Օրվա լրահոսը
ՄԵՐԺՎԵԼ Է ԼԵՎՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՀԱՆՋԸ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Տարոն Նազարյանի նախագահությամբ, հոկտեմբերի 2-ին հրապարակեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լեւոն Քոչարյանն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի գործով որոշումը, մասնակիորեն բավարարելով «ՀԺ» հրատարակող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը: Դատարանը մասնակիորեն բեկանել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ հունիսի 5-ին կայացրած վճիռը: Այն է՝
Խորհրդարանն արձագանքում է
Կայացավ ՍԴ-ների եւ խորհրդարանների գործակցության խորհրդաժողովը «Սահմանադրության գերակայության երաշխավորման գործում ՍԴ-ների եւ խորհրդարանների գործակցության միջազգային փորձը» թեմայով երեւանյան միջազգային 14-րդ խորհրդաժողովը հոկտեմբերի 2-3-ին ԱԺ-ում էր համախմբել ԱՊՀ եւ եվրոպական երկրների սահմանադրական դատարանների եւ խորհրդարանների ներկայացուցիչներին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի համոզմամբ, Հայաստանում առկա Սահմանադրության արժեքային ողջ համակարգը ներկայումս խարսխված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ
ԿՐԿԻՆ «ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՍՊԱՌՄԱՆ» ՄԱՍԻՆ Երբ իրերին նայում ես ոչ առաջին հայացքով Երեւի մեկ ամիս կլինի, ինչ հայկական հեռուստաընկերություններից մեկն ու «Ազգային մրցունակության խորհուրդը» սկսել են առաջին հայացքից անմեղ եւ դեռ ազգանվեր մի ակցիա. առաջարկում են հզորացնել «հայկական գործոնը» (ձեւակերպումն իրենցն է, եւ նկատի ունեն Հայաստանն ու հայերին ի սփյուռս աշխարհի): Նախաձեռնության հեղինակները բոլոր հայերին առաջարկում
ԱՌԱՋԻՆ ՁՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ
«Առավոտը» տեղեկացրել է, որ սեպտեմբերի 28-ին Հայաստանի որոշ շրջաններում տեղացել է առաջին ձյունը: Ըստ Արագածոտնի մարզպետարանի, Արագածոտնի մարզի լեռնային եւ բարձրլեռնային բնակավայրերում տեղացած ձյունը 15-17 սմ շերտով ծածկել է ցանքատարածությունները ու թեեւ ցրտահարություն չի արձանագրվել, սակայն դժվարին կացության մեջ են հայտնվել հացահատիկի մշակությամբ զբաղվող բարձրլեռնային համայնքները: Լեռնային բնակավայրերում հացահատիկի բերքահավաքը ավելի ուշ է կատարվում եւ
ՋՐԱՄԲԱՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈ՞ՒՆ
ՀՀ տարածքային նախարարությունից տեղեկացանք, որ նախարար Արմեն Գեւորգյանը եւ նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը շաբաթ օրը այցելել են Եղվարդի հարեւանությամբ գտնվող կիսակառույց ջրամբարի տարածք: Ջրամբարի համար նախատեսված էր 1049 հա տարածք, որից շուրջ 700-ը պետք է կազմեր լճի հայելին: Սակայն կիսակառույց ջրամբարը ավարտին հասցնելու համար ֆինանսներ չկան ու հրապարակ է իջել այլ
Գրքի խնդիր՝ Սյունիքում
Արդեն մեկ ամիս է՝ 2009-2010 ուսումնական տարին մեկնարկել է, բայց Սյունիքի մարզի կրթօջախներում շատ աշակերտներ որոշ առարկաների դասագրքեր չեն ստացել եւ ստիպված օգտվում են համադասարանցիների գրքերից: Հիմնականում տարրական դասարանների դասագրքերի խնդիր է առաջացել, ինչն էլ պայմանավորված է նոր ուսումնական տարում այս դասարաններում աշակերտների թվի ավելացմամբ: «Մենք հիմնականում խնդիր ունենք տարրական դասարաններում պետության կողմից տրամադրվող անվճար
ՄԱՐԶԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ
Թուրքիայում հայ մարմնավաճառների գոյությունը սահմանը բացելու խոչընդոտ չէ, պարզապես պետք է ասել «ես հայ եմ եւ հպարտ եմ», վստահ է արմավիրցի երիտասարդը: «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հ/կ-ի նախաձեռնած հայ-թուրքական նախաստորագրված Արձանագրությունների մարզային քննարկումները, ըստ հ/կ-ի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանի, բուռն են ընթանում, ու բացառություն չէր նաեւ Արմավիրը, ուր կազմակերպվել էր այս շարքի վերջին հանդիպումներից մեկը:
«ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ԿԿՐԿՆԱՊԱՏԿՎԵՆ»
Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը կդանդաղեցնի զարգացումը էլեկտրաէներգիայի արտադրության շուկայում եւ կկրկնապատկի էլեկտրաէներգիայի սպառողական սակագները: Ըստ «Արմինֆոյի», երեկ Երեւանում բացված Վերականգնվող եւ մաքուր էներգիայի 4-րդ միջազգային խորհրդաժողովի ընթացքում այսպիսի կարծիք է հայտնել անկախ փորձագետ Ռուբեն Աբրահամյանը: Նա նշել է, որ նոր էներգաբլոկի շինարարության գործում ներդրումները, ըստ նվազագույն հաշվարկների, կկազմեն 5 մլրդ դոլար, մինչդեռ Հայաստանի էներգետիկ
ՑՈՒՑԻՉ ՆՇԱՆՆԵՐ ՉԿԱՆ
Արշակունյաց փողոցի երկարությամբ՝ Կրկեսից մինչեւ 1-ին մաս ընկած հատվածում, գոյություն չունեն մեքենաների արագությունը սահմանափակող նշաններ, ինչպես նաեւ չկան դպրոցի, առեւտրի կենտրոնի կամ հարակից տարածքներում այլ օբյեկտների մասին վկայող ցուցիչ նշաններ: Այդ նշանների բացակայության պատճառով էլ փողոցը նմանվում է ավտոմրցարշավի վազքուղու: Օրերս նման դժգոհությամբ «Առավոտին» էր դիմել տրանսպորտի ոլորտում երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող ինժեներ Էդիկ
ԳԱԶԸ ԿՈՒՇԱՆԱ
Արդեն քանի օր է՝ Վրաստանի տարածքով Հայաստան ռուսական բնական գազի մատակարարումը խափանված է: Դեռեւս հոկտեմբերի 1-ին «ՀայՌուսգազարդը» տեղեկացրել էր, որ գազատարի վերանորոգման աշխատանքներ են կատարում, ինչի պատճառով էլ Հայաստան մի քանի օր գազ չի մտնի: Գազամատակարարումը պետք է վերականգնվեր երեկ: Սակայն ընկերությունից «Առավոտին» տեղեկացրին, որ վրացական կողմը հայտնել է, որ շինաշխատանքները դեռեւս չեն ավարտել, եւ
Մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության՝ Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակից Մհեր Հովհաննիսյանի կողմից շորթմամբ կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ 2009 թ. հուլիսի 2-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է բերման ենթարկվել ՌԴ Կիսլովոդսկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզման մեջ գտնվող Կ. Դյոմենը: Վերջինից կաշառք
Կոլեգաների ընդունած օրենքից դժգոհ է
Տեղական արտադրողին թեւ ու թիկունք կանգնելու համար մեր կառավարությունը որոշեց փոփոխություններ կատարել «Ակցիզային հարկի մասին» օրենքում, ըստ որի՝ խմիչքի ներկրմամբ զբաղվող ընկերությունները պետք է ավելի շատ ակցիզային հարկ վճարեն, քան տեղական արտադրողները: Օրինակ, ներքին արտադրողի համար գարեջրի 1 լիտրի ակցիզային հարկի դրույքաչափը 70 դրամ է, իսկ ներմուծողի դեպքում՝ 105 դրամ, կամ, ասենք, վերմուտ եւ խաղողի
«ԹՈՒՐՔԵՐՆ ԷԼ ՎԱԽԵՆԱԼՈՒ ՇԱՏ ԲԱՆ ՈՒՆԵՆ»
Ըստ Բավրայի գյուղապետ Կորյուն Սումբուլյանի, Հայաստանում այնպիսի կլաններ կան, որ խեղճուկրակ թուրքերը դրա դեմ ո՞վ են Վրաստանին սահմանակից այս գյուղի բնակիչները, չնայած վերջերս լուրջ խնդիրներ ունեցան հարեւանների հետ՝ վրաց սահմանապահները արգելեցին նրանց մշակել սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածքներն ու գյուղապետից անցագրեր պահանջեցին, սակայն այս տհաճ միջադեպը չի խանգարում գյուղապետ Կորյուն Սումբուլյանին՝ մնալ այն կարծիքին, որ
Թամանյանի նախագծածը խեղաթյուրում են Այս անգամ հերթական «էլիտարը», առանց քաղաքաշինական փաստաթղթերի, կառուցվում է Խանջյան փողոցում: Խանջյան փողոցի բազմաբնակարան շենքերը կառուցվել են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով: Ըստ այդ նախագծի, այնտեղ հիմնականում 5-6 հարկանի ցածր շենքեր են: Մինչդեռ այս օրերին Խանջյան 29 հասցեում «Լեւոն Ամիրխանյան» շինարարական ընկերությունը 5 հարկանի շենքերի կողքին նոր «էլիտար» շենք է կառուցում՝ 14
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՈՒՆԴԸ ԽԱՆՈՒԹՆԵՐԻՑ ՉԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ
Հակահիգիենիկ ու ընդհատակյա պայմաններում արտադրված քաղցրավենիքը ազատ վաճառվում է Վերջերս Պետեկամուտների կոմիտեն, իրավապահ մարմինների հետ համատեղ, մայրաքաղաքում ընդհատակյա աշխատող հրուշակեղենի տասնյակ արտադրամասեր հայտնաբերեց, որոնք քաղցրավենիք էին պատրաստում հակահիգիենիկ պայմաններում: Հրուշակեղեն արտադրող այդ ընկերությունները, բացի այն, որ կիսով չափ ստվերում են գործել եւ հարկայինից եկամուտներ են թաքցրել, նրանց արտադրած քաղցրավենիքի տուփերից բացակայում էին արտադրման, պիտանելիության ժամկետների
«ՏԱՌԱՊԱԾ» ԹՈՒՐՔԵՐԸ
Ըստ թուրքական աղբյուրների, Ն ախիջեւանում անցկացվող թյուրքալեզու պետությունների նախագահների հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել է՝ եթե հայկական սփյուռքը մտածում է Հայաստանի ապագայի մասին, ապա պետք է աջակցի Կովկասում խաղաղությանն ու համագործակցությանը նպատակաուղղված ջանքերին: Հայկական Սփյուռքը «հեռվից չպետք է խոչընդոտի տարածաշրջանային խնդիրների կարգավորմանը»,-նկատել է Գյուլը: Ըստ Թուրքիայի նախագահի, եթե այսօր դարձյալ բացենք Առաջին համաշխարհային
«ԼԱԿՈՏՆԵՐՆ» ԱՅԼԵՎՍ ԼԱՎ ՉԵ՞Ն ԶԳԱԼՈՒ
Երեկ Շիրակի մարզ կատարած այցելության ընթացքում ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը գյումրեցի ոստիկաններին «խստորեն» հանձնարարել է չխնայել ոչ մի օրինազանցի՝ անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից: Տեսնելով, որ իրեն նկարահանում են, ոստիկանապետն ավելի է ոգեւորվել ու շարք կանգնած ոստիկաններին հիշեցրել. «Օրենքի առջեւ բոլորը հավասար են, որտեղ բռունցք՝ ընտեղ բռունցքը վստահ խփում ու թեման ավարտում եք, չի կարելի թույլ
ՊԱՀԱՆՋԵԼ Է ԳՈՒՄԱՐ՝ ԴԱՏԱՎՈՐԻ ԱՆՈՒՆԻՑ
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչը մեղադրվում է դատավորին կաշառք տալու պատրվակով գումար պահանջելու եւ հափշտակելու համար: Քրեական գործով մեղադրական եզրակացությունը դատախազությունն արդեն հաստատել է եւ ուղարկել դատարան: Համլետ Խաչատրյանը 1998-ից մինչեւ 2007թ. աշխատել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչությունում՝ որպես ոստիկան, իսկ 2007 թվականից՝ ՀՀ դատական դեպարտամենտում, որպես Աջափնյակ եւ Դավիթաշեն
Քողարկել են հանցագործությունը
2009թ. ապրիլի 15-ին Գյումրի քաղաքի «Պրեստիժ» վաճառատան մոտ նույն քաղաքի բնակիչ Տիգրան Թադեւոսյանը ենթարկվել էր ծեծի, որի հետեւանքով ստացած ծանր մարմնական վնասվածքներից նա տեղափոխվել էր նախ՝ Գյումրու «Ճերմակ», ապա՝ Երեւան քաղաքի Միքայելյանի անվան հիվանդանոց, որտեղ եւ մահացել էր: Իսկ ոստիկանությունը տեղի ունեցածը անգամ չէր գրանցել, հետեւաբար չէր էլ փորձել լուրջ քայլեր ձեռնարկել՝ հանցագործությունը բացահայտելու համար:
ՏՈՒԺՈՂ ՈՍՏԻԿԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՄԵՂԱԴՐՅԱԼ
Լիազորությունների չարաշահում՝ բռնության զուգորդմամբ 2009 թվականի հունիսի 26-ին ՀՀ ոստիկանության Սեւանի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ՝ Կարմիր գյուղի բնակիչ Սեւան Մկրտչյանի նկատմամբ՝ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների դեմ իբր բռնություն գործադրելու համար: Նախաքննությունը շարունակվել է Հատուկ քննչական ծառայությունում, որտեղ պարզվել է բոլորովին այլ իրականություն ու մեղադրանք է առաջադրվել ոչ թե քաղաքացուն, այլ ոստիկանության աշխատակիցներին՝ լիազորությունները չարաշահելու
«ԺԱՄԱՆԱԿԸ Ի ՎՆԱՍ ՄԵԶ Է ԱՇԽԱՏՈՒՄ»
ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը վստահ է, որ թեկուզ եւ վատն են, բայց արձանագրությունները պետք է ստորագրել: – Հայ-թուրքական հարցերի լսումների ժամանակ բավականին կոշտ ելույթ ունեցաք, որը մեզ զարմացրեց, քանի որ իշխանական գործարար-պատգամավորները սովորաբար այլ կարգի ելույթներ են ունենում: Ինչո՞վ էր պայմանավորված այդ համարձակությունը, չե՞ք մտածում, որ դրա համար որոշակի վտանգներ կլինեն ձեզ
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԵՏԻՆ ՊԼԱՆՈՒՄ ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը երեկ «Հայացք» ակումբում կայացած ասուլիսում հայտնեց, որ ԵԽԽՎ սեպտեմբերի 28-ից մեկնարկած լիագումար նստաշրջանը սկսվել է «նախագահողի կողմից ողջույնի խոսքով, որը վերաբերում էր հայ-թուրքական հարաբերություններին: Եվ կարծում եմ, որ այս պահին քաղաքական այնպիսի որոշում է ընդունվել Եվրոպայի խորհրդի կողմից, որ Հայաստանի իշխանություններին եւ այն պարտավորությունները, որ
ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԾՐԱԳՐԻ 84 ԿԵՏԵՐԸ ԿԱՏԱՐՎԱԾ ԵՆ Հոկտեմբերի 5-ին կայացել է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի կատարման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Գործողությունների ծրագրի նպատակը եվրոպական եւ եվրատլանտյան կառույցների ու հաստատությունների հետ Հայաստանի համագործակցության խորացումն է: Ծրագրով նախատեսված 42 միջոցառումներն ընդգրկում են 122 գործողություն, որոնցից 84-ն արդեն կատարված է:
Նախագահին խորհուրդ տվողները թյուրիմացության մե՞ջ են
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը գնահատում է Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությունը: ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը «Առավոտի» հետ հարցազրույցում պատասխանելով մեր հարցերին՝ արդյոք նախագահը եւ նրան ուղեկցողները անպատրա՞ստ էին այն ընդունելությանը, որին արժանացան Սփյուռքում, ասաց. «Ըստ ամենայնի՝ պատրաստ չէին, եւ ես կարծում եմ, որ նախագահին խորհուրդներ տվողները կամ խորը թյուրիմացության մեջ են,
«ՄԻԱԿ ԵԼՔՆ ՕՐ ԱՌԱՋ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԵԼՆ Է»
Ասում է քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը – Ձեր կարծիքով, ՀՀ նախագահի սփյուռքյան հանդիպումները կհանգեցնե՞ն արձանագրություններում փոփոխությունների: – Չեմ կարծում: Եթե նույնիսկ Հայաստանի իշխանությունները փորձեն Սփյուռքի բուռն արձագանքներին հղում անելով պահանջել բանակցող կողմին որեւէ փոփոխություն մտցնել արձանագրություններում, որը ճիշտ կլիներ ու բնական, միեւնույն է՝ նրան թույլ չեն տա: Այդ բանակցություններում, իմ կարծիքով, մեր
«ՉԻՆԱՑՈՒՆ՝ ԲՐԻՆՁ, ՀԱՅԻՆ՝ ՓՈՂ»
ՀՀԿ խորհրդի անդամ Ռազմիկ Մարտիրոսյանը խնդիրը «մեր մեջ» է տեսնում «Տարբեր պետությունների հետ բազմիցս տարբեր երկկողմ եւ բազմակողմ փաստաթղթեր են ստորագրվել, բայց դրանք եղել են ստանդարտ, որոնց հետեւանքները նույնպես տեսանելի են եղել: Առաջին անգամ ինչպես հայ դիվանագիտության, այնպես էլ հայ հասարակության համար ստեղծվել է մի փաստաթուղթ, որը ստանդարտ չէ, այս առումով, նաեւ անորոշ է նրա
Ե՛Վ ՏՈՒՆՆ Է ԻՐԵՆԸ, Ե՛Վ ԿՐԻՄԻՆԱԼԸ
2006 թվականի սեպտեմբերի 8-ի համարում «Առավոտը» պատկերել էր Արարատի մարզի Շահումյան գյուղում այս «համեստ» պալատը (այն ժամանակ՝ կիսակառույց վիճակում) եւ գրել էր, որ այն պատկանում է ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի պետ, գնդապետ Կարո Կարապետյանին, իսկ գյուղի այս տարածքը հանդիսանում է կրիմինալ «ռազբորկաների» թատերաբեմ: Հաջորդ օրը պարոն Կարապետյանը զանգահարել էր խմբագրություն եւ երդվել բոլոր սրբություններով, որ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք ութերորդ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդ Գլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ Գլուխ տասնվեցերորդ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ Գլուխ առաջին ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ Ես երկու հազար յոթի սեպտեմբերի չորսի էդ իրիկուն գրական ու բուքմեյքերական շրջապատիցս մազապուրծ՝ իմ նոր շրջապատի հետ էի, ու էդ նորը չափազանց լավ մոռացված հինն էր, եւ չնայած արդեն շուրջ երեք ժամ ինչ-որ անհամ բաներ էինք խոսում ու իրար էլ նեղացնում էինք, ես, ի տարբերություն Տերյանի դպրոցի
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք ութերորդ Գլուխ քսանյոթերորդ ՀԱՅՐԵՐ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ Ես էն մարդկանցից չեմ՝ ովքեր ո՛չ միայն մենակությանն են դիմանում, այլեւ անձամբ են խուսափում ուրիշներից, եւ քանի որ իրենց իսկ կամքով են խուսափում, էդ իսկ պատճառով էլ մենակությանն ու մենությանը դիմանում են, եւ քանի որ ինքս էդ մարդկանցից չեմ, միշտ էլ դժվարացել եմ էդ մարդկանց հասկանալ,


















































