Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հյուրընկալել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի ուսանողներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը նոյեմբերի 15-ին հյուրընկալել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի իրավագիտություն բաժնի 5-րդ հեռակա կուրսի ուսանողներին։ Այցի նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանն ուսանողներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը: Հանդիպումը կրել է հարցուպատասխանի

Դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի․ Shamshyan.com

Նոյեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «աջ բազկոսկրի ստորին երրորդի փակ սպիրալաձև կոտրվածք տեղաշարժով» «Ստեփանավան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։ Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Ռոման

Զինծառայողները Հայաստանի տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից․ Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը Համաձայն ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ օրենքի 66-րդ հոդվածի 1-ին կետի՝ Զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու իրավունքից: Տեղեկացնում եմ նաև, որ նոյեմբերի 19-ին ավագանու հերթական նիստին առաջարկվելու է նախագիծ, որով Հայաստանի Հանրապետության կամ

Քննարկվել է Հայաստանի մասնակցությունը միջազգային առևտրային գործընթացներին և ԱՀԿ-ի հետ համագործակցության ընդլայնումը

Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվեալայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի մասնակցությունը միջազգային առևտրային գործընթացներին և ԱՀԿ-ի հետ համագործակցության ընդլայնումը: Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել ավելի քան երկու տասնամյակ շարունակ կազմակերպության հետ Հայաստանի սերտ համագործակցությունը և ընդգծել ԱՀԿ-ի կարևոր դերակատարությունը համաշխարհային

Հայկ Հարությունյան. Առաջին պայթյունը նկարեցի, հետո՝ առաջին փախստականներին. ԱՀ

Հայկ Հարությունյանը ծնվել է Արցախի մայրաքաղաքում՝ Ստեփանակերտում։ Լուսանկարչությամբ զբաղվում է 14 տարեկանից։ 2023 թվականին է ձեռք բերել իր առաջին լուսանկարչական ապարատը՝ աշխարհին Արցախի մասին պատմելու համար։ Եվ պատմեց։ Նա համագործակցում էր նորվեգական Aftenposten, BBC, ТАСС, РИА Новости լրատվական գործակալությունների հետ։ Նրա նկարները տարածվել, պատմել ու հուզել էին բոլորին։ Սակայն միայն այդքանը…

COP29 համաժողովին ժամանած հայամետ կոնգրեսական Ֆրենք Փալոնի դեմ ադրբեջանցիները բողոքի ցույց են կազմակերպել

«Ազգ»-Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են այս օրերին Բաքվում տեղի ունեցող ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովին հայամետ կոնգրեսական Ֆրենք Փալոնի ժամանման մասին։ Դատելով տեղական լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հրապարակված կադրերից՝ ընդունելությունը «ջերմ» է եղել։ Ադրբեջանցիները, կատաղի բղավելով, մի ամբողջ բողոքի ցույց են կազմակերպել Փալոնի դեմ՝ բողոքելով «քաղաքական գործչի հայանպաստ դիրքորոշման և լոբբիստական ​​գործունեության դեմ»։

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնն ընդունել է դեսպան Հասմիկ Տոլմաջյանին

Ֆրանսիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանին ընդունել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում իրավիճակի և ընթացող գործընթացների վերաբերյալ։ Դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել տիկին Մակրոնին՝ Հայաստանին հուզող հումանիտար խնդիրների հանդեպ վերջինիս ցուցաբերած հետաքրքրության և Հայաստանի ու Ֆրանսիայի առանձնաշնորհյալ հարաբերություններին նրա նվիրվածության համար։ Բրիժիտ Մակրոնն իր հերթին

Ստեփանակերտում քանդվել են ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր

«Ժողովուրդ»– Ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր՝ քաղաքի նախկինում քանդված պատմական 6 թաղամասերի հարևանությամբ։ Այսպես, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախի Հանրապետության մայրաքաղաքի կենտրոնում քանդվել է շուրջ 8,5 հա բնակելի տարածք։ Այս մասին հայտնում է Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։ Նա հայտնում է, որ նախկինում գետնին էին հավասարվել

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում տեղում է ձյուն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

Հարավկովկասյան տարածաշրջանի երեք երկրներից ցանկացած մեկը կարող է վերածվել «երկրորդ Ուկրաինայի»՝ եթե անտեսի վերջինիս դասերը․ «Հայացք Երևանից»

Ցակացած երկիր, առավել եւս Հայաստանի նման փոքր երկրները, որտեղ քաղաքական իշխանությունն ի վիճակի չէ ճիշտ որոշումներ կայացնել, իբրեւ կանոն, տխուր ավարտ են ունենում, ինչպես եղավ 2008-ին Վրաստանում կամ ինչպես Ուկրինայում է տեղի ունենում արդեն մոտ երեք տարի: Հարց է առաջանում՝ ո՞րն է խնդիրը: Նախ՝ պետք է իմանալ հետեւյալը. աշխարհի քաղաքական քարտեզի վրա պետությունները հենց այնպես

«Մանկական Եվրատեսիլի» հաղթողը Վրաստանն է, Հայաստանը 8-րդ հորիզոնականում է

Հայաստանի պատվիրակ Լեոն հանդես եկավ Cosmic Friend  երգով

Նիկոլի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան նույնիսկ գրավոր պարտավորությունները․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանում է ընթերցողների 5 հարցերին Հարց առաջին։ Ի՞նչ սպասումներ կարելի է ունենալ ԱՄՆ-ում Թրամփի նախագահությունից։ Պատասխան։ ԱՄՆ նորընտիր նախագահի հետ աշխարհի տարբեր մասերում տարբեր հույսեր են կապում։ Ակնհայտ է, որ այդ բոլոր սպասումները Թրամփի ընտրությունն արդարացնել չի կարող։ Հաճախ խոսվում է գեոպոլիտիկ լարվածության թուլացման հնարավորության մասին՝ նկատի ունենալով ուկրաինական պատերազմը։ Անշուշտ,

Տնկվել է շուրջ 2500 ծառ

Նորքի երբեմնի այգիների վերականգնման մեկնարկը տրված է: 7 հա տարածքի վրա շուրջ 2500 ծառ է տնկվել: Ծառատունկին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Անտառային գոտին խնամելու համար տարածքն ամբողջությամբ ապահովվել է ոռոգման համակարգով: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ 

Հիքմեթ Հաջիև․ Հայաստանի մասնակցությունը կամ չմասնակցելը մեզ վրա որևէ կերպ չի ազդում․ «Փաստինֆո»

COP29-ին գրանցվել է ավելի քան 75 հազար մասնակից, ուստի Հայաստանի մասնակցությունը կամ չմասնակցելը մեզ վրա որևէ կերպ չի ազդում, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով Հայաստանի չմասնակցելը Բաքվում անցկացված COP29-ին: Ալիևի օգնականը Հայաստանի բացակայությունը որակել է, որպես «մանր քարոզչություն»:   Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Լուսին Շաբոյանը՝ Ազգային անկախությունը քաղաքականապես սրբացվելու, իսկ Իրինա Շահնազարյանը՝ Աշոտ Հովհաննիսյանի արխիվում բանտված գրքի մասին

Կայացավ «Հայկական արդիություններ. պետությունը բաղձանքի եւ կենցաղի միջեւ» խորագրով միջազգային գիտաժողովը

Հյուսիսային պողոտայում գտնվող բացօթյա սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 16-ին, ժամը 15:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող բացօթյա սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ սրճարանի բացօթյա տարածքում գազի բալոնից (10 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Մեկ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին: Քննարկվել են նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի երեք գրոսմայստերներ ԵԱ առաջատարների շարքում են

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի երեք գրոսմայստերներ՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը եւ Արամ Հակոբյանը վաստակել են 5,5-ական միավոր եւ բաժանում են մրցաշարային աղյուսակի 2-ից 14-րդ հորիզոնականները: Նրանք միանձնյա առաջատար, սերբ Ալեքսանդր Ինջիչին զիջում են մեկ միավոր: Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը եւ Էմին Օհանյանը ունեն 5,0-ական միավոր: Այսօր ութերորդ տուրում Մանուել Պետրոսյանը խաղալու

Սպանություն ավտոլվացման կետի մոտ․ կրակոց արձակած անձը տուժածի եղբայրն է․ ՔԿ

2024 թվականի նոյեմբերի 16-ին` ժամը 00:05-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ երկու անհայտ անձի կողմից տեղափոխվել է մի տղամարդ՝ մարմնական վնասվածքներով, ով, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական

Ունենք 60 բուհ, մինչդեռ մեր ուսանողների ընդհանուր համակազմը չի գերազանցում 80 հազարը․ սա շատ լուրջ խնդիր է․ Ժաննա Անդրեասյան

Ուսանողների միջազգային օրվան՝ նոյեմբերի 17-ին ընդառաջ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ և ներկայացրել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները: Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ: ԿԳՄՍ նախարարը ողջունել է ներկաներին

Նախատեսվում է Երևանի Մոսկովյան փողոց թիվ 5 հասցեում գտնվող անշարժ գույքն ամրացնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին

Նոյեմբերի 15-ին Կառավարությունն ընդունել է «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում է Երևանի Մոսկովյան փողոց թիվ 5 հասցեում գտնվող անշարժ գույքն ամրացնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին։ Կառավարության նշված որոշումը շատ կարևոր և առաջին քայլն է` լուծելու տարիների պատմություն ունեցող` ՄԻՊ բնականոն գործունեության համար անհրաժեշտ շենքային պայմանների ապահովման խնդիրը։ Միևնույն ժամանակ,

Բուժհաստատության բակում հարկադիր բուժառու է սպանվել

2024 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 15:55-ին, «ՀԱՊԱԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:10-ի սահմաններում, ընդունարանի դիմացի հատվածում բուժհաստատության 35-ամյա հարկադիր բուժառու Ա.Թ.-ն պարանոցի, կրծքավանդակի, որովայնի հատվածներում ստացել է կտրած վնասվածքներ, որոնք վերջինիս պատճառել է նույն հաստատության նախկին բուժառուն: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն

Ձեր տասնամյակների գործունեության արդյունքում վաստակել եք համաժողովրդական մեծ սեր ու հարգանք․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 85-ամյակի առիթով Հարգելի մաեստրո, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյա հոբելյանի առիթով: Ձեր տասնամյակների գործունեության արդյունքում վաստակել եք համաժողովրդական մեծ սեր ու հարգանք: Ձեր ստեղծագործությունները՝ դասական և էստրադային, կինոյի և մուլտֆիլմերի համար գրված երաժշտությունը, ծանոթ ու սիրելի է բոլորիս: Ուրախ եմ, որ այսօր

«Նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը մեր իրականության մասն են, ու դռներն արհեստականորեն փակել չի ստացվի». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Երևանում անցկացվող ամենամյա Silicon Mountains 2024 տեխնոլոգիական գագաթնաժողովին՝ որպես պանելային քննարկման բանախոս: Քննարկումը վերաբերել է արհեստական բանականության ազդեցությանը Հայաստանում արտադրության, տնտեսության, կրթության և այլ ոլորտների վրա։ Անդրադառնալով կրթության համակարգում արհեստական բանականության կիրառությանը և մարտահրավերներին՝ ԿԳՄՍ նախարարը շեշտել է՝ որևէ իրողության և նոր մոտեցման ծայրահեղացումն

Վերաբացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրության «Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին» ցուցասրահը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ վերաբացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրության «Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին» ցուցասրահը: Ցուցասրահի բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նախարարը Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի ուղեկցությամբ շրջել է արդիականացված և գեղարվեստական նոր ձևավորմամբ ցուցասրահում, ծանոթացել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 16-ի և 18-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը սպասվում է անձրև, 19-ին հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 16-ի և 18-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտով Նիկոլի նշանակությունն ավարտվում է». Մոսկվան Հայաստանում իշխանափոխությո՞ւն կանի

«Ինչ վերաբերվում է մյուս 23 ռազմագերիներին, որոնց մեջ է նաեւ Արցախի նախկին քաղաքական ղեկավարությունը, ապա Հայաստանի կողմից նման պահանջ Բաքվին չի դրվել, քանի որ Երեւանում շատ լավ են հասկանում, որ Արցախի նախկին ղեկավարներն ի վիճակի են մոբիլիզացնել բռնագաղթված արցախցիներին, ինչը կարող է բողոքի այնպիսի ալիք բարձրացնել Երեւանում, որը կհանգեցնի իշխանափոխության»,-«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

Կարգապահական վաշտում նմանը չունեցող դեպք է տեղի ունեցել, սակայն ՌՈ պետը դեռ պաշտոնավարում է. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը Օրեր առաջ ՊՆ-ն հայտնեց, որ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության բաժնի կարգապահական վաշտում հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Գրիգորյանի դին՝ կախված վիճակում: Այս միջադեպը նախորդ բոլոր դեպքերից տարբերվում էր նրանով, որ դեպքը տեղի է ունեցել այն բաժնում, որտեղ կարգապահական խնդիրներ ունեցող անձինք են տեղափոխվում, և, ըստ տրամաբանության, նրանց հետ անհրաժեշտ

«Վերաքննիչ դատարանը կիրառել է միջազգային այն պայմանագիրը՝ Քիշնեւի կոնվենցիան, որը չպետք է կիրառեր». Վճռաբեկ դատարանի որոշումից

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Թամար Բուրջանաձեի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 29-ին կայացվում է հեռակա որոշում անհատ ձեռներեց Տիգրան Սողոմոնյանի գործով: Այն մտնում է օրինական ուժի մեջ: Ապա գործը հասնում է Հայաստանի Հանրապետություն՝ ՀՀ վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարանն առաջին անգամը չէ, որ առնչվում է արտերկրի դատարանների կողմից կայացրած դատական ակտերի հետ: Իր այս վերջին որոշման մեջ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031