Օրվա լրահոսը

Մինչ օրս մայրը չգիտի որդու վարակման պատճառը

Վանաձորցի Սուսաննա Անտոնյանը դիմել է ՀՀ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով վերացնել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության կենտրոնական քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Պողոսյանի կայացրած քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը: Վանաձորցի կնոջ համար դատարանում քննիչի որոշումը վիճարկելը հույս է՝ պարզելու համար որդու՝ Արման Անտոնյանի

«Պետության իրավիճակի մասին»

Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը  «Ժառանգություն» կուսակցության 8-րդ համագումարում  Հարգելի հայրենակիցնե´ր, սիրելի համաքաղաքացինե´ր: Այս վերջին շրջանը բոլորիս համար բացահայտեց մեր երկրի որակների ողջ տարրապատկերը: Մի քանի ամիսների ընթացքում մենք տեսանք, որ մեր երկրում, այնուամենայնիվ, հարյուր հազարներով կան Հայաստանի քաղաքացիներ, ովքեր պատրաստ են մերժել փողի, ճնշման, գայթակղության, սպառնալիքի մեթոդաբանությունը եւ քվեարկել խղճի եւ քաղաքացիական գիտակցության համապատասխան: Եվ սա արժեք

Սեփականատերերն իրենց բերքի մասին տվյալներ չեն տալիս

Այդ պատճառով էլ իշխանությունները չե՞ն կարողանում հաշվարկել ու վնասները փոխհատուցել Մեր երկիրը վտանգավոր կարկտահարության տարածք է: Հենց կարկտահարումից պաշտպանվելուն է կոչված Հայաստանի հակակարկտային ծառայությունը (ՀՀԿԾ): Ծառայության պետն է Ռոբերտ Հովսեփյանը: Կառույցը հակակարկտային գործունեությունն իրականացնում է 118 ռադիոմոդեմային գազագեներատորային կայանքներով: Դրանք տեղակայված են Արարատի, Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում: Միայն ընթացիկ տարվա անցած ժամանակահատվածում 140 հազար 211

Սոցքարտին կփոխարինի հանրային ծառայությունների համարանիշը

2012 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ է մտել «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքը, որով ուժը կորցրած է ճանաչվել «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ 2012 թվականի հունիսի 1-ից սոցիալական ապահովության քարտի փոխարեն քաղաքացիներին հատկացվում է հանրային ծառայությունների համարանիշ, իսկ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի փոխարեն՝ հանրային

ՍԴ-ն մերժեց Սամվել Հարությունյանի դիմումը

 Սահմանադրական դատարանը այսօր մերժեց թիվ 37 ընտրատարածքում ՀՀ ԱԺ  մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Սամվել Հարությունյանի դիմումը: Ըստ էության անփոփոխ մնաց մայիսի 11-ի թիվ 37 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին 31-Ա որոշումը, որն էլ հենց վիճարկում էր Ս. Հարությունյանը: Ս. Հարությունյանը չմասնակցեց ՍԴ որոշման հրապարակմանը, իսկ Aravot.am-ի հեռախոսային հարցին՝ ինչո՞վ կբացատրետք բացակայությունը, նա պատասխանեց,

Նախագահը վարչապետին «իդեալական» չի համարում

«Ես հեռու եմ այն մտքից, որ Տիգրան Սարգսյանը իդեալական վարչապետ է, ճիշտ այնպես, ինչպես որ ես իդեալական նախագահ չեմ, եւ նախարարներն էլ իդեալական չեն: Տիգրան Սարգսյանը պարկեշտ անձնավորություն է եւ այս տարիների ընթացքում, որպես վարչապետ, հսկայական փորձառություն է ձեռք բերել, եւ ապագա գործունեության համար դա շատ կարեւոր է»,- «Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ շաբաթ օրը կայացած ՀՀԿ

Հրաժեշտի պա՞հը

«Եթե այս գործընթացներին նայենք համընդհանուր հայաթափման ֆոնի վրա, երբ վերջին չորս ամսվա տվյալներով արդեն 60 հազար մարդ է լքել Հայաստանը, կտեսնենք, որ շատ արագ պետք է հրաժեշտ տանք այս իշխանությանը: Երկիր ենք կորցնում»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցին՝ ասաց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: Կարդացեք  «Առավոտ» օրաթերթ  

«Արագ ստանալ այն, ինչը պետք է Հայաստանից ստանան»

ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի այցի մասին – Ինչո՞վ է պայմանավորված ԱՄՆ պետքարտուղար տիկին Հիլարի Քլինթոնի երկրորդ այցը տարածաշրջան: Առաջինն ընդամենը երկու տարի առաջ էր: – ԱՄՆ պետքարտուղարի երկրորդ այցը տարածաշրջան ընդգրկում է մեզ համար շատ հետաքրքիր երկրներ՝ Թուրքիա եւ Ադրբեջան: Ուշագրավ է, որ այս ամենը կատարվում է սիրիական հիմնական սցենարի նախաշեմին: – Ո՞րն

Եվ ո՛չ մի սահման՝ չարությանը

Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։ Էսպես են ասում նրանք եւ ասում են խորը ցավով: Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկ։ Մեծ մասամբ, ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում

Միջին դիրքեր են զբաղեցնում

Բաթումում այսօր ավարտվում է կայծակնային շախմատի աշխարհի կանանց առաջնությունը, որին մասնակցում են նաեւ հայաստանցիներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Երեկ 50 շախմատիստուհիները խաղացել են նախատեսված 15 պարտիաներից ութը: Հարյուր տոկոսանոց արդյունքով մրցաշարային աղյուսակը վստահորեն գլխավորում է Ռուսաստանի ներկայացուցիչ Վալենտինա Գունինան: Էլինան եւ Լիլիթը վաստակել են 4,5-ական միավոր եւ ընթանում են, համապատասխանաբար, 18-րդ եւ 24-րդ հորիզոնականներում:

Հիլարին եկավ, խոսեց ու գնաց

Հիլարի Քլինթոնին հյուրերը ԱՄՆ դեսպանատանը սպասում էին 14:30-ից սկսած: Այնտեղ էին քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներ … Տիկին Քլինթոնը դեսպանատուն ժամանեց օդանավակայանից: Այստեղ նա մի 30 րոպե փակ դռների ետեւում զրուցեց ԱՄՆ դեսպանության, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության, Մեծ Բրիտանիայի դեսպանության, ԵԱՀԿ և ԵՄ գրասենյակների կողմից կազմակերպված համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակաբաշխության մրցանակակիրների հետ: Քլինթոնին ուղեկցում էր

Խաղում են Եվրոպայի մեծ օփենում

Զոլոտիյե Պեսկիում մեկնարկել է 50 հազար եվրո ընդհանուր մրցանակային ֆոնդով շախմատի Եվրոպայի անդրանիկ մեծ օփեն մրցաշարը, որին մասնակցող 224 շախմատիստներից 57-ը գրոսմայստեր է: Հայաստանը ներկայացնում են Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրայր Սիմոնյանը, Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Վահե Բաղդասարյանը, Նելլի Աղինյանը եւ Վլադիմիր Պողոսյանը: Առաջին տուրում մեր շախմատիստներից յոթը հաղթել են

Այլընտրանք` երրորդ ուժ «Միավորված հայեր» կուսակցության հայտարարությունը 2012 թ. մայիսյան ԱԺ ընտրությունների վերաբերյալ

2012թ. ԱԺ  ընտրությունները ցույց տվեցին, որ հայ ժողովրդի ստվար զանգվածը դեռ պատրաստ չէ արդար ու ժողովրդավարական ընտրությունների և ունակ է վաճառելու իր անկախությունը,  հիմնական իրավունքներն ու արժանապատվությունը: Պետությանն ու ազգաբնակչությանը կեղեքող օլիգարխները, նախորդ հինգ տարիների կողոպուտի  համը բերանում, կարողացան Աստծու և պետության աչքի առաջ ևս հինգ  տարով ժողովրդից գնել նրան իսկ կեղեքելու իրավունքը: Դա դեռ

Կենսաբանության քննությունից «կտրվել» է 19,9%-ը, ընդհանուր պատմությունից՝ 14,8, աշխարհագրությունից՝ 9,7

Հունիսի 1-ին Հայաստանի բոլոր մարզերում ձեւավորված քննակենտրոններում դիմորդները քննություն հանձնեցին կենսաբանություն (1938 դիմորդ), աշխարհագրություն (392 դիմորդ) եւ ընդհանուր պատմություն (397 դիմորդ) առարկաներից: Իսկ այսօր արդեն դրանց արդյունքները հայտնի են: Ընդ որում, կենսաբանության քննությունից բացակայել է 76, Ընդհանուր պատմությունից՝ 18, Աշխարհագրությունից՝ 10 դիմորդ: Կենսաբանություն առարկայի միջին միավորը 11,4 է, Ընդհանուր պատմությանը՝ 12,2 աշխարհագրությանը 12,3: Կենսաբանության քննությունից

70-ամյա կնոջը բռնաբարելու փորձ կատարած 24-ամյա երիտասարդը դատապարտվեց 2 տարի 8 ամիս ազատազրկման

 Հունիսի 4-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր` Ռաֆիկ Մելքոնյան) Իջեւան քաղաքի 24-ամյա բնակիչ, նախկինում գողության համար դատված, ամուրի Վազգեն Օհանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34/138 հոդվածի 1-ին մասով եւ 147 հոդվածի 1-ին մասով դատապարտեց 2 տարի 8 ամսվա ազատազրկման: Գործով մեղադրող Ներսես Չիլինգարյանը դատարանից պահանջել էր ամբաստանյալին ազատազրկել 4 տարի ժամանակով: Վ. Օհանյանը 2011թ. հոկտեմբերի

Երուսաղեմից վերադարձան լի հոգևոր ներդաշնակությամբ

«Մտածում էի, որ Երուսաղեմը ոչինչ չփոխեց իմ մեջ, բայց քիչ-քիչ զգում եմ, որ չէ, փոխեց. իմ ամենամեծ թերությունն էր ներել չկարողանալու հատկությունը, ներում եմ: Իսկ ասում են` մարդիկ չեն փոխվում: Բայց չէ, որ Աստծո համար անկարելի բան չկա: Ու ես դա հասկացա»,- ասում է 28-ամյա Հեղինե Մարգարյանը, որ վերջերս է վերադարձել Երուսաղեմից: Ուխտագնացությունը Ավետյաց երկիր`

Արմեն Մարտիրոսյան. Գրքի «տաշի-տուշի» ենք անում, բայց գրքից չենք խոսում (Տեսանյութ)

«Հայելի» ակումբի այսօրվա հյուրերն էին «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, գրող Կարեն Անտաշյանը եւ գրաքննադատ Հասմիկ Հակոբյանը, ովքեր խոսեցին գրահրատարակչության ներկա խնդիրներից եւ նոր ԱԺ-ից ունեցած ակնկալիքներից: Արմեն Մարտիրոսյանը համաձայն չէր այն մտքի հետ, թե միայն կառավարությունից է կախված գրահրատարակչության խնդիրների լուծումը. «Ինչքան հետամուտ լինենք, այնքան ընթացքն արդյունավետ կլինի: Մենք արդեն ցույց

Մանուկ Մկրտչյանը ձեռքը սեղանին չի խփի. Թող պատասխան տան շտեմարանի վրա աշխատած 16 հոգին

Aravot.am-ը Գնահատման եւ թեստավորման կենտրոնի խորհրդի նախագահ, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանից հետաքրքրվեց՝ իսկապե՞ս թեստերում միայն Շտեմարաններից ներառված հարցերն են, չնայած շրջանառվում են այլ կարծիքներ եւս: «Այո 100 %-ով»,- վստահեցրեց ԳԹԿ նախկին տնօրենն ու ներկայիս խորհրդի նախագահը: Իսկ արժե՞ր շտեմարանների դեմ այդքան «պայքարելուց» հետո կրկին վերադարձ կատարել դեպի շտեմարանները: «Սա ուրիշ տեսակի շտեմարան է, ու այսօրվա

«Ժառանգության» նախկին պատգամավորների նոր աշխատատեղերը

«Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավորներն առաջիկայում աշխատանքի կանցնեն պետական կառույցներում: Արմեն Մարտիրոսյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ ինքը հավանաբար կդասավանդի Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում: Իսկ Անահիտ Բախշյանն էլ հաստատել է այն տեղեկությունները, որ ինքը կաշխատի կրթական ոլորտում: Մեր թղթակցի հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը նրան ինչ-որ

Ադրբեջանից փորձել է հայկական տարածք ներխուժել դիվերսիոն խմբավորում

Ս.թ հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը, ԱՀ ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով  նախօրեին ձեռնարկած սադրիչ գործողությունը, փորձել են կրկին անգամ խախտել ՀՀ պետական սահմանը: ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակայքում Ադրբեջանից փորձել է հայկական տարածք ներխուժել 15-20 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խմբավորում: Հայ դիրքապահների զգոնության շնորհիվ դիվերսիոն խումբը հայտնաբերվել է, և ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել

Շմայս. Խելոք են, կգան ընտրության

Հատվածներ Առաքել Մովսիսյանի հարցազրույցից:  – Պրն Մովսիսյան, կարծիք կա, որ հրատապ կերպով լծվել եք նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին։ Ինչո՞ւ եք այդքան շտապում, ինչ–որ բա՞ն է պատահել ՀՀԿ–ի ներսում, ոնց որ շատ խառն եք։ – Ախր էդ բաները որտեղից եք իմանում, տենց էլ չենք հասկանում։ Օրը ցերեկով հո՞ դուք խաթա չեք մեր գլխին։ Բայց ասեմ իմանաս.

ՁՈՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԻՆ

Ի՞նչ ենք անում մանդարինն ու կիտրոնը, Երբ վերստին դատարկ մնաց կենտրոնը:

Ուղիղ միացում. Արման Մելիքյանն ու Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ «Դեմ առ դեմ»

Aravot.am կայքում դիտեք «Բաց հասարակության  հիմնադրամներ- Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 10-րդ թողարկումը: Հաղորդաշարի հյուրերն են ԼՂՀ նախկին արտգործնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը եւ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Քննարկման թեման է սահմանային վերջին միջադեպը եւ դրա հնարավոր հետեւանքները: aravot on livestream.com. Broadcast Live Free

Լույս է տեսել Գեղարքունիքի մարզի տուրիստական ուղեցույցը

Հրատարակվել է Գեղարքունիքի մարզի ուղեցույց, որը ներառում է մարզի 5 քաղաքները: Ուղեցույցում տեղ են գտել քաղաքների նկարագրությունը, քաղաքների պստկերավոր քարտեզները: Գրքույկի այցելություներ բաժնում տեղ են գտել յուրաքանչյուր քաղաքի տեսարժան վայրերը` համապատասխան երթուղային ճանապարհածախսով, լուսանկարներով: Ուղեցույցում կան նաեւ քաղաքային ու գյուղական համայնքների գիշերակացները, հյուրատները, քոթեջները եւ հյուրընկալ ընտանիքները: Տուրիստի համար այստեղ մատչելի ներկայացված են համայնքների մասին

Ալեքսանդր Արզումանյան. «Ես 16 տարեկան կույս չեմ, որ մեկնումեկից նեղանամ»

Հատված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանի հետ հարցազրույցից: – «Ազատ դեմոկրատներ»-ի պահվածքից երեւում է, որ նեղացած է իր գործընկերոջից՝ «Ժառանգություն» կուսակցությունից: – Ես 16 տարեկան կույս չեմ, որ մեկնումեկից նեղանամ, նեղանալը քաղաքական կատեգորիա չէ։ Ես ոչ մեկից չեմ նեղանում, ինքնաբավ քաղաքական գործիչ եմ՝ ամբողջ կյանքս քաղաքականության մեջ անցկացրած։ Եթե ասելիք ունեմ, հրապարակային ասում եմ

Օձերն ակտիվացել են

Հունիսի 4-ին, ժամը 12.12-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյանի Սևանի 16 հասցեում գտնվող գազի գրասենյակում օձ են նկատել և անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցը և հատուկ մասնագետը: Մասնագետի կողմից տարածքն ուսումնասիրելուց հետո օձ չի հայտնաբերվել: *** Նույն օրը, ժամը 21.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ թաղամասի 7-րդ

«Քիչ է թե ադրբեջանական կողմը հարձակվել է մեզ վրա, դեռ մի բան էլ տիկին Քլինթոնը մեզ է կոչ անում ուժ չկիրառել»

ԱՄՆ պետքարւոուղար Հիլարի Քլինթոնի՝ Հայաստան կատարելիք այցին ընդառաջ՝ ադրբեջանական կողմը խոշոր դիվերսիոն գործողություն իրականացրեց, որի արդյունքում, ինչպես հայտնի է, ունեցանք 3 զոհ եւ 6 վիրավոր։ Բնականաբար, ժամկետը հատուկ էր ընտրված եւ իր մեջ որոշակի մեսիջ էր պարունակում՝ ուղղված թերեւս առաջին հերթին ամերիկյան կողմին։ Ընդ որում, չի բացառվում, որ դիվերսիան հենց Քլինթոնի՝ տարածաշրջանային այցի ընթացքում իրագործելով՝

Ընտրակաշառքի «մուռն են հանում»

Շուկայում որոշ ապրանքատեսակների գների բարձրացում է նկատվել։ Մասնավորապես, թանկացել են բրինձը, հնդկաձավարը, մակարոնեղենը։ Վերջին երկու ամսվա ընթացքում բարձրորակ ալյուրի 50 կգ-անոց պարկի մեծածախ գինը բարձրացել է ավելի քան երկու հազար դրամով։ Այս վերջին թանկացումը ներկրողները պայմանավորել են դոլարի փոխարժեքի բարձրացմամբ։ Շիրակի մարզի հացի փռերն արդեն 10 օր ալյուրը գնում են «նորացված» գներով, բայց հացի գինը

Հայկական կողմը 5 ադրբեջանցի զինվորի է ոչնչացրել

Այսօր առավոտյան` Ադրբեջանի ժամանակով ժամը 06.30-ին, շփման գծում` Տավուշի մարզի հատվածում, հայկական զինված ուժերը ոչնչացրել է 4 ադրբեջանցի զինծառայողի: Եվս մեկ ադրբեջանցի մահացու վիրավորում է ստացել և ավելի ուշ մահացել: Հիշեցնենք, որ երեկ` ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Հայաստան այցից ժամեր առաջ, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտելով շփման գծում հաստատված հրադադարի

Չորս քամիների երեք զոհերը

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունենում հերթական դիվերսիան, որը արժենում է 3 հայ զինծառայողի կյանք: Այն, որ Հայաստանի իշխանությունը պետք է այդ մասին միանգամայն հստակ և կոնկրետ հարցադրումներ անի Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջ` կասկածից վեր է: Կասկածից վեր է նաև այն, որ հերթական դիվերսիայի համար պատասխանատվություն կրում են նաև Մինսկի խմբի համանախագահները, քանի որ շարունակվող

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930