Օրվա լրահոսը
«Մարդու իրավունքների պաշտպանը կատարում է փոստատարի գործառույթ»
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի ղեկավար Կարեն Հեքիմյանը մայիսի 23-ին դիմել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով արձանագրել իր խախտված իրավունքները եւ միջոցներ ձեռնարկել խախտողներին պատասխանատվության ենթարկելու համար: Նա մասնավորապես բարձրացնում էր այն խնդիրը, որ 2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից 15 օր անց ինքը նկատել է, որ Երեւանի թիվ 12/03 տեղամասային ընտրական հանձնաժողովի
Կողոպուտի վերաբերյալ տեսանյութից ճանաչել է ավազակային հարձակում կատարողին
Ինչպես նախկինում տեղեկացրել էր ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը՝ օգոստոսի 16-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Չարբախի բաժանմունքի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, իրենց բնակավայրերից բերման էին ենթարկել 1991 թ. ծնված Ժորա Հ.-ին, 1993 թ. ծնված Կարեն Գ.-ին, 1990 թ. ծնված Մուշեղ Ա.-ին և 1994 թ. ծնված Արթուր Զ.-ին: Պարզվել էր, որ հուլիսի 20-ին
«Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Լեւոն Բարսեղյանի հայտարարությունը
Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ ես Գյումրու Ավագանու անդամության համար առաջադրել եմ իմ թեկնածությունը, իսկ այսօրվանից մեկնարկում է պաշտոնական քարոզարշավը, չկամենալով «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի եւ www.asparez.am տեղեկատվական կայքի խմբագրի դիրքով գերազանցություն ունենալ այլ թեկնածուների նկատմամբ, ժամանակավոր եւ կամավոր կասեցնում եմ իմ աշխատանքը այդ ԶԼՄ-ներում որպես խմբագիր մինչեւ 2012 թվականի սեպտեմբերի 17-ը ներառյալ: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի
Ուղիղ միացում. Մեսրոպ Հարությունյանն ու Թագուհի Թովմասյանը՝ «Դեմ առ դեմ»
Դիտեք «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 31-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը եւ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը: Քննարկման թեման` խոսքի ազատությունն ու լրագրողական էթիկան Հայաստանում: Նախագիծը իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի» ֆինանսական օժանդակությամբ: Watch live streaming video from aravot at livestream.com
Լեւոն Զուրաբյան. «Չենք պաշտպանի որեւէ թեկնածուի, որին պաշտպանում Է ՀՀԿ-ն»
Հատված ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ հարցազրույցից – Պարոն Զուրաբյան, երեք շաբաթից ՏԻՄ ընտրություններն են, Հայ ազգային կոնգրեսը որոշե՞լ Է, թե որտեղ ում է սատարելու։ – Հայաստանում ընտրություն գոյություն չունի, եւ լավագույն ապացույցը վերջին ԱԺ ընտրություններն են, որոնցում մոտ 500-700 հազար ձայն կեղծվել Է։ Ընդ որում, կեղծիքների ծավալը, կաշառքը, ահաբեկումները ավելի ազդեցիկ են տեղական ընտրությունների
«Իրանը Հայաստանի միջոցով փորձում է շրջանցել բանկերի դեմ ուղղված պատժամիջոցները»
«Միջազգային պատժամիջոցները մեծ ճնշում են գործադրում Իրանի վրա, և Իսլամական Հանրապետությունը, որոշ դիվանագետների և փաստաթղթերի համաձայն, փորձում է ընդարձակել Հայաստանում առկա իր բանկային հենակետը՝ մեղմելու այն դժվարությունները, որոնք ստեղծվել են իր համար այն պետություններում, որոնց վրա նա հենվել է առևտրային գործունեություն իրականացնելիս»: Այս մասին իր հոդվածում գրում է «Ռոյթերս» գործակալության հեղինակ Լուիս Շարբոնոն, որը պնդում
Ծնելիության թիվը տարեցտարի ավելի է նվազում
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ ՀՀ-ում ծնվել է 19 հազար 183 երեխա, մահացել 14 հազար 877 հոգի։ Իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ծնվել է 19 հազար 995 երեխա, մահացել 14 հազար 676-ը։ Ծնելիության թիվը տարեցտարի ավելի է նվազում. համենայնդեպս, կիսամյակային կտրվածքով 2011թ. համեմատ 2012թ. ծնվածների թիվը նվազել է 812-ով։ ԱՎԾ հրապարակած տվյալների համաձայն՝ 2011թ. բնական
Աջափնյակ վարչական շրջանը ևս շուտով կունենա իր հանգստի հարմարավետ կենտրոնը:
Աջափնյակ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրերով նախատեսված բարեկարգման ու կանաչապատման աշխատանքների ընթացքին: Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում Տարոն Մարգարյանը բազմիցս հայտարարել է, որ յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա նաև իր որոշակի կենտրոնատեղին, որը կդառնա ինչպես հանգստի կազմակերպման, այնպես էլ տոնական միջոցառումների անցկացման վայր: Ավելի քան
Ինչո՞ւ Հովհաննես Բաբախանյանը հեռացավ Հայաստանից
Երեւանի Հր. Ղափլանյանի անվան պետական դրամատիկակաև թատրոնի դերասան Հովհաննես Բաբախանյանն իր ընտանիքի հետ միասին արդեն մի քանի տարի է, ինչ ապրում եւ ստեղծագործում է ԱԱՆ-ում։ Թե որն էր դերասանի՝ Հայաստանից հեռանալու պատճառը, եւ ինչ գործունեություն է այժմ ծավալում Ամերիկա յում, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով կապվեցինք նրա հետ եւ մի քանի հարց ուղղեցինք։ – Պարոն Բաբախանյան,
Հորդանանի երեք հաշմանդամ մարզիկներ ձերբակալվել են անառակության համար
Հյուսիսային Իռլանդիայի Անթիմ աբաթության ոստիկանությունը ձերբակալել է Հորդանանի պարալիմպիկ հավաքականի անդամ երեք տղամարդու՝ սեռական բնույթի, այդ թվում նաեւ երեխայի նկատմամբ, հանցագործություն կատարելու համար: Աբաթության ոստիկանությունը հաստատել է ձերբակալության փաստը եւ հայտարարել, որ նրանք մեղադրվում են երեխայի եւ կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի ոտնձգությունների, երեխային անառակության մեջ ներքաշելու եւ բռնաբարության փորձի համար: Նրանք բոլորն էլ մոտ օրերս
Երկրորդ նախագահը «գծերն է ստուգում»` առաջադրվի, թե՞ ոչ:
Ընդամենը մեկ-երկու շաբաթից կսկսվի ակտիվ քաղաքական կյանքը, որի գլխավոր առարկան, թեման կամ նյութը, սակայն, նախագահական ընտրություններն են` գարնանից մնացած այն ինտրիգով, թե ի վերջո ՀՀԿ-ի թեկնածու գործող նախագահից հետո էլ ով է հավակնում հիմնական ֆավորիտների շարքում լինելու հայտ ներկայացնել: Քանի որ ցավով պետք է նշենք, որ մեր նախագահական ընտրությունների հավակնությունները այդպես էլ մնացին երեք նախագահների
Դիանա Սիրունյանը մահացավ
Սուրեն Սիրունյանի ընկերը՝ նախկին քաղբանտարկյալ Սամվել Աբովյանը «Առավոտին» հաստատեց լուրը, որ Դիանա Սիրունյանը մահացել է: 16-ամյա աղջկա կյանքն ընդհատվեց օգոստոսի 22-ի առավոտյան` ժամը 04:30-ին Հիշեցնենք, որ Դիանայի հարազատների պատմելով, երբ Սուրեն Սիրունյանի կնոջը հայտնել էին ամուսնու հանկարծամահ լինելու մասին լուրը, Դիանան վազել էր սենյակ ու միանգամից իրեն ցած նետել պատուհանից: Հարազատների խոսքերով, որեւէ մեկը չի պատկերացրել,
Ռուբեն Մարտիրոսյան. «Այն մարդիկ, ովքեր ծեծել եւ խոշտանգել են Արտակ Նազարյանին, նրանք էլ սպանել են»
Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության օգոստոսի 21-ի նիստում, օրվա երկրորդ կեսում դատավոր Սամվել Մարդանյանը անդրադարձավ նախկինում ներկայացված միջնորդություններին: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել, որը վերնագրված էր` «հաղորդում հանցագործության մասին»: Այդ միջնորդությունը պնդելով` իրավապաշտպանը վերստին անդրադարձավ նախաքննական մարմնի կողմից թույլ տված, «հանցագործություններին եւ ապօրինություններին»: Նա ասաց, որ նախաքննական մարմինն այդպես էլ
ՀԱԿ անդամ. «Ծիծաղելի ու զզվելի է, եթե իշխանությունները կարող են անհիմն հետապնդել Վանո Սիրադեղյանին, հետո կանչել նրան»
«Վանո Սիրադեղյան տեսակի կարիքը այսօր հանրապետությունում շատ կա: Նա իմ հայ մարդն է, իմ հայ ազգակիցն է, մտավորական, հայտնի քաղաքական գործիչ, ո՞նց կարող է նրա կարիքը հայրենիքը չունենա: Իհարկե, նրա կարիքը ունի, եւ նա պետք է վերադառնա: Բայց պետք է վերադառնա հայրենիք, ոչ թե որջ: Սա որջ է, սա հայրենիք չի, այստեղ վերադառնա ի՞նչ անի:
Foreign Policy. «Երիտասարդ կովկասցի սպաները շահեկանորեն տարբերվում են ավագ ծառայակիցներից»
Հայկական, ադրբեջանական եւ վրացական Զինված ուժերում ծառայող երիտասարդ սպաները շահեկանորեն տարբերվում են ավագ ծառայակիցներից: Հեղինակավոր Foreign Policy հանդեսում նման կարծիք է հայտնել ամերիկացի ամենաբարձրաստիճան գործող զինվորականներից մեկը` Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանատ Մարկ Հերթլինգը: Հատուկ հանդեսի համար գրված հոդվածում, որ նվիրված է ՆԱՏՕ-ի եւ Հարավային Կովկասի պետությունների համագործակցությանը, գեներալը պնդում է, որ Հայաստանի, Վրաստանի
Պապիկը ուզում է ավագանի դառնալ, սակայն շփոթել էր ընտրատարածքը
Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի 54 համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Ներկայումս ընթացքի մեջ է համայնքի ղեկավարի եւ ավագանու թեկնածուների առաջադրումը: Օգոստոսի 21-ին Իջեւան քաղաքում տեղակայված Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է գնացել Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղից 75-ամյա մի տղամարդ, ով մուծելով ավագանու թեկնածուի համար սահմանված ընտրական 10 հազար դրամը, կամեցել է ավագանու թեկնածու
Մսամթերքի շուկայում խախտումներ են հայտնաբերվել
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայությունն ավարտել է ուսումնասիրությունը մսամթերքի և պաղպաղակի շուկայում: Այդ մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը: «Պաղպաղակի շուկայում հայտնաբերված մակնշման և սառնարանների հետ կապված խախտումների մասին նշել էինք դեռ օգոստոսի սկզբին հրավիրած ասուլիսի ժամանակ: Հետագայում այլ խախտումներ չհայտնաբերվեցին: Թեև դիտարկումն
Փուչիկների գործով «հանձնարարականներ» են տրված
Մայիսից շրջիկ վաճառականները Երեւանում գազով լիցքավորված փուչիկներ չեն վաճառում, էկոնոմիկայի եւ արտակարգ իրավիճակների նախարարություններին տրված են համապատասխան հանձնարարականներ, իսկ փուչիկների գործով մեղադրյալ է ճանաչվել ոմն փուչիկ լիցքավորող Սերոբ Բոզոյան: Սրանք են այն միջոցառումները, որոնք հետեւեցին Հանրապետական կուսակցության մայիսի 4-ի հանրահավաքի ժամանակ մեթանով լիցքավորված փուչիկների պայթյունին, որի պատճառով ավելի քան 200 մարդ տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ
«Դեմ առ դեմ». Մեսրոպ Հարությունյան եւ Թագուհի Թովմասյան
Օգոստոսի 22-ին ժամը 12. 00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 31-րդ թողարկումը: Նախագիծը իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի» ֆինանսական օժանդակությամբ: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը եւ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը: Քննարկման թեման` խոսքի ազատությունն ու լրագրողական էթիկան Հայաստանում: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել
Կապանում կինն իրեն Ողջի գետն է գցել (տեսանյութ)
Այսօր ժամը 17:45 րոպեի սահմաններում Կապանում Վարդուշ Արզումանյան անունով մի կին փորձել է ինքնասպան լինել` իրեն գցելով Ողջի գետը: Սյունիքի մարզային փրկարարական ծառայությունից տեղեկացնում են, որ փրկարարները կնոջը դուրս են բերել գետից, որից հետո շտապ օգնության մեքենայով կինը տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն: Ինքնասպանության փորձ կատարածն այս պահին հիվանդանոցում է, կոտրվածքներ չունի եւ վիճակը բավարար
Հաքերները կոտրել են «Pussiy Riot»-ի գործով վճիռ կայացրած դատարանի կայքը
Հաքերները երեքշաբթի օրը հարձակում են կատարել «Pussiy Riot» ֆեմինիստական փանք-ռոք խմբի մասնակիցների գործով վճիռ կայացրած դատարանի համացանցային կայքի վրա՝ խարխլելով կայքի աշխատանքը: Մոսկվայի Խամովնիչեսկի շրջանի դատարանն անցյալ ուրբաթ օրը փանք-ռոք խմբի երեք մասնակիցներին՝ Եկատերինա Սամուցևիչին, Նադեժդա Տոլոկոննիկովային և Մարիա Ալյոխինային դատապարտել է երկու տարվա ազատազրկման՝ Հիսուս Ամենափրկչի տաճարում փանք-ակցիա կազմակերպելու համար: Դատարանի կայքում երեքշաբթի օրը
Գրանցվեց ՌԱԿ-ը` Ավետիքյանի ատենապետությամբ
ՌԱԿ Հանրապետական վարչությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաμանական անձանց պետռեգիստրի գործակալության կողմից պաշտոնապես գրանցվել է Ռամկավար ազատական կուսակցությունը: Այս որոշմամբ պաշտոնապես վավերացվել են ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունների հունիսի 3- ի միավորիչ-հիմնադիր համագումարի բոլոր որոշումները: Հետեւաμար Ռամկավար ազատական կուսակցությունը հանդիսանում է ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունների իրավահաջորդը եւ իրավաժառանգորդը: Այսուհետեւ Հայաստանում գործելու
Շահագործման հանձնվեց եւս 40 բնակելի տուն
Աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում օգոստոսի 21-ին, Լոռու մարզի գյուղական բնակավայրերում շահագործման հանձնվեց 40 բնակելի տուն: Այս մասին այսօր Լոռու մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանին զեկուցեց կառուցապատող “Գլենդել Հիլզ” ընկերության տնօրեն Էդուարդ Միքայելյանը: Հիշեցնենք, որ նշյալ խորհրդակցությունը հրավիրվել էր նախարար Ս. Թադևոսյանի հանձնարարականով օգոստոսի 18-ին կայացած բնակելի տների
Միգրանտների 90 տոկոսը գնում են ՌԴ
Հայաստանի գործատուների հանրապետական միությունում այսօր կայացավ կլոր սեղան, նվիրված միգրացիային և աշխատանքի պաշտպանությանը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կառավարության և Արհմիությունների կոնֆեդերացիայի, Աշխատանքի միջազգային կազմակերպության Մոսկվայի գրասենյակի և մի շարք ՓՄՁ-ների ներկայացուցիչներ: «Աշխատանքի պայմանները և աշխատուժի միգրացիան սերտորեն շաղկապված են: Այդ գործընթացները կառավարման ոլորտից հաճախ դուրս են մնում և դրա հիմնական պատճառը համալիր մոտեցում չցուցաբերելն է:
ՀՀ նախագահը Երեւանի քաղաքապետի հետ շրջայց է կատարել քաղաքում
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, այցելել է մայրաքաղաքի Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղու կառուցման շինհրապարակ, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: Քաղաքապետը Հանրապետության նախագահին զեկուցել է վերոնշյալ և Երևան քաղաքում 2012թ. իրականացվող ճանապարհաշինական այլ ծրագրերի ընթացքի վերաբերյալ՝ ներկայացնելով նաև այս մասով մայրաքաղաքի հեռանկարային ծրագրերը: Նշվել է, որ Երևան քաղաքի 2005-2020թթ. գլխավոր
Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ծննդյան տարեդարձի առթիվ
Վեհափառ Տեր, ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 61-րդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ առողջություն, երկարակեցություն, անսպառ ուժ ու եռանդ` Ձեր հայրապետական նվիրական առաքելության իրականացման ճանապարհին: Ձեր աստվածահաճո նորանոր արարումները, եկեղեցաշինությունը, մեր ազգային դավանանքի դիրքերի ամրապնդումը հայրենիքում և սփյուռքի գաղթօջախներում հայ ազգի շարունակականության գրավականն են: Թող Աստված Ձեզ պարգևի առողջություն, բարօրություն և
Կարծել են, թե Դիանան գնում է սենյակ, որ լաց լինի, բայց միանգամից ցած է նետվել
Aravot.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես է Դիանա Սիրունյանը, լսելով հոր` Սուրեն Սիրունյանի մահվան լուրը ինքնասպանության փորձ կատարել: Դիանայի հարազատների պատմելով, երբ ինչ-որ մարդիկ են եկել, որպեսզի Սուրեն Սիրունյանի կնոջը հայտնեն ամուսնու հանկարծամահ լինելու մասին լուրը, Դիանան լուրը լսելուն պես վազել է սենյակ ու միանգամից իրեն ցած նետել պատուհանից: Հարազատների խոսքերով, որեւէ մեկը
Ռուբեն Հակոբյան. «ՏԻՄ ընտրությունները առանձնանում են հիմնականում կլանային յուրահատկություններով»
«Ժառանգություն» կուսակցությունը երեկ ներկայացրեց Սյունիք, Արարատ, Արմավիր, Շիրակ, Լոռի մարզերում սեպտեմբերի 9-ին անցկացվող տեղական ինքնակառավարման (ՏԻՄ) ընտրություններում իր կողմից առաջադրած թեկնածուներին: Կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Ժառանգությունը» նաև զորակցություն է հայտնում ընդդիմադիր այլ կուսակցություններ ներկայացնող թեկնածուների: Aravot.am-ը ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեց՝ ի՞նչն է պատճառը, որ «Ժառանգությունը» Գյումրիում չունի քաղաքապետի սեփական թեկնածու: Պարոն
ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը հոկտեմբերին անակնկալներ է խոստանում
– Պարոն Աճեմյան, մի քանի օր առաջ հանդիպել էիք վարչապետի հետ: Ըստ կառավարության հաղորդագրության, քննարկել եք Սիրիայի հայ համայնքի խնդիրը: – Այո, պարոն վարչապետի հետ քննարկեցինք Սիրիայում այս օրերին տիրող ողբերգական իրավիճակը, ինչպես նաեւ այնտեղ բնակվող մեր հազարավոր հայրենակիցների հարցը: Այս օրերին կարեւորագույն հարց է, որ Հայաստանի կառավարությունն աջակցի այնտեղ բնակվող հազարավոր հայերին, ինչն էլ
Քրեական գործ` Գյումրու կենտրոնում ռումբ տեղադրելու կեղծ ահազանգի առթիվ
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեցին Շիրակի մարզի դատախազությունից, Գյումրու կենտրոնում ռումբ տեղադրելու ահազանգը կեղծ է , և հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 259 հոդվածի հատկանիշներով: Հիշեցնենք` մոտ երկու ժամ առաջ անհայտ անձը ահազանգ էր հնչեցրել, որ Կիրովի փողոցում գտնվող «Դելմար» դիսկո կլուբի մոտակայքում պայթուցիկ ռումբ է տեղադրված: Նշենք, որ «Դելմար»-ը պատկանում է Շիրակի մարզի քննչական բաժնի


















































