Օրվա լրահոսը

Տիկին Քլինթոնը փաստորեն Սերժ Սարգսյանին լրացուցիչ ծախսի տակ է գցում

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, թե «Մենք հավատացած ենք, որ Հայաստանը… ամեն ինչ կանի, որ հաջորդ ընտրությունները լինեն էլ ավելի թափանցիկ ու ազատ»։ «ՉԻ»- Եթե այն, ինչ տեղի է ունեցել մայիսի 6-ին, համարվում է «ազատ ու թափանցիկ», ապա կարելի է պատկերացնել, թե որն է լինելու «էլ ավելի թափանցիկ ու ազատ»-ը։ Դա երեւի նշանակում

ՀՀԿ-ական պատգամավորը Քլինթոնի հետ հանդիպման մասին. «Որոշ մանրամասներ են քննարկվել, որոնք չեն բարձրաձայնվում»

 «Այս այն հարցն է, որտեղ ես ձեռնպահ կմնամ պատասխանել»,- Aravot.am-ի հարցին` նախագահ Սարգսյանի եւ ԱՄՆ պետքարտուղար տիկին Հիլարի Քլինթոնի հանդիպման մասին պաշտոնական ծանուցումն ընթերցելով ի՞նչ տպավորություն ստացաք, ի՞նչ հարցեր են քննարկել ԱՄՆ պետքարտուղարն ու ՀՀ նախագահը, պայմանավորվածություններ ձեռք բերվե՞լ են, ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Նա նաեւ հրաժարվեց

ՊՆ նախկին նախարար. «Մենք Ադրբեջանից թույլ չենք»

Հատված ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապեւո Միքայել Հարությունյանի հետ հարցազրույցից: – Պարոն Հարությունյան, հակառակորդը կարողանում է շատ հեշտ ներխուժել Հայաստանի տարածք եւ իր հետեւից զոհեր ու վիրավորներ թողնել։ Որպես նախկին նախարար՝ խնդրում եմ ասեք՝ ինչն է պատճառը, որ հայկական կողմը չի կարողանում զսպել դիվերսիոն խմբերի գործողությունները։ – Նրանք փորձում են ցույց

Մյասնիկյան պողոտան փակվելու է

Հունիսի 7-ին, առավոտյան ժամը 8.00-ից, ասֆալտապատման աշխատանքների պատճառով 3 օրով փակվելու է Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող թունելից մինչև Գայի պողոտա ճանապարհահատվածը: Վարորդներին առաջարկում ենք  շրջանցել հիշյալ հատվածը և Նոր Նորք  բարձրանալ Դավիթ Բեկի ու Դավիթ Անհաղթի փողոցներով կամ Նորքով: ՀՀ ոստիկանություն

Բոլշևիկյան դեժավյու

Վերջին ամիսներին լրատվամիջոցներով լուսաբանվող` Հանրապետական կուսակցության խորհրդի և գործադիր մարմնի նիստերին հետևողները չեն կարող պարբերական դեժավյուի վիճակ չապրել, հատկապես` եթե հիշում են խորհրդային ժամանակներն ու կոմունիստական կուսակցության իշխանության տարիները: Անընդհատ թվում է` խոսքը կոմկուսի կենտկոմի լիագումար նիստերի` պլենումների մասին է, որոնց ընթացքում երկրի և ժողովրդի համար նույնպես «ճակատագրական» որոշումներ էին կայացվում, կադրային կարևորագույն խնդիրներ լուծվում: Իսկ երեկոյան պետական «վրեմյաները»պաթոսով հաղորդում

Կարծես իրենք մեր երկրից չեն, ինչ-որ ուրիշ տեղ են, ու այդ ուրիշ տեղից Բերդավանն ու Չինարին էնքան հեռու են թվում

Նախօրեին թշնամու ձեռնարկած նախահարձակ գործողությունների ու սահմանում տեղի ունեցածի մասին տեղեկությունները իսկապես հուզել էին բազմաթիվ քաղաքացիների։ Շատերը՝ աշխատավայրում, բակերում, տրանսպորտում այդ մասին էին խոսում, միմյանց հետ քննարկում էին լսած տեղեկությունները։ Բայց ի՛նչն է հետաքրքիր, եթե ոչ՝ տարօրինակ. քաղաքական շրջանակներն, ըստ էության, պասիվ կեցվածք դրսեւորեցին։ Երկրում, որտեղ պաշտոնապես գրանցված է 70-ից ավելի կուսակցություն, կա առնվազն 6

Ինչն է խանգարում, որպեսզի մեր իրավապահները կամ փրկարարները շուրջօրյա հերթապահություն իրականացնեն Կիեւյան կամրջի վրա

Անցած երկու օրերի ընթացքում երկու արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում, կանխվել են 21-ամյա եւ 20-ամյա երիտասարդ աղջիկների՝ Կիեւյան կամրջից նետվելու փորձերը։ Նախօրեին դա հաջողվել է հերթապահություն իրականացնող ոստիկանության աշխատակցին, իսկ երեկ էլ երթուղայինով անցնող անցորդին, որը, նկատելով կամրջի բազրիքին կանգնած ադջկան, շտապ կանգնեցրել է երթուղայինն ու վազելով հասցրել վերջին վայրկյանին բռնել ցատկող աղջկան։ Մի

Բարգավաճի վարքը դեռ անհասկանալի է

ԱԺ կանոնակարգ-օրենքի 14-րդ հոդվածի 1.1 կետում հստակ գրված է. «Խմբակցությունը համարվում է ընդդիմադիր, եթե խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ, եւ խմբակցության ստեղծած առանձին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքը կազմած կուսակցություններից որեւէ մեկի առաջադրած անձ կառավարության կազմում ընդգրկված չէ»։ Եթե ԲՀԿ-ն հստակ չհայտարարի՝ ինքը ընդդիմություն է, թե՝ ոչ,

Նազիկ Ավդալյանն ամուսնանում է

Հունիսի 8-ին «Օջախ» ռեստորանում կայանալու է ծանրամարտի աշխարհի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանի ամուսնության արարողությունը: Ճանաչված մարզուհու ամուսինը՝ Էրիկ Կարապետյանը, նախկինում նույնպես ծանորդ է եղել: Նա հանդես է եկել 85 եւ 94 կիլոգրամ քաշային կարգերում եւ սպորտի վարպետ է: Aravot.am-ի տեղեկություններով պսակադրության արարողության հրավեր ուղարկվել է շուրջ 300 մարդու: Ապագա ամուսիններն առայժմ չցանկացան խոսել այլ մանրամասների

Մովսես գյուղի բնակիչ. աննախադեպ ակտիվ են ադրբեջանական կողմի կրակահերթերը, իսկ հայկական կողմը հակահարված է տալիս անհամեմատ «համեստորեն»

Նախօրեի գիշերը Տավուշի մարզի Չինարի եւ Բերդավան գյուղերի մոտ տեղակայված դիրքերի մոտ ադրբեջանական երկու դիվերսիոն խմբերի հարձակումներից հետո հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Երեկ կեսօրին հակառակորդն անընդմեջ գնդակոծել է Մովսես գյուղի մոտ գտնվող հայկական դիրքերը։ Գյուղի բնակիչները երեկ ողջ օրն անցկացրել են կամ տներում, կամ նկուղներում՝ ավազով լի պարկերի պատնեշների ետեւում։ Գյուղապետ

Դատական նիստերի քարտուղարը հետաձգում է նիստը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը դատարան չէր ներկայացել վատառողջ լինելու պատճառով: Առավոտյան ժ..10-ին նշանակվել էր Նարեգ Հարթունյանի, Արթուր Գալստյանի եւ Անի Մնացականյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը:Պետք է լսվեին վկաները, որոնցից ներկա էր Արամայիս Սահակյանը: Դատական նիստերի քարտուղարը հայտարարեց, որ հետաձգվում է նիստի օրը եւ հաջորդ նիստի օրն ասաց.հունիսի

Էդուարդ Զորիկյան. «Հակահարվածը 2 անգամ ավելին պետք է լինի, որ հասկանան՝ իրենց ամեն հարվածը 2 անգամ ավելի կորստի է բերելու»

Հատված երգահան Էդուարդ Զորիկյանի հետ հարցազրույցից: – Քանի որ ժամանակ առ ժամանակ հրադադարի ռեժիմը խախտվում է, տեսնո՞ւմ եք պատերազմի վերսկսման վտանգ։ – Ես համարում եմ, որ պատերազմն ավարտված չէ։ Պատերազմն ավարտվում է այն դեպքում, երբ որ թշնամիդ է համաձայնում, որ այն ավարտվել է։ Քանի թշնամին չի համաձայնել այդ ավարտին, այսինքն՝ չի ստորագրվել ինչ-որ մի փաստաթուղթ,

Իջեւանում «սառույցը կոտրվեց», հաստատվեց համայնքի 2012 թ. բյուջեն

Իջեւանը Տավուշի մարզի 62 համայնքներից միակն էր, ուր ավագանու նիստեր չկայանալու պատճառով չէր հաստաստվել համայնքի ընթացիկ տարվա բյուջեն: Հունիսի 5-ին կայացավ Իջեւան համայնքի ավագանու արտահերթ նիստ, որին մասնակցում էին ավագանու 7 անդամներ: Նիստի սկզբում քաղաքապետ Վարդան Ղալումյանը հայտարարեց ավագանու նիստերի կեսից ավելիին անհարգելի բացակայելու պատճառով ավագանու անդամներ Հրաչյա Ներսիսյանի, Կարեն Ներսիսյանի եւ Գարիկ Սուքոյանի լիազորությունները

Ռեբուս հասարակության համար

Վերջին օրերին սահմանային անհանգիստ ու լարված վիճակը, Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, ստիպում է ևս մեկ անգամ հայացք նետել Հայաստանի ներքին կյանքում առկա իրողություններին, որոնք էապես պայմանավորում են Հայաստանի պոտենցիալը հնարավոր պատերազմի վերսկսման դեպքում: Այս մասին խոսելը ցանկալի չէ, բայց անհրաժեշտ է, որովհետև երկրի ներքին կյանքն է կանխորոշելու հասարակական մթնոլորտը հնարավոր պատերազմական գործողությունների ժամանակ: Եվ

Առաջիկա շաբաթներին դրամը հավանաբար կարժեւորվի

Երեկ «Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դոլարի միջին փոխարժեքը հասավ մինչեւ 411 դրամի 1 դոլարի դիմաց, իսկ փակման գինը կազմեց 413 դրամ: Փոխարժեքի քիչ թե շատ նշանակալի տատանում Հայաստանում անմիջապես խուճապային տրամադրություններ է ստեղծում: Բացատրությունը, թե շատերն աչքի առաջ ունեն 2008-ի մարտի 3-ը, համոզիչ չէ, քանի որ մինչ մարտի 3-ը դրամային ավանդների ճնշող գերակշռությունը բանկերը փոխեցին

Ամեն ինչ ու բոլորը պայմանավորված են երկրի նախագահի ճաշակով

Կարո՞ղ եք ասել՝ ո՞ր արժանիքների եւ այդ ի՞նչ փայլուն աշխատանքի համար իր պաշտոնին մնաց ՀՀ վարչապետը։ Թվում է՝ վերջին հինգ տարվա ընթացքում մեր երկրի տնտեսությունը միայն հետընթաց է ապրել, եւ տարրական տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում նա պետք է իր տեղը զիջեր որեւէ այլ՝ ավելի կոմպետենտ մեկի։ Բայց քանի որ մեզանում բոլոր չափանիշները խախտված են, վարչապետ աշխատելու

Այն, ինչ տեղի է ունենում սահմաններին, դանդաղ հոսող, չհայտարարված պատերազմ է

Այն, ինչ տեղի է ունենում սահմաններին, դանդաղ հոսող, չհայտարարված պատերազմ է: Պարզապես վերջին տարիներին այնքան ենք վարժվել չդադարող սահմանային փոխհրաձգություններին, եւ դրանց արդյունքում ցավալիորեն արձանագրվող մարդկային կորուստներին, որ այս ամենն ընկալվում է իբրեւ իրավիճակի թեժացում: Սակայն այս պատերազմը ոչ մի կերպ չի աղերսվում ներհայաստանյան իրականության հետ. կարծես չկա արտաքին վտանգի գիտակցումը, չի զգացվում, որ հասարակությունը

FOLK

Աշտարակի մանդակը, Մեր կորցըրած մանդատը, Հմայակ ջան:

Ծառուկյանի խոսնակը հրաժարական տվեց

Հարգելի գործընկերներ, Հայտնում եմ Ձեզ, որ ս/թ հունիսի 6-ից պաշտոնապես դադարեցնում եմ իրականացնել ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականությունները: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն լրատվամիջոցներին, որոնց հետ աշխատանքային գործունեության այս տարիների ընթացքում ունեցել եմ ակտիվ, կառուցողական ու արդյունավետ համագործակցություն: Հարգանքներով՝ Խաչիկ Գալստյան

Փաթեթով ամուսնություններ՝ Եվրո 2012-ից հետո 1

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունից անմիջապես հետո մի ամբողջ խումբ ֆուտբոլիստներ ամուսնանալու են: Այդ օրվան, թերեւս, ավելի շատ սպասում են նրանց հարսնացուները, որոնց հետ աստղերը խոստացել են կյանքը կապել Եվրո 2012-ից հետո: Նույն օրը՝ հուլիսի 12-ին, նշանակված է Իսպանիայի առաջնության երկու ոխերիմ թիմերի առաջատարների՝ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ու «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստայի հարսանիքը: Օրվա ընտրությունը պատահական

Հովիկ Աբրահամյանը վերադարձրեց եւս 4 աշխատակիցների

Ազգային ժողովի նախագահ դառնալով Հովիկ Աբրահամյանը շարունակում է վերադարձնել իր աշխատակիցներին, ովքեր իր հեռանալուց հետո աշխատանքից ազատվելու դիմում էին գրել: NEWS.am-ի հավաստի աղբյուրները հայտնեցին, որ վերադարձել է Հովիկ Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանը, ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վալերի Մկրտումյանը, ԱԺ նախագահի ռեֆերենտներ Նարե Դանիելյանն ու Նվարդ Վարդանյանը: Մեր ունեցած այս տեղեկությունները հաստատեց նաեւ ԱԺ նախագահի

Բողոքի երթ՝ վերջին օրերին Չինարի գյուղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ

Հունիսի 7-ին՝ հինգշաբթի, տեղի կունենա բողոքի երթ՝ վերջին օրերին Չինարի գյուղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Մասնակիցները նամակներ կհանձնեն ՀՀ Նախագահին, արտաքին գործերի նախարարին:   Նամակի բովանդակությունը. Հայտարարություն 1994թ. մայիսին հաստատված կեղծ հրադադարի պայմաններում, յուրաքանչյուր տարի հայ երիտասարդ զինվորները տասնյակներով զոհ են գնում ադրբեջանական գրոհայինների հարձակումներին: Համարվում է, որ հայկական զորամասերը համարժեք պատասխան են տալիս թշնամուն:

Օձերն անհանգստացնում են բնակիչներին

Հունիսի 5-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել բնակիչների կողմից օձեր նկատելու մասին: Բնակիչներն օձեր են նկատել Երևանի  Սարի թաղի 18-րդ փողոցի թիվ 41 տանը, Աճառյան 1-ին նրբանցքում գտնվող թիվ 53 նախադպրոցական ուսումնական հաստատությունում և Գաջեգործների 2-րդ փողոցի թիվ 1 տանը: Բոլոր ահազանգերի հետքերով դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկների և

Ռուսաստանի խորհրդարանը հավանության է արժանացրել չարտոնված ցույցերի դիմաց տուգանքների չափի բարձրացման օրինագիծը

Ռուսաստանի օրենսդիրները հավանության են արժանացրել չարտոնված ցույցերի մասնակիցների նկատմամբ կիրառվող տուգանքների կտրուկ բարձրացման մասին օրինագիծը: Երկրի խորհրդարանի ստորին պալատի՝ Պետդումայի կողմից երրորդ և վերջնական ընթերցմամբ երեքշաբթի օրն ընդունված օրինագծի կողմ է քվեարկել խորհրդարանի 241, դեմ՝ 147 պատգամավոր: Օրենքով նախատեսվում է բարձրացնել չարտոնված ցույցերի մասնակիցների նկատմամբ տուգանքների չափը 30-ի դոլարից մինչև մոտ 9 հազար դոլար, նախատեսվում

Գայանե Սողոմոնյանը՝ դրամահավաքի մասին. «Ես դպրոցական եմ եղել՝ դա եղել է, վարչության պետ եմ՝ դա կա»

«Ես դպրոցական եմ  եղել՝ դա եղել է, ես դպրոցի տնօրեն եմ եղել՝ դա եղել է, եւ այսօր էլ վարչության պետ եմ՝ դա կա»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արտահայտվեց Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը մեր այն դիտարկմանը, որ «Վերջին զանգն» ավարտվեց, մենք բոլորս տեսանք, որ որքան էլ հորդորեցիք, էլի դպրոցներում դրամահավաք իրականացվեց՝ նվերներ տալու,

Բնակիչներին զգուշացրել են՝ հնարավոր է փլուզում

Ամեն վայրկյան Մինասյանների ընտանիքը կարող է զրկվել իր բնակարանից։ Պատճառը հենց տան հարևանությամբ իրականացվող շինարարական աշխատանքներն են։ «Սպիտակ տնակ» և «Շին տավր» կազմակերպությունների կողմից Զվարճանքի եւ առեւտրի կենտրոն է կառուցվում։ Մեկ շաբաթվա ընթացքում շինարարներն այնպիսի վնաս են հասցրել, որ այդեն իսկ խարխլվել է նրանց տան հիմքը։ Իսկ այսօր ճաքել են նաև տան պատերը։ Մանրամասն կարդացեք

«Հայաստանում աշխատավարձն ավելի բարձր է, քան Ֆիլիպիններում»

Ֆիլիպինցի Սոտերո Ռամոս Բուկատան արդեն 4 տարի է, ինչ աշխատում է Հայաստանում և տիրապետում է ճապոնական ուտեստների պատրաստման ու մատուցման գաղտնիքներին: Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում շուրջ 6 տարվա խոհարարական փորձից հետո նա որոշում է ընկերների հետ տեղափոխվել Հայաստան ու աշխատել տեղի ճապոնական ռեստորաններից մեկում: «Հայաստանում աշխատավարձն ավելի բարձր է, քան Ֆիլիպիններում: Երբ նոր էի Հայաստան եկել,

Ֆլեշ-մոբ ակցիա՝ Կապանում

Այսօր Կապանի Գարեգին Նժդեհի անվան  հրապարակում  Վորլդ Վիժնի Կապանի տարածքային զարգացման ծրագրի եւ «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի կողմից կազմակերպվել է ֆլեշ-մոբ ակցիա` նպատակ ունենալով հանրության ուշադրությունը գրավել երեխաների իրավնունքների պաշտպանության հարցերին: Ֆլեշ-մոբ ակցիան, որն անցկացվել է ԱՄՆ  միջազգային զարգացման գործակալության հովանավորությամբ իրականացվող «Շահագրգիռ կողմերը միասին՝ հանուն Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգի հզորացման> ծրագրի շրջանակներում, կրում էր

Գնդակոծությունների մասին համացանցում լուրեր հրապարակելուց հետո կրակոցներն ավելանո՞ւմ են

Հունիսի 5-ի երեկոյան,  ժամը 18-ից մինչեւ 22-ը ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է Բերդի տարածաշրջանի  սահմանամերձ Մովսես գյուղը: Գյուղապետ Լյուդվիգ Ապերյանն ասաց, որ կրակ է բացվել պաշտպանական դիրքերի, սակայն հիմնականում՝ գյուղի տների ուղղությամբ: «Արդեն մութ է, առավոտյան կերեւան  գնդակոծության վնասները», -ասաց Մովսեսի գյուղապետը: Հունիսի 5-ի ն, ժամը 16-ից սկսվել եւ ժամը 22-ի դրությամբ  շարունակվում

Պաշտպան Հրանտ Գեւորգյան. «Բոլոր 4 վկաներն անհիմն կերպով գտնվել են «պաշտպանական միջոցի» ճնշման տակ»

Լեյտենանտ  Արտակ Նազարյանի մահվան գործով հունիսի 5-ի նիստը  կարծես հայոց լեզվի քննություն ուներ: Վկա Արթուր Մկրտչյանի հարցաքննության ժամանակ տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, ամբաստանյալ զինծառայողների պաշտպանները վկայի նախաքննական ցուցմունքներից արտահայտություններ էին մեջբերում, որոնց իմաստը 8-ամյա կրթությամբ Արթուրը չգիտեր: Վկան չէր կարողանում բացատրել ռազմական ոստիկանությունում՝ անազատության  ավելի քան 20 օրվա ընթացքում, տված  իր ցուցմունքներում առկա  «ի չիք»,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930