Օրվա լրահոսը

Մեր հողերը ծաղկեցնենք, հարեւաններին էլ ջրից զրկենք

Մեր երկրի ղեկավարները տարբեր առիթներով իրենց ելույթներում հաճախակի են կրկնում՝ «Սիրեցեք ձեր մայր հողն ու ջուրը, ծաղկեցրեք մեր հայրենի երկիրը, այն ձեզ է պատկանում»: Եթե դուք լինեք Տավուշի մարզի համայնքների հողահանդակներում, կտեսնեք, որ նախկին բերքառատ հողերը չեն մշակվում, դրանք դարձել են արոտավայրեր կամ խոտհարքների տարածքներ: Հանրապետության օգտագործվող հողերը բաժանված են 320 հազարից ավելի ընտանիքների միջեւ:

Զբոսաշրջության ոլորտում տուրիստ փախցնոցի են «խաղում»

Չնայած ոլորտի զարգացման համար մի շարք խնդիրներ կան, բայց հայերը տարեցտարի ընդլայնում են իրենց հանգստյան աշխարհագրությունը: Տարեցտարի հայերի հետաքրքրությունը վրացական ծովափնյա հանգստավայրերի նկատմամբ նվազում է: Պատճառն այն չէ, որ հայերի սերը ծովի նկատմամբ մարել է, պարզապես վրացական ընկերություններն իրենց սերվիսներն արդիականացնելուն զուգահեռ՝ նաեւ գներն են բարձրացրել: Ուստի մերոնք նախընտրում են մի քիչ ավելի վճարել, բայց

ՍԴՀԿ-ն պատմության դասագրքերից դժգոհ է

«Սա մեր սերնդին պետք է օրինակ հանդիսանա, որ սեփական իրավունքների, սեփական երկրում արժանապատիվ ապրելու համար պետք է պայքարել: Միայն այդ դեպքում մենք իրապես ազատ, անկախ հայրենիք, արժանապատիվ ապագա կունենանք»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով կուսակցության ու 1915 թվականի հունիսի 14-ին Ստամբուլի Սուրբ Բայազետ հրապարակում կախաղան բարձրացված 20 ամենաճանաչված եւ նվիրյալ

Խռոված կամուրջը

Ընկերոջս՝ Դավիթ Հարությունյանի հիշատակին Օրեր առաջ հունիսյան անանձրեւ ամպրոպը դղրդում էր Երեւանի վրա եւ անսովոր մշուշ էր իջել քաղաքին: Անհետացել էին բոլոր շենքերը, եւ ես իմ ընկերոջ Հին Նորքի տան պատշգամբից նայում էի ու չէի գտնում իմ տունը: Համատարած պղտոր մշուշից դուրս էր մնացել միայն Էրեբունի ամրոցն ու Վարդաշեն թաղամասը, որտեղ տարիներ առաջ ես իմ

Էրդողանին քննադատում են, բայց արձանագրում, որ նա այլընտրանք չունի

Թուրքիայում ներկայումս ամենաշատը քննարկվող թեմաներից մեկը Թուրքիայի նոր Սահմանադրությունն է, դրա մշակումը, ինչպես նաեւ վարչապետ Էրդողանի առաջ քաշած օրինագիծը՝ աբորտներն արգելելու մասին: Մայիսի 24-ից հունիսի 6-ը SATR ծրագրի շրջանակներում կայացած Թուրքիա-Հայաստան ավտոբուսային շրջագայության ժամանակ հայ եւ թուրք լրագրողների խումբը բազմիցս առիթ ունեցավ առնչվելու այդ թեմաներին: «Դուրս մեր անկողնուց, Էրդողան», «Ձեռքերդ հեռու՝ մեր մարմիններից»՝ սրանք այդ

ԲՀԿ-ում սպասում են հարցի պատասխանին

Ինչո՞ւ են «Օսկանյանի գործում» քրեական գործից «բխել» եւ «նշանակվել» հարկային ստուգումներ Արդեն երկրորդ շաբաթն է՝ քաղաքական դաշտի թիվ մեկ խնդիրը նախկին արտգործնախարար, ԲՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Վարդան Օսկանյանի եւ նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջ ծավալվող իրադարձություններն են: Իրադարձությունների առաջին իսկ օրը, երբ պարոն Օսկանյանն իր հայտարարությամբ ամրագրեց, որ այդ ամենի ետեւում քաղաքական ենթատեքստ է

Արեւելյան բարքեր

CNN-ը մի նախագիծ ունի, որի ընթացքում պարբերաբար ցուցադրվում են Աֆղանստանի, Պակիստանի եւ այլ ասիական երկրների մանկահասակ կանայք, որոնք դարձել են իրենց ամուսինների խոշտանգումների զոհը: Այդ աղջիկներից մեկի անասուն (ուրիշ բառ չունեմ) ամուսինը ոչ ավելի, ոչ պակաս՝ կտրել էր նրա քիթը: Հիմա խոշտանգման զոհի հետ աշխատում են հոգեբանները, նրան սպասում է բարդ վիրահատություն: Ժամանակ առ ժամանակ

Երեւանի գլխավոր ճարտարապետի միակ դրական որոշումը դեկանի պաշտոնից հրաժարվե՞լն էր (Տեսանյութ)

Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի մոտ մեկ տարվա գործունեությունը ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը գնահատում է խիստ վտանգավոր: Aravot.am-ի հետ զրույցում Ս. Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ քաղաքում պատմամշակութային հուշարձանները չպահպանելու պարագայում գլխավոր ճարտարապետը ոչ միայն պետք է դադարեցրած լիներ լիազորությունները, այլեւ նախագծման իրավունք չպետք է ունենար: Ս. Պետրոսյանի համար գլխավոր ճարտարապետի ողջ գործունեության միակ դրական որոշումն այն

Զարուհի Փոստանջյանը զարմացած է, որ Քաջարանը ՀՀԿ-ին ձայն տվեց

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Սյունիքի մարզկենտրոնում հանդիպում է ունեցել կապանցի կանանց հետ, որի շրջանակներում քնարկվել եւ խոսվել է անցած խորհրդարանական ընտրությունների, կապանցի կանանց հուզող հիմնախնդիրների, մարզի հանքարդյունաբերության ոլորտի եւ դրանով պայմանավորված մի շարք հարցերի մասին: Անդրադառնալով անցած ընտրություններին` «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը նշել է, որ հասարակությունը դեռ պատրաստ չէ թելադրելու իր կամքը իշխանություններին: «Անցավ 2012թ. ընտրությունների

ԱԺ աշխատակազմի ղեկավարին չե՞ն կարող այլ տեղ տեղափոխել

Հատված ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանի հարցազրույցից: – Կրկին լուրեր են շրջանառվում ձեր պաշտոնավարման հետ կապված, որ հնարավոր է Ձեզ տեղափոխեն այլ տեղ: -Չեն կարող : (Ծիծաղում է) :  – Նաեւ հետաքրքիր է’ ինչպիսի ՞ն են ձեր հարաբերությունները Հովիկ Աբրահամյանի հետ, քանի որ հայտնի է, որ Սամվել Նիկոյանն է ձեզ նշանակել այդ պաշտոնում: – Նախ’ Հովիկ Աբրահամյանին ես

Հայաստանից երրորդ երկիր է տեղափոխվել ադրբեջանցի ռազմագերի

Այսօր Հայաստանից երրորդ երկիր է տեղափոխվել ադրբեջանցի ռազմագերի: Մեդիամաքս–ին այս մասին հայտնի է դարձել լավատեղյակ աղբյուրներից: Սերժանտ Ախունդզադե Մամադբագիր Թալիբ-օղլին գերեւարվել էր շփման գծում ս.թ. հունվարի 23-ին: Նա տեղափոխվել է երրորդ երկիր սեփական ցանկությամբ:

Օսկանյանը ՀՀԿ-ական է՞լ կդառնա

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը վստահություն է հայտնել, որ Վարդան Օսկանյանը հաջողությամբ կհաղթահարի այս «փորձության շրջանը»  ու «երեւի տարիներ հետո նաեւ քաղաքական գործիչ էլ դառնա»: «ՉԻ»- Սա արդեն չեղավ, Գալուստ Սահակյանն ամեն ինչ խառնում է: Որպես երկարաժամկետ հանրապետական՝  նա պիտի լավ իմանա, որ ոչ թե փողերն են լվանում ու հետո դառնում քաղաքական գործիչ, այլ հակառակը՝ սկզբում

Ահարոն Ադիբեկյան, «Առաջ Այծեմնիկը Սերժ Սարգսյանն էր, հիմա՝ Բակո Սահակյանը»

Այսօր «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը «Նոյյան տապան» ակումբում ներկայացրեց Ղարաբաղում իրենց անցկացրած հարցումները՝ առաջիկա ընտրությունների վերաբերյալ: Ըստ նրա, Ղարաբաղ տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկիրն է, չկա պիտակավորում, չկան փոխադարձ վիրավորանքներ: Պիտակավորման փոխարեն ղարաբաղցիները տիտղոս են տալիս. «Օրինակ, Բակո Սահակյանը հավակնում է «Շինարարի» պատվավոր տիտղոսին»: Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց, թե ինչքան գոհ են ղարաբաղցիները Բակո Սահակյանից, որ նա

Ստեփան Գրիգորյան. «Պատերազմը բացառված չէ»

Հատված Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության եվրոպական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հարցազրույցից: – Պարոն Գրիգորյան, ի՞նչ գնահատական կտաք օրերս հայ–ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած սադրիչ գործողություններին։   – Ադրբեջանցիները պայքարում են իրենց շահերից ելնելով։ Նրանք համարում են, որ պետք է վերականգնեն այլսպես կոչված իրենց տարածքային ամբողջականությունը՝ դրա համար տարբեր ձեւեր օգտագործելով: Նրանք այդպես են ընկալում

Ալեքսանյանի դիրքորոշումը Փակ շուկայի հարցում փոխվե՞լ է (Տեսանյութ)

«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը կարծում է, որ նախօրեին Փակ շուկայի հարակից շենքերի բնակիչների ահազանգը, թե կեսգիշերին շուկայի տարածքում պայթեցում է եղել, կեղծ է: Նա, ի տարբերություն բնակիչների, կասկածներ չունի, թե շուկայի ներսում գաղտնի շինարարություն է գնում. «Չինական բաներ են լինում է, որ գցում տրաքացնում են, ես ինչ իմանամ, ինչ է: Այսօր

Մեկ կադր DIY-ում (Տեսանյութ)

Կրկին վերաբացված DIY ակումբում ցուցադրվում էին ֆիլմեր «Մեկ կադր» փառատոնից: Կարծ ֆիլմերի միջազգային այս փառատոնը հիմնադրվել է 2003 թվականին ռեժիսոր Գագիկ Ղազարէի կողմից: Այս տարի այն անց է կացվել մայիսին: Ի սկզբանե, փառատոնը նախատեսված էր 1 րոպեանոց ֆիլմերի համար, որոնք մեկ կադրով էին նկարված: Հետագայում արդեն, ինչպես նշում է հիմնադիր նախագահը, փառատոնին սկսեցին ներկայացնել կարճամետրաժ

Հայտնաբերվել է զոհի դին

  Հունիսի 15-ի ժամը 11.39-ի դրությամբ փրկարարները փլատակներում հայտնաբերել են զոհվածի մարմինը, և որոնողական աշխատանքներըն ավարտվել են: Դեպքից երկու օր առաջ Կոտյաքի մարզային փրկարարական վարչությունը կաթսայատան ծխնելույզի ապամոնտաժման աշխատանքը ձեռնարկողներին նախազգուշացրել էր դրա փլուզման հնարավոր վտանգի մասին: Հիշեցնենք՝ հունիսի 14-ին, ժամը 19.59-ին Չարենցավանի ոստիկանական բաժանմունքիցտեղեկություն էր ստացվել, որ քաղաքի նախկին լեռնաշինարարական գործարանիմոտակայքում տեղի է ունեցել

Արմեն Մարտիրոսյանն ու Արտակ Դավթյանը՝ «Դեմ առ դեմ»

Դիտեք «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 13-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,   ՀՀԿ խորհրդի անդամ  Արտակ Դավթյանը  եւ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:  Քննարկման թեման է` «Արդյոք Հայաստանում իրականացվո՞ւմ են քաղաքական հետապնդումներ»: Նախագիծը  իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ: Watch live streaming

Իգոր Մուրադյանի փչացած ձայնասկավառակը

Հայաստանում մարդիկ կան, ովքեր ամեն ինչ գիտեն: Գիտեն թե Հայաստանում կատարվող ամեն ինչի եւ թե տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող ամեն մի բացահայտ ու գաղտնի  անցուդարձի մասին: Այդ մարդկանց թվին է պատկանում նաեւ, ոչ անհայտ, Իգոր Մուրադյանը: Եւ որովհետեւ ինքը ամեն ինչ գիտի, իսկ ուրիշները ոչինչ չգիտեն նա իր պարտքն է համարում ոչ միայն քամահրաբար

Գեղամյան. «Եթե գործ ունեք հիշողության իսպառ կորստի հետ, քա՜ղցր օգտագործեք, Վարդան Մինասիչ, քա՜ղցր»

Հատվածներ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի հարցազրույցից: – Ձեզ չի՞ թվում, որ այլընտրանք լինելը պատժելի է, մասնավորապես, Վարդան Օսկանյանի դեպքում, որը 2010-ին տեղի ունեցածի համար 2012-ին է պատասխանատվության կանչվում։ -2002 թ. դեկտեմբերին Տիգրան Նաղդալյանի ողբերգական սպանությունից հետո Հանրային հեռուստատեսությամբ հանդես եկավ այն ժամանակ արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ ասաց, որ սպանության

Հարցում. Վրաստանը` «Ռուսաստանի թիվ մեկ թշնամի»

Ռուսների մեծ մասի համոզմամբ` իրենց երկրի թիվ մեկ թշնամին Վրաստանն է, ամենամերձավոր դաշնակիցը` Բելառուսը։ Համենայն դեպս, այդ է փաստում հասարակական կարծիքի ուսումնասիրման «Լեւադա» կենտրոնի վերջին զեկույցը։  Հարցումների համաձայն` բարեկամների շարքում Հայաստանին հիշատակել է տասը ռուսաստանցուց միայն մեկը։ Արդյունքում` մերձավոր դաշնակից պետությունների ցանկում Հայաստանը գրավել է վեցերորդ հորիզոնականը` Բելառուսից, Ղազախստանից, Գերմանիայից, Չինաստանից եւ Ուկրաինայից հետո։ Հայաստանից

ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐՆԵՐ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ Գլուխ տասնչորսերորդ ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐՆԵՐ Եվ հիմա, երբ Հայկունու եւ իր քսանբալանոց սիստեմի մասին եմ գրում, ամեն անգամ իր անունը գրելիս տատանվում եմ՝ Հայկունի՞ գրեմ, թե՝ Հայկուն, բայց հընթացս նաեւ հասկանում եմ, որ ոնց էլ գրեմ՝ սխալ կլինի, որովհետեւ չնայած անձնագրայինն ու օրինականը Հայկունի ձեւն է, սրտամոտն ու բնականն, ընդհակառակը,

«Չլինի՞, դուք ոչ թե «Սիվիլիթաս» հիմնադրամ եք, այլ «վերջին օրերի սրբերը»՝ առանց եկեղեցու»

Խեղկատակության գագաթնակետը երեկ, ինչ խոսք, «Սիվիլիթաս» հիմնադրամի» տարածած հայտարարությունն էր։ Ներկայացնենք դրա մի քանի հիմնական կետերը։ Այսպես. «Արդեն շուրջ երկու շաբաթ է, ինչ «Սիվիլիթաս» հիմնադրամի եւ «ՍիվիլՆեթ» լրատվամիջոցի ուշադրությունն ու ջանքերը շեղվել են հիմնական առաքելությունից: Փոխանակ կենտրոնանալու քաղաքացիական հասարակությունն ուժեղացնելու եւ մարդկանց այլընտրանքային, օբյեկտիվ լրատվություն մատուցելու մեր գործի վրա` մենք պատասխանում ենք «փողերի լվացման եւ

Սերժ Սարգսյանը ցանկանում է ամեն գնով «կոտրել» ԲՀԿ-ին

Անկախ այն բանից, թե իրականում Վարդան Օսկանյանը գործ ունեցել է «կեղտոտ փողերի» հետ, թե ոչ՝ակնհայտ է, որ նախկին արտգործնախարարի շուրջ զարգացող այս ողջ գործընթացը ունի հստակ քաղաքական ենթատեքստ, որի հիմնական նպատակը ԲՀԿ-ին սաստելն է։ Իհարկե, դրա համար իշխանությունները կարող էին կիրառել շատ ավելի հեշտ եղանակներ, օրինակ՝ կրկին պարզել, որ ԲՀԿ շարքերում կան բազմաթիվ թմրամոլներ, ապօրինի

VITAMIN Ա

– Էս ընտրություններն էնքան վատն էին, որ հարազատ ախպերն ախպոր հետ թշնամացավ: – Էս ընտրություններն էնքան վատն էին, որ հազար տարվա թշնամիներն իրար հետ ախպերացան:

Դի Հրազդան գետում

Հունիսի 14-ին, ժամը 11.10-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի Հրազդան գետի սկզբնամասում  հայտնաբերվել է տղամարդու դի: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները գետից դուրս են բերել Սևանի Կարմիր Բանակի 21 տան բնակիչ` ծնված 1957 թ. Դավիթ Հարությունյանի դին: ԱԻ  

Հայաստանի ամեն մի նոր իշխանություն «ինքնահաստատվում» է ի հաշիվ նախորդ իշխանության

Դեռ երեկ էր Վ. Օսկանյանը իշխանական համակարգի մասը, բարձրաստիճան պաշտոնյա, դեռ երեկ էր մարտի մեկի իր հայտնի ասուլիսը տալիս։ Շատ լավ եմ հիշում դա, որովհետեւ երբ այդ օրը մի պահ մտել էի տուն՝ հեռուստացույցով հենց այդ ասուլիսն էր, եւ հենց այդ ընթացքում լսեցի առաջին համազարկերի ձայնը դրսից եւ նորից իջա դեպքի վայր։ Բայց ժամանակն արագ

Զոհ փլուզումից. դեպքի վայրում է ԱՒ նախարարը

Հունիսի 14-ին, ժամը 19.59-ին Չարենցավանի ոստիկանական բաժանմունքից տեղեկություն է ստացվել, որ քաղաքի նախկին լեռնաշինարարական գործարանի մոտակայքում տեղի է ունեցել կիսաքանդ շինության փլուզում և կա մեկ զոհ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական ջոկատը, մարզային և ՃԿԿ օպերատիվ խմբերը, ինչպես նաև հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Տեղում պարզվել է, որ փլուզվել է Չարենցավանի

ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի ծառայողական մեքենայի դիմապակուց բացակայում է տեխզննման կտրոնը

Այս տարվա հունիսի 2-ին ուժի մեջ մտավ փետրվարի 7-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը։ Այդ փոփոխություններով ճանապարհային երթեւեկության բազմաթիվ խախտումների համար նախատեսված տուգանքներն ավելացվեցին, եւ բացի այդ՝ «սահմանվեցին» նոր խախտումներ։ Դրանցից էր տեխզննման կտրոնը դիմապակուն փակցնելու պարտադրանքը։ Նախկինում դա պարտադիր չէր, իսկ հունիսի 2-ից տեխզննման կտրոնը դիմապակուն չփակցնելու

Սահմանադրական դատարանը պահանջում է դատախազությունից, վարչական դատարանից

Թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրական կարգով ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանին ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում կայացրեց՝ կասեցնելով գործի քննությունը: Գործի քննությունը կվերսկսի՝ պահանջվող նյութերը ստանալուց հետո: Աշխատակարգային որոշմամբ ՍԴ-ն պահանջեց գլխավոր դատախազությունից՝ տեղեկություններ տրամադրել  դիմումում հիշատակված մարմինների վերաբերյալ՝ իրավասու մարմինների կողմից ձեռնարկված համապատասխան միջոցների եւ դրանց արդյունքների մասին: Վարչական դատարանից

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930