Օրվա լրահոսը

Քոչարյանը որեւէ առնչություն ունի՞ ԲՀԿ-ի հետ

Արմեն Ռուստամյանը վստահեցնում է, որ տեղյակ չէ Երեկ Aravot.am-ը ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է ճիշտ համարում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ԲՀԿ-ի մասին արված այն ձեւակերպումները, որ եթե իշխանության այլընտրանք ես, ուրեմն ինքնըստինքյան ընդդիմություն ես, ընդդիմություն լինել-չլինելը բնորոշվում է ոչ թե այդ մասին արված հայտարարությամբ, այլ որեւէ քաղաքական ուժի կոնկրետ կարգավիճակով։

Տիգրան Առաքելյանին մեղադրող կողմի ջերմությունը բարձրացել էր

Այս պահին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի դատավարությունն է: Մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը հրապարակեց իր ճառը: Մինչ նա կսկսեր կարդալ՝ դատավոր Գագիկ Պողոսյանը նկատողություն արեց՝ ասելով, որ մեղադրական ճառը կարդում են կանգնած, ոչ թե նստած: Ի պատասխան՝ դատախազն ասաց, որ ինքը ջերմություն ունի, ուստի խնդրեց չկանգնել: Նա ասում էր,

Րաֆֆին անուններ է տալիս

Երեկ «Առավոտը» դիմել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին հետեւյալ հարցով. «Վերջերս քաղաքական մի շարք գործընկերներ, մտավորականներ ու քաղաքացիական շրջանակներ կարծիք հայտնեցին, որ առաջիկա նախագահական ընտրություններում իրենց համար նախընտրելի է Ձեր թեկնածությունը: Ի՞նչ կասեիք այդ մասին՝ դրանք պաշտոնական կամ, թեկուզ, կազմակերպված հայտարարություննե՞ր են, թե՞ առանձին ինքնաբուխ արտահայտություններ»: Պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Իմ մասնակցության ձեւն ու բովանդակությունը կհստակեցվեն

Ի՞նչ ֆիլմեր են խորհուրդ տալիս դիտել հայտնիները

Ամառային հանգիստն արդեն սկսված է: Իսկ հետաքրքիր ու արդյունավետ հանգստի մի մասն է կազմում ֆիլմեր դիտելը: Մարդիկ տարբեր են, նրանց սիրելի ֆիլմերը՝ նույնպես: Դերասան Ալեն Սիմոնյանի սիրելի ֆիլմերն են՝ «Достучаться до небес»,  «Тот самый мюнхгаузен»,  «Полет над гнездом кукушки», «Вавилон»,  «Поговори с ней»,  «Город бога» Հաղորդավար Տիգրան Հարությունյանն էլ առանձնացրեց իր սիրելի ֆիլմերից երկուսը՝ «Лошадь»

Մտքի ախոռները

Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ, ի պատասխան «Առավոտի» հարցի, նշեց, որ առաջիկա նախագահական ընտրություններում որպես թեկնածուներ տեսնում է մի շարք գործիչների ու թվարկեց մի քանիսին: Համակրանքի տարբեր աստիճաններ ունենալով այդ գործիչների նկատմամբ՝ կարծում եմ, որ նրանց, ինչպես նաեւ մի քանի տասնյակ այլ մարդկանց նախագահ դառնալով որեւէ սարսափելի բան տեղի չի ունենա: Մանավանդ հաճելի էր այդ շարքում տեսնել

Նոր հարցում. ինչպիսի՞ երկիր է Հայաստանը

Դեռ մայիսի 24-ից Aravot.am կայքում անցկացվում էր հարցում, թե արդյոք ԲՀԿ-ին պաշտոններ կհատկացվե՞ն օրենսդիր եւ գործադիր իշխանության մեջ: Քվեարկածների մեծամասնությունը՝ 41%-ը, բավական լավատես էր գտնվել, ենթադրելով, թե կոալիցիոն կառավարությանը մաս չկազմելուց հետո էլ՝ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները կպահպանեն իրենց լծակներն իշխանության մեջ: Կանխատեսումների մեջ դարձյալ սխալվեցին նաեւ կտրուկ բացասական դիրքորոշում արտահայտածները՝ 29%-ը, որոնք ենթադրել էին, թե

Խնդիր է, որ գազի եւ ջրի մատակարարումը պետության կողմից չի կարգավորվում

Հանրային ծառայությունների, տրանսպորտի եւ առողջապահության ոլորտներին առնչվող օրենքները բարեփոխման կարիք ունեն: Հարկային ու մաքսային ոլորտներում նույնպես դեռեւս մի շարք խնդիրներ կան, որոնք կոռուպցիայի տեղ են թողնում: Օրինակ` կարեւոր խնդիր է, որ գազի եւ ջրի մատակարարումը պետության կողմից ընդհանրապես չի կարգավորվում: Այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում, ասաց «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրի ղեկավար Արմեն Եղիազարյանը: Օրենսդրության կարգավորման ազգային

ԱԺ չորս խմբակցությունների ներկայացուցիչները կօգտվեն պատգամավորական լիազորություններից

ԱԺ չորս խմբակցություններն իրենց հարցերը «Հարսնաքարի» քննչական խմբի ներկայացուցիչներին կուղղեն գրավոր: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքերով, իրենք ԱԺ չորս խմբակցությունների ներկայացուցիչներով երեկ հավաքվել են և որոշել, որ եթե ԱԺ նախագահը, հղում անելով օրենքի այս կամ այն կետին, գտնում է, որ իր լիազորությունների մեջ չէ հրավիրել խորհրդարան իրավապահ համակարգի

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հատել են շփման գիծը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հուլիսի 11-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ: Դիտարկման ժամանակ, հերթական այցով տարածաշրջան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը /Ռուսաստան/, Ռոբերտ Բրադտկեն /ԱՄՆ/, Ժակ Ֆորը /Ֆրանսիա/ և ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ Անջեյ Կասպշիկը

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Պարարվեստի օրերը» ավարտվեցին

Հուլիսի 10-ին Գ.Սունդուկյանի  անվան թատրոնի շենքում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Պարարվեստի օրերի» ավարտին նվիրված միջոցառում:  Միջոցառման ընթացքում սփյուռքյան պարախմբերը հանդես եկան մեկական հրաժեշտի համարներով: ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով փառատոնի հովանավորներին և աջակիցներին, նշեց. «Գ.Սունդուկյանի թատրոնի պատմության մեջ երևի չի եղել այսպիսի մի երեկո, որ դահլիճը և բեմը

Ռուսական Wikipedia-ն բողոքում է սպասվող սահմանափակումների դեմ

Օնլայն հանրագիտարանի` Wikipedia-ի ռուսական ru.wikipedia.org կայքը բացելու դեպքում այժմ այնտեղ կարելի է տեսնել գիտելիքներ ստանալու ազատությունները սահմանափակելու մասին ընդգծված զգուշացում։ Ռուսական Wikipedia-ն երեկ ժամանակավորապես փակել էր իր էջը` այդպիսով հայտնելով իր բողոքը Ռուսաստանի խորհրդարանում քննարկվող «Ինֆորմացիայի մասին» օրենքի նախագծի դեմ։ Կայքի պատասխանատուները հայտարարում են, որ օրենքի փոփոխությունը կարող է անօրինական գրաքննություն մտցնել ամբողջ ռուսալեզու ինտերնետում,

Վարորդները փակելու են Սեւանի մայրուղին

Այսօր առավոտից մոտ  80 ավտոբուս, որոնք սպասարկում են Աբովյան-Երեւան, Չարենցավան-Երեւան երթուղիները, գիծ դուրս չեն եկել: Բանն այն է, որ վարորդները հրաժարվում են աշխատանքի դուրս գալ, քանի որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի բարեգործական անվճար ավտոբուսները արդեն  6 ամիս է՝ նշված երթուղով աշխատում են եւ, այսպես ասած՝ ուղեւոր փախցնում, ինչի արդյունքում իրենք տուժում են: Aravot.am-ի հետ զրույցում վարորդները

Լռության մեջ պարողները. լսողության խնդիրներ ունեցող երիտասարդները ՝ շփման նոր ձեւերի եւ տրամադրությունների մեջ

«Մեկ-երկու-երեք-չորս, մեկ-երկու-երեք-չորս…». թվերը մտքում հաշվելով ու ծափ տալով` իրար հետևից նույն պարային շարժումներն են կատարում շարք կազմած 11 աղջիկ: Նրանք զգում են իրենց կատարած յուրաքանչյուր շարժման ռիթմը, թռիչքներից ու արագ պտույտներից ոգևորվում են, ժպտում միմյանց, իսկ մատների նազանքից ու պարային շարժումներից հնչում է երաժշտություն, որն իրականում չկա, բայց նրանց նայելիս լսում ես: Արդեն 5 տարի

Օգնություն` օրավարձով ապրող կենդանիներին

Ավանում, Զովունիում, Արտաշատում, Խարբերդում եւ Ուշիում  կամավորների խնամակալության տակ են գտնվում օրավարձով ապրող կենդանիներ, որոնց խնամքն անհրաժեշտ է շարունակել` մինչ կգտնվեն տերեր: Յուրաքանչյուր շան համար վճարվում է նվազագույնը 1000 դրամ` մեկ օրվա համար, բացի այդ, անհրաժեշտ է նրանց ապահովել սնունդով եւ հոգալ նաեւ  բժշկական ծախսերը: Այդ նպատակով կենդանասերները կազմակերպում են դրամահավաք-սննդահավաքներ, որոնց ընթացքում կամավորները կարող

«Ասում են` Վահրամ Սահակյանը գրող է: Չեմ հավատում: Գրողը քաղաքացու իր անձնագիրը չէր պատռի»

Ասում են` Վահրամ Սահակյանը գրող է: Չեմ հավատում: Գրողը քաղաքացու իր անձնագիրը չէր պատռի: Մանավանդ հայ գրողը: Որովհետեւ հայ ԳՐՈՂԻ համար անկախությունը, ազգային պետությունը եղել են երազանք: Վահրամ Սահակյանը նախ լուր տարածեց, թե իրեն «դաժանորեն ծեծել են», հետո, երբ ոստիկանությունը հերքեց, հայտարարեց, թե կատակել է: Երբ մեկը տաքսաֆոնից զանգում է ոստիկանություն եւ կեղծ ահազանգ տարածում,

Դիդյե Դրոգբան՝ 21-րդ դարի լավագույն հարձակվող

 IFFHS-ի անցկացրած հարցման արդյունքներով «Շանհայ Շենհուա» ակումբի իվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան ճանաչվել է 21-րդ դարի լավագույն հարձակվող: Նա այդ գծի առաջին ֆուտբոլիստն է, որը նոր հարյուրամյակում միջազգային ասպարեղներում մրցակիցների դարպասը գրավել է 100 անգամ: Դրոգբայի մոտակա մրցակիցը «Լացիոյի» գերմանացի հարձակվող Միրոսլավ Քլոզեն է՝ 90 գոլով: Եռյակը 87 գնդակով եզրափակում է հոլանդացի Ռուդ Վան Նիստելրոյը: Աշոտ

Լեւոն Զուրաբյան. դա համարում ենք արհամարհանք

Հովիկ Աբրահամյանը երեկ մերժել է ԱԺ 4 խմբակցությունների՝ Հայ ազգային կոնգրեսի, ԲՀԿ-ի, Դաշնակցության եւ «Ժառանգության»՝ «Հարսնաքարի» գործով զբաղվող իրավապահների հետ հանդիպում կազմակերպելու մասին դիմումը:  ԱԺ Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մել հետ զրույցում  մեկնաբանելով Աբրահամյանի այս որոշումը՝ նշեց. «Մենք դա համարում ենք արհամարհանք հասարակական կարծիքի նկատմամբ»: «Չորրորդ ինքնիշխանություն»

Դիկ Ադվոկատը 300 հազար եվրո է պահանջում

 Հոլանդացի մասնագետ Դիկ Ադվոկատը, որ չնայած արդեն տեղափոխվել է իր հարազատ երկրի ՊՍՎ ակումբ, բայց իրեն դեռ համարում է ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը (ՌՖՄ-ի հետ պայմանագրի ժամկետը լրանում է հուլիսի 15-ին), պահանջում է վճարել պայմանգրով իրեն հասանելիք վերջին ամսվա աշխատավարձը՝ 300 հազար եվրո: Հակառակ դրան, ՌՖՄ-ն պնդում է, որ Ադվոկատը խախտել է պայմանագրի

Չկայացած հեղափոխություն ՀՅԴ-ում

Մինչեւ Գերագույն ժողովի անցկացումը նկատելի լարվածություն կար դաշնակցական եւ կուսակցությանը համակիր շրջանակներում։ Խոսակցություններ էին շրջանառվում, որ հստակ տրամադրություն կա փոխելու Դաշնակցության հայաստանյան կառույցի ղեկավար կազմն ամբողջությամբ, որի արդյունքում ՀՅԴ-ն կդառնա իրական ընդդիմություն գործող իշխանություններին՝ ներքաղաքական հիմնահարցերում որդեգրելով կոշտ եւ նույնիսկ հեղափոխական կեցվածք: Այլ կերպ ասած՝ կարծես խնդիր էր դրված փոխել կուսակցության վերջին 14 տարիների ռազմավարությունը,

Հենրիխ Մխիթարյան. «Մեզ հարկավոր է հնարավորին չափ շատ տիտղոսներ նվաճել»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ուկրաինայի վերնագավաթի համար վճռորոշ խաղում Դոնեցկի «Մետալուրգին» 2:0 հաշվով հաղթելուց հետո ակումբի մամուլի ծառայությանն ասել է. «Վերնագավաթը նվաճելու զգացողությունը գերազանց է: Չէ՞ որ դա մեր թիմի հերթական ավարն է: Բայց ափսոս՝ դա արդեն պատմություն է: Մեզ հարկավոր է հնարավորին չափ շատ տիտղոսներ նվաճել եւ դրանից

Վաչե Մանուկյանին հիշեցնում են «Սեւան» հյուրանոցը

«Ազգի» խմբագրությունը ստացել է Մանե Հակոբյանի բաց նամակըՙ ուղղված «արտասահմանում ապրող» Վաչե Մանուկյանին, քաղաքապետին եւ «այլ էլիտար պաշտոնյաներին»: Խնդիրը վերաբերում է 1996-ին Վաչե Մանուկյանի գնած «Սեւան» հյուրանոցին, որը նա «հիմնահատակ քանդել էՙ առաջացնելով Սեւանա լճի հատակը հիշեցնող խոր փոս, ցանկապատել է տարածքը ինչ-որ արծաթագույն թիթեղներով, որոնք ժամանակի ընթացքում քայքայվել ու պոկոտվել ենՙ նայողին ցուցադրելով ներսիՙ արդեն թավուտներ հիշեցնող

Գաբրիել Սարգսյանը 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ

 Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող եւ աշխարհի թիմային չեմպիոն, հայաստանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Հունաստանի Ռեթիմնո քաղաքում ընթացող ավանդական միջազգային մրցաշարում հինգերորդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Երեկ նա սպիտակ խաղաքարերով առավելության հասավ ուկրաինացի  Յուրի Կրիվորուչկոյի նկատմամբ՝ դառնալով մրցաշարի միակ մասնակիցը, որ բոլոր պարտիաներում հաղթանակ է տարել: Այսօր Գաբրիելը սեւերով խաղում է իրենից կես միավոր պակաս վաստակած ռուսաստանցի գրոսմայստեր

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը Կարապետ Ռուբինյանին համոզել է, որ իրական ընդդիմությունը ԲՀԿ-ն է

ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանի հարցազրույցը; – Պարոն Ռուբինյան, օրերս ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը հետեւեց Ձեր օրինակին եւ դուրս եկավ ՀԱԿ–ի կազմից։ Ինչպե՞ս եք գնահատում Շահնազարյանի այդ քայլը։ – Անշուշտ, իր քայլը քաղաքական է, իհարկե, ինքն է որոշողը՝ երբ եւ ինչ կարգի հայտարարություններ կանի, բայց այն փաստարկները, որոնք ինքը ներկայացրել էր «Ազատություն»

Ֆուտբոլիստը մահացել է հիվանդանոցներում ազատ տեղ չլինելու պատճառով

 Հնդկաստանի Ջալայհուրի նահանգի ֆուտբոլի առաջնության «Ռայկատպարա» եւ «Բհանու Նագար» թիմերի հանդիպման ժամանակ գնդակի համար դարպասապահի հետ պայքարում, կրծքին ուժեղ հարված ստացած դաշտի տերերի հարձակվող, 24-ամյա Մահեշ Տհալան մահացել է հիվանդանոցների ճանապարհին: Բախումից հետո ֆուտբոլիստին հիվանդանոց տարել են մոտոցիկլետով, քանի որ ստադիոնում հերթապահող շտապ օգնության մեքենա չի եղել: Մարզային հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժնում ազատ տեղ չլինելու

«Գազի գնի վերաբերյալ մի ամբողջ իշխանություն ամիսներ շարունակ սուտ է խոսում»

Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ներկայումս Հայաստանը Ռուսաստանից գազը գնում է 240 դոլարով (1000 խմ-ն), ինչը ոչ մի գերատեսչություն պաշտոնապես չի հերքում։ Բայց պետք է որ հերքեին, ընդ որում՝ իրենց հերքումները համեմեին ռազմահայրենասիրական ստանդարտ՝ «հիվանդագին երեւակայություն», «թշնամու ջրաղացին ջուր լցնել…»,  «իրականությունը միայն սեւ գույներով…» տիպի բառակապակցություններով։ Բայց ոչ մի հերքում չկա։ Ավելին, ՀՀ էներգետիկայի եւ բնական

13 հոգի հավակնում են Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը երեկ պաշտոնապես հրապարակել է այն տասներեք մարզիչների անունները, որոնք կհավակնեն ազգային հավաքականի գլխավոր մարզչի թափուր տեղին: Միության մամուլի ծառայությունը նշում է, որ բոլորի հետ բանակցությունները վարվելու են ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի պահանջներին խիստ համապատասխան: Թեկնածուների ցուցակում են Անատոլի Բիշովեցը, Մարսելո Բյելսան, Վալերի Գազաեւը, Ռաֆայել Բենիտեսը, Խոսեպ Գվարդիոլան, Ֆաբիո Կապելլոն,  Անդրեյ Կոբելեւը, Յուրի Կրասնոժանը,

ՀԱՎԱՏԱՑԻՆՔ, ԲԱՅՑ ՉՓՈԽՎԵՑ

Հին վարչապետն ա իրա հին դերում: Էլի դրամը փող չդառավ: Էլի Լֆիկն ա պեսոկը բերում: Էլի Իսպանիան չեմպիոն դառավ:

«Եթե ցանկանում եք ցույց տալ, որ պայքարում եք անպատժելիության դեմ, ապա դա մի արեք Վահեին պատուհասած դժբախտության տեղում եւ հատկապես դա մի արեք վհուկներին սազական ոճով»

Խնդրեմ, պատրաստ եմ՝ նետեք ինձ վրա առաջին քարը, հետո երկրորդը… հետո՝ մինչեւ վերջին քարը նետեք, ծվատեք, ոչնչացրեք ինձ։ Ես ասում եմ՝ առնվազն էշություն է Վահե Ավետյանի հիշատակի օրերին «Հարսնաքարը» գրոհելը, երթով Ռուբեն Հայրապետյանի տուն գնալը, ոստիկանության հետ քաշքշուկի մեջ ընկնելը։ Եթե ձեր նպատակը Վահեին հետ բերելն է, ապա նման բան չի լինում, իսկ եթե ցանկանում

Ռոբերտո Մանչինին ՌՖՄ-ին փրկեց սնանկացումից

Իտալացի ֆուտբոլային մասնագետ Ռոբերտո Մանչինին, որը ռուսաստանյան ԶԼՄ-ների տվյալներով պայմանագիր էր ստորագրել Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ եւ արդեն հուլիսի կեսերից պետք է գլխավորեր Ռուսաստանի ազգային հավաքականը, գերադասել է մնալ իր հին աշխատանքի վայրում՝ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիում», որի հետ աշխատելու է եւս հինգ տարի: Ռուսաստանյան որոշ լրատվամիջոցներ գրում են, որ այդպես, Մանչինին ՌՖՄ-ին ազատել է

Ռուսաստանը Սիրիայի վերաբերյալ բանաձեւ է ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ-ին

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացրել է Սիրիայի վերաբերյալ բանաձեւի նախագիծ, որն առաջարկում է երկարացնել ՄԱԿ-ի առաքելությունը այդ երկրում եւս երեք ամսով` առանց պատժամիջոցների կիրառման։ ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանի տեղակալ Իգոր Պանկինը ասել է, որ նախագիծը ուղարկվել է Անվտանգության խորհրդի մյուս 14 անդամներին եւ նպատակ ունի աջակցել առաջարկված խաղաղության ծրագիրը կյանքի կոչելու` ՄԱԿ-ի ու Արաբական պետությունների լիգայի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930