Օրվա լրահոսը

12-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած անձը տեղափոխվեց բանտ

Այսօր` օգոստոսի 7-ին, ՀՀ Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Մարտիկ Բաղդասարյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչը միջնորդությամբ դիմել էր Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառի Մ. Բաղդասարյանի նկատմամբ: Դատավոր Հ. Ենոքյանը

Ծննդօգնության գումարները հավասարեցվել են

Օգոստոսի 1-ից մեկ ծննդի հաշվով ծննդօգնության գները մարզերում եւ Երեւանում նույնականացվել են, որի համար լրացուցիչ մոտ 300 մլն դրամ կուղղվի մարզերի ծննդատներ։ «Առավոտի» հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը վստահեցրեց, որ առողջապահության նախարարի այս հրամանով այժմ մարզերի ծննդատների ծառայություններն էլ, բացառությամբ բարդ դեպքերի, կմատուցվեն այն գներով, ինչը որ եղել է Երեւանում: Սա

Կապանի քաղաքապետն առաջադրել է իր թեկնածությունը

Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը երեկ առաջադրել է իր թեկնածությունը համայնքի ղեկավարի պաշտոնի համար: Ինքնաառաջադրված ՀՅԴ անդամ Արթուր Աթայանն արդեն 4-րդ տարին է՝ ղեկավարում է համայնքի ղեկավարի պաշտոնը եւ նախապես հայտարարել էր, որ կրկին առաջադրելու է իր թեկնածությունը, քանի որ բավականին աշխատանքներ ունի Կապան քաղաքում իրականացնելու: Երեկ քաղաքապետից բացի՝ եւս մեկ թեկնածու է առաջադրվել: Մեղրու եւ

«Ոչ մեկն իրավունք չունի ինքնուրույն ստեղծագործելու»

Արագածոտնի մարզպետը՝ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների մասին Կիրակի օրը Թալինում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում Թալինի քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը: Ավագանու 11 մանդատից ՀՀԿ-ին բաժին է հասել 2-ը, 4 մանդատ ստացել են քաղաքապետի թեկնածու Վորոշ Խաչատրյանի թիմակից անկուսակցականներ, 3 մանդատ՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, 1-ը՝ Դաշնակցությունը, մեկը՝ «Ժառանգություն»-ը: ՀԱԿ-ում որեւէ ձեւով նպատակահարմար չեն գտել այս ընտրություններին

Կողոպտչին վնասազերծելիս

Օգոստոսի 6-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության ծառայողներին է մոտեցել 1982 թ. ծնված  Ժենյա Ե.-ն՝ հայտնելով, որ Ա. Խաչատրյան փողոցի թիվ 26 շենքի մոտ տեսել է այն կողոպտչին, որը ս/թ հուլիսի 14-ին, ժամը 11.30-ին, նույն շենքի  մոտ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան: Ոստիկանները քաղաքացուհու նշած վայրից փորձել են բերման են ենթարկել 1988 թ. ծնված Ստեփան

Չկա՛ն հայ-ավստրիական մշակութային պաշտոնական կապեր

Դրանք իրականացվում են միջնորդավորված Հայաստանում 1989-90թթ. Վիեննայի քաղաքապետարանի մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպվեց ու անցկացվեց «Ամադեուս» պատանի երաժիշտ- կատարողների մրցույթը, որից հետո Վիեննայի արքունական գրադարանը Գյումրիի երաժշտական դպրոցներին եւ տեղի նոր ձեւավորվող սիմֆոնիկ նվագախմբին նվիրեց նվագարաններ: Այդ կապերն առավել ամրապնդվեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նախկին գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Լորիս Ճգնավորյանի ջանքերով: Սակայն առայսօր Ավստրիայի

Զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր

Ականի պայթյունի հետևանքով  օգոստոսի 5-ին Պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում վիրավորվել է Արթուր Սեյրանի Գևորգյանը:  Զինծառայողը վնասվածք է ստացել ձախ ոտքի կրունկի շրջանում և  տեղափոխվել հոսպիտալ, որտեղ նրան վիրահատել են: «Արթուր Գևորգյանի  վիճակը գնահատվում է  կայուն  ծանր »,- «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցի հարցին ի պատասխան ասաց  ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «ՓԱՍՏԻՆՖՈ»

Սոցիոլոգ. «Հայաստանում նվազել են չբավարարված քաղաքացիները»

Սոցիոլոգիական հարցումների համաձայն`  Հայաստանում ավելացել են սոցիալ-տնտեսական պայմաններից գոհ քաղաքացիները: « 2010-ի նոյեմբերին  բնակչության մոտ 45 տոկոսն էր  Հայաստանում ամեն ինչից  բավարված, 2011-ին նրանց թիվը հասել է  47,6 տոկոսի»,- այսօր «Հենարան» ակումբում 2000 քաղաքացիների շրջանում նախորդ տարվա իրենց անցկացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքները ներկայացրեց «Այ Փի Սի» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի վերլուծաբան Սամվել Մանուկյանը: Ըստ

«Անգամ ռումբերի տակից չեն ուզում գալ Հայաստան»

«Հայրենադարձության եւ Սիրիայի հայության աջակցության» նախաձեռնող խմբի անդամ, հրապարակախոս Կարինե Հակոբյանը մտահոգություն ունի, որ Սիրիայի հարցով հանգուցալուծումը կլինի առաջիկա մեկ ամսում, ուստի հիմա ամենավտանգավոր շրջանն է, եւ հենց հիմա պետք է լուծել մեր հայրենակիցների անվտանգության հարցը, հակառակ դեպքում՝ կարող ենք ուշանալ: Իսկ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով ձեւավորված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանն էլ նշում

Խեղված գաղափարներ

Երբ 19-րդ դարի վերջում բարոն Պյեր դե Կուբերտենը առաջ էր քաշել Օլիմպիական խաղերի վերածննդի գաղափարը, նա դժվար թե կարողանար ենթադրել, որ այդ նախաձեռնությունը բազմաթիվ ձեւափոխումների ընթացքում ձեռք կբերի այսօրվա տեսքը: Պատմաբան, գրականագետ, մանկավարժ դե Կուբերտենի նպատակն էր սպորտի, առողջ ապրելակերպի, մարդու ներդաշնակ զարգացման քարոզը, նա ձգտում էր, որ աշխարհի երիտասարդները, որոնք սիրողաբար, ոչ թե փողի

FOLK

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում, Սակայն «Փարոսից» փող չի ստանում:

ՀԱԿ-ում դեռ չեն մեկնաբանում ՀՔԾ-ի որոշումը

ՀԱԿ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն առայժմ չի մեկնաբանում ՀՔԾ-ի որոշումը, որով երեկ դադարեցվել է «Հայ Ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի ակտիվիստներ Արեգ Գևորգյանի, Սահակ Մուրադյանի և Վահագն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը: Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում ՀԱԿ-ի երեք ակտիվիստների գործը քննվում էր 2011-ի օգոստոսի 9-ին Երևանի Տերյան փողոցում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված գործի հիման վրա, սակայն

Ուղիղ միացում. Վահան Թումասյան եւ Մուրադ Գրիգորյան

«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 28-րդ թողարկումը: Նախագիծը իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ –Հայաստանի» ֆինանսական օժանդակությամբ: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են ` «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը եւ Գյումրիի ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանը: Քննարկման թեման` Գյումրիի ՏԻՄ ընտրությունները: Watch live streaming video from aravot at livestream.com

Արթուր Սաքունցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակված է օգոստոսի 8-ին

2012 թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 13:30-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (հասցեն՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 7 նիստերի դահլիճ) նշանակված է Արթուր Սաքունցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի գործով նախնական դատական նիստ (դատավոր` Ռուբեն Ափինյան): Հիշեցնենք, որ հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել 2012 թ. մայիսի 25-ին Հայաստանի

Վրաստանն ուսումնամարզական հավաք է անցկացնում Հայաստանում. Այսօր կմրցեն Հայաստանի եւ Վրաստանի հավաքական թիմերը

Օգոստոսի 5-ից Վրաստանի ֆուտբոլի Մինչև 14 տարեկանների ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Հանքավանի մարզաբազայում: Վրացի պատանի ֆուտբոլիստները Հայաստանում կմարզվեն մինչև օգոստոսի 10-ը և այդ ընթացքում` օգոստոսի 7-ին և 9-ին, երկու ընկերական հանդիպում կանցկացնեն Հայաստանի նույն տարիքային հավաքականի հետ, որը կազմված կլինի «Փյունիկ» և «Բանանց» թիմերի սաներից: Այսօր, Հանքավանի մարզաբազայում տեղի կունենա Հայաստանի եւ Վրաստանի Մինչեւ 14

Դեղորայքային թունավորում

Օգոստոսի 6-ին, ժամը 08.50-ին դեղորայքային թունավորման նախանշաններով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի բնակչուհի` 1953 թ. ծնված Սիլվա Մանուկյանը: Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է: ԱԻՆ

Սիրիայում պատանդառված իրանցիներից երեքը սպանվել են

Սիրիացի ապստամբների խումբը, որը ստանձնել է 48 իրանցիներին առեւանգելու պատասխանատվությունը, հայտարարել է, որ պատանդներից երեքը սպանվել են սիրիական կառավարական զորքերի հետ փոխհրաձգության հետեւանքով: Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչը սպառնացել է սպանել նաեւ մյուս պատանդներին, եթե փոխհրաձգությունը կառավարական զորքերի հետ շարունակվի: Իրանի իշխանությունների հաղորդմամբ` պատանդառված իրանցիները ուխտագնացներ են, ովքեր այցելում էին Դամասկոսում գտնվող շիաների սրբավայրերից մեկը: Սիրիացի

Հրդեհ բնակարանում

Օգոստոսի 6-ին, ժամը 14.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի 7 շենքի 3-րդ հարկի պատշգամբից ծուխ է դուրս գալիս: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.33-ին, մարվել` 14.37-ին: Այրվել է բարձ ու ներքնակ։ *** Օգոստոսի 7-ին, ժամը 03.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Րաֆֆու 49 շենքի 23-րդ

Լոռու մարզում գործազրկության մակարդակը հանրապետությունում բարձրերից մեկն է

Թեեւ Լոռու մարզում գործազրկության մակարդակը  հանրապետությունում  բարձրերից մեկն է,  այնուամենայնիվ,  այս տարվա հուլիսի մեկի դրությամբ  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարզում գործազրկության մակարդակը  նվազել է  0,9 տոկոսով` դառնալով 8, 6 տոկոս: Վանաձորի զբաղվածության մարզային  կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը նշում է, սակայն, որ գործազրկության բարձր մակարդակին զուգահեռ մարզում կան նաեւ թափուր աշխատատեղեր, որոնք կամ չեն լրացվում,

Սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 7-ից 10-ը հյուսիսայինշրջաններում գիշերվա առաջինկեսին և օրվա երկրորդ կեսինսպասվում է կարճատև անձրև ևամպրոպ, 11-ին սպասվում էառավելապես առանց տեղումներիեղանակ: Քամին հարավ-արևելյան՝3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակքամու ուժգնացում՝ 15-20 մ/վարագությամբ: Օդի ջերմաստիճանը7-ից 9-ը կնվազի 3-4, իսկ 11-ինկբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում` Օգոստոսի 7-ից 10-ը հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: Օգոստոսի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի օգոստոսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.6 0C (1986 թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 10.10C (1892 թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25.10C ԱԻՆ

Հայտնաբերվել է դի

Օգոստոսի 6-ին, ժամը 19.54-ին ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից տեղեկություն է ստացվել, որ Կարբի գյուղի Ա. Բաբայան 2 տան բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Փրկարարները, իրավապահ մարմինների ներկայությամբ, բացել են նշված տան դուռը, որտեղ հայտնաբերվել է 1933 թ. ծնված Նադեժդա

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Ջակարտա, Օքլենդ, Կանբերա և Մանիլա

Օգոստոսի 8-15-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ինդոնեզիա, Նոր Զելանդիա, Ավստրալիա և Ֆիլիպիններ: Ասիա-խաղաղօվկիանոսյան երկրներում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները վերոհիշյալ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցեր: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հակամարտությունները պետք է այլ կերպ լուծել՝ ոչ ռմբակոծություններով»

Գուցե կարող է փոքր ինչ զարմանալի թվալ, թե ինչու են բարեկեցիկ Ալանդյան կզղիների բնակիչներն ամեն տարի նշում Հիրոսամայի օրը եւ որպես հիշատակի նշան՝վառվող մոմեր իջեցնում ծով: Այս միջոցառման կազմակերպիչը Ալանդների միջազգային մարդասիրական օգնություն  կազմակերպությունն է, որի ղեկավար Ռոբերտ Ջոնսոնը մեր զրույցի ընթացքում ասաց, որ հիմնականում սոցիալական եւ բնապահպանական խնդիրներով են զբաղվում՝ հավաքելով իրեր, որոնց կարիքը

«Դեմ առ դեմ» . Վահան Թումասյան եւ Մուրադ Գրիգորյան

Օգօստոսի 7-ին ժամը 12. 00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 28-րդ թողարկումը: Նախագիծը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու  «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը եւ  Գյումրիի ՀԱԿ  համակարգող Մուրադ Գրիգորյանը: Քննարկման թեման` Գյումրիի ՏԻՄ ընտրությունները:  Հաղորդման հյուրերին  կարող եք հարցեր ուղղել այս գրառման

ՀՀԿ-ն Մնացական Մնացականյանին չի պատժի

Aravot.am-ի հարցին` Մնացական Մնացականյանի հանդեպ կուսակցական տույժ կկիրառվի՞, որ չենթարկվեց ՀՀԿ-ի որոշմանը եւ Թալինի քաղաքապետի ընտրություններում ինքնուրույն գիծ տարավ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց. «Որեւէ մեկի նկատմամբ տույժ չի կիրառվի: Ի՞նչ է պատահել, որ տոյժ կիրառվի»: Դիտարկմանը, որ ՀՀԿ-ն առաջադրեց եւ սատարեց Սարգիս Արամյանին, մինչդեռ Մնացականյանը Վորոշ Խաչատրյանին էր սատարում, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Կուսակցությունն

Պղնձի գողերի պատճառով Կապանի հանքում ծուխ էր լցվել

Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության  հանք լցված անսպասելի ծխի պատճառով երեկ հանքի գործունեությունը ժամանակավոր դադարեցվել էր: Ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից անմիջապես քայլեր են  ձեռնարկվել եւ աշխատողներին դուրս  են բերել հանքից:  Պարզվել է, որ ծուխը բարձրացել էր հանքի որոշ աշխատակիցների մեղքով, ովքեր ցանակցել են ըներությունից պղինձ գողանալ, ու  նախքան դա անելը որոշել

«Վաճառված ապրանքը հետ չի ընդունվում» արտահայտությունը օրենքի խախտում է

«Գնված ապրանքը հետ չի ընդունվում»,  այս արտահայտությունը կարող  ենք կարդալ ամեն երկրորդ խանութում:  «Առաջին հերթին սա իհարկե օրենքի խախտում է»,-  «Փաստինֆո» լրատվական գործակալության  թղթակցի հարցին ի պատասխան ասաց  «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը: «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ  օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ սպառողը իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը 14

Այսօր մեդալ չի լինի

Լոնդոնի օլիմպիական խաղերի տասներորդ օրը Հայաստանն անմասն մնաց մեդալներից: Այսօրվա մեր միակ մասնակիցը` հունահռոմեական ըմբիշ, գերծանր քաշային Յուրի Պատրիկեեւը, զրկվեց սփոփիչ գոտեմարտերում բրոնզե մեդալի համար պայքարելու հեռանկարից, քանի որ 1/8 եզրափակչում նրան հաղթած իրանցի Բաշիր Արգասի Բաբաջանզադեն քառորդ եզրափակչում զիջեց շվեդ Իոհան Յեուրենին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Առաջադրումներ` առանց տառասխալների, ջիփերի ու շքախմբերի

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրիում  գրեթե բոլոր խանութպաններն ու կրիմինալ աշխարհի ներկայացուցիչները իրար «միս են ուտում»  ազգի ջահելներին` իրենց տղաներին կամ փեսաներին ավագանու անդամ դարձնելու համար: Ոմանք էլ որոշել են առաջադրվել թիմով, օրինակ` մի խումբ մտավորականներ` «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Շիրակ կենտրոն»  հ/կ նախագահ Վահան Թումասյանը, իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանը, «Բիոսոֆիա» հ/կ նախագահ Գևորգ Պետրոսյանը և

Հայ, ադրբեջանցի եւ շվեդ ու ֆինն երաժիշտները ելույթ կունենան Ալանդյան կղզիներում

Օգոստոսի 10-ին Ալանդների  Մարիեհամն քաղաքի հրապարակի բեմում կկայանա «Խաղաղության ձայները»  համերգը, որին մասնակցելու են երաժիշտներ Հայաստանից, ԼՂՀ-ից, Ադրբեջանից, Շվեդիայից եւ Ֆինլանդիայից; Այս համերգի նախաձեռնությունը Ալանդյան կղզիների Խաղաղության ինստիտուտինն է, որի ղեկավարը՝ Սիա Սպիիոպոլու Ամերմարկն այսօր ասաց, թե դեռ երեք տարի առաջ են հղացել այս գաղափարը, սակայն դժվար էր գտնել ճիշտ մարդկանց: Նախագիծն իրականացվել է Հայաստանում

Լրահոս
Մարդկային միտքը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031