Օրվա լրահոսը

Այրվածք հրդեհից

Հուլիսի 11-ին, ժամը 17.12-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի 38 հասցեում գտնվող «Երևանի քաղա­քացիական կառույցների ուղեմաս» ՓԲԸ-ի տարածքում Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.29-ին, մարվել` 17.47-ին: Այրվել է պահեստի տանիքը` 20 քմ մակերեսով և կից պահեստավորված 1 խմ փայտ: Հրդեհի հետևանքով ձեռքերի թեթև

Տուբերկուլյոզի նոր, անբուժելի ձևերը մտահոգություն են առաջացնում

Տուբերկուլյոզի վերահսկման պայքարում սա վատագույն տարբերակն է: Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցյալ տարվա վերջին բժիշկները հայտնել են մի խումբ հիվանդների մասին, ովքեր վարակված են այսպես կոչված «դեղորայքին դիմակայող տուբերկուլյոզով»: Հնդկաստանում առողջապահության ոլորտի մասնագետները հետաքննում են այս դեպքերը, սակայն բակտերային շնչառական հիվանդության այս դեպքերը նորություն չեն: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 69 երկիր է նշում, որոնք պաշտոնապես հայտնել են

Թուրք հաքերների զոհ են դարձել 255 էլ.փոստի հայկական հասցեներ

Թուրք հաքերները կոտրել են թվով 255 էլեկտրոնային փոստի հայկական հասցեներ: Այս մասին ittrend.am-ին տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա խոսքով, այս հարձակումը կատարվել է դեռևս  մայիս ամսվա վերջին, սակայն հայկական կողմը նոր է իմացել այս մասին: «Ընդ որում ադրբեջանցի հաքերները իրենց «Անտի-արմենիա» խմբում այս մասին գրել են և տարածում են նորությունը՝ վերագրելով իրենց»,-նշեց փորձագետը: Ըստ փորձագետի, հաքերները

Երկար եղունգներով լրագրողներին դատարան չեն թողնում, մուտքը շտատիվներով է ու երեկոյան զգեստներով

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ՀԱԿ ակտիվիստների դատավարությանը ողջ լրագրողների ուշադրության կենտրոնում դատավոր Գագիկ Պողոսյանի օգնականն էր՝ իր երեկոյան զգեստով: Այդպիսի զգեստներ սովորաբար կրում են, ասենք, սեփական նշանդրեքին, հարսանիքներին, ռեստորան գնալիս: Օգնականի երեկոյան ու ոչ համապատասխան զգեստը առանց նկատելու՝ դատավոր Գագիկ Պողոսյանը ՀԱԿ-ի դատավարության ժամանակ գրիչ վերցնելիս, իրար մի թեթեւ ինչ-որ բան

Լորա Գուերրա. «Կանայք, իմացե’ք, սերը երբեք չի մեռնում»

Աշխարհահռչակ կինոռեժիսորներ Միքելանջելո Անտոնիոնիին, Տոնինո Գուերրային եւ Թեոդորոս Անգելոպուլոսին նվիրված այսօրվա հիշատակի երեկոն շատ հուզիչ էր: Այն կազմակերպել էին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչները` «Մոսկվա» կինոթատրոնում: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը փաստեց, որ այդ ռեժիսորները մեծ հետք են թողել համաշխարհային կինոյում, եւ այսօր «Ոսկե ծիրանը» զգում է նրանց պակասը: Միջոցառմանը մասնակցում  էին կինոյի երկու

Գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանին

Հրամանատա´ր, այս նամակը պետք է ստորագրեին «Արցախ գնդի» հրամանատարները` 1991թ-ին Շահումյանում (Էրքեջ) զոհված Սամվել Վարդանյանը, մեկ ամիս առաջ Երևանում ծանրագույն հիվանդությունից և պատերազմի տարիներին ստացած վերքերից մահացած Միքայել Ապրեսյանը:  Նրանք կստորագրեին, որովհետև նրանց համար, ինչպես և պատերազմում զոհված մեր ամեն մի ընկերոջ համար մինչև կյանքի վերջին շունչը մղվող կռիվն ընթանում էր ոչ միայն մեր ժողովրդի

Տոլմայի կռիվ՝ տոլմայի փառատոնում (տեսանյութ)

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում մեկնարկեց Տոլմայի փառատոնը: Արդեն երկրորդ տարին է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում տոլմայի փառատոն է կազմակերպում: 22 տաղավար ներկայացնող մասնակիցները ավելի քան  տոլմայի 50 տեսակներ էին  ներկայացրել: Փառատոնը դեռ չսկսված` մասնակիցներն արդեն տոլմայի կռիվ էին անում, իսկ որոշ տաղավարներում էլ տոլման ոչ թե հյուրասիրում էին,

Գայանե Սողոմոնյան. «Մանկապարտեզում երեխան օրը 3 անգամ լոբազգի էր ուտում, ինչպե՞ս կարելի է»

«Առաջ մանկապարտեզում երեխան օրը 3 անգամ լոբազգի էր ուտում, ինչպե՞ս կարելի է: Շաբաթվա 4 օրը ուտում էր վերմիշել ու մակարոն, բա այդքան հաց կարելի՞ է երեխային տալ»,- առաջվա մանկապարտեզներից այս դժգոհությունը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը՝ վստահեցնելով, որ անվճար դառնալուց հետո, ճիշտ է, լուրջ խնդիրներ են առաջացել մանկապարտեզներում, բայց

Ինչո՞ւ է Ռուսաստանը ավելացնում իր զորքերի թիվը Գյումրիում

Այսօր  Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի  հզորացումը մի՞թե  կապված է հայ-ադրբեջանական  պատերազմի վերսկսման վտանգի հետ: «Ընդհանուր առմամբ ես դա ավելի շատ կբացատրեմ ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ   Սիրիայի և Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններով: Մեծ Մերձավոր Արևելքում, որի գաղափարակիցը ամերիկյան նախկին ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը` Զբիգնեվ Բժեզինսկին էր, ամերիկացիների համար

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն իր այցը Հայաստան սկսեց €10 հազար նվիրատվությամբ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, դեսպան Լամբերտո Զայնեն այցելել է Բաքու, Թբիլիսի եւ այժմ Հայաստանում է. նա տարածաշրջան իր այս այցից, իր իսկ խոսքերով ասած` շատ բան չի ակնկալում: Լրագրողների հետ զրույցի ընթացքում դեսպանն ասաց, որ տարածաշրջանում են գտնվում նաեւ Մինսկի խմբի համանախագահները, եւ այս այցի շրջանակներում քննարկվելու են գրասենյակի կողմից իրականացվող բոլոր հարցերը. «Դրանց համար կիրառվելու

ՀԱԿ ակտիվիստների պաշտպանը սպասում է արդարացման, իսկ մեղադրող դատախազը չի ասում՝ մեղադրանքը հե՞տ է վերցնելու, թե՞ ոչ

Այսօր ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանը մեզ հետ զրույցում դժգոհեց իրենց դատավարության ընթացքում մեղադրող կողմի չափազանց երկար մեղադրական ճառից, որը դեռ կիսատ մնաց: Հիշեցնենք, որ այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ՀԱԿ ակտիվիստների դատավարությունն էր, որի ընթացքում մեղադրող կողմը 4 ժամ մեղադրական ճառ կարդաց: Սարգիս Գեւորգյանի մեկնաբանությամբ՝ «Անդրադարձավ իբր բոլորիս մեղադրանք հանդիսացող ապացույցներին, բայց

460000 եվրո՝ Ղազարյանի մանրաքանդակի համար

Հայ մանրաքանդակագործ Էդուարդ Ղազարյանի «Անապատի քարավանը» կոչվող ոսկյա մանրաքանդակը Ֆրանսիայում Կաննի աճուրդում երեք օր առաջ վաճառվել է 460000 եվրոյով։ Քանդակը ստեղծվել է 1986թ-ին։ Գնորդը չի ցանկացել հրապարակել իր անունը՝ հայտնելով միայն, որ այն կմնա երկրում։ Հիշեցնենք,որ աշխարհահռչակ հայ միկրոքանդակագործ, այդ հազվագյուտ և բարդ արվեստի հիմնադիր Էդուարդ Ղազարյանը վախճանվել է այս գարնանը՝ ապրիլին՝ կյանքի 89-րդ տարում։

Մշակութային հուշարձանների ու բնապահպանական սպառնալիքների մասին վկայող լուսանկարներ Արցախից

Արցախից «Հետքի» խմբագրություն մի անհայտ անձ ուղարկել է մշակութային հուշարձանների ու բնապահպանական սպառնալիքների մասին վկայող լուսանկարներ: Անվտանգության նկատառումներից ելնելով` ուղարկողը հրաժարվել է նշել իր անունը: Առաջին լուսանկարում Մաղավուզի քաղաքատեղ Բերդավանի ուրվանկարն է, կարմիր գծով մոտավորապես նշված են քարածխի արդյունահանման համար փորված տեղերը: Այս լուսանկարում շրջանակի մեջ է առնված սպանված եղնիկը: Եղնիկների որսն Արցախում արգելված է,

Զինվորը մահացել է հոսպիտալում

Երեկ, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Երեւանի Կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Հակոբ Արթուրի Սարգսյանը (ծնվ. 1994թ.)։ Զինծառայողը հոսպիտալ էր ընդունվել հուլիսի 6-ին սուր ռեսպիրատոր հիվանդություն, ինտոքսիկացիոն համախտանիշ, մինինգոէնցեֆալիտ ախտորոշմամբ։ Մանրամասները կարդացեք այստեղ:

Էլեկտրոնային խարդախներն իրենց ցանցն էին փորձում գցել նաեւ Սերժ Սարգսյանին

Էլեկտրոնային փոստով հաճախ նամակներ եմ ստանում, որոնց նամակագիրները ներկայանում են  որպես աֆրիկյան  որեւէ  երկրում գործող  փաստաբան: Ընդ որում՝ այդ նամակները  միայն  իմ էլփոստին  չեն ուղարկված, այլ՝ ընդհանուր ինչ-որ հասցեով: Նամակագիրները հայտնում են, որ այդ երկրում բիզնես գործունեություն ծավալած  Սարգսյան ազգանունով մի  մեծահարուստ մահացել է՝ թողնելով մեծ  ունեցվածք, եւ  նրա ժառանգությունը ստանալու  համար խնդրում  են  իմ

Աղանդների դեմ պայքարը օրենսդրության շրջանակներո՞ւմ է (Տեսանյութ)

Aravot.am-ը «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք իրենց պայքարն օրենքի սահմաններում է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ աղանդ հասկացությունը, փոխարենը այն, ինչ նկատի ունի Ամարյանը, օրենսդրությամբ համարվում է կրոնական կազմակերպություն: Ամարյանը խոսում է աղանդների անթույլատրելիության մասին, այնինչ ՀՀ սահմանադրությամբ արգելված է խտրականությունը՝ կախված

Այսօր Աշխարհի բնակչության միջազգային օրն է

Պատմության մեջ առաջին շոկոլադե սալիկները արտադրվել են 18-րդ դարում` Մեքսիկայում:  Հետագայում բրիտանական «Cadbury» եւ «Fry and Sons» ընկերությունները սկսեցին զբաղվել շոկոլադի արտադրությամբ: Գոյություն ունի ճապոնական մի ավանդույթ`Գիրի Չոկո «Շոկոլադե պարտք, ըստ որի՝ ճապոնացի կառավարիչները շոկոլադ են նվիրում իրենց ենթականերին:  Հունական արմատներով ամերիկացի Մայքլ Ջիանուլիսը իր կյանքում ոչ մի անգամ չի համբուրվել աղջկա հետ այնքան ժամանակ,

4 ժամանոց մեղադրական ճառը հունից հանեց Տիգրան Առաքելյանին

Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՀԱԿ ակտիվիստների հերթական դատական նիստը: Ուղիղ 4 ժամ մեղադրական ճառը կարդալուց հետո՝ մեղադրող դատախազն ասաց, որ իր ինքնազգացողությունը վատ է ու խնդրեց ընդմիջել, հետաձգել դատական նիստը: Սա հունից հանեց ամբաստանյալ Տիգրան Առաքելյանին. «4 անգամ նույն բանն եք կարդում, մեր ինքնազգացողությունն էլ է վատ»: ՀԱԿ մյուս

«Սիվիլիթասի» ֆինանսական հոսքերի «մութ» կողմերը՝ ըստ Ամարյանի

«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով «Սիվիլիթաս» հիմնադրամի ֆինանսավորման աղբյուրներին նշեց, որ մորմոնների կողմից հիմնադրամը հսկայական նվիրատվություններ է ստացել և կասկած հայտնեց. «Պիտի պարզվի, թե ինչու է այն ֆինանսական աջակցություն ցուցաբերում «Սիվիլիթասին»: Aravot.am-ն այս կապակցությամբ պարզաբանումներ ստացավ «Սիվիլնեթ» կայքի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մանե

Հրդեհից երկրորդ անգամ անտուն եւ չքավոր դարձավ

Հուլիսի 8-ին Իջեւան քաղաքի Արցախյան փողոցում այրվել է 46-ամյա Արմինե Ալեքսանյանի 3 սենյականոց ֆիննական վագոն-տնակը: Նա «Առավոտի» թղթակցին ասաց, որ հրդեհից ոչնչացել է նախորդ տարիներին վարկով ձեռք բերած սառնարանը, կահույքը, նաեւ հեռուստացույցը, անկողինը եւ այլն: Արմինեն կարծում է, որ հրդեհի պատճառը եղել է էլեկտրական լարերի կարճ միացումը: Վագոն-տնակից կտորներ են մնացել, գույքից եւ փաստաթղթերից փրկվել

Բարեփոխումների ընթացքը Ջավախքում

Վրաստանում անցկացված վերջին հարցումները ցույց են տալիս,որ ոստիկանության նկատմամբ բնակչության վստահությունը և ոստիկանության հեղինակությունը կազմում է մոտ 87%: Սա նախկին ԽՍՀՄ տարածքի պետություններում ամենաբարձր վարկանիշն  է իրավապահ մարմինների համար: Այս տարվա ձմռանը Ջավախքի Նինոծմինդա քաղաքի կենտրոնում նախագահ Սահակաշվիլին բացեց ժամանակակից, ապակեպատ շատ գեղեցիկ ոստիկանության նոր շենքը: Ամենահետաքրքիրը նորովի ճարտարապետական լուծումներն են, որոնք միտված են ոստականություն-բնակիչ

Հովիկ Աբրահամյանի եւ Վալենտինա Մատվիենկոյի ճեպազրույցը Ազգային ժողովում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ պաշտոնական այցով Հայաստան  ժամանած  ՌԴ  Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հուլիսի 11-ին խորհրդարանում ունեցած հանդիպումից հետո հանդես եկան համատեղ ճեպազրույցով: Ամփոփելով հանդիպման արդյունքները`  Հովիկ Աբրահամյանը նշեց, որ  բազմաթիվ հարցեր են քննարկվել երկու երկրների  եւ  մասնավորապես խորհրդարանների համագործակցության վերաբերյալ` արձանագրելով, որ  երկկողմ հարաբերությունները գտնվում են շատ բարձր

Անրի Ռենո. Ֆրանսիան առանձնահատուկ վերաբերմունք ունի ցեղասպանության հարցի նկատմամբ (Տեսանյութ)

Ֆրանսիայի ազգային տոնի նախօրեին՝ այսօր, Մամուլի ազգային ակումբը հյուրընկալել էր Հայաստանում  Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Նա նախ ֆրանսերեն բարեւեց բոլորին, ապա հայերեն հարցրեց՝ ինչպե՞ս եք: Ու կատակեց, թե հաջորդ անգամ առանց թարգմանչի է գալու: Դեսպանը խոսելով Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնից, պատմական էքսկուրս կատարեց մինչեւ Բաստիլի գրավում ու դրա հետեւանքները: Նաեւ հատուկ շեշտեց,

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է «Կինգ դե լյուքս»-«Ծառուկյան» գործը

Աբովյան-Երեւան, Չարենցավան-Երեւան երթուղագծերը սպասարկող «Կինգ դե լյուքս» ընկերությունը, «Ծառուկյան» հիմնադրամի բարեգործական անվճար ավտոբուսների նույն երթուղագծում աշխատելու հետեւանքով, մոտ 900 հազար դոլարի վնաս է կրել եւ, ինչպես ընկերության տնօրինությունն է վստահեցնում` այդ բարեգործությունը հակամրցակցային է, ինչի համար էլ դիմել են տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով: Այս առնչությամբ հանձնաժողովից Aravot.am-ին վստահեցրին, որ մոտ 10 օր առաջ են

Ուսանողները, գիտնականներն ու գործարարները վիզա հեշտ կստանան

Հայաստանում  Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն անդրադառնալով արտոնագրերի տրամադրմանը, վիզային ռեժիմին՝ մեկնաբանեց  ֆրանսիական  դեսպանատան հետ կապված դժգոհությունները: Նա  հայտնեց, որ մի քանի ամիս է, ինչ մեկնարկել  է վիզային ազատ ռեժիմի ու վերադարձի վերաբերյալ պայմանագրի հետ կապված լուրջ գործընթաց, որի  շահառուները կլինեն որոշակի թիրախային խմբեր, մասնավորապես ուսանողները, գիտնականները, գործարարները: Ինչ վերաբերում է Ֆրանսիական դեսպանատան

Մհեր. «Վայ, կաշմար, ոնց կարելի ա տենց բան ասել»

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» հ/կ նախագահ Ալեքսանդր Ամարյանը, ի պատասխան մեր հարցի, թե ի՞նչ ծավալների է հասնում աղանդների տարածումը հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների շրջանում, ասաց. «Շոու-բիզնեսի ներկայացուցիչներին, Մհերի խոսքից էլ պարզ է, որտեղից փող տան, կգնան: Նրանց համար ազգայինը դրված է մի կողմ»: Ասվածի մասին պարզաբանումներ ստացանք երգիչ Մհերից:

Էրեբունի արգելոց-թանգարանը կունենա ուրարտական խոհանոց

 Այսօր «Տեսակետ» ակումբում Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը ներկայացրեց արգելոցի հետ կապված նոր ծրագրերը եւ խնդիրները: Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ հնավայրում նախատեսում են կազմակերպել 3D ֆորմատով ցուցադրություններ եւ ներկայացումներ՝ արգելոցը ներդրողների համար առավել գրավիչ դարձնելու նպատակով. «Առավել մեծ խնդիրները կապված են հնավայրի ճշգրիտ վերականգնման եւ թանգարանի ջեռուցման հետ: Առկա է նաեւ արգելոցի պարսպապատման խնդիր.

«Ucom»-ը չի՞ դառնա գերիշխող

«Icon» ընկերությունը ձեռք բերելուց հետո՝ «Ucom» ընկերությունը գնում է նաեւ «Interactive TV» հեռուստաընկերությունը: «Interactive TV» հեռուստաընկերության բաժնետոմսերի ամբողջական փաթեթը ձեռքբերելու «Ucom» ընկերության մտադրությանն առայժմ հավանություն է տվել  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Բաժնետոմսերի վաճառքը վերջնականապես կայանալու համար անհրաժեշտ է նաեւ մեկ այլ պետական մարմնի` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊՀ) հանձնաժողովի համաձայնությունը: Մեկը մյուսի հետեւից ձեռք

Էլինար Վարդանյան. «Կիսակրիմինալ գործարարները չկարողանալով կառավարել իրենց բիզնեսները փորձում են մեղադրել բարեգործական հիմնադրամին»

Կիսակրիմինալ գործարարները չկարողանալով կառավարել իրենց բիզնեսները փորձում են մեղադրել բարեգործական հիմնադրամին: Այն 40 վարորդները, որոնք ստիպողաբար գործադուլ են անում, որևէ կապ չունեն գծի տերերի նեղ անձնական շահերի կամ բիզնես ապաշնորհության հետ: Ի դեպ, քիչ առաջ ինձ հետ կապվել են մի քանի տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչներ /«Տիգրան» ՍՊԸ, «ՎԱԳ-Տրանս» ՍՊԸ , «Գալակտիկա» ՍՊԸ/,  որոնք պատրաստակամություն են հայտնել

Շուշան Պետրոսյանն ասաց՝ ստորագրում է ամուսնու ասածների տակ (Ձայնագրություն)

«Հավես չունեմ այդ աղբը լսելու: Միեւնույնն է՝ ինչ էլ գրեք, սխալ է ընկալվելու: Մարդը հրաշալի պատասխանել է հեռախոսով, հերքել է: Ես այդ ամենի տակ ստորագրում եմ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի, Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ անդրադառնալով ամուսնու՝ Արման Հարությունյանի Facebook –ի էջում գրառմանը: Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանը գրել էր. «Զզվելի է. իրենց պատմությունն են

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930