Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանության պարզաբանումը՝ «Հարսնաքարի» գործով պաշտպանների հայտարարությունների վերաբերյալ

Երևան քաղաքի Աճառյան 37  հասցեում գործող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում 2012թ. հունիսի 17-ին տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը 2012թ. հուլիսի 25-ին դիմում են ներկայացրել քրեական գործով կազմված քննչական խմբի ղեկավարին` խնդրելով իրենց ներկայացնել համապատասխան դատավարական փաստաթղթերը: Ի պատասխան նշված

Տարեվերջին չորս տոկոսից ցածր գնաճ են կանխատեսում

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն այսօր կառավարության նիստի սկզբում ներկայացրեց ընթացիկ տարվա տնտեսական ցուցանիշը: Ըստ նրա, տնտեսական ակտիվության ցուցանիշները բավականաչափ հուսադրող են: Նախորդ տարվա հունվար-հուլիսի նկատմամբ այս տարի 7,8 տոկոս է տնտեսական ակտիվությունը: Արդյունաբերությունն աճել է 13 տոկոսով, գյուղատնտեսությունը՝ 8,1 տոկոսով, շինարարության ոլորտի աճն էլ բնակչության միջոցների հաշվին է արձանագրվել: Աճել է նաեւ ծառայությունների ծավալը՝ 12

Ռուսական լրատվամիջոցներին կարող է արգելվել հանցագործների ազգությունը նշելը

Պետդուման կարող է արգելել ռուսական լրատվամիջոցներին իրենց հրապարակումներում նշել հանցագործների ազգային պատկանելությունը: Նման նախաձեռնությամբ Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատում հանդես կգա Չեչնիայից ընտրված պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Շամսաիլ Սարալիեւը: Oրերս հանդես գալով Գրոզնիում կայացած մի հավաքի ժամանակ` չեչեն պատգամավորը հայտարարել է. – «Վիճակագրական տվյալների պարզ ուսումնասիրությունը վկայում է, որ Ռուսաստանում հանցագործությունների 70 տոկոսը կատարում են

Գուրգեն Արսենյան. «Իսկ ինչո՞ւ պետք է Ադրբեջանը խաղաղվի»

ՀԱՐՑ. Ինչո՞ւ Ադրբեջանը չի խաղաղվում։ Ի՞նչ պիտի անի Հայաստանը, որպեսզի սահմանին արձակված կրակոցների տարափը դադարի։ ՊԱՏԱՍԽԱՆ. Շատ տարօրինակ հարց եք տալիս։ Իսկ ինչո՞ւ պետք է Ադրբեջանը խաղաղվի։ Ադրբեջանն ունի խնդիր, որն իր համար հռչակել է որպես առաջին գերակայություն։ Այսպես ասած՝ իր կողմից խնդիր ունի՝ տարածքները վերադարձնի եւ ստատուս քվոն վերականգնի։ Առաջին հերթին մենք պետք է

«Զվարթնոցը» դժգոհ է մնացել «Արմավիայի» հետ ձեռք բերված պայմանավորվածություններից

Իսկ չեխերը հրաժարվում են թռչել Դատելով ամենից, «Զվարթնոցը» դժգոհ է մնացել «Արմավիայի» հետ ձեռք բերված պայմանավորվածություններից, որոնք կնքվեցին այս տարվա գարնանը: Պատահական չէ, որ ավիաընկերության կողմից պարտքերի մարման ամենաչնչին ուշացմանը «Զվարթնոցը» պատասխանում է կոշտ գործողություններով` ընդդեմ «Արմավիայի», ստեղծելով արհեստական քաշքշուկներ, թռիչքների ուշացումներ, ինչից տուժում են ուղեւորները: Հիշեցնենք, որ «Արմավիան» պահանջում էր «Զվարթնոցից» իջեցնել օդանավակայանի մատուցած ծառայությունների գները, որոնք ամենաթանկն

Սոս Սարգսյան. Էնտեղ պուրակ չկա, աղբանոց է

Ճարտարապետների միությունում երեկ կայացած հանդիպման ժամանակ քննարկում է ծավալվել հայտնի և սիրված դերասան Սոս Սարգսյանի  ՙՀամազգային թատրոնի՚  շենքի կառուցման համար ընտրված տարածքի շուրջ: Շատ ճարտարապետներ գտնում են, որ  «Համազգային թատրոնը», որն արդեն 20 տարվա կենսագրություն ունի, անպայման պետք է շենք ունենա, սակայն դրա համար ընտրված է սխալ տարածք, շրջանառության մեջ դրված նախագծով խախտվում են բազմաթիվ

Վաղը Լոնդոնում երեք հայ մարզիկ կմտնի պայքարի մեջ

 Այսօր Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանը կրկին մասնակից չունի: Իսկ վաղը ասպարեզ մտնելու են մեր հանրապետության երեք ներկայացուցիչներ ու դժվար է ասել, թե նրանցից մեդալների ակնկալիք կա՞, թե ոչ: Գյումրեցի 85 կգ քաշային ծանրորդ Արա Խաչատրյանը երկամարտի 380 կգ նախնական պատվերով ընդգրկված է «B» խմբում: Իսկ երկրորդ խմբից հաճախ չէ, որ մեդալակիրներ են դառնում: Այդուհանդերձ, ուժեղագույնների

Ալյուրի գները բարձրացել են

Ալյուրի շուկայում 3 տոկոսի գնաճ է արձանագրվել։ «Ժողովուրդ»-ն տեղեկացավ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո խոսնակ Գայանե Սահակյանից։ «Հունիսի համեմատ հուլիսին նկատվել է ալյուրի գների բարձրացում։ Գնային բարձրացումները պայմանավորված են շուկայում արձանագրված թանկացումներով։ Ե՛վ ամերիկյան, ե՛ւ լոնդոնյան բորսաներում բարձրացել է ցորենի գինը։ Ու թեեւ հանձնաժողովը վարույթ սկսելու համար որեւէ հիմք չունի, ամեն դեպքում, ալյուրի շուկայում

Արմեն Մարտիրոսյան. «Ընդդիմադիր դաշտում, չասեմ միակ՝ առավել խարիզմատիկ լիդերը Րաֆֆի Հովհաննիսյանն է»

Հատված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ հարցազրույցից: –Նախորդ ամառ ձեր կուսակցությունը միջկուսակցական խորհրդակցությունների, քննարկումների շարք սկսեց խորհրդարանական ընտրություններին միասնական ձեւաչափով գնալու նպատակադրումով։ Նախագահական ընտրություններին ընդառաջ մտադիր չե՞ք նման գործընթաց նախաձեռնել։ -Իհարկե, քաղաքական գործընկերների հետ լինում են տարբեր քննարկումներ։ Արդյունքում ինչ լուծումների կհանգենք՝ ժամանակը ցույց կտա։ Ամեն դեպքում, մեզ համար կարեւորն այն է, որ ընտրություններն

Լեւոն Սարգսյան. Սիրիայի հայ համայնքում բացարձակապես խուճապ չկա

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու պատմության ամբիոնի վարիչ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Լեւոն Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ Սիրիայի հարցում խուճապի մատնվելու անհրաժեշտություն չկա։ Սիրիայում ՀՀ նախկին դեսպանը հուլիսի 7-ին է վերադարձել Հալեպից։  – Պարոն Սարգսյան, ի՞նչ վիճակում են գտնվում Սիրիայում ապրող մեր հայրենակիցները։ Հայաստանում նկարագրվող տեղեկությունները խուճապ են առաջացնում։   – Ո՛չ, ես

Օգոստոսի 8-ին Մոսկվայում կկայանա Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

  Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առաջիկա օրերին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը, օգոստոսի 8-ին Մոսկվայում կկայանա Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները կքննարկեն քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության առանցքային հարցեր: Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Հայաստանի եւ Ռուսաստանի փոխգործակցության հարցը եվրասիական

ՕԵԿ փոխնախագահ. «Քանի որ հրաժարականներ են տվել «Բարգավաճի» անդամները, գուցե նոր առաջարկություններ կլինեն»

Հատված ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի հարցազրույցից: – Ինչո՞ւ է ձգձգվում ՕԵԿ համասնական ցուցակի տասնյակում գտնվող երիտասարդ թեկնածուների փոխնախարարներ նշանակելու հարցը։ Հնարավո՞ր է իշխանության վերաբերմունքն ՕԵԿ–ի հանդեպ փոխվել է։ – Եկեք գուշակումներ չանենք ու ինքնավստահ չասենք էդ մասին, ես ասեցի՝ մենք ունենք փոխմարզպետներ ու փոխնախարարներ, որոնք աշխատում են, արձակուրդներից հետո հնարավոր է փոփոխությունների, վերանայումների կարիք լինի,

Օբաման Սիրիայի հարցով «գաղտնի հանձնարարություն է տվել»

Ամերիկյան հեռուստաընկերությունները, վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրները, հաղորդում են, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման գաղտնի հանձնարարություն է տվել Կենտրոնական հետախուզական գործակալությանը` Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքարող ապստամբներին ավելի էական աջակցություն ցուցաբերել, քան նախկինում էր: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Սիրիայի հարցով բանաձեւի քվեարկությունը նախատեսված է վաղը: Հաղորդվում է, որ նախորդի համեմատ այս նախագիծը զգալի փոփոխությունների

Վանո Սիրադեղյանի կինն ասում է՝ «Երբ որ նա այստեղ էր, ցեխ էին շպրտում, հիմա էլ որ չկա, աղմկում են»

Հատված Վանո Սիրադեղյանի կնոջ՝ Խնկո Ապոր անվան գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի հարցազրույցից: – Վերջերս Վանո Սիրադեղյանի անվան շուրջ ակտիվություն է սկսվել։ Ձեր կարծիքը հետաքրքիր է։ Ինչպե՞ս եք վերաբերվում Վանո Սիրադեղյանի վերադարձի շուրջ ստորագրահավաքին, այն բանին, որ հանկարծ բոլորը նորից սկսեցին խոսել Վանոյի մասին։ – Չգիտեմ ինչ ասեմ։ Երբ որ նա այստեղ էր, ցեխ էին շպրտում,

Օլիմպիական ավտոբուսը մահացու ելքով վրաերթ է կատարել

Օլիմպիական խաղերի մամուլի գլխավոր կենտրոնից դուրս գալիս, լրագրողներին տեղափոխոխղ ավտուբուսը վրաերթի է ենթարկել մի հեծանվորդի, որը տեղում մահացել է: Անմիջապես դեպքի վայր հասած բժիշկներն ու ոստիկանները հարկադրված են եղել միայն ավտոբուսի անիվների տակից հանել տուժածի դիակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ԲՀԿ-ականները շարունակում են ազատվել պաշտոններից

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվա­կանի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Մանաֆաս Առաքելյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռուբեն Սինոյանն

ՀԱԿ պատգամավոր. «Սերժիկ մարդասպան» կոչերը նախագահին քիչ են (Տեսանյութ)

ՀԱԿ ակտիվիստների նախաձեռնած այսօրվա ակցիայի ընթացքում ակտիվիստները պարբերաբար «Սերժիկ  մարդասպան» կոչեր էին անում: ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ միայն չի դատապարտում  նման  կոչերը, այլեւ կարծում է, որ նախագահին քիչ է. «Մենք ասում ենք այն, ինչ իրականում կա: Եթե մարդասպանը չի դատապարտվում իշխանության կողմից, որը իրավասու է այդ պատիժը իրականացնել,

84-ամյա կինը դատարանին առաջարկեց իրեն բռնաբարած 27-ամյա երիտասարդին վառել

Օգոստոսի 1-ին  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը ( դատավոր` Զոյա Զաքինյան) Լոռու  Լեջան գյուղում 1985թ ծնված, Տավուշի  Կողբ գյուղում  ժամանակավորապես բնակված Արեն Սարուխանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով, 138 հոդվածի 1-ին մասով եւ 147 հոդվածի 1-ին մասով դատապարտեց  հինգուկես տարվա ազատազրկման եւ 100 հազար դրամ տուգանքի:  Գործով մեղադրող Սպարտակ Անտոնյանն իր մեղադրական ճառում

Երիտասարդ երգչուհին մաքուր բնություն է ուզում

Հուլիսի 21-ից 25-ը Թեղուտի անտառում տեղի ունեցած Էկոկրթական վրանային ճամբարին էր մասնակցում նաև Երևանի Պետական Կոնսերվատորիայի ուսանողուհի Նուարդ Ստեփանյանը: Նա իր գեղեցիկ ձայնով մի երգ նվիրեց Թեղուտի անտառին և կիսվեց մեզ հետ իր տպավորություններով ճամբարից: Նուարդը ճամբարի մասին իմացել է Հրայր Սավզյանի ֆեյսբուքյան էջից, հետաքրքրվել է ու միանգամից զանգահարել, որպեսզի իմանա մասնակցության պայմանները: Սպասելիքները մեծ

Հայ երաժիշտները ելույթ կունենան Ալանդյան կղզիներում

Ադրբեջանի, Հայաստանի եւ Ալանդյան կղզիների երաժիշտները օգոստոսի 10-ին ելույթ կունենան Մարիեհամնի հրապարակի բեմում: 13 երիտասարդ երաժիշտներ Հայաստանից, Ադրբեջանից եւ Ալանդյան կղզիներից օգոստոսի 6-ին` Հիրոսիմայի զոհերի հիշատակի միջազգային օրը, կհանդիպեն Ալանդյան կղզիներում` մեկ շաբաթ  միասին նվագելու եւ երաժշտական փորձը փոխանակելու նպատակով: Երաժիշտները միասին մասնակցելու են դասընթացների, քննարկումների, կատարելու են երաժշտական վարժություններ եւ զբաղվելու են փորձարարությամբ: Հանդիպումների

Լեւոն Զուրաբյանի համար այս օրը խորհրդանշական օր էր (Տեսանյութ)

Ինչպես  արդեն տեղեկացրել ենք, ՀՀ նախագահական նստավայրի առջեւ 2-6 տարվա ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստներին ազատ արձակելու պահանջով այսօր ՀԱԿ ակտիվիստներն ու համախոհները բողոքի ակցիա էին կազմակերպել: Ակցիան սկսվեց ու ավարտվեց ՝ «Ես   ազատ քաղաքացի եմ, պայքարող քաղաքացի եմ: Այս տղաներն իմ ընկերներն են: Մերոնք դատվել են ապօրինի: Եթե նստում են՝ նստում ենք բոլորս, ու նստում

Մեր մոլորակի առաջին անմահ կենդանին

Վերջերս գիտնականները հայտնաբերել են մեր մոլորակի առաջին անմահ կենդանուն: Դա Turritopsis nutricula մեդուզան է, որն օժտված է ժամանակ առ ժամանակ ինքն իրեն երիտասարդացնելու կարողությամբ: Դերասանուհի Շիրլի Հենդերսոնը ( Shirley Henderson) Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմում, 13 -ամյա աշակերտուհու դերում խաղացել  է 40 տարեկանում: Սիրված մուլտֆիլմ Donald Duck-ը առաջին անգամ էկրաններին հայտնվեց 1934 թվականին “The Wise

Մելինե Դալուզյանն էլ զրո ստացավ

Լոնդոնի օլիմպիական խաղերում անհասկանալի բան է կատարվում հայաստանցի ծանրորդների հետ: Չեմպիոնական ոսկու մեր երկրորդ գլխավոր հավակնորդը՝ 69 կգ քաշային Մելինե Դալուզյանը, քիչ առաջ արժանացավ Առաքել Միրզոյանի դառը ճակատագրին: Պոկում վարժությունում հանդես գալով շատ անհաջող ( նա կարողացավ բարձրացնել ընդամենը 111 կիլոգրամ)՝ գյումրեցի մարզուհին պարտավոր էր կորցրած կիլոգրամները լրացնել հրումում: Հանուն ճշմարտության պիտի ասել, որ Դալուզյանը

1000 խոշոր հարկատուներից «Բջնին» 49-րդն է

Այս տարվա հունվար-հունիս ամիսների 1000 խոշոր հարկատուների առաջին հորիզոնականում կրկին «Հայռուսգազարդն» է, որը հարկային մարմիններին վճարել է 18 միլիարդ 52 միլիոն դրամից մի փոքր ավելի, իսկ մաքսայինին` 165 միլիոն դրամից մի քիչ ավելի: Ըստ պետեկամուտների կոմիտեի հրապարակած ցուցակի, մեր հանրապետության 2-րդ խոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, որը հարկայինին վճարել է 10 միլիարդ 174 միլիոն

Նաիրա Զոհրաբյան. «ՀԱԿ-ը ճշգրիտ քաղաքական դաշտ է տեղափոխվել»

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ՀԱԿ-ի ձեւավորումը հասարակական պահանջ էր, քանի որ հասարակության մի լայն հատված հենց ՀԱԿ-ին էր դիտարկում իբրեւ իր շահերը իրականացնող: «Իհարկե, միշտ չէ, որ անձնապես համաձայն եմ եղել եւ այսօր էլ համաձայն եմ բոլոր այն քայլերի հետ, որոնք անում է Կոնգրեսը, ինչը բնական է: Սակայն պիտի ընդունել, որ

Բացահայտվել է 2 տարվա վաղեմության հանցագործություն

ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին բացահայտվել է 100 հազար դրամի գողության դեպք: Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության Շենգավիթի բաժին հրավիրված, 1982թ. ծնված մի քաղաքացուհի հայտնել է, որ 2010թ.

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Շիրակի մարզ` «Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում 2011-2012 թթ. ընթացքում իրականացված գյուղատնտեսական աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Կառավարության ղեկավարն այցելել է հացահատիկի բերքահավաքի և գյուղատնտեսական մշակաբույսերի սորտափորձարկումների համար կատարված ցանքատարածություններ, շրջել կայանի տարածքով և ագրոլաբորատորիայով, ծանոթացել արտադրական գործընթացին և աշխատանքային պայմաններին: «Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբիկ Կարախանյանը ՀՀ վարչապետին է ներկայացրել հացահատիկի

Որոշ վարորդներ դժգոհում են. Տուգանքների վճարված գումարները չեն վերադարձվում

Որոշ վարորդներ Ճանապարհային ոստիկանությունից չեն ստացել անվավեր ճանաչված ակտերով նշանակված տուգանքների գումարները: Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում տեղադրված արագաչափ սարքի և փողոցի այդ հատվածում ճանապարհային նշանի տեսանելիության վերաբերյալ առաջացած խնդրի կապակցությամբ Ճանապարհային ոստիկանությունը հայտարարել էր, որ վարչական ակտերը ճանաչվել են անվավեր: ՃՈ-ն տեղեկացրել էր նաև, որ անվավեր ճանաչված որոշումներով նշանակված տուգանքների գումարները վճարած քաղաքացիները

Հնարավո՞ր է, որ Միշոն մի օր հրաժարվի ռեպից

Հարցը Միշոյին տվել էր «ՇարմԲլոգի»  լրագրողը՝ «Սիրո պոկեր» ֆիլմի նկարահանման ընդմիջմանը՝ հաշվի առնելով, որ ռեպերին վերեջերս շատ ենք տեսնում ֆիլմերում նկարահանվելիս, միգուցե այսուհետ նա որպես դերասա՞ն հանդես գա: Լրագրողին ռեպերը պատասխանել էր. «Հարցը տեղին կլիներ, եթե Հայաստանում կինոինդուստրիան շատ զարգացած լիներ, որ կարողանայիր ամբողջովին խրվել դրա մեջ: Ճիշտ ա, արդեն տենդենց կա, բայց այս կարգի լավ

Երեւան-Հալեպ-Երեւան այսօրվա չվերթը չեղյալ է հայտարարվել

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին «Արմավիա» ընկերությունից, չեղյալ է հայտարարել օգոստոսի 1-ի Երեւան – Հալեպ – Երեւան չվերթը` ուղեւորների բացակայության պատճառով:  «Արմավիա»-ն տեղեկացնում է, որ հաջորդ օրերի համար չվերթն ուժ մեջ է: Երեկ երեկոյան, հիշեցնենք, ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը հայտարարել էր, որ օգոստոսի 1-ից լրացուցիչ չվերթ կիրականացնի նշված ուղղությամբ: Մեր տեղեկություններով, լրացուցիչ չվերթների տոմսերի գինը չի

Լրահոս
Նվիրյալը

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930