-ը «Բազե» հավաքի մասնակիցները, համախմբված ՀՀ պետական դրոշի գույների ներքո, ուժերը չափեցին մարզական տարբեր խաղերում, ինտելեկտուալ ու մշակութային մրցույթներում: Ուստի Aravot.am-ը ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանին խնդրեց ամփոփել «Բազե-2012»-ի արդյունքները: Պարոն Ավագյանը նշեց. « Բազեն սպասված, սիրված երիտասարդական ծրագիր է, արդար պայքարի

Լեւոն Ջուլֆալակյան. «Արծաթն ու բրոնզը շատ լավ է, բայց կարող էինք ավելին»

Այսօր «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, խոսելով Օլիմպիական խաղերում իր սաների մրցելույթների մասին, ասաց. «Օլիմպիական խաղերին մասնակցում են աշխարհի լավագույններից լավագույնները, որոնք օլիմպիական ուղեգրերը նվաճում են վարկանիշային մրցաշարերում: Մենք ծրագրել էինք Լոնդոնում հանդես գալ վեց քաշային կարգերում, սակայն չստացվեց ու մասնակցեցինք չորս հոգով (մարզիչը նկատի ունի

Մետրոպոլիտենի տարածքում ավարտվել են WiFi համակարգի սարքավորումների տեղադրման աշխատանքները

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ գեղարվեստական լուսավորությամբ ապահովված արձանների լուսավորման ժամանակացույցը կերկարաձգվի գիշերային ժամերին: Հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարում էր քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, զեկուցվել է, որ ընթացքի մեջ են նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքների ծառերի գեղարվեսական լուսավորման աշխատանքները: Անխափան գիշերային լուսավորություն ապահովելու նպատակով հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի

Թուրքիայի համար հեշտ կլինի աշխատել քիչ քանակությամբ հայեր ունեցող Սիրիայի հետ. Վահրամ Տեր-Մաթևոսյան

«Թուրքիան Սիրիա կներխուժի միայն այն պատրվակով, որպեսզի Սիրիայի հյուսիս-արևելքում կանխի քրդական բանվորական կուսակցության գործունեությունը: Այս նպատակով Թուրքիան կարող է աջակցել Սիրիայի ապստամբներին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանը: Նա փաստեց, որ Թուրքիայի առջև ծառացած կարևոր խնդիրներից է քրդական հարցը. «Քրդերի և Թուրքիայի միջև անջրպետն ավելի է խորանում: Քրդական «Ժողովրդավարություն

Վարչապետին. «Ա’յ մտքի շեշտակի փայլատակում, տո դու ի՞նչ գործ ունես կուսակցությունների հետ, տո դու ո՞վ ես»

«Շուտով դատական նիստ է լինելու, եւ բնական է, որ նիստից առաջ պարզապես Սեդրակ Աճեմյանը գնացել է վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն այսպես մեկնաբանեց վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, նրանք հանդիպել են` Սիրիայում տիրող իրավիճակի, սիրիահայերի խնդիրների

Արտակարգ իրավիճակ Կապանում

Այսօր վաղ առավոտյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող Գեղիի հատվածով անցնող պոչատարի խողովակաշարում տեղի ունեցած վթարի հետեւանքով թափուկատարի ջրերը լցվել են Կապանի միջով հոսող Ողջի գետը, ինչից գետը աղետալի տեսք է ընդունել: Քաղաքի կենտրոնով հոսող գետի գույնը պղտոր կաթնագույն տեսք է ստացել, որից սուր հոտ է փչում, անցորդներն հոտից ու գետից անդրադարձող ճառագայթներից խուճապահար արագ փոխում

Էրդողանի «քաղաքական էքսպերիմենտը» յոթ տասնյակ պատգամավորի զրկում է ընտրվելու հնարավորությունից

Այսօր` «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանն անդրադարձավ Թուրքիայի վերջին ներքաղաքական զարգացումներին: Բանախոսը հայտնեց, որ Թուրքիայի իշխող` «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կանգնած է արմատական փոփոխությունների առաջ: Սեպտեմբերի 30-ին կայանալու է կուսակցության 4-րդ համագումարը: «Այն պատմական է համարվելու, քանի որ կուսակցության կանոնադրությունը սահմանափակումներ է դնում իր թեկնածուի և պատգամավորների առաջադրման

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031