Օրվա լրահոսը
Շրջանավարտներին խաբե՞լ են
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանում aysor.am կայքից՝ Ֆրանսիական համալսարան հիմնադրամի 2005թ. շրջանավարտ Անահիտ Մանասյանի իրավունքների ոտնահարման եւ Ֆրանսիական բարձրագույն ուսումնական դիպլոմն ուսման ավարտին չտալու պատրվակով վերոնշյալ անձը հայց է ներկայացրել դատարան: 04.07.08թ.-ի Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճռով հայցը բավարարվել է, իսկ 23.12.08թ.–ի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ վճիռը բեկանվել է եւ ուղարկվել
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԿՏԱՐԲԵՐԱԿԵՆ ԸՍՏ ՏԱՐԱԿԱՐԳԵՐԻ
Սակայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում որեւէ հստակ բան նշված չէ տարբերակման ֆինանսական կողմի մասին Ներկայումս շատ է խոսվում դպրոցի տնօրենների կամ այդ պաշտոնին հավակնող անձանց հավաստագրերի ձեռքբերման մասին: Այս պատճառով էլ մի տեսակ երկրորդ պլան են մղվել ուսուցիչների ատեստավորման մասին հարցերի քննարկումները, քանի որ նշված խնդրի ազդեցության ոլորտն ու չափերն ավելի մեծ են, ինչը նշանակում
ԲԱՐԲԱՐՈՍԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԴԱՐԱՆՔԸ
Մտորումներ Բանինի «Կովկասյան օրեր»1 գրքի շուրջ Այս հեղինակի մասին լսել եմ վաղուց: Տարիներ առաջ, Մոսկվայում պարբերաբար կազմակերպվող գրողների միութենական խորհրդակցություններից մեկում, պաշտոնական շրջանակից դուրս, խոսք բացվեց դիասպորայի, այլ խոսքով՝ սփյուռքի գրականության մասին: Խոսեց նաեւ մեր մեջ գտնվող ադրբեջանցի մի գրող, հիշեց Բանինին, նշելով, որ ֆրանսիական արդի գրականության խոշորագույն դեմքերից է, գրեթե Նատալի Սարրոտին հավասար: Ես,
ԴԱՎԱԴԻՐ ՄԱՅՐՈՒՂԻ
Աշտարակ-Երեւան միջպետական մայրուղու նախկին պաշտպանության նախարարության շենքից մինչեւ մայրաքաղաքի մուտքը՝ 16-րդ թաղամասը՝ «Վահագնի» թաղամասի մատույցները, վարորդները ակամա կարող են տարաբնույթ տհաճ անակնկալների հանդիպել: Այս ճանապարհահատվածում, բացի տարբեր տրամաչափի փոսերից, մեկը մյուսի հետեւից գոյացել են թմբեր եւ վարորդների աննշան անզգուշությունից մեքենաները կարող են անկառավարելի դառնալ: Բացի այն, որ այստեղ ամեն օր ջարդուխուրդ են լինում մի քանի
40 000 արժեցած «հրաժարական»
Հայցվորների իրավունքները շարունակվում են ոտնահարված մնալ Դեռեւս 2008 թվականի դեկտեմբերին էր, որ «Կապանի կաթի գործարան» ԲԲԸ 11 նախկին աշխատակից, որոնք նաեւ ընկերության բաժնետերեր են, դիմել էին Շահերի պաշտպանության եւ աջակցության Սյունիքի կենտրոն՝ իրենց իրավունքները վերականգնելու խնդրանքով: 2007 թվականի մայիսին ընկերության տնօրեն Արամայիս Լալազարյանը, առանց 11 բաժնետերերի մասնակցության, վաճառել է ընկերությանը պատկանող շենք-շինությունն ու հողամասը: Նախկին
Թղթի վրա եւ իրականում Ո՞ւմ համար է անվճար բուժսպասարկումը
Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերություն եկած կինը հուզված էր, լացակումած: Սահմանամերձ Բերդավան գյուղի բնակչուհի Սիրուշ Չիլինգարյանն ասաց, որ իր 3 տարեկան թոռնիկը՝ Վահե Կամոյի Չիլինգարյանը, օգոստոսի 11-ին ծանր վիճակում, սուր թունավորմամբ տեղափոխվել է Երեւան՝ Նորք-Մարաշի հիվանդանոց: Այդ գիշեր Վահեի արյան բաղադրության մեջ բարձրացել է ազոտի քանակը եւ նրան անմիջապես տեղափոխել են «Արաբկիր» բժշկական կենտրոն: Ըստ Վահեի տատի,
ԲԵԼԱՌՈՒՍԻ ՄԵԴԱԼՆԵՐ՝ ՀԱՅ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ
Այս տարվա հուլիսի 3-ին լրացել է Բելառուսի ազատագրման 65-ամյակը: Հոլեբյանի կապակցությամբ Բելառուսի նախագահի հրամանագրով մեդալներով պարգեւատրվել են նաեւ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Բելառուսի ազատգրմանը մասնակցած սյունեցի վետերանները: Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխարենկոն սեպտեմբերի 8-9-ին այցելել էր Սյունիք՝ պարգեւները հանձնելու: Բելառուսի ազտագրմանը մասնակցած սյունեցի 22 վետերաններից այսօր 20-ն են ողջ: Սեպտեմբերի 8-ին դեսպան Սուխարենկոն
ԻՆՉՈՒ ԵՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻՑ
Սեպտեմբերի 10-ին, ժ.14-ին, ՀՀ փաստաբանների պալատում «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է քննարկում՝ կապված Հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության նպատակահարմարության, քաղաքացիներ-Հանրային պաշտպանի գրասենյակ փոխհարաբերությունների հետ: «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը «Արդյունավետ հանրային պաշտպանություն» ծրագիրն իրականացնում է 2009 թ. հուլիսից՝ նպատակ ունենալով պարզել հանրային պաշտպաններից հրաժարումների պատճառները եւ հասցեականությունը: Ծրագիրն իրականացվում է Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում, որտեղ անցնող
ԸՆԿԵԼ ԷՐ ՁՈՐԸ
Երեւանի Թաիրովի փողոցի թիվ 14 շենքին հարակից ձորն ընկել էր ավտոմեքենա: Փրկարարները ձորից դուրս են բերել 20-ամյա Ռուբեն Հարությունյանին, որը տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
ՀՐԴԵՀՎԵԼ Է
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ նախորդ օրը, ժամը 23.44-ին, հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արտամետ գյուղի մանկապարտեզում: Սենյակներից մեկում այրվել են անկողնային պարագաներ:
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ՝ «ՎԵՐՎԱՐԱԾՆԵՐԻ» ՀԵՏ
Նախկին դատապարտյալների «Հուսո առագաստ» հասարակական կազմակերպությունը Արմավիրի մշակույթի պալատում սեպտեմբերի 17-ին, ժ.17-ին կազմակերպել է հումորի երեկո՝ «Վերվարածների» մասնակցությամբ: Երեկոյի ողջ հասույթը անապահով ընտանիքներին, դատապարտյալներին կտրամադրվի բարեգործական նպատակներով: Միջոցառմանն աջակցում է անձամբ մարզպետը՝ Աշոտ Ղահրամանյանը: Կազմակերպության նախագահը՝ նախկինում դատապարտված Գեւորգ Կոշկարյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ սցենարը պատրաստել է ինքը, ինչը նշանակում է, որ կցուցադրվեն ազատազրկվածների իրական
ՀԱՅՑ՝ ԸՆԴԴԵՄ ԼՈՒԺԿՈՎԻ
Մոսկվայի Տվերսկի դատարանը երեկվանից սկսեց դատավարություն՝ ընդդեմ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի, որը բացասական էր արտահայտվել սեռական փոքրամասնությունների հասցեին: Հայցվորները պաշտպանում են սեռական փոքրամասնությունների պատիվն ու արժանապատվությունը: Այս մասին ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ին հայտնում է արվամոլների շքերթի կազմակերպիչ Նիկոլայ Ալեքսեեւը: Դատարան դիմելու պատճառ է հանդիսացել Յուրի Լուժկովի 2009 թ. հունիսի 2-ին “ՁԹ-ՃպվՑՐ” հեռուստաալիքով «Դեմքով քաղաքին» հեռուստահաղորդման ժամանակ տեղի
Թոշակառուների ըմբոստացումը
Փակվում է VTB- բանկի եւս մի մասնաճյուղ Մեկ ամիս հետո՝ հոկտեմբերի 12-ին, «VTB-Հայաստան» բանկի Ազատության 2 հասցեում («Մոնումենտի» տարածքում) գտնվող մասնաճյուղը չի գործելու: Այս հասցեից օգտվող քաղաքացիներին սպասարկելու է Ազատության 20 հասցեում՝ Զեյթունի ոստիկանության դիմաց գտնվող մասնաճյուղը: Այս լուրը մեծ խուճապ եւ մտահոգություն է առաջացրել թե՛ բանկի աշխատողների, թե՛ հատկապես տարեց սպասարկուների շրջանում: Արդեն երրորդ
«ՄԱՐՏԻ 1»-Ի ԳՈՐԾԵՐԻՑ ՄԵԿՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԴԵՊԸ
Վիճարկվել են կալանավորման օրինականության հարցերը «Առավոտին» հաճախ են հարցնում, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները կիրառվու՞մ են Հայաստանի դատական համակարգում կամ տեղացի բողոքաբերները հղումներ անո՞ւմ են Եվրոպական կոնվենցիային: Պարզվեց՝ այո: Ներկայացնում ենք դրանցից առավել հնչեղություն ստացած երկու գործ: Անցյալ տարվա մարտի 7-ին ձերբակալվում է Ասլան Ավետիսյանը: Հատուկ քննչական ծառայությունը նրան մեղադրանք է առաջադրում մարտի
ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԸ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ ԵՆ
Այսօր Սանկտ Պետերբուրգում սկսվելու են A/H1N1 (խոզի գրիպ) վիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, որոնց մասնակցելու է 150-200 կամավոր: Հղում անելով «Ինտերֆաքսին», «Panorama. am»-ը գրում է, որ այդ մասին տեղեկացրել է ՌԴ առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարության «Միկրոգեն» պետական միավորման մամուլի քարտուղար Տիմոֆեյ Պեշկովը: Նա ասել է, որ արդեն ավարտվել են «կենդանի» պատվաստանյութի նախակլինիկական փորձարկումները եւ
ՈՉԽԱՐՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ
Օրերս Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանն «Առավոտին» իր մտահոգություններն էր հայտնել, որ Հայաստանում շուտով ոչխար չի մնալու, եւ որ մյուս տարի ոչխարների գինը եռակի բարձրանալու է: Ըստ պարոն Թամոյանի, բոլոր մայր ոչխարներին արտահանում են Իրան ու շուտով եզդիները, այլեւս ոչխար չունենալով, ստիպված են լինելու խոպանչի դառնալ: Սակայն «Առավոտի» հետ զրույցում գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը անլուրջ
Ձկներին կհաշվառե՞ն
Բնապահպանության նախարարության արձագանքը՝ «Առավոտի» հրապարակմանը Մեր թերթի օգոստոսի 26-ի համարում տպագրված «Ձկներին չեն հաշվառում» հոդվածում անդրադարձել էինք այն փաստին, որ այս տարի Սեւանա լճի առկա ձկնապաշարների հաշվառում չի կատարվել, քանի որ մինչ այդ ուսումնասիրություններն իրականացրած ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտը ֆինանսական խնդիրների պատճառով չի մասնակցել մրցույթին: Ինստիտուտի տնօրեն
ԾՆՈՂՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԵՐԲԵՄՆ ՀՅՈՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ
Գավառի մանկատան երեխաներից ոմանք, որոնք թեեւ ծնողներ ունեն, սակայն մանկատանն են բնակվում, պատմում են, որ ծնողների տանն իրենց խորթ ու օտար են զգում: Այսօր Գավառի մանկատանն ապրում է 3-18 տարեկան 79 երեխա՝ 41 աղջիկ եւ 38 տղա: Նրանք հիմնականում դպրոցահասակ երեխաներ են: Կան քիչ թվով նախադպրոցական տարիքի երեխաներ եւ մի քանի ուսանողներ, որոնք ընդունվել են
ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼԸ ՀԵՇՏԱՑԵԼ Է, ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼԸ՝ ԴԺՎԱՐԱՑԵԼ
Համաշխարհային բանկի «Doing Business» վարկանիշով, որը գնահատում է տվյալ երկրում գործարարությամբ զբաղվելու դյուրինության աստիճանը, աշխարհի 183 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 43-րդ տեղը: Նախորդ տարվա նույն վարկանիշի համեմատությամբ, մեր երկրում բարեփոխումներ են կատարվել վարկերի տրամադրման, բիզնես սկսելու եւ սահմանային առեւտրի ոլորտներում: Սակայն նվազել են աշխատանքի ընդունման եւ աշխատանքից ազատման ու հարկերի վճարման դյուրինության վարկանիշները:
ԿՈՂՄ Է ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ
Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Հայաստանում մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսի, տարվա կտրվածքով մեր երկրում տնտեսական անկումը կկազմի 10-15%, իսկ սղաճը՝ 3%: Նշենք, որ նախկինում ԱՄՀ-ն 9,5% անկում էր կանխատեսել: Ն. Օմեսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է նաեւ իր կարծիքը հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ: Նրա խոսքերով, սահմանի բացումը բարենպաստ կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա, քանի որ
Իշխանությունները խաբա՞ր չեն
Պաշտոնական Երեւանի հետ երբեւէ չեն քննարկվել տարանցիկ երկրի կարգավիճակով «Nabucco» նախագծին Հայաստանի մասնակցության եւ ԼՂՀ-ի եւ Հայաստանի տարածքով՝ Ադրբեջանից դեպի Թուրքիա մայրուղու կառուցման հարցերը: Ըստ «Մեդիամաքսի», երեկ այս մասին ասել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման համատեքստում երկու երկրների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել տարանցիկ
Խնայեք՝ էներգածախսերի հաշվին
Համաշխարհային բանկի խմբի անդամ միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) երեկ հրապարակել է զեկույց, որտեղ ասվում է, որ Հայաստանի գործարարները կարող են հասնել գրեթե 15% խնայողության՝ էներգածախսերի հաշվին, իրականացնելով էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Զեկույցում, որի համար հիմք է հանդիսացել 100 տեղական ընկերությունների շրջանում անցկացված հարցումը, ասվում է, որ Հայաստանի արդյունաբերական ոլորտը, որի արտադրանքը կազմում է երկրի ՀՆԱ-ի
ՆՈՐԻՑ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՓԱԹԵԹԸ
ԵրեԿ ԱԺ-ն քննարկել է կառավարության կողմից առաջադրված հարկային փաթեթը եւ վերջնականապես հստակեցվել է խոշոր, այսինքն՝ շուրջ 4 մլրդ դրամ տարեկան շրջանառություն ունեցող կազմակերպությունների նկատմամբ վարչարարության ձեւերը: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նրա խոսքով, ԱԺ-ն նաեւ անդրադարձել է կառավարության համաֆինանսավորման, հանրային եւ բազմաբնակարանային շինարարության ծրագրի
ՄԵՐ ՏԱՆՋԱՆՔՆԵՐԻ ԳՆՈՎ ՍՏՎԵՐԻՑ ՀԱՆԵԼ ԵՆ
Պետեկամուտների կոմիտեն գտնում է, որ քաղաքացիներին հարկային տեսչություններում տանջելը արդյունք տվել է «Այո՛, հարկային տեսչություններում իսկապես խառնաշփոթ է, բոնուսները ստանալու համար մարդիկ ժամերով ու օրերով հերթ են կանգնում, մի քաղաքացու սպասարկելը տեւում է 40-50 րոպե, անընդհատ կտրոնների հետ կապված նոր խնդիրներ են առաջանում, ու քաղաքացիները իսկապես ստիպված են լինում քաշքշուկների մեջ ընկնել, բայց այդ ամենին
Րաֆֆիի քայլը պայմանավորված չէ ներկուսակցական խնդիրներով
Երեկ պնդեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը «Սեպտեմբերի 9-ի մամուլը թերթելուց հետո ես տեսա մի հետաքրքիր նույնականություն իշխանությանը սպասարկող թերթերի եւ ՀԱԿ պաշտոնաթերթերի միջեւ: Ընդհանրությունը շատ հստակ է եւ նույնն է՝ թիրախը Րաֆֆի Հովհաննիսյանը,- երեկ «Արցախ» ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց «Ժառանգության» պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը:- Ես կարծում եմ՝ մտահոգություններն էլ նույնն են, եւ հաջորդեցին իմ ու
ՆԵՐՔԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ՉԻՔ
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում նախաստորագրված արձանագրությունների շուրջ ընթացող քննարկումները հայաստանյան քաղաքական ուժերը անբավարար են համարում: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ օգոստոսի 31-ի ուշ երեկոյան հրապարակված հայ-թուրքական երկրորդ համատեղ հայտարարության մեջ շեշտված է, թե՝ երկկողմ հարաբերությունները սահմանող երկու արձանագրությունների շուրջ ներքին քաղաքական քննարկումները պետք է ավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, որից հետո դրանք ստորագրվելու եւ ներկայացվելու են խորհրդարաններին՝
ԱԴՐԲԵՋԱՆՆ ԷԼ Է ՊԱՏՐԱՍՏ ՍԱՀՄԱՆԸ ԲԱՑԵԼ
Ադրբեջանը պատրաստ է բացել Հայաստանի հետ սահմանը եւ պաշտոնական հարաբերություններ հաստատել՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտի կազմող հինգ շրջանները վերադարձնելու դեպքում: Ինչպես հաղորդում է 1news.az-ը, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը Today\’s zaman-ին հայտարարել է, թե Ադրբեջանը կարող է քննարկել Հայաստանի հետ սահմանի բացման հարցը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ճեղքման դեպքում: Նրա ասելով, առաջին
«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ»՝ «ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐԱՀԵ՞Տ»
«Այդպիսի հարցերը չպետք է որոշվեն ղարաբաղցիների թիկունքում։ Հակառակ դեպքում «խաղաղության ճանապարհը» կարող է վերածվել «պատերազմի արահետի»,- ըստ «Ռեգնում» գործակալության՝ նման մեկնաբանություն է արել ղարաբաղյան «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ալբերտ Ոսկանյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Լաչինի միջանցքին եւ «խաղաղության ճանապարհին» վերաբերող հարցերին։ «Ղարաբաղցիներն արյուն են թափել, Ադրբեջանի՝ տարիներ շարունակ իրականացրած շրջափակումը վերացնելու եւ արտաքին աշխարհի
ԼՂՀ-Ն ԷԼ ԿԱՇԽԱՏԻ ՆՈՐ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Երեկ ԼՂՀ ԱԳՆ-ն անդրադառնալով Ռոբերտ Բրադկեին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի պաշտոնում նշանակելուն՝ հայտարարել է, որ «պատրաստ է այսուհետ եւս աշխատել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, մասնավորապես, Ռոբերտ Բրադկեի հետ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդարացի լուծմանը հասնելու համար: Հուսով ենք, որ ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահի պաշտոնում փորձառու դիվանագետ Ռոբերտ Բրադկեի նշանակումը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն
ԴԱՏՈՒՄ ԵՆ ՈՍՏԻԿԱՆԻ ՑՈՒՑՄՈՒՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, ավարտվել է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ակտիվիստ Վահագն Գեւորգյանի գործով դատաքննությունը: Դատավարության ընթացքում ցուցմունքներ է տվել այս տարի ապրիլին Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքի» ժամանակ, իբր, իրավապահներին վիրավորական եւ «անպարկեշտ» արտահայտություններ արած, նրանց նկատմամբ բռնություն կիրառած Վ. Գեւորգյանը: Նրա նկատմամբ քրգործը հարուցվել էր


















































