Օրվա լրահոսը

Քարդաշյանը աղջիկ է ունեցել

Քարդաշյանների ընտանիքում ուրախություն է տիրում: Քիմ Քարդաշյանի քույրը՝ Կորտնին, օրերս  աղջիկ  երեխա է լույս աշխարհ բերել ու նրան տվել Պենելոպա անունը: Նորածինը Կորտնի Քարդաշյանի երկրորդ երեխան է, իր նախկին boyfriend Սկոթից: Քիմն իր մորաքույր դառնալու փաստից շատ է ոգեւորվել եւ Twitter-ի միկրոբլոգում պատմել իր երջանիկ վիճակի մասին: Նա գրել է, որ փոքրիկ Պենելոպան միանգամից գրավեց

413.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հուլիսի 11-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինըկազմել է 413 դրամ:

«Առավոտի» լրագրողը հրավիրվել էր ԱԱԾ Սամվել Հովհաննիսյանի գործով

Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ավագ քննիչ Արտյոմ Գրիգորյանի մոտ էր այսօր հրավիրվել Aravot.am-ի, «Առավոտ» թերթի լրագրող, իրավական էջի պատասխանատու Ռուզան Մինասյանը: Քննիչը տեղեկացրել է, որ լրագրողը ԱԱԾ է հրավիրվել Քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի գործով: Ինչպես Aravot.am-ն է տեղեկացրել, Սամվել Հովհաննիսյանը կասկածվում է դատապարտյալի միջոցով մեկ այլ դատապարտյալի՝ ներկայումս «Արթիկ» ՔԿՀ-ում գտնվող

ԲՀԿ մամուլի խոսնակը չի ցանկանում շահարկել

  «Այլ համատեքստում եմ ցանկանում պատասխանել այդ հարցին՝ որեւէ կերպ, որեւէ բան չշահարկելու համար. ցանկանում եմ, որ, առհասարակ, որեւէ նմանատիպ կամ զուգահեռներ ունեցող այլ իրադարձության, հանցագործության, բացասական երեւույթների դեպքում գործեն սեւով սպիտակի վրա գրված ՀՀ համապատասխան օրենքները եւ վերջ: Բնորոշումներ, ձեւակերպումներ, եզրակացություններ չարժե այստեղ անել, որովհետեւ կա քրեական օրենսգիրք, որը տալիս է բոլոր հարցերի պատասխանները»,-

Դերասանուհի. Պետք չէ զենքն առնել եւ ընկնել Շուշան Պետրոսյանի ետեւից (Տեսանյութ)

«Որոշ լրագրողների կողմից անվանի արվեստագետների նկատմամբ անհանդուրժողականության դրսեւորումը ինքնահաստատման ձեւ է: Համացանցում յուրաքանչյուր ոք կարող է կարծիք ասել, բայց լրագրողների պարագայում դա պետք է պատասխանատվություն ենթադրի. երբ լրագրողն ասում է, թե Սոս Սարգսյանն իր դուրը չի գալիս, այդ կարծիքը տարածվում է նաեւ այլ մարդկանց վրա»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց երաժիշտ Վահան Արծրունին: Չնայած արվեստագետների հանդեպ ԶԼՄ-ների

Վարորդներ. «Ծառուկյանը բարեգործություն չի անում, այլ` չարագործություն» (Տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանի բարեգործության պատճառով Աբովյանի եւ Չարենցավանի մոտ 80 ընտանիքներ արդեն ամիսներ է, ինչ վնասներ են կրում: Թիվ 259 Աբովյան-Երեւան, թիվ 275 Երեւան-Չարենցավան եւ Աբովյանի ներքաղաքային թիվ 1,2 եւ 3 երթուղիների վարորդներն առավոտից գիծ դուրս չեն եկել եւ չեն էլ պատրաստվում մոտակա օրերին աշխատել, քանի որ մեծ վնասներ են կրում նույն իրենց երթուղով շարժվող բարեգործական

Մեղադրական ճառ. ՀԱԿ ակտիվիստը ոստիկանին ասել է՝ «արա, հլը էս բանտիկովին նայի, բանտիկդ հանի»

Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը: Մեղադրող կողմն իր մեղադրական ճառում նշեց, թե ինչպես է ակտիվիստներից մեկը՝ Սարգիս Գեւորգյանը ոստիկաններից մեկին ասել՝ «արա, հլը էս բանտիկովին նայի, բանտիկդ հանի»: Ըստ մեղադրական ճառի, նա նաեւ սկսել է նկարել ոստիկաններին, ասելով, որ «նկարում եմ լավ տղերքին»: Իսկ ոստիկանական բաժնի սեղան-աթոռները

ԱԺ-ն չի քննարկի «Հարսնաքարի» հարցը

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով հանձնաժողովը առաջիկայում չի պատրաստվում քննարկել «Հարսնաքարի»  դեպքն ու գործի քննության առթիվ քննարկում կազմակերպել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: – «Հարսնաքարի» գործը հասարակության ուշադրության կենտրոնում է, արդեն իսկ որոշակի կասկածներ կան քննության հետ կապված, Ձեր ղեկավարած հանձնաժողովը չի՞ պատրաստվումքննարկում կազմակերպել ԱԺ-ում, հետեւել, թե ինչ ձեւով է ընթանում քննությունը, ովքեր ենպատժվում, իրական մեղավորները պատժվո՞ւմ են, թե՞ ոչ: – Ցանկացած քրեական գործով

Րաֆֆի Հովհաննիսյանին չեն ցանկանում մեկնաբանել

«Անկախ իմ տարիքից, ես գոհունակությամբ եմ արձանագրում, որ ինձ երիտասարդ են համարում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն՝ արձագանքելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի տված որակումներին: Նա նաեւ հավելեց. «Հուսով եմ, որ մի քիչ ավելի կհասունանան եւ ծնողի ու զավակի տարբերությունը կկարողանան գնահատել՝ մարդկանց իրավահավասարությունը հարգելով հանդերձ»: Հարցին, ըստ էության, Հայրիկյանը չցանկացավ անդրադառնալ:

Իշխում է ոչնչացնելու բնազդը

«Հարսնաքարում» կատարված բարբարոսությունը եւ դրան  հաջորդած ընդվզումը եւս մեկ անգամ բացահայտեցին, թե մեր հասարակության մեջ որքան կենսունակ են մարդուն նվաստացնելու, ջարդելու, փշրելու, ոչնչացնելու ստորին բնազդները: Հայաստանն ասես դարձել է միջնադարյան ինկվիզիցիայի հետնորդների հավաքատեղի, որտեղ իշխում է մարտնչող խավարամտությունը եւ որտեղից վտարված է բանականությունը: Կատարված ողբերգությունը՝ մարդուն ծեծելով սպանության հասցնելը, ասվածի ապացույցն է, եւ կրկնակի, եռակի

«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում

Հուլիսի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ քննարկում «Ս. Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» խորագրի շուրջ: Քննարկման սկզբում բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Անդրադառնալով Հայաստանում կրոնական տուրիզմի զարգացման անհրաժեշտության խնդրին` Մուշեղ Սրբազանը կարևորեց նման սեմինարների անցկացումը` ընդգծելով,

«20 տարեկան պոչիկներով լակոտներին» պարզելու համար դատարանը լրացուցիչ ժամանակ վերցրեց

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն ընդդեմ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ գործով վճռի հրապարակումն այսօր  հետաձգվեց: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  ընթացող նիստի ժամանակ, դատավոր Ա. Սուքոյանն ասաց, որ Հելսինկյան կազմակերպության հայցում տեղ գտած հետեւյալ մտքերը, որոնք արտահայտել է Վլադիմիր

Հոլանդացիները տարածք են գրավում ոչ թե հակառակորդից, այլ ծովից

Այսօր Հոլանդիայի ժամանակով ժամը 13-ին Նիդեռլանդների թագուհի Բեատրիքսը հանդիսավորությամբ կհայտարարի 25 000 հա տարածության պաշտոնական բացումը, որը գրավվել է Հյուսիսային  ծովից: Այն գտնվում է Եվրոպայի ամենամեծ՝ Ռոտերդամի նավահանգստի տարածքում: 11 կմ երկարությամբ եւ 3,5 կմ լայնությամբ մեծացման արդյունքում Ռոտերդամի նավահանգստի տարածքը կաճի 20 %-ով: Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Իրավունքների խախտման դեպքերն ամենից շատ գրանցվել են քննիչների կողմից

ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում պահված անձանց մասին տեղեկատվություն ներկայացնելիս՝ ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ Ալինա Դերձյանը ներկայացրեց ՁՊՎ-ներում պահվող անձանց իրավունքների խախտման դեպքերը: Դերձյանը նշեց. «Այնտեղ պահվող անձանց իրավունքների խախտման դեպքերը հիմնականում գրանցվում են քննիչների կողմից: Ամենաբարդ վիճակում քննչական գործողություններն են: Նրանք շատ իրավախախտումներ են թույլ տալիս, մասնավորապես՝ անկանոն

Լեզվի պետական տեսչությունը տուգանել է 60 տնտեսվարող սուբյեկտի (Տեսանյութ)

«Վերջին 6 ամսվա ընթացքում Լեզվի պետական տեսչության արձանագրած խախտումների թիրախ են հանդիսացել 60 տնտեսվարող սուբյեկտների ցուցանակները: Բոլոր դեպքերում կազմվել են համապատասխան արձանագրություններ եւ ուղարկվել դատարան: Այս ընթացքում տնտեսվարող սուբյեկտները տուգանվել են ընդհանուր՝ 3 միլիոն դրամի չափով, այդ թվում՝ «Կաշառելը», «Բեյսիկ Հաուսը» եվ այլն»,-այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ասաց ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը: Բանախոսն

«Ucom»-ը ձեռք կբերի «Interactive TV» հեռուստաընկերության բաժնետոմսերի ամբողջական փաթեթը

«Ucom» ՍՊԸ-ն ձեռք կբերի «Interactive TV» հեռուստաընկերության բաժնետոմսերի ամբողջական փաթեթը: Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ առաջարկ «Interactive TV»-ից ստացվել է 2012 թ. մայիսին: Հուլիսի 11-ի նիստում ՀԾԿՀ-ն թույլատրել է «Interactive TV»-ի կապիտալում Պավլիկ Մարգարյանի և Կարեն Մարգարյանի համապատասխանաբար 70% և 30% ակցիաները վաճառել  «Ucom» ՍՊԸ-ին: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Կարեն Մարգարյանը,

Եզդիները փողոց են ուզում

Եզդի հերոս Ջհանգիր Աղայի անունով փողոց Երևանում: Այս խնդրանքով օրերս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին բաց նամակով դիմել են «Սինջար» եզդիների ազգային միավորման երիտասարդ անդամները: «Սինջար» միավորման նախագահ Բորիս Թամոյանը կարծում է, որ 300 ստորագրությամբ իրենց խնդրանքը դեռ մի փոքր էլ ուշացած է եւ հուսով է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը «այս հարցին ճիշտ լուծում կտա»։ Մանրամասն՝

ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում պահվող անձանց իրավունքները խախտված են

Այսօր ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում  (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը ներկայացրեց տարեկան հաշվետվությունը: Ներկա էին  «Մարդու իրավունքների պաշտպանության երեւանյան կենտրոն» հ/կ-ի եւ դիտորդական խմբի նախագահ Սուրեն Իսկանդարյանը, դիտորդական խմբի անդամներ Ավետիք Իշխանյանը, Հասմիկ Սահակյանը, Լուսինե Մինասյանն ու Ալինա Դերձյանը, որոնք  ներկայացրեցին ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում պահված անձանց մասին տեղեկատվությունը: Ինչպես նաեւ՝ ոստիկանության ներկայացուցիչներ՝

Ալեքսանդր Ամարյան. «Ֆաբերլիքի, Օրիֆլեյմի և Մերիքեյի հետևում կանգնած է խարիզմատիկ եկեղեցին»

«ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից ներկայացված միջազգային զեկույցում նշված է, որ ՀՀ-ում բնակվում են ավելի քան 3 միլիոն բնակիչներ, որոնց մոտ 90 տոկոսն է հարում հայկական առաքելական եկեղեցուն, աղանդներին հարում է 5 տոկոսը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» հ/կ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը: Նա, իհարկե, չհամաձայնեց ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացրած 5 տոկոսի հետ՝

ՀԱԿ-ը կողմ է միասնական թեկնածուի գաղափարին

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) խրախուսում է, որ գալիք տարի անցկացվելիք նախագահական ընտրություններին ընդդիմադիր քաղաքական ուժերը հանդես գան միասնական թեկնածուով։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման հայտարարություն արեց Կոնգրեսի համակարգող եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։  Ընդգծելով, որ իրենց համար ամենակարեւոր խնդիրն է Հայաստանում ժողովրդավարության հաղթանակը եւ «ռեժիմից» ազատվելը, Զուրաբյանը շարունակեց. – «Ահա մեզ պետք է այնպիսի

Անվավեր ճանաչված որոշումներով նշանակված տուգանքների գումարները ստանալու համար պետք է դիմել ՃՈ վարչական

Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում տեղադրված արագաչափ սարքի և փողոցի այդ հատվածում ճանապարհային նշանի տեսանելիության վերաբերյալ առաջացած խնդրի կապակցությամբ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է. Հաշվի առնելով, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում հիմնավորվել է, որ Ռուբինյանց փողոցում տեղադրված արագության սահմանափակման ճանապարհային նշանը ս. թ. մայիսի 19-ից մինչև 29-ը ընկած ժամանակահատվածում տեսանելի չի եղել` Ճանապարհային ոստիկանության պետի 2012 թվականի հուլիսի

Ջուզեպե Դել Դեբբիո. «Պետք է աշխատել խաղաղության համար»

Հուլիսի 13-ից Շուշիում մեկնարկում է քանդակի միջազգային 2-րդ սիմպոզիումը: Նախաձեռնությունը միտված է Ղարաբաղում ակտիվացնել հետաքրքրությունը արվեստի նկատմամբ: «Մենք նորից Հայաստանում ենք: Արդեն երկրորդ տարին է անցկացվում  միջոցառումը: Այս տարի նույնպես մասնակցում են իտալացիներ: Դա լավ է, քանի որ այն սիմպոզիումի մի մասն է: Նրանք թողնելով իրենց աշխատանքները՝ տալիս են մի շարք հարցերի պատասխաններ, որոնք շատ

«Գրանդ Քենդիի» կողմից սպասենք նոր շոկոլադային ռեկորդների

Շնորհավոր բոլոր քաղցրակերներին, այսօր՝ հուլիսի 11-ին, նշվում է նրանց համար ամենահաճելի տոնը՝ այսօր շոկոլադի միջազգային օրն է: Տոնն առաջին անգամ նշել են 1995թ.ին՝ Ֆրանսիայում, հետագայում սկսել են նշել նաև տարբեր երկրներում, բայց Հայաստանն այդպես էլ չի մասնակցում տոնին: Այստեղ քաղցրավենիքի արտադրության խոշորագույն ընկերություններից մեկը «Գրանդ Քենդին», նույնպես չի նշելու այս տոնը: Ընկերության մամլո խոսնակ Վահրամ

Օպերան «այցելեց» գյուղ

Կամ մինի «Անուշը»՝ Լանջազատում Գեղամա լեռների հարավ-արեւմտյան փեշին գտնվող Լանջազատ (նախկին Զովաշեն) գյուղում հուլիսի 9-ին իսկապես իրադարձություն էր. շուրջ 350 տնտեսություն, մոտ 1700 բնակիչ եւ 2600 տարվա պատմություն ունեցող գյուղի 130 տեղանոց մշակույթի տանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը ներկայացրեց Արմեն Տիգրանյանի «Անուշը»: Այս նախագծի նախաձեռնողը օպերային թատրոնի մեներգիչ Տիգրան Դավթյանն

Տիգրան Առաքելյան. «Ակնկալում եմ, որ գոնե մի 9 տարի կտան»

Այս պահին դեռ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը: Aravot.am-ը Տիգրան Առաքելյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է իրեն զգում եւ ի՞նչ ակնկալիքներ ունի. «Լավ եմ, շնորհակալություն: Դուք շատ լուրջ եք վերաբերվում սրան»,- պատասխանեց Տիգրան Առաքելյանը, կես կատակ, կես լուրջ ասելով, որ ակնկալում է, որ մի 10 տարի կտան. «Հաշվի առնելով,

«Մշակույթն ու պատմությունը իմ հոբին են»

Նորանշանակ ռեկտորը տպավորված է Հայաստանով եւ իր նոր աշխատավայրով Ժան-Ժակ Մոնտուան՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի նորանշանակ ռեկտորը, տպավորված է Հայաստանով. իր համար գունեղ երկիր է հայտնագործել: «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ հետաքրքրված է հայկական պատմությամբ ու ճարտարապետությամբ, ծրագրել է առաջիկայում այցելել փոքրիկ, գողտրիկ հայկական եկեղեցիներ, որոնք հեռու են քաղաքային աղմուկից ու մոտ են բնությանը: Պարոն

Առանցքային վկան ծանր հիվա՞նդ է

 Արտակ Նազարյանի մահվան գործով  դատավարությունում ավարտվել է վկաների եւ ամբաստանյալների հարցաքննությունը, բացառությամբ գործով առանցքային վկա Արման Մնացականյանի:  Չնայած դատարանից  ուղարկած բազմաթիվ ծանուցումներին, Մնացականյանը դատին չի ներկայանում, դատարան տեղեկանքներ են ներկայացվում նրա առողջական վատ վիճակի մասին: Հուլիսի 10-ի  նիստում  տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասաց, թե  պարզ չէ՝ Արման Մնացականյանի առողջական վիճակը թույլ չի տալի՞ս,

Հացպանյանի հայցը՝ ընդդեմ «Օվիրի», մնաց անփոփոխ

Հուլիսի 9-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը՝ նախագահող դատավոր՝ Արթուր Առաքելյան, դատավոր՝ Աշոտ Աբովյան, դատավոր՝ Գալուստ Ղարիբյան կազմով, քննելով Սարգիս Հացպանյանի բերած վերաքննիչ բողոքը, վճիռ կայացրեց: Սարգիս Հացպանյանը դիմել էր դատարան՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության՝ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության «Օտարերկրացուն ՀՀ-ում կացության կարգավիճակ տրամադրելու մերժման վերաբերյալ» 19.07.2011թ. որոշումը վերացնելու պահանջի մասին,

Նոյեմբերյանը սարի գյուղի տեղ են դնում

Բայց նա վաղո՜ւց Տավուշի մարզի խոշոր քաղաքներից է Նոյեմբերյանում վերջին անգամ 2001 թվականին եմ եղել՝ շատ գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: Այս հանգստյան օրերին եւս գնացել էի այնտեղ, ու քաղաքի տեսքի, բարեկարգման իմաստով քիչ բան էր փոխվել: Այո, կենտրոնական հրապարակում ահագին գործ է արվել՝ մանկական խաղահրապարակ է հիմնվել, ոստիկանության համար հարմարավետ շենք է կառուցվել, քաղաքապետարանը

Հայաստանին այլեւս ազատամարտիկներ պետք չե՞ն

Արցախյան պատերազմի մասնակիցներին այնպես են անտեսում ու հալածում, որ նույնիսկ չեն մտածում «Ազատամարտիկների մասին» օրենքի ընդունման մասին: Երկու օր առաջ գյումրեցիները հրաժեշտ տվեցին ընդդիմադիր ազատամարտիկ, 55-ամյա Ժորա Աթոյանին, որին բառի իսկական իմաստով մահվան հասցրին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Սարոյանն ու դատախազ Հարություն Հարությունյանը: Մեկ տարի շարունակ հիվանդ ազատամարտիկին դատեցին իբրեւ կեղծ փաստաթղթերով

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930