Օրվա լրահոսը

Մարսագնացը պատրաստ է շրջագայության

ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերքի հետազոտությունների ազգային վարչության` ՆԱՍԱ-ի «Curiosity» մարսագնացը պատրաստ է Մարսում առաջին իր շրջագայության: ՆԱՍԱ-ի համաձայն, մարդատար մեքենայի չափեր ունեցող սարքին չորեքշաբթի օրը երեք մետր առաջ անցնելու հրաման կտրվի, որից հետո այն շրջապտույտ կկատարի՝ վերադառնալով վայրէջքի վայր: Նախապատրաստվելով մարսագնացի շրջագայությանը՝ ՆԱՍԱ-ն փորձարկել է սարքի վեց անիվներից չորսը: Օդագնացության և տիեզերքի հետազոտությունների ազգային վարչությունը

Հրանտ Բագրատյանը Արամ Գասպարիչին առաջարկում է ներողություն խնդրել, նա էլ հերքում է

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանին հորդորել էր կոնկրետ ներկայացնել, թե ինքը ժամանակին ո՞ր վարկն է մսխել եւ ինչպես: Հիշեցնենք, որ ՀԴԿ նախագահը հայտարարել էր. «Բագրատյանը, որ այսօր բլբուլ է կտրել, ներկայացնում է, թե ոնց է պետք անել, իր օրոք, մենակ իր կառավարման օրոք ահռելի մեծ քանակությամբ վարկեր են վերցվել՝

Kiss-ը աջակցություն է հայտնել Pussy Riot-ին

Ամերիկյան լեգենդար Kiss ռոք խմբի անդամները իրենց աջակցությունն են հայտնել ազատազրկման դատապարտված ռուսական Pussy Riot-ի անդամներին: Խմբի բաս կիթառահար Ջին Սիմոնսը «Ֆրանս պրես»-ին ասել է, թե Pussy Riot-ը «լավ խումբ չէ», բայց կանայք իրավունք ունեն իրենց կարծիքը արտահայտելու: «Շատ վատ է, որ քաղաքականությունը կանգնում է ռոք խմբերի ճանապարհին», – ասել է նա: Խմբի երգիչ Փոլ

Թորոսցիները ձայն կտան նրան, ով գյուղի ջահելներին կփրկի «խոպանից»

Աշոցքի շրջանի 267 ընտրող ունեցող Թորոս գյուղում ընտրապայքարի են դուրս եկել երկու ՀՀԿ-ականներ`գործող գյուղապետ Արմեն Սարգսյանն ու նախկին գյուղապետի որդին` դարձյալ ՀՀԿ-ական Արեստակ Մաթևոսյանը, ով գյուղացիների ասելով, խոպանչի է: Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե ի՞նչ տեսակ ընտրություններ են սպասվում ձեր գյուղում, լուրջ մրցակից համարո՞ւմ եք նախկին գյուղապետի`Վարդգես Մաթևոսյանի որդուն, Արմեն Սարգսյանը գեղջկական անկեղծությամբ զարմացավ. «Դուք

Դոլարի փոխարժեքն իջել է

Օգոստոսի 22-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.75 դրամ: NASDAQ OMX Armenia

Կապանի հ/կ-ներին պարզաբանումներ ստանալ չի հաջողվել ԶՊՄԿ-ից

Օգոստոսի 20-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի  (ԶՊՄԿ) պոչատարի վթարի հետեւանքով արտադրաջրերը Կապանի Ողջի գետ լցվելուց 2 օր անց դեռեւս կոնցետրատի հետքերը տեղ-տեղ երեւում են գետում: Գետի հարեւանությամբ ապրող բազմաբնակարան շենքերի բնակիչներն ասում են, որ այդ օրերին իրենց մոտ սուր գլխացավ է զգացվել, ինչը տարբերվում էր սովորաբար իրենց մոտ լինող գլխացավերից: Իսկ դեպքի հաջորդ օրն իսկ բնակիչները

Խաչիկ Ասրյանն ընդունեց Հայաստանի պարալիմպիկ մարզիկներին

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանն այսօր ընդունեց օգոստողի 24-ին Լոնդոնի պարալիմպիկ խաղեր մեկնող Հայաստանի մարզական պատվիրակությանը: Փոխնախարարը իր եւ ամբողջ նախարարության անունից ծանրորդ Գրետա Վարդանյանին եւ լողորդ Մարգարիտա Հովակիմյանին մաղթեց հաջող մրցելույթներ պարալիմպիկ խաղերում. «Ձեզ մաղթում եմ կանաչ ճանապարհ եւ հաջող մասնակցություն: Բայց անկախ արդյունքներից, իմացեք, որ հայրենիքը սպասում է ձեր վերադարձին»,

Սիրիահայերի հետ արեւելահայերենի 3 ուսուցիչ է աշխատում

«Սիրիայից վերադարձած մեր հայրենակիցների համար Շահումյանի անվան  թիվ 1 դպրոցում կազմակերպում ենք Հայաստանի հետ ինտեգրման աշխատանքներ. ասել կուզեմ, որ լեզվական խնդիրների լուծումը, այսինքն արեւմտահայերենով խոսող այս բնակչության ինտեգրումը արեւելահայերենին, իրականացվում է մեր կողմից: Ստեղծվել են տարբեր տարիքային խմբեր, դրանք ե՛ւ աշակերտներ են, ե՛ւ հասուն մարդիկ,  ովքեր ցանկություն են հայտնել ավելի հիմնավոր ուսումնասիրել արեւելահայերենը»,-այսօր  լրագրողներին հայտնեց

Հյուրընկալվեցին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսին

Օգոստոսի 29-ին Լոնդոնում մեկնարկող պարալիմպիկ խաղեր մեկնող Հայաստանցի մարզուհիներ, ծանորդ Գրետա Վարդանյանին, լողորդ Մարգարիտա Հովակիմյանին նրանց մարզիչներին եւ «Փյունիկ» հաշմանդամների միության նախագահ, Հակաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանին մրցավայր մեկնելուց առաջ ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը: Դեսպանը ալ վարդեր մատուցեց մարզուհիներին, ջերմորեն ողջունեց Հայաստանի պատվիրակությանը եւ մաղթեց հաջող մասնակցություն 14-րդ պարալիմպիկ խաղերում: Հայաստանի

Տրիպոլիում ընթացող մարտերը անհանգստացնում են հայերին

Սիրիական հակամարտությունից անմասն չմնաց հարեւան Լիբանանը, որտեղ արդեն երեք օր է թեժ մարտեր են ընթանում Ասադի եւ ընդդիմության կողմնակիցների միջեւ: «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը երեքշաբթի ուշ երեկոյան զրուցել է Լիբանանի Տրիպոլի քաղաքի միակ հայկական եկեղեցու` Սուրբ Հոգեգալուստի սպասավոր հայր Ռուբեն Միսիսյանի հետ: Զրույցի պահին հեռվից ռումբերի սվոցների ու պայթյունների ձայներ էին լսվում: Տրիպոլոիում մոտավորապես 200 հայ

Դպրոցներին տրվել են խոտհնձիչներ, իսկ 1-4-րդ դասարանցիներին՝ անվճար դասագրքեր

Երեւան քաղաքի բոլոր այն դպրոցներին, որոնք ունեն կանաչ տարածքներ, քաղաքապետարանը բաժանել է խոտհնձիչներ, ծաղիկներ ու ծառեր: Ինչպես այսօրվա ասուլիսում հայտնեց Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, այս օրերին կատարվում են դպրոցների տարածքների բարեկարգման, սանմաքրման, կանաչապատման աշխատանքներ: Նրա խոսքով, սկսվել է նաեւ դասագրքերի ստացման եւ բաշխման գործընթացը. առաջինից չորրորդ դասարանի բոլոր երեխաները կապահովվեն անվճար դասագրքերով,

Նկարիչների միությունը «խաղից դուրս» վիճակում է

Պատճառն, ըստ նկարիչ Արմեն Աթանյանի,  կառույցի՝ միավորում դառնալն է «Առավոտը»ժամանակին անդրադարձել էր ստեղծագործական միությունների խնդրին՝ շեշտադրելով, որ դրանք չեն կարող հավասարեցվել այլ հ/կ-ների հետ։ ՀՀ-ում գործում է 8 ստեղծագործական միություն՝ գրողների, նկարիչների, ճարտարապետների, կոմպոզիտորների միություններ եւ այլն։ Անզեն աչքով էլ երեւում է, որ անհրաժեշտ է այդ 8-ին տալ այլ կարգավիճակ, ինչը պետք է իր լուծումը

Ֆինանսների փոխնախարարի հորեղբոր տղայի աշխատավարձը բարձրացրել են 100.000 դրամով. տնտեսությունն աճում է

Այսօր «Նովոստի Արմենիա» ակումբում ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ներկայացրեց մեր երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակը: Նրա խոսքերով` «7.7 % տնտեսության ակտիվության ցուցանիշ ունենք: Խնդրում եմ դա չշփոթել տնտեսական աճի հետ: Կարեւոր ճյուղերում աճ ենք ունեցել. արդյունաբերությունն աճել է 13.4%-ով, ընդ որում, հաշվի առնելով, որ այդ ճյուղերում աճ ենք ունեցել ճգնաժամից հետո, կտեսնեք, որ կա որակական փոփոխություն:

Ամռան տապին 1-3 լիտր հեղուկ խմելը պարտադիր է

Ամառային թեժ եղանակին օրգանիզմին անհրաժեշտ սննդակարգի մասին խոսելիս, էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը խորհուրդ տվեց շատ հեղուկ օգտագործել, բայց ոչ թե քաղցր հյութերի կամ գազավորված ըմպելիքների տեսքով, այլ` ջրի: Սակայն, մասնագետի ներկայացմամբ, դա չի վերաբերում այտուցների հակում ունեցող մարդկանց, որոնք իրենց ամառային սննդակարգը պետք է բժշկի հետ քննարկեն: Ըստ  Բամինե Բաղրամյանի, առողջական խնդիրներ չունեցող մարդը ամռանն օրական

Գյումրու քաղաքապետի թեկնածուներից ամենաաղքատը գլենդելաբնակ Սպարտակ Պավլովի՞չն է

Նախկին բարձրաստիճան պաշտոնյան իր հարազատ քաղաքում  նույնիսկ մի տնակ չունի Չնայած թեկնածուների՝ գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրերը երբեմն ոչ ճշգրիտ պատկերն են արտահայտում նրանց իրական ունեցվածքի ու դրամական միջոցների մասին, այդուհանդերձ, ընթերցելով Գյումրու քաղաքապետի 4 թեկնածուների ներկայացրած փաստաթղթերը՝ տպավորություն ենք ստանում, որ ամենահարուստը ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն է, ամենաաղքատը` Լենինականի Շիրակի շրջկոմի առաջին քարտուղար Սպարտակ Պետրոսյանը,

Ռուբիկ Մինասյան. «Վատ է, որ ամեն մեկը խոսում է սիրիահայի անունից»

Մերձավոր Արեւելքում դեպքերը գնալով ստանում են ավելի լուրջ զարգացում: Այսօր «Ելակետ» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն ասաց, որ Մերձավոր Արեւելքը կանգնած է խոշոր պատերազմի առջեւ: Նա դժվարանում է բնութագրել, թե ինչիպիսի՞ն կլինի այն, եւ կարծում է, որ պետք է ավելի խորը հայացք նետել. «Նախադրյալներ ստեղծված են նեղ լիբանանյան պատերազմի վերսկսկման համար: Հորդանանում, Սաուդյան

Ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյան. Անցյալ տարի 6 դժբախտ դեպք է գրանցվել

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ  սեպտեմբերին դպրոցներում դասերը վերսկսվելու կապակցությամբ անցյալ տարվա  տասնօրյակի փոխարեն, այս տարի մեկամսյակ է հայտարարված, բոլոր դպրոցամերձ փողոցներն ու դպրոցները ոստիկանների հսկողության տակ են լինելու՝ աշակերտների անվտանգության նկատառումներով: Բաժնի պետի խոսքով, դպրոցների մոտ գտնվող փողոցները կապահովվեն  ճանապարհային նշաններով, ընդ որում այս պահի

Հայ տուրիստները Եգիպտոս են մեկնել մեղրամսի, բայց կարող է հայտնվեն բերդում

Տուրիստական Happy Voyage գործակալությունը Եգիպտոս մեկնած  տուրիստներին իսկապես «անմոռանալի» հանգիստ է պարգեւել Շարմ Էլ Շեյխից «Առավոտին» ահազանգել է հայ տուրիստների մի խումբ, որը Եգիպտոսի 5-աստղանի հյուրանոցում անմոռանալի ու հեքիաթային հանգիստ անցկացնելու փոխարեն հայտնվել է փողոցում, նրանց սպառնում է ընդհուպ մինչեւ ձերբակալություն: Տուրիստները, Հայաստանում նախօրոք կատարելով բոլոր վճարումները, Եգիպտոս են գնացել Happy Voyage տուրիստական գործակալության միջոցով

Մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

Ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի առաջին մասի (Կաշառք ստանալը) հատկանիշներով: Այդ մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի ու լրատվության վարչությունից; Գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչության պետ Արթուր Վարժապետյանին, ում նկատմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր

Մանկապարտեզների տնօրեններին նկատողություն է տրվել, մեկին էլ ազատել են

Երեւանին քաղաքապետարանի ենթակայության ներքո գործում է 161 մանկապարտեզ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ներկայացրեց մանկապարտեզների վերաբերյալ այն աշխատանքները, որոնք իրականացվել են քաղաքապետարանի եւ վարչական շրջանների կողմից: Վարչության պետը նշեց, որ անվճար լինելուց սկսած՝ Երեւանի բոլոր մանկապարտեզներում երեխաների ընդունելության թիվը շոշափելի է, սակայն առայժմ մեծ է նաեւ հերթագրվածների թիվը:

Հանրային լողափերը ծանրաբեռնված են

Սեւանի ափերին բացվում է եւս հինգ հանրային լողափ: Այսօր այս մասին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողներին տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը: Նա նաեւ հիշեցրեց, որ անցած տարի բացված երկու հանրային լողափերն էլ ծանրաբեռնված աշխատել են, մոտ 100 հազար հանգստացող օգտվել է դրանցից, եւ որոշում է կայացվել հանրային լողափերի թիվն

«ՀԱԿ-ում 2-3 հոգի են մնացել, ես նրանց համարեմ իշխանությանն այլընտրա՞նք»

Արամ Գ. Սարգսյանը կարծում է, որ այսօր Սերժ Սարգսյանին իրականում լուրջ խանգարող չկա «Մարդիկ անընդհատ հուսախաբ են լինում: Գալիս են՝ հավատալով ընդդիմությանը, ոչ մի արդյունք չեն ստանում, ստիպված նորից իրենց ճամպրուկները հավաքում, մեկնում են երկրից: Այս տեսանկյունից, թվարկված մարդիկ, կարծում եմ, նույն համակարգից ծնված եւ համակարգում եղած մարդիկ են: Այդ համակարգն արդեն իսկ մեզ համար

Հալեպում երեկ բանակին հաջողվել է ապստամբներից հետ վերցնել հայկական որոշ թաղամասեր

Հալեպում երեկ սիրիական բանակին հաջողվել է ազատել ապստամբների վերահսկողությանն անցած որոշ տարածքներ, այդ թվում՝ հայկական թաղամասերը: Բերիո թեմի Առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռաիսյանը “Երկիր մեդիայի” հետ հեռախոսազրույցում փոխանցեց, որ Ազգային առաջնորդարանի շրջանը կրկին անցել է կառավարական զորքերի վերահսկողության տակ: Նա հերքել էր նաեւ շրջանառվող լուրերը, թե ընդդիմադիրները ցանկացել են գրավել Կիլիկյան վարժարանը:  

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

Մարդ կա՝ գիշերը քնում ա մայթին, Մարդ էլ կա՝ սաղ վախտ կպած ա սայթին:

Տնտեսական ցուցանիշները լավատեսական են

Արդյունաբերությունն ու արտահանումն աճել են, դոլարը` էժանացել Նախօրեին Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2012 թվականի առաջին յոթ ամիսների դրությամբ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը  բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները: Դրանց համաձայն` 2012 թվականի առաջին յոթ ամիսների դրությամբ Հայաս­տանի տնտե­սության ակտի­վու­թյան ցու­ցա­նիշը 7.7 տո­կո­սով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամա­նա­կա­հատվածի համադրելի մա­կար­դակը: Ըստ որում` տնտեսության բոլոր ոլորտներում, բացառությամբ շինարարության, վիճակագրական

Կապանում սպասվող քաղաքապետի թեժ ընտրությունները մեկնարկեցին «ֆալստարտով»

Սեպտեմբերի 9-ին Կապան քաղաքում կկայանան ինչպես ավագանու, այնպես էլ՝ քաղաքապետի ընտրություններ: Նախընտրական քարոզարշավը, ըստ օրենքի, պետք է մեկնարկի այսօրվանից՝ օգոստոսի 22-ից եւ շարունակվի մինչեւ սեպտեմբերի 7-ը: Սակայն երեկ՝ քարոզարշավի մեկնարկից մեկ օր շուտ, Կապանում արդեն տեղադրվել է քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Աշոտ Հայրապետյանի քարոզչական պաստառը, ում թեկնածությունը պաշտպանող հայտարարությամբ նախորդ օրը հանդես էին եկել ԶՊՄԿ-ի գլխավոր

Պասիվության պատճառները

Զարգացած երկրներում տեղական ինքնակառավարման խնդիրները կարեւորագույնների շարքում են: Շարքային եվրոպացու, ամերիկացու կամ կանադացու համար, թերեւս, ավելի կարեւոր է, թե  ով է իր թաղամասում պահպանում կարգուկանոնն ու մաքրությունը,  ինչպես են գործում իր կողքը գտնվող մանկապարտեզներն ու դպրոցները, քան այն, թե ով է մայրաքաղաքի գրասենյակներում ինչ-որ գլոբալ հարցեր լուծում: Քաղաքապետի, գյուղապետի կամ տվյալ շրջանի ղեկավարների ընտրությունները նման

Սերգեյ Շաքարյանց. «Վրաստանը կլիզի հերթական ռուս թագավորի ոտքերը»

Ախալցխայի բերդի վերաբացմանը Շառլ Ազնավուրի համերգի շուրջ այսօր «Արմատ» ակումբում խոսեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Վերջինիս խոսքով` աշխարհահռչակ հայ երգիչը չպետք է գնար այդ քայլին` հաշվի անելով վրացահայերի բողոքները Վրաստանի իշխանություններից: «Նա չպետք է աջակցեր իշխող վարչակարգին, որը ցանկանում է իմիջ  ձեռք բերել: Բայց իրականում Վրաստանն իմիջ չունի Արևմուտքում, Կովկասում, անգամ` Ադրբեջանում: Այս պարագայում Ազնավուրը գործեց

Գյուղատնտեսության փոխնախարար. «Եթե գյուղատնտեսության նախարար չլիներ Սերգո Կարապետյանը, դեղձն ամբողջովին կփչանար»

Վերջերս Սարդարապատ համայնքի բնակիչները բողոքել էին, որ «ՄԱՊ» ընկերությունը 10 օրով ուշ է սկսել մթերումը եւ գյուղացիների բերքը փչացել է: Սրան ի պատասխան, այսօր, «Հայացք» ակումբում, Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը պարզաբանեց. «ՄԱՊ»-ն իր ծրագրած ժամանակահատվածից, մեր միջամտությամբ, մթերումը շուտ սկսեց, որովհետեւ մթերող գործարաններից մեկի, որը պետք է մթերեր այդ ապրանքները, արտադրական հզորությունը շատ փոքր մասով

Ադրբեջանական գնդակոծությունից բռնկվել է Ներքին Կարմիրաղբյուրի գազատարը

Օգոստոսի 21-ի երեկոյան ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր եւ Այգեպար գյուղերը: Մովսեսի գյուղապետ Լյուդվիգ Ապերյանը հայտնեց, որ գնդակոծությունը շարունակվել է շուրջ 4 ժամ` ժամը 20-24-ը: Դրա հետեւանքով վնասվել են գյուղի շուրջ մեկ տասնյակ տների տանիքներ,կոտրվել են մի քանի տան ապակիներ: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետարանից տեղեկացանք, որ այստեղ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031