Օրվա լրահոսը

«Դեմ առ դեմ». Կարինե Հակոբյան եւ Ֆիրդուս Զաքարյան

Օգօստոսի 3-ին ժամը 12. 00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 27-րդ թողարկումը: Նախագիծը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու  Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով ձեւավորված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը եւ հրապարակախոս, «Հայրենադարձության եւ Սիրիայի հայության աջակցության»  նախաձեռնող խմբի անդամ Կարինե Հակոբյանը: Քննարկման թեման`

Գեներալ Մանվելի սենյակն «ուբորկա» են անում, Մարգարիտ Եսայանի անունը սխալ գրում. Ֆոտոռեպորտաժ՝ Ազգային ժողովից

Խորհրդարանական աշխատանքները սկսելուն պես մամուլում մեծ աղմուկ բարձրացավ գեներալ Մանվել Գրիգորյանի՝ ԱԺ բերած սեւ օբսիդիանից սառնարանի շուրջ: Լուրեր շրջանառվեցին, որ ԱԺ որոշ աշխատակիցներ տեսել են, թե ինչպես է գեներալ Մանվելը ԱԺ-ի իր աշխատասենյակ բերել տվել այդ սառնարանը: Կառավարության ծրագրի քննարկման խորհրդարանական նիստերին բոլոր լրագրողները պտտվում էին գեներալի սենյակի շուրջ՝ փորձելով արանքներից տեսնել՝ կա՞ սառնարանը, թե՞

Երաժշտական դպրոցի տնօրենին թալանել են

Մոտ 10 օր առաջ գողերը մտել են Իջեւանի երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Բեգլարյանի բնակարան, գողացել 700 հազար դրամ եւ 1,2 միլիոն դրամի ոսկե զարդեր: Չամուսնացած, շուրջ 40 տարեկան  Ս. Բեգլարյանը  բազմաբնակարան շենքում ապրում է իր մոր հետ: Հավանաբար գողերն իմացել են, որ ընտանիքն այդ օրը բանկից 500 հազար վարկ է ստացել: Վերջերս  Իջեւան քաղաքում բնակարանային

Քոֆի Անանն ազատելու է խաղաղության հանձնակատարի պաշտոնը

Բան Կի-մուն. «Անանն արժանի է գովասանքի բարձր խոսքերի, քանի որ նա անմոռաց կերպով ներդրել է իր կարողություններն ու հեղինակությունը՝ աշխատելով այս չափազանց դժվար և հնարավոր է՝ անշնորհակալ առաջադրանքներից մեկի նպատակներին հասնելու ուղղությամբ» ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հինգշաբթի օրը հայտնել է, որ խաղաղության միջազգային հանձնակատար Քոֆի Անանը որոշում է կայացրել չերկարացնել ՄԱԿ-ի և Արաբական պետությունների

Վիճաբանություն ռեստորանում. Բերման են ենթարկվել բարմենը, մենեջերը և 2 անչափահաս

Օգոստոսի 1-ին, ժամը 23.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 17-ամյա մի տղա, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում, վիճաբանության ժամանակ վայր ընկնելու հետևանքով: Այս մասին

Սաքունցին քննչական ծառայության գործելաոճը վստահություն չի ներշնչում (Տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնությունն այսօր ոստիկանության առջեւ բողոքի ակցիա էր կազմակերպել` դժգոհելով, որ ոստիկանությունը փաստաբաններին չի տրամադրում նախաքննության նյութերն ու փաստաթղթերը: «Այսքան ձգձգեցին, որ ակցիայից առաջ ինչ-որ բան են բաց թողնում, որ փորձեն թուլացնեն: Այն, որ նրանք միտում ունեն գործը կոծկելու՝ այս ամբողջ գործընթացն այդ է ցույց

Իսպանիայում ձերբակալվել է «Ալ-Քաիդա»-ի ենթադրյալ երեք անդամ

Իսպանիայի իշխանությունները հայտնել են «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունենալու մեջ կասկածվող երեք անձանց ձերբակալության մասին: Իսպանիայի ներքին գործերի նախարար Խորխե Ֆերնանդես Դիասը հինգշաբթի օրը հայտնել է լրագրողներին, թե առկա են «հստակ նշաններ», որ ձերբակալված անձինք ծրագրել են ահաբեկչական հարձակումներ իրականացնել Իսպանիայում կամ Եվրոպայի այլ պետություններում: Ձերբակալվածներին մեղադրում են նաև պայթուցիկ այնպիսի սարքեր պահեստավորելու մեջ, որոնց բեկորները

«Ազատ դեմոկրատներ»-ի երիտասարդական միության հայտարարությունը՝ ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ դատավարության վերաբերյալ

Կարևորելով Հայաստանի Հանրապետությունում ազատության, արդարության  և ժողովրդավարության հաստատման խնդիրը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության Երիտասարդական միությունը կոչ է անում պատկան մարմիններին արդար և անկողմնակալ դատավարություն իրականացնել Արտակ Կարապետյանի, Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ: Իրավունքի իրացումը, օրենքի գերակա դերը պետք է միակ առաջնահերթությունը լինեն մեր երկրում՝ պետական մեքենան պատժիչ համակարգից վերածելով արդարություն սահմանող գործիքի: Ցանկացած

Տղամարդը ցանկանում էր ցած նետվել Դավիթաշենի կամրջից` խաղատանը պարտվելու պատճառով

Դավիթաշեն կամրջից այսօր` օգոստոսի 2-ին, իրեն ցած նետելու փորձ է կատարել մի տղամարդ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանությունից: Ոստիկաններին հաջողվել է համոզել նրան եւ կանխել ինքնասպանությունը: Տղամարդու` ինքնասպանություն գործելու դրդապատաճառը խաղատանը պարտվել էր:

Փաստաբանը հրավիրվեց ոստիկանություն՝ անձամբ ծանոթանալու «Հարսնաքարի» վերաբերյալ նյութերին

Այս պահին ոստիկանության առջեւ «Պատժել «Հարսնաքարի» բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանց խոսքերով՝ ոստիկանությունը խոչընդոտում է Վահե Ավետյանի մահվան գործով փաստաբանների աշխատանքը, չտրամադրելով նախաքննության նյութերը: Փաստաբան Լուսինե Հակոբյանը պնդում է, որ ոստիկանությունից նախաքննության նյութերին ծանոթանալու ծանուցումը ստացել է երեկ երեկոյան, մինչդեռ ոստիկանությունը պնդում է, որ ուղարկել է հուլիսի 27-ին: Նախաձեռնության ակտիվիստ Զարուհի

Աֆղանստանի անվտանգության ուժերը կանխել են Քաբուլի գրոհը

Աֆղանստանի իշխանությունները, այսօր առավոտյան տեղի ունեցած հրաձգության ընթացքում հինգ զինյալ ոչնչացնելուց հետո հայտնել են մայրաքաղաք Քաբուլի ուղղությամբ մեծածավալ գրոհի կանխման մասին: Երկրի հետախուզական ծառայության խոսնակ Լաթիֆուլա Մաշալն ասել է, որ Աֆղանստանի ուժերը չորեքշաբթի օրը գրոհել են Քաբուլի արևելյան մասում գտնվող մի շինություն, որտեղ հավաքված են եղել հարձակմանը նախապատրաստվող՝ զինյալների «Հաքանի» ցանցի հետ կապեր ունեցող ահաբեկիչները:

Երեք ավագ դպրոց` սիրիահայ դպրոցականների ուսուցման համար

Հաշվի առնելով Սիրիայում ստեղծված իրավիճակը` Հայաստան վերադարձած սիրիահայերի կրթության կազմակերպման նպատակով, ըստ ԿԳՆ կայքի՝  ՀՀ կրթության և գիտության նախարարի հանձնարարականով Երևան քաղաքում համապատասխան տարածքային բաշխմամբ առանձնացվել է երեք ավագ դպրոց` Կենտրոն համայնքում` թիվ 182, Արաբկիր համայնքում` թիվ 54 և Նոր Նորք համայնքում` թիվ 62 ուսումնական հաստատությունները: Մեր հայրենակիցների կրթական կարիքների բավարարման նպատակով վերոնշյալ դպրոցներում կստեղծվեն

Ռուբեն Հակոբյանը վերահաստատում է Սիրադեղյանին անձեռնմխելիությունից զրկելու ընթացքում իր ելույթը

Օրերս մեջբերել էինք 1999 թվականի փետրվարի 17-ին ԱԺ նիստից, երբ քննարկվում էր Վանո Սիրադեղյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը՝ «Առավոտի» հրապարակման մեջ Ռուբեն Հակոբյանի ելույթից մի մեջբերում: Նա, ըստ 1999թ. փետրվարի 18-ի մեր հրապարակման՝ Դաշնակցության անունից կասկած էր հայտնել, որ նախորդ իշխանությունները «քրեական լուրջ հանցանքների մեջ են թաթախված», նաեւ հիշել, որ կասեցված ՀՅԴ-ին միայն ընդդիմությունն էր պաշտպանում

Մարդիկ գույներից ամենաշատը նախընտրումեն կապույտը

ԱՄՆ-ի Մերիլենդի համալսարանի սոցիոլոգները պարզել են, թե որն է մարդու ամենասիրելի գույնը: Հարցում անելով շուրջ 2000 հոգու՝ պարզել են, որ մարդիկ գույներից ամենաշատը նախընտրում են կապույտը: Հարցմանը մասնակցել են տարբեր տարիքի և սեռի անձինք: Գինին փչանում է արևի շողերի հետ փոխազդեցությունից, այդ  պատճառով գինու բոլոր շշերը մգեցվում են: Օլիմպիական խաղերի համար նախատեսված է 4700 մեդալ:

Խորթ հոր կողմից բռնաբարված աղջիկն ասում է, որ կպահեր երեխային, եթե ճար ունենար. «Գոնե 18 տարեկան լինեի»

Այսօր`օգոստոսի 2-ին Նարինեի 15 ամյակն է, իսկ երկու ամսից նա մայր կդառնա, ով պատրաստ է սեփական զավակին մանկատուն հանձնելու մոր ճնշումների ներքո, որովհետև ամաչում են հարևաններից, բարեկամներից ու ընկերներից: Շիկահեր աղջկա՝ ծիրանի կորիզ հիշեցնող աչքերում թախիծն ու տխրությունն են ապրում: Սեփական պատմության ոլորաններում մոլորված՝ նա փորձում է գտնել այն ճանապարհը, որտեղ կտրվեց մանկության թելը: «Չէի

Հանդիպում` նվիրված սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանը

ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ հանդիպում սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնած հասարակական կազմակերպությունների և շարժումների ներկայացուցիչների հետ: ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը շնորհակալություն հայտնեց հանդիպմանը ներկա` Դատական փորձագետների և իրավագետների ասոցիացիայի, ՍԴՀԿ-ի, «Հայրենադարձության և սիրիահայության աջակցության» նախաձեռնող խմբի, «Հայրենադարձ ընտանիքներին աջակցություն» ֆեյսբուքյան նախաձեռնության ներկայացուցիչներին`  համախմբվելու և ճգնաժամային իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար: Նախարարը տեղեկացրեց,

Հայկական այրուձիու լկամները հայտնաբերվել են Իջեւանում

Իջևանաբնակ Կոթի գյուղացի Շահվալադ Էվանեսյանը մի քանի տարի առաջ Իջեւանի շրջակա ժայռերից մեկի ճեղքվածքում գտել է գիտական արժեք ներկայացնող իրեր` ձիու սանձի մետաղե մասեր` լկամներ կամ դանավանդներ: Իջեւան քաղաքի բնակիչ, նախկինում պատմական թանգարանի աշխատակից Սարգիս Տեր-Հակոբյանը հայտնեց, որ նմանատիպ կոշտ երախկապ լկամով սանձերը հիմնականում օգտագործվել են ռազմական նպատակով օգտագործվող ձիերի համար, դրանք ծագումնաբանորեն կապվում են

Սիրիայի ապստամբները հրասայլից կրակ են բացել կառավարական ուժերի ուղղությամբ

ՄԱԿ. Սիրիայում պարենային օգնության կարիքն ունի մոտ երեք միլիոն մարդ Սիրիայի ապստամբները հինգշաբթի օրն ուժեղացրել են կառավարական ուժերի նկատմամբ գործադրվող ճնշումը: Չդադարող գրոհի ընթացքում ընդդիմության ուժերը կառավարական ստորաբաժանումներից գրաված հրասայլից կրակ են բացել Հալեպում գտնվող օդուժի ռազմակայանի ուղղությամբ: Ընդդիմության ուժերի կողմից ձեռնարկված գործողություններին ի պատասխան նախագահ Ասադին հավատարիմ ուժերը հրետանային կրակ են բացել Հալեպի ռազմավարական

Թուրքիայի սահմանից լսվող աղոթքը (Տեսանյութ)

Շիրակի մարզի Բայանդուր գյուղից տեսանելի է Թուրքիայի հետ սահմանը ու լսելի սահմանին մոտ թուրքական գյուղերում հնչող աղոթքը: Բայանդուր գյուղի բնակիչներն ասում են, որ աղոթքը օրվա մեջ մի քանի անգամ է հնչում ու ձայնի բարձրությունը թույլ է տալիս ենթադրելու, որ այն բարձրախոսով է ասվում, որպեսզի նրանց աղոթքը լսելի դառնա նաև Հայաստանի տարածքում: Տեսանյութում Թուրքիայի սահման է,

Ինչո՞ւ ոստիկանությունը հիմա որոշեց վերաորակավորել մեղադրանքը

«Այդ գործողությունը պետք է արվեր այն պահին, երբ մահը գրանցվեց» ,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հարսնաքարի» գործով փաստաբան Տիգրան Եգորյանը՝ արձագանքելով ոստիկանության այն հայտարարությանը, որ «Հարսնաքարի» գործով մեղադրանքը խստացվել է: Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության երկրորդ բաժնի պետ Արսեն Այվազյանը, ում գլխավորած բաժնում էլ ընթանում

Ս.Դ.Հ.Կ. կեղծ հայտարարությո՞ւն

Մի քանի ժամ առաջ համացանցում Ս.Դ.Հ.Կ. մամլո դիվանի անունից տարածված հայտարարության կապակցությամբ, որ տեղադրվել է Lragir.am-ում, մեր կայքին պարզաբանում է տվել Հայ ազգային կոնգրեսի անդամ Լյուդմիլա Սարգսյանը, ով հայտարարել է, որ տարածված հայտարարությունը կեղծ է եւ Ս.Դ.Հ.Կ. ատենապետն ինքն է եւ կուսակցությունը ղեկավարում է իր գլխավորած վարչությունը: Լյուդմիլա Սարգսյանը նշել է, որ տարածված հայտարարությունը կեղծ

Եհովայի վկաների քարոզչությունը Բայանդուրի մատուռում

Շիրակի մարզի Բայանդուր գյուղի «Պապ» կոչվող մատուռում սրբապատկերների կողքին դրված են նաև եկեղեցու կողմից չընդունվող աղանդավորների, մասնավորապես Եհովայի վկաների քարոզչությունը ներկայացնող գրքեր, բուկլետներ: Արփինե Արզումանյան՝ Եհովայի վկաների քարոզչությունը Բայանդուրի մատուռում (mynews.am)  

«Ժառանգությունը» Գյումրիում կունենա քաղաքապետի իր թեկնածուն

Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք Գյումրիի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար կունենան իրենց թեկնածուն. «Հիմա քննարկվում է այդ հարցը, առաջիկայում հայտնի կդառնա թեկնածուի անունը»: Hayeli.am-ը «Ժառանգական հիվանդություն» վերտառությամբ հրապարակման մեջ ներկայացրել էր «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հետ հարցազրույցը, որտեղ վերջինս ասել էր, որ հնարավոր է իրենք ընդհանրապես չմասնակցեն

ՆՓԱԿ էր այցելել փողկապավոր՝ համակարգից

Նորարար փորձառական արվեստի կենտրոնը (ՆՓԱԿ) այս տարի նշում է հիմնադրման 20-ամյակը: Հոբելյանական ցուցահանդեսներից մեկը՝ «Ուղտասարից մինչեւ մեր օրերը» խորագրով, կբացվի վաղը: ՆՓԱԿ-ի հիմնադիր եւ ցուցահանդեսի համադրող Էդուարդ Բալասանյանը հիշում է 1992 թվականը, երբ 9 արվեստագետների հետ միասին բացեցին առաջին ցուցահանդեսը. «Նրանց ես անվանել եմ ռահվիրաներ: Նրանք մարդիկ էին, որ հավատացին էս գործին: Այնուհետեւ հաջորդեցին մյուս

Ռուբեն Հակոբյան. «Վահեի սպանությունը առիթ տվեց մեկ անգամ եւս վերանայել, թե ինչպիսին ենք մենք»

Այսօր Վահե Ավետյանի ծննդյան օրն է, նա պիտի դառնար 33 տարեկան: Այդ առիթով քիչ հետո «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան խումբը ոստիկանության քննչական վարչության դիմաց «Չեք կոծկելու» բողոքի ակցիա է անցկացնելու` պահանջելով անհապաղ Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբաններին տրամադրել «Հարսնաքարի» գործով բոլոր փաստաթղթերն ու նյութերը: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին` կարելի՞

Տիգրան Ուրիխանյան. «Գագիկ Ծառուկյանը գործարար չէ» (Տեսանյութ)

Aravot.am-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ մտավախություն չունե՞ն, որ գործարարների դեմ սկսված արշավում (մասնավորապես՝ նկատի ունեինք Ռուբեն Հայրապետյանի և Սամվել Ալեքսանյանի հետ վերջին շրջանում տեղի ունեցածը) հերթը հնարավոր է հասնի նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Տ. Ուրիխանյանը պատասխանեց. «Ի՞նչ հերթի մասին է խոսքը: Իսկ պարոն Ծառուկյանն ի՞նչ կապ ունի մի

Ինչպե՞ս պահպանել գեղեցկությունը. Խորհուրդ է տալիս Թինա Կանդելակին

  Հեռուստահաղորդավարուհի, պրոդյուսեր  Թինա Կանդելակին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում խորհուրդ է տալիս կանանց՝  գտնել ժամանակ եւ հոգ տանել իրենց մասին, որպեսզի արձակուրդից հետո թարմ եւ հանգստացած տեսք ունենան. ամռան  ավարտին մնացել է ընդամենը մեկ ամիս: Թինան ֆեյսբուքյան էջում շարադրում է 5 «սովորական խորհուրդ» կոսմետելոգների կողմից, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.  1. Մաշկը սկսեք խնամել երիտասարդ

Զինծառայողին ծեծելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են տարածքային քննչական բաժին

Արարատի զորամասում  գրանցվել է   միջադեպ. ըստ զորամասի զինծառայող Գրիգոր Տոնապետյանի հայտարարության՝ «մարտական  հենակետում սաղավարտը գլխին չլինելու պատճառով  ծեծի է ենթարկվել կապիտան Կիրակոսյանի կողմից»: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը  «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում  հայտնեց, որ  նախաքննության ընթացքում կպարզվի, թե միջադեպն ինչպես է եղել իրականում: Այս պահին զինվորը գտնվում է ՊՆ  կենտրոնական զինվորական հոսպիտալի նյարդաբանական

Հայտնի են «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության` Գյումրու ավագանու անդամության հնարավոր թեկնածուները

«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության 12-րդ ընդհանուր ժողովում, հենվելով Գյումրիում իրականացված  վարկանշային հարցումների, անցած տարիներին եւ վերջին ամիսներին նախաձեռնության մասնակիցների գործունեության, իրենց հետաքրքրությունների եւ նախաձեռնության Հռչակագրի սկզբունքների վրա, կազմվեց Գյումրու ավագանու կայանալիք ընտրություններում նախաձեռնության կողմից առաջադրվող հնարավոր թեկնածուների ցանկը: Ցանկը` համառոտ կենսագրականներով եւ լուսանկարներով ներկայացված է հաջորդիվ: Քաղաքացիական նախաձեռնությունը, հրապարակելով այս ցանկը, ակնկալում է ԶԼՄ-ների

«Հարսնաքարի» վերաբերյալ հարցաշարը դեռեւս քննարկման փուլում է

Հուլիսի 23-ին Ազգային ժողովի ՀՅԴ, «Ժառանգություն» եւ ՀԱԿ ընդդիմադիր խմբակցությունները «Հարսնաքարի» վերաբերյալ 10 հարցերից բաղկացած հարցաշար էին ներկայացրել՝ ուղղված ՀՀ կառավարությանն ու դատախազությանը: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, տասն աշխատանքային օրերի ընթացքում հարցաշարի պատասխանները պետք է պատկան մարմինների կողմից տրամադրվեն ԱԺ պատգամավորներին: Քանի որ հարցաշարը հրապարակվեց օրվա վերջում, տասնօրյա ժամկետը լրանում է վաղը, մինչեւ աշխատանքային օրվա ավարտը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031