Օրվա լրահոսը

Ո՞րն է Հայաստանի շահը

Այս հարցի պատասխանը ՆԺԿ ղեկավարն այդպես էլ չի ստանում «ՀԱԿ-ն ու գործող իշխանությունը հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան կարգավորման հարցերում տարբերություններ չունեն. տարբերությունները միայն նրբերանգների մեջ է»,- երեկ Մամուլի ազգային ակումբում հայտարարեց ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը: Արտաքին քաղաքական հարցերում ՀԱԿ-ի՝ գործող իշխանության համահունչ լինելը, սակայն, ՆԺԿ-ին չի կաշկանդի՝ ներքաղաքական հարցերում ՀԱԿ-ի հետ համագործակցությունը շարունակելու հարցում, եւ

ՆԱԽԿԻՆ ԿՈՒՍԱԿԻՑՆԵՐԸ՝ ԻՐԱՐ ՄԱՍԻՆ

«Ժառանգություն» կուսակցության անդամների համար մինչ այժմ գոնե հրապարակավ բնորոշ էր զսպվածությունը եւ լայնախոհությունը ներկուսակցական հարցերում: Այս ավանդույթը լիովին ոտնահարվեց երեկ: Հեռացվածների որակումները Երեկ կեսօրին «Ժառանգության» կենտրոնական գրասենյակի առջեւ էին հավաքվել սեպտեմբերի 9-ին կուսակցության շարքերից հեռացված Զոյա Թադեւոսյանը, Մովսես Արիստակեսյանը եւ նրանց մի քանի կողմնակիցներ՝ «Ժառանգության» Ավանի տարածքային կառույցի ներկայացուցիչ Համլետ Գրիգորյանը, Աշտարակի տարածքային կառույցի անդամ

«ԹՈՒՐՔԵՐՆ ԱՐԴԵՆ ԵՐԵՎԱՆԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ»

Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններից նման տպավորություն է ստացել Արկադի Կարապետյանը ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանը անհանգստացած է հայ-թուրքական հարաբերությունների՝ կողմերի միջեւ նախաստորագրված արձանագրությունների հիմքով բարելավման հեռանկարով: «Հայ-թուրքական հարաբերություններում միայն Թուրքիան չի, Ադրբեջանն էլ, ադրբեջանցիներն էլ են թուրք: Եթե Երեւանում դա չգիտեն, մենք լավ գիտակցում ենք»,- երեկ «Առավոտի» հետ կիսելով իր մտավախությունները՝ ասաց հրամանատարը:

ԿՈՄՈՒՆԻՍՏԸ ՀԻՇԵՑ «ԶԱՐԹԻՐ, ԼԱՈ»-Ն

«Հրապարակված փաստաթղթերը որոգայթ են մեր ժողովրդի եւ նրա ապագայի համար: Իսկ ո՞ւր մնաց Սասունը, Մուշը, Վանը… Այսօ՞ր էլ երգենք՝ «Զարթիր, լաո».- սա ՀԿԿ-ի պաշտոնական դիրքորոշումն է հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների մասին, որը երեկ հրավիրած ասուլիսում բարձրաձայնել է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Բանախոսը տարակուսանք է հայտնում, որ Հայաստանի նորագույն պատմության շրջանում էլ Թուրքիայի հակահայ պահվածքը

ՏՂԱՄԱՐԴԻԿ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԽՈՀԱՐԱՐ ԵՆ ՈՒ ԳԻՆԵԿՈԼՈԳ

Քանի որ առաջնորդվում են հետաքրքրասիրությամբ Չնայած խոհարարությամբ հիմնականում զբաղվում են կանայք, սակայն այն համարվում է ամենատղամարդկային մասնագիտություններից մեկը: Դա, շատերի կարծիքով, գիտականորեն ապացուցված փաստ է, քանի որ տղամարդիկ սննդի պատրաստմանը մոտենում են ավելի ստեղծագործաբար: Հենց այդ պատճառով նրանց պատրաստած ուտեստներն ավելի համեղ են ու հետաքրքիր: Սա պարզվել է akumb.am կայքէջում անցկացված քննարկման արդյունքներով… Քննարկման մասնակիցներից

15 երկրների նկարիչները՝ Ազգային պատկերասրահում

Մեծ ցուցահանդես՝ առանց տաբուների ու թեմատիկ սահմանափակումների Սեպտեմբերի 11-24-ը Հայաստանի ազգային պատկերասրահում աշխարհի 15 երկրների անվանի նկարիչներ իրենց աշխատանքները կներկայացնեն հայ արվեստասերին: Հայաստան այցելելու ու իրենց աշխատանքները ներկայացնելու գաղափարն ու նախաձեռնությունը «Արիան Էսոր» ֆրանսիական մշակութային ընկերության նախագահ, նկարչուհի Ասիլվա Ժիրարդիե-Առաքելյանինն է: Նրա խոսքով, իրենց ընկերությունը ցուցահանդեսով Հայաստան էր եկել նաեւ մի քանի տարի առաջ, բայց

ԹԵՍՏԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ԵՐԲԵՄՆ ՍԽԱԼ ԵՆ

Ըստ սեքսապաթոլոգի՝ դրանց կիրառումը չի փոխարինում բժշկի այցելությանը «Հղիությունը կանխորոշող թեստերը վտանգավոր չեն, դրանք հանդես են գալիս որպես օգնող պրոցեդուրա»,- «Առավոտի» հետ զրույցում հղիության թեստերի մասին այսպես ասաց բժիշկ-սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը: Վերջին շրջանում հղիության առկայության փաստը հաստատելու համար երիտասարդ աղջիկներն ու կանայք այլեւս չեն դիմում սոնոգրաֆիկ հետազոտությունների, չեն այցելում բժշկի, ձեռք են բերում հղիության թեստ

ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հայաստանի ծանրորդները վերջին տարի ներին ստեղծված բարի ավանդույթի համաձայն՝ շարունակում են մեդալների առատ բերք հավաքել տարբեր տարիքային խմբերի ամենապատասխանատու մրցումներում: Իսրայելի Էիլաթ քաղաքում մեկնարկած Եվրոպայի պատանեկան 7-րդ առաջնության երկրորդ օրը մեր հավաքականն իր նվաճած մեդալների ընդհանուր քանակը հասցրեց հինգի: Առաջին օրը 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը մեր հանրապետության հաշվարկին գրանցեց երկու ոսկե մեդալ, որի մասին

Խաղերը չսկսած՝ խաղեր են տալիս

Երեկ Ադրբեջանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը ժամանել է Երեւան: Սկզբում ամեն ինչ լավ է եղել: Ինչպես tert.am–ից ենք տեղեկանում՝ Ադրբեջանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը երեկ առաջին մարզումն է անցկացրել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ «Մենք Թբիլիսիով ենք ժամանել։ Մեզ հավուր պատշաճի ընդունեցին եւ տեղավորեցին հյուրանոցում»,- BBC-ի ադրբեջանական ծառայության լրագրողին հայտնել է հավաքականի գլխավոր մարզիչ Աղայար Ախունզադեն։ Ադրբեջանի

ՊԱՐԱՐՎԵՍՏՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ

«Հայկական պարերը խայտառակ ձեւով ողողված են օտար ազդեցություններով»,- երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը: Վերջերս հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման կապակցությամբ պարարվեստի գործիչները մտահոգություն էին հայտնել՝ օտար ազդեցությունների ներհոսքի կապակցությամբ: Վ. Խանամիրյանի խոսքով, սահմանի բացումը չէ, որ պետք է փչացնի պարարվեստը. «Այն մտավախությունը, որ սահմանների բացվելը կնպաստի ազդեցությունների ներմուծմանը՝ մի փոքր անտեղի է

Խոշոր հաշվով հաղթանակ

Չինաստանում ընթացող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնությունում երեկ մեկօրյա հանգստից հետո Հայաստանի կանանց ազգային հավաքականը 3,5:0,5 հաշվով վստահ հաղթանակ տարավ Վիետնամի ընտրանու նկատմամբ: Մեր երկրին հաղթական միավորներ բերեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը եւ Նելլի Աղինյանը: Միակ կես միավորը մրցակցին տվեց Լիլիթ Մկրտչյանը: Դատելով աշխարհի առաջնության պաշտոնական կայքի անմիջական եթերարձակումից՝ բոլոր պարտիաներում էլ հաղթանակները մեր աղջիկներին

Արոնյանը փայլում է

Իսպանիայում ընթացող շախմատի «Final Chess Masters Bilbao, 2009» գերմրցաշարում, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից չորսը՝ Լեւոն Արոնյանը (Հայաստան), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա) եւ Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա), մեր հանրապետության լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը մեկնարկային տուրի սայթաքումից հետո կրկին փայլում է: Գրիշչուկից կրած պարտությունը նրան ոչ միայն թեւաթափ չարեց, այլեւ, ասես, զայրացրեց: Նա հաջորդ

80-ԱՄՅԱ «ԾԻԾԵՌՆԱԿ»

«Ծիծեռնակ» հանդեսը 80 տարեկան է: Երեւանի կամերային երաժշտության տանը երեկ մտավորականների համախմբումն այդ առիթով էր: Հանդեսի գլխավոր խմբագիր Անուշ Վադանյանի խոսքով, ամսագիրը մշտապես գեղարվեստական նոր խոսքով երեխաներին կրթելու առաքելությունն է շարունակում: «80-ամյա հոբելյանի առիթով լույս տեսած ամսագրի այս համարը տարբերվում է նրանով, որ 1000 օրինակ տպագրել ենք դասական ուղղագրությամբ եւ առաջիկայում ծրագրել ենք մեկնել Սիրիա,

«ReAnimania»-Ն ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է

Հոկտեմբերի 3-6-ը կկայանա «ReAnimania» Երեւանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնը, որին մասնակցում է 31 երկիր (այդ թվում՝ Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ թագավորություն, Հնդկաստան, Ֆինլանդիա, ԱՄՆ, Իտալիա)` 250 ֆիլմերով: Ստացած ֆիլմերից խորհրդի որոշմամբ փառատոնի մրցութային ծրագրերին կմասնակցեն 5 լիամետրաժ եւ 100-125 կարճամետրաժ, ուսուցողական, ավարտական ֆիլմեր:

ԲԱԲԱԶՅԱՆՆ ՈՒ ԲՐՈՒԿԸ

Ֆրանսահայ թատերական գործիչ, ռեժիսոր, բեմադրիչ Ժիրայր Բաբազյանը ժամանել է Երեւան: Այցի շրջանակներում նրան կհանձնվի «Մովսես Խորենացի» շքանշան՝ հայկական թատրոնը, գրականությունն ու օպերան միջազգային բեմեր հանելու եւ հանդիսատեսի ջերմ ընդունելությանն արժանացնելու համար: Ժիրայր Բաբազյանն արտասահմանյան հանդիսատեսին ներկայացրել է հայկական մշակույթի այնպիսի գործեր, ինչպիսիք են «Արարատյան կայան», «Անուշ», «Արշակ 2-րդ», «Ատամնաբույժն արեւելյան» եւ այլն։ Ժ. Բաբազյանը Թատերական

Մշակութային ընտրություններ էլ թող անցկացվեն

Առաջարկում է բեմարվեստի մասնագետ Լեւոն Իվանյանը 2002 թ. մշակութային օջախները վերագրանցվեցին որպես Պետական ոչ առեւտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ), որոնցով օրենքը սահմանեց տնօրենի լիազորությունների ընդարձակումը եւ, բնականաբար, ստեղծագործական ղեկավարների ստորադասումը: Սա այն դեպքում, երբ ստեղծագործական կազմակերպություններում գեղարվեստական ղեկավարն է ստանձնում կառավարման մեթոդաբանությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկայում ԱԺ-ում քննարկման է դրվելու «Թատրոնի մասին» օրենքի նախագիծը, մեր

ԲՐԱՎՈՆԵՐ՝ «ՇԵՅԼՈԿԻՆ»

Ստուրուայի ու Կալյագինի գեղագիտությունը՝ Հայաստանում Ալեքսանդր Կալյագինին հայ հանդիսատեսը ջերմ ընդունեց: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 8-ին ասեղ գցելու տեղ չկար. շեքսպիրյան փառատոնի շրջանակներում խաղացվող առաջին ներկայացումն էր: ՌԴ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Կալյագինի ղեկավարած «Et Cetera» թատրոնը հյուրընկալվել էր շեքսպիրյան գործերի բեմադրիչ Ռոբերտ Ստուրուայի «Շեյլոկով»: Սովորական պատմություն՝ մարդկային անհանդուրժողականության

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ Ավանդաբար նշվող «Մոսկվայի օրը» միջոցառումների շարքում այս անգամ նշվել է նաեւ Հայաստանի կոմսոմոլի նախկին առաջնորդ, ապա նաեւ Հայաստանի Կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար, իսկ այսօր՝ Բելառուսում եւ ԱՊՀ-ում ՀՀ դեսպան Սուրեն Հարությունյանի հոբելյանը: Տարեդարձի արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայի ամենահին եւ գեղեցիկ շենքերից մեկում՝ Յուսուպովների պալատում: Արարողության ժամանակ, որին մասնակցել

ԴԱՏԱՎՈՐԸ ԿԱՆԳՆԵԼ Է ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋ

Իսպանացի դատավոր Բալտասար Գարսոնը (նկարում), որը հայտնի է նրանով, որ դատավճիռներ է կայացրել այնպիսի դեմքերի նկատմամբ, ինչպիսիք են Ավգուստո Պինոչետն ու Օսամա բին Լադենը, չորեքշաբթի օրը մեղադրյալի կարգավիճակով կանգնել է Մադրիդի գլխավոր դատարանի առաջ: «Մաքուր ձեռքեր» աջ արմատական կազմակերպությունը Գարսոնին մեղադրել է այն բանում, որ նա գեներալ Ֆրանսիսկո Ֆրանկոյի 40-ամյա իշխանության ընթացքում գործած հանցագործությունների դատական

ԱՌԵՎԱՆԳՎԱԾ ԲՐԻՏԱՆԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԻՆ ԱԶԱՏԵԼ ԵՆ

Աֆղանստանում անվտանգության ապահովմանն օժանդակող Միջազգային ուժերի ստորաբաժանումների հատուկ գործողությունների արդյունքում չորեքշաբթի օրը գերությունից ազատվել է թալիբների կողմից առեւանգված «The New York Times» ամերիկյան հեղինակավոր թերթի թղթակից Ստիվեն Ֆարրելը (նկարում): Հատուկ գործողության մանրամասները չեն հրապարակվում: Հայտնի է միայն, որ լրագրողի ազատմանն ուղղված գործողության ժամանակ զոհվել է բրիտանացի մեկ զինվոր: Այդ մասին տեղեկացնում է «ԼՁԸՀ-ՁԸհհ» գործակալությունը, հաղորդել

Ուկրաինայում կասեցվել է կուսակցության գործունեությունը

Ուկրաինայի արդարադատության նախարարությունը արգելել է ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության գործունեությունը: Քաղաքական այս ուժը իրեն համարում է երկրի ռուսախոս բնակչության շահերի պաշտպանը եւ հանդես է գալիս ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու ճանաչելու եւ Ուկրաինայի դաշնային պետության ճանաչելու պահանջներով: Ուկրաինայի արդարադատության նախարարությունը չեղյալ է համարել կուսակցության գրանցումը եւ այդ քայլը հիմնավորել է նրանով, որ 2008թ.-ին նախարարությունը ոչ հավատարժան

Տարերային աղետի արդյունքում կան տասնյակ զոհեր

Միայն վերջին երկու օրերի ընթացքում Թուրքիայի տարածքում տեղացած հորդ անձրեւների պատճառով տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղների արդյունքում զոհվել է ոչ պակաս, քան 20 եւ վիրավորվել է մոտ 100 մարդ, մոտ 50 մարդ համարվում է անհետ կորած: Չորեքշաբթի այս մասին հաղորդել են թուրքական հեռուստաընկերությունները: Տարերային աղետի արդյունքում մեծապես տուժել է Ստամբուլը. քաղաքի եվրոպական հատվածում գտնվող որոշ շրջաններ

Դուման ոգեւորված է Մեդվեդեւի օրենսդրական նախաձեռնությամբ

Ամառային արձակուրդից վերադառնալուց հետո ՌԴ Դուման առաջին ընթերցմամբ քննարկելու է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջարկած «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Դրանով ընդլայնվում է այն պայմանների ցանկը, որոնց դեպքում պետության ղեկավարը առանց պատերազմ հայտարարելու իրավունք է ստանում այլ երկրներ զինուժ ուղարկել: BBC-ի մատուցմամբ, համապատասխան օրինագիծը Ռուսաստանի խորհրդարան է ներկայացվել դեռ օգոստոսին: Եթե այն ընդունվի,

Ֆիլմ՝ բոլորի մասին

«Առավոտը» ներկայացրել է Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Անառակ որդու վերադարձը» ֆիլմի մասին մասնագետների կարծիքները: Հիշեցնենք, որ ֆիլմը, որը հաջողությամբ մասնակցել է մի քանի միջազգային կինոփառատոնի, Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի սեպտեմբերի 18-ից: Այս նկարի մասին շարունակում են ստացվել դրական կարծիքներ: Դրանցից մեկն էլ հայտնել է Բելգրադի միջազգային կինոփառատոնի ներկայացուցիչ Միլիցա Լապցեւիչը: Նա համամիտ է կանադացի

Ծնողները շփոթե՞լ էին

Օրերս «Առավոտը» դժգոհություն էր ստացել Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 դպրոցի մի քանի ծնողների կողմից: Բողոք-նամակում նշվում է, որ եթե մյուս դպրոցներում որպես ֆոնդի փող ամսական հավաքվում է 1000 կամ ծայրահեղ դեպքում 2000 դրամ, ապա իրենց դպրոցում այս տարի այդ գումարը հասել է ամսական 5000 դրամի: «Առավոտը» այս դժգոհությունները փոխանցեց դպրոցի տնօրեն Հովհաննես Կարապետյանին: Նա,

100 օրվա մենություն

Պաշտոնավարման 100 օրվա առթիվ երեկ ասուլիս էր հրավիրել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա ներկայացրեց նախորդ երեք ամիսների աշխատանքը, ոլորտի խնդիրները, նպատակներն ու ձեռքբերումները: «Այսօր գիտելիքը հասարակությունում չի ընկալվում որպես բարեկեցության գրավական: Մեր առաջնահերթ խնդիրներից է դրան հասնելը: Քանի դեռ գիտելիքը բարեկեցության նախապայման չէ, քաղաքացիների մի մասը չունի իրական գիտելիք ստանալու ցանկություն: Եվ այդ պատճառով քիչ

Շրջանավարտներին խաբե՞լ են

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանում aysor.am կայքից՝ Ֆրանսիական համալսարան հիմնադրամի 2005թ. շրջանավարտ Անահիտ Մանասյանի իրավունքների ոտնահարման եւ Ֆրանսիական բարձրագույն ուսումնական դիպլոմն ուսման ավարտին չտալու պատրվակով վերոնշյալ անձը հայց է ներկայացրել դատարան: 04.07.08թ.-ի Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճռով հայցը բավարարվել է, իսկ 23.12.08թ.–ի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ վճիռը բեկանվել է եւ ուղարկվել

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԿՏԱՐԲԵՐԱԿԵՆ ԸՍՏ ՏԱՐԱԿԱՐԳԵՐԻ

Սակայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում որեւէ հստակ բան նշված չէ տարբերակման ֆինանսական կողմի մասին Ներկայումս շատ է խոսվում դպրոցի տնօրենների կամ այդ պաշտոնին հավակնող անձանց հավաստագրերի ձեռքբերման մասին: Այս պատճառով էլ մի տեսակ երկրորդ պլան են մղվել ուսուցիչների ատեստավորման մասին հարցերի քննարկումները, քանի որ նշված խնդրի ազդեցության ոլորտն ու չափերն ավելի մեծ են, ինչը նշանակում

ԲԱՐԲԱՐՈՍԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԴԱՐԱՆՔԸ

Մտորումներ Բանինի «Կովկասյան օրեր»1 գրքի շուրջ Այս հեղինակի մասին լսել եմ վաղուց: Տարիներ առաջ, Մոսկվայում պարբերաբար կազմակերպվող գրողների միութենական խորհրդակցություններից մեկում, պաշտոնական շրջանակից դուրս, խոսք բացվեց դիասպորայի, այլ խոսքով՝ սփյուռքի գրականության մասին: Խոսեց նաեւ մեր մեջ գտնվող ադրբեջանցի մի գրող, հիշեց Բանինին, նշելով, որ ֆրանսիական արդի գրականության խոշորագույն դեմքերից է, գրեթե Նատալի Սարրոտին հավասար: Ես,

ԴԱՎԱԴԻՐ ՄԱՅՐՈՒՂԻ

Աշտարակ-Երեւան միջպետական մայրուղու նախկին պաշտպանության նախարարության շենքից մինչեւ մայրաքաղաքի մուտքը՝ 16-րդ թաղամասը՝ «Վահագնի» թաղամասի մատույցները, վարորդները ակամա կարող են տարաբնույթ տհաճ անակնկալների հանդիպել: Այս ճանապարհահատվածում, բացի տարբեր տրամաչափի փոսերից, մեկը մյուսի հետեւից գոյացել են թմբեր եւ վարորդների աննշան անզգուշությունից մեքենաները կարող են անկառավարելի դառնալ: Բացի այն, որ այստեղ ամեն օր ջարդուխուրդ են լինում մի քանի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930