Օրվա լրահոսը
Անհիմն մերժում են
«Շենգեն վիզա» չտրամադրելու պատճառով ձախողվում են գիտահետազոտական լուրջ ձեռնարկումները: Դիսմորֆոլոգիային նվիրված 20-րդ գիտաժողովի շրջանակներում oրերս Ստրասբուրգում կազմակերպվել էր հանդիպում՝ եվրոպական երկրների առաջատար գիտահետազոտական կենտրոնների մասնագետների հետ, որին մասնակցության հրավեր էին ստացել նաեւ ՀՀ բժշկական գենետիկայի առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Թամարա Սարգսյանը եւ կենտրոնի ընտանեկան բժիշկ Գ. Շահսուվարյանը: Կազմակերպիչների կողմից ուղարկված հրավերը, սակայն, բավարար երաշխիք
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲԻԶՆԵՍ ԵՆ ԱՆՈՒՄ
Գործարարներն իրենց գրպանը լցնելու համար թիրախ են դարձնում հասարակության ամենախոցելի խմբին՝ մանուկներին: Երբ սպառողը շուկայից գնում է ժամկետանց սննդամթերք եւ որակական որեւէ չափանիշների չհամապատասխանող արտադրանք՝ կամ գնված ապրանքը հետ է վերադարձնում խանութին, կամ վատագույն դեպքում գտնում տվյալ արտադրանքն արտադրողին ու բողոքում՝ փոխարենը պահանջելով դրամական փոխհատուցում: Բայց, երբ ժամկետանց, առողջության համար վնասակար արտադրանքը վերաբերում է մանուկներին,
ԼՈՌՎԱ ՄԱՐԶԸ ԿԴԱՐՁՆԵՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
Կառավարության երեկվա հերթական արտագնա նիստը տեղի է ունեցել Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ նման նիստերը դրական ազդեցություն են թողնում մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման բոլոր ծրագրերի իրականացման վրա: Նիստում հաստատվել է Լոռու մարզի 2010-2012թթ. զարգացման ծրագիրը։ Կառավարությունն իր որոշմամբ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահինի, Հաղպատի, Ախթալայի, Օձունի, Քոբայրի վանական համալիրները, Դսեղի
ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է
Երեկ առավոտյան ժամանակավորապես դադարեցվել է Վրաստանի տարածքով Հայաստան ռուսական բնական գազի մատակարարումը՝ կապված Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքների հետ: «ՀայՌուսգազարդից» «Առավոտին» տեղեկացրին, որ գազամատակարարման վերականգնումը նախատեսվում է հոկտեմբերի 5-ից: Իսկ ռուսական գազի մատակարարման դադարեցման հետ կապված՝ սպառողները խնդիրներ չեն ունենա, քանի որ կօգտագործվեն Աբովյանի ստորգետնյա գազի պահեստարանի պահուստները:
ՄԵԿԸ ԿՈՂՄ Է, ՄՅՈՒՍԸ՝ ԴԵՄ
Հայ-թուրքական նախաստորագրած Արձանագրություններով երկու երկրների հարաբերությունները շարունակելը նման է ինքնաթիռից վայր թռչելուն, որ հետո են մտածելու փրկվելու մասին: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ ներկայացրեց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով հայ-թուրքական հարաբերություններում առկա հիմնախնդիրները, որոնք, նրա համոզմամբ, արագ լուծման կարիք ունեն. «Թուրքիայում մեկ անձին բաժին ընկնող ՀՆԱ-ն 3 անգամ գերազանցում է Հայաստանում մեկ շնչին
.«ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԳԵՐԻ ԴԱՌՆԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
Ըստ թուրք գործիչների, Թուրքիան այսօր ձգտում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի հետ: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող 2 Արձանագրություններն ու գործողությունների ժամանակացույցը դարձան ոչ միայն քաղաքական ուժերի, այլ՝ հասարակության քննարկման կարեւորագույն թեման: Սեպտեմբերի 1-ին հրապարկված թվով 2-րդ Արձանագրությունը (1-ը հրապարակվել է այս տարվա ապրիլին)
ԵԽԽՎ-ՈՒՄ՝ ԹԵՂՈՒՏԻ ՄԱՍԻՆ
Սեպտեմբերի 30-ին ԵԽԽՎ-ն ընդունել է մի հանձնարարական, որով կոչ է արել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի լրացուցիչ արձանագրություն ընդունել, որում կամրագրվի առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը: Հարցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել Զարուհի Փոստանջյանը, որը որպես նման լրացուցիչ արձանագրության ընդունման անհրաժեշտության օրինակ՝ բերել է «Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ ուղղված պայքարում իրավական արդյունավետ միջոցների բացակայության փաստը»: Նա ելույթում
Զորի Բալայանը երեխա՞ է մորթել
Հնարավո՞ր է պաշտպանվել ԵԽԽՎ անձեռնմխելի պատվիրակների սուտ եւ զրպարտիչ հայտարարություններից: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում կոալիցիան ներկայացնող պատգամավորները երեկ շրջանառության մեջ են դրել բանաձեւի մի նախագիծ, որով առաջարկվում է կանոնակարգում անել այնպիսի փոփոխություններ, որոնցով կապահովվի այլ անձանց պատվի եւ արժանապատվության հանդեպ հարձակումներից պաշտպանություն: Այս փաստաթղթում մասնավորապես հիշեցվում է, որ ԵԽԽՎ պատվիրակներն անձեռնմխելիություն ունեն, եւ իրենց հայտարարությունների կամ
ՇԱՏ ՇՈՒՏՈՎ ԷԼԻ ԵՆ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Իսկ երեկ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը նոր առաջարկ արեց՝ ձեւավորել մեխանիզմներ ՀՀ ոստիկանության դեմ բողոքները քննելու համար: ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը երեկ վերջապես քննարկեց Հայաստանի հարցը: Ողջ շաբաթվա ընթացքում այդ հարցն անընդհատ օրակարգում հետաձգվում էր՝ սկզբում 7-րդն էր, հետո դարձավ 11-րդը, հետո՝ 13-րդը: Պատճառը պարզ է՝ ԵԽԽՎ այս նստաշրջանում այլ հարցեր էին հրատապ: Մոնիտորինգի հանձնաժողովն իր նիստերում
ՀԱՅԸ, ԹՈՒՐՔԸ ԵՎ ՀԱՅԸ
Եվ կեսգիշերային իմ անքնության զրուցակից Նահապետն այս անգամ այսպես խոսեց ինձ հետ. – Ես հին ու անշտապ մարդ եմ, քանի որ ես ոչ մի տեղ չէի շտապում, որովհետեւ ինձ սպասող չկա, ես էի սպասման կենտրոնը, ես էի սպասում եկողին եւ եկողի արդար խոսքին, իսկ բազում եկողներ եկան ու գնացին, բայց ոչ մեկը չբերեց այն, ինչ
ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԵՆ ԵԿԵԼ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Ըստ պաշտոնական տեղեկատվության, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա փուլին եւ առաջիկայում Քիշնեւում կայանալիք
«ԱՆՀՈՒՅՍ ԳՈՐԾ Է ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻՆ ՀԱՄՈԶԵԼԸ»
Երեկ ԱԺ լսումներում բուռն եւ կրքոտ քննարկումներ տեղի ունեցան, ելույթներն աննախադեպ շատ էին ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ երեկ խորհրդարանական լսումներ անցկացվեցին նախաստորագրված արձանագրությունների եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցի քննարկման վերաբերյալ: Լսումներին մասնակցում էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, միջազգային կառույցների ներկայացուցիչներ՝ թարգմանիչներով, ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրային խորհրդի անդամներ, քիչ
«ՔՐԴԻ ԼՈԼՈ ՉԿԱՐԴԱՔ»
Զգուշացնում է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը – Հայ-թուրքական թեմայի շուրջ երեկվա խորհրդարանական լսումներին հրավիրված էր նաեւ ՀԿԿ-ն, սակայն չմասնակցեցիք: Ինչո՞ւ: – ՀԿԿ-ն իր կարծիքը այդ թեմայի վերաբերյալ շատ վաղուց է արտահայտել եւ իր առաջարկները արել է սեպտեմբերի 11-ին տարածած կենտկոմի հայտարարությամբ: Ի՞նչ քննարկումների մասին է խոսքը, երբ տասն օր հետո այդ փաստաթղթերը պետք
«ՆՈՐԷՆ ՄՌԱՅԼ ԱՄՊԵՐ ԿԸ ԽՏԱՆԱՆ»
Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում կայացել էր մեծ հանրահավաք եւ երթ՝ կազմակերպված Ռամկավար ազատական կուսակցության կողմից: Հավաքում ելույթ է ունեցել «Նոր օր» շաբաթաթերթի պատասխանատու խմբագիր Մինաս Գոճայանը՝ ներկայացնելով ՌԱԿ Արեւմտյան ԱՄՆ-ի տարածաշրջանային վարչության խոսքը: Նա, մասնավորապես, ասել է. «Կրկին անգամ փոթորկած է հայութեան երկնակամարը, նորէն մռայլ ամպեր կը խտանան հայոց երկինքին վրայ: Կը սպասուի հայակուլ
ԵՐԳԵ՞Լ, ԹԵ՞ ՉԵՐԳԵԼ
Այս է խնդիրը Երեւանի կարաոկեներում Աշխարհում առաջին անգամ կարաոկեն հայտնվել է ճապոնական բարերից մեկում՝ նախորդ դարի 70-ականներին: Կոբէ քաղաքի բարերից մեկում աշխատող երաժիշտ-գործիքավորող Դայսուկէ Ինոուէն է աշխարհով մեկ հայ-տնի դարձած եւ երիտասարդների սիրելի զբաղմունքի վերածված այս «սուբ-կուլտուրայի» հեղինակը: Հայաստանում առաջին կարաոկե բարերը հայտնվեցին 1999-2000 թվականներին, սակայն դրանց նկատմամբ հետաքրքրությունը ինչպես ողջ աշխհարհում, այնպես էլ մեզ
Գուցե վետերաննե՞րը ոգեւորեն
Հայաստանի ֆուտբոլի վետերանների միության հրավերով հոկտեմբերի 2-ին «Միկա» մարզադաշտում կկայանա հայ եւ վրացի վետերան ֆուտբոլիստների ընկերական հանդիպումը: Այս առիթով Վետերանների միությունում ասուլիս էր կազմակերպվել: «Առավոտը» նշված ժամին միությունում էր ու մոտ մեկ ժամ համբերատար սպասում էր լրատվամիջոցների ներկայացուցիչների ժամանմանը: Այդ ընթացքում հասցրինք զրուցել «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների հետ: Հասցրինք, քանի որ լրագրողներն այդպես էլ չեկան ու
Բայրամովն արդարանում է
Աշխարհի վերջին առաջնության բրոնզե մեդալակիր, 55 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Ռովշան Բայրամովը ադրբեջանցի մարզասերների առջեւ արդարանալով նշել է, թե Հերնինգում Ռոման Ամոյանից կրած իր պարտությունը պատահականություն էր: «Մինչ այդ ես նրան չորս անգամ հաղթել եմ,- արդարացել է նա «Azerisport»-ի թղթակցին տված հարցազրույցում:- Հինգերորդ անգամ հաղթանակը նրա կողմը եղավ: Հավանաբար դրանում դեր խաղաց իմ հոգնած լինելը:
Մրցավարները հայտնի են
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ աշխարհի 2010 թվականի գավաթի ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 14-ին Բուրսա քաղաքում կայանալիք Թուրքիա-Հայաստան ազգային հավաքականների հանդիպումը վարել վստահվել է Շվեդիայի մրցավարական անձնակազմին՝ Մարտին Հանսոնի գլխավորությամբ: Նրա օգնականներն են Հենրիկ Անդրենը եւ Ստեֆան Վիտբերգը: Չորրորդ պաշտոնյա նշանակվել է Մարտին Ինգվարսոնը: Հայտնի են նաեւ նույն երկրների երիտասարդական հավաքականների հանդիպման մրցավարները, որոնք
Կրկին ոչ-ոքի
Չինաստանի Նանկին քաղաքում շարունակվող շախմատի կանանց «Grand Prix» մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի միակ ներկայացուցիչ՝ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց ֆրանսուհի Մարի Սեբագի հետ: Մյուս պարտիաներում Չժու Չենը (Քաթար) պարտության մատնեց մոնղոլուհի Բաթույագ Մոնգոնտուուլին, չինացիներ Ցզյույ Վանցզյուն եւ Սյույ Յույհուան, համապատասխանաբար, իրենց հայրենակիցներ Չժաո Սյուեին եւ Շեն Յանին, Նանա Ձագնիձեն՝ Բեթյուլ Իլդիզին (Թուրքիա), իսկ
Մեկնել է բասկետբոլի խնդիրներով
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը մարզաձեւի եվրոպական ֆեդերացիայի ղեկավար Գեորգիս Վասիլակոպուլոսի հրավերով երեկ մեկնեց Աթենք՝ հանրապետությունում բասկետբոլի զարգացման հետ կապված մի ամբողջ շարք հարցեր քննարկելու նպատակով: Դեռ 2008 թվականին ՖԻԲԱ-ն ձեռնամուխ է եղել մի ծրագրի իրականացման, որը պետք է նպաստի Հայաստանում մարզաձեւի զարգացմանը: Թե ինչպե՞ս է դա կյանքի կոչվելու, վերջնականապես հայտնի կդառնա Ռոստոմյան-Վասիլակոպուլոս հանդիպումից
ԱԴԱԼՅԱՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆ ՈՒ ՀՈԲԵԼՅԱՆԸ
«Ես շարունակելու եմ ապրել ու ստեղծագործել: Երբեք չեմ դադարելու նկարել, ստեղծագործելու եմ այնքան, որքան ուժերս կներեն, որքան Աստված կկամենա»,- ասում է Հայաստանի ժողովրդական նկարիչ, պետական մրցանակների դափնեկիր Ռուբեն Ադալյանը, որը երեկ ծննդյան 80-ամյակի առիթով պարգեւատրվեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: Նույն օրը Նկարիչների միությունում բացվեց նրա ցուցահանդեսը: «Այդքան տարի ապրել եւ ստեղծագործել, հավատացեք, հեշտ չէ:
ԱՍՏՂԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագծի շրջանակներում հոկտեմբերի 2-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կկայանա ռոք-երաժշտության գերաստղեր Յան Գիլանի («Deep Purple» ռոք-խմբի հիմնադիր անդամ) եւ Թոնի Այոմիի («Black Sabbath» ռոք-խմբի հիմնադիր անդամ) ասուլիսը: Կմասնակցեն նաեւ «Asia» ռոք-խմբի հիմնադիր անդամ Ջոուֆ Դաունսը, մեծ թենիսի աստղ Փեթ Քեշը եւ «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի հեղինակ, ավստրալիական «Do Something» բարեգործական կազմակերպության
ԳՈՂԱԿԱՆՆԵՐԻ ԻԴԵԱԼԱԿԱՆԱՑՈՒՄ ՈՒ ԴՐԱԿԱՆ ՀԵՐՈՍԻ ԽՆԴԻՐ
Գրաքննադատ, թարգմանիչ եւ գրող Ալեքսանդր Թոփչյանը՝ հասարակության ու գրականության խնդիրների մասին Ալ. Թոփչյանը տիկնոջ՝ դերասան, արձակագիր ԱնահիտԹոփչյանի հետ: Վերջերս լրացավ գրաքննադատ, թարգմանիչ եւ գրող Ալեքսանդր Թոփչյանի ծննդյան 70-ամյակը: «Առավոտի» հետ զրույցում նա ժպտալով ասաց, որ իր գրական կարիերան իրականում դեռ նոր է սկսվում, վկան՝ լույս տեսնող գրքերը, հոդվածները, աշխատանքի ծավալն ու ծարավը. «Ծրագրեր ունեմ, որոնք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԿՏԻՎ ՇՓՈՒՄՆԵՐ Է ՍԿՍԵԼ ԿՈՒԲԱՅԻ ՀԵՏ
ԱՄՆ պետքարտուղարի՝ Արեւմտյան կիսագնդի հարցերով օգնականի տեղակալ Բիսա Ուիլյամսը մեկնել է Հավանա՝ Կուբայի իշխանության ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու նպատակով, ինչի մասին ավելի վաղ հայտարարված չի եղել: Այդ մասին տեղեկացրել է AP գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչներին: Վերջիններիս ասելով, Ուիլյամսը բանակցություններ է վարել մասնավորապես Կուբայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Դագոբերտո Ռոդրիգեսի հետ: Ու թեեւ բանակցությունների
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՈՒԺԵՑ ԹՈՒՐՔԻԱՆ
Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում Անգելա Մերկելի տարած հաղթանակն ու իշխանությունը աջակենտրոն ուժերի ձեռքում կենտրոնացնելը վերջ են դնում Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի հույսերին: Լոնդոնում լույս տեսնող The Daily Telegraph-ի մատուցմամբ, այս շաբաթ Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եւ նրան հաղորդել, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության առնչությամբ Գերմանիայի քաղաքականությունը վերանայվում է: «Արդյունքում՝ Գերմանիայի ընտրություններում գլխավոր
ՀԱՐԲԱԾ «ԱՎՏՈՏԵՍՈՒՉԸ» ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
«ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Նովոսիբիրսկում ձերբակալվել է այդ քաղաքի մի բնակիչ, որը հարբած վիճակում, ոստիկանության ավագ լեյտենանտի վերնաշապիկ ու սպորտային անդրավարտիք հագած փորձել էր քաղաքի բանուկ խաչմերուկներից մեկում կարգավորել երթեւեկությունը: Ձեռքի շարժումներով նա հրահանգել էր մեքենաների վարորդներին կանգնել, մյուսներին՝ շարժվել: Նրա «ջանքերի շնորհիվ» խաչմերուկը խցանվել էր: Ճանապարհային ոստիկանի դերը ստանձնած քաղաքացին ձերբակալվել էր ոստիկանության կողմից եւ
ԵԽԽՎ-ն Ռուսաստանին դատապարտեց ու պահանջներ առաջադրեց
Երեքշաբթի երեկոյան ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը «Պատերազմ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ. մեկ տարի անց» վերտառությամբ բանաձեւ է ընդունել, որով Ռուսաստանից պահանջել է միջազգային դիտորդներին թույլ տալ դիտարկումներ անցկացնել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի սահմաններում: Բացի այդ, բանաձեւը Ռուսաստանի եւ նրա կողմից ճանաչված երկու հանրապետությունների իշխանությունների հասցեին ուղղված բավականին խիստ քննադատություն եւ գնահատականներ է պարունակում: Փաստաթղթում նշվում է,
ՄԱԿ-ի առաքելության պաշտոնյան պաշտոնանկ կարվի
Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության բարձրաստիճան պաշտոնյա, ամերիկացի Պիտեր Գելբրայթը (նկարում) պաշտոնանկ կարվի: «BBC»-ի տեղեկություններով, դրա պատճառը այդ երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների շուրջ բանավեճն է: Հաղորդվում է, որ ամերիկացի դիվանագետը հանդես է եկել քվեարկության արդյունքների վերահաշվարկի կոչով, նաեւ քննադատել է Աֆղանստանի ընտրական հանձնաժողովին: Աղբյուրի փոխանցմամբ, դիվանագետի պաշտոնանկության մասին տեղեկությունը հերքել է ինչպես ինքը՝ Գելբրայթը, այնպես էլ
Մոսկվայում, ծեծկռտուքի արդյունքում, ՀՀ 4 քաղաքացի է վիրավորվել
Սեպտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը Մոսկվայի Ցարիցինո շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում անհայտ անձանց կողմից տրավմատիկ զենքից արձակված կրակոցներից վիրավորվել է Մոսկվայում եւ մերձմոսկովյան շրջաններում ապրող հինգ մարդ, որից չորսը Հայաստանի քաղաքացի է, մեկը՝ Հյուսիսային Կովկասից: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, վերջիններիս անունները չեն հրապարակվում, բայց հայտնի է, որ նրանք 32 եւ 21 տարեկան անձինք
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԱԺԻՇՏՆԵՐՈՎ ԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ»
Երեւանյան երրորդ միջազգային դասական երաժշտության փառատոնի շրջանակներում արտերկրից հայտնի երաժիշտների այցերը Հայաստան շարունակվում են: Առաջիկա օրերին իրենց կատարումներով հանդիսատեսին կներկայանան ավստրիացի երաժիշտ, գալարափողի վարպետ Ռադովան Վլատկովիչը, Գերմանիայից ժամանած հայազգի երգչուհի Կարինե Բաբաջանյանը եւ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը՝ Մեծ Բրիտանիայից: Երեկ «Ա. Խաչատրյան» համերգասրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ մասնակիցներին ներկայացրեց ՀՊՖՆ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: 10-ամյա ընդմիջումից


















































