Օրվա լրահոսը
Խաչքարի տեղադրման արարողություն Մոսկվայում
Ելույթ ունենալով խաչքարի օծման արարողությանը` դեսպան Օլեգ Եսայանն ընդգծել է, որ թե Հայրենիքում, եւ թե սփյուռքում յուրաքանչյուր հայի պարտքն է անել ավելին՝ Շահումյանում ադրբեջանցիների գործած վայրագություններիի քաղաքական եւ բարոյական իրական գնահատականին հասնելու, ինչպես նաեւ արդարության վերականգնման նպատակով: ՌԴ-ում ԼՂ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, իր խոսքում անդրադառնալով Հյուսիսային Արցախի 1991-93 թթ. ողբերգական իրադարձություններին, նշել է, որ կատարվածը դեռևս դատապարտված չէ միջազգային հանրության կողմից, ինչը եւ թույլ չի տալիս շահումյանցիներին վերադառնալու իրենց հայրենի
Անկողնում՝ երկու տղամարդու հետ
Սկանդալային հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը սիրում է անկողին մտնել միաժամանակ մի քանի տղամարդու հետ. այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Twitter-ում Քսյուշայի միկրոբլոգին: Քսյուշան անձամբ է այնտեղ լուսանկարներ տարածել իր ինտիմ կյանքի վերաբերյալ, որտեղ երկու տղամարդու հետ պառկած է անկողնում: Հաղորդավարուհին իր այս արարքով երկար ժամանակ շոկի մեջ է պահել երկրպագուներին. չէ որ նա
Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 15-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների, Աբելյան, Ջանիբեկյան, Արզումանյան, Առաքելյան, Էստոնական, Սիսակյան, Եղիազարյան, Լևոնյան, Հակոբյանց փողոցների, Լենինգրադյան փողոցի 32, 34, 36, 38, 40, 40ա, 42 և Հալաբյան փողոցի 35, 37, 39 շենքերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Մահվան ելքով ՃՏ պատահար Խանջյան փողոցում
Հունիսի 13-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Խանջյան փողոցի թիվ 11 շենքի մոտ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորուհին՝ 1985 թ. ծնված Մարգարիտա Գիլարյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
«Ժամանակն է, որ իմ արխիվից որոշների վերաբերյալ ունեցած օպերատիվ տվյալները հանձնեմ ուր հարկն է»
Այսօր հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին եւ ըստ որոշ տեղեկությունների՝ նրան կասկածում են դատապարտյալների միջոցով մեկ այլ դատապարտյալի սպանություն նախապատրաստելու մեջ: Ուշագրավ է, որ ընդամենը մի քանի օր առաջ էր Սամվել Հովհաննիսյանը «Հրապարակում» հանդես եկել հրապարարակմամբ, որտեղ մեղադրալից ակնարկներ կային իր երբեմնի առաջին տեղակալ, ՔԿՀ նախկին պետ Աշոտ
414.46 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունիսի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.46 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինըկազմել է 414.75 դրամ:
Դոլարի դեֆիցիտ է լինելու. եղած ամբողջ դոլարն առնելու են, որ արտաքին պարտքը վերադարձնեն
Հաջորդ տարի դոլարի գինը կտատանվի 460 դրամի շրջանակներում, իսկ 2013-ին` 520 դրամի: Սա Հայաստանի գործատուների հանրապետական միության ղեկավար Գագիկ Մակարյանի կանխատեսումներն են, որոնք այսօր «Հայելի» ակումբում հիմնավորեց: Ըստ պարոն Մակարյանի, Հայաստանում մոտ ապագայում դոլարի դեֆիցիտ է լինելու, իսկ ցանկացած ապրանքի դեֆիցիտ բերում է թանկացման: Դոլարի դեֆիցիտն առաջանալու է մեր արտաքին պարտքի մարման պատճառով, քանի որ
Կոմիտասյան տասը գանձերը
Կարո՞ղ ենք մեզ «Կոմիտասի հետևորդներ» անվանել… Հետևորդներ, որոնք աչքի լույսի պես ենք պահում այն ժառանգությունը, որում Սողոմոն Սողոմոնյանի սիրտն է բաբախում: Սողոմոն անունը կարծես իմաստություն բառի հոմանիշը լինի: Այս անունը կրող հայ ազգի զավակ Կոմիտասը, ևս իմաստության սերմեր ցանեց իր ճանապարհին, ակնկալելով, որ գալիք սերունդները կքաղեն իմաստության տված պտուղներն ու աշխարհին կապացուցեն, որ, իրո°ք ապրում
ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվում կոչ է արել դադարեցնել բռնությունը
Մեդիամաքս: ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի ԱԳ նախարար Էյմոն Գիլմորն այսօր Բաքվում զսպվածության եւ բռնության դադարեցման կոչով է հանդես եկել: Ինչպես հաղորդել են Մեդիամաքս-ին ԵԱՀԿ մամուլի ծառայությունում, Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո Էյմոն Գիլմորն ասել է, որ “բռնության շղթային պետք է վերջ դրվի” եւ “ԼՂ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով”: ԵԱՀԿ
Պաղպաղակը հանգստացնում է նյարդերը
Պաղպաղակը հանգստացնում է նյարդերը, հանում լարվածությունն ու կանխում ագրեսիվությունը. հավաստիացնում են բրիտանացիները: Գիտնականներն այս եզրակացությանն են եկել, տարբեր տարիքի անձանց շրջանում անցկացնելով «պաղպաղակահետազոտություն»: Պարզվել է, որ օրինակ 7-12 տարեկան երեխաները, օրական ուտելով 2-3 պաղպաղակ, պաշտպանված կլինեն ագրեսիվ արարքներ թույլ տալուց: Այն երեխաները, որոնք շաբաթական 2-3 պաղպաղակ են կերել, նրանց նյարդերն ավելի շատ է տեղի տվել`
Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է Վարդան Օսկանյանի դեմ առաջադրված քրեական գործին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «7օր»–ի խնդրանքով անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ առաջադրված քրեական գործին։ «7օր»–ը մասնավորապես հետարքրքվել է. «Որպես ԱԺ նախագահ՝ ինչպե՞ս եք մեկնաբանում ՀՀ ԱԺ նորընտիր պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի նկատմամբ իրականացված գործողությունը, որը նա գնահատում է որպես քաղաքական պատվեր»։ –Ես վստահ եմ, որ քաղաքական որևէ ենթատեքստ
Ականջօղի փականն ամրացնելու պատրվակով
Հունիսի 13-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, իր բնակարանից բերման են ենթարկել 27-ամյա Գայանեին, որը խոստովանել է, որ հունիսի 2-ին 16-րդ թաղամասի թիվ 46 շենքի մոտ, ականջօղի փականն ամրացնելու պատրվակով գողացել է 9-ամյա մի երեխայի ոսկյա ականջօղերը՝ փոխարինելով պլաստմասսե ականջօղերով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գայանեն հունիսի 6-ին 16-րդ
Վազգեն Խաչիկյանի ու Վարդան Օսկանյանի տարբերությունը (Տեսանյութ)
Ենթադրենք՝ Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամում խախտումներ են եղել, հարկերը թաքցրել է, եւ հիմա իրավապահ մարմիններն ուզում են մեղավորներին պատժել, այդ առնչությամբ քրեական գործ են հարուցել: Այս պարագայում հարց է առաջանում, թե ինչո՞ւ երբ Վերահսկիչ պալատը 1157 խախտում էր հայտնաբերել Սոցիալական ապահովության պետական հիմնադրամում, Վազգեն Խաչիկյանի դեմ որեւէ քրեական գործ չհարուցվեց, եւ նա հիմա իր դասախոսական
Ա. Աշոտյան. առաջիկա երեք տարիները բեկումնային են լինելու բարձրագույն կրթության ոլորտի համար
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ, որի ընթացքում քննարկվել են ոլորտում առկա մի շարք հարցեր: Ներկայացնելով հանդիպման օրակարգը` Արմեն Աշոտյանը նշել է, որ հուլիսի 1-ից Հայաստանը պաշտոնապես ստանձնում է Բոլոնիայի քարտուղարության պատասխանատվությունը, և այդ ուղղությամբ ձեռնարկվում են մի շարք միջոցառումներ` գործընթացի բնականոն աշխատանքն
«Միայն հավատի ու ինքնաներշնչման միջոցով հնարավոր է իրականություն դարձնել ամենաանիրականանալի երազանքը»
Մարդկությունը, դեռևս անհիշելի ժամանակներից, փորձում է հասկանալ բանականության ու մարդկային մտքի էությունը: Կենսաբան Աստղիկ Սաֆարյանն ասում է. «Աշխարհում գոյություն ունի մի նոր գիտություն, որ կոչվում է «Նոետիկա», հին հուն.` nous- հոգի, բանականություն, ասել է թէ՝ միտք, մտածողություն»: Մարդուն տրված ամենահզոր զենքը` մտքի ուժն է: Մենք պատասխանատու ենք ինչպես մեր արածների, այնպես էլ` մտքերի համար: Ինչպես
Ազգային մանկական մրցանակաբաշխությունը կանցկացվի հունիսի 18-ին
Հունիսի 18-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կանցկացվի Ազգային մանկական մրցանակաբաշխությունը: Մինչեւ 16 տարեկան երեխաները, անհատներն ու խմբերը կպարգեւատրվեն մշակույթի, սպորտի, կրթության ոլորտում ունեցած հաջողությունների համար: Անցկացվելու է երկրորդ անգամ: «Առաջինից գրեթե ոչնչով չի տարբերվելու: Փոխվել է միայն վերնագիրը` «Տաղանդավոր սերունդ»,- այսօր «Ուրբաթ» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց «Տաղանդավոր սերունդ» հասարակական կազմակերպության նախագահ, Ազգային մանկական մրցանակաբաշխության
Կառավարությունը օրենքի փոփոխություններ է առաջարկում, որ մեծահարուստների կապիտալը փրկի
Ի տարբերություն Ջրային տնտեսության պետական կոմիտեի , Հայաստանում ջրի սակավության բարձր մակարդակ չի արձանագրել «Էկոլուր» հ/կ -ն: Սեւանա լճի ու լճի էկոհամակարգի տարեկան համալիր ծրագրեր հաստատելու մասին օրենքներում փոփոխություններ կատարելու կառավարության այսօրվա որոշումը «Էկոլուրը» դեռ երեկ էր բոյկոտել: Հ/կ նախագահ Ինգա Զառաֆյանը Aravot.am-ին ասաց, որ Սեւանա լճից բացթողումների չափաքանակը 170 միլիոն խ/մ-ից 320 միլիոնի հասցնելու
Ո՞րն է Վաշինգտոնի շահը Կովկասում
Վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովի համոզմամբ, ԱՄՆ-ը Կովկասի խնդիրներն ընկալում է ընդարձակ աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում։ Վաշինգտոնում տեղակայված ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը National Interest հանդեսում հրապարակած վերլուծությամբ անդրադարձել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` վերջերս Կովկաս կատարած այցին։ Պետական դեպարտամենտը հաղորդել էր, որ «այցի նպատակն է տեղում քննարկել ժողովրդավարությանը, տարածաշրջանի անվտանգությանը,
Գագիկ Մակարյան. Պետք է ուղիղ կապ ստեղծել իրանական փողի եւ հայկական դրամի միջեւ
Անշարժ գույքի շուկան կայուն ծանր վիճակում է: Այսօր «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեց «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության ղեկավար Հակոբ Բաղդասարյանը: Նրա ներկայացմամբ, այս շուկայում պահանջարկի անկում կա, որը սակայն գների վրա էական ազդեցություն չի թողել, ընդամենը 0.5-1%-են տատանումները: Ըստ պարոն Բաղդասարյանի, այս իրավիճակը պայմանավորված է նրանով, որ նախ կառուցապատման ծավալների ավելացում չկա, աշխատուժի եւ շինանյութի
«Առանց Բաղրամյան 26-ի, Օսկանյանին անգամ անմեղ զրույցի չէին կարող հրավիրել»
Իրավունքի եւ ազատության կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյանի մեկնաբանությունները՝ Վարդան Օսկանյանի գործի կապակցությամբ – Համամի°տ եք այն կարծիքին, որ Վարդան Օսկանյանի գործերով ԱԱԾ–ի հետաքրքրված լինելն ունի քաղաքական ենթատեքստ, մանավանդ այն ֆոնի վրա, որ քննարկվում է, թե Վ. Օսկանյանը կարող է առաջիկա նախագահական ընտրություններում լինել ԲՀԿ–ի թեկնածուն: – Ես չգիտեմ, կլինի՞ Վարդան Օսկանյանը ԲՀԿ կողմից առաջադրված նախագահի
ԲՀԿ նախարարների տեղը ով լինի` պակաս արդյունավետ չի աշխատի
Այն, որ նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԲՀԿ-ական նախարարների հետ ու ասել, որ գոհ է նրանց աշխատանքից` ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը գնահատում է որպես օրինակելի մոտեցում: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց. «Մեզ մոտ ձեւավորված կարծրատիպերը չեն թողնում ինչ-որ նոր, գեղեցիկ ավանդույթներ կամ գեղեցիկ իրողություններ արձանագրել: Սա դրանցից մեկն է: Անկախ ամեն ինչից, թե ինչ
Ինչու՞ են մարդիկ անտեսվում
Երևի բոլորս էլ ունենք ծանոթ մարդիկ, ու հատկապես երեխաներ, ովքեր ինչ – ինչ պատճառներով արժանանում են իրենց հասակակիցների անուշադրությանը: Նրանց առհամարհում են, որևէ հարցի շուրջ խոսելիս հաշվի չեն առնում նրանց կարծիքը, ցանկությունը… Դա հատկապես լինում է դպրոցական տարիքում, երբ երեխաները կուրորեն հավատում ու հետևում են իրենց ընկերների ու ընկերուհիների խոսքերին: Ցավալին այն է, որ այդ
Ըստ Էդգար Հովհաննիսյանի՝ Ադրբեջանի քաղաքական վերնախավը պատերազմ չի ուզում
Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանին հետաքրքրում է՝ Ադրբեջանի այդքան զինվելը, մեծ գումարներ ծախսելը ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար, ինչի համար է՝ «մի օր պետք է դա օգտագործվի՞, թե՞ ոչ: Կարծում եմ՝ իրենք իրենց հոգու խորքում ունեն ցանկություն իրերի վիճակը շտկելու: Բացի այդ՝ Ադրբեջանը հիմա խնդիրներ ունի իր բոլոր հարեւանների հետ՝ Հայաստանի, Ղարաբաղի, հարաբերությունները սրված
Սենատորներ Քերին, Շահինը և Մենենդեսը առանցքային հարցեր բարձրացրեցին Սենատի Արտաքին Հարաբերությունների Հանձնաժողովի լսումների ժամանակ
Մենենդեսն Իր Անհանգստությունն Արտահայտեց ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին Շարունակաբար Հատկացվող Ռազմական Աջակցության Կապակցությամբ` Հաշվի Առնելով Զինադադարի Վերջին Խախտումները Վաշինգտոն- Երեկ Սենատի Արտաքին Հարաբերությունների Հանձնաժողովի նախագահող Ջոն Քերին սենատորներ Ջին Շահինի և Ռոբերտ Մենենդեսի հետ համատեղ առանցքային քաղաքական խնդիրներ բարձրացրեցին Ռիչարդ Մորնինգսթարի` Ադրբեջանում դեսպանի թեկնածության հաստատման շուրջ Սենատի Արտաքին Հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ. հաղորդում է Ամերիկայի Հայկական
Կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 15-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ թաղամասերի, Արարատյան, Թամանցիների, Գ. Նժդեհի, Ս. Սարգսյան, Սևանի, Ս. Զորավար, Արշակունյաց, Ֆրունզե, Մայիսի 9, Օդեսայի, Պատկանյան, Կոտովսկու, Հրազդանի, Չեխով, Մանանդյան, Մադոյան, Նիզամի, Շևչենկո, Եղբայրության, Մանթաշյան փողոցների,
Օսկանյանի հարցը՝ կառավարության բակում
Կառավարության շենքի մոտ հավաքված՝ Արամի, Բուզանդի, Լալայան փողոցների անտուն մնացած բնակիչներն այսօր քննարկում էին վերջին իրադարձությունները՝ կապված ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի հետ: Նրանց կարծիքով՝ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի մինչեւ նախագահի ընտրությունները Հայաստանում մնա միայն մեկ թեկնածու՝ Սերժ Սարգսյանը: Իսկ իրենց խաբված համարող բնակիչները համոզվել են. իրենց խնդիրները բացի Սերժ Սարգսյանից բոլորը կարող են
Էդգար Հովհաննիսյան. «Պատերազմը չի ավարտվել»
Վերջերս շատ արծարծվող հարցի վերաբերյալ՝ կլինի՞ պատերազմ, թե՝ ոչ, Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը հետեւյալ կարծիքը հայտնեց. «Պատերազմը չի ավարտվել: Հարցն այն է, կլինի՞ ակտիվ ռազմական գործողությունների վերսկսում, թե՝ ոչ: Իմ խորին համոզմամբ՝ ոչ, որովհետեւ պատերազմ սկսում են, ոչ թե դեմոնստրացիաներ անում: Իհարկե՝ Ադրբեջանն այսօր սպառազինվում է, բայց պատերազմ սկսելու հնարավորությունների առումով բավականին շատ
Մանուկ Վարդանյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար չի դառնա (Տեսանյութ)
Տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնակատար Մանուկ Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերքեց մամուլում շրջանառվող լուրերը, թե ինքը առաջիկայում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն է ստանձնելու: Իսկ հարցին, թե ինչո՞վ է զբաղվելու առաջիկայում, պարոն Վարդանյանը պատասխանեց. «Մի 6 ժամ համբերեք, հետո կերեւա»: Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե արդյոք ՕԵԿ-ական նախարարի պաշտոնակատարը ուսումնասիրե՞լ է «Օրինաց երկիր» կուսակցությանն անդամագրվելու
«Գրանշան-2012»-ը մեկնարկել է
Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու և հայատառ առաջին տպագիր գրքի 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, հունիսի 14-16-ը Երևանում կանցկացվի ոչ լատինական տառատեսակների խնդիրներին նվիրված «Գրանշան-2012» համաժողովը: Համաժողովն իր աշխատանքը սկսեց այսօր Մատենադարանի գիտական նիստերի դահլիճում: «Գրանշան» ամենամյա մրցույթներն անցկացվում են 2008 թվականից` ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: 2010 թվականից մրցույթի կազմակերպիչ է նաև Մյունխենի տպագրական դիզայներների միությունը:
Ջրի սակավության պատճառով Հայաստանում արտակարգ դրություն է (Տեսանյութ)
Այս տարի Հայաստանում արձանագրվել է սակավաջրության բարձր մակարդակ: Այսօր կառավարության նիստում այս մասին ահազանգեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Որ գյուղացիական տնտեսությունները ոռոգման ջրի պակաս չունենան, պարոն Անդրեասյանն առաջարկեց փոփոխություններ կատարել Սեւանա լճի ու լճի էկոհամակարգի տարեկան համալիր ծրագրեր հաստատելու մասին օրենքներում: Նա առաջարկեց, Սեւանա Լճի բացթողումների չափաքանակը 170 միլիոն խ/մ-ից 320 միլիոնի


















































