Օրվա լրահոսը
Սամվել Տեր-Սահակյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Իտալիայի Ֆերմո քաղաքում ավարտվեց Եվրոպայի պատանեկան 19-րդ անհատական առաջնությունը, որին տղաների եւ աղջիկների հնգական տարիքային խմբերում (10, 12, 14, 16, 18) պայքարի մեջ ներգրավվել էին հարյուրավոր շախմատիստներ: Հայաստանից գերազանց հանդես եկավ տղաների ավագ՝ 18 տարեկանների խմբում հանդես եկող Սամվել Տեր-Սահակյանը: Նա իսպանացի Դավիթ Ռեկուերո Գուերայի հետ միասին ինը հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով
Վերելքը շարունակվում է
Չինաստանում շարունակվող շախմատի աշխարհի կանանց թիմային երկրորդ առաջնությունում մեր աղջիկները շարունակում են վերելքը: Երեկ Չինաստան-’2’’-’Հայաստան հակամարտությունում հայ շախմատիստուհիները կրկին մրցակցի նկատմամբ առավելության հասան 2,5:1,5 հաշվով: Այս հաղթանակը ոչ միայն մարզական, այլեւ թիմային պայքարի ոգու դրսեւորման հետեւանք է: Էլինա Դանիելյանն առաջինն ավարտեց պայքարը՝ մեկ միավոր տանուլ տալով մրցակցին: Հետեւաբար, դա կարող էր բացասաբար անդրադառնալ նրա թիմակիցների
Ռինգում մնացել է միայն Անդրանիկ Հակոբյանը
Միլանում սիրողական բռնցքամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունում պայքարը շարունակում են միայն կիսաեզրափակիչի ուղեգիր վաստակած բռնցքամարտիկները: Այսինքն՝ նրանք, ովքեր իրենց համար արդեն առնվազն բրոնզե մեդալ են ապահովել: Նրանց մեջ է նաեւ հայաստանցի 75 կգ քաշային, աշխարհի գավաթակիր Անդրանիկ Հակոբյանը, որը քառորդ եզրափակիչում առավելության հասավ մոլդովացի մրցակցի նկատմամբ: Ցավոք, մեր մյուս երկու մարզիկները՝ Հովհաննես Դանիելյանը (48 կգ) եւ
ԱԳԱՅԱՐ ԱԽՈՒՆԶԱԴԵ. «ՏԱՏԱՄԻԻ ՎՐԱ ԹՈՂ ՀԱՂԹԻ ՆԱ, ՈՎ ՈՒԺԵՂ Է»
Երեկ «Անի Պլազա» հյուրանոցում կայացավ ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության վիճակահանությունը, իսկ արդեն այսօր ուշ երեկոյան հայտնի կդառնան առաջին չեմպիոնները: Այս առաջնությունը առանձնանում է ոչ միայն հայտ ներկայացրած 40 երկրների ռեկորդային թվով, այլեւ նրանով, որ ԽՍՀՄ փլուզումից հետո անկախ Հայաստանում կազմակերպվող միջազգային ամենաբարձր մակարդակի մարզական միջոցառումներին առաջին անգամ մասնակցում է նաեւ Ադրբեջանը: Երեկ «Առավոտը» բացառիկ հնարավորություն
ԽՈՍՔԻ ՕՐԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ
Երեկ Հայաստանի գրողների միությունն իր հարկի տակ էր համախբել ռուս եւ հայ երիտասարդ գրողների. առիթը 2009 թվականին ԱՊՀ երկրների շրջանակներում հայտարարված երիտասարդության տարվան նվիրված սեպտեմբերի 9-15-ը Երեւանում մեկնարկած «Ռուսական խոսքի օրերն» են: «Արդեն 3-րդ տարին Հայաստանում կազմակերպվում են «Ռուսական գրի եւ խոսքի օրերը»: Դրանք լավ առիթ են նոր շնչառություն տալու հայ-ռուսական դարավոր գրական կապին: Այս
70-ԱՄՅԱ «ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ»
«Ռեանիմանիա» երեւանյան միջազգային անիմացիոն փառատոնն այս տարի կտոնի հայկական առաջին մուլտֆիլմի 70-ամյակը: Լեւ Ատամանովը «Շունն ու կատուն» ստեղծել է 1937թ.-ին, սակայն այն ցուցադրվել է մի փոքր ուշ: «Ռեանիմանիան» իր ծրագրում, «Շունն ու կատվից» բացի, կունենա նաեւ հայկական այլ մուլտֆիլմեր, տեղեկացնում է tert.am-ը: Իսկ նախատեսված ցուցահանդեսներից մեկում կներկայացվեն նաեւ հայկական անիմացիայի պատմության մեկ այլ անվանի դեմքի՝
ՆՓԱԿ-Ը ԿՓԱԿՎԻ՞
«Առավոտի» տեղեկություններով, ՆՓԱԿ-ը փակման վտանգի տակ է, հիմնադիրներ Էդուարդ եւ Սոնիա Պալասանյաններն էլ ցանկանում են ամեն գնով պահպանել կենտրոնը: Լուրը ճշտելու նպատակով զանգահարեցինք Էդուարդ Պալասանյանին, որը կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Մեր «բարեկամներն» են դա տարածել»: Քիչ անց էլ հավելեց, որ իսկապես կան որոշակի ֆինանսական դժվարություններ. Գաֆեսճեան ընտանիքը դադարեցրել է ֆինանսավորումը: Երբ հետաքրքրվեցինք՝ ո՞րն է պատճառը, Էդ. Պալասանյանը
«4000 տարի ի վեր Անատոլու կբնակիմ»
Կես կատակ-կես լուրջ ասում է պոլսահայ լրագրող, բանաստեղծուհի Վերջիհան Զիֆլիօղլուն «Առավոտը» սեպտեմբերի 9-ի «Հայ-թուրքական պոետիկ շփումներ» լուրում տեղեկացրել էր, որ շուրջ մեկ ամիս է, ինչ Հայաստանում է թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթի թղթակից՝ հայազգի Վերջիհան Զիֆլիօղլուն: Նա պատմել էր, որ ինքը եւ հրապարակագիր, թարգմանիչ, բանաստեղծ Արթուր Անդրանիկյանը հետաքրքիր նախաձեռնությամբ են հանդես եկել: Անցյալ շաբաթվանից մեկնարկել
ՔԱՐԵՐԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Աշխարհահռչակ ալտահարուհին՝ Տիգրան Մանսուրյանի Ալտի եւ նվագախմբի թիվ 2 կոնցերտի ու հայկական ոգու մասին «Առավոտը» տեղեկացրել էր ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ գործունեության շնորհիվ սեպտեմբեր-հոկտեմբերին անցկացվող, ավանդական դարձած Երեւանյան երրորդ միջազգային երաժշտական փառատոնի մասին (գեղարվեստական ղեկավարներ՝ Էդուարդ Թոփչյան եւ Ալեքսանդր Չաուշյան): Այս տարի փառատոնի շրջանակներում հայ հանդիսականին, ի թիվս հայ երաժիշտների, կներկայանան
ԴԵՄ ԼԻՆԵԼՈՎ ՌԱՍԻԶՄԻՆ՝ ԴԵՄ ԵՆ ԻՍԼԱՄԻՆ
Սեպտեմբերի 11-ին Լոնդոնում տեղի կունենան հակաիսլամական ցույցեր, որոնք նշանավորելու են Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության 8-րդ տարելիցը: Բրիտանական «Independent»-ի փոխանցմամբ, միջոցառման կազմակերպիչները հայտարարել են, թե այն կրելու է խաղաղ բնույթ: «Կանգնեցնենք Եվրոպայի իսլամիզացիան» (ԿԵԻ) անունը կրող շարժման կողմից կազմակերպված ակցիաները տեղի են ունենալու Լոնդոնի Հարրոու թաղամասի կենտրոնական մզկիթի դիմաց: Նոր՝ հինգհարկանի մզկիթի կառուցման վայրում տեղի
ԼԱՏՎԻԱՅԻ ՍԵՅՄԸ ՄԵՐԺԵՑ ՃԱՆԱՉԵԼ ՈՒՂՂԱՓԱՌՆԵՐԻ ՏՈՆԸ
Լատվիայի Սեյմը հինգշաբթի օրը լիագումար նիստում դեմ է քվեարկել երրորդ ընթերցմամբ քննարկվող օրինագծին, որը նախաձեռնել էր ընդդիմադիր «Հանուն մարդու իրավունքների՝ միասնական Լատվիայում» կուսակցությունը: Իսկ օրինագծով առաջարկվում էր ուղղափառների Սուրբ ծննդյան տոներին պաշտոնական կարգավիճակ տալ՝ հունվարի 6-ը եւ 7-ը պաշտոնապես ճանաչել տոնական օրեր եւ հայտարարել ոչ աշխատանքային: «Newsru»-ի մատուցմամբ, օրինագծի հեղինակ ընդդիմադիր կուսակցությունը, որը պաշտպանում է
ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՈՒՆ ԵՎ ՀԻՆԳ ԶՈ՞Հ
«Hurrriyet daily news»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությանը, տեղեկացնում է, որ հինգշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում՝ Աղդամի ուղղությամբ, ադրբեջանական զինված ուժերի հետ փոխհրաձգության արդյունքում հինգ հայ զինծառայողներ են սպանվել, եւս երեք հայ եւ մեկ ադրբեջանցի զինծառայողներ վիրավորվել են բախման ժամանակ: Ադրբեջանական աղբյուրի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հայ զինծառայողները հարձակվել
Ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը
Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը երեկ հայտարարել է իր երկրի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելու մասին: «Այսօրվանից մենք ճանաչում ենք այս երկու հանրապետությունները»,- «Ինտերֆաքսի» մատուցմամբ՝ ասել է Չավեսը հինգշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ բանակցությունների ժամանակ: Վերջինս շնորհակալություն է հայտնել Չավեսին՝ այդպիսի որոշում կայացնելու համար: «Մենք միշտ համարել ենք,
Վրաստանի նախաձեռնած բանաձեւն ընդունվեց
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Վեհաժողովը նախօրեին, ձայների պարզ մեծամասնությամբ, ընդունել է Վրաստանի կողմից առաջարկված՝ «Վրաստանում Աբխազիայից եւ Հարավային Օսեթիայի Ցխինվալի շրջանից ներքին տեղահանվածների եւ փախստականների վիճակի մասին» բանաձեւը: BBC-ի փոխանցմամբ, բանաձեւին «կողմ» է քվեարկել 48 պետություն, 19-ը՝ «դեմ» եւ 78 պետություն՝ «ձեռնպահ»: Ինչպես փոխանցում է APA գործակալությունը, Ադրբեջանը բանաձեւին «կողմ», իսկ Հայաստանը՝ «դեմ» է քվեարկել:
ՄԱԿ-ը՝ ընդդեմ դոլարի
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) փորձագետները, որոնք զբաղվում են առեւտրի եւ զարգացման հարցերով, զեկույց են պատրաստել, որով առաջարկում են հրաժարվել դոլարից՝ որպես միջազգային արտարժույթի: Միջազգային ԶԼՄ-ների փոխանցմամբ, ՄԱԿ-ի փորձագետները կարծում են, որ դոլարի փոխարեն անհրաժեշտ է ներդնել նոր գլոբալ միջազգային արժույթ՝ ոսկու տեսքով: Դա կարող է լուծել միջազգային առեւտրի ոլորտում ապակայունացման հետ կապված մի շարք խնդիրներ:
Զգալի է մասնագիտական գրականության պակասը
Գավառի քաղաքային գրադարանը հիմնադրվել է 2002 թվականին (նախկինում այդ տարածքում մանկապարտեզ է եղել): Այս տարվա հունիս ամսից քաղաքին հարակից թաղամասերում գործող ութ գրադարանային մասնաճյուղերը, Գավառի քաղաքապետարանի որոշման համաձայն, միավորվեցին՝ կազմելով մեկ ընդհանուր կենտրոնական գրադարան: Գրադարանի տնօրեն Ժաննա Ղուլոյանի խոսքով, գրադարանների կենտրոնացումը «լայն հնարավորություն կտա ազգաբնակչությանը օգտվելու թերթերից, ամսագրերից, կունենան մեծ ընտրանի, ինչպես նաեւ մշտապես կլինեն
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻՆ ՉԵՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ
Նրանք էլ հիասթափված՝ ուզում են լքել երկիրը Երիտասարդ օլիմպիականները՝ Նիգերիայի օլիմպիական թիմի ղեկավարի հետ: Վահե Գալստյանը, Հայկ Սարիբեկյանն ու Վահագն Ասլանյանը ՀՀ բուհերի 1-ին կուրսի ուսանողներ են: Երիտասարդներին միավորում է այն, որ 3-ն էլ ավարտել են «Քվանտ» վարժարանը եւ վերջին մի քանի տարիներին անընդմեջ մասնակցել են միջազգային օլիմպիադաների: Օրինակ՝ Վահեն 9-րդ դասարանում մասնակցել է ֆիզիկայի
2. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Նուբար Պերպերյանը որդու, հարսի եւ թոռների հետ: Փիրուզա Երեկյանը որդու ընտանիքի հետ: Սեբու Սիմոնյանը եւ Մարգարիտ Նշանյանը թոռնուհու հետ: Թադեւոս եւ Մարգարիտ Բերբերյաններ, 1920 թ. լուսանկար: «Կարմիր թաղի» 30-ական թվականների կարմիր կղմինդրով տներից մի քանիսն են մնացել: Ամեն տուն, ըստ Ալեքսանդր Թամանյանի նախագծի, չորս ընտանիքի համար էր՝ առանձին մուտքերով ու տնամերձ հողամասով: Կղմինդրե տուն տեսնելով,
ՆՈՐ ԹԱՂԱՄԱՍ՝ ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ
Արցախի ներդրումային հիմնադրամի նախաձեռնությամբ Ղարաբաղի Մարտունու շրջանում սկսվել է նոր բնակելի թաղամասի շինարարությունը: Մարտունին արդեն հինգերորդ քաղաքն է, ուր նոր բնակելի թաղամաս է կառուցվում: Մարտունիում, ավելի քան մեկ միլիարդ դրամով, չորս հեկտարի վրա կկառուցվի հասարակական նշանակության 10 օբյեկտ, 19 առանձնատուն, 4 բազմաբնակարան շենք՝ յուրաքանչյուրում՝ 12 բնակարան: Մարտունու ազատագրման գործում մեծ է Մոնթե Մելքոնյանի վաստակը եւ
ՉԵԽԵՐԸ՝ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում երեկ բացվել է չեխ լուսանկարիչների՝ Արցախին նվիրված աշխատանքների ցուցահանդես: Չեխիայի լուսանկարիչների ֆեդերացիայի նախագահ Գարիկ Ավանեսյանը ծնունդով ղարաբաղցի է եւ այս տարվա մարտին համանման ու «Հնագույն երկիր Արցախ» խորագրով ցուցահանդես էր կազմակերպել Պրահայում: Չեխ ղարաբաղցին մեկ անգամ չէ, որ գործընկերների հետ եղել է Ղարաբաղում եւ ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարել, թե նման
ԿՐԿԻՆ ԿԻՍԱՆԴՐԻ ԿՏԵՂԱԴՐՎԻ
Կապան համայնքի ավագանին երեկ որոշեց քաղաքապետարանի դիմաց կանգնեցված ծնունդով կապանցի հայտնի մարզիկ, լողի Եվրոպայի չեմպիոն Դավիթ Համբարձումյանի կիսանդրին հանել եւ տեղադրել Կապանի մանկապատանեկան մարզադպրոցի մերձակա հրապարակում: Այդ նույն որոշման համաձայն՝ այսուհետեւ քաղաքի մանկապատանեկան մարզադպրոցը կկրի Դավիթ Համբարձումյանի անունը: Բավական երկար ժամանակ քաղաքապետարանի դիմացի պատվանդանը դատարկ էր մնացել, միայն 2 տարի առաջ՝ 2007 թվականին պատվանդանին տեղ
ՓՈՂԸ ՉԵ՞Ն ՀԱՇՎԵԼ
ՀՀ կառավարությունը երեկ որոշել է թույլատրել ՀՀ Սփյուռքի նախարարությանը՝ հայերեն եւ անգլերեն հրատարակել Հայրենիք-Սփյուռք գործակցության վերաբերյալ պաշտոնական նյութերի ժողովածուն եւ հաստատել է դրա հրատարակման ծախսը։ Ժողովածուի մեջ ընդգրկված են ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնական ելույթները, սփյուռքահայ համայնքներ այցելությունների ամփոփագրերը, ինչպես նաեւ Սփյուռքի նախարարության պաշտոնական ծրագրերի եւ ընդունած որոշումների ամփոփ բնութագիրը։ Տեղեկացնելով այս
Իսկ սպանությունների հա՞րցը
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայի քաղաքային դումայում կայացել է հուշարձանային արվեստի հանձնաժողովի հերթական նիստը, որում քննարկվել է Մոսկվայում՝ հայերի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթող կառուցելու առաջարկը: Առաջարկի հեղինակը Ռուսաստանի հայերի միությունն է: Հաշվի առնելով, որ առաջարկի հեղինակները պատրաստ են իրենց վրա վերցնել հուշարձանի կառուցման եւ տեղադրման ծախսերը, հանձնաժողովը նպատակահարմար է
Մասամբ թերանում են
Համաձայն «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ծրագրի, 2009 թվականի ապրիլին սկսվել է Շիրակի մարզի Անիի, Աշոցքի եւ Ամասիայի մոտ երեք տասնյակ համայնքների գազիֆիկացումը, սակայն կա մտավախություն, որ նախնական ծրագրից շեղումներ կլինեն եւ աշխատանքները չեն ավարտվի մինչեւ այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր: Ըստ Շիրակի մարզպետարանի, Արթիկի տարածաշրջանի երեք գյուղերում աշխատանքները դեռ նոր են սկսվել, մնացած գրեթե բոլոր համայնքներում աշխատանքի
«ՊԱՐԱՍՐԱՀԸ»՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Բրազիլահայ դերասանը կուզենար նկարահանվել հայկական ֆիլմերում Ստեփան Ներսեսյանը քաղաքականության մեջ նույնքան հաջողակ է, որքան կինոյում: Այսօր Երեւանի Մոսկվայի տանը տեղի կունենա ռեժիսոր Լուիս Բոդանսկու «Պարասրահ» ֆիլմի հայաստանյան պրեմիերան, ինչի առիթով Հայաստան է ժամանել ֆիլմի հերոսների մեկի դերակատար, Բրազիլիայում հայտնի դերասան Ստեփան Ներսեսյանը: Երեկ դերասանը ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ Հայաստանում Բրազիլիայի դեսպանի ուղեկցությամբ հանդիպեց
ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՎԱՎԵՐԱԳՐԵՐ՝ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻՑ
Հայաստանում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տոդոր Ստայկովի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային հերոսներ Անդրանիկ Օզանյանի եւ Գարեգին Նժդեհի գործունեությանն առնչվող կարեւորագույն վավերագրերի պատճենները այսուհետեւ կպահպանվեն Հայաստանի պատմության թանգարանում եւ Ազգային արխիվում: Երեկ պատմության թանգարանում տեղի ունեցավ վավերագրերի պատճենների հանձնման պաշտոնական արարողությունը: Տ. Ստայկովի խոսքով, հայ ժողովրդի պատմության ճակատագրական շրջադարձերի բերումով այդ վավերագրերը տեղ էին գտել եւ
ՀՐԴԵՀ՝ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ավշար գյուղում գտնվող «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ-ում: Գործարանի բակում բռնկվել է 15 տոննա տարողությամբ սպիրտի բաքը եւ այրվել մեկ տոննա՝ 22 տոկոսանոց սպիրտաջուր: ԴԻԱԿ՝ ԳԵՏՈՒՄ Երեւանի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Մուրացան-Ռոստովյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում՝ Գետառ գետում, հայտնաբերվել է 17-19
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ» ԲՈՂՈՔԸ
Երեկ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում, Տ. Նազարյանի նախագահությամբ, պետք է լսվեր «Հայկական ժամանակի» վերաքննիչ բողոքն ընդդեմ ՀՀ էքսնախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի: Վերջինս մասնակիորեն հաղթել էր հունիսի 5-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, ինչի արդյունքում թերթը պետք է «փոխհատուցեր» 3 մլն 620 000 դրամ; Հիշեցնենք, որ խոսքը մի տեղեկության հերքման մասին էր,
«ԲԱՐԱԹ» ԵՆ ՈՒԶՈՒՄ ՆԱՏՕ-ԻՑ
Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրգործի «շրջանակները» Հատուկ քննչական ծառայությունը Նիկոլ Փաշինյանին մեղադրանք է առաջադրել զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքի շինծու լինելու մասին արդեն ասվել է: Դիտարկենք երկրորդ մեղադրանքը, որը առնչություն չունի մարտիմեկյան իրադարձությունների հետ, այդ քրեական գործը հարուցվել է նախկինում: Քննարկվող հանցագործության հասարակական վտանգավորությունը կայանում է նրանում,
«ԶՈՌՈՎ» ԾՆՎԱՑՆՈՒՄ ԵՆ
Շատ հղի կանայք նախօրեին որոշել են ծննդաբերել ոչ թե բնական ճանապարհով, այլ՝ կեսարյան հատմամբ: Պատճառն այն է, որ այդ օրը ծնվածները կունենան իններով ծննդյան ամսաթիվ, այսինքն՝ 9.09.2009: Շատ ծնողներ հոգ են տարել, որ իրենց երեխան անպայման այդ «գոլդ» ամսաթվով ծնվի, որոշներն էլ՝ սնահավատությունից դրդված են կեսարյան հատման դիմել, համոզված լինելով, որ այդ օրը ծնվելով՝ իրենց


















































