Օրվա լրահոսը
Սամվել Կարապետյան. «Այնքան ենք փչացել, որ մեր ձեռքով մեր զինվորին ենք սպանում» (Տեսանյութ)
Ճանաչված հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այսօր «Հայելի» ակումբում դատապարտեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում կատարված սպանդը եւ զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան պատճառները յուրովի մեկնաբանեց.«Դա իրավիճակից բխած, իրավիճակին հարազատ երեւույթ եմ ընկալում, պայմանավորված այն հանգամանքով, որ մենք չունենք ազգային հասարակություն, այսինքն՝ ունենք հասարակություն, որը դավաճանել է իր արմատին… Նման հասարակության մեջ ամեն տեսակ այլանդակություններ կարող են տեղի ունենալ,
Հ.Հակոբյան. «Հայրենիք-Սփյուռք կապը պետք է երկկողմանի լինի», իսկ դրա համար պետք է «ճանաչել, վստահել և գործակցել»
Հուլիսի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը հանդիպեց ՀԲԸՄ-ի նախաձեռնությամբ Հայաստանում աշխատանքային պրակտիկա անցնող ԱՄՆ-ից, Սիրիայից, Լիբանանից, Գերմանիայից և Անգլիայից ժամանած 28 ուսանողի հետ: Նախարարը, ողջունելով երիտասարդներին, կոչ արեց հաճախ լինել Հայրենիքում, ինչը մեծապես կնպաստի ինչպես Հայրենիքն իրական գույներով ճանաչելուն, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում մայրենիի պահպանմանը և ուծացման դեմ պայքարին: Նա շեշտեց, որ «Հայրենիք-Սփյուռք կապը
Լեհական Աջակցություն Հայաստանին` տրակտոր Պառավաքար գյուղի համար
Հուլիսի 1-ին Լեհաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչը հանդիսավոր կերպով նվիրաբերեց Լեհական Աջակցություն ծրագրի շրջանակներում գնված տրակտորը Տավուշիմարզի Պառավաքար գյուղի համայնքի բնակիչներին: 2012թ. – ին Դեսպանությունն իրականացնում է ընդհանուր հաշվով 6 այսպես կոչված փոքրիկ դրամաշնորհային ծրագրեր` Լեհական Աջակցության շրջանակներում: Ծրագրերն իրականացվում ենՏավուշի, Լոռու, Արագածոտնի և Սյունիքի մարզերում: Ծավալում են` դպրոցների վերանորոգումներ, ջրագծերի կառուցում, Ստեփանավանի մոտակայքում գտնվող Գյուլագարակ գյուղիդենդրոպարկին աջակցություն, ինչպես նաև Տաթևի վանքից մինչև Հարջիս զբոսաշրջային երթուղու ցուցանակների տեղադրում: Դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմում է 60 000 ԵՎՐՈ: Լեհաստանի դեսպանատուն
Կանգառագոտիներում կտեղադրվեն էլեկտրոնային չվացուցակների համակարգեր
Մայրաքաղաքի կանգառագոտիներում կտեղադրվեն եվրոպական չափանիշներին համապատասխան էլեկտրոնային չվացուցակների համակարգեր, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տեղեկանալու սպասվող տրանսպորտային միջոցի ժամանման հերթականության և միջակայքերի մասին: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մագարյանը հանձնարարել է երթուղային նոր ցանցի կիրառմանը զուգահեռ ներկայացնել համակարգերի վերաբերյալ համապատասխան ծրագիր: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ, շարունակելով ամենօրյա հսկողությունը հասարակական տրասպորտի սպասարկման որակի
ՄԻԺԻ. «Արդարությունը պետք է լինի օրինաչափ` հանուն մարդու պաշտպանության, արժանապատվության և զարգացման»
ՄԻԺԻ-ն ցավակցում և իր քաղաքացիական գոտեկցությունն է հայտնում Վահե Ավետյանի ընտանիքի անդամներին, նրա բոլոր հարզատներին ու ընկերներին: Ս.թ. հունիսի 17-ին, Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած բռությունները և սպանությունը երկար տարիներ Հայաստանում անօրինականության, ինքնադատաստանով հարցեր լուծելու, անպատժելիության և հակասահմանադրականության շղթայի օղակներից են: Բազմաթիվ անգամներ նման հանցագործությունների դեպքում հանրությունը իրավունքի գերակայություն հաստատելու համար համարժեք և սկզբունքային
ՀՀԿ պատգամավորը հերքում է, որ ինքն արդեն 2-րդ ՀԷԿ-ն է ուզում կառուցել
Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը հարցին` ճի՞շտ են լուրերը, որ Դուք արդեն 2-րդ ՀԷԿ-ն եք կառուցում, պատասխանեց. «Հիմարություն: Դա չի համապատասխանում իրականությանը»: Գագիկ Մինասյանը «Բիթլիս-Մեն» ՍՊԸ-ի բաժնետեր է, որը Արտաշատի ջրանցքի վրա ՀԷԿ ունի: Թե որտեղից ու ինչ փողերով է պատգամավորը ՀԷԿ կառուցել, վերջինս որպես աղբյուր նշել է վարկային միջոցները, իսկ երկրորդ ՀԷԿ-ի
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը նորակոչիկ Արմեն Օհանյանի իրավունքների խախտման վերաբերյալ
2011 թ-ի գարնանը՝ ՀՀ զինված ուժեր զորակոչվելուց առաջ, սպորտային պարապմունքների ընթացքում ծնկային հատվածի խաչաձեւ կապանի վնասվածք ստանալու պատճառով զորակոչից տարկետում ստացած Արմեն Օհանյանը պարբերաբար 6-7 անգամ անցել է բուժզննություն Նորք-Մարաշի օրթոպեդիկ բժշկական կենտրոնում: 2011 թ-ի մայիսի 17-18-ը նրա մոտ ախտորոշել են «Աջ ծնկան հոդի միջային մահիկի վնասվածք, ծնկոսկրի գերշարժունություն, վիճակ տարած հեմարթրոզից հետո, ֆունկցիայի ժամանակավոր
«Հայերեն խոսել սովորեք»- կոչ է անում Հրանուշ Հակոբյանը
Ինչպես հաղորդել էինք ՀՀ Սփյուռքի նախարարությունում տրվեց «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի մեկնարկը: Այս փուլով Հայաստան են ժամանել 110 սփյուռքահայ` Կանադայից, Վրաստանից, Հորդանանից, Ռումինիայից, Ռուսաստանից, Սիրիայից: «Կցանկանամ, որ այս տարբեր երկրներից ժամանած երիտասարդները դառնան միասնություն, քանի որ իրենց հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է»,- ասում է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ըստ նրա՝ հարենիք գալը եղել է մի
Լեւոն Անանյան. «ԱԺ-ից հաց ու ջուր չենք ուզում» (Տեսանյութ)
«90-ականներին, երբ հասարակությունն արմատական փոփոխությունների էր ենթարկվում, գրական դաշտը կարծես դուրս էր մնացել պետական քաղաքականությունից, սակայն նոր 100-ամյակում գրականության նկատմամբ հատուկ հոգածություն դրսեւորվեց: Ներկայումս մենք ունենք ներկայանալի գրականություն՝ բոլոր ժանրերում»,-«Ելակետ» մամուլի ակումբում այսօր ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Բանախոսը փաստեց, որ արդի հայ գրականության առաջատարները «Գարուն» ամսագրի ներկայացուցիչներն են, սակայն տարիների ընթացքում ավելացել
Քաղաքացին չպետք է վախենա դատախազից, հասարակությունն էլ պետք է վստահի դատախազությանը. Տիգրան Սարգսյան
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ՀՀ դատախազության աշխատողի օրվան և դատախազության 94-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Մասնագիտական տոնի առթիվ դատախազության աշխատակիցները ծաղիկներ են դրել ՀՀ դատախազության հիմնադիրներից մեկի` Պետիկ Թորոսյանի հուշատախտակին: ՀՀ կառավարության անունից շնորհավորելով դատախազության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ` վարչապետ Սարգսյանը նշել է. «Դատախազության գործունեությունը մշտապես գտնվել է մեր իշխանության և հասարակության ուշադրության կենտրոնում:
Պարսավանքի ենթարկել «Հարսնաքարը», կազմակերպել երթեր. ՄԻՊ Կարեն Անդրեասյանի խորհուրդը
Այսօր Aarvot.am-ը օմբուդսմեն Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեց՝ եթե անվստահություն կա դատաիրավական համակարգի նկատմամբ, ի՞նչ խորհուրդ կտաք հասարակությանն անել` «Հարսնաքարի» միջադեպի մեղավորների հանդեպ սեփական դատաստանը տեսնելու առումով: Պարոն Անդրեասյանը նշեց, որ կա խնդրի լուծման 2 ճանապարհ. «Մեկը` իրավականն է, որի պարագայում պետք է դատաիրավական «ճարտարապետներից» սկսել պահանջել, թե ինչ է տեղի ունեցել, եւ հիմա էլ այնպես սկսեն
Միջադեպ՝ երթից առաջ
ՊՆ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հուղարկավորության մասնակիցների երթը ինչպես նախօրոք հայտարարվել էր սկսվել էր Զեյթունի շուկայից: Այստեղ միջադեպ տեղի ունեցավ: Մի կին սգո երթի մասնակիցներին ասաց,”Ամեն օր էլ մարդ է մահանում, մեր կրպակների դիմաց մի հավաքվեք, մեզ խանգարում եք, հեռացեք շուկայի մոտից”: Մանրամասները կարդացեք այստեղ:
Կարեն Անդրեասյանը` Սամվել Ալեքսանյանի եւ Վարդգես Գասպարիի միջադեպի մասին
«Նեմեց մարդասպան» ցուցապաստառով ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ բողոքի ակցիա անող Վարդգես Գասպարիի ցուցապաստառը, ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատռեց, իսկ Վարդգես Գասպարիին հրեցին ու գցեցին գետնին: Խախտվել էր մարդու` խաղաղ բողոքի ակցիա անելու իրավունքը: Այս առնչությամբ այսօր Aravot.am-ը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է իր գնահատականը: Օմբուդսմենը պատասխանեց, որ
Արամ Մանուկյան. «Դահիճների, մահակների քթին մեկը պիտի խփի°, թե՞ ոչ»
«Վահե Ավետյանի սպանությունն ավելին է, քան մեկ մարդու սպանությունը: Անպատժելիությունը, բեսպրեդելը, լկտիության, ցինիկության մթնոլորտը որակ է կազմում, և դեպք դեպքի հետևից է գնում: Եվ ադեկվատ չէ այն արձագանքը և մթնոլորտը, որ պիտի ստեղծվի այդօրինակ դեպքերի ժամանակ»,-«Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված սպայի մահվան կապակցությամբ այսպես արտահայտվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Համեմատելով արտաքին թշնամու դեմ պայքարի
«Եթե չես պատժում՝ լկտիանում է». Կարինե Նալչաջյան
Այսօր հոգեբան Կարինե Նալչաջյանը, անդրադառնալով «Հարսնաքարում» տեղի ունեցած ողբերգությանը, որի հետեւանքով սպանվեց ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, ասաց, որ բառեր չի գտնում իր զգացումներն արտահայտելու համար: «Պատիժը շատ կարեւոր է, որովհետեւ եթե չես պատժում՝ չպատժվողը լկտիանում է»,- համոզված ասաց հոգեբանը, ըստ որի՝ դեգրադացված հասարակություններում, բնականաբար, իրենց լավ եւ հարմար են զգում դեգրադացված մարդիկ, իսկ արժանավորներին այդ
Իջեւանի քաղաքապետը հերքում է, որ ինքը պետավտոտեսուչների հետ ծեծկռտուքի է մասնակցել
Լրատվական կայքերից մեկը տեղեկատվություն է տարածել, թե Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը Իջեւանի մեկ այլ բնակչի եւ ոմն Տիկադզեի հետ Դիլիջան-Իջեւան ճանապարհին, երթեւկելով «Տոյոտա» մակնիշի մեքենայով, վեճի է բռնվել ճանապարհային ոստիկանների հետ, եղել է ծեծկռտուք, որի հետեւանքով Տիկադզեն տեղափոխվել է Իջեւանի հիվանդանոց: «Ես չգիտեմ, թե որտեղից են վերցրել այդ սուտը,այդ հրապարակումից հետո շատերն են ինձ զանգել:
Օբբուդսմենի համար անընդունելի է «օդից վերցնել» ու ասել, որ մեղավոր է նաեւ Ռուբեն Հայրապետյանը
Այսօր «Հենարան» ակումբում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրեց խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ արտահերթ ցեկույցը: Ըստ ՄԻՊ գնաատականի՝ ընտրացուցակներում հիմնական պրոբլեմը եղել է այն փաստը, թե ինչու են երկար ժամանակ Հայաստանում չբնակվող մարդիկ մնացել ընտրացուցակներում. «Հասկանալով հասարակության մտահոգությունը, որ սա կարող է ընտրակեղծիքների տեղիք տալ, մենք առաջարկում ենք հաջորդ ընտրություններին որոշակի փոփոխությունններ մտցնել օրենքում ու հանել
Վթար Երևան-Սևան ճանապարհին
Հուլիսի 2-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 38-րդ կմ-ին «Մերսեդես Ց-220» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի երրորդ փուլը
Հուլիսի 2-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Արի տուն» 2012թ. ծրագրի երրորդ փուլի բացումը: Ներկա էին Երևանի վարչական շրջանների, տեղական ինքնակառավարման մարմինների, սփյուռքի հայ համայնքների, ինչպես նաև հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ և «Արի տուն» 2012թ. ծրագրի երրորդ փուլի մասնակիցները: Ողջունելով ներկաներին և ազդարարելով «Արի տուն» 2012թ. ծրագրի երրորդ փուլի մեկնարկը` ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը նշեց,-«Կատարվել է ձեզանից
ՄԻՊ-ի գնաատականը՝ «Հարսնաքարի» միջադեպին. Կարեն Անդրեասյանն ափսոսում է, որ չի կարող մոմ վառել
Այսօր «Հենարան» ակումբում ՄԻՊ Կարեն Անդրեասյանը նախ խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել «Հարսնաքարում» ծեծի հետեւանքով մահացած Վահե Ավետյանի հիշատակը: Կարեն Անդրեասյանը խիստ վրդովված էր, ասաց, որ իր զեկույցի հանդեպ հետաքրքրությունն ավելի քիչ է, քան «Հարսնաքարում» կատարվածի մասին իր գնահատականի նկատմամբ, եւ դա բնական է: Նա նշեց, որ ինչ էլ ասի, չի կարող բառերով փարատել մեծ
Գյումրիում բազմաթիվ փախստական ընտանիքներ դեռևս տնակներում են բնակվում (տեսանյութ)
Ադրբեջանից Գյումրի գաղթած տասնյակ փախստական ընտանիքներ մինչ օրս շարունակում են բնակվել ժամանակավոր կացարաններում: 1988թ.-ին` Սումգայիթի ոճրագործությունից անմիջապես հետո, Գյումրի եկած Բաղդասարյանների ընտանիքի կրտսեր որդին` Հովհաննեսը, 2001թ.-ին ամուսնացել է Ալինայի հետ: Նրանց ընտանիքին 2005-ին փախստականների համար կառուցված «Նորվեգական» թաղամասում հատկացրել են երկու սենյականոց բնակարան: Հազարավոր գյումրեցի այլ բնակարան ստացած անօթևան ընտանիքների նման, նրանց ընտանիքը նույնպես կիսվել
Հակաֆաշիստները հարձակվել էին ազգայնականների վրա
Մոսկվայի կենտրոնում երեկ երեկոյան ոստիկանները ձերբակալել են վեց հոգու, ովքեր հարձակվել էին «Բարիկադ» ակումբի հաճախորդների վրա: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ գրոհողները հակաֆաշիստներ էին, իսկ տուժածները՝ ազգայնականներ: Մոսկովյան ոստիկանության մամլո ծառայության հաղորդման համաձայն՝ հակաֆաշիստները, հարձակվելով ազգայնականների վրա, կրակել են տրավմատիկ ատրճանակից եւ նետել են պայթուցիկներ, որից հետո փորձել են փախչել ավտոմեքենայով, սակայն փախուստը չի հաջողվ բել:
Վահագն Չախալյանի հայտարարությունը Ջավախքում տեղի ունեցած վերջին դեպքերի կապակցությամբ
Խստիվ դատապարտում եմ Ջավախքում վրաց իշխանությունների կողմից սանձազերծած քաղաքական հետապնդումների նոր ալիքը, որի թիրախ են դարձել, մասնավորապես, Մելիք Ռայիսյանը և Գեորգի Մխչյանը: Սա մի քայլ է, որն ուղղված է ջավախահայության քաղաքական իրավունքների հետագա սահմանափակմանը, Ջավախքում լարվածության խորացմանը։ Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու այս գործելաոճը հատուկ է միայն իշխանությունը ամեն գնով պահպանել ձգտող ավտորիտար և բռնապետական ռեժիմներին։ Պահանջում
Լավրովը համաձայնե՞լ է
Հուլիսի 1-ին NPR-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով ՌԴ արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովի հետ հունիսի 29-ին Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքները, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա, որին Արեւմուտքը կոչ է անում հրաժարական տալ: «Կարծում եմ, որ նրանք (ռուսական իշխանությունները) արդեն պատրաստ են ճնշում գործադրել (Բաշար
Ձերբակալվել է «Հարսնաքարը» պայթեցնել փորձողը
Նախօրեին զինամթերքով և պայթեցնելու սպառնալիքով ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորան մուտք գործած Պաշտպանության նախարարության մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ , փոխգնդապետ Վարդան Սամվելյանը ձերբակալվել է։ Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը նշեց, որ հարուցվել է քրգործ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ ապօրինի
Պայթյուն` վուլկանացման կետում
Արտաշատի Աթաբեկյան փողոցում գտնվող վուլկանացման կետում տեղի է ունեցել պայթյուն: Պատահարի հետևանքով վուլկանացման կետի աշխատակից` 1987 թ. ծնված Գ. Հայրապետյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: ԱԻՆ
Apple-ը 60 միլիոն դոլար վճարեց iPad-ի հեղինակային իրավունքների համար
Apple ընկերությունը չինական Proview Technology (Shenzhen) ընկերությանը 60 միլիոն դոլար է վճարել iPad ապրանքանիշի հեղինակային իրավունքների շուրջ դատական վեճը կարգավորելու համար։ Apple-ում պնդում էին, որ դեռեւս 2009 թվականին վճարել են iPad հանրահայտ պլանշետի հեղինակային իրավունքների համար։ Չինական ընկերությունը, սակայն, հակառակն ապացուցեց։ «Ազատություն» ռադիոկայան
Նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար է նշանակվել Արծրուն Կարապետի Հովհաննիսյանը: Արծրուն Հովհաննիսյանը ծնվել է 1980 թ.-ին Շիրակի մարզի Ցողամարգ գյուղում: ՀՀ ԶՈւ-ում է 1997թ.-ից, 2001թ.-ին ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 2012թ.-ին` ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի պատմության մագիստրատուրան: Տասնյակ գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է: Ամուսնացած է, ունի երկու
Վահե Ավետյանի հուղարկավորություն. սգո, ցասման և իրավատիրության ակցիա
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մի խումբ աշխատակիցների և թիկնազորի անդամների դաժան ծեծից մահացած զինվորական բժիշկ, ՀՀ Զինված ուժերի սպա, մայոր Վահե Ավետյանի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 2-ին ժամը 14:00-ին` Դրոյի 83 հասցեից: Սգո թափորը հարգանքի տուրք կմատուցի անպատժելիության արատավոր մշակույթին զոհ գնացած հայ սպային` ուղեկցելով նրան մինչև


















































