Օրվա լրահոսը
Ճիշտ ժամանակին թոշակի ուղարկեցին
«Առավոտը» ստացել է ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը` ուղղված «Առավոտի» Շիրակի մարզի թղթակից Նունե Արեւշատյանին, որում ասվում է. «2012թ. հունիսի 14-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակված «Գյումրիում հնչած կրակոցները խոհարարի պատճառով են» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել է ուսումնասիրություն: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի պետ Կարուշ Թովմասյանը սահմանային տարիքը լրանալու` երկարամյա
ՊԵԿ-ն էլ սկսեց նեղել «Սիվիլիթասին»
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն այսօր այցելել են Սիվիլիթաս հիմնադրամ և պահանջել Հիմնադրամի ֆինանսական գործունեության փաստաթղթերը հիմնադրման օրվանից՝ 2008 թվականի մայիսից: Պետեկամուտների կոմիտեի պահանջին զուգահեռ՝ Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի անդամները հրավիրվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ ցուցմունք տալու գալիք շաբաթվա ընթացքում: «Սիվիլիթաս» հիմնադրամ
Աղմուկ` ընտրությունների շեմին
Այն, ինչ կատարվում է Վարդան Օսկանյանի հետ, ես գնահատում եմ որպես քաղաքական հետապնդում: ԲՀԿ-ն կոալիցիա չմտավ: Մտնելը դա նշանակում է առաջիկա ընտրություններում պաշտպանել գործող նախագահին, իսկ իշխանության նպատակն այն է, որ ինչպես խորհրդարանի ընտրություններն անցան՝ առանց լուրջ լարվածության, նախագահականն էլ անցնի այդ կերպ՚, – ՙԱ1+՚-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Ըստ
«Առավոտի» հրապարակման հիման վրա հարուցվել է քրեական գործ
ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնում հարուցվել է քրեական գործ` խուլիգանության եւ ապօրինի կերպով զենք պահելու դեպքերի առթիվ: 2012թ. հունիսի 11-ին «aravot.am» կայքում հրապարակվել էր հոդված` «Գյումրիում ավագանու անդամի վրա են կրակել» վերտառությամբ, ըստ որի` 2012թ. հունիսի 10-ին Գյումրիի քաղաքապետարանի ավագանու անդամ Ա. Խաչատրյանի վրա կրակել են: Հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012թ.
Ամբաստանյալը ամաչե՞ց, թե՞ վախեցավ իր մարմնավաճառ աղջկանից
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 21-ամյա Մարի Դավթյանին այրած Գևորգ Թադևոսյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ հունվարի 20-ին 51-ամյա այս գյումրեցին իր աղջկա պատիվը փրկելու, նրան մարմնավաճությունից հետ պահելու համար սպանել էր 8 ամսական երեխայի մայր 21-ամյա Մարի Դավթյանին, այնուհետեւ պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին շենքի կիսանկուղային հատվածում այրել էր նրա դին: Սպանվածը Գևորգ Թադևոսյանի դստեր` 20-ամյա
«Ահազանգ» Ազգային ժողովից
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով, այսօրվա դասավորվածությունը Ազգային ժողովում արժեւորում է յուրաքանչյուր պատգամավորի կեցվածքը. «Այնքան մոտ են սահմանային կողմերը, հատվածները, որ հնարավորություն են տալիս ամեն մի պատգամավորի կեցվածք, տեսակ արժեւորել: Ես վստահ եմ, թեեւ կառավարության ծրագրի ժամանակ պառլամենտում կարողացան ապահովել 75-76 կողմ, ապա ցանկացած օրենսդրական նախաձեռնություն կարող է վտանգվել, եթե իշխանությունը, կամ կառավարությունը չլսի
«Հարսնաքարի» գործով ձերբակալությունները ձեւական բնո՞ւյթ են կրում (Տեսանյութ)
Այսօր մի խումբ քաղաքացիներ ՝ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» պահանջով, ազգային անվտանգության ծառայության շենքից մինչեւ ոստիկանություն բողոքի երթ էին կազմակերպել: Նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն ասաց, որ արդեն բարձրացվել է հարցը, որ գործով ձերբակալված «Հարսնաքարի» անվտանգության աշխատակիցների մի մասը նաեւ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներն են.«Այդ հարցին սպասում ենք պատասխան,
Խ. Ասրյան. «Թող պատերազմը լինի հենց այսօր և հենց այս պահին»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հայոց արծիվներ» ՀԿ-ն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպել էր կրակային պատրաստվածության ակցիա: ՊՆ 5-րդ բանակային կորպուսում լրագրողները վայր դրեցին իրենց «զենքերը»՝ գրիչը, տեսախցիկն ու ձայնագրիչը, վերցրին ինքնաձիգն ու նշան բռնեցին… Aravot.am-ն այս կապակցությամբ «Հայոց արծիվներ»-ի նախագահ Խաչիկ Ասրյանից հետաքրքրվեց՝ արծիվների ու լրագրողների կրակային պատրաստվածության այս միջոցառումն ինչ-որ կերպ առնչվո՞ւմ է վերջին շրջանում
Հրայր Թովմասյան. «Չեմ կարող ժխտել, որ երբեմն կամայականություններ են եղել»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն անդրադարձավ «Դատաիրավական բարեփոխումներ 2012-2016» ծրագրին:Ըստ նախարարի, ծրագիրն իր մշակման ընթացակարգով տարբերվում է նախորդ մյուս ծրագրերից: Նախարարը լավատեսական կարծիք հայտնեց` ծրագիրն ունի մի շարք առանձնահատկություններ. «Ծրագիրը չի սահմանափակվում միայն դատական համակարգի բարեփոխումներով: Ծրագրի ավարտին մենք ունենալու են որակական փոփոխություններ»: Հրայր Թովմասյանի տեղեկացմամբ, ծրագրի առանձին մաս են կազմում
Հանրակրթության վարչության պետ. Աշակերտուհուն ծեծած ուսուցչուհուն աշխատանքից հեռացնելը չի բացառվում (Տեսանյութ)
Aravot.am-ն այսօր անդրադարձավ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանի ասուլիսին, որի ընթացքում վերջինս նոր փաստեր ներկայացրեց: Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳ նախարարի 2011թ.-ի 22 փետրվարի 53-Ա որոշմամբ՝ Սուսաննա Նազարյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ` խիստ նկատողություն, իսկ մարտի 25-ի 98-Ա որոշմամբ՝ նա հեռացվել էր տնօրենի պաշտոնից՝ աշխատանքային պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու
Հայաստանի ոչ մի կառավարություն այսպիսի ծրագիր չի ունեցել. Արմեն Մարտիրոսյան
«Սիվիլիթաս» հիմնադրամի այսօրվա բանավեճին, որին հրավիրված էին խորհրդարան անցած քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, մասնակցում էին «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը. Թեման կառավարության ծրագիրն էր: «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, որը վարում էր բանավեճը, առաջարկեց հարցեր ուղղել ոչ միայն ներկա, այլեւ բացակա գործիչներին: Անդրադառնալով Ազգային ժողովի այս շաբաթ սկսած աշխատանքներին, քննարկումներին,
Վլադիմիր Գասպարյանը պաշտոնազրկեց Շիրակի մարզի քննչական բաժնի պետին
Ոստիկանական մեր աղբյուրների փոխանցմամբ, նախորդ օրը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային բաժնի պետ, գնդապետ Կարուշ Թովմասյանին: Նշենք, որ նա մոտ 30 տարի զբաղեցնում էր այդ պաշտոնը, թոշակային տարիքում է, նույնիսկ մի անգամ նրան թոշակի էին ուղարկել, սակայն Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանի միջնորդությամբ խնայել էին `
«Հարսնաքարում» ծեծված Վահե Ավետյանի ազգականը պատրաստ է ՀՀ անձնագիրը հանձնել ու ասել հաջողություն (Տեսանյութ)
«Հարսնաքարի» անվտանգության աշխատակիցների կողմից օրեր առաջ ծեծված Վահե Ավետյանի ազգականը՝ Ալֆրեդ Ավետյանը, այսօր փոխոստիկանապետ Հունան Պողոսյանից հետաքրքրվեց, թե ինչու «Հարսնաքարը» նախաքննության ընթացքում ժամանակավորապես չեն փակել. «Աշխարհի բոլոր անկյուններում որեւէ տեղ, եթե նման դեպք է պատահում, դեպքի վայրը փակվում է մինչեւ քննչական վարչության արդյունքները պարզվեն, ինչու նմանօրինակ բան Հայաստանում չի կատարվում: Այսինքն այդ ռեստորանը փակվի՝ մինչեւ
Պաշտպանի աշխատակազմը և Շվեյցարիայի դեսպանությունն ընդդեմ ընտանեկան բռնության
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկին ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի նպատակն է վերականգնել Հայաստանում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և երեխաների իրավունքները, ինչպես նաև իրազեկել կանանց և երեխաներին ընտանեկան բռնության վերաբերյալ իրենց իրավունքների պաշտպանության հնարավորությունների, այդ թվում՝ ոստիկանության, դատախազության ու այլ պետական մարմինների պարտականությունների մասին։ Վեց ամիս շարունակվող այս
Ադրբեջանը միատարր թշնամական երկիր չէ
Վերջերս Ադրբեջանում թալիշների լեզվով գործող միակ թերթի՝ «Թոլիշի Սադո»-ի խմբագրի ձերբակալությունը ևս մեկ անգամ ապացուցեց ալիևյան բռնատիրական կարգերի անպատժելի գոյությունը: Այս տեսակետը հայտնեց նաև քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով՝ Ադրբեջանի դեպքում դա սովորական երևույթ է. հանկարծակի թմրանյութ գտնելը ինչ-որ մեկի գրպանում, հետո նաև բնակարանում՝ ադրբեջանցիների կողմից տարիներով փորձված
Բազմաթիվ զոհեր Աֆղանստանում՝ թալիբների գրոհի պատճառով
Քաբուլի մոտակայքում գտնվող հյուրանոցներից մեկի ուղղությամբ թալիբների կողմից իրականացված գրոհի պատճառով զոհվել է առնվազն 18 մարդ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի մոտակայքում գտնվող հյուրանոցներից մեկի ուղղությամբ թալիբների կողմից իրականացված գրոհի պատճառով զոհվել է առնվազն 18 մարդ: Իշխանությունների համաձայն, «Սփոժմանի» հյուրանոցի ուրբաթ առավոտյան ավարտված՝ 12 ժամ տևած գրոհի ընթացքում զոհվել է հյուրանոցի երեք պահակ, ոստիկանության ծառայող և քաղաքացիական
«Շիրակ կենտրոնի» պարզաբանումը Գյումրիում վերջին վիճակահանության ընթացքում տեղ գտած խառնաշփոթի վերաբերյալ
2008 թվականից Գյումրիում սկիզբ առած, երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների կառուցման և տրամադրման գործընթացին, «Շիրակ կենտրոնը» իր մասնակցությունն է ցուցաբերում հիմնականում անօթևան ընտանքիների շահերի ու իրավունքների պաշտպանությամբ, նրանց` բնակարան ստանալու նպատակով փաստաթղթերի փաթեթների ձևավորման գործում աջակցություն ցուցաբերելով և իրազեկելով: Այդ թվում բնակարանների բաշխման վիճակահանություններին մասնակցելու կարգի և ժամանակացույցի վերաբերյալ շահառուներին իրազեկումը նույնպես մենք ենք անում`
ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմասնակցի ԵԽԽՎ նստաշրջանի երրորդ մասին
ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հունիսի 25-29-ը կմասնակցի Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երրորդ մասին: ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավարն է Դավիթ Հարությունյանը, կազմում են` Հերմինե Նաղդալյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը եւ Զարուհի Փոստանջյանը: Ազգային Ժողով
Այսօր թիվ 22 միկրոավտոբուսում հերթական վարորդ-ուղեւոր սկանդալը պայթեց
Այսօր առավոտյան Նորք-Մարաշ համայնքը սպասարկող թիվ 22 երթուղու միկրոավտոբուսներից մեկում հերթական` վարորդ-ուղեւոր սկանդալը պայթեց: Ամռան այս` 30-40 աստիճան տապին միկրոավտոբուսի վարորդն արդեն սկզբնակետից շարժվել էր գերբեռնված: Այդքան ուղեւորներով չբավարարվելով, 22-ի վարորդը ճանապարհին անընդհատ կանգնում էր` կրկին ուղեւոր վերցնելու: Երբ արդեն անգամ շնչելու օդ չկար, եւ ուղեւորներից ոմանց համար այլեւս անտանելի էր այդ պայմաններում երթեւեկել, սկսեցին
Տաքսու վարորդները սպառնում են անցնել Թուրքիայի սահմանը
Այսօր Գյումրու անհատական տաքսիների վարորդները բողոքի ակցիա էին կազմակերպել «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում` կառավարությունից պահանջելով վերանայել այն որոշումը, համաձայն որի, աշխատանքային գործունեությունը շարունակելու համար իրենք պետք է լիցենզավորվեն: «Ինչու՞ են Գյումրին համեմատում Երևանի հետ, Գյումրին մեռած քաղաք է , մարդկանցից շատ տաքսիներն են այստեղ, օրական էդ ի՞նչ ենք աշխատում, որ մի բան էլ պարտադրում են
Հայտարարություն. «Ընդիմադիրների ՀՀԿ-ականամետ գործունեության մասին»
Պառլամենտական ընդդիմությունն այն աստիճանի արդյունավետ է աջակցում ՀՀԿ-ական մարտավարությանը, որ վերջինիս քարոզչությանը հնարավորություն է տալիս արդարացիորեն հպարտանալ, այն է՝ ընտրությունների արդյունքում ստեղծվել է ժողովրդավարական պառլամենտ, որի մեծամասնությունը պարտավոր է իրականացնել ժողովրդի պատվիրանն, այն է՝ իրականացնել ՀՀԿ-ական նախընտրական ծրագիրը: Անվիճելի է, որ սրա պատճառն իրենց «ընդդիմադիր» համարող ուժերի և, առաջին հերթին, «միասնական շտաբ» կոչվող խմբի, ընտրական
Մեր կառավարությունը կարող է նույնիսկ Եվրոպային դաս տալ
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն այսօր «Մարիոթ» հյուրանոցում Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի (ԱԶՍԲ) կազմակերպած բիզնես-ֆորումի ժամանակ այնպես գովերգեց կառավարության իրականացրած տնտեսական քաղաքականությունը, որ ԱԶՍԲ-ի ներկայացուցիները բառի բուն իմաստով` հիացած էին: Վաչե Գաբրիելյանը մասնավորապես նշեց, որ երբ ամբողջ աշխարհում ֆինանսատնտեսական ճգնաժամ էր, մենք միակն էինք, խթանում էինք տնտեսության աճը, 2009-ին նվազեցրին բյուջեի դեֆիցիտն ու երկրում
Կառավարության նպատակն է՝ Հայաստանում ձևավորել մրցունակ տնտեսություն. Տիգրան Սարգսյան
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից Երևանում կազմակերպված «Հայաստան. Աճի տեմպեր և միջազգային փորձ» խորագրով միջազգային բիզնես ֆորումի բացմանը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել բանկի կողմից Հայաստանում իրականացված բազմաթիվ ծրագրերը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 75 մլն դոլար: «Մենք շահագրգռված ենք այս համագործակցությամբ: Բացի այդ, բանկի կողմից կազմված վերլուծական աշխատանքները
419.18 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունիսի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,515,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 419.18 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինըկազմել է 418.5 դրամ:
«Լավագույն ուսուցիչ» մրցույթը կանցկացվի նաեւ Արցախում
ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտում այսօր տեղի ունեցավ հայոց եկեղեցու պատմություն, հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն և բնագիտական ՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաների ուսուցիչների և դասվարների մրցույթի հանրապետական փուլը, որն անցկացվում է նախարարության եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ: ԿԳՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Մնացականյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ «Լավագույն ուսուցիչ» մրցույթի
Վահան Հովհաննիսյանը Վարդան Այվազյանին «թասիբի» գցեց՝ Ենիսեյ գետը հանուն ՀՀԿ-ի Հայաստանով անցկացնել
Քիչ առաջ ԱԺ-ում կատարվեց քննարկվող Սեւանա լճից լրացուցիչ 150 մլն խմ ջուր վերցնելու օրինագծի քվեարկությունը: Մինչ այդ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու: Ռուբեն Հակոբյանի խոսքերով՝ ինքը խոսել է այս պահին Ստրասբուրգում գտնվող եւ այդ խնդրի մասին քաջատեղյակ Զարուհի Փոստանջյանի հետ, նա փոխանցել է, որ բնապահպանները խնդրել-աղաչել են, որ անպայման դեմ քվեարկեն
Քննությունը խաղաղ էր, իսկ ծնողներն իրար «ղասաբ» էին անվանում
Այսօր հայոց պատմություն եւ քիմիա առարկաներից քննություններով իր եզրագիծը հատեց Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում հունիսի 1-ից մեկնարկած պետական ավարտական եւ միասնական քննությունների առաջին հիմնական փուլը: Քիմիա առարկայից քննություն հանձնելու դիմում-հայտ էր ներկայացրել 1511 դիմորդ, իսկ հայոց պատմությունից` 3266: Քննությունները կայացան Հայաստանում ձեւավորված 18 (5-ը Երեւանում է) եւ ԼՂՀ 4 քննակենտրոններում: Երեւանի Նար-Դոսի անվան թիվ 14
Սամվել Ալեքսանյանի նոր հումորը. «Երեխեքս շատ են, հազիվ եմ պահում»
Այսօր ԱԺ-ում մինչ կսկսեր Սեւանից 150 մլն խմ լրացուցիչ ջուր վերցնելու օրինագծի քվեարկությունը, ԱԺ եկավ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նա նորից լրագրողներին հորդորեց ինչ հարցեր ունեն՝ տան: Մեր հարցին, թե այս ի՞նչ բան է, դուք պարտաճանաչ մասնակցում եք ԱԺ նիստերին՝ պարոն Ալեքսանյանն ասաց, որ որոշել է չբացակայել, միշտ գալու է, եթե արտառոց բաներ չլինեն ու
Գենադի Զյուգանովն առաջարկում է կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձը
ՌԴԿԿ առաջնորդ Գենադի Զյուգանովը համարում է, որ Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներին չպետք է հսկայական աշխատավարձեր տալ, այլ հարկավոր է վճարել կոնկրետ խաղի արդյունքով: «Նրանք չափից ավելի մեծ փողեր են վաստակում: Իսկ դրամը պետք է վճարվի հաղթանակների, խփած գոլերի համար, այլ ոչ թե հենց այնպես, ինչպես արվում է ներկայումս», – Զյուգանովին մեջբերում է «Интерфакс» գործակալությունը: Ռուսաստանի հավաքականի


















































