Օրվա լրահոսը

«Բոլորը հուզվում են՝ բացի վարչապետից»

Մի քանի օր առաջ Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանը  Aravot.am-ի հետ զրույցում քննադատել էր վարչապետ Տիգրան Սարգսյանին Շիրակի մարզում ազգային պարկ ու տեխնոպարկ բլեֆ-ծրագրեր իրականացնելու  անվան տակ գումարներ մսխելու մեջ: Սա բավականին մեծ արձագանք է  գտել  հասարակական ու քաղաքական գործիչների շրջանում, սակայն ՀԱԿ համակարգողը զարմացած է, որ չի արձագանքում հասցեատերը: «Առաջին անգամը չէ, որ Հայ

Պաշտպանը միջնորդեց փորձաքննությամբ պարզել բացակայող վկայի առողջության իրական վիճակը

Հունիսի 6-ին Իջեւանում կայացավ պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատական հերթական նիստը, որի ժամանակ  հետազոտվեց  վկա Արթուր Մկրտչյանի կողմից «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Նաիրա Բուլղադարյանին Երեւանում, պանթեոնի մուտքի մոտ  տված հարցազրույցի տեսագրությունը: Այդ հարցազրույցում Արթուր Մկրտչյանն ասում է, որ քննիչները  Բերդի ոստիկանությունում իրեն ծեծել են, որ  Մադաթյան Սաքոն եւ մեկ ուրիշը, որի անունը չէր

Գնդապետի դատին հարցեր կտան դատական հոգեբանին

Հունիսի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, կայացել է  Իջեւանի գնդի  նախկին հրամանատար Սերգեյ Կարապետյանի եւ   նույն  գնդի գումարտակի նախկին հրամանատար Հրանտ Դալլաքյանի դատավարության հերթական նիստը:  Նիստում  շարունակվել  եւ ավարտվել է գործում առկա փաստաթղթերի 5 հատորների հրապարակումը: Գնդապետ Ս. Կարապետյանը դատարանում ցուցմունքներ չի տվել՝ հայտարարելով, որ ցուցմունքներ կտա միայն գործով 3

Մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը

«Ահա վերջապես եկավ այդ նվիրական օրը: Հունիսի 6-ին մենք նշում ենք Արամ Խաչատրյանի ծծնդյան օրը: Հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող մրցույթի անցկացման օրն էլ պատահական չէ»,- հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի այս խոսքերով Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում մեկնարկեց հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային մրցույթը, որը թվով ութերրորդն է: Նազենիի խոսքով, այն ընդունվել է երաժշտասեր հասարակության կողմից,

Արամ Մանուկյանը՝ ՀԱԿ-ի այսօրվա քաղխորհրդի նիստի մասին

Հայ ազգային կոնգրեսն այսօր քաղաքական խորհրդի նիստ է անցկացրել, որին մասնակցել են Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունները: ՀՀՇ գրասենյակում այսօր ՀԱԿ պատգամավոր, խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մեկնաբանեց, որ նիստում քննարկում է եղել՝  խմբակցության եւ ՀԱԿ-ի քաղխորհրդի հետ փոխադարձ աշխատանքները համակարգելու եւ քաղխորհրդի հետագա աշխատանքների հետ կապված. «Ֆրակցիայի նիստում այսօր որոշվել է, թե որ պատգամավորը որ հանձնաժողովում

Լեւոն Զուրաբյան. «Լինելու եմ Վլադիմիր Կարապետյանի ներկայացուցիչը ԱԺ-ում» (Տեսանյութ)

Այսօր ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը կոնգրեսական երիտասարդերի հավաքին երկու հայտարարություն արեց: Նրանցից մեկը վերաբերում է Վլադիմիր Կարապետյանին: Բանն այն է, որ թիվ 2 ընտրատարածքում Վլադիմիր Կարապետյանը քանի որ չընտրվեց, Լեւոն Զուրաբյանը որոշել է այսպիսի ժեստ անել՝ դառնալ նրա ներկայացուցիչն Ազգային ժողովում: Պարոն Զուրաբյանի խոսքերով՝ «Ես վստահ եմ, որ 2-րդ ընտրատարածքում հաղթել է Վլադիմիր Կարապետյանը: Եթե

Լեւոն Զուրաբյանի ու Արամ Մանուկյանի քննարկումը՝ ներքին խոհանոցից (Տեսանյութ)

Այս պահին ՀԱԿ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը ՀՀՇ գրասենյակում հանդիպում-քննարկում են անում կոնգրեսական երիտասարդների հետ: Արամ Մանուկյանը նշեց, որ այդ հանդիպումը երիտասարդների նախաձեռնությունն է, ոչ թե իրենց, եւ ուղղակի ընտրություններից հետո քննարկելու են ներքին խոհանոցային ինչ-ինչ հարցեր: «Կան բաներ, որ կուզենայինք մի քիչ ավելի բաց խոսել քաղաքական իրողությունների, կազմակերպական խնդիրների մասին, գաղտնի բաներ

Վարդան Օսկանյան. ՀՀ-ն պետք է համարժեք պատասխան տա

ԱԳՆ նախկին նախարար, ԲՀԿ ցուցակով պատգամավոր Վարդան Օսկանյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում. «Հայ-ադրբեջանական շփման գծում վերջին դեպքերը մտահոգիչ են: Առավել մտահոգիչ է, որ դա տեղի է ունենում մի ժամանակ, երբ տարածաշրջանում է Ղարաբաղյան հարցի միջնորդ երկրներից մեկի՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարը»: Մանրամասն կարդացեք այստեղ:

ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են վարչապետի հետ

Այսօր տեղի է ունեցել  ՀՀ վարչապետի, ՀՀԿ խորհրդի և ՕԵԿ քաղխորհրդի ներկայացուցիչների հանդիպումը: Այդ մասին հաղորդում է «Օրինաց երկիր» կուսակցության մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության ծրագրի հիմնադրույթները, որոնք մշակվել են կոալիցիոն քաղաքական ուժերի` ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի, նախընտրական ծրագրերի հիման վրա` համաձայն 2012 թ.-ի մայիսի 30-ին կնքված կոալիցիոն հուշագրի: Քննարկումների ընթացքում ուշադրության կենտրոնում

Կեղծ թղթադրամների հայտնաբերման «օպերացիան» շարունակվում է

Գյումրի քաղաքի բնակիչներ 42-ամյա Մկրտիչ Զիլֆիմյանն ու 33-ամյա Բագրատ Հարությունյանը որոշել էին, այսպես ասած, բիզնեսով զբաղվել: Երկար մտածել էին, հարմար տարբերակ գտել և գործի անցել: Նրանց բավական հաջող սկսված «բիզնեսը», սակայն, ավարտվեց մայիսի վերջին, իսկ իրենք` պատասխանատվության առաջ կանգնեցին: Այդ մասին ասված է ՀՀ ոստիկանության պաշտոնական՝ police.am կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Ըստ այդմ, մայիսի 25-ին,

Ադրբեջանական գնդակը խոցել է զոհված ազատամարտիկի որդու մեքենան

Հունիսի լույս 6-ի  գիշերն ադրբեջանական զինուժը  կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Ոսկեպարի գյուղի ուղղությամբ: Վնասվել է 1993թ. դեկտեմբերի 27-ին  քաջաբար  նահատակված ոսկեպարցի Հրաչիկ Ալավերդյանի որդու՝ Մանվել Ալավերդյանի «Վիլիս» ավտոմեքենան. գնդակը խոցել-անցել է մեքենայի միջով: Հունիսի 6-ի առավոտյան  ադրբեջանցիները գնդակոծել են  Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար- Բաղանիս ճանապարը: Այդ պատճառով  հունիսի 6-ի, ժամը 15-ից հետո  այդ

Կապանում օձ են հայտնաբերել անհատական տան տանիքում

Կապանի ծայրամասային Վաչագան թաղամասի անհատական տներից մեկի տանիքում օձ է հայտնաբերվել: Վաչագան թաղամասի թիվ 133 տան բնակչուհի տիկին Հեղինեն իրենց տան տանիքում օձը  տեսել էր դեռեւս կիրակի օրը, երբ թռչունների տարօրինակ անվերջ ձայներից մի քանի անգամ ներս ու դուրս անելուց հետո վերջապես նկատել էր, որ տանիքից մոտ 1 մետր երկարությամբ օձ է կախված: «Ես առաջին

Արշավ դեպի Ամուլսար-Ջերմուկ

Հանքարդյունաբերության ծանր ձեռքերն արդեն հասել են Ջերմուկ: Շուտով լրանում է Բնապահպանության նախարարությանը ներկայացված  ՇՄԱԳ-ի 120 օրյա ժամկետը, որով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման լիցենզիան կամ կտրվի, կամ կմերժվի: Այդ մասին փոխանցում է «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը՝ տեղեկացնելով նաեւ, թե այս առիթով անցյալ շաբաթների ընթացքում  «Ջերմուկի  զարգացման կենտրոն» ՀԿ-ի  կողմից  հրավիրվել էին փորձագետներ, ովքեր իրենց

Երեք աշխատանք Ապարանի ջրատարի վրա

Երեք աշխատանք Ապարանի ջրատարի վրա Որպեսզի սպառողներին պատճառվող անհանգստությունը նվազագույնի հասցվի, «Երևան Ջուր» ՓԲԸ «Արևմուտք» շահագործման տնօրինության  «Մաշտոց» տեղամասի մասնագետները հունիսի 6-ին «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարի վրա միաժամանակ երեք տարբեր աշխատանքներ էին իրականացնում: Այդ մասին հաղորդում է «Երեւան ջրի» հաղորդակցության բաժինը: Այսպես, Աշտարակի խճուղուն հարող տարածքում նրանք ջրատարի վրա, առանց վերջինիս աշխատանքը դադարեցնելու, փոխարինում էին վթարված

Կապանի մի մասն առանց ջրի է մնացել

Այսօր` հունիսի 6-ին, Կապան քաղաքի մի մասն  առանց ջրի է մնացել:  Մարզկենտրոնի բաժանորդները ծորակները բացելիս անակնկալի են եկել, ծորակներից ջուր չէր գալիս, իսկ կենցաղում օգտագործման ու խմելու համար ջրի պաշար շատերը նախապես չէին հավաքել, քանի որ չէին էլ ենթադրում, որ ամառվա այս շոգ եղանակին առանց ջրի կարող են մնալ:  Կապանցիների մի մասը խմելու համար  ջուր

Հովիկ Աբրահամյանը պատասխանել է իրեն բաց նամակով դիմած քաղաքացիներին

Երեւանի Թումանյան, Նալբանդյան, Սայաթ-Նովա, Ավագ Պետրոսյան փողոցների հարգելի բնակիչներ, ի պատասխան ինձ հասցեագրված ձեր բաց  նամակի նախ ուզում եմ եւս մեկ անգամ հավաստիացնել, որ, անկախ հնչող տեսակետներից եւ տարածվող ստահոդ լուրերից, ես որեւէ առնչություն չունեմ ձեր նշած հասցեում կատարվող ոչ շինարարության, ոչ էլ այն իրականացնող ընկերության հետ: Կիսելով ձեր մտահոգությունները` հայտնեմ, որ ձեր նամակի մասին

ՀԱԿ ակտիվիստ. «Կադրերը մոնտաժված են»

Չորս ժամվա ընթացքում դատարանն այսօր ուսումնասիրեց ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործում առկա բոլոր ապացույցները։ Երիտասարդները մեղադրվում են 2011 թ. օգոստոսի 9-ին Կարապի լճի շրջակայքում ոստիկաններին հետ բախվելու եւ նրանց ծեծի ենթարկելու մեջ։ Մեղադրական եզրակացության մեջ տեղ են գտել ոստիկանների մարմնական վնասվածքների վերաբերյալ արձանագրությունները, մինչդեռ ակտիվիստների ստացած վնասվածքների մասին ոչ մի խոսք չկա: ՀԱԿ

Ֆրանսիան մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությամբ

  Մեդիամաքս: Պաշտոնական Փարիզը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «Ֆրանսիան, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, անհանգստացած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին վերջին օրերի ընթացքում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ: Կոչ ենք անում երկու

Կարեն Անդրեասյան. «Մարդիկ պետք է իմանան այս գրասենյակների տեղը, կարողությունները, վստահեն ու դիմեն»

Ապրիլի 2-ից Վանաձորում գործող Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու տարածքային գրասենյակ մինչ օրս 34 դիմում է գրանցվել, ԱԺ ընտրությունների օրն էլ՝ ստացված 28 ահազանգից 25-ի դեպքում կատարվել են արագ արձագանքման այցեր: Այսօր, գրասենյակի բացման պաշտոնական արարողության ժամանակ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, անդրադառնալով մարզերում գրասենյակներ ունենալու անհրաժեշտությանը, նշեց, որ ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում,

Ինչո՞ւ է Տավուշի մարզը խոցելի . ռազմական փորձագետի մեկնաբանությունները (Տեսանյութ)

Aravot.am-ը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է բացատրում այն փաստը, որ Ադրբեջանի կողմից անընդհատ հարձակումներ են տեղի ունենում հենց Տավուշի մարզի ուղղությամբ, գուցե մեր թույլ կե՞տն են գտել, և պետք է ռազմավարությունը փոխե՞լ: Պարոն Ջամալյանը պատասխանեց. «Տավուշի մարզը խոցելի է այն առումով, որ ունենք սահմանամերձ գյուղեր, որոնք ադրբեջանական կրակակետից գտնվում են մեկ-երկու կիլոմետր հեռավորության

Գագիկ Ծառուկյանը կդառնա՞ ընդդիմություն. կամ` ինչո՞ւ չամուսնացան ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն

Մայիսի 6-ին կայացած բավականին ձանձրալի խորհրդարանական ընտրություններից հետո, Հայաստանում ներքաղաքական կյանքը նոր ու հետաքրքիր երանգներ է ստանում շնորհիվ ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի երեւան հանած «ընդդիմադիր» դրսեւորումների: Ըստ պաշտոնական տվյալների, խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 454.673 ձայնով ՀՀԿ-ից հետ գրավեց երկրորդ տեղը՝ ստանալով ընդհանուր ձայների 30,12 տոկոսը: Թեեւ շատերը համոզված էին, որ ԲՀԿ-ՀՀԿ «ամուսնությունն» անխուսափելի է,

«Արմավիայի» ներկայացուցչի դեմ քրեական գործը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ շարունակվում է Սարգիս Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Այս տարվա մարտի 14-ից, այդ գործը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում: Ս.Վարդանյանը եղել է «Զվարթնոց» օդանավակայանի «Արմավիա» ընկերության ներկայացուցիչը: Ըստ մեղադրանքի կողմի, նա այս տարվա հունվարի.28-ին հափշտակել է ուղեւորի՝ Ռուսաստանի քաղաքացի Մհեր

Ախուրյանի շաքարի գործարանի աշխատակիցները Սամվել Ալեքսանյանից դժգոհ են

 ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարի գործարանի մի խումբ աշխատակիցներ, որոնք Aravot.am-ի հետ զրույցում խնդրեցին իրենց անունները չհրապարակել, նորընտիր պատգամավորին հարց ուղղեցին, թե «ինչո՞ւ է գործարանն ամբողջ տարվա ընթացքում աշխատում ընդամենը 3 ամիս, իսկ մնացած ամիսներին անգործության է մատնված: Մարդիկ ինչպե՞ս պահեն իրենց ընտանիքները»: Աշխատակիցները նաեւ հայտնեցին, որ շաքարի հումք ստանալու դեպքում էլ, մարդկանց

«Playboy»-ի, «Maxim»-ի համար մերկացողները, այժմ նկարահանվում են պոռնոֆիլմերում

Ռուսական շոու-բիզնեսի գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սկսել են միմյանց հետ մրցել՝ մեկը մյուսից շատ մերկանալու իրենց փորձերով: Ժաննա Ֆրիսկե, Նատաշա Կորոլյովա, Քսենիա Սոբչակ, Լերա Կուդրյավցեւա եւ այլ հայտնի սիրված դեմքեր, երգչուհիներ վաղուց նկարվում են «Playboy»-ի, «Maxim»-ի համար: Պարզվում է «մեծերի համար» նախատեսված ֆոտոսեսիաները չեն բավարարում ռուս գեղեցկուհիներին եւ նրանք սկսել են նկարահանվել, (մամուլում շատ են նշում

Պաշտպանն ամփոփեց մարզային գրասենյակների երկամսյա գործունեությունը

Հունիսի 6-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի մասնակցությամբ տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու տարածքային գրասենյակի պաշտոնական բացումը: «Դրական եմ գնահատում  մարզային գրասենյակների ստեղծումը: Ուրախ եմ, որ Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ այսօր Հայաստանում

ԱՄՆ-ի Սենատը քննարկելու է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածությունը

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հունիսի 13-ին քննարկելու է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը: ԱՄՆ-ի Կոնգրեսին Եվրասիայում էներգետիկայի հարցերով ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը Ադրբեջանում դեսպանի պաշտոնում այս տարվա ապրիլի վերջին առաջարկել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Ռիչարդ Մորնինգսթարը սկսել է իր աշխատանքային գործունեությունը «Peabody & Brown» իրավաբանական ընկերությունից

Երգչուհու հետույքը «վախեցրել է» հանդիսատեսին

48-ամյա երգչուհի Լոլիտան հագնվում է տարիքին անհամապատասխան. այս մասին գրում է ռուսական մամուլը՝ օրինակ բերելով վերջին համերգի ժամանակ Լոլիտայի կրած զգեստը: Լոլիտան փորձում է համեմատվել Մադոննայի հետ՝ շարունակելով կրել ապշեցուցիչ բեմական զգեստներ, անտեսելով նույնիսկ իր ոչ բարեկազմ լինելը: Օրերս կայացած «Մուզ TV»-ի մրցանակաբաշխության ժամանակ, երգչուհին բեմ դուրս գալով կարճ կիսաշրջազգեստով՝ իր ելույթի ընթացքում արած պարային

Միաբանական համագումար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հունիսի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքներն սկսեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հինգերորդ համագումարը: Համագումարին մասնակցում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում և կառույցներում  ծառայող  81 միաբաններ (աբեղա, վարդապետ, ծայրագույն վարդապետ): Միաբանական հավաքին մասնակցում են նաև  ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից: Տերունական միասնական աղոթքից հետո համագումարը բացեց կազմակերպիչ հանձնախմբի

414.73 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հունիսի 6-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 22,665,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.73 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413.5 դրամ:

Լրահոս
Գիշերային զանգ

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930