Օրվա լրահոսը

Ընդհանուր պատմության առաջադրանքները թեթեւացրե՞լ են

Այս տարի ընդհանուր պատմություն առարկայի միասնական քննությունից 2 հոգի 20 միավոր է ստացել, եւ սա այն դեպքում, երբ ավանդաբար դիմորդները այս քննությունից շատ բարձր չեն ստանում: Ի դեպ, 2010-ին նույն առարկայից որեւէ մեկը 20 չի վաստակել, եւ նվազագույնի շեմը  չի հաղթահարել 5,8 %-ը: 2009-ին ընդհանուր պատմություն առարկայի քննությունից «կտրվել» էր 15,4%-ը,  20, 19,75, 19,5 եւ

ՀՌԱԿ ատենապետը համակրում է ՀՀ նախագահին (Տեսանյութ)

ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը այն կարծիքին է, որ ԱԺ ընտրություններում ՀԱԿ-ի ընտրազանգվածի նվազման պատճառներից մեկն էլ իշխանությանն ուղղված քննադատությունն ու վիրավորանքներն էին: «Մեր ժողովրդի ներսում դժգոհությունները շատ- շատ են : Նրանք մտածեցին, որ եթե այդ դժգոհությունները հրահրեն , առավել եւս, որ դրանց շուրջ պտտվի իրենց ամբողջ խոսակցություններն ու քարոզարշավը, ժողովուրդն իրենց ավելի շատ ձայն կտա,

Քոչարյանը կխոսի՞

Կառաջադրվի՞ արդյոք Ռոբերտ Քոչարյանը 2013թ Նախագահի ընտրություններում։ «Ես կարծում եմ` դուք դեռ առիթ կունենաք իրեն հարցնելու»,- ի պատասխան մեր հարցի՝ ասաց Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը` կոնկրետ պատասխան չտալով, թե նախկին նախագահը պատրաստվո՞ւմ է ասուլիսով հանդես գալ : Մանրամասն՝ կարդացեք այստեղ

ՀՌԱԿ-ը կվերականգնի բարոյական կապիտալը

Հայաստանի ռամկավար  ազատական եւ Արմենական- ՌԱԿ կուսակցությունները սկսել են ներքին կազմակերպչական աշխատանքներ: Այսօր այս մասին «Ուրբաթ» ակումբում ասաց ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը.«Կուսակցությունը 2003-ից հետո չի մասնակցել համապետական ընտրությունների եւ մյուս կողմից կան բազմաթիվ կառույցներ, որոնք բարձիթողի վիճակում են գտնվել, նրանք կապ չեն ունեցել վարչությունների հետ:  Հիմա, քանի որ,  2 տարբեր կառույցներ միավորվել են, ուրեմն պետք

Խաչատրյանական մրցույթը կմեկնարկի կոմպոզիտորի շիրիմին այցի գնալուց հետո

«2003 թվականից Երեւանում անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը: Այն նպատակ է ունեցել բացահայտել դաշնամուր, ջութակ եւ թավջութակ գործիքներին տիրապետող երիտասարդ երաժիշտների տաղանդը: 2011 թվականից դրան սկսեցին մասնակցել նաեւ կոմպոզիտորները»,- այսօր մշակույթի նախարարությունում կայացած  ասուլիսի ժամանակ ասաց փոխնախարար Արթուր Պողոսյանը: Այս տարի եւս Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը անցկացվելու է հունիսի 6-13-ը: Տարիների ընթացքում

Վկան չկարողացավ բացատրել իր ցուցմունքում գրված «նսեմացնել» բառի իմաստը

Հունիսի 5-Ին Իջեւանում կայացավ Արտակ Նազարյանի մահվան գործով դատական հերթական նիստը: Նիստը սկսվելուց առաջ «Բանակն իրականում» շարժման ակտիվիստները դատարանի շենքի առաջ արդար դատաքննության, արտագնա նիստերը Երեւանում անցկացնելու պահանջներով պաստառներ էին պարզել: Շարժման ակտիվիստների հետ երկու արտասահմանցի, հավանաբար` ամերիկացի, իրավաբաններ կային: Նիստի ընթացքում շարունակվեց գործով վկա Արթուր Մկրտչյանի հարցաքննությունը: Վկան ցուցմունքներ էր տալիս ցածր ձայնով, մի

Նկատողություններ եւ դահլիճից վտարում՝ ՀԱԿ ակտիվիստների դատավարությանը

 «Ի՞նչը դրդեց, որ դուք պոկեք ոստիկանի ուսադիրները»,- Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ՀԱԿ ակտիվիստների դատավարության ժամանակ, այս հարցը ակտիվիստ Արտակ Կարապետյանին տվեց մեղադրող կողմը: Հարցը լսելուն պես դահլիճում ծիծաղեցին, ինչը բարկացրեց դատավոր Գագիկ Պողոսյանին, որը հորդորեց՝ եթե դահլիճում հավաքվածներիդ թվում է, թե կինոթատրոն եք եկել, ծիծաղում եք, ես կարող եմ բոլորիդ

Թուրքական մամուլում հայերն օրակարգի առաջին տեղում չեն

Իզմիրի տնտեսական համալսարանի զանգվածային հաղորդակցության ֆակուլտետի դասախոս, ազգությամբ թուրք Այսուն Աքանը «Լրատվամիջոցների դերը հայ-թուրքական հարաբերությունների արդի փուլում» թեմայով կլոր սեղանի  ժամանակ ներկայացրեց թուրքական լրատվամիջոցներում իրականացրած մոնիթորինգի արդյունքները: Աքանը խոսելով թուրքական մամուլում Հայաստանի կարեւորության մասին, նշեց. «Հրանտ Դինքը, 1915 թվի ցեղասպանությունն ու հայը շատ կարեւոր խնդիրներ են եղել Թուրքիայում, սակայն օրակարգի ամենագլխավոր հարցերը դրանք չեն մամուլում,

Սերժ Սարգսյանի վերընտրությունը խնդրահարույց չի լինի, կարծում է Economist Intelligence Unit-ը

Բրիտանական Economist Intelligence Unit (EIU) կենտրոնը կարծում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքերը կայուն են: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Հայաստանում մասին մայիսին թողարկված զեկույցում EIU-ն նշում է, որ «ամենայն հավանականությամբ, նախագահ Սարգսյանը կվերընտրվի երկրորդ ժամկետով»: «Բարգավաճ Հայաստանը» Հանրապետական կուսակցության կողմից որոշ ճնշման տակ էր գտնվում` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած կապերի պատճառով: ՀՀԿ մի քանի

Բրիտանացի ռոք աստղերը կօգնեն Գյումրիի թիվ 6 դպրոցին

Այսօր «Մեդիամաքսի» գրասենյակում տեղի ունեցած ասուլիսին քննարկվեց Գյումրիի թիվ 6 դպրոցի վերակառուցման ծրագրիրը եւ ցուցադրվեց 2 ֆիլմ` Deep Purple խմբի վոկալիստ Իէն Գիլանի մասնակցությամբ: Հայռուսգազարդի հովանավորությամբ թողարկված  DVD-ի սկավառակի վրա ներկայացված էին՝ «Deep Purple-ի Իէն Գիլանը պատմում է Շոպենի պատմությունը» եւ  «Տան պատկերները»: Վերջին ֆիլմը պատմում է Իէն Գիլանի եւ Հայաստանի հոգևոր կապի մասին: Գիլանը

Կարկուտը 100-ավոր միլիոն դրամի վնաս է հասցրել Սյունիքի գյուղերին

Վերջերս Սյունիքի մարզում տեղացած ուժեղ կարկուտից բավականին մեծ վնասներ են կրել Կապանի, Մեղրու եւ Գորիսի տարածաշրջանների գյուղերը: Մարզում ստեղծված հանձնաժողովը եղել է տուժած գյուղերում, հաշվարկել գյուղատնտեսությանը հասցրած վնասներն ու ուղարկել գյուղնախարարություն: Ըստ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի` միայն Գորիսի տարածաշրջանի գյուղերին հասցրած վնասը հասնում է մոտ 200 մլն դրամի: «Գորիսի տարածաշրջանի

Միքայել Զոլյան. «Ամբողջովին դրական նյութեր թուրքերի ու Թուրքիայի մասին չի եղել»

 «Լրատվամիջոցների դերը հայ-թուրքական հարաբերությունների արդի փուլում» թեմայով հրավիրված «կլոր սեղանին» մասնակցում էին հայ եւ թուրք մասնագետներ, որոնք անդրադարձան հայկական եւ թուրքական մամուլում լրատվամիջոցների կողմից Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լուսաբանմանը: Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Միքայել Զոլյանը ներկայացնելով անցկացրած մոնիտորինգի արդյունքները, որի համար ընտրվել է 3 հեռուստաընկերություն` «Հ1», «Երկիր մեդիա», «Կենտրոն», եւ 3 օրաթերթ՝ «Առավոտ», «Ժամանակ», «Ազգ», նշեց. «

ՀԱԿ ակտիվիստին՝ ձեզ «Լեւոնական» են ասել, վիրավորվե՞լ եք

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին շարունակվում է ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը: Իր ցուցմունքում Արտակ Կարապետյանը պատմեց, որ ինքը Կարապի լճի մերձակայքում մոտեցել է, որ պարզի, թե ինչ է կատարվում: Արտակը նաեւ պատմեց, որ ինքը լսել է, թե ինչպես են երկու ոստիկանները իրենց ասում՝ «սրանք լեւոնականներ են, կամ լեւոնականները եկան»: Մեղադրող

Փորձագետ. Շահագործվող կարուսելներն անվտանգ են

Եղանակի տաքանալուն պես ակտիվանում է զբոսայգիներում տեղադրված ատրակցիոնների,կարուսելների շահագործումը: Արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը վստահեցնում է` ներկայումս Երեւանի տարբեր հատվածներում գործող ատրակցիոններն անցել են տեխնիկական փորձաքննություն եւ անվտանգ են: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասաց կենտրոնի տնօրենի տեղակալ Վլադիմիր Հովսեփյանը: Նրա խոսքերով` տեխնիկական անվտանգության ռեեստրում գրանցված են թվով 114 կարուսելներ ամբողջ հանրապետության տարածքում,

«Ոչ մի ուսանող վարձի պատճառով չի զրկվել սովորելուց»

Հավաստիացնում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի վարչաֆինանսական տնօրեն Վաղարշակ Մեյրոյանը ԿԳ նախարարության պաշտոնական edu.am-ում տեղադրված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ոլորտի ներկա իրավիճակի եւ Բոլոնիայի գործընթացի համատեքստում բարեփոխումների իրականացման ընթացքի վերաբերյալ վերլուծության» հիմնական առաջարկներից մեկն այն էր, որ բարեփոխումների համար success story կարող է հանդիսանալ Ֆրանսիական համալսարանը: Այս թեմայով զրուցեցինք Հայաստանում Ֆրանսիական համալսարանի վարչաֆինանսական տնօրեն Վաղարշակ

Մեր Ժաննան Ֆրիսկեի պես չի մերկանա

Հայ երգչուհին գերադասում է կատարումներով ցնցել Վերջերս Մոսկվայում հրատարակված «Ով ով է շանսոնում» գրքում ճանաչված շանսոնյեների թվում ներառված է Ժաննայի անունը, ինչն էլ առիթ հանդիսացավ «Առավոտի» ու երգչուհու առաջին հանդիպման համար, ինչպես եւ՝ անդրադարձ երգարվեստի շանսոն ոճին, որ սկիզբ առնելով առաջին աշխարհամարտից հետո, իր մեջ ներառեց նախորդ դարերից սկիզբ առած քաղաքային երգը, այդ թվում՝ ռոմանսը,

Բնապահպանական խնդիրների պատճառով երեխաների ատամներն են սևանում, մազերի մեջ սնդիկ և մկնդեղ է հայտնաբերվում

Այսօր շրջակա միջավայրի պահպանության օրն է: Ուստի բնապահպան «Էկոլուր» հ/կ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը լրագրողների հետ հանդիպմանը բարձրաձայնեց մի շարք բնապահպանական խնդիրներ: Բնապահպանի հիմնական մտահոգությունը հանքարդյունաբերության բուռն զարգացումն է՝ բացասական հետևանքներով: Ի. Զարաֆյանին հատկապես մտահոգում է վերջին ամիսներին կառավարության կողմից ընդունված հողերի կատեգորիայի փոփոխությունները, որով գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիան իջեցվում է ընդերքօգտագործման` ՀԷԿ-եր կառուցելու համար:Նրա խոսքով,

Մենսուր Աքգյուն. «Հայաստանը Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելու նպատակով մի փոքր քայլ պետք է անի»

 Aravot.am-ը Համաշխարհային քաղաքական զարգացումների հետազոտման կենտրոնի տնօրեն, ազգությամբ թուրք Մենսուր Աքգյունից, որն այս օրերին Ստամբուլից Երեւան է ժամանել եւ մասնակցում է հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող «կլոր սեղանին», հետաքրքրվեց, թե ինչ է մտածում հունիսի 4-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում հերթական անգամ ադրբեջանական կողմից շփման գծում խախտած  հրադադարի ռեժիմի մասին, որտեղ հակառակորդը փորձել է ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան

«Ոչ թե չեն գալիս կամ մտածում են՝ ամոթ է, այլ չեն բարձրաձայնում այդ մասին»

Մասնագետի պնդմամբ՝ հայ հասարակությունը հաղթահարել է հոգեբանին չդիմելու խոչընդոտները Որդու մահից երեք տարի անց էլ վանաձորցի Նունե Ալավերդյանի հոգեկան ապրումները չեն լքել նրան: Թեեւ որդու կորստի ցավը փորձում է մեղմել նրա մանկահասակ երեխաների աչքերի փայլով, այնուամենայնիվ, հասկանում է, որ այդպես հոգեկան ապրումները ժամանակավոր են բթանում: «Ժամանակ եմ տրամադրում նրանց, խաղում եմ հետները, սիրում, բայց մեկ

Մինչ օրս մայրը չգիտի որդու վարակման պատճառը

Վանաձորցի Սուսաննա Անտոնյանը դիմել է ՀՀ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով վերացնել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության կենտրոնական քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Պողոսյանի կայացրած քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը: Վանաձորցի կնոջ համար դատարանում քննիչի որոշումը վիճարկելը հույս է՝ պարզելու համար որդու՝ Արման Անտոնյանի

«Պետության իրավիճակի մասին»

Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը  «Ժառանգություն» կուսակցության 8-րդ համագումարում  Հարգելի հայրենակիցնե´ր, սիրելի համաքաղաքացինե´ր: Այս վերջին շրջանը բոլորիս համար բացահայտեց մեր երկրի որակների ողջ տարրապատկերը: Մի քանի ամիսների ընթացքում մենք տեսանք, որ մեր երկրում, այնուամենայնիվ, հարյուր հազարներով կան Հայաստանի քաղաքացիներ, ովքեր պատրաստ են մերժել փողի, ճնշման, գայթակղության, սպառնալիքի մեթոդաբանությունը եւ քվեարկել խղճի եւ քաղաքացիական գիտակցության համապատասխան: Եվ սա արժեք

Սեփականատերերն իրենց բերքի մասին տվյալներ չեն տալիս

Այդ պատճառով էլ իշխանությունները չե՞ն կարողանում հաշվարկել ու վնասները փոխհատուցել Մեր երկիրը վտանգավոր կարկտահարության տարածք է: Հենց կարկտահարումից պաշտպանվելուն է կոչված Հայաստանի հակակարկտային ծառայությունը (ՀՀԿԾ): Ծառայության պետն է Ռոբերտ Հովսեփյանը: Կառույցը հակակարկտային գործունեությունն իրականացնում է 118 ռադիոմոդեմային գազագեներատորային կայանքներով: Դրանք տեղակայված են Արարատի, Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում: Միայն ընթացիկ տարվա անցած ժամանակահատվածում 140 հազար 211

Սոցքարտին կփոխարինի հանրային ծառայությունների համարանիշը

2012 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ է մտել «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքը, որով ուժը կորցրած է ճանաչվել «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ 2012 թվականի հունիսի 1-ից սոցիալական ապահովության քարտի փոխարեն քաղաքացիներին հատկացվում է հանրային ծառայությունների համարանիշ, իսկ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի փոխարեն՝ հանրային

ՍԴ-ն մերժեց Սամվել Հարությունյանի դիմումը

 Սահմանադրական դատարանը այսօր մերժեց թիվ 37 ընտրատարածքում ՀՀ ԱԺ  մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Սամվել Հարությունյանի դիմումը: Ըստ էության անփոփոխ մնաց մայիսի 11-ի թիվ 37 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին 31-Ա որոշումը, որն էլ հենց վիճարկում էր Ս. Հարությունյանը: Ս. Հարությունյանը չմասնակցեց ՍԴ որոշման հրապարակմանը, իսկ Aravot.am-ի հեռախոսային հարցին՝ ինչո՞վ կբացատրետք բացակայությունը, նա պատասխանեց,

Նախագահը վարչապետին «իդեալական» չի համարում

«Ես հեռու եմ այն մտքից, որ Տիգրան Սարգսյանը իդեալական վարչապետ է, ճիշտ այնպես, ինչպես որ ես իդեալական նախագահ չեմ, եւ նախարարներն էլ իդեալական չեն: Տիգրան Սարգսյանը պարկեշտ անձնավորություն է եւ այս տարիների ընթացքում, որպես վարչապետ, հսկայական փորձառություն է ձեռք բերել, եւ ապագա գործունեության համար դա շատ կարեւոր է»,- «Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ շաբաթ օրը կայացած ՀՀԿ

Հրաժեշտի պա՞հը

«Եթե այս գործընթացներին նայենք համընդհանուր հայաթափման ֆոնի վրա, երբ վերջին չորս ամսվա տվյալներով արդեն 60 հազար մարդ է լքել Հայաստանը, կտեսնենք, որ շատ արագ պետք է հրաժեշտ տանք այս իշխանությանը: Երկիր ենք կորցնում»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցին՝ ասաց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: Կարդացեք  «Առավոտ» օրաթերթ  

«Արագ ստանալ այն, ինչը պետք է Հայաստանից ստանան»

ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի այցի մասին – Ինչո՞վ է պայմանավորված ԱՄՆ պետքարտուղար տիկին Հիլարի Քլինթոնի երկրորդ այցը տարածաշրջան: Առաջինն ընդամենը երկու տարի առաջ էր: – ԱՄՆ պետքարտուղարի երկրորդ այցը տարածաշրջան ընդգրկում է մեզ համար շատ հետաքրքիր երկրներ՝ Թուրքիա եւ Ադրբեջան: Ուշագրավ է, որ այս ամենը կատարվում է սիրիական հիմնական սցենարի նախաշեմին: – Ո՞րն

Եվ ո՛չ մի սահման՝ չարությանը

Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։ Էսպես են ասում նրանք եւ ասում են խորը ցավով: Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկ։ Մեծ մասամբ, ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում

Միջին դիրքեր են զբաղեցնում

Բաթումում այսօր ավարտվում է կայծակնային շախմատի աշխարհի կանանց առաջնությունը, որին մասնակցում են նաեւ հայաստանցիներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Երեկ 50 շախմատիստուհիները խաղացել են նախատեսված 15 պարտիաներից ութը: Հարյուր տոկոսանոց արդյունքով մրցաշարային աղյուսակը վստահորեն գլխավորում է Ռուսաստանի ներկայացուցիչ Վալենտինա Գունինան: Էլինան եւ Լիլիթը վաստակել են 4,5-ական միավոր եւ ընթանում են, համապատասխանաբար, 18-րդ եւ 24-րդ հորիզոնականներում:

Հիլարին եկավ, խոսեց ու գնաց

Հիլարի Քլինթոնին հյուրերը ԱՄՆ դեսպանատանը սպասում էին 14:30-ից սկսած: Այնտեղ էին քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներ … Տիկին Քլինթոնը դեսպանատուն ժամանեց օդանավակայանից: Այստեղ նա մի 30 րոպե փակ դռների ետեւում զրուցեց ԱՄՆ դեսպանության, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության, Մեծ Բրիտանիայի դեսպանության, ԵԱՀԿ և ԵՄ գրասենյակների կողմից կազմակերպված համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակաբաշխության մրցանակակիրների հետ: Քլինթոնին ուղեկցում էր

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930