Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության 12-րդ ժողովը

Հուլիսի 31-ին տեղի ունեցավ «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության 12-րդ ժողովը, որի ժամանակ քննարկվեցին Գյումրու ՏԻՄ ընտրությունների հետ կապված զարգացումները, հանրային արձագանքները, հանրային քարոզչության պլանը, նախաձեռնության կողմից Գյումրու ավագանու անդամության թեկնածուների վարքականոնի նախագիծը, հնարավոր թեկնածուների ցանկը, առաջադրումների եւ թղթատարության օրենքով սահմանված կարգը, Գյումրիում նախաձեռնության գրասենյակ վարձակալելու անհրաժեշտությունը եւ այլն: Ժողովի ժամանակ ներկայացվեց «Քաղաքը մերն է»

Փորձել է վաճառել գողացված բջջային հեռախոս

Հուլիսի 31-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության  ծառայողները Կոմիտասի պողոտայի շուկայի մոտից  բերման են ենթարկել 1983 թ. ծնված, նախկինում դատված  Գվիդոն Մ.-ին, որը ցանկանում էր ցածր գնով և շտապ բջջային հեռախոս վաճառել: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 15.30-ին,  հեռախոսը գողացել է Հ. Հակոբյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող մթերային խանութի ցուցափեղկից: ՀՀ

«Ազատ դեմոկրատները» դեռ քննարկում են՝ սատարե՞լ «Ժառանգության» թեկնածուին

«Ժառանգություն» կուսակցության Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Վահագն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ կուսակցության վարչությունը որոշել է իր թեկնածությունն առաջադրել Գյումրու քաղաքապետի ընտրություններին եւ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ. «Մենք առաքելություն ունենք՝ պատասխան տալ մեր ընտրողների առաջ, և պետք է ասեմ, որ դա լուրջ ընտրազանգված է, դա մարդիկ են, որոնք հենց այնպես չեն ընտրել

Ճանապարհային ոստիկանները բռնեցին փախչող կողոպտչին

Հուլիսի 31-ին, ժամը 16.20-ին, ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 24 շենքի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին: Պարզվել է, որ նա  թիվ 81 երթուղային միկրոավտոբուսից իջնող 54-ամյա կնոջ  պայուսակից հափշտակելով դրամանապանակը, որի մեջ եղել է 152.000 դրամ և 2.000 ՌԴ ռուբլի, դիմել է փախուստի: Կինը, նկատելով

Գնաճի միտումները համեմատաբար բարձր են հատկապես ոչ պարենային ապրանքների շուկաներում

Ազգային վիճակագրական ծառայության դիտարկումներով, հուլիսին 12-ամսյա գնաճը Հայաստանում եղել է 2,3 տոկոս։ Սա զգալիորեն բարձր է նախորդ ամսվա ցուցանիշից։ Ասենք, որ հունիսին 12-ամսյա գնաճն ընդամենը 0,7 տոկոս էր։ Գնաճի միտումները համեմատաբար բարձր են հատկապես ոչ պարենային ապրանքների շուկաներում (նախորդ տարվա համեմատ հասնում է 4,4 տոկոսի)։ Ոգելից խմիչքների եւ ծխախոտի գնային աճը 12-ամսյա ժամանակահատվածում մոտենում է

Մուշեղ Սիրադեղյան. «Չեմ կարծում, որ քաղաքացիական նախաձեռնության շնորհիվ Վանոյին հնարավոր կլինի վերադարձնել»

Կոթին սովորական գյուղ է՝ իր հայկական ուրույն ավանդույթներով, նաեւ «Ղարարաղ» կոմիտեի անդամ, գրող, ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի ծննդավայրն է։ Այսօր գրեթե բոլոր կոթեցիներն անհամբեր սպասում են մոտ 12 տարի հետախուզման մեջ գտնվող Վանոյի վերադարձին։ «Ժողովուրդ»-ն օրեր առաջ եղավ Կոթիում եւ զրուցեց Վանո Սիրադեղյանի եղբայր Սերոժի որդու՝ Մուշեղ Սիրադեղյանի հետ, որը նաեւ տեղի դպրոցի տնօրենն

«Բարգավաճը» ախորժալի պատառ է, որ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունն ուզում են «իրենցով անել»

 Հատված Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ հարցազրույցից: -ԲՀԿ-ն չի շտապում բացել իր խաղաքարտերը՝ առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված։ «Բարգավաճի» քաղաքական վարքագծի փոփոխության ի՞նչ սցենարներ եք տեսնում՝ աշնանն ընդառաջ։  -Այն, ինչ կասեմ, հազիվ թե ընթերցողի սրտով լինի։ Քաղաքականությունը գալիս է Հայաստան։ Իսկ երբ քաղաքականությունը գալիս է, քաղաքական գործընթացների կանխատեսելիությունը վերանում է։ Հայաստանը Թուրքմենստան չէ, ոչ

Ընդդեմ Կանանց Նկատմամբ Բռնության կոալիցիայի վեբ կայքը ջարդվել է ադրբեջանական հակերների կողմից

Հայաստանում Ընդդեմ Կանանց Նկատմամբ Բռնության կոալիցիայի վեբ կայքը  այսօր ջարդվել է ադրբեջանական հակերների կողմից: Ներողություն ենք խնդրում Կոալիցիայի անվանման փոփոխության համար, որտեղ գրած է «Stop Armenian Terrorism!»: Բացի այդ նաև անհասանելի է մեր կայքը և դրա մեջ առկա նյութերը: Այսօր այն կվերականգնվի մեր վեբ ծրագրավորողի կողմից: Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

«Անկարգ» խոզն ասֆալտի վրա լոգանք էր ընդունում

Հուլիսի 31-ի երեկոյան Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում` Զորավար Անդրանիկի փողոցի մեջտեղում խոզն ասֆալտի ջրափոսում լոգանք էր ընդունում: Խոզատերը` նույն փողոցի «անկյունային» շենքի բնակչուհին եւ բազմաբնակարան շենքերում ապրող կանայք փորձում էին խոզին փողոցից քշել, սակայն անասունը չէր ենթարկվում` ջրափոսում անխռով հանգստանալով: Դա շարունակվեց բավական երկար` ծիծաղեցնելով բազմաբնակարան շենքերի բնակիչներին եւ անցորդներին: Նոյեմբերյանը գյուղատնտեսական փոքր քաղաք է, բնակիչների

Խաչիկ Մանուկյան. «Նախկին խորհրդարանն ավելի ուժեղ էր, քան այս մեկը»

 Հատված թիվ 15 ընտրատարածքի նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանի հարցազրույցից: – Որպես նախկին պատգամավոր՝ գո՞հ եք ԱԺ այս կազմից։ Ա՞յս խորհրդարանն էր լավը, թե՞ նախորդը։ – Նախկին խորհրդարանն ավելի ուժեղ էր, քան այս մեկը։ – Ինչո՞վ էր ուժեղ։ – Աշխատանքով։ Հիմա դեռ նոր պետք է իրար ճանաչեն, հստակեցնեն, իրար հետ աշխատեն։ Բայց նախկինի թիմը ճանաչում էր

ԱՄՆ-ը Իրանի հետ կապված նոր պատժամիջոցներ սահմանեց

Միացյալ Նահանգները տնտեսական նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանից նավթի արտահանման նկատմամբ, ինչպես նաեւ Չինաստանի եւ Իրաքի բանկերի դեմ, որոնք, ըստ Սպիտակ տան, օգնում են պաշտոնական Թեհրանին շրջանցել միջազգային պատժամիջոցները։ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ հիշյալ երկու բանկերը հետայսու մուտք չեն ունենա ամերիկյան ֆինանսական համակարգ, եւ որ պաշտոնական Վաշինգտոնը բացահայտելու է «ավելի ու ավելի

Միակ հույսներս մնում է «Հայկական աշխարհի» միֆը

Վարչապետը երեկ «Հայկական աշխարհի» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել «Լույս» հիմնադրամի ուսանողների առջեւ։ Նա կրկին անդրադարձել է մեր երկրի առջեւ կանգնած արտաքին մարտահրավերներին՝ մասնավորաբար հարեւան երկրների հետ ունեցած մեր խնդիրներին ու Հայաստանի անբարենպաստ աշխարհագրական դիրքին. «Հասկանալի է, որ այսպիսի իրավիճակը տնտեսության համար ստեղծում է բարդ պայմաններ, բարձրացնում քաղաքական ռիսկերը եւ այլն։ Այսինքն՝ մենք պարտավոր ենք

Քաղաքական հումորը «Վիտամին» ակումբի «սցենարական ոճի մեջ չի մտնում»

Հատված «Վիտամին» ակումբի հումորիստ Արմուշի հետ հարցազրույցից:  – Նկատե՞լ ես՝ այսօր ժողովրդի շրջանում ավելի շատ ինչ կարգի հումորներն են պահանջարկ վայելում։ – Դա հիմնականում մեր առօրյան է, մեր կենցաղը, ուրիշ թեմա չկա։ Մեր հումորներն արվում են էն ամենի վրա, ինչը որ ակտուալ ա այդ շրջանում, դրանք հիմնականում կենցաղային հումորներն են, որոնք էլ հիմնված են իրական

ՀԱՎԱՏԱՑԻՆՔ, ՈՒ ՓՈԽՎԵՑ

Դեպուտատներն են դարձյալ գեղգեղում. Երգում են. իրար չեն տալիս հերթ: Իսկ ոմանք նույնիսկ խաչբառ են լուծում: Իսկ ոմանք նույնիսկ կարդում են թերթ:

Հանդիպում սիրիահայերի հետ

  ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ հերթական հանդիպումը Սիրիայից վերջին շրջանում ժամանած և ինչպես նաև երևանաբնակ սիրիահայերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին սիրիահայերի վիճակը և նրանց կողմից բարձրացված հիմնախնդիրներին նվիրված հարցեր: ՀՀ սփյուռքի նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ այս սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող գլխադասային նախարարությունը` ՀՀ սփյուռքի նախարարությունն է: Ամիսներ առաջ նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը

Փրկվել է երեք կյանք

Հուլիսի 31-ին, ժամը 18.41-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի «Մոթել» հանգստյան տան մոտակայքում` լողափից մոտ 200 մ հեռավորության վրա, նկատել են շրջվող հեծանվանավակ, որից ջուրն է ընկել երեք քաղաքացի, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչներ`

Փայտով բեռնված մեքենաներ են տեսնում, աղաղակում են՝ անտառահատում է

Օրերս մի խումբ բնապահպաններ «Ֆեյսբուքով» եւ մի քանի լրատվամիջոցով հաղորդագրություն էին տարածել՝ ահազանգելով, որ «անխնա կտրում են Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Մարցի, Քարինջի, Ահնիձորի, Շամուտի, Լորուտի անտառները»։ Ահւսզանգող քաղաքացին գրել էր, որ ինքը վերջերս է եղել նշված վայրերում, եւ գյուղացիների հետ զրույցում նրանք ասել են, որ հուլիսից է սկսվել «անտառասպանդը»։ «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթեւոսյւսնը, սակայն,

Ի՞նչ էր փնտրում օձը «Ասպարեզ» ակումբի մոտ

Հուլիսի 31-ին, ժամը 14:30-ին Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի մոտ մեր աշխատողներն  օձ են նկատել: Ակումբի աշխատակիցները  ահազանգել են Շիրակի մարզի փրկարարական վարչություն, որպեսզի փրկարարները գան, տանեն օձին, քանի որ այն կարող էր վտանգավոր լինել բնակիչների եւ ակումբի աշխատողների համար: -Առաջինը ես տեսա օձին: Սկզբում մտածեցի, որ թունավոր է, հետո աչքերի կլորությունից հասկացա, որ թունավոր չէ,

Մարտերը Հալեպում շարունակվում են

Սիրիայի կառավարական զորքերը Հալեպում ուղղաթիռներ եւ հրետանի են օգտագործել ապստամբների դեմ։ Ապստամբ զինյալները, մինչդեռ, պնդում են, որ նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմին հավատարիմ ուժերը ստիպված են եղել նահանջել քաղաքի որոշ կարեւորագույն հատվածներից։ Սիրիացի ապստամբները նաեւ վստահեցնում են, որ իրենց հսկողության տակ են գտնվում քաղաքի արեւելյան եւ հարավարեւմտյան թաղամասերը։ Այս տեղեկությունները, սակայն, ամբողջապես հաստատված չեն։ «Ազատություն» ռադիոկայան

Սիրիայից եկողների մոտ 2-3 տոկոսն է Հայաստանում մնալու ցանկություն հայտնում

Այս օրերին սփյուռքի նախարարություն տարբեր խնդիրներով այցելել են 120-ից ավելի սիրիահայեր։ Նրանցից 12-ը կացարան ստանալու ցանկություն են հայտնել եւ ուղարկվել են միգրացիոն ծառայություն։ Ըստ սիրիահայերի հարցերով զբաղվող խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի՝ այս օրերին Սիրիայից Հայաստան եկող մեր հայրենակիցները երեք խմբի են բաժանվում։ Մի խմբում նրանք են, ովքեր գալիս են հայրենիքում հանգստանալու։ Այս տարի սրանք սովորականից

Տիգրան Հեքեքյանի երգչախումբը զուսպ ճապոնացիներին ստիպում է հուզմունքից արտասվել

Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբը շարունակում է իր համերգային 40-նօրյա շրջագայությունը Ճապոնիայի քաղաքներում: 2001 թ. Եվրոպական Երգչախմբային Ֆեդերացիայի կողմից Մշակույթի Դեսպանի տիտղոսին, ապա 2002 – ին Աշխարհի լավագույն մանկական երգչախմբի կոչմանն արժանացած մեր հայ մանուկների խումբն այս անգամ Ծագող արևի երկրում է կատարում հայ արվեստը տարածելու իր առաքելությունը: Նախատեսված 18 համերգների մեծ մասն 

«Համակարգային խնդիրներում լուրջ տեղաշարժ չի նկատվում»

«Թեեւ Վրաստանի կառավարությունը հարգում է երկրում բնակվող կրոնական փոքրամասնությունների իրավունքները, այնուհանդերձ, 2011 թվականն աչքի ընկավ մի շարք եկեղեցիների` այդ թվում Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ հարձակումներով», – ասված է կրոնական ազատության մասին Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում: Պետքարտուղարության հրապարակած այս փաստաթղթի` Վրաստանին նվիրված հատվածում մանրամասնորեն նկարագրվում է նաեւ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված կացությունը։ «Համակարգային խնդիրներում` ինչպես, օրինակ,

Ֆիլիպ Գորդոն. ԱՄՆ կցանկանար առաջընթաց տեսնել հայ-թուրքական գործընթացում

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնն ասել է, որ Միացյալ Նահանգները կցանկանար առաջընթաց տեսնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս–ը, ամերիկացի դիվանագետն այդ մասին ասել է Ստամբուլում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա ասել է, որ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները պարբերաբար քննարկում են այդ թեման թուրք գործընկերների հետ: Խոսելով երկկողմն հարաբերությունների մասին` Ֆիլիպ Գորդոնը նկատել է,

Առաքել Միրզոյանն անսպասելի տապալվեց

 Լոնդոնում Հայաստանի օլիմպիական ոսկու գլխավոր հավակնորդներից մեկը՝ 69 կգ քաշային ծանրորդ Առաքել Միրզոյանը, անսպասելիորեն տապալվեց ու այն էլ ինչպե՛ս: Օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանի որդին պոկում վարժությունում միայն երկրորդ մոտեցումով բարձրացրեց 148 կգ ծանրաձողը, իսկ երրորդում ձախողեց 151 կիլոգրամանոց մոտեցումը: Թվում էր, թե Եվրոպայի նախկին չեմպիոնն ամեն բան կանի հրում վարժությունում կորցրածը ետ բերելու համար, սակայն,

Կրեմլը ուզում է գնահատել Հայաստանում ռուսական կապիտալի ներկայության ընդլայնման հնարավորությունները

  Մեդիամաքս: Կրեմլը հետազոտություն է պատվիրել` Ադրբեջանում, Հայաստանում եւ Վրաստանում ռուսական կապիտալի ներկայության ընդլայնման հնարավորությունները գնահատելու համար: Այդ մասին այսօր գրում է РБК Daily պարբերականը` վկայակոչելով Ռուսաստանի նախագահի աշխատակազմի կողմից պետական գնումների պորտալի միջոցով արված պատվերը: Կրեմլի կողմից պատվիրված հետազոտությունների արժեքը նախկին սովետական տարածքի տարբեր երկրների համար կազմում է 400 հազարից մինչեւ 1 մլն 400

Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյան. «Արտակ Նազարյանի դիակի դիրքը փոխել են»

  Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հուլիսի 31-ի նիստում ներկայացվեցին Արտակ Նազարյանին ամրակցված AK-74 ինքնաձիգը, նրա զրահաբաճկոնը, ենթապայուսակը եւ այնտեղ պահված  փամփուշտների 3 պահունակները: Դրանք դատարանում ներկայացնելու համար նախորդ դատական նիստում միջնորդություն էր արել տուժողի իրավահաջորդը` Արտակ Նազարյանի քույր Ծովինար Նազարյանը: Դատավոր Սամվել Մարդանյանը հարցրեց, թե պե՞տք է  բացել ինքնաձիգի փողը փակող կպչուն ժապավենը, տուժողի

Հայաստանի զարգացման ներուժն աշխարհով մեկ սփռված հայությունն է. Տիգրան Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանն «Այբ» ավագ դպրոցում հանդիպել է «Լույս» հիմնադրամի ուսանողներին` հանդես եկել «Հայկական աշխարհ» թեմայով դասախությամբ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին և այդ համատեքստում Հայաստանի զարգացման տենդենցներին և տարածաշրջանային գործընթացներին: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի զարգացման ներուժն աշխարհով մեկ սփռված հայությունն է, ուստի պետությունը պետք է ստեղծի այնպիսի նոր գործիքներ,

Հնդկաստանի կեսը մնացել է առանց էլեկտրականության

Հնդկաստանում երկրորդ օրն է շարունակվում է էլեկտրամատակարարման համակարգի զանգվածային խափանումը, որի պատճառով հոսանքազրկված է մնացել ավելի քան 650 միլիոն մարդ Հնդկաստանում երկրորդ օրն է շարունակվում է էլեկտրամատակարարման համակարգի զանգվածային խափանումը, որի պատճառով երեքշաբթի օրն առանց էլեկտրաէներգիայի մնացել է ավելի քան 650 միլիոն մարդ: Հոսանքազրկման պատճառով գրեթե կանգ է առել երկրի տրանսպորտային համակարգը. երկրորդ օրն է

Շենգավիթում շահագործումից հանվում են հնամաշ խողովակներ

Շենգավիթ վարչական շրջանի գոտիավորման արդյունքում հերթական հնամաշ խողովակներն են հայտնաբերվել, որոնք շարունակում էին հոսակորուստների պատճառ հանդիսանալ և խոչընդոտել ջրամատակարարման շարունակականությանը: 100մմ և 200մմ տրամագծով երկու խողովակներ ապամոնտաժվել են, փոխարենը 400մմ տրամագծով և ավելի բարվոք վիճակում գտնվող ջրագիծը ծառայելու է մաշվածների փոխարեն: Ինչպես նշեց Հենրիկ Մարտիրոսյանը` «Երևան Ջուր» ՓԲԸ «Արևելք» շահագործման տնօրինության «Շենգավիթ» տեղամասի գլխավոր ինժեները,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930