Օրվա լրահոսը

ՏՐԱԿՏՈՐՆԵՐՈՎ՝ «ԸՆԴԴԵՄ» ՏՐԱԿՏՈՐԻՍՏՆԵՐԻ

Սեփական գյուղտեխնիկա չունենալը խեղճացնում է համայնքների ղեկավարներին. կախվածության մեջ է պահում ֆերմերից կամ անհատից, որոնց տնամերձ բակերը երբեմն ավտոտեխսպասարկման կայան են հիշեցնում: Համայնքապետերից շատերի կարծիքով՝ տեխնիկայի առկայությունը ոչ միայն իրենց՝ ղեկավարների կախվածության հարցը կլուծեր, այլեւ տեղական բյուջեները լցնելու միջոց կհանդիսանար: Մինչեւ 2001 թվականը դրամաշնորհներով եւ այլ ծրագրերով ներկրված գյուղտեխնիկան վարձակալությամբ տրվել է ագրոտեխսպասարկման կազմակերպություններին, բայց

Տավուշում էլ քննարկեցին

Հայաստանի եւ Սփյուռքի քաղաքական շատ շրջանակների դժգոհությունը հարուցած Արձանագրությունները քննարկվում են քոլեջի ուսանողուհիների հետ: Տեղեկացրել ենք, որ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հավակնոտ անվանումով հ/կ-ն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրների վերաբերյալ, ինչպես իրենք են վերնագրել՝ «համահամայնքային քննարկումներ» են կազմակերպում մարզերում: Արտաշատից, Եղեգնաձորից, Սիսիանից, Մարտունուց եւ Հրազդանից հետո, սեպտեմբերի 30-ին քննարկման հերթը Դիլիջանինն էր: Քաղաքի հարավային մուտքի մոտ,

ՀԱՀ-ի հայն էլ է պահանջում

«Առավոտը» տեղեկացրել է, որ սեպտեմբերի 27-ին օտար պետության 124 եւ Հայաստանի 3 քաղաքացի բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու նկատել, որ հայ-թուրքական Արձանագրությունները Հայաստանի գաղութացման իրավական ձեւակերպման փորձ են, իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը՝ առանց Սփյուռքի մասնակցության, անընդունելի է: Այս նախաձեռնության հեղինակը Ռուսաստանի հայերն են եւ նշված 124-ից 105-ը հենց ՌԴ քաղաքացի է:

Ավագանին՝ ընդդեմ քաղաքապետի

Իջեւան քաղաքի ավագանու 13 անդամներից 8-ը հոկտեմբերի 2-ին նամակով դիմել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նամակում ասված է. «13 անդամ ունեցող Իջեւան քաղաքի ավագանու եւ համայնքապետ Վարուժան Ներսիսյանի համատեղ գործունեությունը մտել է փակուղի: Քաղաքապետի կամայականություններն ու քաղաքը միաձնյա կառավարելու մոլուցքը ներքոստորագրյալներիս վերջնականապես կողմնորոշել են սկսել քաղաքապետի անվստահության գործընթացը: Քաղաքապետի եւ

ՔԱՐԱԹԱՓՆ ՈՒ ԴՐԱ ՎՏԱՆԳԸ ԱՆՊԱԿԱՍ ԵՆ

Սեպտեմբերի 30-ի առավոտյան արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Կապանի մուտքի թունելի մոտ: Լանջից պոկված հսկայական ժայռաբեկորների հոսքից փակվել էր թունելի մուտքը, ու խափանվել էր այս հատվածում տրանսպորտային միջոցների երթեւեկությունը: Բարեբախտաբար, քարաթափման պահին այդտեղ մեքենաներ չեն եղել եւ տուժածներ չկան: Արտակարգ դեպքից մոտ երկու ժամ անց ճանապարհը մաքրված է եղել հսկայական քարերից եւ դարձել անցանելի: Արտակարգ իրավիճակների

ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԿՈՎԻ ԿԱԹԻՑ

Հոկտեմբերի 1-ին Վանաձորի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք է տեղափոխվել 12 մարդ՝ աղիքային երեւույթներով: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: Ըստ նույն աղբյուրի, նախնական ախտորոշումը սննդային թունավորումն է: Ավելի ուշ հիվանդների թիվը հասել է 20-ի: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդները սեպտեմբերի 29-30-ը «Մաքսբուրգեր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կազմակերպությունում կերել են հավի մսով, սնկով, մայոնեզով պատրաստված

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ

«Դուք մի մոռացեք, որ մենք պատերազմ ենք տեսել, եւ մեր սոցիալական խնդիրների մեջ հիմնականը այն մարդկանց կենսաթոշակների հարցն է, որոնք պատերազմական գործողությունների են մասնակցել, բայց որեւէ փաստաթուղթ չունեն»,- երեկ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԼՂՀ քաղաքացիների կողմից իրեն ուղղված բողոքներին, ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը: Ըստ նրա, արցախցիների բողոքները հիմնականում սոցիալական բնույթի

ԻՐԱՐԻՑ ՏԵՂՅԱԿ ՉԵ՞Ն

ՀՀ քաղաքացի Հովհաննես Ռուշանյանն անցյալ տարի հոկտեմբերի 13-ին նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ԱԺ նախագահին՝ դժգոհելով, որ «Վետերանների մասին» ՀՀ օրենքը հակասում է միջպետական համաձայնագրին: Օրերս «Առավոտի» խմբագրություն այցելած Հ. Ռուշանյանը հայտնեց, որ նշյալ պաշտոնյաների հիմնարկներից իր դիմումները ուղարկվել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից էլ ստացվել են իրար հակասող, միանգամայն

Ազատվո՞ւմ են ռուսալեզու մասնագետներից

Այս օրերին Լեզվի պետական տեսչությունը հանրապետության պոլիկլինիկաներում ստուգումներ է անցկացնում: Տեսուչները ստուգում են, թե պոլիկլինիկաների բժիշկներն ինչ լեզվով են լրացնում փաստաթղթերը եւ գրում դեղատոմսերը: Նրանք եթե անգամ մեկ տառ են հայտնաբերում այլ լեզվով՝ հիմնականում ռուսերեն գրված, արձանագրություն են կազմում եւ դիմում վարչական դատարան՝ տուգանելու համար: Եվ քանի որ բժիշկների մի սերունդ ռուսական կրթություն է ստացել,

ՍՈՃԻՆԵՐԻ ՊՈՒՐԱԿԻՆ ԱՉՔ ԵՆ ԴՐԵԼ

Եզակի ծառատեսակներով անտառպուրակը կոչնչացնեն «հանուն» զվարճանքի օբյեկտների  Մայրաքաղաքի այգիներն ու կանաչ գոտիներն օտարելուց ու վաճառելուց հետո, ՀՀ իշխանություններն այժմ էլ սկսել են երեւանամերձ կանաչ տարածքներին աչք դնել: Վերջերս կառավարությունը որոշել է Ջրվեժի անտառպուրակից, որտեղ աճում են բացառիկ բույսեր, մասնավորապես՝ ղրիմյան սոճիներ, 21,76 հա օտարել եւ հատկացնել Ողջաբերդ համայնքին: Կառավարության այս որոշումը հարուցել է մի շարք

ԱՎԵԼԻ ՇԱՏ ԾԱԽՍԵԼ ԵՆ, ՔԱՆ «ՎԱՍՏԱԿԵԼ»

2009-ի հունվար-օգոստոս ամիսներին պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 323,4 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր՝ 75,5%-ով կատարելով իննամսյա ծրագիրը եւ 44,1%-ով՝ տարեկան ծրագիրը: Այս մասին տեղեկանում ենք ֆինանսների նախարարության պաշտոնական կայք-էջից: Աղբյուրի փոխանցմամբ, հարկերի ու տուրքերի 46,4%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, 8,3%-ը՝ ակցիզային հարկի հաշվին, 17,8%-ը՝ շահութահարկի, իսկ 11,6%-ը՝ եկամտահարկի հաշվին: Ընդհանուր առմամբ, պետբյուջեի

ԻՐ ԵԿԱՄՏԻՑ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԲԱԺԻՆ ՉԻ ՀԱՆԵԼ

Վայք-Գորիս մայրուղու Ջերմուկի խաչմերուկ 1 հասցեում՝ Եղեգնաձորի հարկային տեսչության եւ Օպերատիվ հետախուզության վարչության՝ Վայոց ձորի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են առանց պետական գրանցման եւ համապատասխան լիցենզիայի գործող խաղասրահ՝ 16 խաղային սարքերով: Ապօրինի ձեռնարկատերը եղել է Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի բնակիչ Արման Մինասյանը: Նրան առաջադրվել է 25 մլն դրամի տուգանք, որը կազմում է խաղատան գործունեությամբ զբաղվելու լիցենզիա

Ոլորտի նորույթները՝ «Digitec Expo»-ում

Երեկ Երեւանում բացվել է տեղեկատվական տեխնոլոգիաների «Digitec Expo 2009» 5-րդ ամենամյա ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, շվեդական «Ericsson» ընկերության փոխնախագահ Յան Քեմբելը եւ ոլորտի այլ ներկայացուցիչներ: «Digitec Expo»-ում ներկայացված էին համակարգչային սարքավորումների, ինտերնետ կապի, էլեկտրոնային բիզնեսի եւ ՏՏ ոլորտի այլ ճյուղերին վերաբերող նորարարություններ: Կառավարության հասարակայնության հետ կապերի ծառայության տեղեկացմամբ, էկոնոմիկայի նախարարության

163 միլիոն դրամ՝ համահայկական հիմնադրամին

Արդեն 4-րդ տարի անընդմեջ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ստանձնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի հովանավորությունը, որով այս տարվա դրամահավաքի կազմակերպման եւ իրականացման համար նախատեսում է հատկացնել 163 միլիոն դրամ: Այս տարի մարաթոնը կհեռարձակվի Լոս Անջելեսից, նոյեմբերի 26-ին՝ ամերիկացիների սիրելի տոներից մեկի՝ Գոհաբանության օրը: Այս տարի հավաքված հանգանակությունները կուղղվեն Հայաստանի եւ Արցախի գյուղական համայնքների զարգացման ծրագրերին: Այդ օրը ամբողջ

Գործազուրկներն ավելացել են

2009-ի հունվար-օգոստոս ամիսներին գործազուրկ է համարվել աշխատունակ բնակչության 6,8%-ը: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած հաշվետվությունից: Նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում երկրում գործազրկության ցուցանիշը կազմել է 6,3%: Ըստ հաշվետվության, օգոստոսի վերջի դրությամբ, նպաստառու գործազուրկ քաղաքացիների թիվը 26 հազար է, որոնց նպաստների միջին չափը կազմել է 16 հազար 851 դրամ: Պաշտոնապես գրանցված գործազուրկների

«Շանթ»-ի մեքենաները ձեռքից խլել են

Երեկ հանրապետության տարբեր մարզերից հայտնաբերվել եւ առգրավվել է «Շանթ էլիտ» ընկերության կողմից ապօրինի շահագործվող 17 տրանսպորտային միջոց: Այս մասին «Առավոտին» տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ ԴԱՀԿ ծառայության Աջափնյակ-Դավիթաշեն բաժնում գտնվող կատարողական վարույթի շրջանակներում, դատարանի որոշմամբ պետք է արգելվեր շուրջ 120 տրանսպորտային միջոցների շահագործումը, որոնք պատկանում են «Շանթ+» եւ «Մավա Իմպուլս» (հայցվոր) ընկերություններին, սակայն օգտագործվում

10-30% ԹԱՆԿԱՑՈՒՄ ԴԵՂՈՐԱՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Արդեն մի քանի օր է՝ ինչ Հայաստան ներկրվող դեղորայքը վաճառվում է նախկինից 10-30% թանկ գներով: Ինչպես հաճախ մեր երկրում արվում է, այս դեպքում եւս, ըստ որոշ տեղեկությունների, դեղորայք ներկրող ընկերությունները հակամրցակցային համաձայնության են եկել եւ անօրինական կերպով բարձրացրել են գները: «Առավոտը» փորձեց հենց ներկրողներից պարզել թանկացման պատճառը: Մեզ հետ զրույցում դեղորայքի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող

Ա. Բաղդասարյանի առաջարկներն ընդունվեցին

ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը կակտիվանա. կստեղծվեն համատեղ ձեռնարկություններ: Բրեստում սեպտեմբերի 30-ին կայացած ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի 19-րդ նիստում միաձայն ընդունվել են Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի երեք առաջարկությունները: Ըստ Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության, առաջին առաջարկը վերաբերել է ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ ռազմատնտեսական համագործակցությունն ակտիվացնելուն: ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին

ԵԽ ԱՊԱԳԱՅԻ՞ ՀԱՐՑՆ Է ՔՆՆԱՐԿՎՈՒՄ, ԹԵ՞ ԼՂ-Ի

Հայ-ադրբեջանական բանավեճերին հետեւելով՝ այս հարցն են տալիս անգամ ԵԽԽՎ թուրք պատվիրակները Հուսեյնովը կենսագործում է «ոջիլի մասին» զավեշտը: Երբեք հնարավոր չէ գուշակել, թե ինչ հարցի քննարկման ընթացքում ադրբեջանցի պատվիրակները ԵԽԽՎ ամբիոնը կօգտագործեն Հայաստանի հետ իրենց հաշիվները պարզելու համար: Ասենք, սեպտեմբերի 29-ին, երբ ԵԽԽՎ-ն քննարկում էր «Մշակութային կրթություն. մշակութային գիտելիքների, ստեղծագործության եւ միջմշակութային հաղորդակցության զարգացումը կրթության միջոցով»

«Այլեւս հրաժարական չեմ տա»

ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչ, կուսակցությունից հեռացված Զոյա Թադեւոսյանը սեպտեմբերին պնդում էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանը վարչությանն ուղղված իր նամակում նշել է. «Այսօր ես ստիպված եմ տալ իմ քաղաքական կյանքի վերջին հրաժարականը», եւ լքում է «Ժառանգության» շարքերը: «Աստված է վկա, որ այդ նամակը կա, եւ մենք կարդացել ենք»,- ասում էր նա ու վստահեցնում, թե Րաֆֆի Հովհաննիսյանն այլեւս ընդհանրապես

Կոալիցիան ողջունեց նախագահին

Երեկ, ժամը 17-ի սահմաններում, ԱԺ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը «շտապ հաղորդագրություն» վերտառությամբ նամակ էր տարածել, որում ասվում էր այն մասին, որ նույն օրը, ժամը 18.00-ին, կոալիցիոն կուսակցությունները համատեղ հայտարարություն են անելու: Սակայն հանրությանը ներկայացվեց ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի՝ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերվող համատեղ հայտարարությունը, որում այդ կուսակցություններն իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ նախագահի նախաձեռնած քայլերին: Իսկ

ՆԻԿՈՅԱՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԵՐ Է ԿՈԾԿԵԼ

«Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի զեկույցին ծանոթանալուց հետո արձանագրեց լուծարված Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը: – Անցյալ շաբաթ «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն իր գլխավորած հանձնաժողովի կատարած աշխատանքը գնահատելով՝ ասել էր, թե «հանձնաժողովն անաչառ գտնվեց տեղի ունեցած բռնությունների, ոստիկանության գործողությունների իրավաչափության եւ համաչափության ուսումնասիրության հարցերում»՝ «զերծ մնալով կամայական մեկնաբանություններից ու

Ի՞նչ է ուզում Ուրիխանյանը

Վերջին օրերին մայրաքաղաքի կենտրոնական փողոցների՝ Չարենցի, Պուշկինի, Մաշտոցի, Նալբանդյան, բավականին աչքի զարնող շինությունների վրա հայտնվել են «Հայաստանի առաջադիմական կուսակցություն» պաստառները: Քանի որ կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը պատրաստվում է մասնակցել մայրաքաղաքի Կենտրոն համայնքի թիվ 10 ընտրատարածքում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ենթադրվում է, որ կուսակցության գրասենյակի անվան տակ հանդես եկող այդ տարածքները շտաբների եւ ենթաշտաբների են վերածվելու: Հետաքրքիրն

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵԾԱԳՈՒՅՆ ՌԻՍԿԸ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՏԱՊԱԼՈՒՄՆ Է»

Երեկ մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությունը: Երեւանի ժամանակով ուշ երեկոյան ավարտվել էր նրա հանդիպումը Ֆրանսիայի հայ համայնքի հետ: Ավելի վաղ ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Շառլ Ազնավուրի հետ: Այնուհետեւ Ս. Սարգսյանը ծաղիկներ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Փարիզի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանին: Հուշարձանի հարեւանությամբ մոտ մի քանի տասնյակ ցուցարարներ իրենց բողոքն են արտահայտել

«ԽԱՐԱԿԻՐԻՆ» ՀԱՅՀՈՅԱ՞ՆՔ Է

Երեկ «Միացում» նախաձեռնության անդամները ցույց էին անում ԼՂՀ ներկայացուցչության մոտ: Նրանք նամակ հանձնեցին ԼՂՀ ղեկավարությանը, որում վերջինիս հորդորում են կասեցնել հայ-թուրքական հարաբերությունների «դավաճանական ընթացքը»: Լրագրողների հետ զրույցում նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ մեկ ելք էլ է տեսնում՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը: «Կամ խարակիրին»,- Սեֆիլյանի եւ լրագրողների հետ այս երկխոսությանը միջամտեց նախաձեռնության անդամներից մեկը: Այս առաջարկը

Օղին կվաճառեն անձնագրով

ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը ներկայացրել է նախագահի կարգադրությամբ մշակված հակաալկոհոլային նոր միջոցառումների ցանկը: Ցանկի գլխավոր նորույթը ալկոհոլային արտադրանքի վաճառքի նկատմամբ օրենսդրորեն ժամային սահմանափակումների կիրառումն է: Կառավարության այս որոշմանը, սակայն, քչերն են Ռուսաստանում հավանություն տալիս: Շուկայի մասնակիցները նախազգուշացնում են. հաշվի առնելով փաստը, որ մարդկանց մեծ մասը սպիրտային խմիչքներ է գնում երեկոյան՝ աշխատանքից հետո եւ գիշերը,

ԻՐԱՔՑԻ «ԿՈՇԻԿԱՆԵՏԸ» ՆՈՐ ՀԵՏՆՈՐԴ ՈՒՆԻ

Երեկ Ստամբուլում թուրք ուսանողներից մեկը իր կոշիկը նետել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն-կառավարիչ Դոմինիկ Սթրոսս-Կանայի վրա: «Reuters»-ի մատուցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Սթրոսս-Կանայի՝ Ստամբուլում բուհի ուսանողների առջեւ ելույթ ունենալու պահին: Անվտանգության աշխատակիցներին հաջողվել է ուսանողին դուրս բերել դահլիճից, բայց մինչ այդ վերջինիս հաջողվել է մի քանի անգամ բղավել՝ «ԱՄՀ-ի գող, կորիր այստեղից»: Ուսանողի կոշիկը,

«ՎԵՑՅԱԿԻ» ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ

Հոկտեմբերի 1-ին Շվեյցարիայում՝ Ժնեւից ոչ շատ հեռու մեկնարկել են Իրանի եւ «վեցյակի» երկրների բանակցությունները՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ: Այս մասին տեղեկացրել է «BBC»-ին՝ վկայակոչելով Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի մամլո խոսնակ Քրիստինա Գալլահին: Նրա ասելով, բանակցություններին մասնակցում են Իրանը, «վեցյակի» երկրները, որոնցից հինգը՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի

ԳՆԱՀԱՏՎԵՑԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին հրամանագիր է ստորագրել Երեւանի պետական համալսարանի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ ԵՊՀ մի խումբ աշխատակիցների ՀՀ մեդալներով պարգեւատրելու մասին: Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրվել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, արաբագիտության ամբիոնի ավագ դասախոս Հովհաննես Ասատրյանը, ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը, միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի վարիչ Էդիկ Զոհրաբյանը, ֆիզիկական դաստիարակության եւ սպորտի

Մոդայիկ հագուստ՝ ուղղափառների համար

Մոսկվայի Մարֆո-Մարիինսկի գթության օթեւանին կից կբացվի ուղղափառ կանանց համար մոդայիկ հագուստի արհեստանոց եւ խանութ: «Ես միշտ նայում եմ XIX դարի լուսանկարները: Մարդիկ հագել են ամենագեղեցիկ հագուստը եւ գնացել եկեղեցի, քանի որ եկեղեցի գնալը Աստծո հետ հանդիպման տոն էր»,- լրագրողներին պատմել է վանքի մայրապետ Նատալյա Մոլիբոգան: Նա վտանգավոր կարծրատիպ է համարել անցյալ տարիներին տարածված այն կարծիքը,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930