Օրվա լրահոսը
Անվանի թավջութակահար Հյուլսհոֆը Խաչատրյան չի կատարել, բայց կուղղի իր սխալը
Վաղը «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հերթական համերգին համաշխարհային թավջութակի երաժշտության գանձարանից Էլգարի Կոնցերտի կատարումով հանդես կգա անվանի երաժիշտ Ալեքսանդր Հյուլսհոֆը (Գերմանիա): 33-ամյա թավջութակահարը ցանկալի հյուր է ճանաչված դիրիժորների, նվագախմբերի ու համերգասրահների համար: Առաջին անգամ Հայաստան հյուրախաղերի ժամանած Ալեքսանդր Հյուլսհոֆը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հայերի մասին ընդամենը գիտի, որ հինավուրց ու ավանդապահ
Արմեն Ռուստամյան. «Դեմ չենք 1-ին 10 հարաբերակցությանը, հակահարված է պետք տալ` շատ խիստ»
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մեր հարցին, թե ՀՅԴ-ն չի՞ պատրաստվում հայտարարությամբ հանդես գալ` Տավուշի մարզի Չինարի ու Բերդավան գյուղերի սահմանին Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների հետ կապված, ինչպես դա արել է «Ազատ դեմոկրատները»` այսպես արձագանքեց. «Մենք ուրիշների հայտարարություններով հո չե՞նք առաջնորդվի, ինչ է թե «Ազատ դեմոկրատներն» արել են, մե՞նք էլ
Երեխաներին ամենաշատը հոգեբանական, ամենաքիչը՝ սեռական բռնությունների են ենթարկում (Տեսանյութ)
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ինտենսիվ աշխատում է երեխաների նկատմամբ բռնությունները կանխարգելելու ուղղությամբ:.«Ամենակարեւորը, եթե նախորօք տեղեկացնում եք ընդունում եք համապատասխան օրենսդրական, ենթաօրենսդրական ակտեր, հետո հասարակությանը տեղեկացնում եք ՝ այ այս դեպքերը պատժելի ու անհանդուրժելի են հասարակության մեջ, այ դա կանխարգելման ամենամեծ ձեւն է»,- Aravot.am-ին ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը: Չնայած երեխաների նկատմամբ
Դեսպան Հեֆֆերնը ուզում էր լրագրողներից իմանալ, թե «ի՞նչ է լինելու հետո»
Երեկ ավարտվեց հայ եւ թուրք լրագրողների համատեղ ավտոբուսային շրջագայությունը` Թուրքիայում եւ Հայաստանում, որն իրականանում էր USAID-ի ֆինանսավորմամբ` «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի եւ GPՕT-ի SATR` «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում: Վերջին օրը լրագրողները հանդիպեցին նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հետ: Պարոն դեսպանը, որ լավատեղյակ էր այդ շրջագայությունից, կատակեց, թե նախանձել է, երբ իմացել է, որ
Վիոլետա Գաբրիելյան. Ցուցահանդեսի բազմությունը մեր գամփռի կողքին էր ֆռֆռում (Տեսանյութ)
«Տեսակետ» մամուլի ակումբի այսօրվա հյուրերն էին Հայաստանի Կինոլոգիական միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը, նրա տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ովքեր ներկայացրեցին Թիֆլիսում կայացած միջազգային բոլոր ցեղատեսակի շների ցուցահանդեսը եւ Հայաստանը ներկայացնող շների մրցանակները: Ասուլիսին մասնակցում էին նաեւ հաղթանակած շները՝ հայկական գելխեղդը կամ գամփռը, եւ անգլիական «բիգլ» ցեղատեսակի երկու շուն: Գամփռը աշխատող շների միջեւ մրցությունում նվաճել է երկրորդ տեղը,
Վիկտոր Կրիվոպուսկով. Ղարաբաղը հայկական հող է
Այսօր Երևանի պետական համալսարանը հյուրընկալել էր ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին: Վերջինս նախ դասախոսություն կարդաց հայ-ռուսական արդի հարաբերությունների մասին, ապա պատասխանեց իրեն ուղղված հարցերին: «Ռուսաստանը միշտ էլ կարեւորել է Հայաստանի հետ ունեցած իր կապերը, մասնավորապես՝ քաղաքական, տնտեսական եւ կրթական ուղղություններով: Այս թեմաները երբեք դուրս չեն գա ուշադրությունից,-
Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 8-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների, Աբելյան, Ջանիբեկյան, Արզումանյան, Առաքելյան, Էստոնական, Սիսակյան, Եղիազարյան, Լևոնյան, Հակոբյանց փողոցների, Լենինգրադյան փողոցի 32, 34, 36, 38, 40, 42 և Հալաբյան փողոցի 35, 37, 39 շենքերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը
Արտակ Զաքարյանը դեմ է 1-ին 10 հարաբերակցությանը, կողմ է կոշտ հակահարվածին
Ազգային ժողովի արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Տավուշի սահմանամերձ գյուղերում տեղի ունեցած դեպքերին ու Ադրբեջանի դիվերսիոն գործողություններին` նշեց, որ Հանրապետական կուսակցությունն, ի դեմս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, արդեն իսկ հայտնել է իր մոտեցումը, դա նաեւ իրենց կուսակցության հայտարարությունն է, եւ մեր երկրի պաշտոնական մոտեցումը, որը չեն կարող
Չնայած «Վերջին Զանգին», ծաղիկների գները իջել են 40.1%-ով
Այսօր ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցիչը, ներկայացնելով սպառողական գների ինդեքսը, նշեց, որ մայիսին, ապրիլի համեմատ, ամենամեծ գնանկումը արձանագրվել է վարունգի` 61.4 %, խառը կանաչու` 47%, կաղամբի 23.7%, իսկ ծաղիկների գծով 40.1%: Եթե վարունգն ու խառը կանաչին սեզոնային ապրանքներ են եւ կապված գյուղմթերքների առատության հետ գներն իջնում են, ապա մարտին, ապրիլին, մայիսին մշտապես բողոքներ են եղել, որ
Հերոսի մահով ընկած զինվորին հուղարկավորեցին իր հայրենի Հացառատում
Թշնամու արձակած գնդակից զոհված զինվորներից մեկն էլ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանն էր: Այսօր Զոհրաբի հայրենի Հացառատում կազմակերպվեց հերոս զինվորի հուղարկավորությունը: 20-ամյա Զոհրաբի հուղարկավորությունն արվեց հավուր պատշաճի, ինչպես որ պատիվ է հերոսներին: Հուղարկավորությանը ներկա էին Գավառի զինկոմը, Զոհրաբի զորամասի հրամանատարները: Թափորի արարողությունն ուղեկցվեց 2-րդ բանակային կորպուսի եւ ՊՆ սպայական կազմի ուղեկցությամբ: Տնից
412.95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունիսի 7-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.5 դրամ:
Միաբանական համագումարը հանդես եկավ հայտարարությամբ
Հունիսի 4-10-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ անցկացվող միաբանական համագումարը հանդես եկավ հայտարարությամբ հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում վերջին օրերին արձանագրված ցավալի դեպքերի առնչությամբ, որում մասնավորապես ասվում է. «Խորապես անհանգստացած ենք Հայաստանի Հանրապետության` Ադրբեջանին հարող սահմանագծում ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հրադադարի ռեժիմի պարբերական խախտման դեպքերով, որոնց հետևանքով վիրավորվում և զոհվում են
Տավուշում սահմանների հսկողությունն ուժեղացվել է
Վերջերս ադրբեջանական զինուժի իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո Տավուշի մարզում ուժեղացվել է Ադրբեջանի հետ սահմանների պաշտպանությունը: Մեր տեղեկություններով՝ մարզի սահմանապահները ներկայումս ծառայություն են իրականացնում ուժեղացված ռեժիմով: Հունիսի 7-ին Տավուշի մարզի սահմանագոտի է ժամանել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը ծանոթացել է սահմաններում տիրող վիճակին: Նշենք, որ անվտանգության նկատառումներով հունիսի 6-ից փակ է Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը, միջպետական
Ստեփան Սաֆարյան. «Այս ամենից բացարձակ հոտ չի գալիս, որ ՀՀ-ն Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է» (Տեսանյութ)
Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանից հետաքրքրվեց՝ արդյոք համամի՞տ է այն կարծիքին, որ դեռ ՀԱՊԿ-ի միջամտության պահը չէ: Պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Փոքր պատճառները անտեսելը կարող է բերել մեծ ողբերգությունների: Այս աշխարհն այլևս այն աշխարհը չէ, որ փոքր պատճառներն ունենան փոքր հետևանքներ, մեծ պատճառները՝ մեծ հետևանքներ: Պիտի հասկանանք, որ ՀԱՊԿ-ը պրակտիկայում իրեն չդրսևորած կառույց է:
Շարմազանովը թարմացնում է Դավութօղլուի հիշողությունը
Երեկ հերթական «դարակազմիկ» հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ ասելով. «Երբ Հայաստանը դուրս կգա օկուպացված տարածքներից, նրա հետ ևս հնարավոր կլինի հարաբերություններ հաստատել»: Արձագանքելով Ա. Դավութօղլուի հայտարարությանը` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն Aravot.am-ին ասաց. «Թուրքիան համառորեն շարունակում է արհամարհել իր իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները եւ խեղաթյուրել իրականությունը: Սա եւս մեկ անգամ ապացուցում
Սյունիքի անտառներում վնասատուները մեծ տարածում են գտել
Կապանի տարածաշրջանի բնակիչները եւ մասնագետները վերջին շրջանում Կապանի անտառներում նկատել են ոսկետուտ վնասատուների լայն տարածում եւ ահազանգել խնդրի մասին: Տերեւակեր այս վնասատուները ոչ միայն վնաս են հասցնում Կապանի անտառներին, այլ այնտեղից տարածվում են նաեւ դեպի անտառամերձ այգիները եւ վնասում տարածաշրջանի բնակիչների մշակած այգու պտղատու ծառերը: Կապանի անտառտնտեսության մասնագետները, ահազանգի հիման վրա, տարածաշրջանի անտառներում իրականացրել են
Լինդսը վերակենդանացրել է Էլիզաբեթ Թեյլորին
Հայտնի դերասանուհի Լինդսի Լոհանը նոր նկարահանվող «Լիզան ու Դիքը» ֆիլմում մարմնավորելու է Էլիզաբեթ Թեյլորին: Դերասանուհու ընտրության հարցում ռեժիսորները շատ են տատանվել, բայց վերջապես եկել են այն եզրահանգման, որ Լինդսի Լոհանը «ամենահաջողված» Թեյլորն է, կամ՝ ինչպես նշել է ռեժիսորը՝ Լինդսը իր միջոցով վերակենդանացրել է Թեյլորին: Կերպարանափոխվելուն պես նա աննկարագրելի ձեւով նմանվել է Էլիզաբեթին: Ֆիլմը Թեյլորի կյանքի
Ծախսերը նվազեցնում են, որովհետեւ ընտրություններին շատ են ծախսել
Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանն այսօր կառավարության նիստում առաջարկեց պետական բյուջեում վերաբաշխում կատարել՝ մասնավորապես պաշտոնական պատվիրակությունների ընդունելության եւ գործուղումների ծախսերում: Ըստ նախարարի, հակառակ դեպքում եթե շարունակեն գումարները ծախսել, 3-րդ եռամսյակում որոշակի խնդիրներ կունենան: «Ընտրությունների հետ կապված մի քիչ ավելի շատ են եղել այդ ուղղությամբ ծախսերը , ինչպես նաեւ Համաշխարհային Բանկից քաղաքականության զարգացման վարկ ենք ստացել՝
Կարեն Քոչարյան. «Ամեն ինչ կախված է արտաքին զարգացումներից»
Սիրիայի հնարավոր իշխանափոխության եւ Իրանի դեմ պատերազմի սանձազերծման դեպքում, ըստ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի՝ Հայաստանը կհայտնվի շատ ծանր իրավիճակում: Քոչարյանի կարծիքով՝ «ինչպես հայտնի «Նու պագադի» մուլտֆիլմում է գայլը հայտնվում ինքն իր ձեռքով շարած պատերի մեջ, Հայաստանը կհայտնվի հենց այդ վիճակում: Ողջ զարգացումներն ավելի շատ աշխարհաքաղաքական բնույթ են կրում»: Փետրվարին նախագահական ընտրություններ են, հոկտեմբերից սկսվելու է թեկնածուներ
Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը հրաժարվում է թե ջրից, թե հացից
Վճռաբեկ դատարանում այսօր վճռվում է իմ ճակատագիրը Անազատության մեջ անցկացրած 16 տարիներին, մեկ օր անգամ չեմ դադարել պայքարել, որպեսզի արդարությունն ի վերջո, վերականգնվի, որպեսզի ապացուցեմ, որ այս տարիներին չեմ դադարել հասարակության լիարժեք անդամ լինել: Օգտագործել եմ բոլոր հնարավոր միջոցները. առաջինն էի ցմահ դատապարտյալներից, ով նախաձեռնեց վիճարկել ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի 2003 թ-ի օգոստոսի 1-ի հրամանագիրը, որով
Բադեյան. Հայաստանից 20-25000-ը նորմալ արտագաղթ է
«Մի ամիս է անցել ընտրություններից, մենք դեռ սպասում ենք, կառավարությունը երբ է իր ծրագիրը ներկայացնելու, կարծես թե, այդ կառավարությունը չգիտեր, որ ինքը նորից վերընտրվելու է ու իր ծրագիրը պիտի ներկայացնի: Կարծում եմ՝ այս պայմաններում, մայիսի 7-ին կառավարությունն ու նախագահը բոլորով պետք է լծվեին գործի ու կատարեին այն խոստումները, որ նախընտրական շրջանում են տվել», – այսօր
Քաղտեխնոլոգը գտնում է, որ պատերազմից պետք է խուսափել, բայց ոչ հողերը հանձնելու գնով
Այսօր քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, խոսելով սահմանային միջադեպերի ու պատերազմի հավանականության մասին, ասաց, որ ոչինչ չի բացառվում, բայց կարծում է, որ սա նաեւ կապված է տարածաշրջանում տիրող ընդհանուր լարվածության հետ. «Ուշադրություն դարձրեք, թե ինչ է կատարվում Սիրիայում, ինչպիսի հարաբերություններ են զարգանում Իրանի, Իսրայելի հետ. անընդհատ, զուտ խոսքի մակարդակով փոխհրաձգություններ են, բնականաբար մենք էլ կիզակետում ենք գտնվում
Քաղաքագետ. «Պատերազմի հավանականությունը միշտ կա» (Տեսանյութ)
«Պատերազմի հավանականությունը միշտ կա: Դատապարտում եմ այն հայտարարությունները, որ ասում են` չէ, սա ընդամենը ինչ-որ դիվանագիտական տպավորության համար է»,- Չինարի գյուղում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ այսօր կազմակերպված բողոքի երթին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Աղայանը: Նրա խոսքերով` «Խնդիրն այն է, որ 94-ին մենք աններելի սխալ ենք թույլ տվել` անավարտ թողնելով պատերազմը: Դարձյալ տուրք տալով
Արգելանք է դրված միջնորդի գույքի վրա
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալվարդ Հունանյանն այսօր հետաձգեց Ստեփան Ծաղիկյանի հայցի քննությունն ընդդեմ Կամո Բադալյանի: Հայցվորի ներկայացուցիչը դիմել էր դատարանին, խնդրելով հետաձգել դատական նիստը, քանի որ մեկ այլ գործով գտնվում է մեկ այլ դատարանում: Ստեփան Ծաղիկյանը պահանջել էր դատարանից 9600 դոլարի չափով բռնագանձում տարածել պատասխանողի գույքի վրա: 2010թ.-ին, Ստեփան Ծաղիկյանը
«Տարօրինակ» խափանման միջոց
ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժինը վերջերս խափանման միջոց է ընտրել Մանուկ Ղազանչյանի նկատմամբ: Մ.Ղազանչյանը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, աշխատում է Արժույթի միջազգային հիմնադրամում, սակայն մեր ոստիկանները «ստորագրություն են վերցրել քաղաքից չբացակայելու մասին»: Մանրամասներն՝ առաջիկայում:
Չինարիի դեպքերի համար ինքնաբուխ ակցիա` մանկապարտեզի երեխաների մասնակցությամբ (ֆոտոշարք եւ տեսանյութ)
Այսօր բողոքի երթ էր կազմակերպվել`վերջին օրերին Չինարի գյուղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Բողոքի մասնակիցները հայրենասիրական երգերով Օպերայից շարժվեցին դեպի նախագահի նստավայր: Նախագահականի դիմացի Սիրահարների այգում այդ պահին զբոսնում էին մանկապարտեզի երեխաներ, որոնք ակամայից միացան բողոքի ակցիային: Նրանք միաբերան սկսեցին բղավել` «Կարմիր-կապույտ-ծիրանագույն, Հա-յաս-տա’ն, Հա-յաս-տա’ն», սկսեցին երգել մեր Հիմնը: Կազմակերպիչներից մեկը` «Հայազն» միության կենտրոնական մարմնի անդամ Արմեն
Ծեծկռտուք օդանավակայանում
Կիեւ-Երեւան չվերթի ինքնաթիռում սկսված վիճաբանությունը ծեծկռտուքով է ավարտվել։ Հունիսի 6-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Նախշունիկ Ի.-ից հաղորդում է ստացվել։ Նա հայտնել է, որ մի քաղաքացուհի Կիև-Երևան չվերթի ինքնաթիռում վիճաբանել է իր, այնուհետև իր որդու` Ղազախստանի Հանրապետության քաղաքացի 24-ամյա Արսեն Ի.-ի հետ: Ինքնաթիռի վայրէջքից հետո հարազատների հետ միասին «Զվարթնոց» օդանավակայանի
Գրադարաններից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «Հայաստանի ազգային գրադարան»-ից եւ «Երեւանի պետական համալսարանի» «Սարգիս եւ Մարի Իզմիրյանների» անվան գիտական գրադարանից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել թվով 7 անձանց: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Վրաստանի քաղաքացի
Անզգույշ կրակոց Արտաշատի զբոսայգում
Հունիսի 6-ին, «Ասեկոսե.ամ» ինտերնետային կայքում հրապարակում է տեղադրվել, որ Արտաշատի զբոսայգու հրաձգարանում մի երիտասարդի կրակոցից կոտորակը խրվել է այդ պահին զբոսայգում գտնվող կանանցից մեկի մարմնի մեջ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, զբոսայգու տարածքում գտնվող հրաձգարանում, երբ 10 տարեկան անհայտ երեխան օդամղիչ հրացանով կոտորակ է կրակել, անզգուշության հետևանքով կոտորակը դիպել
Վարչապետն ու ԲՀԿ նախագահը հանդիպե՞լ են
Aravot.am-ի ունեցած տեղեկություններով, երեկ երեկոյան տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Հանդիպումը տեղի է ունեցել վարչապետի աշխատավայրում: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանի մեքենան մոտ մեկ ժամ գտնվել է կառավարության շենքի մոտ: ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից այս տեղեկության իսկությունը ճշտել չհաջողվեց, անտեղյակ էին: Այս առիթով մեկնաբանություններ ստանալ


















































